23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կենսաթոշակների գործով մեղադրվում է 24 անձ: Նրանք պետությանը հասցրել են 72 միլիոն դրամի վնաս: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատուկ կարևորագույն գործերով քննության վարչությունում շարունակվում է կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկանում ենք Գլխավոր դատախազության կայքից:
Ըստ այդմ՝ 2012 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 24 անձանց, որոնցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Կալանավորված անձանցից 5-ը սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցներ են, իսկ 2-ը՝ տվյալ ծառայության պաշտոնատար անձի բարեկամներ, որոնց միջոցով պետությունից խարդախությամբ հափշտակվել են խոշոր չափերի գումարներ:
Ըստ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Վ.Խաչատրյանը, օժտված լինելով կենսաթոշակների և սոցիալական առանձին ծրագրերի շտեմարանները տարածքային բաժիններից ստանալու, գրանցելու, ձևավորված շտեմարանը վերահսկելու, տվյալների տրամադրումը կառավարելու լիազորություններով, իր քրոջ ամուսնու՝ Ա.Խաչատրյանի, ինչպես նաև կնոջ քրոջ ամուսնու՝ Բ.Մուրադյանի հետ 2007-2008թթ. խարդախությամբ պետությունից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 15 մլն դրամ կենսաթոշակի գումարներ:
Մասնավորապես՝ բաժնի պետը կենսաթոշակառուների շտեմարաններից ընտրել և առանձնացրել է տևական ժամանակ կենսաթոշակ չստացած կենսաթոշակառուների և նրանց վճարման ենթակա գումարների տվյալները, ապա նրանց անունից, իբրև տարածքից բացակայողների, ներկայացրել է կեղծ դիմումներ՝ կենսաթոշակի վճարումը վերսկսելու և կուտակված գումարները ստանալու վերաբերյալ, իսկ քրոջ ամուսինն ու կնոջ քրոջ ամուսինը, ներկայանալով որպես կենսաթոշակառուների վստահված անձինք, խաբեությամբ ստացել են այդ գումարները:
Մեկ այլ դրվագով բավարար ապացույցներ են ձեռք բերվել «Շենգավիթ -1» տարածքային բաժանմունքի պատասխանատուի կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ վերջինիս հանձնարարությամբ տեսուչ-վճարողները պարզել են Հայաստանից բացակայող կամ կենսաթոշակների վճարային ցուցակներից չհանված հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները և կեղծելով նրանց ստորագրությունները՝ ելքագրել են կենսաթոշակների գումարներն ու յուրացրել:
Նման մեխանիզմով չարաշահումներ են հայտնաբերվել նաև «Խորհրդային-1» տարածքային ստորաբաժանման վճարող տեսուչներ կողմից:
Նախաքննության ընթացքում 24 մեղադրյալների կողմից կատարված հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը գնահատվել է 72.204.048 մլն ՀՀ դրամ, որից նախաքննության փուլում վերականգնվել է 36.305.936 մլն ՀՀ դրամը:
Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացում), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք և կատարելը), որով նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
18.09.12թ. դրությամբ քրեական գործից անջատվել և դատարան են ուղարկվել 3 քրեական գործեր՝ 12 անձանց վերաբերյալ, որոնցով կայացվել են մեղադրական դատավճիռներ:
Վերջին շրջանում սիրիահայերի այցելությունը Հայաստան թանկացրել է վարձով տների գները։
Վարձով տան փնտրտուքի մեջ գտնվող քաղաքացիներն ասում են, որ վարձով տները թանկացել են մոտ 25-30 տոկոսով։ Այժմ քաղաքի կենտրոնում մեկ սենյականոց նորմալ կահավորված բնակարան հնարավոր չէ վարձել 100 հազար դրամից պակաս գնով։
Ի դեպ, «Ժամանակի» տեղեկություններով, վերջին շրջանում ավելացել է Հայաստան եկող ադրբեջանցիների թիվը։ Նրանք Հայաստան են գալիս Իրանից որպես զբոսաշրջիկ:
Ժամանակ
Կալիֆորնիայում ապրող ինչ-որ մի անհայտ ու անհաջող անձնավորություն youtube-nւմ տեղադրել է ֆիլմ, որը վիրավորում է մահմեդականների զգացմունքները: Շատ վատ է արել` դատապարտենք նման գործելակերպը: Բայց արդյոք այդ մասնավոր անձի արարքը կապ ունի՞ ԱՄՆ-ի և ավելի լայն իմաստով` Արևմուտքի հետ: Ինչո՞ւ հոգևոր այդ հաշմանդամի ցնդաբանությունների համար պետք է պատասխան տա և ներողություն խնդրի ԱՄՆ կառավարությունը կամ Հռոմի պապը, առավել ևս` ինչո՞ւ այդ պատճառով պետք է զոհվի Լիբիայում Ամերիկայի դեսպանը: Սա, հավանաբար, այն ջրբաժանն է, որը տարբերակում է արևմտյան և արևելյան մտածելակերպը: Ըստ վերջինիս` գոյություն չունեն մասնավոր անձինք` իրենց մասնավոր կարծիքով: Կան միայն ազգային-կրոնական թիմեր, որոնք խաղում են կամ, համենայնդեպս պիտի խաղան միևնույն կանոններով: Ըստ այդ մոտեցման` մարդկային անհատական դրսևորումներ գոյություն չունեն` ամեն ինչ կարգավորվում է վերևից եկող հրահանգներով: Դա բավականին նման է այն հայեցակարգին, որը քարոզում էին բոլշևիկները` պարզապես ազգի և «ճշմարիտ» հավատացյալների փոխարեն հանդես էին գալիս «դասակարգերը», ինչի հետևանքով ամեն ինչ դառնում էր «դասակարգային»` իդեալները, մարդասիրությունը, ճշմարտությունը: Նա, ով իրեն թույլ էր տալիս ենթադրելու, որ այդ ամենը կարող է վերդասակարգային բնույթ կրել, առնվազն փտած ինտելիգենտ էր:
Մեր հասարակական կյանքում նույնպես անհատական, անձնական դրսևորումները մերժվում են «վերնախավի» կողմից: Եթե հնչում է որևէ տեսակետ, այդ «վերնախավի» դատավորները շտապում են մտցնել այդ կարծիքը որևէ «ռուբրիկայի» մեջ` իշխանություն, թե ընդդիմություն, ՀՀԿ, թե ԲՀԿ, ազգային, թե ապազգային: Եվ եթե այդ տեսակետը ինչ-որ առումով ձեռնտու չի լինում, ապա հակափաստարկների համակարգը կառուցվում է հենց այդ` «թիմային» հոգեբանության հիման վրա:
Երբ մի կուսակցական փորձում է հերքել մյուս կուսակցականին` «դու ծառայում ես քո տերերին» փաստարկով, միշտ բնական հարց է առաջանում` իսկ նման բան ասողը ո՞ւմ է ծառայում` բացարձակ ճշմարտությա՞նը, դարավոր իմաստությա՞նը: Վաղուց արդեն եկել է ժամանակը, երբ կուսակցականներն իրար և մնացածների մեջ տեսնեն անհատների` իրենց ճիշտ կամ սխալ դրսևորումներով և ոչ թե «դասակարգային ճշմարտությունների» մարմնավորումը: Դա կօգնի փնտրել ցանկացած` ամենահակակրելի կերպարի արտահայտած մտքում կամ գործելակերպում ռացիոնալ հատիկը և բանավիճել դրա շուրջ: Իսկ փնովելն ու զովերգելը թողնել մանկապարտեզային և կրտսեր դպրոցական տարիքի երեխաներին:
Երեկ դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը հայտարարեց, որ «Սիվիլիթասի» գործը լսվելու է առանց լուսանկարելու և տեսանկարահանելու: Ոչ թե այն պատճառով, որ նիստում պետական գաղտնիքներ են հրապարակվելու, այլ` որովհետև լրատվամիջոց֊ներն այդ դատավարությունը, իր կարծիքով, սխալ են լուսաբանում: Այդ դատավորն էլ, հավանաբար, իր դասակարգային ճշմարտություններն ունի:
Առավոտ
Հայաստանում այս տարվա հունիսի 1-ից առ այսօր գրանցվել է օձի 107 և կարիճի 2 խայթոց, այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության կայքից:
Հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել է օձի և կարիճի խայթոցի 34, օգոստոսին` 39, իսկ սեպտեմբերին գրանցվել է օձի խայթոցի 2 դեպք:
Բոլոր դեպքերում ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Հունիսին դեպքերի մեծ մասը գրանցվել է Արմավիրի մարզում և Երևանում, հուլիսին բավականին դեպքեր գրանցվել են նաև Կոտայքի մարզում, իսկ օգոստոսին` նաև Արարատի և Արագածոտնի մարզերում:
Սեպտեմբերին գրանցված օձի 2 խայթոցը եղել է Տավուշի և Արարատի մարզերում։
Նշված բոլոր դեպքերից երկուսը մահվան ելք են ունեցել, մեկը` Արմավիրի մարզում օձի խայթոցից, մյուսը` Արարատի մարզում սև կարիճի խայթոցից:
Օրերս «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը գիտական կոչում ունեցող անձանց համար օրենքով նախատեսված հավելավճարները 2000 թվականից չվճարելու մասին նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետին: Այս մասին տեղեկացնում են «Ժառանգություն» կուսակցությունից ու ներկայացնում նամակի բովանդակությունը.
«2007 թվականին ՀՀ նախագահի ստորագրությամբ ընդունված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մասին փաստաթղթում «Ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները» գլխի առաջին պարբերության մեջ որպես սպառնալիք ամրագրված է անհատի գոյության դեմ ուղղված, դրանց հիմքերը խարխլող կամ հեռանկարային վտանգ ներկայացնող երևույթներն ու անգործությունը:
Սույն հայտարարությունս հենց այդ անգործության մասին է, որը փաստում է մեր ընդունած օրենքների և իրականության միջև առկա անհամապատասխանությունը: Ընդհանրապես խորհուրդ եմ տալիս մեր պաշտոնյաներին` Նախագահից սկսած, իրենց ապօրինի մղումները զսպելու համար հաճախ կարդալ այդ կարևոր փաստաթուղթը:
2000 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Գիտական և գիտա-տեխնիկական գործունեության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` գիտական կոչում ունեցող անձանց, կենսաթոշակից բացի, նախատեսվում էր հավելավճար, որի չափն ու տրամադրման կարգը պետք է սահմաներ Կառավարությունը:
Անցած տասը տարիների կառավարությունների հանցավոր անգործության պատճառով կենսաթոշակի անցած մեր բազմաթիվ վաստակաշատ գիտնականներ սոցիալապես անպաշտպան վիճակում են, և, իրենց խնդիրների նկատմամբ իշխանության անտարբերությունից խորապես վրդովված ու վիրավորված, հանդես են գալիս տարբեր հրապարակումներով ու դիմումներով, սակայն ձայն բարբառո հանապատի:
Գիտական կոչում ունեցող հարյուրավոր թոշակառուների պահանջով կրկին բարձրացնում ենք օրենքով սահմանված նրանց կենսաթոշակի հավելավճարների չիրացման խնդիրը, որը մեզանում օրինաչափություն դարձած խոսքի և գործի հակասության ևս մեկ վառ օրինակ է:
Այդ հրապարակումներում, բացի վերոնշյալ օրենքից, նրանք վկայակոչում են նաև ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի կողմից 2008 թվականի նոյեմբերի 25-ին ընդունված «Գիտնականների և գիտաշխատողների կարգավիճակի մասին մոդելային օրենքը», որով ԱՊՀ երկրները պարտավորվում են ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ գտնել գիտնականների թոշակները նրանց աշխատավարձի 75-90%-ով ապահովելու նպատակով:
2009 թվականից վերոնշյալ սկզբունքները կյանքի են կոչված Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Ղազախստանի կենսաթոշակային համապատասխան օրենքներով: Այս փաստաթղթի տակ ստորագրել է նաև Հայաստանի Հանրապետությունը և մինչ օրս, չնայած կենսաթոշակներին վերաբերող տարբեր բարեփոխումներին, մեր վաստակաշատ գիտնականները պետությանը նվիրաբերած իրենց տասնյակ տարիների վաստակի դիմաց դեռևս չեն ստանում օրենքով նախատեսված հավելավճարները և իրավացիորեն պահանջում են չվտանգել իրենց գոյությունը:
Ուղիղ մեկ տարի առաջ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վերոնշյալ օրենքի պահանջը չիրականացնելու և Կառավարությանն անգործության համար դատի տալու մասին իմ առաջարկին ՀՀ վարչապետ պարոն Սարգսյանը պատասխանեց, որ մինչև դատի տալը գնահատենք այս խնդիրը, որը կուտակվել է 1990 թվականից և այդ աշխատանքը Կառավարությունից խլելու է առնվազն երկու տարի, որպեսզի ի վիճակի լինեն ենթաօրենսդրական ակտերը ժամանակին և ամբողջ ծավալով իրացնելու, այդ թվում վերոնշյալ օրենքը, որին, ըստ վարչապետի, չէր վերաբերում երկու տարին:
Հարգելի´ Կառավարություն, տարբեր գիտական աստիճան ունեցող` կենսաթոշակի անցած մեր գիտնականներն արդեն այն տարիքում են, որ պարզապես չեն կարող սպասել, թե երբ է Կառավարությունը բարեհաճելու անդրադառնալ իրենց վաստակած հանապազօրյա հացի խնդրի լուծմանը:
Նրանք երբեմն լուռ, երբեմն Սահմանադրական դատարանում պաշտպանելով 65 տարեկանից հետո աշխատելու իրենց իրավունքը` հեռանում են կյանքից, որովհետև մեր իշխանությունները նրանց գնահատելու փոխարեն ամեն գնով կարճացնում են նրանց կյանքը:
Կառավարության գործելակերպը, կարծես, դրված լինի «չկա մարդը, չկա նրա հետ կապված խնդիրը» սկզբունքի վրա, որն անպատվաբեր է, հեղինակազրկող և կարող է ապահովել ընդամենը վստահության զրոյական պաշար:
Նրանք կոչ են անում բոլոր քրիստոնյա պաշտոնյաներին` անհապաղ ընդունել անհրաժեշտ ենթաօրենսդրական այն կարգերը, որոնցով կապահովվի նրանց վաստակած արժանապատիվ ծերությունը:
Խնդրում եմ, «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, 10-օրյա ժամկետում պատասխանել, թե` համաձայն 2000 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` երբ են ընդունվելու գիտական կոչում ունեցող անձանց համար նախատեսված, բացի կենսաթոշակից, հավելավճարների վերաբերյալ ենթաօրենսդրական ակտերը, որոնցով Կառավարությունը պետք է սահմաներ դրանց չափն ու տրամադրման կարգը, ե՞րբ է գործելու ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի կողմից 2008 թվականի նոյեմբերի 25-ին ընդունված «Գիտնականների և գիտաշխատողների կարգավիճակի մասին մոդելային օրենք»-ը, որով Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է գիտնականների թոշակները նրանց աշխատավարձի 75-90%-ով ապահովելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներ գտնելու պարտավորությունը»:
Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Փրկենք-Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության միջոցով տարածել է իր հոդվածը՝ «Վերանայենք հանքարդյունաբերության վրա հիմնված տնտեսությունը» վերտառությամբ.
«Հունգարիայի կողմից` դատապարտված մարդասպանի հանձնումն ու արդյունքում նրան Ադրբեջանում որպես հերոսի դիմավորելն ու ներում շնորհելը ևս մեկ անգամ ի ցույց դրեցին Ադրբեջանի միջազգային կերպարը` որպես բռնապետական ղեկավարություն ունեցող մի ժողովրդի, որը խրախուսում է անիմաստ բռնությունը: Ադրբեջանի միակ դաշնակիցը, բացի Թուրքիայից, նավթն է:
Հայաստանը նման դաշնակից չունի: Այն իրականում նման հակաէկոլոգիական և ածխածնային դաշնակիցների կարիքն ընդհանրապես չունի: Հայաստանը կարիք ունի ածխածնաչեզոք, էկոլոգիապես մշտակայուն, գյուղատնտեսական բազմազանությամբ հարուստ ապագայի, որպես իր դաշնակից:
Ահա թե ինչու եմ ես անկեղծորեն խոսում այսօր հանքարդյունաբերությանը տրվող դերի մասին, որը`լինելով աղտոտող ու ոչ մշտակայուն, ներկայացվում է որպես Հայաստանի, այսպես կոչված, տնտեսական զարգացման նախապայման:
Հայաստանի իրական առաջընթացը և երկրի տնտեսական, բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծումը կախված է բնությանը չվնասող գյուղատնտեսության զարգացմանն ուղղված մեր փոխհամաձայնեցված ջանքերից:
Այս կերպ երկիրը կարտադրի ինչպես ներքին սպառման, այնպես էլ արտահանման համար անհրաժեշտ սննդամթերք: Սա ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր է` հաշվի առնելով երկրի ծովի ելք չունենալու հանգամանքը, ինչպես նաև, թշնամական երկրների հարևանությամբ պայմանավորված աշխարհաքաղաքական մեկուսացումը:
Հարկային արտոնությունների և սուբսիդիաների միջոցով կառավարությունը կարող է խթանել այնպիսի ծրագրեր, որոնք կապահովեն Հայաստանի մշտակայուն զարգացումը` խթանելով աշխատատեղերի ստեղծումը և կանխելով երիտասարդների արտագաղթը:
Իմ այս մոտեցումները ես արտահայտել եմ նաև 2011թ. «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ընթացքում, «Սիվիլնեթ» լրատվամիջոցի հետ հարցազրույցում, ինչպես նաև վերջերս տարածած տեսագրությունում, որտեղ բարձրաձայնել եմ մտահոգությունս Թեղուտի անտառների հաշվին իրականացվող ոչ մշտակայուն հանքարդյունաբերական ծրագրի կապակցությամբ:
Հանքարդյունաբերության հետագա զարգացումը մեր փոքրիկ երկրում տնտեսական մարտահրավերների՝ վտանգավոր և չափազանց կարճաժամկետ լուծում է: Իսկ դրա երկարաժամկետ հետևանքների մասին շատ ավելի լավ կարող են խոսել Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի գիտնականները:
Ըստ Ակադեմիայի Էկոլոգանոսֆերային Հետազոտությունների Կենտրոնի ղեկավարի` հանքարդյունաբերությունն աղետալի ազդեցություն է ունեցել երկրի բնակչության առողջության և շրջակա միջավայրի վրա: Հանք շահագործողները չեն չեզոքացրել թունավոր թափոնները, որոնք ներծծվել են հողի մեջ, այնուհետև, գյուղատնտեսական մթերքների միջոցով ներթափանցել են մարդկային օրգանիզմ, ինչը, հատկապես, վտանգավոր է երեխաների համար:
Նույն կենտրոնի գեոքիմիայի լաբորատորիայի ղեկավարը հայտարարել է, որ հավանական է, որ Երևանի բնակչության 57 տոկոսն ապրում է թունավոր միջավայրում՝ հողի թունավորման պատճառով: Նշվում է նաև, որ Հայաստանի գյուղատնտեսական հողերը ոռոգվում են աղբյուրներից, որոնց ջրերը թունավորվում են հանքարդյունաբերության տոքսիկ արգասիքներով:
Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետազոտությունները բացահայտել են, որ հանքարդյունաբերական խոշոր կենտրոններին, օրինակ՝ Կապանին, Քաջարանին, Ալավերդուն և Ախթալային հարող տարածքներում մշակվող գյուղատնտեսական արտադրանքը պարունակում է ծանր մետաղներ, ինչպիսիք են մերկուրին, մկնդեղը, կադմիումը:
Այս վտանգների ապացույցն էր անցյալ ամսում պղինձ և մոլիբդեն արդյունահանող խոշորագույն ընկերություններից մեկում հանքարդյունաբերական թափոնատարի վթարի արդյունքում առաջացած աղետը, երբ հսկայական քանակությամբ տոքսիկ նյութերը մի քանի ժամ շարունակ լցվել էին Հայաստանի հարավային գետերից մեկը, որի ջրերով մշակովի հողատարածքներ են ոռոգվում:
Հաշվի առնելով վերը նշված փաստերը՝ կոչ եմ անում Հայաստանի կառավարությանը վերանայել կենսաբազմազանությամբ հարուստ Թեղուտի անտառներում և հարակից շրջաններում բացահանք շահագործելու լիցենզիան և զերձ մնալ հանքարդյունահանման հետագա լիցենզիաների տրամադրումից, որոնք վտանգում են մեր շրջակա միջավայրը և Հայաստանի մշտակայուն զարգացումը»:
Անցած շաբաթ օրը ՀՀ ոստիկանության Երևանի կենտրոնի բաժնում աննախադեպ մեծ հավաք էր: Տարօրինակն այն էր, որ բաժնին հարող տարածքներում կային նաև կինոլոգներ` իրենց հատուկ վարժեցված շների հետ: Այդ շներին սովորաբար օգտագործում են այն ժամանակ, երբ հաղորդում է ստացվում այս կամ այն հաստատությունում տեղադրված ռումբի մասին: «ՀԺ»-ի թղթակցի հարցին, թե ինչ է պատահել, ոստիկանները խորհրդավոր ժպտում էին և ասում, թե կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում: Սակայն, նույն երևույթն արձանագրվեց նաև անցած երկու օրերին: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Սհարոնյանին հղած թերթի պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ ստացվել է նույն «պարզաբանումը» կանխարգելիչ միջոցառումների մասին: Սակայն, օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ ոստիկանական գործողությունները այնքան էլ «անշառ» չեն: Թերթի ունեցած տեղեկություններով, ԱՄՆ-ի զգուշացումները` Հայաստանում իսլամիստների կողմից ահաբեկչական գործողությունների հավանականության մասին, անհիմն չեն: Այն տեղեկատվությանը, որի հիման վրա ԱՄՆ-ն հայտարարություն է արել, տիրապետում են նաև մեր իրավապահները: Ըստ թերթի ունեցած տեղեկությունների, իրավապահները զգուշացրել են մեծ ձեռնարկությունների, առևտրի կետերի, պետական հիմնակությունների ղեկավարներին, որպեսզի նրանք անմիջապես տեղեկացնեն նկատված տարօրինակ իրերի մասին: Առաջին ահազանգը եղել է կիրակի առավոտյան` երկու կասկածելի փաթեթ են գտել Աբովյան փողոցի «ՄԱՄ» սուպերմարկետում: Համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքել են ահազանգին, բայց պարզվել է`դրանցում կենցաղային իրեր են: «Նկատենք, որ իրավապահները փորձում են հնարավոր ահաբեկչության մասին տեղեկատվությունը գաղտնի պահել՝ խուճապից խուսափելու համար, ինչը լրիվ հասկանալի է և ընդունելի: Ահաբեկչության հավանականությունն թլ գնահատվում է ոչ մեծ: Բայց նախընտրելի է մի քիչ ավեփ զգույշ և ուշադիր լինել»,-խմբագրականը եզրափակում է «ՀԺ»-ն:
Հայկական ժամանակ
Վաղը` սեպտեմբերի 18-ին, «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է «Քանդելն արգելվում է հասարակության կողմից» խորագրով բողոքի ակցիա.
«Մեր քաղաքի տեսքն այլանդակողնե՛ր, սևագո՛րծ ճարտարաՏգետներ, «Բուդեն-Բուդենում» հանգստացող քյաբաբասեր պաշտոնյաների հլու-հնազանդ ծառանե՛ր, պատրա՞ստ եք»։
ՄԵՆՔ ԳԱԼԻՍ ԵՆՔ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՅՑԻ. Ծածկած շուկայի նախագիծը դեռևս չի ներկայացվել բաց հասարակության դատին, խախտվում է ՀՀ օրենքը, Սահմանադրությունը, իսկ դուք բարբաջում եք, թե ծառայում եք Երևանի քաղաքացիներին: Դուք վատ եք ծառայում: Ներբակային շինարարություն եք իրականացնում առանց նախագծի հրապարակման և առանց շինթույլտվության (օրինակները բազմաթիվ են. N1. Նալբանդյան 106/1), ապա պայթեցնում եք Կրկեսի շենքը՝ այն հիմնովին վերակառուցելու պատրվակով, ուզում եք լայնացնել Տերյան փողոցը հանրապետական նշանակության բացառիկ հուշարձանի՝ Աֆրիկյանների տան հաշվին, հիմա էլ ձեր բետոնապատ փողոտան՝ Հյուսիսային պողոտան եք ուզում «կանաչապատել», որպեսզի այդտեղի բնակարանները վաճառվեն։ Արդեն բավական են այս կոսմետիկ բարենորոգումներն ու քաղաքի իրական քարուքանդը։ Մենք գալու ենք վերահսկելու ձեր իբր-թե վերահսկածը.
ԱՌԱՋԻՆ կանգառ՝ Երևանի Ծածկած շուկա,
ԵՐԿՐՈՐԴ կանգառ՝ Աֆրիկյանների տուն։
Մենք թույլ չենք տա, որ միջակությունները, եսամոլ բիզնեսմենների հետ ձեռք-ձեռքի տված, փոշիացնեն մեր քաղաքի պատմությունը»։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է «Մարդը և տիեզերքը» գիտաժողովի մասնակիցներ, Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանին, հանրահայտ տիեզերագնացներ Չարլզ Դյուկին (ԱՄՆ) և դոկտոր Կլոդ Նիկոլյեին (Շվեյցարիա):
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել անվանի գիտնականներին և տիեզերագնացներին Արցախ ժամանելու և նման կարևոր միջոցառմանը մասնակցելու համար, որը մեծապես կնպաստի մեր երկրում գիտության զարգացմանը:
Հյուրերն իրենց հերթին գոհունակություն են հայտնել աշխարհահռչակ տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի հիշատակին նվիրված առաջին գիտաժողովը հենց Արցախում կազմակերպելու կապակցությամբ:
Քննարկվել են նաև ճշգրիտ գիտությունների և Արցախում տարբեր միջազգային գիտական միջոցառումների անցկացմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ գիտության և կրթության նախարարի պաշտոնակատար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:
Էլեկտրոնային լրատվամիջոցներում թյուրիմացաբար տեղ են գտել հրապարակումներ, որոնց համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել են Հայաստանում վաճառվող դեղերի և դեղանյութերի նվազագույն և առավելագույն գներ։
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի հրամանով դեղերի իրացման նվազագույն և առավելագույն գներ չեն սահմանվել: Նախարարի հրամանով սահմանվել են հիվանդանոցային օղակում վճարովի ծառայություննեի նվազագույն և առավելագույն կողմնորոշիչ գներ`հիմնած տվյալ ծառայությունների ինքնարժեքի հաշվարկի վրա:
Միևնույն ժամանակ, բնակչության համար դեղերի մատչելիության խնդիրը լուծելու նպատակով, ՀՀ առողջապահության նախարարը հանձնարարականներ է տվել ուսումնասիրել դեղերի գների կարգավորման եվրոպական փորձը, որի հիման վրա դեղերի գների պետական կարգավորման մեխանիզմների վերաբերյալ համապատասխան դրույթներ պետք է ներառվեն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծում:
Նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրվում է նաև ախտորոշիչ լաբորատորիաների գործունեությունը` դրանցում միօրինականացված չափորոշիչների ապահովման նպատակով։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.