23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը երեկ Վայոց Ձորի մարզային կենտրոնից ահազանգ է ստացել այն մասին, որ Վայքի հիմնական դպրոցում երեխաների մոտ արձանագրվել են աղիքային խանգարման երևույթներ:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ահազանգը ստանալուն պես առողջապահության նախարարության մասնագետների խումբը մեկնել է Վայք և տեղի մասնագետների հետ իրականացրել համաճարակաբանական հետազոտություն:
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները նախորդ օրը գանգատվել էին թուլությունից, սրտխառնոցից, ոմանք` փսխումից, իսկ 5 երեխայի մոտ նկատվել են լուծի երևույթներ։ Կազմակերպված բակային համայցների ժամանակ բոլորի վիճակը բավարար էր, երեխաների մոտ նոր դեպք չի հայտնաբերվել:
Վայքի բուժմիավորումում սեպտեմբերի 6-ին և 7-ին հոսպիտալացման դեպքեր և շտապ օգնության կանչեր չեն գրանցվել:
Հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:
Հունգարիա-Ադրբեջան գործարքին և մարդասպան Սաֆարովի ազատության մեջ հայտնվելու ու հերոսացման դեմ բողոքի համասփյուռքյան ալիքը իբրև քարոզչաքաղաքական առաջին գործողություն կարելի է իրականացված համարել: Սփյուռքահայության համատարած բողոքը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Երևան ժամանելու լիարժեք օգտագործումը ամբողջացրին բողոքի մարդկային շղթան, որը շրջագծեց Բուդապեշտն ու Բաքուն: Թեև պատասխանատվությունների առումով թե մեղադրանքների թիրախային տարբերությունները զգացվեցին ամենուրեք՝ Բուդապեշտի, ՆԱՏՕ-ի և Բաքվի միջև:
Բողոքի շղթայի յուրաքանչյուր օղակ մյուսին միացավ շատ հեսազահ, արագ եւ իրար լրացուցիչ հանգամանքով, նկատի ունենալով թե՛ հաջորդականությունը, թե՛ պահանջները և թե՛ ամբաստանությունները: Թուրքական մամուլի ներկայացուցիչը անգամ չէր զսպել իր զարմանքը` տեսնելով նման բողոքի համատարածության և կազմակերպվածության մակարդակը:
Այս առումով էլ դիպաշարին հետևողների մոտ չվրիպեց Թուրքիայում հայության բարձրացրած բողոքը` որ ըստ ձևի այլ հարց էր արծարծում, այսուհանդերձ հայության համընդհանուր պահանջատիրության միանալու և բողոքի շղթայի օղակներից մեկը կազմելու հստակ ուղերձ ուներ իր արարքում: Ստամբուլում իրավապաշտպանները մասնակցում էին «Նոր զարթոնք» կազմակերպության կողմից նախաձեռնված բողոքին` ուղղված Սևակ Շահինի մարդասպան Քվանչ Աղալողլուի ազատման դեմ: Թեև տարատեսակ մեկնաբանությունները և տեսությունները իրար հակասում են` բացատրելու համար Շահինի մահվան դրադապատճառները, այսուհանդերձ հետևողի մոտ հստակ համոզում է գոյացել, որ Շահինի սպանությունը ևս ցեղային հողի վրա կատարված մարդասպանություն է. հար և նման սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարմանը առիթ տվող պատճառին: Այստեղ ուրեմն Սաֆարով-Աղալողլու մարդասպանության և հայատյացության ծինը լավագույնս է բացատրում թուրք-ադրբեջանական հակահայ ինքնամղումի անզսպելիությունը:
Խնդիրը սակայն այս դեպքում Նոր զարթոնքի կողմից հայության ընդհանուր պահանջատիրությանը յուրահատուկ ձևով միանալն է, այս օրերին Ստամբոլում միևնույն ամոթանքի պատին գամելու նաև Թուրքիան, որը պատրաստվում է ազատ արձակել իր մարդասպանին: Իրոք, պոլսահայության մոտ նոր զարթոնքը նախադրյալներ է դրսևորում, Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի բարձրացրած պահանջատիրության պայքարին միանալու ուղղությամբ:
Քարոզչաքաղաքական գործողությունների ազդանշանը փաստորեն տրվեց հարապարակային ձևով, երբ ի լուր Սաֆարովի վերաբերող գործարք-հերոսացմանը նախագահ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի հետ իր ունեցած հանդիպման ընթացքում հայտնում էր, որ խորհրդակցել է հայկական ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ արտերկրում աշխատանքներ իրականացնելու համար: Փաստորեն, Հայոց ցեղասպանությունից և արցախյան թղթածրարից հետո համայն հայության դեմ նետված ադրբեջանական ձեռնոցը վերցնելու համահայկական ընդառաջման ալիք ձևավորվեց շատ արագ և շատ կազմակերպ:
Համախմբվածության այս փաստը հուշում է, որ հակառակորդի ոտնձգությունների, գրգռությունների և նման մղումներով կատարվող նախաձեռնությունների դեմ հայկական կողմը համախմբվածության և մանավանդ կազմակերպվածության նման մակարդակով աշխատելու շատ տեղ ու առիթ ունի:
Իսկ այս հարցում միայն քարոզչաքաղաքական փուլը չէ, որ իբրև իրականանալի առաջադրանք համայն հայության օրակարգի վրա է հայտնվել: Իրավական հետապնդումների փուլը` մարդասպանը վերստին ճաղերի ետևը տեղավորելու, Հունգարիա-Ադրբեջան հարաբերությունների վրա ազդելու եւ դեռևս՝ պատահարներին ՆԱՏՕ-ի առնչությունը ճշտելու, պետությունների դատապարտումների բովանդակությունն ապահովելու և պատասխանատվություններ վերցնելու աշխատանքը երկարատև, տեղ-տեղ հիասթափեցուցիչ, համենայնդեպս հետևողականություն և մանավանդ քաղաքական պահերի օգտագործման հմտությունը պահանջող հրամայականներ է ենթադրում։
Քարոզչաքաղաքական փուլը իրականացած է: Իրավաքաղաքական փուլի համար պարտավոր ենք ցույց տալ միևնույն համախմբվածությունն ու միևնույն կազմակերպվածությունը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Լուսանկարիչ Ալբերտ Պողոսյանի նախաձեռնությամբ ժպտացող հայ զինվորների դիմանկարներով 20 մեծադիր պաստառներ էին փակցվել Խաչատուր Աբովյանի արձանին հարող տարածքում և Աբովյան — Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում: Ինչպես քիչ առաջ հայտնեցին նախաձեռնության անդամները, ժպտացող զինվորների պաստառների մի մասը անհայտ անձինք պատռել են:
Ըստ Ալբերտ Պողոսյանի, այս պահին վտանգի տակ են Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի նկարները: «Մենք փորձեցինք ճշտել քաղաքապետարանից: Պարզվեց` նրանք տեսել էին մեր ակցիան, և չնայած իրենց հետ համաձայնացված չլինելուն, շատ ուրախ էին: Պարզվում է, որ մեր հասարակությունում կան Սաֆարովի հետևողներ: Ոմանց համար հայ զինվորը միայն վատ վիճակում պիտի լինի ոչ ժպտացող ու ոչ հաղթող կեցվածքով: Սակայն նրանք չգիտեն, որ
մենք ակցիան կրկնելու ենք»,- նշեց Ա. Պողոսյանը` առաջարկելով այս գիշեր հերթափոխ կազմակերպել նկարների պաշտպանության համար:
Հիշեցնենք, որ Ալբերտ Պողոսյանն իր այս նախաձեռնությամբ միացել է ԱՄՆ-ում սկիզբ առած Inside Out Project ծրագրին, որի հիմնական գաղափարը փողոցային արվեստի միջոցով պատմություն պատմելն է: Աշխարհի տարբեր կողմերում տարբեր են իրականացված նախագծերը. Հայաստանում պաստառներին ժպտացող զինվորներն են, Շվեյցարիայում` տնից հազվադեպ դուրս եկող ծերունիները, մեկ այլ երկրում՝ բոլորովին այլ պատմություն:
«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի ակտիվիստներն այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև անցկացրել են հերթական բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի և Դավիթ Քիրամիջյանի:
ՀԱԿ ակտիվիստները պահանջել են արդարացնել Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստներին, պատժել երիտասարդների և նրանց փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին և պատասխանատվության ենթարկել կեղծ ցուցմունքներ տված ոստիակնության ծառայողներին:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հավաքվածներին շնորհակալություն է հայտնել ակտիվիստներին մշտապես սատարելու համար, և հայտարարել է, որ Կոնգրեսը իր համառ պայքարի շնորհիվ հաղթանակի է հասնելու:
Նշենք, որ ՀԱԿ ակտիվիստները որոշել են շարունակաբար` ամեն ուրբաթ հավաքվել դատախազության առջև:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարևանությամբ միջադեպ էր տեղի ունեցել ՀԱԿ երիտասարդների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով նրանք բերման էին ենթարկվել Ոստիկանության բաժին:
2012թ. հուլիսի 20-ի դատավճռով Տիգրան Առաքելյանին առաջադրվել էր խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանք, ինչի համար վերջինս դատապարտվեց 6 տարի ազատազրկման։ Ա. Կարապետյանին առաջադրվեց խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանք, վերջինս դատապարտվեց 3 տարի ազատազրկման, իսկ Ս. Գևորգյանն ու Դ. Քիրամիջյանին խուլիգանության մեղադրանք՝ 2 տարի ազատազրկման:
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, երեկ` սեպտեմբերի 6-ին, Հունգարիայի դեսպանության առջև կայացել է բողոքի ցույց` ադրբեջանցի մարդասպան Ռ.Սաֆարովին Հունգարիայի կողմիցԱդրբեջանին հանձնելու, այնուհետրև` ազատ արձակվելու կապակցությամբ:
Մադրիդի հայ երիտասարդների միության, Հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի և Իսպանիայի Հայ ազգային խորհրդի առաջնորդությամբ ցուցարարները, շղթա կազմելով Հունգարիայի դեսպանության առջև, ցուցանակների և բարձրախոսի միջոցով իրենց վրդովմունքն ու բողոք են արտահայտել` հունգարա-ադրբեջանական ամոթալի գործարքի կապակցությամբ: Հունգարիայի դեսպանության շրջակայքում հավաքված իսպանացի և այլազգի հասարակությանը բաժանվել են կատարվածը լուսաբանող թռուցիկներ:
Համայնքի ներկայացուցիչներին ընդունել է Իսպանիայում Հունգարիայի դեսպանության հյուպատոսը, որին հանձնվել է համայնքային կազմակերպությունների անունից կազմված բողոք-հռչակագիրը, (որում, մասնավորապես, Հունգարիայի իշխանություններից պահանջվում է ճանաչել իրենց կողմից գործած կոպիտ սխալը և համապատասխան քայլեր ձեռնարկել` վերականգնելու ժաղավրդավարական և քաղաքակիրթ երկրի բարի համբավը: Հունգարացի դիվանագետն իր երկրի Կառավարության անունից ափսոսանք է հայտնել` Ադրբեջանի ղեկավարության կողմից հանցագործին ազատ չարձակելու խոստումը դրժելու կապակցությամբ:
Ադրբեջանցի պրոֆեսոր Ռահման Բադալովի հոդվածը, որը հրապարակվել է համացանցում, նաև մեր թերթում, գալիս է ապացուցելու, որ հարևան երկրում նույնպես կան սթափ մտածող մարդիկ, որոնք իսկապես մտահոգված են իրենց պետության և ազգի ճակատագրով: Ակնհայտ է, որ նման մարդիկ փոքրամասնություն են կազմում, իսկ ճնշող մեծամասնության գիտակցությունը մթագնած է ազգային հողի վրա ատելությամբ: Ադրբեջանցիները ոչ առաջինն են, ոչ էլ վերջինը, ովքեր ընկել են այդ զանգվածային պսիխոզի գիրկը: Հիշենք, օրինակ, որ 1930-ականներին գերմանացիների մեծամասնությունը վստահ էր, որ իրենց դժբախտությունների միակ պատճառը հրեաներն են: Թե ինչով դա վերջացավ` հայտնի է: Այլ կերպ չէր էլ կարող վերջանալ, որովհետև ատելության հիման վրա կարելի է քնած մարդուն կացնահարել կամ խաղաղ բնակիչների նկատմամբ «պոգրոմ» սարքել: Բայց հաղթել պատերազմում` երբեք: Իսկ հետո գալիս է սթափվելու պահը:
Սակայն ես հեռու եմ այն մտքից, որ մեր ազգը յուրահատուկ է և կտրուկ տարբերվում է այլ ազգերից: Ճիշտ է, հիվանդագին այլատյացության ախտով մենք այժմ չենք տառապում, բայց դա չի նշանակում, որ բոլոր հարցերում մեր մեծամասնությունն առաջնորդվում է բանական չափանիշներով: Ասացեք խնդրեմ, քանի՞ տոկոսն է մեր հասարակության մեջ համոզված, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծել փոխզիջումների միջոցով:
Կամ` մի կողմ թողնելով միջազգային հարաբերությունները` եկեք մտավոր փորձ կատարենք և ենթադրենք, թե ինչպիսին կլինի «մեծամասնության» արձագանքը, եթե նրա ներկայացուցիչների հետ «ոչ պաշտոնական հանդիպման» ժամանակ դուք ասեք, որ ազատ շուկայական տնտեսությունն ավելի արդար է և արդյունավետ, թան «սովետի» ընդհատակյա շուկայական հարաբերությունները, որ անկախ պետություն ունենալն ավելի լավ է, քան որևէ այլ պետության կազմում լինելը, որ վերջին 2-3 տարում խոսքի, մամուլի ազատության հարցում Հայաստանում որոշակի առաջընթաց է արձանագրվել, որ սուպերմարկետում առևտուր անելն ավելի հարմար է, քան «բուդկայում»: Եթե չես ուզում մեծամասնության հետ կոնֆլիկտ ունենալ, ապա այդ ամենը դու չպիտի ասես կամ գրես, պիտի համբերատար լսես, երբ մարդիկ, երբեմն ամենևին ոչ աղքատ, բողոքում են կյանքից և հայհոյանքներ ու անեծքներ հղում իշխանավորներին: Շատ ցանկալի է, որ այդ ընթացքում 2-3 րոպեն մեկ 80-ամյա տատիկի նման ձեռքերդ խփես ծնկներին և բացականչես՝ «ախ, թալանեցին, ախ, ժողովրդի արյունը ծծեցին, բա ափսոս չէր «սովետը»: Շուտով նորից ընտրություններ են լինելու, և մենք դարձյալ ականատես կդառնանք, թե ինչպես են գրեթե բոլոր քաղաքական ուժերը հարվածելու իրենց ծնկներին և «տոն տալու» այս խոսակցություններին: Այդպես է արդեն 20 տարուց ավելի, ճիշտ է, հիմա արդեն ասպարեզում չկան լալահառաչ «բայաթիների» այնպիսի վարպետներ, ինչպիսիք էին 90-ականների Արշակ Սադոյանն ու Սեյրան Ավագյանը:
…Միջնադարում մարդկանց ճնշող մեծամասնությունը վստահ էր, որ մոլորակը տափակ է` բլիթի նման, և եթե որևէ մեկն ասում էր, որ այն կլոր է, լավագույն դեպքում ծիծաղում էին, վատագույն դեպքում եկեղեցական «պոլիտբյուրոյի» որոշմամբ այրում՛էին կրակի վրա:
Առավոտ
Հայկական մի շարք պետական գերատեսչությունների կայքեր ու էլեկտրոնային լրատվամիջոցներ այս պահի դրությամբ անհասանելի են դարձել: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հայկական կիբերտարածության վրա «DDoS» հարձակում է տեղի ունեցել: Ինչը նշանակում է, որ մեծ քանակի հեռակառավարվող համակարգիչների միջոցով հաքերները ծանրաբեռնում են կայքի սերվերը, ինչի հետևանքով կայքերը, ուժասպառ լինելով, պարզապես անհասանելի են դառնում ընթերցողների համար: Նման հարձակման դեպքում կայքի պարունակությունը չի տուժում, ուղղակի ժամանակավորապես այն չի գործում:
Սեպտեմբերի 6-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց կառավարության հեղինակած «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Օրենքով առաջարկվում է երկարաձգել բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին դիմումի ներկայացման ժամկետը մինչև 2013թ-ի դեկտեմբերի 31-ը:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանձնաժողովը քննարկեց նաև կառավարության հեղինակած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքւմ փոփոխություն կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:
Նշվեց, որ օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում կլուծվեն օրենսդրական դաշտում առկա խնդիրները և տարբեր օրենսդրական ակտերում եղած հակասությունները, որն էլ կնպաստի կենսաթոշակային բարեփոխման ընթացքին: Վարդան Արամյանի խոսքով` հաշվի են առնվել բոլոր դիտողությունները և առաջարկները:
Օրենքի նախագծերը դրական եզրակացություն ստացան` ընդգրկվելու ԱԺ հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի և սեպտեմբերի 10-13-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Հայաստանի Արմավիրի մարզի Արտամետ համայնքի (Բաղրամյանի տարածաշրջան) միջնակարգ դպրոցը կկրի հայ սպա Գուրգեն Մարգարյանի անունը: Այդ մասին որոշումն ընդունվել է այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ՀՀ կառավարության կողմից:
Ավելի վաղ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նախագահի հետ մասնակցել էր Արմավիրի մարզի Արտամետ համայնքի դպրոցի բացման արարողությանը և, գյուղի բնակիչների հետ խորհրդակցության արդյունքում որոշվել էր նորաբաց դպրոցն անավանակոչել Գուրգեն Մարգարյանի անունով:
«Մենք հերոսացնում ենք նրանց, ովքեր իսկապես արժանի են դրան»,-նշել էր նախարարը:
Ինչպես հայտնի է, երբ 2000 թվականին Պուտինը եկավ իշխանության, նրա առաջին քայլերից մեկն էր վերականգնել խորհրդային օրհներգի երաժշտությունը, իսկ բառերը Սերգեյ Միխալկովը փոխեց երկրորդ անգամ` 77-ին Ստալինին փոխարինել էր Լենինով, իսկ 2000-ին Լենինին փոխարինեց Աստծով (ի դեպ, օրհներգի բառերի ստալինյան տարբերակը նա գրել էր Էլ Ռեգիստան կեղծանունը կրող բանաստեղծի համահեղինակությամբ, որի իսկական անուն-ագգանունը Գաբրիել Ուռեբլյան է]: Պուտինի համար խորհրդային հիմնը վերականգնելը, իհարկե, խորհրդանշական քայլ էր, որը հուշում էր, թե ինչպիսի ուղղությամբ է երկիրը գնալու հետագա տարիներին: Կոմունիստական այդ խորհրդանիշի վերականգնման դեմ դուրս եկան ժողովրդավարական հայացքներ ունեցող ոուսաստանցիները, որոնք իրավացիորեն գտնում էին, որ բոլոր ձևափոխումներից հետո անգամ այդ օրհներգից «ստալինյան հոտ է գալիս»: Բայց այն սպառնալիքը, որը նրանք հնչեցնում էին, պարզապես անհեթեթ էր` մենք չենք կանգնելու, երբ այդ օրհներգը հնչի: Իրականում դուրդ գալիս է այդ օրհներգը,թե ոչ, տհաճ հիշողություններ է այն առաջացնում, թե հաճելի, քաղաքակիրթ է այդ պետությունը, թե հետամնաց, դու, չհարգելով պետական խորհրդանիշը, չեն հարգում ոչ մի պետություն, հետևաբար`քո սեփական պետությունը, հետևաբար նաև` ինքդ քեզ:
Հունգարիայի իշխանությունները ստոր, աններելի արարք են իրենց թույլ տվել` դա անելով «փողի դիմա՞ց», թե՞ ձրի, տվյալ դեպքում կարևոր չէ: Նրանց արդարացումները, թե ադրբեջանցիներն իրենց «քցել են», իհարկե` մաքուր դերասանություն են: Եվ ի՞նչ: Այրել այդ երկրի դրո՞շը: Իհարկե՛ ոչ, և այդ հարցում ՀՀ նախագահը իրավացի է: Վաղը Հունգարիայում կլինի ուրիշ իշխանություն, որը կունենա այլ մոտեցումներ՝ պետական խորհրդանիշն այդ ամենի հետ կապ չունի:
Թուրքական իշխանությունները սարսափելի ոճրագործություններ են գործել մեր ժողովրդի դեմ, և նրանց այսօրվա հետնորդներն իրենց ուսերի վրա են վերցրել այդ բոլոր հանցագործությունները` ժխտելով դրանք: Բայց ամեն տարի ապրիլի 23-ին թուրբական դրոշն այրելը մեզ ոչինչ չի տալիս: Երեկ այդ տեսակետը «Ա1+»-ի P.Տ.-ով ինձ տված հարցազրույցում հաստատեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` չնայած թուրքական դրոշ վառելով զբաղվում են հենց այդ կուսակցության «Նիկոլ Աղբալյան» միության երիտասարդները: Բառացիորեն նա ասել է հետևյալը. «Ես կարծում եմ, որ մենք պետականություն ենք և պետք չունենք դա անելու: Գուցե 20 տարի առաջ դա հասկանալի և ընդունելի էր, բայց այսօրվա պայմաններում նպատակահարմար չէ»: Իրոք որ, Բեյրութում կամ Գլենդելում հայ երիտասարդները կարող են դա անել, բայց այստեղ հայերը ստեղծել են, լավ թե վատ, պետություն, որն ազգի կազմակերպման ավելի բարձր ձև է, քան համայնքը: Եվ այդպես կազմակերպված ազգը պետք է հարգանք ունենա ուրիշների` նման կազմակերպության նկատմամբ, անկախ նրանից` այն բարեկամական է, թե թշնամական:
Դրոշ վառելն ինձ թվում է հուսահատ քայլ, որը բնորոշ է թույլերին` մարդկանց խմբին, որն այլ ձևով չի կարողանում իր ճշմարտությունն ապացուցել տվյալ պետությանը: Նախնադարյան ժամանակաշրջանում ծիսակատարության, կախարդանքի նման մի բան է:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.