23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր՝ սեպտեմբերի 24-ին 27 ընկերության նկատմամբ պատասխանատվության կիրառման վերաբերյալ որոշում է ընդունել:
Հանրապետության 575 մանկապարտեզներում սննդամթերքի գնումների ուսումնասիրությունները բացահայտել են մրցութային կանոնների խախտման, մատակարար ընկերությունների անբարխիղճ վարքագծի (խաբեության) տասնյակ դեպքեր:
ՏՄՊՊՀ-ի կողմից բացահայտվել են մի շարք դեպքեր, երբ տնտեսվարողները մանկապարտեզների հետ կնքել են կարագի մատակարարման պայմանագիր, սակայն կարագի փոխարեն երեխաների սննդի համար տրամադրել են բուսասերուցքային խառնուրդ՝ սփրեդ կամ մարգարին, որոնք թե որակական և թե գնային առումով մի քանի անգամ զիջում են կարագին: ՏՄՊՊՀ նիստին առկա տնտեսվարողների ներկայացուցիչներն արդարացան, որ չեն հասկացել սփրեդի ու կարագի տարբերությունը, ու ընդհանրապես՝ սփրեդը դիտարկում են որպես էժան կարագ: «Լուսաշխարհ» ընկերության ներկայացուցիչ Մհեր Գևորգյանն ասաց, որ իրենց պատվիրել են «էժան կարագ», և որ «ազգի կեսն այսօր սփրեդ է օգտագործում»:
Որոշ մանկապարտեզների փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետության կողմից երեխաների համար տրամադրված սննդի գումարով գնվել են այնպիսի ապրանքներ, որոնց օգտագործումը մանկական սննդում պարզապես անհնար է պատկերացնել: Օրինակ՝ սուրճ, բաստուրմա, սուջուխ, ձկան և մսի պահածոներ, կծու պղպղեղ և այլն:
Մարզերում բացահայտվել են նաև այնպիսի դեպքեր, երբ մանկապարտեզների տնօրենները գնել են հենց սփրեդ, քանի որ հաշիվ-ապրանքագրերում հստակ նշված է այդ մասին:
ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները փաստում են, որ հատկապես մարզերում, մի շարք ընկերություններ մանկապարտեզների տնօրենների հետ փոխադարձ համաձայնությամբ սննդի մատակարար են դարձել՝ առանց մրցույթների անցկացման, ինչն օրենքի կոպիտ խախտում է: Նման գործելաոճը նպաստել է այս դաշտում անառողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը;
Մի շարք տնտեսվարողների վաճառքի փաստաթղթերից ակնհայտ է դառնում, որ վերջինները մանկապարտեզներին «կարագ» են մատակարարել 1000-1600 դրամով, այն դեպքում, երբ այդ նույն ժամանակահատվածում կարագի շուկայական գինը 2 անգամ ավելի թանկ է եղել, ինչը փաստում է, որ վաճառված ապրանքը կարագ չէ: Խուսափելով ՏՄՊՊՀ ներկայացնել ձեռքբերման փաստաթղթերը, տնտեսվարողները նշել են, որ կարագը կամ սփրեդը գնել են շուկայից` առանց փաստաթղթերի:
ՏՄՊՊՀ ուսումնասիրություններով բացահայտված օրինախախտ ընկերություններն են. «Լուսաշխարհ», «ԱԲԱՖ», «Սեար գրուփ», «Երեքնուկ», «Այգաբեր», «Կրիստալ», «Աբովյան Սիթի», «Արմեն ԱՔԷ», «Արարտ», «Էթյունի», «Ոսկե խարիսխ», Ամալյա Ներկարարյան ԱՁ, Թամարա Զոհրաբյան ԱՁ, Գառնիկ Խաչիկյան ԱՁ:
ՏՄՊՊՀ դիտարկումներով՝ ի հայտ եկած խախտումները նաև օրենսդրական բացերի արդյունք են: Խոսքը մասնավորապես վերաբերում է մանկապարտեզներում երեխաների համար նախատեսված սննդի կազմակերպման կարգին, որը թերի է: Այդ կարգում բացակայում է, թե որոնք են երեխաների համար թույլատրելի և արգելված սննդամթերքները: Օրինակ՝ Ռուսաստանի դաշնությունում գործում է նորմատիվային իրավական ակտ, որը հստակ սահմանում է երեխաների սննդի համար օգտագործվող սննդամթերքի ցանկը:
Օրինախախտ ընկերությունները տուգանվեցին անբարեխիղճ մրցակցության համար օրենսդրությամբ նախատեսված առավելագույն պատժաչափով` տվյալ տնտեսվարողի տարեկան հասույթի 1%-ի չափով:
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրությունների ողջ փաթեթը կուղարկի ՀՀ Գլխավոր դատախազություն, ինչպես նաև բոլոր այն պետական մարմիններին, որոնց կարգավորման դաշտում գտնվում են վերոնշյալ խնդիրները:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարություն էր արել թե, «Քինգ դելյուքս»-ի ավտոբուսներով կարմիր բերետավորներ են տեղափոխվել Գառնի:
Այսօր «Քինգ դելյուքս» ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ մեկնաբանելով լուրը.
Առաջին անգամ չէ, որ «Քինգ դելյուքս» ընկերության անունը որոշ քաղաքական գործիչներ անհարկի շահարկում են և, որպես կանոն, դա անում են իրենց ծառայող լրատվամիջոցներով: Մինչ օրս ընկերությունը զերծ էր մնացել մեկնաբանություններից: Սակայն երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը կարմիր բերետավորներ տեղափոխելու մասով՝ դուրս էր տրամաբանությունից ու չէր կարող անպատասխան մնալ:
Ոստիկանությունն արդեն պարզաբանել է, սակայն օրենսդիր տիկնոջը խորհուրդ ենք տալիս հրապարակային ելույթներից առաջ ծանրութեթև անել: Միաժամանակ հիշեցնում ենք, որ «Քինգ դելյուքս»-ը տրանսպորտային ծառայություն մատուցող ընկերություն է, և ընկերության ավտոբուսների երթևեկը այս կամ այն քաղաքում չի կարելի դարձնել քաղաքական շահարկումների թեմա»:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում առկա ապօրինի շինության դեմ դեռևս ս. թ. հուլիսի 28-ին մեր կողմից անցկացված բողոքի ակցիայից հետո անցել է գրեթե երկու ամիս:
Ակցիայից երկու օր հետո՝ հուլիսի 30-ին, հաջորդեց ՀՀ բնապահպանության նախարարի կողմից հրավիրված աշխատանքային քննարկումը, որին ներկա ենք գտնվել նաև մեր նախաձեռնության անդամները: Սույն քննարկման ժամանակ շոշափվել է Խոսրովի արգելոցի տարածքում առկա շինության հետագա «ճակատագրի» հարցը, որի ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարը բարձրացրեց նաև բնապահպան-ակտիվիստներիս արգելոցի տարածք մուտք ու ելք անելու թույլտվության և արգելման հարցերը:
Ըստ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի՝ որևէ մեկն իրավուք չունի մուտք գործել Խոսրովի արգելոցի տարածք, առանց իր թույլտվության. «Եթե ցանկանում եք կատարել մոնիտորինգ, ապա մենք ձեզ կտրամադրենք ուղեկցող, ով ձեզ կուղեկցի արգելոց»,- այսպես արտահայտվեց ՀՀ բնապահպանության նախարարը: Իսկ շինության վերաբերյալ նա նշեց, որ այն պետք է ապամոնտաժվի, հակառակ դեպքում ՀՀ բնապահպանության նախարարությունը կդիմի դատարան ընդդեմ այդ շինությունը կառուցող «Հովազաձոր» ՍՊԸ-ն, ներկայումս նրանք բանակցությունների մեջ են և ժամանակ խնդրեց՝ մինչև ս. թ. սեպտեմբերը:
Ավաղ, ինչպես տեսնում ենք սայլը տեղից չի շարժվել, շինությունը շարունակում է կանգուն մնալ արգելոցի տարածքում:
Մեր նախաձեռնության անդամների վերջին այցը դեպի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածք եղել է ս. թ. սեպտեմբերի 18-ին: Այդ օրը նրանք արշավի են գնացել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Կաքավաբերդի տեղամաս, որտեղ հայտնաբերել են խարույկի հետքեր, խորովածից հետո մնացած կենցաղային աղբ, օղու դատարկ շշեր, մի քանի կենդանու մասնատված (մորթված) դիակներ, կենդանիներին ծառից կախելու երկաթե պարան (հարմարանք): Մասնավորապես, հայտանաբերվել են նապաստակի, կովկասյան գորշ արջի, բեզոարյան այծի դիակի մնացորդներ, տարածքում տիրել է անտանելի գարշահոտություն: Մեր նախաձեռնության անդամները լուսանկարել և տեսանկարահանել են այն ամենը ինչ հայտնաբերել են:
Տեսանյութից ակնհայտ երևում է, որ արգելոցի տվյալ տարածքում տեղի է ունեցել Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների ապօրինի որս և ռեժիմի խախտում, ինչը քրեորեն հետապնդելի արարքներ են և առաջացնում են քրեական պատասխանատվություն:
Այն, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի Կաքավաբերդ տեղամասի ղեկավարն իր վրա դրված պարտավորություններն ու լիազորությունները պատշաճ չի իրականացրել, ցուցաբերել է բացահայտ անգործություն, դա արդեն փաստ է: Տեսանյութից ակնհայտ երևում է, որ «հյուրերն» իրենց զգացել են ինչպես իրենց տանը և արդյունքից կարելի է եզրակացնել, թե որքան ժամանակ են նրանք անցկացրել Խոսրովի արգելոցի Կաքավաբերդ տեղամասում: Այն թույլ է տալիս, մեզ արձանագրելու, որ այս ամենը կատարվել է և շարունակվում է կատարվել և´ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի, և´ Խոսրովի անտառ» պետական արգելոցի Կաքավաբերդ տեղամասի տնօրինության լուռ համաձայնությամբ և չի բացառվում նրանց անմիջական մասնակցությամբ, և´ ՀՀ պետական լիազոր մարմին հանդիսացող ՀՀ բնապահպանության նախարարության թողտվությամբ:
Տեսանյութում ՀՀ բնապահպանության նախարարն իր խոսքում նշում է, որ որևէ մեկն, առանց իր թույլտվության (ի նկատի ունի բնապահպան-ակտիվիստներին), իրավունք չունի մուտք գործել արգելոցի տարածք, բայց լուրջ պատճառաբանություն և իրավական որևէ հիմնավորում չի ներկայացնում, թե որ օրենքով չի թույլատրվում, իսկ, ինչպես տեսանյութում ենք տեսնում, խնջույքասերների և որսագողերի մուտքն ազատ է: Հետաքրքիր է, թե ՀՀ բնապահպանության նախարարը կատարվածը ինչպես կմեկնաբանի ի պաշտոնե:
Հարկ ենք համարում նշել նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդ. համաձայն՝
ապօրինի որսը, որը՝ “3) կատարվել է այնպիսի թռչունների և վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է, 4) կատարվել է որսի իրականացման այլ սահմանափակումների խախտմամբ՝
պատժվում է տուգանքով’ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով’ չորսից վեց ամիս ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝ 1) պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ’
պատժվում են տուգանքով’ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ’ առավելագույնը չորս տարի ժամկետով’ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով’ առավելագույնը չորս տարի ժամկետով”:
ՀՀ քրեական օրենսգրքի 298-րդ հոդվածի համաձայն՝ արգելոցների, արգելավայրերի, ազգային պարկերի, բնության հուշարձանների և պետության կողմից հատուկ պահպանվող բնական այլ տարածքների կամ օբյեկտների ռեժիմը խախտելը, որը դիտավորությամբ կամ անզգուշությամբ առաջացրել է էական վնաս՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Այսպիսով, սույն հայտարարությամբ ՀՀ գլխավոր դատախազից, ՀՀ ոստիկանության պետից, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետից պահանջում ենք տեսանյութում առկա փաստի առթիվ անհապաղ հարուցել քրեական գործ և իրականացնել քննություն, քրեական պատասխանատվության կանչել սկսած ՀՀ բնապահպանության նախարարից մինչև «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի Կաքավաբերդ տեղամասի տնօրինություն:
«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնություն
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական hանձնաժողովը ավարտեց իր ուսումնասիրությունները՝ մանկապարտեզներում պետական գնումների շրջանակում ձեռք բերվող սննդամթերքի ոլորտում:
Հանձնաժողովի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ուսումնասիրության նպատակն էր պարզել, թե որքանով են արդյունավետ օգտագործվում պետության կողմից մանկապարտեզներին հատկացվող ֆինանսական միջոցները և որքանով են բարեխիղճ աշխատում սննդի մատակարար հանդիսացող տնտեսվարողները:
Բացահայտված աննախադեպ չարաշահումների մասին կհրապարակվի երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 11-ին կայանալիք ՏՄՊՊՀ նիստում:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 21-ին, ժամը 12.50-ին, մի քաղաքացի զանգահարել է Ոստիկանություն և հայտնել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող Նանսենի անվան այգում զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վա
յրում, պոլիէթիլենային տոպրակում, հայտնաբերել է 2 ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի 4 նռնակ` առանց պայթուցիչների, գլանաձև 2 նռնակ` առանց պայթուցիչների, «ՌԳ -42» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչի, «ՊԳ -7 ՊՄ» տիպի պայթափաթեթ, նռնակի 4 պայթուցիչ, «ԱԿ» ինքնաձիգի 2 պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30-ական փամփուշտներով, և տարբեր տրամաչափի 101 փամփուշտ:
Հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Միջպետական համաձայնագիրի շրջանակներում այս տարի արտասահմանյան բուհերում ուսանելու է մեկնել ավելի բան 240 Հայաստանի քաղաքացի: Եվս 77 Հայաստանի քաղաքացիներ հնարավորություն են ստացել սովորելու աշխարհի լավագույն կրթական հաստատություններում` «Լույս» հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ: Ընդհանուր առմամբ, առնվազն շուրջ 320 երիտասարդ այս տարի ընդունվել է արտասահմանյան բուհեր:
Հայկական ժամանակ
Անկախության օրվա արձագանքը սովորաբար լինում է երեբ տեսակի: Պաշտոնական, որը բաղկացած է դատարկ, ձևական, մեխանիկորեն արտասանած բառերից: Ընդդիմադիր, «անկախությունն» իհարկե, լավ բան է, բայց մեր անկախությունն իսկական չէ, այ, եթե մենք գանք իշխանության, ապա այդ ժանանակ կապրենք կատարյալ անկախության պայմաններում»: Եվ «ժողովրդական». «էս անկախությունն ո՞ւմ էր պետք, գյոզալական երկիրը քանդին, թալանին, էս խեղճ ժողովրդին դարձրին ստրուկ»: Վերջին արձագանքն ամենավատն է, որովհետև հենց խեղճ ստրուկի հոգեբանությամբ ապրող բնակչության պայմաններում են հնարավոր քաղաքական վերնախավի դատարկ և կրկնվող բանաձևերը:
Մեր զզացմունքները ծնողների կամ երեխաների նկատմամբ մենք չենք պայմանավորում «ռեժիմով», իշխանությամբ, նախագահներով, քաղաքական լիդերներով, փոքր ու մեծ չինովնիկներով: Բայց հենց գործը հասնում է հայրենիքին և պետությանը, մենք սկսում ենք ընդվզել բացարձակ արժեքների դեմ` բա սա հայրենի՞ք է, բա սա պետություն է, որտեղ այս պաշտոնյան սա է անում, այն օլիգարխն իրեն այսպես է պահում, իսկ հարևանն էլ «Մերսեդես-600» է առել, որի հնարավորությունը ես չունեմ: Բայց մեր այդ բոլոր «անդնդախոր» դարդերը բացարձակապես չեն նսեմացնում այն փաստը, որ մենք` հայերս, պետություն ունենք` մի բան, որի մասին դարեր շարունակ երազում են մեզնից շատ ավելի բազմաքանակ ազգեր:
Այս՛ բացարձակապես ոչ անձնական խնդիրը ձեզանում անձնավորվում է: Օրինակ՝ «անկախություն» ասելով Պարույր Հայրիկյանը պատկերացնում է միայն ինքն իրեն: Իսկ մնացած քաղաքացիները տեսնում են իրենց սիրելի կամ ատելի քաղաքական գործիչներին, առաջին հերթին` երկրի ղեկավարներին: Տարբեր ձևով վերաբերվելով այդ բոլոր անձերին` կարծում եմ, որ անկախությունը շատ ավելի մեծ և կարևոր բան է, քան ցանկացած մահկանացու:
Բայց մտածելով անկախության մասին` ես, այնուամենայնիվ, պատկերացնում եմ մարդկանց` այն մարդկանց, որոնք 21 տարի ապրել են այս երկրում, որոնք երբեք ոչ մի պաշտոն չեն ունեցել ու չեն ձգտել դրան, որոնք երբեք չեն եղել պատգամավոր, իշխանություն կամ ընդդիմություն, որոնբ երբեք չեն կախել կուսակցական վեղարը: Մարդկանց, որոնք իրենց տեղում համեստորեն արել ու անում են իրենց գործը և առավոտվանից երեկո չեն տրտնջում իրենց դժբախտ ճակատագրից: Այնպիսի մարդկանց, որոնց Գերմանիայով անվանում են «բյուրգեր», իսկ ԱՄՆ-ում` «միջին ամերիկացի»` հենց նրանք են ցանկացած անկախ պետության հիմքը: Հայաստանում էլ նման հազարավոր մարդիկ կան, բայց նրանք, ցավոք, մեծամասնություն չեն կազմում: Եվ պատճառները միայն նյութական չեն:
Առավոտ
2012 թ. Ստամբուլում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթող ճանաչված Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամներ Լևոն Արոնյանին, Սերգեյ Մովսիսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին և Տիգրան Պետրոսյանին 20-ական մլն դրամ մրցանակ հանձնելու, ինչպես նաև թիմի մյուս պատասխանատուներին պարգևատրելու համար կառավարությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է 114 մլն դրամ։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նախարար Արմեն Աշոտյանին ներկայացրել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոնթուա Ժան Ժակին և դեսպանի մշակութային խորհրդական Ժան Միշել Կասբարյանին:
ԿԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ողջունելով և շնորհավորելով նորանշանակ ռեկտորին, ՀՀ ԿԳ նախարարը նրան արդյունավետ աշխատանք է մաղթել և հույս է հայտնել, որ բացի ավանդական համագործակցությունից բուհում նաև կրթական ծրագրերի ընդլայնում և զարգացում կարձանագրվի:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Ֆրանսիական համալսարանի նոր ռեկտորին ներկայացրել է աշխատանքային գերակայությունները:
«Ֆրանսիական համալսարանը Հայաստանի լավագույն բուհերից մեկն է, բայց մեր պահանջներն ու ակնկալիքները շատ ավելի հավակնոտ են, որը ենթադրում է զարգացման նոր հեռանկարներ»,– ասել է նա:
Նախարարը կարծիք է հայտնել, որ համալսարանում պետք է ավելացնել գիտահետազոտական բաղադրիչը, որը կարող է նպաստել ոչ միայն մրցունակ մասնագետներ պատրաստելու գործընթացին, այլև արտերկրից ուսանողների ներգրավմանը:
«Մենք ակնկալում ենք, որ առկա ներուժը նպատակային օգտագործելու դեպքում, Ֆրանսիական համալսարանը կարող է դառնալ տարածաշրջանում ֆրանսիական մշակույթի կենտրոն՝ միաժամանակ նպաստ բերելով մեր երկրում բարձրագույն կրթության որակի բարելավմանը»,– ավելացրել է նա։
Արմեն Աշոտյանը շեշտել է, որ ՀՀ ԿԳՆ-ն կարևորում է նաև, որ Ֆրանսիական համալսարանը գործի որպես անկախ հանրային համալսարան:
Ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտորը շնորհակալություն է հայտնել նախարարին և նշել, որ պատրաստակամ է նկատի առնել և աշխատանքը կազմակերպել ներկայացված գերակայությունների շրջանակում՝ նպաստելով Հայաստանում եվրոպական կրթության զարգացմանը:
«Շնորհավորում եմ, պարոնայք, քաղաքում կարմիրներ կան»,- բացականչում է շտաբս-կապիտան Օվերչկինը` մտնելով բիլիարդանոց: Սակայն հետո պարզվում է, որ իր գերատեսչությունը կարողացել է բացահայտել ընդամենը կոշկակար ձևացող «կարմիր» մի լրտեսի: Իսկ Երևանում վերջերս թալիբներ են հայտնվել: Թե ինչ գործ ունեն նրանք այստեղ, ինչպես են ներթափանցել` դրա վերաբերյալ հոդաբաշխ պատասխան չի տրվում: Բոլոր դեպքերում զգոն եղեք, հարգելի համաքաղաքացիներ, եթե փողոցում հանկարծ անթրաշ մարդ տեսնեք, իսկույն ահազանգեք ԱԱԾ` մանավանդ, եթե զգաք, որ անթրաշը վաղուց չի լողացել: Հետագայում պետությունը Ձեզ զուցեև պարգևատրի քաղաքացիական զգոնության և (բաrիս բուն իմաստով) լավ հոտառության համար: Առասպելական թալիբները, իհարկե, այնքան էլ հետաքրքիր երևույթ չեն, բայց մեր զարմանալիորեն պասիվ հասարակական կյանքում նրանք չեղած տեղը արթնացրին խորիմաստ մեկնաբանների միտքը և հնարավորություն տվեցին ընդարձակ աշխարհաքաղաքական վերլուծություններ կատարել` ինչ նկատի ունեն աշխարհի ուժային կենտրոնները Հայաստան թալիբներ ուղարկելով: Թալիբների մեջ գոնե կա ինչ-որ էկզոտիկա, թե չէ` մեր ժողովուրդը ստիպված է բավարարվել «առօրեական» լուրերով, «էն օրը մոտս բավականին լուրջ կին էր նստել, նրա քույրը Պետրոզավոդսկ է աշխատում և տեսել է, թե ինչպես են մեր նախարարները այնտեղ մեշոկներով փող բերում և կազինոներում կրվում»: Որ մեր նախարարներն անկաշառ չեն՝ վերջերս, այսպես ասած, հաստատվեց բարձրագույն մակարդակով: Բացառված չէ նաև, որ նրանք ինչ-որ մի տեղ խաղատուն են գնում: Երկու տեղեկություն, սակայն, այս առասպելի մեջ լավ մտածված չէ. «մեշոկները»` այսօր փողերը տեղափոխելու ավելի հարմարավետ ձև կա` բանկային քարտը, և Կարելիայի մայրաքաղաքը, որտեղ խաղատներն աշխարհում լավագույնը չեն: Բայց ինչ ասես այդ մարդուն, որը տեսել է մի կնոջ, որը ճանաչում է մեկ այլ կնոջ և այլն: Այդ մարդը թալիբ էլ տեսած կլինի:
Երեկ ես պատիվ ունեի շփվելու ամերիկացի տիեզերագնաց Չարլզ Դյուկի հետ` նա մեկն է մեր մոլորակի 12 մահկանացուներից, որը քայլել է Լուսնի մակերեսով: Այդպիսի մարդու Հայաստանում և Արցախում հայտնվելը մեզ համար պետք է որ ուրախալի փաստ լինի: Բայց երեկ ես լսեցի մեկ այլ կարծիք. ասում են` ոչ տիեզերանավ և ոչ աստրոնավթ Լուսնի վրա չի իջել` այդ ամբողջ տեսագրությունները բեմադրված են այստեղ` Երկրի վրա: Մարդկանց ուղեղում դժվարությամբ են տեղավորվում տիեզերական մասշտաբի երևոյթները, իսկ մանր խարդախությունները` որքան ուզեք: Եվ այդ ժանրի ցանկացած անհեթեթության մենք հակված ենք հավատալու:
Իսկ աֆղանական թալիբներից պետք չէ առանձնապես վախենալ: Ահաբեկվելու համար մեզ մեր տեղական «թալիբներն» էլ են հերիք:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.