29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ազգային-ազատագրական «Դիմադրության» շարժման հուիսի 16-ի առավել քան տպավորիչ երթը եկավ հաստատելու պայքարի նոր թափով ծավալման իրական հնարավորությունների վերաբերյալ դիտարկումներն ու կանխատեսումները: Եվ հակառակը՝ երթը լռեցրեց նիկոլական եղկելի քարոզչական աղբահորերից ծիկրակող-չարախնդացողներին: Ճիշտ է` վերջիններիս կռռոց-կռավոցը չի դադարի, բայց դա արդեն իրենց ռեֆլեկտիվ դրսևորման հարցն է ու, ոչ այնքան կարևոր:
Իսկ այն, որ պայքարը հունիսի 14-ի հայտարարություններից հետո չի մարելու, սթափ գնահատողներին պարզ էր ու հիմնված փաստացի իրողությունների, պայքարի մեջ ներգրավված հայրենակիցների ընդրանուր տրամադրությունների, մարդկանց ու «Դիմադրության» շարժումն առաջնորդող գործիչների՝ մինչև վերջ գնալու վճռական տրամադրությամբ: Ասենք, դա արդեն տրամադրություն էլ չի, այլ Հայրենիք ու պետություն ունենալու համար համախմբված հազարավոր ու հազարավոր մարդկանց՝ հրապարակավ միմյանց տված անխախտելի երդում:
Հասկանալի է, որ պայքարը ակտիվորեն շարունակվելու է, քանի դեռ Նիկոլ Փաշինյանի երկրակործան ռեժիմից Հայաստանը չի ազատագրվել, քանի դեռ այդ ռեժիմը, իր պարագլուխներով հանդերձ, չի հեռացվել ու չի հայտնվել առավել քան վաստակած տեղում՝ ճաղերի ետևում:
Հունիսի 14-ին Իշխան Սաղաթելյանի ունեցած ծրագրային ելույթում, ի դեպ, ընդգծվեց նաև օգոստոսի 2-ից հետո Նիկոլ Փաշինյանին, որպես վարչապետի, անվստահություն հայտնելու հնարավորության մասին: Այդ պահը որոշ ակամա, իսկ ոմանց դեպքում՝ կանխամտածված թերընկալման տեղիք տվեց: Ոմանք դա ընկալեցին, իսկ նիկոլական որոշ քարոզիչներ մատուցեցին այնպես, թե «Դիմադրության» շարժումը, ամեն ինչ մի կողմ դրած, նստել-սպասելու է, թե… Երբ է գալու օգոստոսի 2-ը, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն:
Մինչդեռ, ոչ մեկը տրամադրված չէ մինչև օգոստոս, այսինքն՝ ամիսուկես թախտին նստած բախտին սպասելու, կամ այն չինական հայտնի ասացվածքի տարբերակով, գետի ափին նստած՝ թշնամու մարմնի անցնելու ականատեսը դառնալուն: Խոսքն ընդամենը այն մասին է, որ եթե մինչև օգոստոս գլխավոր նպատակը՝ նիկոլական ռեժիմի հեռացումը կատարված չլինի, ապա մեկուկես ամիս անց ազգային-ազատագրական շարժման տակտիկական զինանոցը համալրվելու է նաև անվստահության հայտնելու օրինական «զենքով» ևս: Այսինքն, դա նիկոլական ռեժիմի վրա ճնշում բանեցնելու ևս մեկ ու լավ «գործիք» է:
Ավելին, «անվստահություն հայտնելու» գործընթացը փողոցային ակտիվ պայքարը նոր թափով ու Հայաստանով, Արցախով, Սփյուռքով մեկ ծավալելու լրացուցիչ խթան կարող է լինել: Նույնիսկ առանց այդ գործընթացի, այսինքն, եթե անգամ «անվստահություն հայտնելու» գործընթաց խորհրդարանական ընդդիմությունը չնախաձեռնի (ասում ենք՝ եթե), միևնույն է, պետք է ակնկալել ազգային-ազատագրական պայքարի ուժգնացում, եթե կուզեք՝ նոր հզոր ալիք:
Նման կանխատեսման առիթ է տալիս այն, որ առաջիկա մեկ-մեկուկես ամիսը լիովին բավարար են, որպեսզի «Դիմադրության» շարժման ղեկավարությունը ավարտին հասցնի հունիսի 14-ին հռչակված կառուցվածքային-կազմակերպչական աշխատանքները, «թարմացումները»: Իսկ այդ աշխատանքների նպատակը հենց մի նոր և հուժկու ալիք բարձրացնելն է՝ անցած մեկուկես ամսվա ակտիվ պայքարի ընթացքում ձևավորված տպավորիչ ռեսուրսը համալրելուց և ուժեղացնելուց, ավելի արդյունավետ կառուցվածք ձևավորելուց հետո: Եվ այդ ամենը՝ առանց դադարի, փողոցային ակտիվ պայքարը շարունակելու պայմաններում:
Առկա իրավիճակը, թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ նրա «թիմի» նյարդային ու անադեկվատ վիճակը հուշում են, որ այս մի ալիքին նիկոլական ռեժիմը կարող է և չդիմանալ: Դա է հուշում նաև ռեժիմի միակ հենասյանի՝ ոստիկանության ներքին խմորումներն ու «հալումաշ» տեսքը: Խոսքը ոչ թե հատուկ կատաղեցված մարդատյաց-սադիստ «բերետների»՝ մասին է, որքան «սովորական մելիցեքի»: Երեկ, օրինակ, նաև Արմավիրի մարզի ոստիկաններին էին քշել Երևան՝ երթի: Տեսնել էր պետք այդ ոստիկաններին. որը՝ անթրաշ, որը՝ համազգեստով ու արտաքինից ճմռթված, որը հոգնատանջ ու «հանգած» հայացքով: Մի խոսքով, խղճահարույց տեսքով, որքան էլ որ նիկոլական ռեժիմն արել է ամեն ինչ, որ որևէ հայ մարդ նրանց չխղճա:
Աղբյուրը՝ yerevan.today
Քպ․ կոչվող աղանդի ներկայացուցիչները Արցախի հմնահարցը ներկայացնում են, որպես ի սկզբանե արցախահայության անվտանգության երաշխիքների և իրավունքների համար պայքար։ Հիշեցում․1988թ․ արցախյան շարժման միակ նպատակն էր Արցախի և Հայաստանի վերամիավորումը, որը ոչ միայն միակ երաշխիքն էր արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության, այլև ողջ հայ ժողովրդի արժանապատվության։ Եվ վերջապես, այ ողորմելի անհայրենիքներ, ինչպե՞ս եք պատկերացնում արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանի կազմում, ինչպես Նախիջևանի՞, թե՞ Գետաշենի տարածաշրջանի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Թե՞, ձեզ թվում է, քանի որ Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդի անդամ է, ապա պարտավոր է պաշտպանել էթնիկ հայերի իրավունքնե՞րը։Հա՜, անվտանգության երաշխավոր կլինի ԵՄ-ն։ Մեր տարածաշրջանը Եվրոպա չէ և առաջիկա դարերի ընթացքում չի էլ դառնա։ Նույնիսկ քաղաքակիրթ Եվրոպայում շատ ազգեր ձգտում են անկախության, ինչպես կատալոնացիները, բասկերը, կորսիկացիները, շոտլանդացիները և այլ ազգեր։ Պետություն չունեցող ազգերի ճակատագիրն է՝ կամ կոտորվել, կամ արտագաղթել կամ ուծանալ։ Ուծացումը կարող է դարեր տևել, բայց անխուսափելի է։Այսպիսով, ցանկացած ազգի անվտանգության միակ կայուն երաշխավորը, սեփական պետություն ունենալն է։ Չեմ կարծում, թե դուք այդքան միամիտ եք։Իրականում, ձեզ համար կարևոր է ձեր անձնական և ընտանեկան բարեկեցությունը, ցոփ ու շվայտ կյանքը, որոնց համար դուք թքած ունեք հայրենիքի և արցախահայերի ճակատագրի վրա։
Իսկ ի՞նչ են կարծում «ինքնիշխանության» մասին ճամարտակողները։ Եթե արցախահայերի համար կարևորը ոչ թե պետություն ունենալն է, այլ , այսպես կոչված անվտագությունն ու իրավունքների պաշտպանությունը, ապա արդյո՞ք նույնը չի վերաբերում Հայաստանին, կամ հայաստանահայությանը։ Այդ նույն մտահոգությունն ունեն Ռուբեն Վարդանյանն ու Արտաշես Գեղամյանը, որոնք առաջարկում են մաս կազմել Ռուսաստանի հետ Միութենական պետությանը, որոնց դուք փրփուրները բերաններիդ հայհոյում եք։ Եղեք սկզբունքային, ա՛յ սուտ ինքնիշխաններ»,- գրել է Իշխանյանը։
Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները՝ ԱԺ ամբիոնից, ժողովրդին հերթական անգամ մանիպուլացնելու փորձ էր։ Մասնավորապես, այսպես կոչված, խաղաղության օրակարգի չհաջողելու հավանականության մասին հայտարարությունը երաշխավորություն էր, որ եթե հանկարծ չհաջողի, դարձյալ մեղքը բարդելու է ուրիշների վրա։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
«Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման առաջին օրից առայսօր իր գործած ոչ մի սխալի համար պատասխանատվություն չի ստանձնել․ միշտ փորձել է մեղքը բարդել ուրիշների վրա՝ «նախկինների», «սևերի» ու «սպիտակների»։ Տեսնում ենք, որ նրա ցանկացած ելույթ, ցանկացած քայլ, որը փորձում է անել, ավելի շատ է վնասում հայ ազգին ու հայկական պետականությանը, քան եթե լռեր ուղղակի»,-ասաց արցախցի պատգամավորը՝ հավելելով, որ նրա՝ իշխանության մնալու յուրաքանչյուր ավել օրը վնասում է հայկական երկու պետություններին։
Անդրադառնալով Փաշինյանի՝ Աժ-ում արած այն պնդմանը, թե, իբր, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներն ու «Դաշնակցությունը» բանակցային գործընթացի ողջ ընթացքում Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս՝ Արցախի ԱԺ պատգամավորը նախ՝ հիշեցրեց նույն Փաշինյանի ավելի վաղ արած այն հայտարարությունը, որ ինքը բանակցային գործընթացն սկսում է զրոյից։
«Եթե, ինչպես ինքն էր ասում, զրոյական կետից է սկսել բանակցությունները, ապա ինչո՞ւ է վերադառնում նախկին վիճակին։ Այստեղ ևս հակասում է ինքն իրեն։ Բոլորս հիշում ենք, թե ինչպես 2019-ի օգոստոսին եկավ Արցախ և այստեղ հայտարարեց, թե Արցախը Հայաստան է ու վերջ, իսկ այսօր վախենում է անգամ Արցախի սահմանին մոտենալ։ Իր այդ վախերն ու ձախողումները կապում է ուրիշների հետ՝ ինչպես անցած 4 տարիների ընթացքում է արել»,-շեշտեց պատգամավորը։
«Միամտություն էր հավատալ, որ հայկական իշխանությունը զավթած, թուրքիայի ու ադրբեջանի շահերի պաշտպանին կարելի էր ստիպել հայամետ քաղաքականություն վարել», — ֆեյսբուկյան իր էջում գրում է Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի մասին։
«Առանց աչքը թարթելու, ՀՀ ԱԺ բարձրադիր ամբիոնից հնչեցնում է ադրբեջանական կողմի բանակցային տեսակետը, ներկայացնելով որպես հայկական կողմի մինչ 2018 թ.-ը վարած բանակցային գործընթաց: Առանց ամոթ զգալու, խրոխտ ու հպարտ խոսում է Արցախին տրված «աննախադեպ» բյուջեյի մասին, որը ինքնախոստովանանք է, որ Արցախի կործանման իր գինն է վճարում: Եվ վերջում առանց վարանելու նշում, որ Հայաստանի Հանրապետության ստրուկի կարգավիճակում լինելու գինը ամբողջ Արցախը թշնամուն նվիրելն է լինելու և հենց դրանում է լինելու Հայաստանին իր բերած «փառքը»:
Ինձ համար ցավ է, մեծ ցավ, որ այս անձը իր հույսը դրել է ոչ բավարար ինքնագիտակցություն ունեցողների վրա և ըստ իրեն այդպիսիները բացարձակ մեծամասնություն են:
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանն ու իր տերերը իրենց հաշվարկներում մի կարևոր բացթողում ունեն. Հայաստանում, Արցախում և Սփյուռքում արժանապատիվ, ազգային մտածողությամբ, ազգային արժեքներ կրողները թույլ չե՛ն տալու, որ ապազգայինն ու հակահայկականը հաղթի: Իսկ խաղաղության օրակարգը հայկական է լինելու և արժանապատիվ, հանուն որի չխնայեցին իրենց մեր հերոս նահատակները: Այս իշխանությունից ազատվելը յուրաքանչյուրիս օրախնդիրն է»,- գրում է Արցախի Ազգային Ժողովի պատգամավորը։
Ռուս-վրացական սահմանային անցակետում`«Վերին Լարսում», ապրիլ ամսից բեռնատարների մեծ կուտակումներ կան։ Կուտակումների մեջ են նաեւ հայկական բեռնատարները։ Անցակետի մոտ մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաների մեծ հերթերը մեծ վնաս են հասցրել հատկապես հայաստանյան արտահանող ընկերություններին, որոնք ստիպված են թափել փչացած մթերքը:
«Էքսպորտ արմենիա» ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ խնդիրը սկսվել է դեռեւս ապրիլ ամսից։ Երբ Եվրամիությունը փակել է Բելառուսի եւ Ռուսաստանի հետ սահմանը եւ բեռնատարները սկսել են «Վերին Լարսի» ճանապարհահատվածով գնալ, ինչից հետո ծանրաբեռնվածությունը Վերին Լարսում կտրուկ մեծացել է:
««Սպայկա» ընկերությունը ընդամենը մեկ ամսվա ընթացքում 3 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս է կրել։ Վախենամ, որ դա դեռ սկիզբն է։ Մեզ սպասվում է շատ ավելի դժվար հունիս ամիսը, եւ էլ ավելի դժվար օգոստոս ամիս։ Վնասները դեռ պետք է գնահատվեն, բայց այսօր պետությունը դրանք նույնիսկ չէ էլ գնահատում։ Դեռ անհայտ է, թե որքան է Հայաստանը տուժելու այս լոգիստիկ կոլապսից»,- ասաց նա
Էմիլ Ստեփանյանի խոսքով՝ վրացական եւ թուրքական բեռնատարներն առանց հերթ են անցնում ճանապարհատվածը. «Նրանք խուսափում են Ադրբեջանով գնալ, քանի որ ճանապարհը մոտ 1000 կիլոմետրով ավելի երկար է։ Վրացիներն ու թուրքերն ավելի մեծ լծակներ ունեն, կարողանում են առանց հերթ անցնել անցակետը, ամենաանպաշտաններն էլ Հայաստանի բեռնափոխադրողներն են, որոնք մնում են հերթերի մեջ»։
Ստեփանյանը պնդեց, որ այս խնդրով պետք է զբաղվի երկրի փոխվարչապետը. «Դա Հայաստանից միակ դուրս եկող ուղին է, բայց Էկոնոմիկայի նախարարից բարձր այս խնդիրը չի բարձրաձայնվում»։
Նշենք, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ասել է, որ Ռուսաստանը քննարկում է ծանր բեռնատարների համար լրացուցիչ անցակետ ստեղծելու հնարավորությունը։ Նոր անցակետը ռեղակայված կլինի «Վերին Լարսից» մի քանի կիլոմետր հեռավորության վրա, կգործարկվի մոտ ապագայում։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը առաջիկայում կհանդիպի ռուս եւ վրացի գործընկերների հետ՝ հայկական բեռանատարների համար առաջացած խնդրի լուծում գտնելու նպատակով:
Արդեն գրեթե 2 ամիս է՝ Ֆրանսիայի հրապարակում շարունակվում են ընդդիմության սակավամարդ հանրահավաքները, որոնք չունեն որևէ բովանդակային օրակարգ և որոնք միայն նպատակ ունեն խաթարելու մեր պետության ներքին կայունությունը: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ընդդիմության ակցիաներին ու դրանց հետևանքներին:
«Հանրահավաքներին շատ է հնչում «Զարթնի՛ր, լաո» ժողովրդական երգը, որը որևէ աղերս չունի ո՛չ ցույցերի, ո՛չ դրանց հետապնդած նպատակների հետ:
«Զարթնի՛ր, լաո»-ն ի սկզբանե կոչ էր՝ ուղղված արտաքին թշնամու դեմ միասնական պայքար ու դիմադրություն կազմակերպելուն, իսկ այժմ ընդդիմադիրների ձեռքով այն դարձել է անհասկանալի փողոցային պայքարի, ներքին թշնամանք հրահրելու գործիք, որը, այդուհանդերձ, ընդդիմության համար ցանկալի արդյունք չի ապահովում: Պատճառը մեկն է՝ պայքարի արհեստածին նպատակներն ու կեղծ օրակարգը, խաղաղ ցույցերի փոխարեն մայրաքաղաքի փողոցներում ականատես ենք լինում կազմակերպված զանգվածային անկարգությունների և քաղաքային անդորրը խարխլող գործողությունների: Իրական լաոն միշտ է արթուն:
Դա տեսանելի էր դեռևս 2020 թվականին, երբ պատերազմի ընթացքում մեր փառքով ընկած հերոսներն ու նրանց ողջ մնացած ծառայակիցները պայքարում էին մեր պետության միակ՝ արտաքին թշնամու դեմ՝ երաշխավորելով մեր երկրի անվտանգ ապագայի հեռանկարները: Եւ հենց իրենք՝ մեր երկրի իրական տերերը, որոնք ոչ մի պարագայում թույլ չեն տալու ներքին անհաշտություն։ Իսկ ընդդիմության լաոյի փնտրտուքները մեր պետության համար ոչ միայն որևէ դրական արդյունքի չեն հանգեցնելու, այլև շարունակվելու դեպքում մեծացնելու են հետագայում պատերազմի վերսկսման հավանականությունը։ Ակնհայտ է, որ ինչպես այս անհասկանալի փողոցային պայքարը, այնպես էլ նմանատիպ բոլոր դրսևորումները մերժվելու են հասարակության կողմից»,- ասաց Քոչարյանը:
Վերջինս նշեց, որ տիրող աշխարհաքաղաքական պայմաններում իշխանությունների կարևորագույն խնդիրը ներքին համերաշխության ապահովումն ու արտաքին խաղաղության օրակարգին անշեղորեն հետևելն է։
Դոլարի նկատմամբ այսօր նկատվող դրամի արժեւորումը մեծապես պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով, թեեւ առկա է նաեւ սուբյեկտիվ գործոն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։
«Ռուսաստանի դեմ բազմաթիվ պատժամիջոցների պայմաններում արտարժույթով աշխատող տնտեսվարող սուբյեկտները փնտրում են վայրեր, որտեղ կարող են վաճառել իրենց կուտակած արժույթը։ Հայաստանը դարձել եւ մնում է այս վայրերից մեկը»,- ասաց նա։
Բոստանջյանի խոսքով՝ դոլարի ներկայիս արժեզրկումը հայկական դրամի նկատմամբ կապված է հենց վերը նկարագրված պատճառի հետ։
«Քանի որ դեռեւս նշաններ չկան, որ ներկայիս իրավիճակը չի շարունակվի (Ռուսաստանի եւ Արեւմուտքի առճակատումը-խմբ.), ապա հայկական դրամի հետ կապված գործընթացները կշարունակվեն։
Ֆինանսական հաստատությունները, այդ թվում՝ ՀՀ Կենտրոնական բանկը, առավելագույնս օգտագործում են իրենց գործիքները՝ տնտեսվարող սուբյեկտների վրա արժույթի տատանումների բացասական ազդեցությունը մեղմելու համար, սակայն այդ գործիքների կիրառումն ունի սահմաններ, որոնցից այն կողմ նրանք սկսում են կորցնել իրենց բարձր արդյունավետությունը։
«Այդ դեպքում աջակցությունը պետք է լինի տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացումը։ Խնդիրը չի լուծվում արտահանմամբ կամ ներմուծմամբ, այն լուծվում է կարգավորման մակարդակի բարձրացմամբ, պետություն-բիզնես հարաբերությունների հստակեցմամբ»,-հավելեց տնտեսագետը։
Ինչ վերաբերում է դրամի արժեւորմանը, ապա այն կարող է տարբեր ազդեցություն ունենալ՝ կախված գործունեության տեսակից՝ ոմանց համար դա ռիսկ է, ոմանց համար՝ հնարավորություն։
«Ընդհանուր առմամբ, մեր երկրի համար դա այնքան էլ վատ չէ, բայց առանձին տնտեսվարող սուբյեկտների համար՝ ռեսուրսների առկայության, արտադրված ապրանքների որակի կամ մատուցվող ծառայությունների առումով, կարող են որոշ հարցեր առաջանալ։ Բայց ընդհանուր առմամբ արտահանողները կհայտնվեն ավելի շահեկան վիճակում, քան ներկրողները»,-պարզաբանեց նախկին պատգամավորը։
«Այս ճնշումը կարելի է մեղմել Հայաստանի ներսում ավելի արդյունավետ տնտեսական քաղաքականություն վարելով, բայց աշխարհում գործընթացներն այնպես են ընթանում, որ այս կամ այն կերպ գնաճային ճնշում է գործադրվում բոլոր երկրների վրա»,-եզրափակեց Բոստանջյանը։
Նշենք, որ երեք ամսում դոլարի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է գրեթե 20 տոկոսով։ Եթե մարտի 14-ին դոլարի փոխարժեքը կազմում էր 514,97 դրամ, ապա հունիսի 13-ին 1 դոլարն արժե արդեն 418,64 դրամ։
Շահումյանի դեպքերից 30 արի անց Արցախի Հանրապետություն մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է.
«30 տարի առաջ Ադրբեջանի բռնաճնշումների, հարձակումների և հանցավոր գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի 20 000 բնակչությունը մատնվեց տեղահանության և հայրենազրկման, ավելի քան 700 անձ սպանվեց և անհայտ կորավ, պատմական հայկական բնակավայրեր հայաթափվեցին ու ենթարկվեցին թալանի ու կողոպուտի, շրջանի հայկական հոգևոր-մշակութային արժեքները ենթարկվեցին վանդալիզմի և ոչնչացման։
«Հայերի տները բաժանել էին, եւ ադրբեջանցի «նոր տերերն» իրենց անունները յուղաներկով գրել էին դարպասների վրա: Եկեղեցին պղծել էին, վերածել ոչխարների փարախի: Խաչը ջարդել էին, զանգը` ծակծկել ինքնաձիգից արձակված կրակոցներով, իսկ կտորները թափել այս ու այն կողմ»,- պատմում են ականատեսները:
Շահումյանցիների նկատմամբ իրականացված հանցագործությունները նրանց՝ ազատ կամարտահայտման և սեփական հայրենիքում անկախ ու արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը «պատժելու» գործողություն էր։
Էթնիկ-կրոնական պատկանելիության հիմքով հայրենազրկված շահումյանցիների նկատմամբ արդարության և նրանց խախտված իրավունքների վերականգնման հարցը բանակցային օրակարգում հստակ չամրագրվեց, նրանց նկատմամբ իրականացված հանցագործությունների համար ադրբեջանական իշխանությունները այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին։ Ավելին՝ այդ անպատժելիությունը շարունակում է ծնել նոր հանցագործություններ, որոնց ականատես եղանք 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի սեպտեմբերին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և շարունակում ենք ականատես լինել հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո։
Տեղի ունեցողի նկատմամբ միջազգային հանրությունը շարունակում է դրսևորել դատապարտելի անտարբերություն, որը չի բխում մարդու իրավունքների պաշտպանության համընդհանրության սկզբունքից»։
Այն, որ իշխանափոխության պահանջով «փրկիչների» փողոցային շարժումը դատապարտված էր տապալման, ի սկզբանե պարզ էր։ Որովհետև անհնար է կեղծ օրակարգով, շանտաժ անելով, շառլատանությամբ ու ակնհայտ ստերով մարդկանց ստիպել, որ դուրս գան փողոց։Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը.
«Իսկ հիմա սկսվել է ձախողման ու շարժումը տապալելու համար միմյանց վրա մեղքը բարդելու պրոցեսը, ընդդիմության առաջնորդները մեղադրում են միմյանց, քավության նոխազ են փնտրում։
Այս կոնտեքստում՝ պատահական չէր նաև այսօր Սերժ Սարգսյանի լրատվամիջոցների հարցին ի պատասխան այն արտահայտությունը, որ « վաղը չէ մյուս օրը ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը» հայտարարություն կանի։
Ուշադրություն դարձրեք Սերժ Սարգսյանի՝ «ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը» արտահայտությանը, այսպիսով նա տապալված պայքարի առաջնորդ է կարգում Իշխան Սաղաթելյանին և ձախողման ողջ պատասխանատվությունը բարդում է վերջինիս վրա։
Հետաքրքիր է, իսկ Վանեցյան Արթուրն ի՞նչ էր, ընդամենը ակտիվ ցուցարա՞ր։
Ի դեպ, նույն Արթուր Վանեցյանն Իշխան Սաղաթելյանից ավելի շուտ սկսեց փողոցային պայքարը, և նույն Վանեցյանն էր հպարտ հայտարարում, որ առանց իր ոտքը գետնին խփելու 200,000 մարդ դուրս կգա փողոց։
Բայց, քանի որ շարժումը տապալվել է, փողոց դուրս եկած ընդդիմությունը կատարյալ ձախողվել է, հիմա Սերժ Սարգսյանը քավության նոխազ է ընտրել Իշխան Սաղաթելյանին՝ ձախողման պատասխանատվությունը թողնելով նրա վրա»-գրել է նա:
Տաթևիկ Ռևազյանի ղեկավարած Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում որոշել են 5.3 միլիոն դրամով կոմիտեի բազմաֆունկցիոնալ որակի կառավարման (quality management) և թռիչքների անվտանգության կառավարման (safety management) նոր համակարգեր ձեռք բերել։ Այս մասին գրում է 168.am-ը:
Գնման նպատակը, ըստ ընդունված նախագծի, ավիացիոն ոլորտում առկա թերությունները շտկելն ու նոր կառավարման մոդելի անցնելն է։
Սա դեռ ամենը չէ. որպեսզի այդ նոր համակարգերն էլ կարողանան աշխատեցնել, անհրաժեշտություն է առաջացել վերապատրաստել Կոմիտեի մասնագետներին։
Այդ նպատակով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետ Արամ Եղոյանը 5 օրով մեկնելու է Ամստերդամ՝ մասնակցելու «Կառամատուցային Տեսչական ստուգման ուսուցում աշխատավայրում (Ramp Inspection On-the-Job Training (OJT)» դասընթացին։
Նշենք, որ Արամ Եղոյանին 5 օրով՝ հունիսի 13-17-ը ներառյալ Ամստերդամ գործուղելու համար նախատեսված է պետական բյուջեից վճարել 5 միլիոն 500 հազար դրամ։
Հավելյալ 2 միլիոն դրամ էլ հատկացվելու է Կոմիտեի այլ աշխատակիցների գործուղումների համար. ինչո՞ւ հավելյալ, որովհետև, պարզվում է, 2022 թվականի բյուջեով հատկացված գործուղումների ծախսը բավարար չէ։
Նշենք, որ վերը նշված նպատակների համար անհրաժեշտ ընդհանուր առմամբ 12 միլիոն 850 հազար դրամը կվճարվի Քաղաքացիական ավիացիայի Կոմիտեի ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման և ավիացիոն ծառայությունների մատուցման համար 2022 թվականի բյուջեով հատկացված գումարը կրճատելու հաշվին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.