23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Թռչկան» և «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունները բաց նամակով դիմել են Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին.
«Արդեն մի քանի ամիս է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի վերաբերյալ մենք հանդես ենք եկել բազմաթիվ հայտարարություններով ու կոչերով՝ սկսած արգելոցի տարածքում առկա շինության ապամոնտաժման, ճանապարհաշինության դադարեցումից մինչև արգելոցի Կաքավաբերդ տեղամասում կատարված որսագողության դեպքի բացահայտման, իրական մեղավորներին հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելը:
Ավաղ, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմը՝ Ձեր ղեկավարությամբ, մինչև օրս որևէ ռեալ քայլ չի ձեռնարկել վերոնշյալ պահանջների կատարման ուղղությամբ. քարե շինությունը դեռևս շարունակում է մնալ արգելոցի տարածքում, Գիլան կոչվող բնակավայրի բնակիչները շարունակում են հատել արգելոցի տարածքը՝ փաստացի խախտելով արգելոցի պահպանման ռեժիմը, հակահրդեհային ճանապարհ ունենալու անվան տակ ծանր տեխնիկայի միջոցով հեռացվել է հողի բերրի շերտը և ավոտճանապարհ բացվել (վնասվել է լանդշաֆտը, ստեղծվել է սողանքավտանգ իրավիճակ, որը հետագայում հորդառատ անձրևների և ձնհալի դեպքում անդառնալի վնասներ կհասցնի արգելոցին):
Վերոնշյալ կարևորագույն հիմնախնդիրներին անդրադառնալու և իրավական լուծումներ տալու փոխարեն, դուք, որպես պետական լիազոր մարմնի ղեկավար, նպատակահարմար եք գտել աշխատանքից ազատել միայն «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն, երկարամյա աշխատանքային փորձ ունեցող Վ. Բարսեղյանին և մի շարք աշխատակիցների, իսկ այլ աշխատակիցների ենթարկել կարգապահական տույժերի: Բայց նույն արգելոցի Կաքավաբերդ տեղամասի պետը շարունակում է պաշտոնավարել, այն դեպքում, երբ որսագողությունը կատարվել էր տվյալ տեղամասում և նրա պաշտոնավարման ժամանակ: Զարմանալի է, թե ինչու աշխատանքից չեք ազատել ժ/պ Թամազյանին և Կաքավաբերդ տեղամասի պետին: Կատարվածն արդեն ապացուցում է տնօրենի ժ/պ Թամազյանի և Կաքավաբերդ տեղամասի պետի ոչ պրոֆեսիոնալ ու թերի աշխատանքը:
Ի դեպ, հարկ ենք համարում նշել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում առկա շենքի ապամոնտաժման հարցի լուծման վերաբերյալ ս. թ. հուլիսի 30-ին Ձեր կողմից անցկացված աշխատանքային քննարկումից մի քանի օր հետո մեզ հայտնի դարձավ, որ ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Բարսեղյանը գտնվում էր արձակուրդում: Այսինքն այն ժամանակ, երբ արգելոցի տնօրեն Վ. Բարսեղյանը եղել է արձակուրդում և նրա փոխարեն Ձեր կողմից նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մասնագիտությամբ շինարար Հ. Թամազյանը, ում, ըստ պտտվող լուրերի, պատրաստվում եք հաստատել այդ պաշտոնում, կատարվել է որսագողություն և արգելոցի ռեժիմի խախտում:
Փաստորեն, արգելոցի տարածքում Կարմիր գրքում գրանցված կենդանիների սպանդը կատարվել է հենց այս անձնավորությունների՝ արգելոցի տնօրենի ժ/պ Թամազյանի և Կաքավաբերդի տեղամասի պետի պաշտոնավարման ժամանակ, այն պետի, ով նաև փաստացի տնտեսական գործունեություն է ծավալում արգելոցի տվյալ տեղամասում: Կաքավաբերդի տեղամասում ներկայումս առկա է հսկայական հնձված արտեր, մեղվապահության համար նախատեսված հնարավորություն և տեղադրված փեթակներ, ընտանի կենդանիներ, որոնք արածում են տվյալ տեղամասում:
Այսպիսով, բազմաթիվ հարցեր են առաջանում, ինչու արգելոցի տնօրեն Վ. Բարսեղյանին անհրաժեշտ պահին արձակուրդ ուղարկելու և հետագայում աշխատանքից ազատելու մասին հրամաններ արձակեցիք, ինչու արգելոցի տնօրենի և տեղամասերի պետերի միջև անհավասար մոտեցում ցուցաբերեցիք, արդյո՞ք, ազատվելով արգելոցի տնօրեն Վ.Բարսեղյանից և մի քանի շարքային աշխատողներից և պահպանելով Կաքավաբերդ տեղամասի պետին, գտել եք արգելոցի փրկության և նրա ներսում առկա հիմնախնդիրների հնարավոր իրավաչափ լուծումներից մեկը:
Ելնելով սույն հարցի հանրային նշանակությունից, պահանջում ենք մեզ տրամադրել պարզաբանում հետևյալ հարցերի վերաբերյալ՝
1) Ե՞րբ, որքա՞ն ժամանակով և ի՞նչ հիմքով է արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Բարսեղյանը մեկնել արձակուրդ:
2) Ի՞նչ նպատակ էր հետապնդում արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Բարսեղյանին կարևոր պահին արձակուրդ ուղարկելու մասին հրաման կայացնելը, այնուհետև՝ աշխատանքից ազատելը, որքանո՞վ են հիմնավորված Ձեր կողմից կայացված այդ հրամանները, արդյո՞ք դուք դրանով վտանգի տակ չեք թողել արգելոցը:
3) Ինչո՞ւ է մինչև օրս շարունակում իր պաշտոնին մնալ նույն արգելոցի Կաքավաբերդ տեղամասի պետը, որքանո՞վ է նրա այդ պաշտոնին մնալը հիմնավոր և նպատակահարմար:
4) Արդյո՞ք Ձեր մեղքի բաժինը չեք տեսնում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության ռեժիմի խախտման և բարձիթողի վիճակի համար, եթե ոչ, ապա հիմնավորեք թե ինչու՞ չեք տեսնում»:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի 2012թ. առաջնության մինչև 56 կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալ է նվաճել Գոռ Մայիլյանը: Նա գերազանց է անցկացնելով բոլոր գոտեմարտերը՝ հռչակվել է սամբոյի աշխարհի չեմպիոն:
Հայ մարզիկներն այս առաջնությունում արժանացել են նաև 4 արծաթե և 2 բրոնզե մեդալի: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է երրորդ տողը` զիջելով Ռուսաստանի և Վրաստանի թիմերին:
Պետական Համազգային թատրոնը հաշվի առնելով սիրիահայերի ներկա վիճակը, 21-րդ թատերաշրջանի (2012-2013թթ.) ընթացքում բոլոր սիրիահայերի համար մուտքը Համազգային թատրոն սահմանում է անվճար:
Թատրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ
ազգությամբ հայ յուրաքանչյուր Սիրիայի քաղաքացի, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, կարող է ստանալ ներկայացման անվճար տոմս:
Համազգային թատրոնի խումբը նաև իր ֆինանսական ներդրումն է բերում «Օգնիր եղբորդ» ծրագրին և կոչ անում բոլոր թատրոններին և մշակութային խմբերին իրենց ֆինանսական անհրաժեշտ ներդրումը բերել այս ծրագրին:
Թատրոնը առաջարկում է հարցեր ունենալու դեպքում զանգահարել Համազգային թատրոն՝ +37410539415, +37410501060 հեռախոսահամարներով կամ գրել info@sostheatre.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Հիշեցնենք նաև, որ թատրոնի հիմնադիրն ու գեղավեստական ղեկավարը ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն է։
Երբ մենք խոսում ենք մեր երկրում գիտության առաջնահերթության դրա կարևոր և համապետական նշանակության մասին, կարծես անտեսում մենք մի կարևոր հանգամանք. Անկախացումից հետո հասարակության վերաբերմունքը փոխվեց գիտության ու գիտնականի նկատմամաբ:
Մեր գիտակրթական կենտրոնները տալիս են բավականին լուրջ թվով գիտական կոչումներ, բայց լուրջ թվերը դեռևս լուրջ արդյունքների մասին չեն խոսում: Խոսքն իհարկե չի վերաբերում այն գիտնականներին որոնք արդյունքի հասնելու համար և բարոյական և նյութական լուրջ աջակցության կարիք ունեն:
Օրեր առաջ Կառավարության շենքի մոտ հացադուլ հայտարարած Հենրիկ Մխիթարյանը պնդում է, որ ստեղծել է «հավերժական շարժիչ», սակայն պատկան մարմինները համարում են, որ «հավերժական» բառը այս շարժիչի դեպքում ճիշտ չէ օգտագործելը: Խնդրի էությունը հասկանալու համար նախ զրուցեցինք «Մտավոր սեփականության գործակալության գյուտերի և օգտակար մոդելների»բաժնի պետ Ավետիս Պերյանի հետ:
Վերջինս նշեց, որ ՀենրիկՄխիթարյանը 10-ից ավելի արտոնագրեր ունի: Սակայն տարեկան տուրքերը չվճարելու հետևանքով զրկվել է դրանց նկատմամբ սեփականության իրավունքից և մնացել միայն որպես հեղինակ, իսկ գյուտերն արդեն համարվում են հանրային սեփականություն: Ինչ վերաբերում է վերջին գյուտին գործակալությունը ֆիզիկոսի գյուտը գրանցել «շարժիչ» անվան, բայց ոչ՝ «հավերժական շարժիչ» անվան ներքո:
Մեր այն հարցին, թե՝ ինչպես է գնահատվել այդ նոր գյուտը, արդյո՞ք այն կարող մեծ աղմուկ հանել, պարոն Պերյանն ասաց.« Կարող է իր սարքն աշխատում է, բայց ինքն ասում է՝ չէ՛, անունը դրեք «Հավերժական շարժիչ»: Բայց էնտեղ հավերժական բան չկա: Չէ, դա շատ պրիմիտիվ սարք է ու գիտության հետ կապ չունի: Դպրոցական մակարդակի՝ «Հետաքրքրաշարժ ֆիզիկա» ոլորտի բան է»:
Մենք զրուցեցինք նաև «Հավերժական շարժիչ»-ի հեղինակի հետ: Վերջինս շատ վրդովված էր հասարակության և պատկան մարմիների անուշադրությունից, հատկապես, որ տասնյակ անգամներ դիմել է իր խոսքով գիտական մի շարք կազմակերպություննների, սակայն այդպես էլ անպատասխան մնացել.«Իմ սարքածը հավերժական շարժիչ ա, բայց հայերը իրավունք չունեն անունը ըտենց դնելու, իսկ ճապոնացիները կամ գերմանացիները իրավունք ունեն: Ես այն անվանել էի «հավերժական շարժիչ արևադարձային երկրներում» և« հավերժական շարժի ոչ արևադարձային երկրներում», բայց ոչ մեկն անունները այդպես չկոչեց: Հիմա այդ գյուտը գրանցվել է «Օդի հոսքի առաջացման համալիր կայան» անվամբ:
Մխիթարյանը հաստատեց Ավետիս Պերյանին, այո՛ այլ գյուտեր էլ ունի գրանցած, բայց արտոնագրերի համար, ինչպես ինքը նշեց, թանկ էին ուզում ՝յուրաքանչյուրը՝ տարեկան 15 հազար դրամ, և չկարողանալով վճարել, մնացել է միայն որպես այդ գյուտերի հեղինակ: Նշենք, որ վերջինս մի քանի գյուտեր ևս ունի, նա մաթեմաթիկոս է և երկար տարիների մանկավարժ:
Սակայն այստեղ հետաքրքիր է մի հանգամանք. նա իր ունեցած վաստակով հանդերձ, չի կարողանում լուծել գումարային ոչ մեծ ծախսերը, գյուտերն իր անունով գրանցված պահելու համար:
Ցանկանալով ամփոփել այս թեմայի շուրջ հանրության հետաքրքրության աստիճանը, ստորև ներկայացնում ենք ֆեյսբուքյան արձագանքներից ուշագրավները.
Եթե մարդն ասում է, որ ստեղծել է հավերժական շարժիչ, դուք էլ դրա դեմ որևէ փաստարկ չեք կարողանում բերել, ապա պարտավորեք գրանցել այդ գյուտը: Օրինակ ոչ մեկը չի ասում, որ Աստվածաշնչում այս կամ այն երևույթը հակասում է գիտությանը և չպետք է դա լուրջ ընդունել: Օրի նակ, այն, որ աստված 6 օրում ոչնչից ստեղծեց աշխարհը, կամ դրա նման մի բան, ֆիզիկայի օրենքներ շրջանակում բացարձակ հիմարությունէ: Սակայն ոչ մեկի մտքով չի անցնում խմբագրել աստվածաշունչը: Չնայած մի առիթով Ա.Էյնշտեյնն ասելէ <<Աստվածաշունչը ազնվաբարո, սակայն պրիմիտիվ և նույնիսկ մանկական լեգենդների հավաքածու է և դրա նույնիսկ ամենահմուտ մեկնաբանությունը չի կարող փոխել իմ կարծիքը>>: Ես լրիվ համամիտ եմ Մեծ գիտնականի հետ: Կարծում եմ, որ ՀենրիկՄխիթարյանի հավերժական շարժիչը նույնպես լեգենդ է, գուցե ոչ մանկական, և դրանից ոչ մի վնաս չկա: Այնպես որ կոչ եմ անում դա նույնպես գրանցել: Մի հացադուլավոր գոնե պակաս կունենանք:
Movsisyan 45
Գոյություն ունի գյուտերի միջազգային դասակարգում, որտեղ հավերժական շարժիչ բաժին չկա: Եթե հայերը գրանցեն նման բան ապա կհավասարվեն ասենք Մոզամբիկին: Առանց այդ էլ Արմենիկումի հարցով մի անգամ արդեն խայտառակ եղանք: Գյուտարարին պարզապես հոգեբանական օգնություն պետք է ցույց տալ: Մարդը երազանքներով տարվելով կտրվել է իրականությունից:
Ինչ է հորինել.Հեռուստաբանվեճ թող անցկացնեն, տեսնենք ինչ է, հնարավոր է իրականանա էտ մարդու երազանքը: Մենք էլ ուրախ կլինենք:
Ես մարդը հլը հավատումա 100-ից ավել ՕԳԳ-ին:
էսքան անիմաստ աղմուկ հանելու փոխարեն լավ կլիներ մեկը գնար պարոն Մխիթարյանի հետ ու նկարեր էդ շարժիչը մանրամասնորեն հետո ներկայացներ հանրությանը: Թե չէ մենք նույնիսկ չգիտենք, թե էս մարդն ինչ է ստեղծել, որ անուն էլ հավերժական շարժիչ ա դրել: Էս աշխարհում ոչինչ բացառված չէ, բայց դե ես էլ եմ դյուրահավատորեն մոտենում նման հայտարարություններին: Ամեն դեպքում ինչ-որ մի լրագրող, եթե նկարի էդ շարժիչն ու պրն Մխիթարյանի մյուս <գյուտերն>, ապա շատ ավելի պարզ կլինի ամեն ինչ: Պետք է պարզել վերջապես էս մարդն ուղղակի ռոմանտիկ է, խելագարված գիտնական, թե չընդունված հանճար: Ի դեպ, լսել եմ, որ ArmNews Comedy-ն է պատրաստվում նկարահանել էդ շարժիչը, բայց արդեն բավականին ժամանակ է անցել, իսկ տեսանյութ չկա:
Շատ կուզեի տեսնել ես ինչ ա հորինել: Եթե նորմալ բան ա հաստատ կգտնվեն երկրներ որտեղ կգրանցեն: Հայերին ամեն տեղ գնահատում են բացի Հայաստանից: Էդ արդեն իրականությունա:
Շուշան Գալստյան
Այսօր քանդակագործ Սուրեն Մելքոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հակադրվելով հնչող կարծիքներին, ասել է.« Միգուցե բոլորն ավելի մեծ սպասելիքներ ունեին: Սա քաղաքային պատկերազարդում է: Մենք ուզում էինք, որ փոքր-ինչ փոխվեր քաղաքի տեսքը, ու աշխուժություն մտցվեր: Քաղաքապետարանը երեք տարեկան երեխա չէ և երբ գնում է այդ քայլին, ուրեմն մտածված է անում»:
Նա պարզաբանել է, որ «Մեր մեծերը՝ մեր կողքին» նախագծի շրջանակում տեղադրված արձանները քաղաքային իլյուստրացիաներ են և ժամանակավոր բնույթ են կրում:
Այն հարցին, թե հնարավոր չէ՞ր դրանք պատրաստել այնպիսի նյութից, որ այդքան հեշտությամբ չկոտրվեին, քանդակագործը պատասխանել է.
«Եթե նախագիծ լինի, որտեղ քանդակների երկարակեցության նպատակ դրվի, ապա՝ այո: Բայց սա լավագույնն էր, ինչ կարելի էր անել: Չէր կարելի քարը վերցնել դնել փայտին: Ընդամենը պետք էր քաղաքի դեմքը մի քիչ փոխել»:
Մելքոնյանը կարծես վիրավորված է.Նրա խոսքով, երևանցին պետք է որոշի՝ այդ քանդակները արժանի՞ են իրեն, թե՝ ոչ:
Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport-ը՝ անդրադարձել է երեկ «Հրազդանում» կայացած Հայաստան — Իտալիա հանդիպման մասին ու ներկայացնելով նաև տանտերերի խփած միակ գոլը, առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանի հոյակապ գործողություններն այդ դրվագում. «Միգուցե, մի փոքր համարձակ համեմատություն է, բայց «Շախտյորի» ենթահարձակվողի գործողություններն այդ դրվագում հիշեցրին Կակային։ Մեկ շարժումով նա շրջանցեց պաշտպանին ու շատ լավ հարվածով հնարավորություններ չթողեց Բուֆոնին», — նշում է Gazzetta-ն։
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` նախօրեին’ ՀՀԿ գործադիր նիստի ավարտից հետո, նժդեհականները գնացել են «Հարսնաքար» ռեստորանային համալիր` «կերուխում» անելու: Ընդ որում, ՀՀԿ-ականները նույն օրը վերադարձել էին Ալավերդուց, որտեղ մասնակցել էին ասմունքի փառատոնին և լավ «քեֆ» արել, հավանաբար դրա համար էլ որոշել էին իրենց ուրախությունը շարունակել Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին` Նեմեց Ռուբոյին պատկանող տխրահռչակ ռեստորանում: Ի դեպ, քեֆ-ուրախությանը անձամբ մասնակցել է նաև ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Ահա և ավարտվեց Հայաստան-Իտալիա խաղը, որին սպասում էր համայն հայությունը: Իհարկե հայերի համար դժվար կլիներ հաղթել Եվրոպայի փոխչեմպիոնին` Իտալիային, որի կազմում խաղում են փորձառու և իրենց ֆուտբոլային կարիերայում կայացած ֆուտբոլիստներ, այն էլ երբ այդքան թույլ էր Հայաստանի պաշտպանությունը: Թերևս միակ լավ և դիտարժան դրվագը հօգուտ հայերի, եղավ Մխիթարյանի հրաշալի գոլը:
Սկսենք ամենասկզբից. ArmeniaTV-ն, որը պարծենում է իր լավագույն տեխնիկայով, այս կարևոր խաղի գրեթե առաջին խաղակեսը հեռարձակեց առանց մրցավարի, պատճառաբանելով` տեխնիկական խնդիրներ են, իսկ հետո հայտնվեց արագախոս մեկնաբան, որի խոսելուց ոչինչ չէր հասկացվում, այսինքն չէինք հասցնում հասկանալ:
Ընդհանուր առմամբ, խաղը կարելի է որակել դեղին քարտերի մրցույթ, թե որ թիմն ավելի շատ դեղին քարտ կստանա և հայերն, իհարկե, չզիջեցին,ոչ միայն այն պատճառով, որ կոպիտ խաղ էին ցույց տալիս, այլև իտալացիների «սիմուլյանտության» շնորհիվ:
Իսկ մրցավա՞րը. դե նրա մասին խոսք չկա. Վերջինս պահը չէր կորցնում` ընդդեմ հայերի որոշում կայացնել` նախ 11 մետրանոցը, հետո էլ դեղին քարտերի անխնա բաշխումը:
Ինչևէ, եղավ այն, ինչ եղավ. պետք է հաշվի առնենք նաև, որ Բուֆոնի դարպաս գնդակ ուղղարկելն այնքան էլ հեշտ չէ: Հուսանք, որ մյուս տարի կկարողանանք հաղթել իտալացիներին և թույլ չեն տրվի այն սխալները, որոնք եղան այս խաղում:
Ա. Սարգսյան
ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ Հայաստան-Իտալիա խաղի հետ կապված:
Օսկանյանը գրել է.
«Այսօր հետաքրքիր խաղ է սպասվում Հայաստանի և Իտալիայի ֆուտբոլի հավաքականների միջև:
Հանդիպման կարևորությունը և «Հրազդան» մարզադաշտում խաղի անցկացումը ինձ մոտ հուշ արթնացրեց. 1973-ին, երբ ես առաջին անգամ ժամանեցի Հայաստան ուսանելու, հենց նույն օրը «Արարատը» ԽՍՀՄ չեմպիոնի կոչման համար խաղում էր Լենինգրադի «Զենիթի» հետ «Հրազդան» մարզադաշտում և հաղթեց 3:2 հաշվով: Ես մարզադաշտում էի: Դժվար էր նկարագրել, թե հաղթանակից հետո ինչ էր կատարվում Երևանում և ընդհանրապես Հայաստանում: Դա ազգային համախմբման և ցնծության օր էր:
Հաջողություն եմ մաղթում մեր ֆուտբոլիստներին, և հուսով եմ՝ նրանք մեզ այսօր այդպիսի օր կպարգևեն: Ես մի տեսակ նախապաշարում ունեմ, որ մերոնք այսօր նույնպես մեկ գոլի տարբերությամբ հաղթելու են իտալացիներին»:
2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը “Հրազդան” մարզադաշտում կհյուրընկալի Եվրոպայի ներկայիս փոխչեմպիոն Իտալիայի ընտրանուն: Իտալիայի հավաքականը Եվրոպայի ամենատիտղոսակիր ընտրանիներից մեկն է:
Իտալացիները 4 անգամ նվաճել են աշխարհի չեմպիոնի տիտղոսը, 2 անգամ դարձել են աշխարհի փոխչեմպիոններ, մեկ անգամ արժանացել են բրոնզե մեդալների: Եվրոպայի առաջնություններում իտալացիները հաղթող են ճանաչվել մեկ անգամ, 2 անգամ էլ դարձել են մայրցամաքի փոխչեմպիոններ:
Իտալական ֆուտբոլի առաջին լուրջ հաջողությունները գրանցվել են դեռևս անցյալ դարի 30-ական թվականներին, երբ ազգային հավաքականը 2 անգամ անընդմեջ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 1934թ. Իտալիայում կայացած աշխարհի առաջնությունում տանտերերը եզրափակիչում 2:1 հաշվով հաղթեցին չեխերին: 4 տարի անց Ֆրանսիայում կայացած աշխարհի առաջնությունում իտալացիները կրկնեցին իրենց հաջողությունը’ պահպանելով ուժեղագույնի տիտղոսը: Այս անգամ վճռորոշ խաղում իտալացիները 4:2 հաշվով պարտության մատնեցին Հունգարիայի հավաքականին:
Մինչև աշխարհի եռակի չեմպիոն հռչակվելը, Իտալիայի հավաքականը 1968թ. իր երկրում անցկացված Եվրոպայի առաջնությունում հաղթող ճանաչվեց:
Հարավսլավացիների հետ կայացած եզրափակիչ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի’ 1:1: Այն ժամանակ գործող մրցակարգի համաձայն մրցակիցները հաջորդ օրը կրկին խաղադաշտ դուրս եկան: Այս անգամ իտալացիները 2 անպատասխան գնդակ խփեցին մրցակցի դարպասն ու նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
1982թ. Իսպանիայում կայացած աշխարհի առաջնությունում իտալացիները 3-րդ անգամ նվաճեցին ՖԻՖԱ-ի գավաթը’ եզրափակիչում 3:1 հաշվով պարտության մատնելով ԳՖՀ-ի ընտրանուն: 24 տարի անց’ 2006թ. Իտալիայի հավաքականը դարձավ աշխարհի քառակի չեմպիոն: Գերմանիայում անցկացված առաջնությունում իտալացիները վճռորոշ խաղում հետխաղյա 11մ հարվածներով (հիմնական և լրացուցիչ ժամանակում’ 1:1) հաղթեցին ֆրանսիացիներին:
Աշխարհի առաջնություններում իտալացիները ևս 2 անգամ հասել են մինչև եզրափակիչ, սակայն պարտվել են բրազիլացիներին: 1970թ. Մեքսիկայում նրանք պարտվել են խոշոր’ 1:4 հաշվով, իսկ 1994թ. ԱՄՆ-ում զիջել են 11մ հարվածներով (հիմնական և լրացուցիչ ժամանակում հաշիվը չէր բացվել):
Իտալացիները 2 անգամ էլ պարտվել են Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ խաղում (2000թ., Ֆրանսիա’ 1:2, 2012թ., Իսպանիա’ 0:4):
Հայաստանի հավաքականն առաջին անգամ է մրցելու իտալացիների հետ: Իտալիայի հավաքականը կլինի 54-րդ երկիրը, որի հետ կհանդիպեն մեր ֆուտբոլիստները:
Հայաստանի հավաքականը տարբեր տարիների բախտ է ունեցել մրցելու աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնների, ինչպես նաև Եվրոպայի փոխչեմպիոնի հետ: Մեր հավաքականի տիտղոսակիր առաջին մրցակիցը եղել է 1992թ. Եվրոպայի չեմպիոն Դանիայի ընտրանին, որին հայ ֆուտբոլիստները 1996թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 2 հանդիպումներում էլ զիջել են: Հետագա տարիներին անհաջող են դասավորվել նաև ընտրական մրցախաղերը Եվրոպայի գործող չեմպիոններ Գերմանիայի և Իսպանիայի հավաքականների հետ: Միակ ոչ-ոքին գրանցվել է 2004թ. Եվրոպայի չեմպիոն հույների հետ 2008թ. Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ կայացած ընկերական մրցախաղում:
1998թ. աշխարհի չեմպիոն ֆրանսիացիների հետ ընտրական մրցախաղերն էլ ավարտվել են մրցակցի հաղթանակով: Իսկ ահա 2004թ. Եվրոպայի փոխչեմպիոն պորտուգալացիների հետ Երևանում անցկացված ընտրական մրցախաղում հաջողվել է մեկ միավոր վաստակել:
armsport.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.