29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մեր դիրքորոշումը շատ հստակ է, մենք ասել ենք որ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք սերտ հարաբերություններ պետք է ունենանք Եվրամիության երկրների և Միացյալ Նահանգների հետ․ այս հարաբերությունները չպետք է կառուցվեն մեկը մյուսի հաշվին՝ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսին:
«Սրանց գավառական ժուլիկությամբ գնալ Բրյուսել` ասել մի բան, Մոսկվայում՝ մեկ այլ բան, Վաշինգտոնում՝ մեկ ուրիշ բան, այդպես չես կարող երկրի արտաքին քաղաքականություն իրականացնել և այսօրվա շատ խնդիրների պատճառը նաև այդ քաղաքականության արդյունքն է: Մենք միջազգային գործընկերների համար անկանխատեսելի քաղաքականություն ենք վարում, և չկա նաև վստահություն : Գիտե՞ք խնդիրը որն է, որ հայկական կողմը չի նշում իր կարմիր գծերը, մենք պետք է ձևակերպենք մեր պետական շահը, մեր սկզբունքները և առաջնահերթությունները և առաջնորդվենք դրանով` ով մեր հետ է, ով կիսում է մեր կենսական անհրաժեշտության շահերը և առաջնահերթությունները, դրա շուրջ պետք է կառուցել հարաբերություններ: Ոչ թե հասկանանք Մոսկվային ինչ է պետք, արևմուտքին ինչ է պետք, Ադրբեջանին ինչ է պետք, Թուրքիային ինչ է պետք և մեր օրակարգը հարմարեցնենք դրան: Այստեղ է պրոբլեմը, պետք է ձևակերպենք մեր ազգային շահերը` մինիմալ պահանջներն ու առաջնահերթությունները, և գնանք այդ ուղղությամբ: Հիմա մենք փորձում ենք համակերպվել Մոսկվայի, Բրյուսելի, Վաշինգտոնի, Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգին, դրա համար էլ ունենք այն ինչ ունենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
«Մա՛մ, անկողինս սարքի, քնեմ, հոգնել եմ ու մրսում եմ…»: Երազից հետո մայրը որդու մասունքները գտել է Աբովյանի դիահերձարանում՝ գետնին՝ տոպրակի մեջ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
Նա նաեւ նշել է. «Զոհված զինծառայողների մասունքները և դիերը Աբովյանի դիահերձարանի նկուղում պահվելու մասին հասարակությանը հայտնի դարձավ 2021 թվականի մայիսի 31-ին, երբ հարազատները տարածեցին նաև սահմռկեցուցիչ տեսարանը պատկերող կադրերը՝ մարմինները պոլիէթիլենային տոպրակներով՝ գետնին նետված վիճակում։
Հիշեցնեմ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել էր տեղեկությունը՝ նշելով, թե մասունքներն անցել են համապատասխան նույնականացում և սպասում են, որ հարազատները վերցնեն՝ հուղարկավորելու համար։
Դեռեւս այս տարվա փետրվար ամսին ինձ էին դիմել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհված կամ անհայտ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները, ովքեր իրենց դժգոհությունն էին արտահայտել ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում զոհված զինծառայողների մարմինների մասունքները և դիերը ոչ պատշաճ պահելու դեպքի առթիվ քրեական գործով հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի որոշման վերաբերյալ։ Ամիսներ շարունակ զբաղվել եմ խնդրով, պաշտոնական գրագրություն ունեցել:
Եւ վերջերս ՀՀ գլխավոր դատախազից ստացել եմ բացատրություն այն մասին, որ վարույթն իրականացնող մարմնի հիշյալ որոշման դեմ բողոք է ներկայացրել փաստաբան Գարիկ Գալիկյանը, որի քննարկման արդյունքում Կոտայքի մարզի դատախազի կողմից որոշում է կայացվել բողոքը մերժելու մասին: Օրերս տեղեկացա, որ փաստաբանը դատական կարգով բողոքարկել է նաեւ քննիչի ու դատախազի որոշումները: Հերթական դատական նիստը նշանակված է սույն թվականի հուլիսի 1-ին։
Ինչ է սա նշանակում. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների դիերն ու մասունքները նկուղի գետնին քարշ տալով տեղափոխելը (մարմիններն անարգելը) ու նկուղում առանց համապատախան պայմանների պոլիէթիլենային տոպրակներով պահելը մնացել է անպատիժ: Դատախազներն ու քննիչները հանցանք չեն տեսել այդ գործողություններում:
Իսկ գերատեսչական թիվ մեկ պատասխանատու ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը միայն ներողոթյուն խնդրեց կատարվածի համար:
44-օրյա պատերազմում զոհված Ժիրայր Մարգարյանի մոր՝ Նաիրա Մարգարյանի խոսքերն եմ հիշում մեր հանդիպման ժամանակ, եւ տողերը կանգնում են կոկորդիս. «Տղայիս տեսա երազում: Հին շինություն էր՝ սպիտակ պատերով, դուռը բացեցի, մութ սենյակում գետնին նստած էր տղաս։ Ասաց. «Մա՛մ, անկողինս սարքի, քնեմ, հոգնել եմ ու մրսում եմ…»: Երազից հետո մայրը որդու մասունքները գտել է Աբովյանի դիահերձարանում՝ գետնին՝ տոպրակի մեջ…
Հետևողական եմ լինելու, պիտի պատժվեն մեր հերոսների աճյուններն անարգողները ներքևից վերև՝ ամենավերև:
Արարատ Միրզոյանի զգուշավոր ճամարտակությունը և Հայաստանի շուրջ ստեղծված իրականությունը: Այս թեմային է անդրադարձել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ զաքարյանը ֆեյսբուքի իր էջում։
«Նիկոլի կապիտուլյացիայի տակ մնացած Արարատ Միրզոյանն ասում է, որ կարող էր հասկանալ ընդդիմությանը, եթե այն խոսեր 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղարկելու, սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացից դուրս գալու անհրաժեշտության մասին։
Բայց քանի որ ընդդիմությունը դա չի անում, դա հուշում է շահարկումների մասին:
Ինչպե՞ս դիմեմ այդ մարդուն, որ հասկանա վերջապես, որ 2020թ. նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն ակտը, նույնիսկ ամենավատ կառավարությունը կսառեցներ կամ կվերափոխեր, եթե դավաճան Նիկոլն ու իրեն պատկանող կերպարները, հապ-շտապ, թաքուն, անմարդկային վախին բնորոշ քաղաքականության ժանրին համապատասխան՝ կյանքի կոչած չլինեին դրանք: Դուք նույնիսկ ավելին եք հանձնել, քան նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստով պահանջել է ձեզանից Ադրբեջանը: Այնպես, որ այդ հայտարարությունից չեղարկելու բան չեք թողել:
Իսկ ո՞ր հրապարակային փաստաթղթով եք հանձնել ռազմական գործողությունների ավարտի օրվա դրությամբ, հայկական ԶՈՒ վերահսկողության տակ մնացած այն տարածքները (Հին Թաղեր, Խծաբերդ, Իշխանաձորի և Կովսականի հարակից տարածքներից զորքերի հետքաշում), որոնց վերաբերյալ ոչ մի պահանջ չկա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ:
Պարոն դավաճանապետը, մինչև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքերի ավարտը, ո՞ր հրապարակված փաստաթղթով է համաձայնվել հետ քաշվել Հայաստանի սուվերեն տարածք հանդիսացող Գորիս-Կապան 21 կմ ճանապարհահատվածից ու հարակից տարածքներից:
Իսկ ի՞նչ բարոյական իրավունքով է Հայաստանի “իշխանությունը” գնում սահմանագծման ու սահմանազատման, երբ սեփական տարածքի 45ք.կմ-ը մեկ տարուց ավելի օկուպացված է, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարության հանձնառությամբ՝ 120 գերիները դեռ չեն վերադարձվել: Թե՞ օկուպացված սեփական տարածքն ու ապօրինի պահվող գերիների հարցը թողել եք առաջիկայում ՀՀ տարածքի այսպես կոչված անկլավների հետ փոխանակման համար, որպեսզի հետո ձեզ հիմարաբար հավատացողներին կրկին խաբեք, իբր տեսեք Ադրբեջանը հետ է վերադարձրել մեր տարածքներն ու ապօրինի պահվող գերինեին, իսկ դուք պետք է դրա դիմաց նոր սահմանամերձ տարածքներ ու գյուղեր հանձնենք:
Դուք՝ կապիտուլյանտներդ ասում եք բանակցությունների բոլոր կողմերի մոտ կա միևնույն տրամադրվածությունը, սակայն միևնույն ժամանակ ՀՀ-ն պնդում է, որ կոմունիկացիաների ապաշրջափակման մեջ միջանցքային ոչ մի տրամաբանություն չկա, իսկ թուրքերն ու ազերիներն շարունակ պնդում են այսպես կոչված զանգեզուրյան միջանքի գոյության մասին: Դրան զուգահեռ՝ Իրանն անընդհատ խոսում է տարածաշրջանում սահմանների անփոփոխելիության անհրաժեշտության մասին: Ինչպե՞ս եք բացատրում այս խառնաշփոթը, և այսքան աղետներից ու հակապետական ստերից հետո, այսքան անհիմն կորուստներից հետո, ուզում եք, որ որևէ նորմալ մարդ ձեզ հավատա՞:
Ճգնաժամը Հայաստանում շատ ավելի խորն է, քան դուք պատկերացնում եք: Ճգնաժամն ունի երեք պատճառ,
Ա) քանի որ դուք եք զավթել իշխանությունը և շարունակու եք այն չարաշահել ի հաշիվ Հայաստանի և Արցախի հանրապետությունների.
Բ) քանի որ շարունակում եք հետևողականորեն քանդել ու ոտնահարել ՀՀ ինստիտուցիոնալ կարգն ու կարողությունները.
Գ) քանի որ Հայաստանում կան բազմաթիվ գիտակից մարդիկ, ովքեր երբեք չեն հաշտվելու այս կարգի ստորացուցիչ և ազգակործան իրականության հետ:
Հայաստանում ստեղծված քաղաքական կառավարման ճգնաժամն ունի երկու լուծում.
Ա) կամ ձեր դավադիր խունտան հեռանում է իշխանությունից (որովհետև դուք շարունակում եք ծառայել օտար շահերի գեներացմանն ու դրանց կյանքի կոչելուն) և հնարավորություն եք տալիս կասեցնել թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական հաղթարշավը Հարավային Կովկասում՝ արտաքին քաղաքականության և անվտանգային բոլոր ռեսուրսների վերախմբավորման միջոցներով:
Բ) Կամ դուք Հայաստանից վերացնում եք (սպանում, բանտարկում, վտարում և այլն) բոլոր գիտակից մարդկանց, ովքեր ունեն ազգային արժանապատվություն, ովքեր ցանկանում են ապրել ազատ, անվտանգ և ապահով Հայրենիքում, ովքեր իրենց ամենօրյա աշխատաքով արժեք են ստեղծում այս երկրի համար և հստակ գիտեն դրան հասնելու եղանակները:
Գուցե նաև այսօրվա արագ փոփոխվող աշխարհից օգտվելով, հասարակության ճնշող գիտակից մեծամասնությունը կարողանա անսպասելի լավ իրավիճակ ստեղծել Հայաստանում, Արցախում և նրա շուրջ»,-գրել է նա:
Tert.am-ի Զարգացման գծով տնօրեն Արկադի Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջին շրջանում ամենաքննարկվող՝ դոլարի փոխարժեքի նվազման կամ դրամի արժևորման թեմային։
«Հորդառատ դոլարային անձրև՝ Հայաստանի վրա. բողոքե՞նք, թե հարստանանք
Բոլորն ու ամենուրեք խոսում են այն մասին, որ «դոլարի կուրսն ընկել է», այսինքն, դրամն արժևորվել է: Քննարկում են բոլորը, բայց քչերն են փաստարկված մեկնաբանում, թե ինչ է տեղի ունենում իրականում: Եկեք միասին հասկանանք, պատասխանենք հնչող հիմնական հարցերին.
1. «Ինչու՞ է դոլարի կուրսն ընկնում»
Ռուս-ուկրաինական հակամարտության առաջին իսկ օրերից Հայաստանն ընդունեց մեծ թվով ռուսաստանցիների: Նրանք, հիմնականում, բավականին բարեկեցիկ ընտանիքներ են, ովքեր զգալի գումարներ են ծախսում՝ էականորեն նպաստելով հյուրանոցային բիզնեսի, ռեստորան-սրճարանների, մանրածախ առևտրի՝ հետևաբար նաև գյուղմթերքի ու սննդի իրացման աճին: Երկրները տասնամյակներով գովազդային արշավներ են անում այսպիսի արդյունքներ ունենալու համար: Մենք այդ արդյունքն ունենք հիմա:
Բայց: Կա նաև հարցի մյուս կողմը: Մեր երկրի հյուրերը ծախսում են գումարներ, որոնք երկիր են բերում դրսից: Այսինքն ամեն ամիս էական մեծ արտարժույթի ծավալ է սկսել մտնել Հայաստան: 2021 թվականի ապրիլին արտարժույթի ամբողջ ներհոսքը Հայաստան կազմել է 168 միլիոն ԱՄՆ դոլար: Ուզու՞մ եք իմանալ որքան արտարժույթ է մտել մեր երկիր այս ապրիլին: Պինդ բռնվեք: 358 միլիոն ԱՄՆ դոլար կամ կրկնապատիկից ավելի: Պատկերացնու՞մ եք դա ինչ է: Նման պատկեր կունենանք նաև մայիսին. թվերը շուտով կլինեն:
Ինչ է ստացվում. մենք մեզ համար ապրում ու աշխատում ենք, մեկ էլ հանկարծ հանգամանքների բերումով մեր տնտեսության մեջ սկսվում է դոլար լցվել, լցվել բառի բուն իմաստով: Բա ուզում էինք այդքանից հետո դրամը չարժևորվե՞ր: Իհարկե պիտի արժևորվեր. բարձրաձայն կրկնեք «358 միլիոն ԱՄՆ դոլար» արտահայտությունը և ամեն ինչ պարզ կդառնա:
2. «Ինչու՞ Կենտրոնական բանկը չի գնում այդ արտարժույթը, որ կուրսը կայուն լինի»
Դա, առաջին հայացքից, տրամաբանական ճանապարհ է թվում: Սակայն, ինչպես տեսնում ենք, Կենտրոնական բանկը չի շտապում դա անել: Իմ կարծիքով, ճիշտ է անում:
Կենտրոնական բանկն ինչո՞վ է գնում դոլարը: Այո՛, իր թողարկած դրամով: Հետո ինչ է լինու՞մ: Այո, դրամի քանակը տնտեսության մեջ ավելանում է և գները «թռնում են»: Ձեր բառերով ասած, «դոլարի կուրսը պահենք», որ սարսափելի գնաճ լինի՞: Իմաստը որն է՞: «Կուրս պահենք», որ մեր երկրի շարքային քաղաքացիներն իրենց առօրյա հոգսերից զատ, անընդհատ բախվեն համատարած թանկացումների՞ խնդրին: Ինչի՞ համար: Մենք ու՞մ կողմից ենք:
3. Բայց չէ՞ որ թանկացող դրամը վնասում է արտահանողներին:
Լու՞րջ: Այո՛ վնասում է, երբ ոչինչ չանես: Բայց էլի եկեք միասին դատենք: Մենք հիմնականում արտահանում ենք սննդամթերք, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, տեքստիլ, ծխախոտ և այլն: Ուր ենք մեծամասամբ արտահու՞մ: Այո՛, Ռուսաստան: Կարո՞ղ է նվազել այդ արտահանումը, այո՛ կարող է: Բայց նույն Ռուսաստանի ձեր շուկայի մի մասը հիմա եկել է Երևան և ձեր ապրանքը պատրաստ է գնել դրամով՝ հայաստանյան խանութներից ու ռեստորաններից: Գիտե՞ք ինչ ծավալով, ասեմ՝ ըստ վերևում բերված թվերի՝ ամսական 100 միլիոն դոլարից ավել գումարի չափով: Բա էլ ինչի՞ ենք սպասում: Ի՞նչ անենք, բողոքենք մեր կյանքից ու որ կուրսն ընկե՞լ է, թե՞ հարստանանք: Ես երկրորդ տարբերակի կողմնակիցն եմ:
4. Հիմա ինչ, ոչ մի խնդիր չկա՞:
Կա, իհարկե կա: Այսպես թե այնպես, երբ սովորականից շատ ավելի մեծ ծավալի արտարժույթ է սկսում մտնել երկիր, այն ինչ-որ ձև պետք է կառավարվի: Պատկերացրեք մի առավոտ զարթնել ենք ու Հայաստանում նավթ է սկսել դուրս գալ գետնի տակից, որն ամբողջությամբ գնում են ու մեզ վճարում դոլարով: Սա մեր այսօրվա իրավիճակին շատ նման է՝ առանց նավթի հատվածի: Ուրեմն մենք էլ պիտի անենք այն, ինչ անում են նավթ արդյունահանող երկրները: Իսկ ի՞նչ են անում այդ երկրները. նրանք բյուջետային կամ այլ մեխանիզմներով հավաքում են այդ դոլարը, ստեղծում ազգային ֆոնդեր և օգտագործում երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի համար: Այս մասին է, որ մենք էլ պիտի սկսենք մտածել:
Մյուս կողմից, հայկական բիզնեսն էլ պիտի կարողանա արդեն ավելի արագ որոշումներ կայացնել, հարմարվել իրականությանը և փորձել շահել այդ իրականությունից: Պետք է արագ լինել: Օրինակ, վերջին հռետորական հարցս՝ «կուրսն իջել է», ձեր ապրանքների գները ե՞րբ եք պատրաստվում իջեցնել, հարգարժա՛ն գործարարներ: Ու հարցս պատահական չեմ տալիս. առկա խնդրի լուծման մի մեծ շղթա էլ դրանով է իրականում սկսվում: Ավելին ասեմ, կարծում եմ, մասնավորապես, Գազպրոմ-Արմենիան արդեն կարող է հայտ ներկայացնել կարգավորող մարմնին՝ գազի գինը սպառողների համար մյուս տարվանից իջեցնելու համար»:
Հայաստանում ծանր իրավիճակում հայտնված մարդկանց հատուկ օգնության քարտ կտրամադրվի՝ նրանց հիմնական կարիքներին համապատասխան։ Այս մասին հունիսի 8-ին Ազգային ժողովում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ։
Օգնության ցանկում կներառվեն նաեւ սնունդ, հագուստ եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ։ «Տարբեր սոցիալական խմբերի համար նախատեսված գումարը տարբեր կլինի։ Դա կորոշի կառավարությունը՝ ելնելով ստեղծված իրավիճակից»,- պարզաբանեց փոխնախարարը։
Սակայն նշված օրենքը, նրա խոսքով, իրավական հիմք չի տա այս ոլորտը կարգավորող կառավարության այսօրվա որոշումների համար։ «Կառավարությունը, համաձայն 2021-2026թթ. իրականացնում է գործող օրենսդրության շրջանակներում կարգավորվող բարեփոխումներ։ Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները կստեղծեն անհրաժեշտ օրենսդրական դաշտ, որի շնորհիվ ենթաօրենսդրական ակտերով բարեփոխումներ կարող են իրականացվել»,- ասաց Ժամակոչյանը։
Օրինագծով առաջարկվում է նաեւ սահմանել սոցիալական պաշտպանություն ապահովող հաստատության մեկ այլ տեսակ։ Խոսքը, մասնավորապես, Փոքր համայնքային տների մասին է։
Ընդգծելով այս բարեփոխումների կարեւորությունն ու անհրաժեշտությունը՝ հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն են տվել քննարկվող օրինագծին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամները ներկայացրել են 2021 թվականի տարեկան հայտարարագրերը։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից։
Ըստ ներկայացված հայտարարագրի՝ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, որպես միանձնյա սեփականություն Շենգավիթ համայնքում հայտարարագրել է բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում, ձեռք է բերվել գնման միջոցով, ձեռքբերման տարեթիվ նշված չէ։ Որպես կեցավայր նշել է Կառավարական առանձնատները։
Աննա Հակոբյանը հայտարարագրել է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի 3 միջոց՝ RENAULT, NISSAN, VAZ, ձեռք բերված համապատասխանաբար 2009, 2010 և 2009 թթ․։
2021–ի սկզբում Աննա Հակոբյանը իր բանկային հաշվին ունեցել է 168,263 ՀՀ դրամ, տարվա վերջում 90 000 դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 1,000 ԱՄՆ դոլար՝ տարվա սկզբում և տարվա ավարտին։
Վարչապետի տիկինը «Մեր տպարանը» և «Դարեսկիզբ» ՍՊԸ-ներից կամ որ նույնն է՝ «Հայկական ժամանակ» օրաթերթից որպես աշխատանքի դիմաց վարձատրություն ստացել է 3 մլն 289 հզր ՀՀ դրամ։
Աննա Հակոբյանը ունի 2 սպառողական վարկ՝ 164,300 և 1,141,410 մնացորդային գումարով։
Ծախսերի հայտարարագրի մեջ հանգստի համար նախատեսված գումարը կազմել է 1,000,000 ՀՀ դրամ և 2,000,000 ՀՀ դրամ։
Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի անունով բացի բանկային հաշվին առկա դրամական միջոցներից և աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունից, այլ բան հայտարարագրված չէ։
Աշոտ Փաշինյանի բանկային հաշվին տարեսկզբին եղել է 1695 դրամ, տարեվերջին՝ 3292 ՀՀ դրամ։
Որպես աշխատանքի դիմաց վարձատրություն Աշոտ Փաշինյանը ԱԿՈՏԵՔ ՍՊԸ-ից, «Սվետլանա Մովսիսյան» ԱՁ-ից և Webiz Georgia-ից միասին ստացել է 238 հզր դրամ և 1․100 ԱՄՆ դոլար։
Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, տարվա սկզբին բանկային հաշվին ունեցել է 438 հզր դրամ, տարվա ավարտին՝ 511 հզր դրամ։
Մարիամ Փաշինյանը նախորդ տարի «Դիջիթեյն» ՍՊԸ-ից աշխատանքի դիմաց ստացել է 6 մլն 693 դրամ։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարագիրը ներկայացրել էր նախորդ շաբաթ։
Որպես բանկային ավանդ Փաշինյանը 2021–ի սկզբին նշել է 2 մլն 550 հզր դրամ, իսկ տարվա ավարտին՝ 3 մլն 15 հզր դրամ։ Ըստ հայտարարագրի՝ չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող նվեր չի ստացել, բանկային հաշիվներին հայտարարագրել է 1 մլն դրամ տարվա սկզբին, որը տարվա ավարտին զրոյացված է, 3,84 դոլար, ինչպես նաև 27 հզր դրամ։ Կանխիկ հայտարարագրել է 1800 դոլար և 790 հզր դրամ։
Որպես աշխատավարձ նշել է 11 մլն 931 հզր դրամ, վարկային գծով փոխառություն ունի 1 մլն 259 հզր դրամ։
Վայոց ձորի մարզում այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածոմ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով Կամազ մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 11 հոգի, որոնք զինվորներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Կայքի Շամշյանի տեղեկություններով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին տեղում աշխատում են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Վայոց Ձորի մարզի ռազմական ոստիկանության ծառայողները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվելու է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Իմ տեղեկություններով որոշում է կայացրել Վոլոդինի եւ Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Նիկոլը, որն իր տեղաշարժը ստիպված հարմարեցրել է ընդդիմության օրակարգին, տեսնելով, որ այսօր հանրահավաք ու երթ նախատեսված չէ, դրել է «դուխով» գլխարկն ու շուրջ 200 անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ, ուժեղացված անվտանգային միջոցառումների պայմաններում դուրս է եկել մարդամեջ։
Սա այն նույն Նիկոլն է, որ «Դիմադրության» շարժման գործողություններն ընդամենը որակում էր «լոգիստիկ խնդիրներ», բայց օրինակ կառավարության մոտ հավաքված մի քանի հազար վարչապետերին դուրս չեկավ պատասխաններ տալու, առանձնատան մոտ էլ հատուկ միջոցներ կիրառեց սեփական ժողովրդի դեմ, դեռ չեմ ասում, որ հունիսի 3-ին սեփական ֆրակցիային վախեցավ ուղարկել ԱԺ արտահերթ նիստի։
Հիմա ընդդիմության այս հումանիտար միջանցքով Սարյան փողոց հասած իշանականներն արդեն գինուց արբած 2018թ.-ի էյֆորիայի մեջ են ընկել։ Առավոտյան կսթափվեն, կվերադառնան իրականություն, իսկ մինչ դա՝ իմ տեղեկություններով որոշում է կայացրել Վոլոդինի եւ Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները։ Նիկոլ, հասկացիր, վրան Ֆրանսիայի հրապարակում կլինի, թե՝ ոչ, քաղաքական ճգնաժամը երկրում խորանում է ու խորանում, ելքը լինելու է քո հրաժարականը»,- գրել է նա։
Ընդդիմադիր ուժերի կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքի առթիվ այս պահին կա 13 ձերբակալված ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (Զանգվածային անկարգությունները) հատկանիշներով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով.
«Փաստը, որ դեպքի վայրից, ի թիվս քարերի, շշերի և ձեռքի տակ եղած այլ առարկաների, հայտնաբերվել են նաև մետաղե և փայտե ձողեր, ըստ էության, եւս մեկ վկայությունն է այն բանի, որ հավաքի կազմակերպիչները նախօրոք պլանավորել էին սադրել եւ բախում հրահրել ոստիկանների եւ հավաքի մասնակիցների միջեւ` հաշվի չառնելով երեխաների, կանանց եւ տարեցների ներկայությունը։
Կարծում եմ` հավաքին մասնակցող յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ կազմակերպիչների գերնպատակը քաղաքական ռևանշն է ժողովրդի ընտրության դեմ, եւ այդ ճանապարհին ընդդիմությունը պատրաստ է վտանգել բոլորի առողջությունն ու կյանքը բացի իրենցից։
Այս շարժումն իրոք դիմադրության շարժում է, բայց նրանք դիմադրում են ժողովրդավարությանն ու ժողովրդին, իսկ Արցախը, ինչպես նախկինում, այդպես էլ հիմա օգտագործվում է բացառապես ներքաղաքական նպատակներով»:
Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի վարչական տարածքում երեկ՝ հունիսի 2–ին, ձեռքի հակատանկային նռնականետի արկի պայթյունից մահացած 11–ամյա տղան Գենադի Օսիպովն է։
Գենադիի ընտանիքը կարճ ժամանակ է՝ ինչ Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրից աշխատելու նպատակով տեղափոխվել էր Վահան գյուղ։ Նրա հայրը հովիվ է։
11–ամյա տղան հոր համար արոտավայր ուտելիք տանելիս է եղել, երբ ողբերգական դեպքն է պատահել։
«Ազգականների խոսքով՝ երեխան հոր համար արոտավայր հաց էր տանում։ Ինքը ամեն օր այդ ժամին հորը ուտելիք էր տանում։ Երեկ «պալիգոն» կոչվող տարածքով անցնելիս, գտել է ինչ–որ իր, այսինքն՝ էդ զինամթերքը, վերցրել է ու մտել էդ կաթնարան կոչվող շենքը ու կարճ ժամանակ անց լսվել է պայթյունը»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սոթք համայնքի բնակիչ Կարինե Հայրապետյանը։
Պայթյունն առաջինը լսել են հրաձգարանի զինվորականները, որոնք էլ մոտեցել են շենքին ու տեսել երեխայի մասնատված մարմինը։
«Երեկ, ժամը 15։00–ի սահմանում ահազանգ ստացանք, որ Վահան գյուղին հարակից զինվորական «պալիգոնում» ինչ–որ զինամթերքի պայթյունից երեխա է զոհվել։ Անմիջապես գնացի դեպքի վայր, շատ ծանր իրավիճակ էր, երեխայի մարմինը ամբողջությամբ մասնատված էր»,– մեզ հետ զրույցում ասաց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։
Դժբախտաբար, սա Օսիպովների ընտանիքում պատահած միակ ողբերգական դեպքը չէ։ Ըստ NEWS.am-ի զրուցակիցների՝ տարիներ առաջ էլ Գենադիի երկու եւ չորս տարեկան եղբայրներն են մահացել՝ մեկը ջրհորում էր խեղդվել, մյուսի վրա էլ եռման ջուր էր լցվել։
«Ընտանիքում չորս երեխա էին, երեքը սենց դժբախտ դեպքի հետեւանքով զոհվել են, հիմա ընտանիքի խնամքի տակ 3 տարեկան երեխա կա»,– ասաց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի տարածքում, ձեռքի հակատանկային նռնականետի արկի հետ անզգույշ վարվելու հետեւանքով պայթել է ականն ու 11–ամյա երեխա է մահացել։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.