23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մի կողմից ՀՀ Կառավարությունը` իր կաբինետի ներկայացուցիչներով հանդերձ փորձում է զարկ տալ տեղական արտադրությանն ու զուգահեռ հայտարարում, թե իր իրականացրած բարեփոխումներով խթանում է մեծ ու փոքր բիզնեսի զարգացմանը, մյուս կողմից էլ` այնպիսի մարտավարություն է բռնում, որ շուտով ՀՀ-ի գործարարները կսկսեն լրացնել շարքային արտագաղթողների թիվը:
«Հայկական Վարկած»-ի տեղեկություններով, բավականին երկար ժամանակ է, ինչ ՀՀ-ի մաքսային մարմինները բառիս բուն իմաստով, ՀՀ սահմանի վրա սկսել են «բերման ենթարկել» ներմուծող և արտահանող ընկերություններին, որոնց կողմից ներմուծվող ապրանքների`մասնավորապես թանկարժեք սարքավորումների վրա այնպիսի գներ են սահմանել, որ ավելի լավ է Հայաստանում ձեռքերդ ծալած նստես, քան թե նման խեղդող պայմաններում որեւէ գործ ձեռնարկես:
Մեր ունեցած տեղեկություններով, մաքսային մարմինները, հատկապես լուրջ արժողությամբ սարքավորումների մաքսային բեռը քառապատկել են, որի ֆանտաստիկ թվերի տակից միայն երեւի կկարողանան դուրս գալ մաքսայինի «շեֆերն» ու շեֆի` շեֆերը:
Մինիմումը`նրանց նշանակողներն ու պահողները: Իսկ թե մաֆիոզ-կլանային շրջանակների խաղի կանոններից այն կողմ, ի?նչ կարող է անել տեղական գործարարն ու արտադրողը, ապա այս դեպքում մի բան.հավաքել ճամպրուկներն ու իր արած ներդրումները`եւ ՀՀ-ի սահմանը հատելով այլեւս ցտեսություն ասել ՀՀ-ին էլ, նրա իշխանությանն էլ:
Ա. ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Հոկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության տիկնանց միության անդամներին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ պատվավոր անդամ Հարություն Սարաֆյանի:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե հանդիպմանը պրն. Սարաֆյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց միության գործունեությունը եւ Արգենտինայի հայոց թեմին միության անդամների կողմից ցուցաբերվող զորակցությունը:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին բարի գալուստ մաղթեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Անդրադառնալով Արգենտինայի հայոց թեմին եւ համայնքին՝ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ արգենտինահայ համայնքն ամենակազմակերպված, հայաշունչ եւ օրինակելի հայկական գաղթօջախներից մեկն է: Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր գնահատեց թեմական կյանքի աշխուժացմանն ուղղած ձեռնարկներն ու միջոցառումները՝ ներկաներին հորդորելով մասնավոր ուշադրություն դարձնել երիտասարդ սերնդին, նրանց կրթել ու դաստիարակել հայրենասիրության եւ եկեղեցասիրության ոգով:
«Գրադարանավարի օր» մասնագիտական տոնին ընդառաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի մի շարք գրադարանների աշխատակիցների: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, շնորհավորելով ներկաներին, քաղաքապետը շնորհակալություն է հայտնել գրադարանավարներին սրտացավ ու նվիրված աշխատանքի համար: «Մեր նպատակը ընթերցասեր հասարակության համար գրադարաններում նոր ու հարմարավետ պայմաններ ապահովելն է: Քաղաքապետարանն այսօր մշակում է գրադարանների կառավարման նոր հայեցակարգ, որով էլ կկազմակերպվի մայրաքաղաքի գրադարանների աշխատանքը: Վստահ եմ, որ կառավարման միասնական մոտեցման արդյունքում աշխատանքն առավել կանոնակարգված ու արդյունավետ կդառնա և արդեն առաջիկա տարիներին շոշափելի արդյունքներ կունենանք»,-նշել է քաղաքապետը հավելելով, որ մայրաքաղաքի գրադարանների ջեռուցման ծրագիրը ևս կլինի շարունակական:
Գրադարանավարներն իրենց հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության և գրադարաններին ցուցաբերվող մշտական ուշադրության համար, համոզմունք են հայտնել, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նշած տարբերակով կառավարումն իրապես արդյունավետ կլինի, ինչն իր հերթին կնպաստի ընթերցասերների ավելացմանը:
Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012 թվականին Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու շրջանակում քաղաքապետարանը ձեռք է բերել շուրջ 9000 կտոր նոր գրականություն, ինչը առաջիկայում կբաշխվի մայրաքաղաքի գրադարաններին:
Հանդիպման վերջում գրադարանային գործի զարգացմանը մատուցած ծառայությունների համար` «Գրադարանավարի օր» մասնագիտական տոնի առթիվ գրադարանների մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով, իսկ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի թիվ 29 մասնաճյուղի վարիչ Մայրանուշ Ալեքսանյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Ավարտվեց հանգստի սեզոնը և «Հայկական Վրակած»-ն ամփոփում է իր հերթական հարցումը այդ թեմայի հետ կապված.
Մեր հայրենակիցների 37%-ը չի մեկնել հանգստանալու ,
«Մեկնելու եմ արտերկիր»` նշել է հարցվածների 26%-ը,
17%-ը նախընտրել է Հայաստանը,
իր հանգիստը Վրաստանում է գերադասել անցկացնել 12%-ը,
իսկ 8%-ը չի կողմնորոշվել :
Վրաստանի հաղթած ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու դատողություններն այն մասին, որ վրացիները կապված են իրենց հողի հետ, իսկ հայերը` ոչ, որովհետև գերադասում են ապրել Վրաստանում, ոչ թե Հայաստանում, իհարկե` որևէ քննադատության չեն դիմանում (հետագա հերքումներն, ըստ էության, այդ պնդման իմաստը չեն փոխում): Նախ` հարևան հանրապետությունում ապրող հայերի մեծ մասի համար Վրաստանը հայրենիք է` նրանց մի քանի սերունդներ ապրել են այդ երկրում, ի դեպ` իրենց կարևոր դերը խաղալով Վրաստանի տնտեսական և մշակութային կյանքում: Երկրորդ` վերջին 20 տարում Վրաստանից և Հայաստանից արտագաղթածների թվերը համադրելի են, և այդ ահռելի թվերից դատելով` կարելի է հետևություն անել, որ մեր երկու ժողովուրդներն էլ հավասարապես կառչած չեն հայրենի հողից: Որոշակի կրթական և մտավոր ցենզ ունեցող մարդն այդ ամենը կհասկանա և «ազգերի համեմատություններ» անելուց առաջ մի փոքր կմտածի: Արձանագրենք, որ ոչ Իվանիշվիլին, ոչ էլ Սահակաշվիլին Սպինոզաներ չեն, բայց անկախ նրանից, թե ով է Վրաստանը ղեկավարելու մոտակա տարիներին` այդ երկիրը որոշ բնագավառներում զգալի առաջընթացի է հասել` Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի գործուն աջակցությամբ, և անձերն այստեղ այնքան էլ կարևոր չեն: Բայց պարզունակ այս մտածողությունը, ըստ որի` կան ինչ-որ հատկանիշներ, որոնք մշտապես բնորոշում են տվյալ ազգը, տարածված է ոչ միայն Հայաստանում և Վրաստանում, այլև քաղաքակրթական որոշակի մակարդակի չհասած բազմաթիվ այլ երկրներում: Ենթադրենք, երբ մենք մեր մասին երբեմն ասում ենք` հայերը ճշտապահ չեն, խարդախ են` դա անհեթեթություն է: Որոշակի սոցիալական միջավայրում, որոշակի հասարակական հարաբերությունների պայմաններում մեր հայրենակիցները դրսևորում են ճիշտ հակառակ հատկանիշներ: Նույնքան սխալ է, իհարկե, ամբողջ ազգին ինչ-որ մի դրական հատկանիշ վերագրելը, օրինակ` «մշակութային ագզ» կամ «աշխատասեր ազգ»: Եթե նայենք մեր պատմական հուշարձանների շուրջը կուտակված «խնջույքային» աղբին, ապա կհրաժարվենք այս ինքնագովեստից: Բայց վստահ եմ, որ Գերմանիայում կամ Շվեդիայում հայերի մեծ մասն այդպիսի վարքագիծ չի դրսևորի: Նույնն էլ` մնացած ազգերը, այն, ինչ սովորաբար, կենցաղային մակարդակով ասվում է, ասենք, թուրքերի մասին, ոչ այլ ինչ է, եթե ոչ` մտածողությունը սահմանափակող սնամեջ կարծրատիպ: Ազգերը, ինչպես և անհատ մարդիկ, իրենց դրսևորում են տարբեր ձևով` կախված նրանից, թե ինչպիսի մշակութային միջավայրում են գործում:
Ռուսական դասական երաժշտության հիմնադիր Միխայիլ Գլինկան իր գիտակից կյանքի մեծ մասն անց է կացրել Եվրոպայում: Ռուսական կայսրության մեջ հայտնի արատները արվեստագետի համար անտանելի էին: Երբ 1856 թվականին կոմպոզիտորը վերջին անգամ լքեց Ռուսաստանը, նա սահմանի վրա կատաղությամբ թքեց հայրենիքի կողմը (մեկ տարի անց մահացավ Բեռլինում): Լեզուս չի պտտվի ասել, որ Գլինկան կապված չէր ռուսական հողի հետ:
Առավոտ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պլաստիկ և վերականգնողական ծառայության ղեկավար Գևորգ Ստեփանյանը հետաքրքիր վիաճակագրական տվյալներ ներկայացրեց այս ոլորտի վերաբերյալ: Փաստորեն բացի այն, որ մեր երկրում շատ ակտուալ է քթի վիարհատությունը, հայերը նաև սկսել են կոպլեքսավորվել նաև կրծքերից, որովայնից ականջներից ու ոտքերից: Վիրահատվողների 90 տոկոսը կանայք են: Գևորգ Ստեփանյանը խուսափեց միջինացված թվեր նշել, թե մոտավորապես որքան է արժենում արտաքին կերպարանափոխությունը:
Գևորգ Ստեփանյանը նաև կարևորեց հոգեբանական զրույցները հաճախորդների հետ. հատկապես այն դեպքում, երբ նրանք գալիս և ցանկություն են հայտնում վիրահատության միջոցով ունենալ Անջելինա Ջոլիի քթից. «Շատ ավելի ճիշտ կլինի, որ հոգեբանը խոսի և բերի այնպիսի մի մտքի, որ Անջելինա Ջոլիի քիթը այդքան էլ սիրուն չի: Նման հաճախորդներին փորձում ենք բերել այն մտքի, որ իր դիմագծերին սազական քիթ լինի»,- ավելացրեց Գևորգ Ստեփանյանը:
Պլաստիկ և վերականգնողական ծառայության ղեկավար Գևորգ Ստեփանյանը նաև ասաց, որ արդեն ինտիմ վիրահատության դիմելու կոմպլեքսները հայերի մոտ վերացել են և դեռ մի բան էլ առաջ ենք գնացել. «Այսօրվա դրությամբ արդեն այդ խնդիրը չունենք, բավականին շատ դիմում և վիրահատվում են»,- նշեց նա:
Ասուլիսի մյուս բանախոսը` կլինիկական հոգեբան Միքայել Մադաթյանն էլ ասաց, որ պլաստիկ վիրաբուժությունը սկիզբ է առել դեռ երեք հազար տարի առաջ Եգիպտոսից. «Այնուհետև Հնդկաստանում: Եվրոպայում չկար մինչև միջնադար: Ի դեպ, ԱՄՆ-ում լայն թափ առած այս ուղղության հիմանդիրը հայ է` Վարազդատ Ղազանդյանը»,- նշեց նա:
Ըստ հոգեբանի պլաստիկ վիրաբուժության դիմում են երկու դեպքում նախ առողջական խնդիրներից ելնելով ` վնասվածքները շտկելու նպատակով և, երբ ցանկանում են լինել ոչ այնպիսինը ինչպիսին, որ կան. «Ստացվում է, որ անձի ներքինը չի ընդունում իր արտաքինը: Այլ հարց է, որ մարդիկ վիրահատության են դիմում սիրեկանի քմահաճույքից, որպեսզի ենթադրենք, որ կուրծքը ավելի մեծ լինի: Բայց, երբ երկու տարի հետ դադարես այդ մարդու սիրուհին լինել և մեկ ուրիշի կողքին հայտնվես , ով չի սիրում մեծ կուրծք ի՞նչ պետք է անես: Հետևաբար այս գործընթացին միանում է հոգեբանը»,- եզրափակեց Մադաթյանը:
Ցանկացած նոր ղեկավարի մուտք համակարգ հիշեցնում է փոթորիկ մի բաժակ ջրում, թվում է թե հիմա հիմա ինչ -որ բան փոխվելու է, դրական տեղաշարժ է լինելու, ու մարդկանց մոտ հույսեր են արթնանում: Անցնում է աքլորանալու ժամանակը և լինում է՝ ինչպես միշտ:
Լրագրողների հետ հանդիպմանը Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, անդրադառնալով իր նախորդի՝ ԲՀԿ անդամ Հարություն Քուշկյանի օրոք կատարված աշխատանքներին, ասաց, որ որևէ քաղաքական ենթատեքստ չի տեսնում այսօր նրան սևացնելու հարցում:
Նախագահ Սարգսյանի սուր քննադատությունն էլ առողջապահության ոլորտի մասին տեղին համարեց. «Հայաստանի նախագահը շատ ճիշտ դիտողություններ արեց, և, իսկապես, համակարգում, ոլորտում բեկում մտցնելու ժամանակն է: Այդ խնդիրը պետք է լուծենք բոլորով միասին: Երբ որևէ ոլորտում նոր ղեկավար է նշանակվում, առաջին հերթին ժողովրդի մոտ է արթանանում այն հույսը, որ պետք է շատ արագ բոլոր խնդիրները լուծվեն և’ բնակիչները, և’ համակարգը ինձնից սպասելիքներ ունեն, ևս պետք է աշխատեմ այդ սպասելիքները իրականացնեմ: Ուժերիս ներածին չափ կաշխատեմ»:
Առողջապահության ոլորտում բարեփոխումների հետ կապված լուրջ աշխատանքներ տարվել են: Նախարարը նշեց, որ չի հրաժարվում այն ամենից ինչ հասցրել է կատարել իր նախորդը. մինչ իր պաշտոնավարումը ծննդօգնության, մանկաբարձության, արդիականացման, օպտիմիզացիայի ոլորտում բազմաթիվ աշխատանքներ են տարվել: «Որևէ խնդիր չեմ տեսնում, որ ասենք տվյալ ժամանակահատվածի համար տրված է եղել և չի կատարվել, այս խնդիրները, որ բարձրաձայնեցի, մի օրվա խնդիրներ չեն: Սրանք աշխատանքներ են, որոնք պետք է ժամանակի ընթացքում կատարվեն»:
Նախարարը, իհարկե, այս ամենը չկապեց նախընտրական իրավիճակի, ԲՀԿ-ի հետ և չգտավ պատասխանը, թե ինչու հենց հիմա են «պայթում բոլոր փուչիկները»:
Դումանյանը ժխտեց մի քանի օր առաջ իր իսկ խոսքերը՝ թե բժիշկներին մի վստահեք, նշելով, որ լավ ժառանգություն ենք ստացել, որովհետև փայլուն, տաղանդավոր բժիշկներ ունենք:
Սակայն իրենք գիտեն, որ ազգաբնակչությունը դժգոհ է առողջապահական ծառայությունների քանակից, որակից, որ դեղերը թանկ են, պետպատվերը չի հասնում հասցեատիրոջը և այլն:
Հարցին, թե նախագահի հրավիրած խորհրդակցութունից հետո հնարավոր է պաշտոնանկություններ, ձերբակալություններ, նախարարը նշեց, որ այդպիսի տպավորություն չի ստացել, և «խորհրդակցությունները նրա համար չեն, որ հրաժարականներ, ձերբակալություններ լինեն». «Ով իր տեղում չէ, և ով խախտում է թույլ տվել, նա պետք է պատասխան տա թե խորհրդակցությունից առաջ, թե խորհրդակցությունից հետո»,- նշեց Դումանյանը՝ ասելով, որ, դեռևս նման դեպքեր չեն եղել:
Բուժհաստատությունները պետգնումների շրջանակում պետությանը 1.5 մլրդ դրամի վնաս են հասցրել, այս մասին հայտարարել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որի ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են այսօր՝ հոկտեմբերի 5-ին ՏՄՄՊՀ նիստում:
Հրապարակվածը դեղորայքի գծով պետգնումների երկրորդ և վերջնական փուլի արդյունքներն են:
Դեռևս առաջին փուլում բուժհիմնակներում բացահայտվեցին հակամրցակցային համաձայնությունների դեպքեր, տուգանվեցին մի շարք ընկերություններ, այդ թվում՝ դեղերի ներկրմամբ զբաղվող խոշորագույն «Նատալի ֆարմ» ընկերությունը տուգանվեց 50 միլիոն դրամի չափով:
Երկրորդ փուլում՝ հանձնաժողովն ուսումնասիրել է 134 հիվանդանոցներ և դեղերի ներկրմամբ, արտադրությամբ ու վաճառքով զբաղվող մոտ 300 ընկերություններ:
Պարզվել է, որ վերոնշյալ 134 բուժհաստատություններից մոտ 100-ը անհրաժեշտ դեղորայքը ձեռք են բերել առանց մրցույթների անցկացման: Մրցույթներ չհայտարարելու հետևանքով հիվանդանոցները դեղերը ձեռք են բերել շուկայականից մինչև անգամ եռակի թանկ գնով: Օրինակ, հակաբորբոքային «ցեֆտրիաքսոն» դեղամիջոցը որոշ հիվանդանոցներ գնել են 850 դրամով, այն դեպքում, երբ իրական արժեքը 190 դրամ է, պետությունը անհամեմատ թանկ է վճարել նաև «նատրիումի քլորիդի» համար՝ 150-ի փոխարեն 350 դրամ:
Ընդհանուր առմամբ՝ պետբյուջեին հասցված վնասը կազմում է 1,5 մլրդ դրամ:
Հայտնաբերվել են նաև այլ խախտումներ: ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները փաստում են, որ հիվանդանոցների տնօրենները հիվանդներին մշտապես ուղղորդել են միևնույն դեղատունը, որտեղից վերջինները ստացել են անվճար դեղորայքը, իսկ դրա համար իրական արժեքից մի քանի անգամ ավելի թանկ վճարել է պետությունը: Օրինակ, սրտանոթային հիվանդությունների բուժման համար նախատեսված և սոցիալական կարևոր նշանակության «ամլոդիպին» դեղամիջոցի գինը 850 դրամ է, մինչդեռ հիվանդանոցն այն ձեռք է բերել 6 անգամ թանկ՝ 4800 դրամով, նույն կերպ էլ ուռճացված արժեքով են գնվել նաև մեծ պահանջարկ ունեցող այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են՝ «պրեդուկտալը», «տաուֆոնը», «դիլատրենտը», «վերոշպիրոնը» և այլն:
ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները փաստում են, որ խախտումներն առավելապես գերակշռում են մարզերում, առավել վատթար վիճակ է Շիրակի մարզում, որտեղ մրցույթներ ընդհանրապես չեն իրականացվել: Լոռու մարզում, չի անցկացվել նախատեսված մրցույթների ավելի քան 50%-ը:
Հանձնաժողովի որոշմամբ, պետական միջոցների յուրացման և չարաշահման վերաբերյալ փաստերը անմիջապես կուղարկվեն ՀՀ Գլխավոր դատախազություն:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 17.15-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի վերջնամասում քաղաքացին ինքնասպանության փորձէ ուզում կատարել` նետվելով կամրջից ցած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Ժամը 17.26-ին հրշեջփրկարարները կասեցրել են Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամարիսի փողոցի թիվ 65տան բնակիչ, 1986թ. Ծնված Արթուր Դավթյանի ինքնասպանության փորձը:
Ըստ նախնական տեղեկությունների` Արթուր Դավթյանը սովորում է Հայաստանի Ագրարային համալսարանում:
Չնայած վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի միջին կարգի պաշտոնյա ձերբակալվել է, իսկ մի քանիսն ազատվել աշխատանքից, մարդկանց մեծ մասը վստահ է, որ այդ պայքարը կրում է իմիտացիոն բնույթ: Իսկ իմ կարծիքով` պետք է ոչ թե գուշակություններ անել` «հավատում եմ-չեմ հավատում», այլ գործել: Եվ դա վերաբերում է ոչ միայն բարձրագույն իշխանավորներին, այլև մեզ` շարքային քաղաքացիներիս: Երբ մեզնից կաշառք են շորթում, մենք չենք բողոքում երեք պատճառով` 1. չենք հավատում, որ իրավապահներն այդ դեպքով լրջորեն կզբաղվեն, 2. վախենում ենք, որ կաշառակեր չինովնիկը մեզանից վրեժ կլուծի, 3. հոգու խորքում արդարացնում ենք նրան` դե, մարդը ընտանիք է պահում: Եթե այդ հոգեբանական կաղապարը չկոտրվի, մեզ չի փրկի ոչ մի նախագահ և ոչ մի վարչապետ:
Բացի կաշառակերներին բռնելուց` պետք է ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք խիստ կսահմանափակեն, իսկ ավելի լավ է` ընդհանրապես բացառեն պետական պաշտոնյայի և քաղաքացու շփումը: Ինչո՞ւմն է այդտեղ խնդիրը: Կաշառակերը երբեք հենց սկզբից կաշառբ չի պահանջում` նրա մարտավարությունն այլ է. նա սկսում է ամեն ինչ «բարդացնել», ուղարկում է ձեզ տարբեր թղթերի ետևից, հետո ամեն մի այդ թղթի մեջ թերություններ է գտնում և դարձյալ շաբաթներով և ամիսներով չի մատուցում ձեզ այն ծառայությունը, որը պարտավոր է մատուցել: Եվ ահա, երբ վերջնականապես զզվում եք այդ վազվզոցից, նա զգում է, որ դուք արդեն հասել եք «անհրաժեշտ կոնդիցիայի» և ակնարկում է, որ կարող է լուծել ձեր հարցը, ինչպես նաև հույս հայտնում, որ դուք նրա լավության տակից դուրս կգաք: Օրենքների անհստակությունը և թղթերի քանակությունը լայն հնարավորություններ են տալիս կաշառակերին նվաստացնելու, «տանել-բերելու» քաղաքացուն` մինչև որ նա «մուծվի»: Պետք է, հետևաբար, այդ բոլոր թղթերը վերացնել: Համակարգիչների և ինտերնետի դարում դա զուտ տեխնիկական խնդիր է: Հունվարի 1-ից բացառապես թվային ձևով ուղարկվող հարկային հաշվետվություն պահանջելը քայլ է ճիշտ ուղղությամբ` այդպիսով ընկերության տնօրենը [կամ հաշվապահը] ընդհանրապես չի հանդիպում հարկային տեսուչին: Պետք է այդ պրակտիկան տարածել բոլոր պետական հիմնարկների վրա` ներմուծելով էլեկտրոնային ստորագրությունը: Ես, օրինակ, ունեմ նույնականացման քարտ` այդ էլեկտրոնային ստորագրությամբ: Բայց այդ քարտն առայժմ ոչ մի տեղ «չի անցնում»: Մինչդեռ նույն պետական հիմնարկները, ինչպես նաև բանկերը պետք է իրար հետ կապված լինեն մեկ ցանցով, որի միջոցով իմ այդ քարտը նրանց երկու րոպեում «կպատմի» այն մասին, թե որտեղ եմ ես ապրում և աշխատում, ինչ աշխատավարձ եմ ստանում, ինչպես եմ մուծում իմ հարկերը, որտեղ եմ վարկ վերցրել և այլն: Այլևս պետք չի լինի անձնագրի ու սոցքարտի պատճենը, տեղեկանք աշխատավայրից և մնացած բազմաթիվ թղթերը: Իսկ ես իմ բոլոր գործարքները կանեմ տնից:
Ի դեպ, երբ այդ համակարգը սկսի գործել, վստահ եմ, որ կլինեն բազմաթիվ դժգոհներ, որոնց մի մասը թերևս կդրսևորի «ընդդիմադիր» կամ «այլընտրանքային» կեցվածք: Բայց դա մեզ` սովորական քաղաքացիներիս համար չորրորդական խնդիր է:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.