23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ «Որսորդ» խանութի տնօրեն Վահան Գրիգորյանը, ի պատասխան «ՀԺ»-ի թղթակցի հարցի, թե պաշտոնյաներից ովքեր են որսի սիրահար, ասել է շատ-շատ են: «Եթե մեկին զանգում եք, չի պատասխանում, ուրեմն` որսի է»,- պատկերացում կազմելու համար, թե ինչ չափի որսի սիրահար են պաշտոնյաները, հուշել է Գրիգորյանը: Նա ներկայացրել է նաև իր խանութում զենքի վաճառքի վիճակագրությունը և իր տեսակետը հայտնել «Զենքի մասին» օրենքի վերաբերյալ: Ի դեպ, ՀՀ ոստիկանությունից թերթին հայտնել են, որ «Զենքի մասին» նոր օրենքի նախագիծը, որը դեռևս օգոստոսին ներկայացվել էր կառավարության հաստատմանը, վերադարձվել է հեղինակին` լրամշակման նպատակով:
«Հայկական ժամանակ».
ԽՍՀՄ փլուզումից հետո մեր երկրում գիտությունը և գիտնականը դուրս մղվեցին պետական և հասարակական ուշադրությունից: Ֆինանսական միջոցների անբավարարությունը, գիտական կապերի խզումը հանգեցրին հանրապետությունում գիտական գործունեության լճացմանը, որի հետևանքը գուցե այն էր, որ հասարակության մեջ փոխվեցին ընկալումները գիտության ու գիտնականի նկատմամբ:
Այսօր գիտնականները չկորցնելով հույսը երկրում իրենց իրական տեղը գտնելուն ուղղված քայլեր են անում, փորձում ֆինանսական միջոցներ գտնել ու հենման կետեր որոնել՝ իրենց աշխատանքի գնահատականը ստանալու համար: Այս հարցում նրանց օգնելու եկավ 21-րդ դարի գիտական մեծ նվաճում հանդիսացող համացանցը, ոլորտի խնդիրները բարձրաձայնելու հարթակ ձևավորվեց:
Իհարկե, ցանկալի կլիներ այնպիսի նախաձեռնությունները, ինչպիսին օրինակ՝ «Պահանջում ենք գիտության ֆինասավորում»-ն է, չլիներ, և գիտության ֆինանսավորման հարցը դուրս մնացած չլիներ մեր ղեկավարության տեսադաշտից, և գիտնականը ոչ թե ստիպված լիներ միջոցներ հայթաթել ու իր ժամանակը, դրանց վրա վատնել, այլ կարողանար և հնարավորություն ունենար գիտական լուրջ աշխատանքով զբաղվել: Որպեսզի մեր ղեկավարությունն էլ չասեր, թե «տվեք արտադրանք ու ինքնաֆինանսավորվեք»:
Այնուհանդերձ գիտնականները ընտրեցին «պահանջելու» մեթոդը, և դա բավական էր, որպեսզի սայլը տեղից շարժվեր:
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորում»-ը նոր դաշտ դարձավ համախմբելու երկրում ու երկրից դուրս աշխատաող գիտնականներին, և գիտության խնդիրներով մտահոգ շատ մարդկանց:
Ինչևէ, չմանրամասնելով ՊԳՖԱ-ի ամբողջ անցած ուղին, անդրադառնանք այն հարցին, թե ինչքանով է մեր գիտական դաշտը ներգարավված այս շարժման մեջ: Վերջերս շոշափվում է այն կարծիքը, որ նախաձեռնության մեջ իսկական «գիտական» դեմքեր չկան:
Մասնավորապես, ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, աստղագետ Արեգ Միքայելյանը իր հարցազրույցներից մեկում անդրադարձել է այս հարցին, նաև «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի գործունեությանը՝ նշելով. «Առ այսօր մեր լավագույն գիտնականներն այդ խմբում չեն, առհասարակ` մեր գիտնականները համախմբված չեն: Այդ խումբը թող գործի որքան ուզում է, բայց եթե նա հավակնում էր (արդեն հանգիստ անցյալով կարող եմ խոսել դրա մասին) գիտության համընդհանուր շարժման, ապա պետք է ունենար շատ լուրջ ծրագիր եւ, նախեւառաջ, համախմբեր բոլոր գիտնականներին. դա տեղի չունեցավ:
Ճիշտ է պահանջը հնչում է` ավելացնենք գիտության ֆինանսավորումը, սակայն սթափ մտածող ցանկացած մարդ էլ հասկանում է, որ դա միանգամից տեղի ունենալ չի կարող եւ Նախագահ Սերժ Սարգսյանն էլ Ծաղկաձորում հաստատեց դա: Գիտության ֆինանսավորման ոլորտում կտրուկ փոփոխություն չի կարելի ակնկալել եւ պատճառն այն է, որ այլ ոլորտները շատ ավելի գերակա դիրքերում են մեր երկրում: Խոսքն ուժային նախարարությունների մասին է, մինչդեռ մշակույթն ու գիտությունը պետք է լինեն առաջին տեղում»,-նշել է Արեգ Միքայելյանը:
Իհարկե, այս հարցադրումներից հետո փորձեցինք ավելի ուշադիր լինել էջին և մանրամասն ուսումնասիրել, թե հատկապես գիտական ինչպիսի «դեմքեր» են ներգրաված այս շարժման մեջ:
Ծանոթանալով նոթերին միանգամից կարելի է հասկանալ, որ առաջատար գիտնականեր կան շարժման մեջ՝ մասնավորապես, ՀՀ նախգահի մրցանակի մրցանակակիրներ, ինստիտուտների ղեկավարներ, արտասահմանյան շատ ճանաչված պրոֆեսորներ:
Նշենք մի քանի անուներ. Գարիկ Իսրայելյան – աստղաֆիզիկոս, Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի դափնեկիր, Արամ Պապոյան — ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ, Պետոս Ջուլհակյան — Ֆրանսիայի Լորենի համալսարանի պրոֆեսոր, մոլեկուլային բախումների տեսության լաբորատորիայի վարիչ, Հրանտ Մաթևոսյան — ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար, Ռոման Ալավերդյան — Երևանի պետական համալսարանի օպտիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Յուրի Մալաքյան — ՀՀ ԳԱԱ Ֆիզիկակակն հետազոտությունների ինստիտուտի տեսական բաժնի վարիչ, և այլն։ Այս շարժմանն աջակցում են Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը և բազմաթիվ այլ ակտիվ գործող դոկտորներ, պրոֆեսորներ, գիտության թեկնածուներ, ասպիրանտներ ու այլ գիտաշխատողներ:
Իր հարցազրույցի ընթացքում Արեգ Միքայելյանը խոսել էր նաև այն խնդրի մասին, որ գիտնակաները միավորված չեն, միասնական ծրագիր չունեն և այլն:
Իհարկե հետաքրքիր էր, թե պարոն Միքայելյանը ո՞ւնի արդյոք այդպիսի ծրագիր, որով կարող է միավորել երիտասարդ գիտնականներին և ընդհանրապես գիտական ներուժը միավորելու հարցում լսել նրա կարծիքը: Այս համատեքստում զրուցեցինք նրա հետ. «Հասկանո՞ւմ եք այդ շարժումը ունի 5400 անդամ, բայց դա դեռ չի նշանակում, որ բոլորը ակտիվ մասնակից են: Այդքան մարդ ուղղակի «լայք» են տվել: Կան երկու-երեք տասնյակ մարդիկ, ովքեր մեկնաբանություններ են անում, կան մի քանի հարյուրի հասնող մարդիկ, ովքեր կարդում են նյութերը քննարկումները, և ամբողջ շարժումը առաջ տանողը մի քանի՝ երկու երեք մարդ են: Այսինքն իմ խոսքը վերաբերում է ակտիվ լուրջ գիտնակաների ներգրավվածությանը: Շարժումը կուժեղանար, եթե մի քանի տասնյակ լուրջ ու ներկայանալի գիտնականներ շարժումը վերցնեին իրենց ձեռքը: Ես ինքս մասնակցել եմ: Անդրադառնամ նաև ԵԳԱԾ-ին տրամադրված 100 միլիոնին։ Ասեմ, որ շատ է շոշափվում, որ դա շարժման ձեռքբերումն է, բայց իրականում դա ավելի վաղ էր նախատեսվել, ուղղակի նախագահին, այսպես ասած, հարմար առիթ էր պետք, որն էլ եղավ Ծաղկաձորյան սեմինարը: Ես ուղղակի չեմ ընդունում պայքարի նման ձևը: Այստեղ ոչ միայն ֆինասականի խնդիրն է, այլ նաև հասարակության վերաբերմունքի՝ գիտության ու գիտնականի նկատմամբ: Պետք է նախ և առաջ լուրջ աշխատանք ու հաջողություն, հետո նոր միայն պահանջել: Այսօր մեր երկրում գիտնականը չունի լծակ»:
Ինչևէ, այն, որ Հայաստանում գիտնակաները միավորված չեն` փաստ է:
Շուշան Գալստյան
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն նախատեսվում է ամսական ԱԱՀ վճարողների կողմից կիրառվող ՀԴՄ-ների համար սահմանել լրացուցիչ տեխնիկական պահանջներ, որոնք համահունչ կլինեն ժամանակակից ՀԴՄ-ների պաշտպանվածությանը և տեխնիկական հնարավորություններին։ Մասնավորապես, ՀԴՄ կիրառողները գնորդներին կկարողանան մատուցել լրացուցիչ ծառայություններ, որոնցից են վճարման անկանխիկ ընդունումը, հաշվարկային փաստաթղթերի, ինչպես նաև ՀԴՄ կտրոնների միջոցով անցկացվող վիճակահանության վերաբերյալ տեղեկության տրամադրումը։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության լրատվական ծառայությունից:
Ելույթ ունենալով հարցի քննարկման ժամանակ` վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Այս նոր համակարգը ենթադրում է, որ մենք ունենալու ենք միասնական ցանց, օնլայն ռեժիմով կապ պետական եկամուտների կոմիտեի հետ, միջամտության բացառում, որովհետև չիպերը, որոնք տեղադրվելու են ՀԴՄ-ների մեջ, դրանց կոդերը հասանելի են լինելու միայն ՊԵԿ-ի համար, և դա վերաբերելու է շուրջ 60 հազար տնտեսվարողի։ Դա նշանակում է, որ այս նոր ծառայությունը մատուցելու համար մենք պետք է ունենանք մասնագիտացված կառույց, հակառակ դեպքում ՊԵԿ-ն ի վիճակի չի լինի սպասարկել 60 հազար տնտեսվարող սուբյեկտի»։ Վարչապետը ՊԵԿ ղեկավարին հանձնարարել է հաջորդ նիստին ներկայացնել այդ կառույցի ստեղծման որոշման նախագիծ, կառույց, որին լիազորություն կտրվի սպասարկել ամբողջական ցանցը և լինել դրա պատասխանատուն։
«Համակարգը ենթադրում է, որ քարտերով նույնպես մեր քաղաքացիները պետք է կարողանան վճարում իրականացնել, և այդտեղ մեզ անհրաժեշտ է Կենտրոնական բանկի աջակցությունը, որպեսզի ինչպես միջազգային, այնպես էլ մեր կողմից թողարկվող քարտերն այդ համակարգի միջոցով, ՀԴՄ-ների միջոցով ունենան վճարման հնարավորություն»։ Քանի որ այս համակարգի ներդրումը ենթադրում է նաև բավական լուրջ տեխնիկական աշխատանք, Տիգրան Սարգսյանը ՊԵԿ-ին, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարություններին հանձնարարել է ներկայացնել առաջարկություններ, թե պետությունն ինչպես է օժանդակելու փոքր և միջին բիզնեսին, որպեսզի նրանց համար անցումը լինի անցավ և սահուն։ «Մենք որպես պետություն պարտավոր ենք լրացուցիչ ջանքեր գործադրել, որպեսզի այդ ծանրության բեռը նրանց վրա չընկնի», — շեշտել է վարչապետը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն օրերս հայտարարեց, թե մեր բնակչության 30 տոկոսն աղքատ է, և դա վտանգավոր ցուցանիշ է: Իրականում, սակայն, աղքատության մակարդակը շատ ավելին է, քան ներկայացնում է ՀՀ վարչապետը:
ՀՀ-ում գործող մեթոդաբանությամբ` աղքատ են համարվում նրանք, ում ամսական եկամուտը 33 հազար 500 դրամից ցածր է (2010թ. տվյալներով): Իսկ ահա ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներով` Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը, այսինքն` գոյատևման համար անհրաժեշտ գումարն ամսական կազմում է ավելի քան 53 հազար դրամ: Տրամաբանությունը հուշում է, որ աղքատ պետք է համարվեն նրանք, ովքեր ունեն ամսական մինչև 53 հազար դրամի եկամուտ: Չկա վիճակագրություն, թե մեր բնակչության քանի տոկոսն ունի մինչև 53 հազար դրամի եկամուտ, բայց կարելի է կռահել, որ այդպիսիք առնվազն 60-70 տոկոս են կազմում:
Հայկական ժամանակ
Վախճանվել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը, որը խոշոր դեմք էր ոչ միայն երուսաղեմահայերի, այլեւ ողջ հայության համար: Aravot.am-ի տեղեկություններով, Երուսաղեմ մեկնող հայաստանյան պատվիրակությունը նվազ ներկայացուցչական է, մինչդեռ պետք է հաշվի առնվեր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կարեւորությունը եւ հայոց ներկայությունը Երուսաղեմում:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական համակարգի պատասխանատու Էլզա Մանուկյանը մեր զրույցում հաստատեց, որ մեկնողների թվում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Ավելի ուշ, Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա ՄելիքյանըAravot.am-ին հայտնեց, որ պատվիրակության կազմում երկուսն են՝ Նավասարդ սրբազանն ու Գեղարքունիքի թեմի առաջնորդ Մարկոս սրբազանը: Տեր Վահրամը նաեւ հավելեց, որ նրանք կմասնակցեն Երուսաղեմում կայանալիք արարողություններին ու կներկայացնեն Վեհափառ Հայրապետի անվանական խոսքը: Հետաքրքրվեցինք՝ արարողակարգով նախատեսված չէ՞ Ամենայն հայոց կաթողիկոսի մեկնումը: Տեր Վահրամն ասաց, որ նման արարողակարգ չկա:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ ՍարոՍարոյանից մեկնաբանություն խնդրեցինք Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի նշանակության, Մերձավոր Արեւելքում նրա ունեցած քաղաքական արժեքի, ինչպես Թորգոմ սրբազանի թաղման արարողությանը մասնակցելու համար Երուսաղեմ մեկնող հայաստանյան պատվիրակության կազմի մասին:
«Պետք է ավելի ներկայացուցչական պատվիրակություն մեկներ: Հայ եկեղեցու նվիրապետական 4 աթոռների (Պոլիս, Երուսաղեմ, Կիլիկո թեմ եւ Էջմիածին) համագործակցությունը շատ կարեւոր է, ուստի լավ կլիներ, որ այս պարագայում էլ բարձրագույն դեմքերով ներկա գտնվեին: Իսկապես հայաստանյան կողմի ներկայացուցչական կազմը վատ է ընտրված: Արդյունավետ կլիներ, եթե հայկական պատվիրակությունը ավելի մեծ տրամաչափի ներկայացուցիչներ ուղարկեր»,- ասաց փորձագետը:
Ապա հավելեց. «Հին քաղաքի 1/6-րդ մասը հայերին է պատկանում, հայկական հողերի խնդիրը մշտապես ինչ-ինչ նկրտումների առարկա է դարձել՝ թե քրիստոնյա համայնքների, թե հրեական պետության եւ թե արաբների կողմից: Հայաստանի՝ ավելի մեծ ներկայացուցչական կազմով եւ խոշոր գործիչներով ներկայանալը ցույց կտար Հայ առաքելական եկեղեցու, Հայաստան պետության ներգրավվածությունը Մերձավոր Արեւելքում հայկական համայնքների պահպանման եւ Երուսաղեմի պատրիարքարանի կշռի մեծացման տեսանկյունից: Իսկ ինչ գործիչներով ներկայանում ենք հիմա, դա ցույց է տալիս մեր եկեղեցու թուլամորթ կամ խղճմտալից վիճակը, որը ավելի շատ պաշտպանական բաներ է կարող ունենալ, եւ ոչ թե լուրջ խնդիրներ առաջ քաշելու կամ լուծելու ռազմավարություն: Դե, մի պատրիարք է՝ մահացել է, գնանք հողին հանձնենք, հետ գանք՝ հավանաբար այս մտածողությամբ են առաջնորդվել, մինչդեռ ցանկացած նման կարգի իրադարձություն շատ մեծ քաղաքական բաղադրիչ կարող է ունենալ եւ ցույց տալ թե Էջմիածնի, թե պաշտոնական Երեւանի վերաբերմունքը Մերձավոր Արեւելքում կատարվող իրադարձությունների, այդ թվում՝ սուրբ վայրերի եւ այն կապիտալի հանդեպ, որ հայությունը արդեն մի քանի հարյուրամյակ ստեղծել է Երուսաղեմում ու դրա միջոցով կարողանում է ազդել թե Իսրայել պետության, թե Պաղեստինի, թե իսրայելապաղեստինյան հակամարտության եւ թե շրջակա երկրների, այդ թվում Հորդանանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի եւ այլնի հետ կապված: Պետք է երեւար, որ Հայաստանը մի կողմ քաշված չէ, ինչպես հիմա է, ու փաստվեր, որ շահագրգիռ է որոշակի խնդիրներ առաջ մղելու առումով եւ իր հետ հաշվի նստելու քաղաքականություն է վարում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Aravot.am
«Հայկական Վարկածը» -ը բողոքներ է ստացել՝ Կիևյան- Լենինգրադյան խաչմերուկում արդեն 3 ամիս տևող ստորգետնյա անցումի շինաշխատանքների վերաբերյալ:
Բանն այն է, որ տևական ժամանակ է, փորված հսկայական փոսը, որը ձգվում է փողոցի երկայնքով, ոչ մի կերպ չի ուզում ավարտուն տեսք ստանալ.
Այն խանգարելով երթևեկությանը՝ առաջացնում է խցանումներ, իսկ փոշին ու կեղտը անհանգստություն է պատճառում բնակիչներին:
Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը «Հայկական Վարկած»-ին տեղեկացրեց, որ Իսակով-Լենինգրադյան ուղեանց է կառուցվում, այդ հատվածի աշխատանքները նախատեսված է ավարտվել մինչև դեկտեմբեր, իսկ ամբողջ հատվածի աշխատանքները՝ փետրվարին:
Բնակիչները մտահոգություն էին հայտնել նաև, որ շինաշխատանքները կարծես դադարել են: Արթուր Գևորգյանի պարզաբանմամբ, ներկայիս դրությամբ աշխատանքներ են տարվում հակառակ կողմում, որի ավարտից հետո կմիացվեն հատվածները:
«Սպորտ Էքսպրեսս»-ն ամփոփել է հետխորհրդային տարածքի երկրների սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման «Աստղ» մրցույթի արդյունքները: Հաղթող է ճանաչվել Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Մխիթարյանը հավաքել է 41 միավոր: Երկրորդ տեղը գրաված Եվգենի Կոնապլյանկան մեր հայրենակցին զիջել է ընդամենը 2 միավորով:
Հիշեցնենք, որ ընթացիկ ամսվա մեջ Հենրիխ Մխիթարյանը նորից գոլեր է խփել Ուկրաինայի առաջնությունում, ինչպես նաև՝ Չեմպիոնների Լիգայում և Հայաստանի հավաքականի կազմում:
Մխիթարյանը երրորդ անգամ անընդմեջ դառնում է այդ անվանակարգում լավագույն ֆուտբոլիստ: Վերջին հաջողության շնորհիվ Հայաստանի հավաքականի առաջատարը հավաքել է 247 միավոր և դուրս է եկել առաջին հորիզոնական՝ անվանակարգի ընդհանուր հաշվարկում: Հայ ֆուտբոլիստը շրջանցել է Կերժակովին, ում ակտիվում կա 207 միավոր:
Այսօր «Հայկական Վարկածն» այցելեց 4-րդ գյուղում գտնվող թիվ 1 տուն ինտերնատ: Զարմանալի ու տխուր շատ բան կար այստեղ. առաջինը, որ չափազանց տարօրինակ էր՝ հաստատության տնօրենի՝ Արմեն Գյուրջյանի պատասխանն էր:
Մեր այն հարցին՝ թե անկողնային բաժանմունքում քանի բնակիչ ունի հաստատությունը, պատասխանեց թե չգիտի,կոնկրետ թիվ չի կարող ասել:
Ծերանոցում բնակվող ամենախոցելի ծերերի՝ անկողնային բաժանմունքում ապրող հաշմանդամների վերաբերյալ նույն՝ անհասկանալի վերաբերմունքն ուներ նաև մեզ ուղեկցող հոգեբանը՝ Նունե Մանյանը, որը մեզ չթույլատրեց մտնել անկողնային բաժանմունք ընկերաբար անկեղծանալով, թե՝ ինքը 6 ամիս է աշխատում է այստեղ, սակայն ոչ մի անգամ չի եղել այդ մասնաշենքում:
Մանրամասներն՝ առաջիկայում
Ա. Սարգսյան
Օրերս լրատվամիջոցները խոսեցին մի դեպքի մասին, երբ ժամկետային զինծառայող 19-ամյա Մ. Ս- ն իր հետ «արա» դիմելաձևով խոսելու համար բռունցքով հարվածել է ծառայակցի Վ.Ա-ի աչքին և առաջացրել առողջության կարճատև քայքայում:
19-ամյա Մ. Ս-ին մեղադրանք է առաջադրվել, ապա գործը դատարանում վարույթ է ընդունվել հոկտեմբերի 10-ին, և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը շուտով քննելու է այն:
Մեղադրանքի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ հանդիսանալով ՀՀՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքայինը, ստորադասության հարաբերությունները խախտելով` զորամասի ծխարանում իր հետ «արա» դիմելաձևով խոսելու համար վիճաբանել է նույն զորամասի զինծառայողի հետ: Այսինքն` կատարվել է հանցանք , ՀՀքր.օրի 359 հոդ.1-ին մասով` ինչն էլ նախատեսում է պատիժ՝ կալանք, առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկում ՝առավելագույնը 2 տարի ժամկետով: Սա այն բազմաթիվ օրինակներից մեկն է, որին ականջալուր է լինում հանրությունը.
Բանակում տեղի ունեցող միջադեպերը չեն դադարում լինել հանրային ուշադրության կենտրոնում, սակայն իրավիճակը դրանից չի փոխվում: Ընդհակառակը՝ դա երկողմանի խնդիր է առաջացրել. Մի կողմից լավ է, որ հանրությունը վերահսկում է անցուդարձը՝ մի տեսակ զգոն պահելով ՊՆ համակարգի ինքնագոհ ու հաճախ անվերահսկելի սպայական կազմը, մյուս կողմից՝ բանակ է մեկնում մի սերունդ, որի արժեքային և նյարդային համակարգը ձևավորվել է, այսպես կոչված, ոչ բարենպաստ տարիներին: Եվ այդ երկու բևեռների համատեղ անցկացրած երկու տարին բազում փորձություններ է կրում:
Ի՞նչ է ստացվում. նախ բանակում տեղի ունեցող միջդեպերի հանրայնացման ալիքը բերեց նրան, որ սպաները իրենց ուսերից գցեցին պատասխանատվությունը, ու ինչպես մեզ պատմեց ԼՂՀ – ի զորամասերից մեկի բժիշկը, եթե նախկինում սպաները կարող էին միջամտել, թեկուզ մի հայրական ապտակով հարթել վեճը, ապա այժմ խուսափում են «ավելորդ» պատասխանատվություն վերցնել: Ավելին՝ տեսնում են, որ վեճ կա, շրջվում հեռանում են՝ «շառից փորձանքից հեռու» սկզբունքով: Արդյունքում՝ խեղված ճակատագրեր:
Սպաների նման վարքագիծը բերում է մեկ այլ, ոչ պակաս մտահոգող երևույթի. զորակոչիկների կեսից ավելին բանակից դուրս է գալիս «դատված»:
Սրա վերաբերյալ մեկ անգամ չէ, որ դժգոհություններ ենք լսել զինվորների ծնողներից: Թող, որ թեթև պատժաչափով, թող որ ոչ կալանքի տեսքով, սակայն դատապարտված լինելու հանգամանքը, և դատարանի առջև կանգնելու բուն պրոցեսը ընկճում է զինվորին և ապագա քաղաքացուն:
Մեկ այլ հանգամանք էլ, որ արժանի է ուշադրության. Ճիշտ է խարանվում է զինվորի ճակատագիրը, սակայն բանակի տարիներին ունեցած դատավածությունը հետագայում այդքան էլ լուրջ չեն վերաբերվում, նշելով թե բանակի դատվածությունը հաշիվ չէ: Մտածելու տեղիք է տալիս. չի՞ արժեզրկվում արդյոք դատարանի դերը նոր կյանք մտնող պատանու համար:
Մենք փորձեցինք Պաշտպանության նախարարությունից ստանալ ծնողներին հուզող՝ «բանկում զինվորներից 3-ից 1 -ը դատված է դուրս գալիս» հարցադրման՝ պատասխանը. Ի՞նչ քանակ է կազմում հարուցված գործերը, դրանցից քանիսն է հասել դատարան, քանիսն է այլ ճանապարհով լուծվել:
Հետաքրքիր է, որ ՊՆ –ն սկզբում շատ օպերատիվ արձագանքեց. խմբագրություն զանգահարեց ՊՆ –ի համապատասխան բաժնի պետը և հետաքրքրվեց, թե մեզ անհրաժեշտ տվյալները՝ դատարան գնացած, քննության տակ եղած և նոր հարուցված գործերի մասին, պետք է ուղարկել միասին թե՞ առանձնացված. խոսեցինք ու կարծես պայմանավորվեցինք, սակայն մեր խոսակցությունից օրեր անց «Հայկական վարկածը»-ը ստացավ ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ գեներալ-մայոր Ա.Հարությունյանի — ի պատասխանը, որը ներկայացնում ենք ստորև.
Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված և ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ստացված Ձեր նամակի, հայտնում եմ, որ ներկայումս ավարտման փուլում է գտնվում «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի» ապագաղտնիացման գործընթացը, ուստի Ձեր կողմից պահանջվող տվյալները կարող ենք տրամադրել միայն դրա վերջնական ավարտից և պաշտոնական հրապարակումից հետո:
Կարելի է ասել, որ սա պատասխանից խուսափելո ւպաշտոնական ձև է, սակայն խուսափելը ելք չէ. Քանի որ այդ ճանապարհով, մեր բարձրացարած հարցը, որն այսօր հուզում է շատերին, լուծում չի ստանա:
Հ.Գ. Ի դեպ, մենք խնդրել ենք ՊՆ-ին տրամադրել «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը», որն այս պահին, ապագաղտնիացված է:
Ռուզան Ավոյան
Թեղուտի պաշտպանության, «Թռչկան» եւ «Խոսրովի անտառ» քաղաքացիական նախաձեռնությունները դիմել են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Նրանց բաց նամակում ասվում է.
«Հինգ օր առաջ` 11 հոկտեմբերի 2012 թվականին արված հայտարարությամբ, մի շարք բնապահպանական քաղաացիական նախաձեռնություններ ՀՀ բնապահպանության նախարարությանը ներկայացրել էին այսպես կոչված «փոքր ՀԷԿ-երի» կառուցման ծրագրի վերաբերյալ պահանջներ` դրանց կատարման համար սահմանելով կոնկրետ ժամկետներ:
Նույն օրը բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած քննարկման արդյունքում նախարարը հրահանգել էր ստեղծել աշխատանքային խումբ, որը 10-օրյա ժամկետում պետք է ուսումնասիրի Գետահովիտ համայնքում կառուցված եւ կառուցվող «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երին առնչվող հարցերը:
Մենք գտնում ենք, որ նշված ՀԷԿ-երի կառուցման թույլտվություն տրամադրելու շրջանակներում նշված աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի առնվազն`
ա/ «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երի ՇՄԱԳ-ի փորձաքննությունն իրականացրած փորձագետների եւ փորձաքննական եզրակացությունները հաստատած բնապահպանության նախարարի գործողությունների օրինականության հարցերը,
բ/ պետական պաշտոնյաների եւ մասնավոր ընկերությունների անօրինական գործողությունների հետեւանքով Հայաստանի Հանրապետությանը եւ Գետահովիտ համայնքին պատճառված էկոլոգիական եւ տնտեսական վնասի չափերը,
Հարկ ենք համարում նշել նաեւ, որ միայն Գետահովիտ համայնքով փոքր ՀԷԿ-երի հիմնախնդիրը չի կարող սահմանափակվել: Անհրաժեշտ է կատարել վճռական եւ համալիր քայլեր այդ օբյեկտների ունեցած բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական ազդեցությունները ուսումնասիրելու եւ գնահատման համապատասխան չափորոշիչներ մշակելու ուղղությամբ:
Մենք պնդում ենք այն պահանջը, որ պետք է անհապաղ եւ անվերապահորեն կասեցվեն կառուցվող բոլոր փոքր ՀԷԿ-երի շինարարության թույլտվությունները, մինչեւ մշակվեն փոքր ՀԷԿ-երի ունեցած բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական ազդեցության համալիր եւ գիտականորեն հիմնավորված մեթոդաբանություններ: Ավելին, մեթոդաբանության մշակումից հետո պետք է վերագնահատվեն արդեն իսկ գործող բոլոր փոքր ՀԷԿ-երի գործարկման թույլատրելիությունը` ելնելով մշակված համալիր չափանիշներից:
Վերահաստատելով մեր առաջին հայտարարությամբ ներկայացված պահանջները`
1. Բնապահպանության նախարարին ու նախարարության պատասխանատու պաշտոնյաներին հորդորում ենք անհապաղ` մեկ-երկու օրվա ընթացքում, սկսել «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երին առնչվող հարցերն ուսումնասիրող աշխատանքային խմբի իրավասությունների շրջանակի սահմանումը.
2. Ընթացիկ շաբաթվա մեջ նախաձեռնել, որպեսզի ՀՀ վարչապետի կողմից ձեւավորվի նոր` միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի ոլորտը եւ կմշակի փոքր ՀԷԿ-երի` շրջակա միջավայրի վրա, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական ազդեցությունների գնահատման համալիր մեթոդաբանություն:
Միջգերատեսչական աշխատանքային խմբում պետք է առնվազն ներկայացված լինեն բնապահպանության, գյուղատնտեսության, էկոնոմիկայի, տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների, ինչպես նաեւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան ոլորտի մասնագետներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ.
3. Մեկ շաբաթվա ընթացքում ձեռնարկել վարչարարական միջոցներ՝ արդեն իսկ կառուցման թույլտվություն ստացած փոքր ՀԷԿ-երի շինարարության գործընթացները կասեցնելու ուղղությամբ` մինչեւ դրանց ազդեցության գնահատման համալիր մեթոդաբանության մշակումը միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից:
Ակնկալում ենք սեղմ ժամկետում ստանալ գրավոր պատասխան»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.