29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ոստիկանը հատուկ միջոց կիրառում ցուցարարների նկատմամբ։
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր՝ հունիսի 3-ին, նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն է Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին եւ տապալել այն:
Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:
«Որեւէ մեկը շենք մտնելու փորձ չանի: Կառավարության բոլոր 6 մուտքերը փակում ենք, հետո ես կվերադառնամ էստեղ, մեր բոլորի պահանջը կհնչեցնեմ: Ոստիկանների հետ կոնֆլիկտի մեջ չենք մտնում»,- հայտարարել էր Սաղաթելյանը:
Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացեցին Կառավարության բոլոր մուտքերը եւ շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ ըստ Իշխան Սաղաթելյանի գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։
«Եկել ենք այստեղ մեկ պահանջով՝ դուրս արի եւ պատասխանիր ժողովրդի հարցերին։ Եթե ռիսկ չես անում դուրս գաս, ասա քեզ հարմար տեղ ու ժամ։ Դու պետք է պատասխանես այս հարցերին։ Եթե ոչ, րոպե առաջ պետք է հեռանաս։ Այսպես փախնելով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ»,- առանձնատան դիմաց հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով ոստիկանները,ոստիկանները հրաժարվեցին բացել ճանապարհը, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ սկսվեց բախում։ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով, անգամ հարվածներ հասցնելով բերման ենթարկեցին բազմաթիվ ցուցարարների։ Նրանք նաեւ հատուկ միջոցներ կիրառեցին, մասնավորապես՝ ծխարձակող նռնակներ։ Բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացավ, այդ թվում՝ մեկ ոստիկանի։
Արցախի իշխանությունները Երեւանի հետ բանակցություններ են վարում ճանաչման շուրջ, բայց առաջընթաց դեռեւս չկա, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Հայաստանի հետ բանակցություններ են ընթանում, շփումներ են իրականացվում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցով, սակայն այս առումով առայժմ առաջընթաց չկա»,- ասել է Բեգլարյանը։
Նրա խոսքով, կարելի է պնդել, որ, ըստ էության, Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, քանի որ հանրապետությունների միջեւ պահպանվում են հորիզոնական կապեր՝ «ինչպես հավասարը հավասարի հետ»։
Նա նշել է, որ տեսանելի ապագայում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումն անհնար է թվում, քանի որ Արցախի եւ Ադրբեջանի դիրքորոշումներում կան լուրջ հակասություններ՝ դրանք տրամագծորեն հակառակ են։
Բեգլարյանն ընդգծել է, որ հիմնական տարբերությունն այն է, որ Ադրբեջանի համար դա «պրեստիժի, հավակնությունների» խնդիր է, իսկ Ղարաբաղի բնակիչների համար՝ «կյանքի ու մահվան, իրենց գոյության ու պատմական արդարության հարց»։
Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը 119 է, որոնցում ՄԻԵԴ ներկայացված 80 դեպքերի մոտ 60%-ը հստակ փաստարկված է տեսանյութերով եւ լուսանկարներով։ Այս մասին ասաց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում հնչեցրած հայտարարությանը, թե հայ գերիների թիվը 39 է։
«Խնդրահարույց է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ոչ թե ներկայացնում եւ պաշտոնակացնում է իշխանության տիրապետության ներքո գտնված թվերը, այլ խոսում է Ադրբեջանի պաշտոնակացրած թվերով, եւ տպավորություն է ձեւավորվում, որ կա համաձայնեցում, թե Ադրբեջանի ներկայացրած տվյալները համապատասխանում են իրականությանը եւ Հայաստանի պաշտոնականացրած տվյալներին»,- ասաց Սահակյանը։
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ հայկական կողմն ունի հստակ փաստեր ոչ միայն տեսանյութերի եւ լուսանկարների տեսքով, այլ նաեւ հարցաքննությունների։ Քննչական մարմինները հարցաքննել են հայրենադարձված գերիներին, եւ կան դեպքեր, որ քննչական մարմիններին եւ իրենց տեղեկություններ են հայտնել Ադրբեջանի բանտերում տեսած ռազմագերիների վերաբերյալ։
«Օրինակ՝ մենք ունենք անհատական տեսանյութ՝ Արսեն Կարապետյանի, որը եղել է Կովսականում, որտեղ ադրբեջանցի զինծառայողին հենց բացահայտում է իր ինքնությունը։ Տեսանյութի արժանահավատությունը ստուգված է, տեղանքը համապատասխանում է տեղակայման վայրին, կա ձայն, որի միջոցով նույնականացվում է անձը, նրան ճանաչել են ընտանիքի անդամները։ Այսինքն՝ չկա վիճելիություն։ Եվ սա միայն մեկ օրինակ է։ Մեր ներկայացրած 80 դեպքերի 60 %-ը տեսանյութերով եւ լուսանկարներով հիմնավորված են։ Այլ օրինակ՝ Ալեքսանդր Եղիազարյանի վերաբերյալ կա տեսանյութ, եւ ականատեսները տեսել են ռազմական ոստիկանությունում, որոնք վերադարձել եւ տեսել են»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։
Սիրանուշ Սահակյանի դիտարկմամբ՝ ՄԻԵԴ-ը կհիմնվի ոչ թե Նիկոլ Փաշինյանի հայտարարության, այլ ներկայացված փաստերի վրա, սակայն, այնուամենայնիվ, միջազգային հարության մեջ հայկական կողմը հակասության մեջ կհայտնվի։
«Իհարկե, Ադրբեջանը գործի կդնի իր կեղծարարությունը՝ փորձելով հերքել հայկական կողմի տրամադրած կողմի տրամադրած տվյալները եւ որպես ապացույց հղում կանի Նիկոլ Փաշինյանին, բայց պետք է տխրեցնեմ Փաշինյանին․ փաստաբանական թիմը պրոֆեսիոնալ աշխատանքով հերքելու է Ալիեւին եւ Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի Հանրապետության վարչապետը չպետք է դառնա Ալիեւի խոսնակը եւ պետք է խոսի իրական թվերի մասին»,- ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։
Մինչև 2023 թվականի վերջը Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ դրա շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ:
«Կառավարման կենտրոնի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը և տիեզերալուսանկարների ստացումը: Պլանավորվում է, որ ընդունիչ կայանն արբանյակային տվյալների ստացման և փոխանցման ծառայություններ կմատուցի արբանյակների այլ օպերատորների համար: Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիտորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության երկրագիտության և այլ ոլորտներում: Տիեզերական տեխնոլոգիաները՝ արբանյակներ, ընդունող կայաններ, արբանյակների վրա տեղադրվող սկանավորման, տեսադիտարկման կապի և այլ համակարգեր համարվում են համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը»,-նշել է ՀՀ վարչապետը:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ Անվտանգության խորհրդի գրասենյակի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակվել և 2020 թվականի մարտի 6-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որը կառավարության որոշումների փաթեթի հետ սահմանում է տիեզերական գործունեության կանոններն ու տեխնիկական կանոնակարգերը, անվտանգության ստանդարտները, լիցենզավորման թողարկման կառավարման կարգերը: Օրենսդրական այս փաթեթով հարկային արտոնություն է տրամադրվել ոլորտում աշխատող լիցենզավորված ընկերություններին:
ՀՀ վարչապետը կառավարության նիստի սկզբում հայտարարել էր, որ «2022 մայիսի 25-ին Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը:
Այս անհայրենիք սրիկաները արդարացնելու համար սեփական դավաճանությունը հույսները դրել են բացառապես կեղծիքի, ստի եւ մանիպուլյացիայի վրա։ Նման գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում։
«Ահա ձեզ եւս մեկ, թարմ օրինակ։
Մեզ ֆռացնելու համար բրյուսելյան տխրահռչակ հայտարարության ճանապարհների «ապաշրջափակման» թեման լղոզելով, ասում են, թե «Նախիջեւանով ենք գնալու Երասխից մինչեւ Մեղրի»։
Այս ստախոսները չեն հիշում, որ անցյալ տարի նույն Եվրոպական միությունը Հայաստանին առաջարկել է 2.6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթ, որում, ուշադիր, կա առնվազն 600 մլն եվրո արժողությամբ Սյունիքի ճանապարհների կառուցման ծրագիր։
«2-րդ ծրագիր․ Կապի և սոցիալ-տնտեսական զարգացման խթանում. Հյուսիս-հարավ միջանցք
Այս ուղղությամբ Եվրամիության ներդրումը կկենտրոնանա Հյուսիս-հարավ մայրուղու դեռևս չկառուցված հատվածների, այդ թվում` Սիսիան֊Քաջարան ճանապարհի վրա։
Ներդրումները նաև կներառեն նաև պլանավորված աշխատանք հարավում նախատեսված նոր` Սիսիան-Քաջարան թունելի կառուցման նպատակով։
Ընդհանուր աջացությունը գնահատվում է մինչև 600 միլիոն եվրո։ Այն ներառելու է դրամաշնորհներ, վարկեր, երաշխիքներ, նվիրատվություններ»։
Կեղծիքի ոտքերը կարճ են, հատկապես, մեզ հետ։
Ես շատ բան եմ հիշում»,-գրել է նա։
Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները ևս մեկ անգամ հաստատեցին այն պնդումները, որ հայ-ադրբեջանական բանակցություններն ամբողջությամբ ընթանում են ադրբեջանական օրակարգով: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ փոխնախագահ, «Դիմադրության» շարժման համակարգողներից Իշխան Սաղաթելյանը։
«Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական աթոռի պաշտպանության, Հայաստանն ու Արցախը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի:
Հայաստանը մոտեցել է մի եզրագծի, որից այն կողմ հարցականի տակ է դրվում ոչ միայն Արցախի ապագան, այլեւ Հայաստանի Հանրապետության նվազագույն ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը Այսրկովկասում։
Շարլ Միշելի տարածած հայտարարության մեջ որևէ խոսք չկա պարտադիր իրավական ուժ ունեցող Հայաստան-ԵՄ ՀԸԳ համաձայնագրով ամրագրված՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մասին: Չի խոսվում անգամ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին, ինչը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 19-ին Եվրոպական Միության անունից արված հայտարարությանը։
Կողմերը խուսափել են անգամ «Լեռնային Ղարաբաղ» և «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» եզրույթներից: Փոխարենն օգտագործվել է «Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչություն» ձևակերպումը և խոսվել է Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին, որոնք պետք է ապահովի Ադրբեջանը:
Սա նշանակում է, որ Ղարաբաղի հայերը, ըստ Փաշինյան-Ալիև համաձայնության, դիտարկվում են որպես ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում: Նույնիսկ օգտագործվել է «Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցման» եզրույթը, ինչը ևս ծայրահեղ վտանգավոր հետևանքներ է առաջացնում, ընդհուպ Հայաստանի ինքնիշխանության, տարածքների նկատմամբ ադրբեջանական հերթական ապօրինի պահանջների հնարավորություն:
Արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը դեմ է Հայաստանի ու Արցախի շահերին, սպառնում է մեր պետության գոյությանն ու հանգեցնելու է Հայաստանի թրքացմանը, նպաստում է Արցախի հայաթափմանը՝
վերահաստատում ենք.
Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի մանդատը՝ մեր երկիրը նոր զիջումների տանելու, թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկելու համար: Իր հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն արտահայտում հայ ժողովրդի կարծիքը եւ առոչինչ են։
Արցախը որևէ կարգավիճակով չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանի տարածքները չպե՛տք է նվիրվեն Ադրբեջանին: Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները չպե՛տք է կարգավորվեն ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքների ներքո: Ստեղծված իրավիճակում լուծումը մեկն է՝ իշխանությունից հեռացնել պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանին եւ ձեւավորել Ազգային համաձայնության նոր իշխանություն»,-ասված է հայտարարության մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին։
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով:
2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,– ասվում է որոշման մեջ:
Հանձնաժողովի անհատական կազմը հետևյալն է՝
Մ. Գրիգորյան — ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Մ. Սաֆարյան — ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Սարգսյան — ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Գ. Մինասյան — ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Հ. Հարությունյան — ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ն. Ավագյան — ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Գուգարաց — ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Ե. Կիրակոսյան — Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ
Ա. Մարտիկյան — ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ
Դ. Սանամյան — ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ
Ա. Մարալչյան — ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար
Ս. Պետրոսյան — ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ
Ընդդիմություն–իշխանություն հեռուստատեսային բանավեճի աաջարկի վերաբերյալ գրառում է արել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նա գրել է․« Հանրային հեռուստաընկերությունից առաջարկել էին, որպեսզի մեր խմբակցության պատգամավորներից մեկը բանավեճի գնա «Հայաստան» խմբակցության կոնկրետ մի պատգամավորի հետ։
Մեր խմբակցությունից պատասխանել են, որ ես՝ Վահագն Ալեքսանյանս, սիրով ու հոժարակամ պատրաստ եմ բանավիճել այդ պատգամավորի հետ։
Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, լսելով, որ առաջարկվող բանավիճողը ես եմ, հրաժարվել է։
Ու սա, ի դեպ, առաջին անգամը չէ, որ ընդդիմադիր խմբակցությունը մերժում է ինձ հետ բանավիճելու առաջարկները։ Առնվազն տասնյակ անգամ ես կամ խմբակցությունը ստացել ենք իմ մասնակցությամբ բանավեճի սկզբնական առաջարկ, որին մեր համաձայնությունից հետո ընդդիմադիր պատգամավորներն այն մերժել են, բայց դրանք այլ ժամանակներ էին, այդ ժամանակ ընդդիմությունը դեռ չէր հայտարարում, որ ինքն ունի համապետական աջակցություն, դե իսկ իշխանությունն էլ, իրենց տրամաբանությամբ՝ մերժված է բոլորի կողմից։
Այս ամենը հայտարարելուց հետո, կարծում եմ՝ առավել քան տարօրինակ է Հանրայինի եթերում դա ևս մեկ անգամ «ապացուցելու» փորձից հրաժարվելը։
Եվ այսպիսով դիմում եմ «Հայաստան» խմբակցության ղեկավարին, քարտուղարին և մյուս պատգամավորներին․ եկեք բանավեճի Հանրայինի եթերում։
Եկեք, եթե իրոք ունեք առարկայական ասելիք և վստահ եք դրա ճշմարտացիության մեջ։ Ապացուցեք, որ վերջին մեկ տարում ձեր բոլոր խուսանավումները ինձ հետ բանավիճելուց այլևս անցյալում են և դուք, գոնե հենց ինքներդ ձեզ արդեն այլ կերպ եք ընկալում։
Հ․Գ․ Հատուկ Սեյրան Օհանյանի համար․ պատրաստ եմ ցպահանջ տրամադրել զինվորական գրքույկիս և ծառայողական բնութագրիս պատճենները»։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կտրականապես հրաժարվել է մեկնաբանել Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։
Ստեփանակերտում համաժողովին մասնակցող Արայիկ Հարությունյանը չի պատասխանել մամուլի հարցերին՝ անգամ հարկ չհամարելով կանգ առնել։
Այնուամենայնիվ, լրագրողները, հետեւելով հեռացող Հարությունյանին, հնչեցրել են հարցը, թե կարծիք ունի՞ արդյոք նա Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին, որին Ղարաբաղի նախագահը առանց շրջվելու օրորել է գլուխը՝ կամ ի նշան խոսել չցանկանալու, կամ՝ կարծիքի բացակայության։
Արցախի Հանրապետությունում նախատեսվում է անցում կատարել կառավարման կիսանախագահական համակարգի: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Արցախի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հրապարակած Արցախի Հանրապետութան սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծից:
Դրանում մասնավորապես նշվում է. «Հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, ներկայումս Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով՝ առաջարկվում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին»:
Այնուհետև հայեցակարգի նախագծում ընգծվում է կիսանախագահական համակարգի առանձնահատկության մասին. այն հենվում է երկու կենտրոնների՝ Հանրապետության նախագահի և խորհրդարանի վստահությունը վայելող վարչապետի վրա: Կառավարման կիսանախագահական համակարգի պայմաններում հնարավոր է սահմանադրական մակարդակով ապահովել կառավարման համակարգի ճկունությունը ճգնաժամային իրավիճակներում: Այսպես, կիսանախագահական կառավարման համակարգի դեպքում գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը, որի գործունեությունը ղեկավարում, ինչպես նաև կառավարության 15 անդամների աշխատանքը համակարգում է վարչապետը: Նախագահը, հանդիսանալով Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավոր, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, Անվտանգության խորհրդի նախագահը:
Արցախի Հանրապետության գործող Սահմանադրության համաձայն՝ գործադիր իշխանության ղեկավարը Հանրապետության նախագահն է: Կառավարությունը Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացմանը աջակցող գործադիր իշխանության կոլեգիալ մարմինն է: Կառավարությունը կազմված է պետական նախարարից և նախարարներից, որոնց նշանակում և ազատում է Հանրապետության նախագահը:
Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում ազգային անվտանգության բնագավառում առկա իրավաքաղաքական հիմնախնդիրները՝ առաջարկվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ անդրադառնալ Անվտանգության խորհրդի սահմանադրաիրավական կարգավիճակին, մասնավորապես, վերանայել Անվտանգության խորհրդի խորհրդակցական բնույթը, սահմանել Անվտանգության խորհրդի գործունեության հիմնական նպատակները, լիազորությունները, ինչպես նաև ամրագրել, որ Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են օրենքով:
Առաջարկվում է, հաշվի առնելով Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ներկայիս իրավիճակը, ինչպես նաև հանրային իշխանության մարմինների գործունեությանը չխոչընդոտելու նպատակով, համապետական ընտրություններն անցկացնել աստիճանաբար՝ 2023 թվականին համամասնական ընտրակարգով անցկացնելով խորհրդարանական, 2024 թվականին՝ նախագահական ընտրություններ: Միաժամանակ, առաջարկվում է ընտրական գործընթացների ճկունությունն ապահովելու նպատակով, բացառիկ դեպքերում Արցախի Հանրապետության Ազգային ժողովին վերապահել Հանրապետության նախագահ ընտրելու լիազորություն՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանելով այդ լիազորության իրականացման դեպքերը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.