29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մոտենում է այն շրջանը, երբ պետք է մեկնեմ՝ երրորդ երեխայիս լույս աշխարհ բերելու: Ինչպես նաև այն շրջանը, երբ մի զանգված կօգտագործի առիթը ու կգրի. «բա եթե հայրենասեր ես, ինչու՞ ես ուրիշ երկրներում երեխաներիդ ունենում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ Երկրորդ նախագահ Լևոն Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի, կինը՝ երգչուհի Սիրուշոն։
«Սա երբեք չեմ հասկացել: Այսինքն, բոլոր հայերը, ովքեր ծնվել ու ծնվում են Հայաստանից դուրս հայրենասեր չե՞ն: Լավ, դա մի կողմ) Որպեսզի հիմա չպատմեմ բժշկական նրբությունների ու անձնական պատճառների մասին, ասեմ, որ այլ կերպ պարզապես հնարավոր չէ: Ու սա այն շրջանն է, որ հաստատ ավելի շատ կուզեի այստեղ լինել:
Հոգով ու մտքով այստեղ եմ լինելու և հեռվից էլ փորձելու եմ մաքսիմալ օգտակար լինել: Այս անգամն ինձ համար ամենադժվարն է լինելու, որովհետև Լևոնն ինձ հետ չի գալու, մնալու է այստեղ ու շարունակելու պայքարել մեր հայրենակիցների հետ միասին: Ու այդ միտքը, որ մեր կյանքի ամենակարևոր պահերից մեկը գուցե չկարողանանք միասին կիսել շատ ցավալի է, բայց այլ տարբերակ, ցավոք, չկա։
Հ.Գ. հղիության հատկապես վերջին շրջանում միշտ նախընտրում եմ ավելորդ ուշադրությունից հեռու լինել ու լիարժեք կենտրոնանալ երեխայիս ու ընտանիքիս վրա: Նույն պատճառով կոլեգաներիցս շատերն են նախընտրում երկրից դուրս ունենալ: Բայց իմ դեպքում իհարկե այս թեման օգտագործվում է քաղաքական անձանց ու նրանց հետևորդների կողմից ու ներկայացվում այլ կերպ:
Այն, ինչ ճիշտ եմ գտնում, տեղադրում եմ իմ էջերում ու կիսում իմ լսարանի հետ, և ուզում եմ ինքս որոշել ինչ եմ կիսում, ոչ թե որևէ անցորդ կամ լրագրող, որ կարող է նկարել ինձ պատահական ու հետո էլ դա օգտագործել իրեն ինչպես հարմար է:
Երկու երեխաներս էլ ՀՀ քաղաքացի են: Ապրել և ապրում ենք այստեղ ու ուզում ենք շարունակել ապրել այստեղ»,- գրել է Սիրուշոն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ հաղթանակի օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ,
Սիրելի ժողովուրդ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի առիթով։ Այս տոնը խորհրդանշում է Երկրորդ աշխարհամարտի ավարտը և մարդկության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը:
Պատերազմում տարած հաղթանակով քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ամենամեծ չարիքներից մեկին՝ ֆաշիզմին: Այդ գործում անգնահատելի է հայ ժողովրդի դերը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչներ Խորհրդային բանակի և դաշնակից երկրների բանակների կազմում իրենց զգալի ներդրումն ունեցան մարդկությունը ֆաշիզմից փրկելու գործում:
Բազմաթիվ հայորդիներ այդ պայքարում, դրսևորելով սխրագործություններ, անմնացորդ նվիրվածություն, հանուն քաղաքակրթության զոհել են իրենց կյանքը:
Երկրորդ աշխարհամարտում մենք ունեցանք ավելի քան 300 հազար զոհ: 107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, մեր բազմաթիվ հայրենակիցներ մարտնչել են դաշնակից երկրների բանակներում, մասնակցել մի շարք երկրների հակաֆաշիստական պայքարին ու փառքով պսակել իրենց անունը: Այսօր խոնարհվում ենք մեր հերոսների, մեր նահատակների գործի ու հիշատակի առաջ, հպարտանում՝ մեր նախնիների հերոսությամբ:
Հայրենական մեծ պատերազմում, Երկրորդ աշխարհամարտում հերոսացած մեր պապերի ու հայրերի ոգին էր, որ 1990-ականների սկզբներին միաձուլվելով կամավորական ոգու հետ՝ դարձավ արցախյան գոյապայքարի, Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման առհավատչյան:
Այսօր` 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո, կսկիծով ու դառնությամբ ենք արձանագրում, որ Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը ոչ միայն չկարողացանք փոխակերպել դիվանագիտական, քաղաքական, տնտեսական հաղթանակի, այլև այդ հաղթանակի բազմաթիվ պտուղներ կորսված են, Արցախն ու Հայաստանը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ:
Այս իրավիճակին, սակայն, մեր արձագանքն ամենևին էլ վախճանաբանությունը չպիտի լինի, այլ սթափ, սառը, գրագետ վերլուծությունն այն պատճառների, որ հանգեցրել են ռազմաքաղաքական ու տարածաշրջանային այսօրվա վիճակին և ապագայի պրագմատիկ պլանավորումը:
Հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված մեր նահատակների արյունը չպետք է մսխվի և նրանց գործի մեծագույն արտահայտումը պիտի դառնա Հայոց ուժեղացող պետականությունը, Արցախի հայության իրավունքների լիարժեք իրացումը, մեր սերունդների խաղաղ զարգացումն ու տարածաշրջանային խաղաղ գոյակցությունը, որն Արցախի ու Հայաստանի անվտանգության միակ հուսալի երաշխիքն է:
Ժողովրդի քվեն ստացած քաղաքական մեծամասնությունը Հայաստանն առաջնորդում է հենց այս ճանապարհով՝ հասկանալով այն բոլոր դժվարությունները, որ ի հայտ են գալու: Մենք պատրաստ ենք առերեսվել այդ դժվարություններին, որովհետև մեզ առաջնորդում է համոզմունքը, որ այո՝ մենք շարժվում ենք դժվար, բայց ճիշտ ճանապարհով:
Մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք, մենք արժանացել ենք դաժան ճակատագրի ու սրբագույն առաքելության. առաջնորդել մեր Հայրենիքը անխուսափելի և երկար տարիներ բոլորիս աչքի առաջ նյութված աղետների միջով և նրան հասցնել խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ ապագայի:
Սիրելի ժողովուրդ,
Սիրելի հայրենակիցներ,
Մարտի դաշտում տարած հաղթանակները միշտ չէ, որ կարողացել ենք դարձնել կյանքի հաղթանակ: Մարտի դաշտում կրած մեր անհաջողությունները պիտի կարողանանք դարձնել հաղթանակ՝ կրթության, գիտության, արդյունաբերության, տնտեսության, արտաքին քաղաքականության ոլորտում, որոնց հանրագումարը պիտի լինի տևական և կայուն խաղաղությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը:
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հանուն Հայրենիքի մարտնչած, իրենց կյանքը նվիրած մեր պապերի, մեր հայրերի, մեր եղբայրների ու մեր զավակների առաջ: Պատերազմներում նրանց տարած հաղթանակները, պատերազմներում մեր ունեցած անհաջողությունները պիտի դառնան կյանքի հաղթանակ:
Հավերժ փառք մեր հերոսներին:
Իշխանությունը պատժում է այլախոհներին՝ ազատելով աշխատանքից՝ իշխանությունից տարբերվող տեսակետ արտահայտելու, հակաիշխանական հավաքներին մասնակցությունը զսպելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ս․թ․ մայիսի 5-ին ՀՀ քաղաքացիներ՝ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետներ Հ. Օհանյանը և Ա․Ղազարյանը ազատվել են հանրային ծառայողի զբաղեցրած պաշտոնից՝ «Հիմք ունենալով Հովհաննես Օհանյանի/Արթուր Ղազարյանի ֆեյսբուք սոցիալական կայքէջում կատարված տեսանյութերի կիսումները, քաղաքական հավաքին մասնակցությունը փաստող լուսանկարները:
Այս մասին գրություններ եմ ուղարկել Հայաստանում ԱՄՆ, ԵՄ, ՌԴ, Ֆրանսիայի դեսպաններին, Հայաստանում ԵԽ Գրասենյակի ղեկավարին:
Տեղեկացրել եմ, որ չնայած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի կարգավորումներով հանրային ծառայողները պարտավոր են պահպանել քաղաքական զսպվածություն և չեզոքություն, սակայն աշխատանքից հետո հանրահավաքի մասնակցելը բացարձակ ապօրինի չի կարող համարվել: Բացի այս՝ քաղաքական չեզոքություն պահելու մասին պարտադրանքը ՀՀ-ում միայն կիրառվում է ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ և այն մարդիկ, ովքեր սատարում են իշխանությանը՝ նույնաբովանդակ գործողություններով, այդ թվում իշխանական հավաքներին մասնակցելով, նրանք չեն արժանանում նմանատիպ վերաբերմունքի։
Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքացիների նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, խտրականության կիրառում, ինչն արգելված է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով։
Ներկայացրել եմ նաև մարդու իրավունքների խախտման ևս մեկ օրինակ։ Ս․ թ․մայիսի 5-ին՝ խաղաղ բողոքի ակցիայի ակտիվ շրջանում տեղի ունեցած ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկման ընթացքում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կոչ է արել Պաշտպանության նախարարությանը բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցների ցանկը վերցնել ոստիկանությունից և եռամսյա վարժական հավաքներից ու պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին ընդգրկել եռամսյա վարժական հավաքներում։
Իրականում ստացվում է, որ իշխանությունից տարբերվող տեսակետ արտահայտելու, հակաիշխանական հավաքներին մասնակցությունը զսպելու համար այդ կերպ իշխանությունը պատժում է այլախոհներին:
Խնդրել եմ ուշադրության կենտրոնում պահել վերոնշյալ անարդար մոտեցումները և հրապարակային արձագանքել մարդու իրավունքների խախտման նմանօրինակ դեպքերին։ Սրանք Հայաստանին դուրս են դնում ժողովրդավարական ուղուց»։
Թովմասյանը միաժամանակ հրապարակել է որշման լուսանկարները։
Տավուշում շատ արագ տեմպերով երկրորդ ու երրորդ գիծ խրամատներ են փորում նիկոլի հրամանով:Հասկանալի է չէ՞, որ էդ խրամատները չեն փորում, որ Տավուշը ավելի լավ պաշտպանեն: Առավոտից իրիկուն նիկոլները խոսում են թուրքի հետ խաղաղության մասին ու որ ընդհանրապես սահմանին պետք է զինվոր չլինի:Փորում են խրամատները երրորդ գիծ, որ նիկոլները հող նվիրեն իրենց թուրք տերերին, Շամշադինն ու Նոյեմբերյանն էլ կդառնան անկլավներ՝ բոլոր կողմերից շրջափակված թուրքերի կողմից:Տավուշցիներին հազար անգամ զգուշացրել ենք.
Նրանք չեն կարող ասել, որ չեն իմացել, նամանավան, որ Տավուշի դեպուտատ / մարզպետ, նիկոլի սանիկ-քավորներ Ղալումյան դավաճան մսագնդերը բացահայտ ասել են. «Բա ի՞նչ պետք է անենք, թուրքերին հողեր պետք է տանք»:
Մի հատ թուրք դեպուտատ տեսե՞լ եք, որ ասի հայերին հող պետք է տանք:Էդ ասելուց հետո, տավուշցիները գնացել են դրան ընտրել են:Տավուշցիները ընտրել են երբևիցե բանակում չծառայած նիկոլներին, ովքեր առանց որևիցե պատճառի ծառայությունից ազատել են Տավուշը հերոսաբար պաշտպանող հրամանատարներին՝ որպես հատուկ նվեր իրենց թուրք տերերի համար:
Ոնց որ մի մարդ, որ ինքն իրեն ծակում է թմրանյութ, որ շուտ կործանվի, էդպես էլ տավուշցիները, ընտրել են նիկոլներին, որ իրենց Հայրենիքի մի մասը հանձնի թուրքերին:Տրամաբանությունից դուրս է, բայց ոնց որ զոհն ընտրի իր դահիճին:Կարող ես հազար անգամ զգուշացնել, բայց վերջում ընտրությունը մարդն է կատարում ….Իսկապես, երբ մարդը խելքը կորցնում է, սկսում է ինքն իրեն վնասել, խորտակել այն նավը, որում նա գտնվում է:Ափսոս : Հուսանք, որ չեն կարող ու չեն հասցնի իրականացնել այդ կործանարար պլանը
…. Թերեզա Մխիթարյան
«Germolio» բարեգործական ասոցիացիայի նախագահ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․« Պետրոս Ղազարյանը ինձ և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հրավիրել է բանավեճի՝ Հանրային եթերում։
Ես համաձայն եմ բանավիճել՝ բաց և հրապարակային, ուղիղ եթերով կամ ցանկացած այլ ֆորմատով։
Ավելին, ես պատրաստ եմ բանավիճել միաժամանակ՝ գեներալներ Սեյրան Օհանյանի և Արթուր Վանեցյանի հետ։
Հուսամ՝ պարոնայք գեներալները կտան իրենց համաձայնությունը և չեն խուսափի ինձ հետ հրապարակային բանավեճից՝ ի տես ամբողջ ժողովրդի»։
«Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հրավերի՝ բանավիճելու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ՝ հայտնում եմ, որ ամեն ինչ ասված է․ հասարակությունը գիտի թե ՛ իշխանության, թե ՛ ընդդիմության մոտեցումները, ընդդիմադիր խմբակցությունները հրաժարականի հանրային պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, եւ հիմա այլեւս սպառված է բանավեճի ֆորմատը։
«Պարոնայք գեներալները» (ինչպես նշում են իրենք) անիմաստ են համարում պաշտպանության, անվտանգային հարցերի շուրջ բանավիճել մեկի հետ, ով անգամ զինվորական ծառայություն չի անցել եւ պարբերաբար աչքի է ընկնում քաղաքական հայացքների փոփոխությամբ, որովհետև ամեն ինչ վաղուց ակնհայտ է։
Ժողովրդավարությունը չպետք է դիտարկել որպես պետության կամ գործող իշխանության թուլություն։ Այս մասին Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խնդրանքին՝ մեկնաբանել ընդդիմության հանրահավաքներն ու անհնազանդության ակցիաները։
Վարչապետը նշեց, որ այսօր ժողովրդավարությունը Հայաստանի գլխավոր միջազգային բրենդն է։ «Եվ մենք կպահենք այդ բրենդը: Բայց դա չի նշանակում, որ չկան գծեր, որոնց հատման համար ժողովրդավարությունն իրեն իրավունք չի վերապահի գործել՝ օգտագործելով իր բոլոր օրինական, իրավական, ինստիտուցիոնալ մեխանիզմները, ընդ որում՝ իր ողջ ուժով ու խստությամբ»,- զգուշացրեց Փաշինյանը։
Իշխող կուսակցության մյուս 7 պատգամավորները, որոնք գրանցվել էին կառավարությանը հարց տալու համար, հերթով հանեցին հարցերը։
Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չարեց մինչև ընդմիջումը խոստացած բացահայտումը, հիմնավորելով, թե ինքը դրա մասին պետք է խոսի միայն ընդդիմության աչքերին նայելով, իսկ նրանք դահլիճում չեն։
Արդյունքում ԱԺ նիստը հայտարարվեց փակված։
Հիշեցնենք, որ ավելի վաղ խորհրդարանական ընդդիմությունը լքել էր ԱԺ նիստերի դահլիճը իշխող կուսակցության պատգամավորների բուռն ծափահարությունների ներքո՝ վանկարկելով «առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հավաստի օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր անցկացվող ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն՝ այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը, խաթարել հասարակական կարգն ու անվտանգությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ-ն:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ազգային անվտանգության ծառայությունը խստորեն նախազգուշացնում է հավաքի կազմակերպիչներին և դրանց մասնակիցներին՝ ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց՝ հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունը կրելու են դրանց կազմակերպիչները:
Ծառայությունը կոչ է անում բոլոր օրինապաշտ քաղաքացիներին տուրք չտալ սադրանքներին, զերծ մնալ հակաօրինական քայլեր կատարելուց, չտրվել սադրանքներին՝ հակառակ պայմաններում հավասարապես կիսելու են քրեական պատասխանատվության ողջ բեռը»:
2022 թվականի մարտի 3-ի դրությամբ worldpopulationreview.com կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հանցավորության մակարդակի 2022 թվականի ցուցիչով (ցուցիչը հաշվարկվում է 0-ից 100 ինդեքսով՝ հանցավորության ցածր մակարդակից դեպի բարձր մակարդակ կարգով – խմբ․) Հայաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը (22.79 ինդեքսով)՝ առաջ անցնելով ինչպես ԱՊՀ բոլոր երկրներից, այնպես էլ եվրոպական երկրների մեծ մասից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը։
Գլխավոր դատախազը նշեց, որ Հայաստանում 100 հազար բնակչին բաժին է հասնում 1020 հանցագործության դեպք։
«Պետք է նշել, որ այս ցուցանիշով մեր երկիրը շարունակում է էական դրական պատկեր ապահովել։ «Համաշխարհային բնակչության գնահատում» անկախ միջազգային կազմակերպության հրապարակված տվյալների համաձայն՝ հանցավորության մակարդակի 2022 թվականի ցուցիչով Հայաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը 22,79 ինդեքսով, առաջ անցնելով ԱՊՀ բոլոր երկրներից, ինչպես նաև եվրոպական երկրների մեծ մասից։ Համեմատության համար նշենք, որ Դանիան զբաղեցնում է 20-րդ տեղը, Ֆինլանդիան՝ 23-րդ տեղը, Գերմանիան՝ 42-րդ տեղը, Ռուսաստանը՝ 51-րդ տեղը»,- ասաց Դավթյանը։
Գլխավոր դատախազի խոսքով՝ 2021 թվականին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ։
«2021 թվականին բացահայտման ցուցանիշը կազմել է 57,7 տոկոս, նախորդ տարվա 55,7 տոկոսի դիմաց։ Ընդ որում, պետք է փաստել, որ 3830-ով ավելի հանցագործություն, քան նախորդ տարի»,- ասաց Դավթյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր անուղղակիորեն հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը կարող է մեղադրվել պետական դավաճանության և այլ հանցանքներ կատարելու մեջ, ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ ավելացնելով, որ Փաշինյանին պետական դավաճանության մեղադրանք առաջադրելու միջնորդությունը չմերժվեց, այլ հետաձգվեց լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու համար:
«Հիշեցնեմ, այս քրեական գործով Նիկոլ Փաշինյանը մինչ օրս չի հարցաքննվել: Ոչինչ, շուտով կհարցաքննվի, քիչ մնաց», — նշել է պատգամավորը։
Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:
Հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել էր վարույթն իրականացնող քննիչին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ և 199-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկելու նպատակով:
ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն, անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումներին, հույս է հայտնել, որ շուտով կվերադառնանք կյանքի բնականոն ընթացքին:
«Վերջին օրերին մայրաքաղաքի փողոցներում ականատես ենք լինում ընդդիմության կողմից կազմակերպված խառնակչություններին, որոնք ոչ այլ ինչ են, քան գործողություններ՝ միտված ապակայունացնելու մեր երկրի ներքին հանդարտությունը և որոնք անպայմանորեն ազդելու են մեր պետական սահմանների անվտանգության վրա։ Այս օրերին առանձնահատուկ գովեստի է արժանի ՀՀ ոստիկանության ծառայողների անկողմնակալ և օպերատիվ գործունեությունը, որի հիմքում, ըստ էության, ընկած է պետության ներսում կայունության ապահովման խորը գիտակցումը։
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանությանը օրինակելի և պետականամետ աշխատանքի համար, վստահ եմ, որ շուտով կվերադառնանք կյանքի բնականոն ընթացքին՝ մերժելով մեր երկրի արտաքին և ներքին խաղաղությանը վնասող բոլոր տեսակի սադրանքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.