23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան խմբում Վերոնիկա Ավետյանը գրում է.”Այս մթնոլորտում ապրելն ուղղակի անտանելի է…Երբ տանից դուրս ես գալիս ու չգիտես կվերադառնաս արդյոք, թե կարող է ինչ որ մեկի շանը դուր չգաս և տեղում կնքես մահկանացուդ….կոչ ողջ աշխարհի հայությանը միացեք մեզ, թող արդարությունը գեթ մեկ անգամ ժպտա, հերիք է այսքան արյուն, հերիք է այսքան արցունք, հերիք է : Մենք ուզում ենք արժանապատիվ ապրել: Մենք ուզում ենք ,որ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց իրավունք են վերապահում մարդկային կյանք խլելու ստանան արժանի պատիժ:”
http://avetyannvard.blogspot.com/2012/09/blog-post_14.html
Ավետյանի Ցուցակ
Նվարդ Ավետյանի բաց նամակը
(կոչ՝ ստեղծելու Ավետյանի ցուցակ)
«Սույն կոչը ուղղում ենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց։ Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս և նախկին բնակիչներս, այլևս չենք հանդուրժում Հայաստանում տիրող անօրինականության ու անպատժելիության մթնոլորտը։ Մենք կոչ են անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են այս խնդրով՝ միանալ մեր շարժմանը և պատասխանատվության կանչել Հայաստանի հանցագործ ու կաշառակեր տերերին։
Իմ եղբայրը՝ Վահե Ավետյանը մահացու ծեծի է ենթարկվել Հայաստանի մաֆիոզ օլիգարխ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, այսպես կոչված՝ Նեմեց Ռուբոյի անմիջական հրահանգով։ Ռեստորանի աշխատակիցների մի մեծ խումբ՝ Հայրապետյանի անձնական թիկնապահների հետ միասին մահացու ծեծի ենթարկեցին Վահե Ավետյանին 2012թ. հունիսի 17–ին՝ Նեմեց Ռուբոյին պատկանող Հարսնաքար ռեստորանի մոտ տեղի ունեցած միջադեպի արդյունքում։
12 օր անց՝ 2012թ. հունիսի 29–ին, Երևանի հիվանդանոցներից մեկում, առանց գիտակցության գալու մահացավ ՊՆ Երևանի կայազորի ռազմական հոսպիտալի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը։ Նա ընդամենը 32 տարեկան էր։
Սա ևս մեկ նախազգուշացում է, որ Հայաստանում պաշտպանված չէ մարդու հիմնարար իրավունքը՝ ապրելու իրավունքը։ Նման ողբերգությունները ստվեր են գցում երկրի Սահմանադրության վրա, որով Հայաստանի Հանրապտությունը հռչակված է որպես օրենքի պետություն։
Հայաստանի քաղաքացու և ՀՀ Զինված ուժերի սպայի դաժան ծեծը և դրան հետևած մահը երկրի քաղաքացիների շրջանում ստեղծել է հուսահատության ու անպաշտպանվածության մթնոլորտ և էլ ավելի խորացրել անվստահությունը իրենց հայրենիքի ապագայի նկատմամբ։
Տարբեր երկրներում մարդիկ խստագույնս դատապարտեցին այս դաժան սպանությունը, որը կազմակերպվել և իրականացվել էր Հայաստանում իշխանության գլուխ կանգնած մարդկանց կողմից։ Այժմ մենք պահանջում ենք, որպեսզի Հայաստանի իշխանությունները հետաքննություն կատարեն՝ բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու իրական մեղավորներին։
Սակայն, քանի դեռ Հայաստանում՝ կառավարության աջակցության ներքո իշխում են կաշառակեր ու հանցագործ օլիգարխները, որոնք անարգել շարունակում են իրենց հանցավոր գործունեությունը՝ առանց պատժից վախենալու, մենք պետք է մեր բողոքն ուղղենք Հայաստանն ու հայ ժողովրդին թալանող այդ քրեա–օլիգարխիկ պաշտոնյաների դեմ։
Մենք վստահ ենք, որ միջազգային հանրությունը կմիանա մեզ և իր հզոր աջակցությունը կբերի մեր խնդիրներին, այլապես տանջահար արված Հայաստանի ժողովուրդը ի վիճակի չի լինի միայնակ պայքարել այս հանցավոր ռեժիմը արմատախիլ անելու համար։
Հայաստանի զինված օլիգարխ առաջնորդները չեն երկյուղում հանցագործություններ կատարելուց, քանզի վստահ են, որ իրենք վեր են օրենքից, իրենք երկրի տերերն են, որոնք ճորտացրել են սեփական ժողովրդին և շարունակում են մնալ անպատիժ։
Տարիներ շարունակ հայաստանյան հանցագործ ղեկավարները, ներառյալ Նեմեց Ռուբոն, բացեիբաց սպառնացել են ֆիզիկապես “պատժել” լրագրողներին և բոլոր նրանց, ովքեր ձայն կբարձրացնեն իրենց դեմ։
Սակայն մեզ վախեցնելը հեշտ չէ։ Մենք պահանջում ենք Վահե Ավետյանի գործով հանրային դատավարություն կազմակերպել Հայաստանում և պատասխանատվության կանչել սպանության բոլոր մասնակիցներին։ Մենք քաջ տեղյակ ենք, որ Վահեի սպանությունը պատշաճորեն չի հետաքննվում և նրա փաստաբաններին չի տրամադրվում այն ամբողջական տեղեկատվությունը, որը նրանց անհրաժեշտ է գործը ամենայն ճշգրտությամբ դատավարության ներկայացնելու համար, քանի որ Հայաստանի կառավարությունը հրաժարվում է համագործակցել հետաքննության ընթացքին։
Հայաստանում որևէ մեկը չի վստահում դատական համակարգին և դա է պատճառը, որ մենք հայցում ենք միջազգային հանրության և ժողովրդավարական երկրների կառավարությունների միջամտությունը։ Մենք խնդրում ենք օգնել հայ ժողովրդին՝ պատժելու հայաստանյան օլիգարխ հանցագործներին, որոնք կամ ներգրավված են մարդու իրավունքների խախտումների մեջ, կամ հովանավորում են օրինախախտներին։
2012թ. հունիսին ԱՄՆ–ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից կազմված “Մագնիտսկու ցուցակը” սահմանում է մարդու իրավունքները խախտող պաշտոնյաների դեմ սանկցիաների կիրառում ոչ միայն Ռուսաստանում, այլև տարբեր երկրներում։
Մենք կոչ ենք անում ստեղծել նոր “Մագնիտսկու ցուցակ”, որը կարող է կոչվել “Ավետյանի ցուցակ” և որը կնախատեսի սանկցիաներ՝ Հայաստանում մարդու իրավունքները խախտող պաշտոնյաների դեմ։
Մենք դեռևս աշխատում ենք այդ ցուցակի վրա և պահանջում ենք, որպեսզի ԱՄՆ–ի կառավարությունը, Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները և Եվրոպայի Անվտանգության ու Համագործակցության Կոմիտեի Խորհրդարանական Վեհաժողովը ընդունի առաջարկությունը՝ կիրառել այլ երկիր մուտքի արգելք և անձնական հաշվեհամարների սառեցում Հայաստանի կառավարության այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ինչպես Վահե Ավետյանի մահվան, այնպես էլ Հայաստանում մարդու իրավունքների խախտումների համար։
Մենք պահանջում ենք Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված հայ պաշտոնյաների երեխաների և բարեկամների նկատմամբ այլ երկրներ մուտքի արգելք։ Մենք պահանջում ենք սառեցնել Հայաստանի կառավարության այն պաշտոնյաների բարեկամների անձնական հաշվեհամարները, որոնք հայ ժողովրդից գողացած գումարները ապահովության համար փոխանցում են Եվրոպայի և Միացյալ Նահանգների տարբեր բանկեր կամ ներդրումներ կատարում արտասահմանում ձեռք բերված սեփականության մեջ։
Հայաստանի բոլոր օլիգարխ պաշտոնյաները և նրանց հանցագործ աջակիցները պետք է զրկվեն իրենց դիվանագիտական անձեռնմխելիությունից և արտասահման մեկնելու իրավունքից»:
Երեկ 74 համարի երթուղու երիտասարդ վարորդը, մի 10 րոպեի չափ բջջային հեռախոսով զրույցի էր բռնվել, շրջադարձերում մարդկանց «իրար վրա դարսելով», այնքան, որ ուղևորներից մեկը չդիմացավ…
Ու հայ ուղևորը, որ երևի ամենահամբերատարն է աշխարհում, կամ անտարբերը նման հարցերում, նկատողություն արեց թե՝ « Տղա ջան, ցավդ տանեմ, մի նեղացի, բայց մի ժամ ա խոսում ես, էսքան ուղևոր ես տեղափոխում: Փորձանքը պահի տակ է գալիս, ախր»:
Կինը մարդկանց անտարբեր հայացքների ներքո խոսեց – խոսեց, ու պաշտպանություն չգտնելով ինքն իր ասածից նեղված լռեց, մեկ էլ վարորդը խոսեց վերջացրեց ու արհամարհանքով՝ թե «Բա՞ն ա պատահել»:
Ա. Գրիգորյան
Գյումրվա ընտրությունների աղմուկը չի հանդարտվում: Նոր տեղեկություններ են ստացվում գյումրեցիների կողմից քվեաթերթիկների վրա արված գրառումների մասին, որոնք աչքի են ընկնում ոչ միայն հումորով, այլև տարբեր թեկնածուների հասցեին վիրավորական արտահայտություններով: Հանձնաժողովների անդամներից մեկը «Հրապարակի» թղթակցին պատմել է, որ եղել են ռեպլիկներ գործող քաղաքապետի, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի, ԲՀԿ-ականներ Մարտուն Գրիգորյանի և ընտրված քաղաքապետ Սամվել Բալասանյանի հասցեին: Վարդան Ղուկասյանի հասցեին գրել են. «Վերջը քեզնից պրծանք», «Այ սուտի հավատացյալ, քանի՞ դիակ կա վրեդ», «Այ շիզոֆրենիկ, պրծանք քեզնից»: Սուքիաս Ավետիսյանի հասցեին. «Սուքո, էս ի՞նչ խաղեր կուդաս Հոսոյի համար», Մարտուն Գրիգորյանի մասով հիմնականում եղել են ԲՀԿ-ին դավաճանելու և այլ թեկնածուի պաշտպանելու մեղադրանքներ, իսկ Բալասանյանի մասով թերթը հիշեցնում է, որ արդեն անդրադարձել է: Քվեաթերթիկների վրա նշումները լուրջ նյութ են տալիս մեր ժողովրդի հոգեբանական վիճակի, ընտրական տրամադրությունների և իշխանությունների նկատմամբ վերաբերմունքի մասին:
Հրապարակ
Հունգարիայի Հայ Ազգային Ինքնավարությունը հայտարարություն է տարածել, այս մասին հայտնում են Սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունից: Ինքնավարության նախագահ Նիկողոս Հակոբյանի հայտարարության մեջ ասվում է.
«Հունգարիայի Հայ Ազգային Ինքնավարությունը հայտնում է իր ցավն և ցնցումը Հայաստանի և Հունգարիայի անակնկալ միջպետական կապերի խզման պատճառով: Չենք հասկանում և չենք կարող ընդունել այն բացատրությունները, որոնք չնայած հայկական կողմին բազմիցս տրված խոստումների, Հունգարիայի արդարադատական մարմինները, անտեսելով ամենակարևոր մարդկային և բարոյական օրենքները, զիջելով ադրբեջանի թուրքական պետության ճնշմանը, մարդասպանին հայրենիք արտաքսման որոշում կայացրեցին:
Ծանր մասնագիտական սխալ ենք համարում 1983 թվականին ընդունված Ստրասբուրգի կոնվենցիայի ոգուն և իմաստին հակասող, հունգար իշխանությունների կողմից ընդունված որոշումը:
Նկատի առնելով վերը նշված հանգամանքը, պահանջում ենք գործի և կապված գործարքի հետին պարագաների բացահայտման նպատակով հետաքննության հարուցում ի դեմ որոշում կայացնողների, առանց ուշադրության նրանց զբաղեցրած դիրքի և անձի, քաղաքական, և եթե անհրաժեշտ է, քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:
Ժամանակն է եկել աշխարհին բացատրել, որ հինգհազարամյա պատմություն ունեցող քրիստոնյա ժողովրդին չի կարելի ձգել այնպիսի վայրագ պետության և հասարակության քմահաճությանը, որն հերոսացնում է վախկոտ, դեմ առ դեմ պայքարի անընդունակ, գաղտագող գիշերային մարդասպանին:
Համարում ենք, որ Ստալինի քմահաճույքով թուրքերին գերված և այսօր անկախ Արցախը, պետք է միջազգային ճանաչում ստանա: Եվրոպական Միությունը, ներառյալ Հունգարիան, պետք է հետևի ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի խորհրդարանի իմաստուն կարծիքին, որ եթե ԱՄՆ-ը ժամանակին հրաժարվեր ազգերի ինքնորոշման իրավունքից, ցայսօր կմնար որպես անգլիական գաղութ»:
Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր` սեպտեմբերի 14-ին մասնակցել է ակնաբուժական միջազգային 12-րդ համաժողովին։
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ուղիղ 20 տարի առաջ ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի կողմից հիմնադրված «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպությունն անգնահատելի ներդրում ունեցավ Հայաստանում ձեռքբերովի կուրությունը կանխարգելման և ժամանակակից ակնաբուժությունը անգամ հեռավոր գյուղում ապրող հայի համար հասանելի դարձնելու գործում։ Բազմաթիվ այլ նախաձեռնությունների հետ ՀԱՆ Երևանում միջազգային ակնաբուժական 11 համաժողով է անցկացրել, որոնք նպաստել են գործնականում կիրառվող բուժման նորագույն եղանակներն ակնաբուժական մեր բուժհաստատություններում ներդնելուն։
Համաժողովը բացելու պատիվը տրվեց ՀԱՆ հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանին։ Համաժողովին իր բարեմաղթանքներն էր հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ակնաբույժներին ողջույնի խոսք ասաց նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը։
Դիմելով համաժողովի մասնակիցներին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ասաց. «Այսօր, ներկայացուցչական այս համաժողովում ոչ միայն կամփոփվի անցած 20 տարիների բեղմնավոր աշխատանքը, այլև կմեկնարկի «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» նոր ծրագիրը, որ ՀԱՆ-ն կիրականացնի ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: Արդյունքում երեք տարվա ընթացքում կստեղծվի Մանկական կուրության կանխարգելման բարձրակարգ կենտրոն, որի նպատակն է մասնագիտացված ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի և տարածաշրջանի երեխաներին, ինչպես նաև կանխարգելել անհասների ռետինոպաթիայի հետևանքով առաջացող մանկական կուրությունը: Մի ծրագիր, որ համահունչ է ՀՀ կառավարության գերակայություններին` նպատակաուղղված երեխաների առողջության պահպանմանը և բարելավմանը:
12-րդ համաժողովում բացի «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագրի մեկնարկը, կամփոփվի ՀԱՆ-ի 20-ամյա արդյունավետ աշխատանքը և կանցկացվեն մասնագիտական քննարկումներ։
Սեպտեմբերի 18-ին Ֆրանսիա է ժամանելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այդ կապակցությամբ Ադրբեջանի դեսպանատան առջև կանցկացվի լայնամասշտաբ բողոքի ակցիա:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ամբողջ աշխարհում հայերը, այդ թվում և ֆրանսաբնակները, չհամակերպվելով Ադրբեջան-Հունգարիա գործարքի իրողության հետ, շարունակում են իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունն արտահայտող միջոցառումները, հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունը:
Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) նախաձեռնությամբ կազմակերպված ակցիային միանալու են նաև Լիոն, Մարսել և այլ քաղաքների բնակիչները: Լիոն և Մարսել քաղաքների տարածքային կառույցները` Փարիզ հասնելու համար ակցիայի մասնակիցներին ապահովել են տրանսպորտով: Պատրաստվում են ցուցապաստառներ:
Սեպտեմբերի 13-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հետ:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ողջունելով միմյանց, երկու երկրների նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` համատեղ աշխատանքներ տանել առկա խնդիրների լուծման ուղղությամբ և զարգացնել հետագա փոխշահավետ համագործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Արմեն Աշոտյանը բարձրացրել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի գործունեության պայմանների մասին նոր պայմանագիր ստորագրելու անհրաժեշտության հարցը` նշելով, որ նման պայմանագիրը կնպաստի բուհի հետագա զարգացմանը: Նախարարն առաջարկել է համալսարանին շնորհել ազգային հետազոտական համալսարանի կարգավիճակ:
Դմիտրի Լիվանովը պատրաստակամություն է հայտնել քննարկել առաջարկը` տեղեկացնելով, որ վերոնշյալ կարգավիճակ ստանալու նպատակով ՌԴ մի շարք բուհեր արդեն ընդգրկված են համապատասխան ցուցակում և, անցնելով մրցույթ, կստանան նշված կարգավիճակը: Ըստ Դ. Լիվանովի` Ռուսաստանը շահագրգռված է բուհերին տալ հետազոտական ուղղվածություն, որպեսզի վերջիններս լինեն ոչ միայն ուսումնական, այլ նաև գիտահետազոտական կենտրոններ:
Նախարար Ա. Աշոտյանը բարձրացրել է Ռուսաստանի, մասնավորապես, մեծաքանակ հայազգի բնակչություն ունեցող քաղաքների (Դոնի Ռոստով, Կրասնոդար, Ստավրապոլ, Սոչի) դպրոցներում հայոց լեզվի ուսուցման հարցը: Այդ համատեքստում ՀՀ կրթության և գիտության նախարարն առաջարկել է վերոնշյալ ծրագիրը կիրառել նաև Մոսկվայի 2 դպրոցում` պատրաստակամություն հայտնելով օժանդակել ուսուցման ծրագրի մշակման, մասնագետների վերապատրաստման և դասագրքերի տրամադրման հարցերում:
Դ.Լիվանովը, դրական գնահատելով վերոնշյալ նախաձեռնությունը, տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնությունում նշված հարցերը լուծվում են` դպրոցների ծնողների կառավարման խորհուրդների համաձայնությամբ: Նա առաջարկել է ընտրել որևէ դպրոց և փորձնական ծրագրի շրջանակում կիրառել հայոց լեզվի ուսուցումը և, ըստ այդմ, ելնելով արդյունքներից, անցնել հաջորդ փուլին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման հետ կապված առկա վիճակը և զարգացման հեռանկարները: Անդրադարձ է եղել նաև Հայաստանում ավագ դպրոցի կարգավիճակով ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան ռուսական գիմնազիա հիմնելու հարցին:
Կողմերը քննարկել են նաև հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող նախաձեռնություններ ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական բարձրագույն կրթական տարածքներում:
Բուլղարական լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե իբր Բուլղարիա-Հայաստան խաղի ժամանակ մարզադաշտում մեր ֆուտբոլիստների հասցեին վանկարկում էին` «գնչուներ», և մեր ֆուտբոլի ֆեդերացիան, ըստ այդ լուրերի, բողոք է ներկայացրել` մեղադրելով բուլղարացի մարզասերներին ռասիզմի մեջ: Հայաստանում այդ լրատվությունը ոչ ոք չի հաստատում, բայց եթե նման վանկարկողներ իսկապես եղել են, ապա զարմանալի է, որ բարեկամ ժողովրդի մեջ կան մարդիկ, որոնք այդքան սխալ պատկերացումներ ունեն մեր ազգի մարդաբանական տիպի և կացութաձևի մասին: Բայց առավել կարևոր է, որ միջազգային ատյանները, այդ թվում` ՖԻՖԱ-ն, չափազանց զգայուն են այդ խնդրի վերաբերյալ և իսկապես հաճախ պատժում են այն երկրներին, որոնց երկրպագուները ռասիստական դրսևորումներ ունեն: Օրինակ` Եվրոպայի վերջին առաջնության ընթացքում Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է ոչ միայն ֆանատների խուլիգանության, այլև ռասիստական արարքների համար:
Թվում է, թե նման մոտեցումը ավելորդ եվրոպական «պոլիտկոռեկտություն» է: Բայց իրականում դա որոշակի մտածելակերպ է, արժեքային համակարգ, որի կանոններին երբեմն իրենք` եվրոպացիները չեն հետևում, բայց մենք` հայաստանցիներս, դրանք մինչև վերջ չենք ընկալել: Դրա վկայությունները բազմաթիվ են: Վերջերս Շիրակի մարզի Չորակապ գյուղում տեղի են ունեցել գյուղապետի ընտրություններ: Տեղի բնակիչները պնդում են, որ իր «վերարտադրությունն» ապահովելու համար գյուղապետը Ախալքալաքից մի քանի ժամով բերել էր գյուղում երբևէ չապրած, բայց գրանցում ունեցած մարդկանց, որոնք քվեարկել են իր օգտին, իսկ հետո վերադարձել Վրաստան: Շատ հնարավոր է, որ հենց այդպես էլ եղել էր: Բայց տեսեք, թե ինչ միջոցների են պատրաստ դիմել բողոքավորներից ոմանք. նրանք, իրենց պահանջը չբավարարելու դեպքում, սպառնում են փակել ճանապարհները [դա նորմալ է] և գյուղից վռնդել այն ախալքալաքցիներին, որոնք այնտեղ մի քանի տարի ապրում են` սյուժեն եթեր է գնացել թե Գյումրիում, թե Երևանում: Այսինքն` գյուղապետի հնարավոր ապօրինության համար պետք է պատասխան տան ոչ մի մեղք չունեցող մարդիկ:
Դե, հիմա համեմատեք այդ մոտեցումը նման մտածելակերպի համաշխարհային արտապատկերի հետ: Մահմեդականները դժգոհ են մնացել ինչ-որ ամերիկյան ֆիլմից, որը, իրենց կարծիքով, սխալ լույսի տակ էր ներկայացնում սեպտեմբերի 11-ը: Ո՞րն է դրա դեմ բողոքելու ձևը` գնդակոծել և հրետակոծե՞լ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունները տարբեր երկրներում: Նույն տրամաբանությունն է:
Անձամբ ինձ համար ավելի կարևոր են մարդկային հատկանիշները, քան ազգային պատկանելությունը, առավել ևս` «որտեղացի» լինելը: Այսինքն` ես խնդիր չունեմ շփվելու ադրբեջանցիների հետ: Ես խնդիր ունեմ շփվելու այն մարդկանց հետ` թեկուզ հայերի, որոնք գտնում են, որ կացնով քնած մարդուն սպանելը որևէ ձևով հնարավոր է արդարացնել:
Առավոտ
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում ցուցաբերել առավել զգոնություն:
«Եգիպտոսում և Լիբիայում տեղ գտած վերջին հարձակումներից ելնելով` օտարերկրյա պետություններում, այդ թվում Հայաստանում, գտնվող ամերիկյան բոլոր քաղաքացիները նախազգուշացվում են, որ հանդես բերեն զգոնություն և հետևեն իրավիճակի զարգացումներին:
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը չունի որևէ տեղեկություն, որը մատնանշի, որ այդ դեպքերը կարող են բացասաբար անդրադառնալ անվտանգության հետ կապված իրավիճակի վրա Հայաստանում: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն աշխատում է բնականոն հունով»,– ասվում է հայտարարության մեջ:
Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունը հստակ տեղեկություններ չունի այն մասին, որ այդ դեպքերը կազդեն Երեւանում անվտանգության վրա, սակայն, ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիները պետք է զգոն լինեն հատկապես սեփական անվտանգությանը վերաբերող հարցերում և ցանկացած միջադեպի դեպքում դիմեն տեղական իշխանություններին:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը որոշել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ շնորհելու համար իր պահուստային ֆոնդից հատկացնել 200 հազար ԱՄՆ դոլար: Եվս 300 հազար ԱՄՆ դոլար է հատկացնում «Փյունիկ» հիմնադրամը. այս 500 հազար ԱՄՆ դոլարը կկազմի մրցանակի ընդհանուր գումարը: Մրցանակի հանձնման արարողության ծախսը փոխհատուցելու համար ևս 50 հազար ԱՄՆ դոլար է հատկացնում «Լույս» հիմնադրամը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.