23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գիտե՞ք, թե որն է Վրաստանի ցանկացած բնակավայրի` նույնիսկ աղքատ, հետամնաց գյուղերի ամենաշքեղ կառույցը: Դա ոստիկանության բաժանմունքն է. բոլորն ակնհայտորեն սարքած են մեկ նախագծով` երեք կողմից ապակեպատ շինություններ են: Ցանկացած անցնող-դարձողը կարող է տեսնել, թե ինչ է այնտեղ տեղի ունենում: Սա, այսպես ասած, ձևի և բովանդակության միասնության դրսևորումներից մեկն է` ուղիղ և փոխաբերական իմաստով թափանցիկության ցուցադրում: Ենթադրվում է, որ նման շինություններում հնարավոր չէ մարդ խոշտանգել կամ կաշառք վերցնել` չնայած բացառված է, որ Վրաստանում կամ աշխարհի որևէ այլ երկրում նման բան ընդհանրապես տեղի չունենա: Բայց «թափանցիկության» հոգեբանական ազդեցությունը, այնուամենայնիվ, կա` պետությունը, նրա իրավապահ մարմինները առնվազն ցույց են տալիս իրենց մտադրությունները:
Հավանաբար, դա վրացիների գյուտը չէ: Միացյալ Նահանգների կառավարությունը, որն ամեն ձևով աջակցում է մեր հարևաններին, մեծ փողեր է ներդրել նաև Վրաստանի ոստիկանության արդիականացման վրա, ինչից շահել են, իհարկե, առաջին հերթին այդ երկրի շարքային քաղաքացիները, բայց նաև` հայ զբոսաշրջիկները, որոնց թիվը ամռան ամիսներին հասնում է տասնյակ հազարների: Ոստիկանությունն այնտեղ կողմնորոշված է ոչ թե բռնելու և «փող կլպելու», այլ ծառայություն մատուցելու ուղղությամբ: Խորհրդային «միլիցայի» սինդրոմը Վրաստանում, կարծես թե, հաղթահարված է: Չէի ասի, որ այդ ուղղությամբ Հայաստանում ոչինչ չի արվում` արվում է, բայց «արմատականության» ավելի ցածր մակարդակով:
Դառնալով ոստիկանության բաժանմունքների թափանցիկ տեսքին` ուզում եմ ասել, որ դա միայն առաջին հայացքից է ձևականություն: Երբեմն այդպիսի ձևականությունների տակ լուրջ բովանդակություն է թաքնված: Հայաստանում էլ որոշ հիմնարկներ, համենայնդեպս` իրենց արտաքին տեսքով, տարբերվում են այն վիճակից, որը կար թեկուզ 10 տարի առաջ: Խոսքը թե պետական և թե մասնավոր հաստատությունների մասին է: Դուք չեք կարող համեմատել հայաստանյան կապի երեք օպերատորների գրասենյակները հին «ատեես»-ների հետ, որտեղ իրար գլխի էին հավաքվում մի քանի տասնյակ մարդ, իսկ փնթի աշխատակցուհիները աջուձախ շշպռում էին հաճախորդներին: Այսօր Երևանում կադաստրի մասնաճյուղերը խիստ տարբերվում են այդ կառույցի նախկին գրասենյակներից: Կամ` ճանապարհային ոստիկանության այն բաժանմունքը, որտեղ ավտոմեքենաների համարներ են տալիս, նման չէ առաջվա «մռու»-ին: Բոլոր նշված տեղերում համակարգիչների մոտ նստած են բարետես աղջիկները և ոչ թե շշպռում են, այլ սպասարկում են ձեզ:
Ես հասկանում եմ, թե որքան անշնորհակալ գործ է Հայաստանում որևէ լավ բան գրելը կամ ասելը և ինչպիսի դիմադրության է դա հանդիպում քաղաքականացված շրջանակներում: Բայց խոսքը տվյալ դեպքում այլ երևույթի մասին է. ձևի փոփոխությունը կարող է բերել, պետք է, ի վերջո, բերի բովանդակության փոփոխության: Ճիշտ նույն ձևով այնպիսի մանրուքը, ինչպիսին է ամրագոտի կապելը, վկայում է թերևս մտածողության մեջ որոշ տեղաշարժի մասին:
Առավոտ
«2013 թվականի բյուջեում գումար է նախատեսված համակարգիչներ ձեռք բերելու ծրագրերի մշակման համար, այլ ոչ թե դրանց ձեռքբերման, սակայն այդ ծրագրի շրջանակում առաջին դասարանցիներն անպայման կստանան իրենց անվճար համակարգիչները», այս մասին այսօր Ազգային ժողովում, հայտնել է վարչապետ Սարգսյանը ` ի պատասխան պատգամավոր Փաշինյանի հարցի, թե որտեղ են առաջին դասարանցիներին կառավարության հնգամյա ծրագրում խոստացված համակարգիչները:
Փաստորեն, Կառավարության ծրագիրը նախատեսված է 5 տարվա համար, հետևաբար, «Գիտություն և կրթություն» կետով նախատեսված անվճար համակարգիչներն առաջին դասարանցիներին տրամադրելու ծրագիրը կիրագործվի հինգ տարվա ընթացքում: Վարչապետի խոսքով` կառավարությունը մշակում է համակարգիչների ձեռքբերման ծրագիրը:
Ըստ ծրագրի` ամեն տարի կառավարությունը պետք է գնի 50 հազար համակարգիչ առաջին դասարանցիների համար: Ներկայումս բանակցություններ են տարվում «Intel» ընկերության հետ, որը մասնագիտանում է կրթական ծրագրերում: Նախատեսվում է, որ Հայաստանում կբացվի տարածաշրջանային կենտրոն, կառավարությունը նաև հուսով է, որ երկրում կբացվի համակարգիչների հավաքման ձեռնարկություն: Վարչապետը նաև նշել է, որ եթե «Intel»-ի հետ բանակցություններն արդյունք չտան, ապա կառավարությունը կսկսի բանակցել այլ ընկերությունների հետ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որոնք կիրականացնեն այդ ծրագրերը:
«Խորհուրդ կտամ Սարգիս Հովսեփյանի վրա այդքան չկենտրոնանալ: Թիմն ընդհանուր վատ խաղաց: Պարտվել ենք, ուրեմն ունեինք սխալներ»:
Այս մասին սեպտեմբերի 11-ին կայացած ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի՝ Բուլղարիա – Հայաստան հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, NEWS.am Sport-ի թղթակիցը հաղորդել է Սոֆիայից:
«Ցանկանում եմ շնորհավորել բուլղարական թիմին: Խաղը բարդ էր, քանի որ այլ տակտիկա էինք ընտրել: Այսօրվա իմ խաղացողները այդքան էլ լավ մարզավիճակում չէին: Ամեն ինչ արդարացված էր, բայց երբեմն խաղը գնում է այնպես, ինչպես չէիր կանխատեսի: Ձախ պաշտպանը վնասվածք ստացավ, և մեր խաղի ընթացքը փոխվեց: Երկրորդ խաղակեսում մենք լավ խաղացինք, բայց կարմիր քարտն ամեն ինչ փոխեց: Խաղի տակտիկան թելադրում էր այն, որ Արազ Օզբիլիսը մեկնարկային կազմում լիներ Մարկոս Պիզելի փոխարեն:
Խաղի մակարդակը բարձր էր: Երկու թիմերն էլ ցանկանում էին հաղթել: Կային սխալներ, բայց խաղն ընդհանուր առմամբ բարձր տեմպով էր:
Մենք պետք է վերլուծենք, թե ինչու պարտվեցինք: Մենք տեսագրությունը դիտելու ենք միայն վերլուծելու համար, բայց շարունակելու ենք խաղալ, որովհետև յուրաքանչյուր հաջորդ խաղում կարող ենք հաղթել:
Ունենք այն, ինչ ունենք: Պարտվել ենք` ուրեմն ինչ-որ սխալ ունեինք: Ինձ համար ամենաբացասականն իմ խաղացողների պահվածնք էր, որը շատ սխալ էր: Կլինեն պատժամիջոցներ, թե չէ` ամեն ինչ կորոշվի թիմի ներսում:
Մրցավարության մասին չեմ ցանկանում խոսել: Իսկ թիմն ընդհանուր թույլ էր: Ընդհանուր թիմը վատ խաղաց: Սարգիս Հովսեփյանի պատճառով չէր պարտությունը: Բոլորիդ խորհուրդ կտամ քիչ կենտրոնանալ Սարգիս Հովեսփյանի վրա»,- նշել է Վարդան Մինասյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 0:1 հաշվով պարտվեց բուլղարացիներին:
Սեպտեմբերի 10-17-ը ՀՀ մշակույթի նախարարության հրավերով Հայաստանում է գտնվելու Բոննի քաղաքապետարանի պատվիրակությունը և մշակութային խումբը (թվով 10 մարդ) Բոննի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Անդրեաս Լյոշի գլխավորությամբ:
Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ համատեղ մշակութային ծրագրի շրջանակներում Հայաստանում կազմակերպելու են ներկայացումներ և սեմինարներ: Ներկայացումով հանդես կգան ծրագրի մասնակիցներ`
«Euro Theater Central Bonn» թատերախումբը սեպտեմբերի 14-ին ժ. 19.00-ին Երևանի մնջախաղի պետական թատրոնում.
«Cernä & Vanek Dance» ժամանակակից պարի թատրոնը սեպտեմբերի 16-ին ժ. 19.00-ին Երևանի մնջախաղի պետական թատրոնում:
Նախատեսվում է պարոն Լյոշի հանդիպումներ Հայաստանի մշակութային դաշտի հեղինակավոր կազմակերպությունների և գործիչների հետ:
Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի ծանոթացնել հայ հանդիսատեսին Գերմանիայի ժամանականից թատերական արվեստին, զարգացնել հայ-գերմանական մշակութային համագործակցությունը, ինչպես նաև հիմք կհանդիսանա Բոննի և ՀՀ մշակույթի նախարարության միջև կայուն համագործակցություն ծավալելու համար:
Երբ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 18-ին ժամանի Փարիզ, հազարավոր ֆրանսահայեր Ադրբեջանի ղեկավարին պետք է դիմավորեն պաստառներով՝ պատկերելով նրան որպես «կացնավորների պարագլուխ» («Bash Baltaji»)` արյունոտ կացինը ձեռքին: Հետաքրքիր է, որ բոլոր երեք լեզուներով էլ՝ ադրբեջաներեն, հունգարերեն և թուրքերեն «balta» նշանակում է կացին:
Բողոքի ժամանակ ֆրանսահայերը չպետք է իրենց ուժերը վատնեն անիմաստ կարգախոսներ` «Ամո’թ Բաքվին» կամ «Ամո’թ Հունգարիային» գոռալով: Դրա փոխարեն, նրանք պետք է հանդես գան վճռական ուղերձով, որ Արցախը պետք է ճանաչվի որպես անկախ պետություն, որովհետև արցախահայությունը չի կարող գոյատևել կացնահարող մարդասպաններին փառաբանող բռնատիրական վարչակարգի լծի տակ:
Հունգարիան և Ադրբեջանը, ակամա մեծ օգուտ են տվել հայերին՝ արտահանձնելով և ներում շնորհելով լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին, որը 2004 թվականին Բուդապեշտում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ կացնահարելով սպանել էր իր քնած հայ դասընկերոջը: Բազմաթիվ պետություններ և միջազգային կազմակերպություններ դատապարտել են Հունգարիային ու Ադրբեջանին՝ իրենց նողկալի գործողությունների համար: Հայերը պետք է օգտվեն այս ստոր գործից՝ հանրահավաքներ անցկացնելով աշխարհի բոլոր խոշոր քաղաքներում, այդ հարցը բարձրացնելով բոլոր միջազգային հանդիպումներում, ինչպես նաև դատական հայցեր ներկայացնելով եվրոպական դատարաններում ընդդեմ Հունգարիայի, Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի: Այժմ, երբ կացնահարող ոճրագործի ազատ արձակումն առաջ է բերել համաշխարհային կարեկցանք հայերի և ակնհայտ հակակրանք ադրբեջանցիների նկատմամբ, Հայաստանը պետք է օգտվի այս նեղ և կարճատև բացված պատուհանի ընձեռած հնարավորությունից՝ ճանաչելու Արցախի անկախությունը և կոչ անել այլ երկրներին հետևել իր օրինակին: «Google»-ի որոնումը բացահայտում է, որ վերջին տասն օրվա ընթացքում այս թեմայի շուրջ միլիոնից ավելի հոդվածներ են գրվել, որոնց ճնշող մեծամասնությունը` ի օգուտ Հայաստանի և ընդդեմ Ադրբեջանի:
Հայերը պետք է աշխարհին բացատրեն, որ ապարդյուն է խաղաղ բանակցություններ վարել Ադրբեջանի ղեկավարների հետ, որոնք միջազգային պայմանագրերին վերաբերվում են որպես զուգարանի թղթի: Վերջին ամենաթարմ օրինակը Ադրբեջանի արդարադատության փոխնախարարի օգոստոսի 15-ի նամակն է իր հունգարացի գործընկերոջը, որտեղ վերջինիս հավաստիացրել է, որ Սաֆարովին Բաքվին արտահանձնելու դեպքում նա ազատ չի արձակվի: Երկու շաբաթ անց, կացնահարողը ոչ միայն ազատ արձակվեց, այլև ստացավ պաշտոնի բարձրացում և պարգևատրվեց «Բալթաջիների պարագլխի» կողմից, որը սովորել է թուրք ղեկավարների՝ ոճրագործներին փառաբանելու և արձանագրություններին որպես անպետք թղթի կտորի վերաբերվելու փորձից:
Սակայն թուրքական իշխանություններն այնքան էլ բուռն ցանկություն չունեն իրենց անունները կապել Ալիև կրտսերի գարշելի պահվածքի հետ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ Թուրքիան ոչ մի կապ չունի Հուգարիայից Սաֆարովի արտահանձնման հետ՝ չնայած Բաքու ժամանելուց հետո մարդասպանն իր երախտագիտությունն էր հայտնել Թուրքիայի աջակցության համար: Անկախ դրա ճշգրտությունից՝ թուրքական հայտարարությունը ևս հաստատում է, որ Ադրբեջանը մեկուսացված է մնացյալ աշխարհից և լքված խոշոր պետությունների` Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից, որոնք բոլորն էլ դատապարտել են Սաֆարովի ազատ արձակումը:
Հուսահատաբար Ադրբեջանի անվտանգության ծառայությունները հորինել էին «ASALA»-ի (Հայաստանի ազատագրման հայկական գաղտնի բանակի) մի կեղծ նամակ` ադրբեջանցի պաշտոնյաներին սպառնացող, որպեսզի Ալիևը կարողանա ձեռք բերել համաշխարհային հանրության կարեկցանքը: Կեղծված նամակն այնպիսի հայտարարություններ էր պարունակում, որոնցով որևէ հայ երբևէ հանդես չէր գա, ինչպես օրինակ, պնդումները, թե իբր Ցեղասպանության ժամանակ կոտորվել է ընդամենը 600 հազար հայ. կեղծ թվեր, որոնք շրջանառվում են ժխտողական թուրքերի և ադրբեջանցիների կողմից: Ոչ մի հայ երբեք զոհերի ահռելի թիվը 1.5 միլիոնից չի նվազեցնի 600 հազարի: Ի պատասխան այս կեղծիքի «ASALA»-ն հայտարարություն տարածեց՝ հերքելով նամակի իսկությունը: Ադրբեջանցիների նման խարդախ գործողությունները հավաստի են դարձնում այն զրույցները, որ Ադրբեջանը կարող է որոշել «վերացնել Սաֆարովին»` իր «ազգային հերոսին»` հայերին նրա սպանության մեջ մեղադրելու համար:
Ճակատագրի հեգնանքով, Հայաստանն անցյալ կիրակի պարտության մատնեց Հունգարիային՝ դառնալով Ստամբուլում անցկացված Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն: Ադրբեջանը գրավեց 10-րդ, իսկ Թուրքիան՝ 48-րդ տեղը: Հայերն իսկապես պետք է հպարտանան այս աներևակայելի հաղթանակով (երրորդ անգամ), սակայն նրանք պետք է ձեռնպահ մնան այլ երկրների ժողովուրդների մասին վիրավորական արտահայտություններ անելուց: Բոլոր ազգությունների մեջ էլ կան լավ և վատ մարդիկ: Հունգարիայի, Ադրբեջանի կամ Թուրքիայի ժողովուրդների հանդեպ վատ զգացումներ տածելու փոխարեն, հայերը պետք է ընդդիմանան նրանց, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը, արտահանձնում քրեական հանցագործին կամ փառաբանում կացնահարող մարդասպանին:
Ամերիկայի ադրբեջանական ընկերության նախագահ և «Pax Turcica» ինստիտուտի համահիմնադիր Թոմրիզ Ազերին, News.az կայքում տեղադրված հարցազրույցում խորհուրդ է տալիս ինձ՝ Թուրքիային քննադատելու փոխարեն օգնել լուծել Արցախի հակամարտությունը: Ազերին հայտարարել է. «Ես անկեղծորեն մաղթում եմ, որ մինչև մեկ այլ թուրքատյաց ներբող հեղինակելը, պարոն Սասունյանը վերլուծի, թե ինչ կարելի է անել հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորելու համար»: Իմ խորհուրդն է Թոմրիզ Ազերիին՝ չժխտել անցյալի ոճիրները, չգործել նորերը՝ կացնով կամ առանց կացնի, իսկ հետո հետամուտ լինել խաղաղ լուծումների, այլ ոչ թե ռասիստական հակահայկական զանգվածային հիստերիա հրահրել «Bash Baltaji»-ի և նրա համախոհների կողմից:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
Ո՞վ ասաց, որ Արևմուտքում կոռուպցիա չկա: Երեկ, օրինակ, ոստիկանություն է կանչվել Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմենիկ դե Վիլպենը, որին, ըստ ամենայնի, կասկածում են հյուրանոցային բիզնեսում տեղ գտած խարդախությունների հետ առնչություն ունենալու մեջ: Ֆրանսիական թերթերը հիշեցնում են, որ այդ անձնավորությունը, լինելով նախկին նախագահ Սարկոզիի կուսակիցը, բարդ հարաբերությունների մեջ էր վերջինիս հետ և մի շարք կասկածելի գործերով կամա թե ակամա նպաստել էր Սարկոզիի պարտությանը: Միանգամայն պատկերացնելի է, որ քաղաքակիրթ երկրի վարչապետը կարող է այս կամ այն բիզնեսմենի հետ «օրթախ գործ բռնել», ինչպես որ մեր պաշտոնյաներն են «մտած» Հայաստանում բոլոր քիչ թե շատ եկամտաբեր բիզնեսների մեջ:
Սակայն ես շատ ավելի վատ եմ պատկերացնում, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորը, ստանալով մանդատը, իր առաջին գործը կհամարի շքեղ վերանորոգել այն կաբինետը, որը պետությունը նրան տվել է ժամանակավորապես` պատգամավորական պարտականությունները կատարելու համար: Գեղջկական այդ չտեսությունն անմիջապես աչքի կզարներ և կդառնար հասարակական լայն քննարկումների առարկա: Որովհետև մարդու ճաշակը և, վերջին հաշվով, մտավոր մակարդակը ուղիղ կապ ունեն նրա օրենսդրական գործունեության հետ:
Ժամանակ առ ժամանակ թարմացվում են խոսակցություններն այն մասին, որ թե խորհրդարանի և թե համապետական մակարդակով ստեղծվելու են էթիկայի հանձնաժողովներ, որոնք հետևելու են Հայաստանում այս կամ այն ճանապարհով բուրգի գլխին հայտնված գործիչների վարքուբարքին: Այդ խոսակցությունները շատ արագ մոռացվում են, նախևառաջ հավանաբար այն պատճառով, որ ոչ այդ գաղափարի հեղինակները, ոչ էլ, առավել ևս, հասարակությունը չեն հավատում նման հանձնաժողովների գործունեության արդյունավետությանը: Ի դեպ, սա միակ ոլորտն է, որտեղ չի գործում անմեղության կանխավարկածը: Եթե ինձ մեղադրում են, որ ես ինչ-որ մեկին մորթել եմ, ապա, անշուշտ, մեղադրողներն են, որ պետք է դրա ապացույցները բերեն: Բայց եթե 300 հազար դրամ աշխատավարձ ստացող նախարարը մեկ միլիոն դոլարի առանձնատուն է սարքում, ապա հենց նախարարը պետք է բացատրություն տա, թե ինչ միջոցներով է նա նման հաջողության հասել: Խնդիրն այն է, որ Հայաստանում գեներալները, պատգամավորները, նախարարները և մնացածները չեն վախենում նման հարցերից` լավագույն դեպքում բարեկամների բիզնեսն են վկայակոչում, իսկ սովորաբար ընդհանրապես ոչ մի բացատրություն չեն տալիս: Նույն պատճառով էլ նրանք բացարձակապես զուսպ չեն իրենց չտեսության մեջ:
Ինչ մնում է «ռեմոնտով» տարված պատգամավորներին, ապա նրանց կարելի է հասկանալ` գիրք կարդալ կամ օրենք գրել կարելի է նաև սովորական սեղանի վրա: Բայց նրանք դա չեն պատրաստվում անել: Իսկ ահա քյաբաբ-խորոված կարելի է ուտել միայն «Արմանի» ափսեներով:
Առավոտ
ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դափնեպսակներով է դիմավորել Ստամբուլում Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի անդամներին:
Ըստ նախագահական կայքի՝ Սերժ Սարգսյանը շնորհավորել է երրորդ անգամ աշխարհի չեմպիոն դարձած մեր օլիմպիականներին՝ փառահեղ հաղթանակի կապակցությամբ:
Ավելի ուշ ՀՀ նախագահի նստավայրում ի պատիվ օլիմպիական բարձունքը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի անդամների տեղի կունենա ընդունելություն և պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Այն ռուսները, որոնք որոշակի հակվածություն ունեն ալկոհոլի նկատմամբ, ունեն մի ասույթ, որը կարելի է թարգմանել մոտավորապես այսպես. «Ես խմում եմ ոչ թե այն պատճառով, որ շատ եմ սիրում այս անիծյալ օղին, այլ պարզապես ստաժս չկորցնելու համար»: Այս ասացվածքը ես ակամա հիշեցի` կիրակի օրն անցած ընտրությունների կապակցությամբ` հաշվի առնելով այն փաստը, որ մի քանի համայնքներում, մասնավորապես, Գյումրիում, անհրաժեշտության չկար ընտրակաշառք բաժանելու, այնուամենայնիվ, դա, թվում է, թե հակառակ որևէ տրամաբանության` տեղի էր ունենում: Ճիշտ է, «գները» այնքան բարձր չէին, ինչպես խորհրդարանական ընտրություններում` ավագանու աթոռի հավակնորդները մուծում էին 1-3 հազար դրամ, երբեմն ընտրողների սիրտը շահում էին ընտանիքի վրա բաշխելով մի քանի կիլոգրամ միս` դեռ լավ է, ոչ թե մի քանի շիշ գարեջուր: Միակ բացատրությունը կարոդ է լինել այն, որ ընտրվողները չեն կարող պատկերացնել, որ հնարավոր է նպատակին հասնել առանց կաշառքի, իսկ քաղաքացիները չեն պատկերացնում, որ կարելի է «ձրի» գնալ ընտրատեղամաս: Հենց այստեղ է, որ առաջանում է «ստաժի» հարցը` եթե ընտրակաշառքի մեխանիզմն աշխատել է մայիսին և աշխատելու է փետրվարին, ապա ի՞նչ իմաստ կա «ընդմիջում անելու»:
Քանի որ համայնքի ղեկավարի ընտրությունները սովորաբար անց են կացվում ավագանու ընտրությունների հետ միասին, քաղաքապետի կամ գյուղապետի թեկնածուն, որը, այսպես ասած, «դատապարտված է հաղթանակի», աշխատում է ձևավորել նաև ձեռնասուն ավագանի, որպեսզի հանկարծ որևէ մեկը որևէ ձևով չսահմանափակի իր իշխանությունը, և այդ նպատակով նա փող է ծախսում թե անձամբ իր և թե իր թիմակից ավագանու թեկնածուների համար: Այդ «հաղթական» թեկնածուի մտքով, իհարկե, չի անցնում, որ ավագանին Ազգային ժողով չէ, այստեղ քաղաքական շահերի խնդիր չկա, և, հետևաբար, մտածող և ինքնուրույն մարդիկ կարող են օգտակար լինել` համայնքային խնդիրներ լուծելու համար:
Գյումրիում ամբողջությամբ ձեռնասուն ավագանի չի հաջողվել ձևավորել` բոլորը չէ, որ այդ մարմնում գարեջրագործներ են լինելու: Այդտեղ կան նաև գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմնակիցները, ինչպես նաև այլ ՀՀԿ-ականներ և ԲՀԿ-ականներ, որոնք այս կամ այն պատճառով համաձայն չեն, որ քաղաքում տիրի իրենց «միասնական» թեկնածուն: Եթե ղեկավարվենք հայտնի տրամաբանությամբ, ապա կարելի է արձանագրել, որ այդպիսով հանվել է մի քանի քար` ավազակապետության բուրգից: Այսինքն` քանի որ Գյումրիի գործող քաղաքապետը իշխանությունից դժգոհ է, ապա նա կարող է լինել ընդդիմության դաշնակիցը` հանուն ժողովրդավարության պայքարում:
Բայց սրանք, ի վերջո, մանրուքներ են: Ամենակարևորն այստեղ ոչ թե նոմենկլատուրային խաղերն են կամ` անկախ անհրաժեշտությունից, ընտրակաշառք բաժանելու իշխանավորների հակվածությունը: ՏԻՄ ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ խնդիրը ոչ թե իշխանության քաղաքական կամքն է, ոչ թե ընդդիմության ակտիվության պակասը, ոչ թե ընտրական մեխանիզմների բացակայությունը: Մեզ մոտ բացակայում է շատ ավելի կարևոր բան` ընտրողները, այսինքն` չկա քաղաքացիների գերակշռող հատված, որը պատրաստ է կատարել իր ազատ ընտրությունը:
Առավոտ
Արցախի երիտասարդական կազմակերպությունները հայտարարություն են տարածել էթնիկ հողի վրա կատարած մարդասպանությունը Ադրբեջանում հերոսացնելու առնչությամբ:
Հայտարարության մեջ ասվում է.
«Մենք` Արցախի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներս, մեր մտահոգությունն ենք հայտնում 2004 թ. Բուդապեշտում քնած հայ սպային դաժանորեն կացնահարած ադրբեջանցի մարդասպանի արտահանձման, ներման և հերոսացման վերաբերյալ:
Նախքան մեր դիրքորոշումը հայտնելը շուրջ մեկ շաբաթ ուշի-ուշով հետևելով միջազգային կազմակերպությունների և պետությունների արձագանքներին, ինչպես նաև փաստելով, որ Ադրբեջանի իշխանությունների և հասարակության այս հայատյաց գործողությունները նորություն չեն մեզ համար, ողջունելով տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից Ադրբեջանի և Հունգարիայի գործողությունների դատապարտումը, միևնույն ժամանակ համոզված ենք, որ միայն դատապարտող հայտարարությունները բավարար չեն նման դեպքերը բացառելու համար. ուստի կոչ ենք անում՝
1. Ադրբեջանի ֆաշիստական վարքագիծը դատապարտող երկրներին և կազմակերպություններին՝ դադարեցնել համագործակցությունը մարդասպանին հերոսացնող ադրբեջանական բոլոր կառավարական և ոչ կառավարական կառույցների հետ:
2. Ադրբեջանին զենք վաճառող երկրներին` դադարեցնել զենքի մատակարարումները ֆաշիստական Ադրբեջանին, քանզի յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ Ադրբեջանին վաճառված զենքն ուղղված է տարածաշրջանում խաղաղության դեմ: Էթնիկ հողի վրա կատարած սպանությունը հերոսացնող երկրին զենք վաճառելը համարժեք հանցագործություն է:
3. Միջազգային կազմակերպություններին և երկրներին` հաստատել/ակտիվացնել հարաբերություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառույցների և Արցախի հասարակության հետ` ընդհուպ մինչև ԼՂՀ ճանաչում` Արցախի ժողովրդի անվտանգության և այլ հիմնարար իրավունքների ապահովման համար»:
Հայտարարության տակ ստորագրել են հետևյալ կազմակերպությունները.
«Ազատ Հայրենիք» կուսակցության երիտասարդական թև
«Արցախակերտում» նախաձեռնություն
«Արցախի երիտասարդ մարդկանց քրիստոնյա ընկերակցություն» ՀԿ
«Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ
«Արցախի Ժողովրդավարական կուսակցության» երիտասարդական թև
«Դաշնակցություն» կուսակցության երիտասարդական թև
«Զեփյուռ» ՀԿ
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ՀԿ
«Կամք» ՀԿ
«Հայ երիտասարդների ակումբ» ՀԿ
«Հայկի Սերունդ» ՀԿ
«Հայրենյաց պաշտպան» ՀԿ
«Ստեփանակերտի երիտասարդ քաղաքագետների ակումբ»
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացավ շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությունը:
Համաշխարհային շախմատային օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականը՝ Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան և գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանն արժանացան ոսկե մեդալների: Հայաստանի ներկայացուցիչներին պարգևատրեց ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Ստամբուլում հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը, բարձրացվեց հայկական եռագույնը:
Լևոն Արոնյանը և Վլադիմիր Հակոբյանը թիմային ոսկե մեդալից բացի արժանցան նաև տիտղոսների լավագույն անհատական արդյունք ցուցադրելու համար:
Առաջին խաղատախտակի վրա ցույց տված լավագույն արդյունքի համար Լևոն Արոնյանը հայկական եռագույնն ուսերին գցած արժանացավ ոսկե մեդալի` 10 հնարարվորից 7 միավոր: Երրորդ խաղատախտակի վրա լավագույն արդյունք գրանցելու համար 10 հնարավորից 7.5 միավարով Վլադիմիր Հակոբյանն արժանացավ արծաթե մեդալի:
Հիշեցնենք, որ 40-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը 2.5։1.5 հաշվով հաղթեց Հունգարիային և 19 միավորով Ռուսաստանի հետ կիսեց առաջին տեղը։ Լրացուցիչ գործակցով շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը երրորդ անգամ հռչակվեց օլիմպիական չեմպիոն: Ուկրաինացիները զբաղեցրին երրորդ տեղը:
Հայաստանը նաև եռակի բրոնզե մեդալակիր է։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.