23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 27-ի նիստում ընդունել է «ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում սոցիալական բնակարանային ֆոնդ ձևավորելու մասին» որոշում: Ըստ այդմ, քաղաքի նախկին տեխնիկումի հանրակացարանի շենքում, վթարային պայմաններում բնակվող 19 ընտանիքների համար բնակարան գնելու նպատակով հատկացվել է 75 մլն դրամ։
Մեկ այլ որոշմամբ բարելավվել են Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղի 4-րդ կարգի վթարային անհատական տներում բնակվող 7 ընտանիքների բնակարանային պայմանները։
ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Թամարա և Անի ՍՊԸ-ի արտադրանք հանդիսացող (150գ չափածրարված) «Վիտանի» սփրեդը (ԱՑԽՄ, ՄԱՖԱՄ, բորբոսասնկեր, խմորասնկեր), ինչպես նաև «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրանք հանդիսացող ջնարապատ պանրիկը (խմորասունկ, բորբոսասունկ) մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N1925-Ն որոշման պահանջներին:
Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ մինչև խախտումները վերացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքների ավարտը, պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտագործել վերոնշյալ ապրանքները:
Առկա թերությունները վերացնելուց հետո Ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»:
ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, հավանության է արժանացրել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին:
Այսպիսով, 2013 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում կկազմի ամսական 35 000 դրամ, ներկայիս՝ 32.500 դրամի փոխարեն։
Աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ 2-2» և «Անի» թաղամասերում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից կառուցված և առաջիկայում շահագործման հանձնվող 38 շենքերի արտաքին բարեկարգման և թվով 1756 բնակարանների ներքին հարդարման աշխատանքների որակի համապատասխանությունը ուսումնասիրելու նպատակով, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի սեպտեմբերի 25-ի հրամանով, ստեղծվել է հանձնաժողով` Քաղաքաշինական ԾԻԳ-ի տնօրենի տեղակալ Վահան Սարգսյանի գլխավորությամբ: Հանձնաժողովի կազմում են ՀՀ քաղաքաշինության նախարարության Քաղաքաշինական ԾԻԳ-ի և Քաղաքաշինական պետական տեսչության մասնագետներ, ինչպես նաև “Շիրակ կենտրոն” ՀԿ նախագահը:
Վերոնշյալ հրամանի համաձայն` աշխատանքները իրականացվելու են կառուցապատողի` «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք անհրաժեշտության դեպքում, եռօրյա ժամկետում միջոցներ կձեռնարկեն թերություններն ու բացթողումները վերացնելու համար: Հանձնաժողովին հանձնարարված է մինչև սեպտեմբերի 29-ը ՀՀ քաղաքաշինության նախարարին ներկայացնել տեղեկանք` իրականացված ուսումնասիրության արդյունքների և ձեռնարկված միջոցառումների մասին :
Վերոնշյալ հրամանը հետևել է նույն օրը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի Գյումրու «Մուշ 2-2» և «Անի» թաղամասեր կատարած այցին: Նախարար Թադևոսյանն այցելել էր վերոնշյալ թաղամասեր` շահագործման հանձնելուց առաջ, շինարարության ավարտական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Գուրգեն Մարգարյանի ծառայակից ընկերները, ողջ ուժային համակարգում աշխատող սպաները այսօր Եռաբլուրում էին:
Այսօր Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրն է: Հայ սպան կդառնար 34 տարեկան:
2004թ. փետրվարին Գուրգեն Մարգարյան մեկնում է Բուդապեշտ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին։ 2004թ. փետրվարի 13-ին սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարում է Մարգարյանին՝ հասցնելով 16 հարված:
Հայ սպա Գուրգեն Մարգարյանը թաղված է Եռաբլուրում:
Հիշեցնենք, որ Հունգարիայի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության` առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի, սակայն 2012թ.-ի օգոստոսի 30-ին հունգարական իշխանությունները մարդասպանին արտահանձնեցին Ադրբեջան: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույն օրը հրամանագիր ստորագրեց Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին:
92 թվականի գարնանը նկարահանումներ էինք կատարում Շահումյանի շրջանում: Մեզ «կցել» էին դաշնակցական ջոկատին` հավանաբար, հաշվի առնելով այդ ջոկատի օրինակելի կարգապահությունը: Տղաների հետ բարձրանում էինք դիրքերը, և մեր ճանապարհին մի աղվես հայտնվեց: Երիտասարդ զինվորներից մեկը ավտոմատն ուղղեց կենդանու վրա` ուզում էր կրակել: Հրամանատարը խստորեն հանդիմանեց նրան. «Դու եկել ես այստեղ ոչ թե կրակելու-սպանելու, այլ քո հողը, քո հայրենիքը պաշտպանելու, իսկ դրա մեջ մտնում է նաև քո բնությունը»:
Այդ պատմությունը հիշեցի այն պահին, երբ երեկ տեսա այն սահմռկեցուցիչ կադրերը, որոնք պատկերում են Խոսրովի անտառում «լավ տղերքի» խրախճանքի հետևանքները: Մտածեցի` նորմալ մարդիկ, որոնց հանդիպում էի պատերազմի ժամանակ, կամ գնացել են երկրից, կամ սոցիալական խնդիրների լծի տակ մի տեսակ կծկվել են, հեռացել են հասարակական կյանքից: Փոխարենն ասպարեզում են հոգևոր հաշմանդամները, որոնք իրենց մասին թյուրիմացաբար ասում են` «ուժեղ ենք, հզոր ենք», բայց իրականում ապրում են խղճուկ և անիմաստ կյանքով, որը, ճիշտ է, շատերի համար նախանձի առարկա է, այսպես ասած` երազանքի ուղենիշ:
Այդ անիմաստ ապրելակերպի անբաժանելի մասն է կազմում բնությանը վնաս տալը և կենդանիներ սպանելը: Հոգեպես առողջ մարդը կարիք չունի ինքնահաստատվելու` զենք օգտագործելով անզեն կենդանիների դեմ: Զվարճանալու համար շնչավոր էակի արյունը թափելը խոսում է խորը, մանկության տարիներին առաջացած բարդույթների մասին, որոնք հաղթահարվում են ագրեսիայի և սադիզմի միջոցով: Նույն հիվանդության նշան է հաստավիզ թիկնապահների ջոկատներ պահելը՝ դրանց միջոցով են նրանք «վերխ հավաքում» հասարակ մահկանացուների հանդեպ: Բայց ամենացավալին այն է, որ այդ հիվանդ սադիստները սպանելու իրենց կիրքը բավարարում են Հայաստանում, ոչ թե, ասենք, Աֆրիկայում, որտեղ դրա համար ստեղծված են բոլոր պայմանները: Հավանաբար, նրանք հատուկ բավականություն են ստանում վնաս տալու հենց իրենց փոքր և փխրուն հայրենիքում: Դա հաճույքի ճիշտ նույն տեսակն է, որը նրանց դրդում է գնդակահարել անպաշտպան կենդանիներին:
— Ովքե՞ր են Խոսրովի անտառում վերջին խրախճանքի մասնակիցները: Կասկած չկա` կամ պատգամավորներ, կամ նախարարներ, կամ գեներալներ: Նորմալ մարդկանց մտքով նման գազանություն չի կարող անցնել: Երբ կիրակի օրն այս թեմայով հաղորդում էինք պատրաստել «Շանթով», ինձ մի քանի հոգի մոտեցավ և պատմեց իր իմացածը` թե ինչպես են, օրինակ, «վերնախավի» այդ ներկայացուցիչները դինամիտը գցում գետը` ձուկ սպանելու նպատակով: Կամ ինչպես են որս անում ուղղաթիռներով՝ բա հզոր տղերք են, պիտի՞ իրենց անվտանգության մասին մտածեն:
Կարծում եք` ինչո՞ւ է բնապահպանության նախարարը, վրդովվելու և միջոցներ ձեռնարկելու փոխարեն, միանգամից կասկածներ հայտնում բնապահպանների տրամադրած տեսանյութի կապակցությամբ: Շատ պարզ, որովհետև նա զգում է [կամ գուցե գիտի], որ դա իր «յուրայինների»` պատգամավորների, նախարարների կամ գեներալների ձեռքի գործն է: Իսկ «հզոր տղերքը» պետք է միմյանց «թասիբը պահեն»:
Առավոտ
Հարցազրույց ՀՀ վաստակավոր արտիստ Կարինե Ջանջուղազյանի հետ
— Սեպտեմբերի 21-ից Դուք վաստկավոր արտիստ եք: Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում այդ կոչումն ստանալուց հետո: Լուրջ փոփոխություններ զգո՞ւմ եք:
— Ինչպե՞ս կարող է վաստակավոր արտիստի կոչումը մի բան փոխի իմ կյանքում: Դրանից որեւէ բան ոչ ավելացավ, ոչ պակասեց:
— Այնուամենայնիվ, զգացում, որ գնահատված ես, որ տարիների գործդ անպտուղ չէր…
— Այդ օրը հաստատ անկարեւոր չէր, որովհետեւ տոն էր ինձ համար, ընկերներիս համար: Ինքը` երեւույթը, բարի էր: Գնահատված լինելու խնդիր չեմ ունեցել երբեք, որովհետեւ ինձ գնահատողը իմ հանդիսատեսն է եւ ոչ էլ գնահատված լինելն է ինքնանպատակ եղել: Անշուշտ, հաճելի է, որ ցանածիդ ծիլերը նկատելի են, բայց ծիլերը տեսնելը կապ չունի այն հանգամանքի հետ, որ երկրի նախագահը քեզ պատվո կոչում է տալիս: Արվեստագետը, արտիստը գնահատված է, երբ իր հողի վրա, իր հայրենիքում ունի ստեղծագործելու, տարիների կուտակումները արտասփռելու լավագույն հնարավորությունները: Արվեստագետի նպատակը ոչ գնահատված լինելն է, ոչ էլ կոչումներ ունենալն է: Այսօր կոչումները կամ ծափահարությունները վայելելու ժամանակը չեն: Օդի մեջ տագնապ կա: Խռովք կա: Երկիրը դատարկվում է, եւ դա ինձ շատ է հուզում: Ինչիս են պետք էդ կոչումները, եթե ես կմնամ անհայրենիք, եթե իմ արվեստագետ ընկերները թողել գնացել են: Ես այդ օրը անընդհատ մտածում էի ինձնից էլ տաղանդավոր այն արվեստագետների մասին, որոնք խռովեցին, հոգնեցին ու գնացին մեր երկրից: Մեջս կանչ էր: Ուզում էի նրանց ասել, որ մեր երկրում էլ հնարավոր է ինչ-որ բան անել: Ես կուզեի կիսել գնահատանք ասվածը իմ հեռացած ընկերների հետ:
— Ասում եք` կուզեիք, որ երկրից թողած հեռացած Ձեր արվեստագետ ընկերները հավատային, որ այստեղ էլ կարող են ինչ-որ բան անել: Դուք, որ չխռովեցիք, չգնացիք, մնացիք Հայրենիքում, որքանո՞վ եք կարողանում ռեալիզացնել Ձեր մտահղացումները:
— Գիտեք, նույնիսկ ռեալիզացվելն ինձ համար խնդիր չէ: Շատերը մոտենում էին ասելու, թե ուշացրել են այդ կոչումը, շուտ պիտի տային: Ամեն բան իր ժամանակն ունի եւ իր տեղն ունի: Գուցե այն, ինչ մտածում ես ու չես կարողանում իրագործել, դեռ պիտի հասունանա: Մեծ հաշվով չեմ հավատում, թե հնարավոր չէ այստեղ ռեալիզացվել: Ուղղակի նայած, թե քո պահանջները, չափանիշները ինչպիսին են: Իհարկե, ով չէր ուզի, որ ունենայինք շքեղ կինոստուդիաներ` լավագույն տեխնիկայով վերազինված: Բայց չունեցած հնարավորությունների հարցում մեղավոր ենք բոլորս: Իմ սերունդը չկարողացավ պաշտպանել իր շահերը, վախկոտություն ցուցաբերեց:
— Ձեր թռիչքի դերասանուհին պիտի որ ներգրավված լիներ ֆիլմային աշխատանքներում: Եվ այնպես չէ, թե երկրում կինո չի նկարվում: Լավ, վատ` նկարվում է: Բայց դրանք նկարվում են նույն ռեժիսորների կողմից, նրանք էլ խաղացնում են նույն դերասաններին: Ինչո՞ւ Ձեզ չեն տալիս գլխավոր դերեր` ինչպես կասեր լուսահոգի Գալյա Նովենցը տաղանդավոր դերասան որդու համար:
— Ցավոտ տեղիս կպաք: Կինոյում նկարվելու ցանկությունն ինձ խեղդում է: Վերջին 2-3 տարում 2 կարճամետրաժ ֆիլմում եմ նկարվել, բայց դա շատ քիչ է: Որովհետեւ ներսիս կուտակումները լիովին կբավարարեին լիամետրաժ ֆիլմում նկարվելու համար: Ֆիլմատրադրության որակը շատ ցածր է Հայաստանում, որովհետեւ կինոյին հատկացվելիք գումարները վատնում են սերիալներում: Իհարկե, կնճռոտ հարցեր շատ ունենք, բայց երկրից խռովել գնալը, միեւնույն է, ճիշտ չեմ համարում: Պետք է ուղղակի պայքարել, կռիվ տալ…
— Ինչպե՞ս պիտի պայքարել, կռիվ տալ… Գարեգին Նժդեհի մասին ֆիլմ է նկարահանվում: Կարո՞ղ եք գնալ ու կռիվ տալ, որ Ձեզ այդ ֆիլմում որեւէ դեր տան:
— Եթե ռեժիսորը չի գտնում, որ ես համապատասխան եմ եղած դերերից որեւէ մեկին, ես ինչպե՞ս կարող եմ ստիպել, որ ինձ դեր տան: Ամենացավալին գիտե՞ք որն է` մեր ռեժիսորները թատրոնի տեղը չգիտեն: Ես չեմ հավատում, որ ռեժիսորներից որեւէ մեկն ինձ թատրոնում տեսել է, որ ինձ` որպես դերասանուհի, ծանոթ են: Չեմ հավատում: Ես չգիտեմ, թե ինչպես են ընտրում դերասաններին…
— Իսկ երբեւէ մտքովդ չի՞ անցել, որ թատրոնում` բեմի վրա, լավ եք խաղում Ձեր դերը, բայց մեծ կյանքի թատրոնում չեք յուրացրել, լավ չգիտեք հայկական կինոմատոգրաֆիայի խաղի կանոնները:
— Ես էդ ամեն ինչի կարիքը չունեմ… Ինձ բավարարում է այն բեմն ու դահլիճը, որտեղ հնարավորություն ունեմ խոսք փոխանցելու: Ես չեմ պատրաստվում իմ տեսակը փոխել: Սկսել եմ ազնիվ եւ շարունակելու եմ նույն կերպ:
— Եթե թատրոնը հենց կյանքն է, ապա մեր կյանքն այսօր առատ հումք կարող է սպասարկել թատրոնին: Ինչո՞ւ թատրոնը չի խոսում մեր կյանքի հետ, մեր կյանքի մասին:
— Մշակույթն այսօր չպիտի լինի անձի կամ արտիստի համար: Թատրոնի, առհասարակ, արվեստի քաղաքականությունը, պետք է ուղղված լինի շատ կոնկրետ ուղղությամբ: Առաջին ցավոտ խնդիրն արտագաղթն է: Ես կուզեի, որ կոնկրետ այս խնդրի շուրջ ներկայացումներ բեմադրվեին, այս հարցի շուրջ հասարակության հետ խոսեին:
— Ի՞նչ պիտի ասեն բեմից մարդկանց` ոչինչ, որ կիսաքաղց եք, ոչինչ, որ վատ եք ապրում, ոչինչ, որ ամեն ինչ արվում է ձեզ երկրից արտահանելու համար, բայց դուք պինդ կառչեք ձեր արմատներից եւ շարունակեք մաքառելով ապրե՞լ…
— Մենք կիսաքաղց ենք, որովհետեւ մենք մեր իրավունքները չգիտենք ու չենք պաշտպանում, չենք կռվում: Մեր իրավունքների պաշտպանությունն սկսվում է ամենատարրական հարցերից` սկսած իր բակային երաժշտությունից վերջացրած որեւէ չինովնիկի հետ գործ ունենալուց: Էնքան տրտնջուջով է լցված մեր երկիրը: Աստվածաշնչն ասում է` “Շատերը տրտնջացին եւ օձերեն խայթվեցին”: Անսեր ապրում ենք` չոր ու ցամաք: Մենք ներսից պիտի փոխվենք: Եթե մարդը ներսից արդար չի, ո՞նց կարող է արդարություն պահանջել, եթե իմ աչքի մեջ գերան կա, ո՞նց կարող եմ քո աչքի միջի փշի մասին մտածել: Ես հավատում եմ արդար մարդու արդարության պահանջին. Անհնար է, որ դա չկատարվի: Որովհետեւ հնարավոր է, որ պահանջն արդար է, բայց արդյո՞ք պահանջողն արդար է: Կուզեի, որ մեր ժողովուրդը մի քիչ կրթվեր: Դրա համար մենք շատ գործ ունենք անելու: Ուզում եմ խստատեսությունը մի քիչ մարի, մի քիչ հանդարտվի, մեր ժողովուրդը սովորի լույսը զգալ, տեսնել: Լույսը ոնց որ փակված լինի: Եվ սա շատ վտանգավոր է:
Հարցազրույցը` Մարինա Բաղդագյուլյանի
Շարունակելի
Հայելի.am
Սեպտեմբերի 24-ին Երևանի քաղաքապետարանում կայացած էկոլոգիական հանձնաժողովի նիստին «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը ներկայացրել է Երևանի բոլոր հատվածներում օրինապահ քաղաքացիների կողմից արձանագրված ապօրինությունների մասին փաստերը: Նախաձեռնությունը ներկայացրել է նաև 23 առաջարկ-պահանջներ`Երևանի հանրային տարածքների սպանդը կանգնեցնելու և էկոլոգիական աղետը կանխելու համար:
Արձանագրելով այն փաստը, որ Երևանում այլևս չկան բավարար ծառեր մեր թոքերը սնուցող թթվածին արտադրելու համար (անհրաժեշտ 21 քառ. մետրի փոխարեն մեկ շնչին բաժին է ընկնում 7 քառ. մետրից էլ քիչ կանաչ տարածք), ինչպես նաև համատարած են ապօրինի որոշումներն ու Գլխավոր հատակագիծ-օրենքի խախտումները` «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը ներկայացնում է 23 անհետաձգելի քայլեր, որոնցից հիմնականը հետևյալն են.
1. Համատարած արգելք դնել Երևանի ամբողջ տարածքում գտնվող և համայնքին պատկանող բոլոր կանաչ գոտիների օտարումների վրա, սահմանազատել Երևանի կենտրոնի շուրջը Նորքի, Մոնումենտի և այլ նախկին անտառածածկ գոտիները և դրանք հայտարարել արգելոցային տարածքներ,
2. 2013 թվականի Երևանի բյուջեում կրկնապատկել կանաչ տարածքներին հատկացվող գումարը, սակայն փոխել ծախսելու փիլիսոփայությունը. ոչ թե կարճաժամկետ ծաղկապատում, այլ ծառաշատ գոտիների տևական խնամք և վերականգնում,
3. Ցանկացած քաղաքաշինական որոշումից առաջ քաղաքապետարանի կողմից ակտիվ իրազեկել տվյալ տարածքի բնակչությանը և ապահովել քաղաքացու մասնակցությունը («Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլխի դրույթներ), Քաղաքացու համար պետք է հասանելի լինեն Երևանի բյուջեից բոլոր ֆինանսական ծախսերի, «Կանաչապատում ՓԲԸ»-ի կատարած ծախսերի մասին ու քաղաքաշինական որոշումների ընդունումից առաջ քննարկվող նախագծերի մասին տեղեկությունները,
4. Մաշտոցի պուրակի օրինակով Երևանի հանրային պուրակները բարեկարգել համայնքային միջոցներով և բացառել դրանցում բետոնե կառույցների տեղադրումը, ապամոնտաժել Գլխավոր հատակագծին հակասող բոլոր շինությունները` վերադարձնելով դրանք հանրությանը, դադարեցնել ապօրինի կառույցների օրինականացման գործընթացը,
5. Այն դեպքերում, եթե հանրային զբոսայգիները շահագործում են մասնավոր ընկերություններ, վերջիններիս պարտավորեցնել զբոսայգին շահագործել Երևանի համայնքի հետ պայմանագրով ամրագրված խիստ կանոնների համաձայն,
6. Երևանի գլխավոր ճարտարապետին զերծ պահել սեփական ստեղծագործական նախագծերի իրականացումից, այդ նպատակով պաշտոնի չարաշահումից ու շահերի բախումից, նրան վերապահել բացառապես հսկողությունը քաղաքաշինական օրենքների պահպանման նկատմամբ,
7. Բոլոր ճարտարապետների համար ապահովել ազատ և արդար մրցակցություն Երևանի հանրային գոտիների համար կազմակերպվող նախագծման մրցույթներում,
8. Ստեղծել Երևանի վարչական շրջանների կանաչ գոտիները և այգիները միացնող անընդհատական հետիոտն ճանապարհներ` հետիոտն և հեծանվային ընթացքի անխափան շարժման համար,
9. Վերը նշված մոտեցումներն ու սկզբունքները ամրագրել Երևանի քաղաքապետի և ավագանու որոշումներում:
Միայն վերը նշված արմատական քայլերը կարող են փրկել Երևանը էկոլոգիական վերահաս աղետից ու դարձնել այն մայրաքաղաքին արժանի բարձր մշակույթի քաղաք: Մենք ակնկալում ենք քաղաքապետարանից թվարկված յուրաքանչյուր խնդրի համարժեք լուծում` ի շահ հանրության, որին պարտավոր է ծառայել քաղաքապետարանը: Այլապես առանձին սրբագրումները կամ նույնիսկ էկոլոգիական հանձնաժողովի ստեղծումը կմնան միայն լավ ցանկություններ և կկրեն ձևական բնույթ:
«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
Սեպտեմբերի 26-ին` Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրը, ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպությունը երթ է կազմակերպելու դեպի Եռաբլուր ի հիշատակ հայ սպա Գուրգեն Մարգարյանի:
Երթը մեկնարկելու է 12:30-ին Եռաբլուրի ներքևի հատվածից, և մասնակիցները շարժվելու են դեպի Եռաբլուրի եկեղեցի, որտեղից էլ այցելելու են Գուրգեն Մարգարյանի շիրիմին: Նախատեսվող միջոցառման ժամանակ, որը սկսվելու է ժամը 13:00-ին, հնչելու են ելույթներ: Կազմակերպիչներից է «Գուրգեն Մարգարյան» հկ-ն:
Երթին մասնակցել ցանկացողները կարող են ժամը 12:30-ին գալ Եռաբլուրի ներքևի հատված:
ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել համալսարանի խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:
Տիգրան Սարգսյանն ասել է. «Փաստ է, որ երիտասարդ գիտնականների խրախուսման առաջնային ձևերից մեկը ֆինանսականն է: Պարոն Միրզախանյան, ես Ձեզ անցած տարի հանձնարարեցի 40 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, ինչը Դուք արեցիք: Սակայն կարծում եմ, որ այդ գումարի չափն էլ բավարար չէ: Հանձնարարում եմ Ձեզ մինչ այս տարվա ավարտը կրկին 40 տոկոսով բարձրացնել Ձեր դասախոսների աշխատավարձը: Մենք պետք է շարունակենք աշխատավարձերի բարձրացման գործընթացը, որպեսզի երիտասարդների մոտ ցանկություն առաջանա իրենց ապագան կապել հենց մանկավարժական համալսարանի հետ: Նրանք պետք է հասկանան, որ այստեղ որակի խիստ պահանջների հետ մեկտեղ առկա է նաև դրանց համադրելի վարձատրություն»:
Հանձնարարականի կապակցությամբ ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նշել է, որ մինչ տարեվերջ համալսարանի շուրջ 900 պրոֆեսորա-դասախոսական կազմի ներկայացուցիչների աշխատավարձը կբարձրացվի ևս 40 տոկոսով:
Այնուհետ վարչապետն ասել է. «Մենք ցանկանում ենք, որպեսզի մանկավարժական համալսարանը, որը հաջողությամբ է իրականացնում իր բարեփոխումները, դառնա Հայաստանի առաջատար բուհերից մեկը: Երկրում այսօր իրականացնում ենք բուհական կրթության բարելավման բարեփոխումներ և հասկանալի է, որ առաջին հատվածում պետք է լինեն ուսուցիչները: Դա նշանակում է, որ մանկավարժական համալսարանը պետք է կարողանա ամբողջ կրթական ոլորտին ապահովել բարձր որակավորում ունեցող մասնագետներով, որոնք կկարողանան արմատական փոփոխություններ իրականացնել մեր կրթական համակարգում: Համոզված եմ, որ մեր երկրի առաջընթացը պայմանավորված է լինելու նաև հենց այս բարեփոխումներով: Եթե մենք կարողանանք մեր նպատակներին հասնել, ապա երկրում որակական նոր փոփոխություն կլինի՝ շնորհիվ այն ուսուցիչների, որոնց դուք եք պատրաստելու»:
Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահը հանձնարարել է իրականացնել բարեփոխումների փուլային և ժամանակացուցային թիրախավորում և ժամանակ առ ժամանակ քննարկել դրանց կատարման ընթացքը:
Վարչապետի խոսքով՝ այսօր մանկավարժական համալսարանը հնարավորություն ունի համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ, ստանալ տեխնիկական օժանդակություն, ուստի պետք է օգտագործի իր միջոցները՝ բարձր չափանիշների որակավորում ունեցող շրջանավարտներ պատրաստելու համար:
Նիստի ընթացքում բարձրացվել է մանկավարժական համալսարան երիտասարդ դասախոսների ներգրավելու անհրաժեշտության հարցը, որոնց թիվն այսօր սակավ է:
Ուսանողական հանրակացարանների կառուցման վերաբերյալ հարցին ի պատասխան Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրում, որն արժանացել է Ազգային ժողովի հավանությանը, այս դրույթը ներառված է: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այժմ աշխատում է հստակ ծրագիր մշակելու ուղղությամբ:
Անդրադառնալով ուսանողներից մեկի այն դիտարկմանը, թե ներկայում շրջանավարտը չի կարողանում գտնել աշխատանք, քանի որ գործատուն պահանջում է աշխատանքային փորձ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ կառավարության ղեկավարի հանձնարարականով այժմ իրենք աշխատում են օրենսդրական փաթեթի վրա, որը կկարգավորի խնդիրը: Նախագծով առաջարկվելու է ուսումնառության տարիները դիտարկել որպես աշխատանքային փորձ, ինչը կհեշտացնի երիտասարդների մուտքը քաղաքացիական ծառայության և մասնավոր ոլորտ:
Մանկավարժական համալսարանի խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Տիգրան Աարգսյանին բուհի զարգացմանը հետամուտ լինելու համար և կարևորել վարչապետի անձնական ներդրումը համալսարանում բուռն բարեփոխումների իրականացման գործում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.