29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Դոլարի ու եվրոյի փոխարժեքը հայկական դրամի համեմատ շարունակում է գահավիժել, փոխարենն աճում է ռուբլու գինը։ Վերջին ամիսներին դրամը արժևորվել է մոտ 20 տոկոսով, ինչը նշանակում է՝ արտարժույթի շուկայում տեղի ունեցող գործընթացները պետք է հանգեցնեին նրան, որ Հայաստանում գնաճի որոշակի զսպում տեղի ունենար, քանի որ առաջին անհրաժեշտության ապրանքների մեծ մասը ներկրվում է, իսկ դրանք դոլարով են գնվում։
Այդուհանդերձ, մեր երկրում գները շարունակում են բարձրանալ, ինչը քաղաքացիներին ստիպում է վերանայել առևտուրը՝ կրճատել ցանկը կամ ապրանքները փոխարինել ավելի էժան ապրանքներով։ Ըստ Կենտրոնական բանկի՝ մայիսին գնաճը կազմել է 9 տոկոս, որը չափազանց բարձր թիվ է Հայաստանի տնտեսության համար։
Գնաճը հատկապես բացասաբար է ազդում արտահանողների և դոլարով գումար ստացողների վրա։
Ի՞նչը նպաստեց դրամի արժևորմանը։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Հայկ Բեջանյանը մի քանի գործոններ է առանձնացնում:
Նրա խոսքով՝ դոլար-դրամ փոխարժեքը շուրջ 20%-ով փոփոխության է ենթարկվել, ինչը հիմք է տալիս եզրահանգելու, որ արժութային շուկայում տեղի են ունեցել որոշակի ֆունդամենտալ փոփոխություններ։
Դրանք, ըստ տնտեսագետի, պետք է երկու խմբի բաժանել։ Առաջինը պայմանավորված է նրանով, որ ուկրաինական իրադարձությունների ու արևմտյան սահմանափակումների հետևանքով Հայաստան են ժամանել մեծ թվով ռուսաստանցիներ, իսկ դա իր հերթին ավելացրել է փոխանցումների հոսքը դեպի Հայաստան։
Դրամի արժևորման հիմնական փուլը, Հայկ Բեջանյանի գնահատմամբ, սկսվել է Հայաստան արտարժույթի հոսքերի մեծացմամբ։
«Տրանսֆերտների ծավալներն ավելացել են, իսկ դա հանգեցրել է մեր երկրում արտարժույթի ծավալների ավելացման։ Որքան շուկայում ավելանում է արտարժույթի քանակը, այդքան դա որոշակի ճնշումներ է ունենում փոխարժեքի վրա։ Մեր երկրում վարում են լողացող փոխարժեքի քաղաքականություն, որի պայմաններում դրամի փոխարժեքը ձևավորվում է ազատ շուկայում` արտարժույթի առաջարկի ու պահանջարկի փոխազդեցությամբ»,- ասաց տնտեսագետը։
Դրամի արժևորման համար գործոն է նաև տուրիստական սեզոնը, զբոսաշրջիկների մուտքը Հայաստան: Այդ գործոններով պայմանավորված՝ մեծացել է դոլարի քանակը մեր երկրում և նվազել է դրա արժեքը։
Հայկ Բեջանյանի խոսքով՝ մյուս գործոնը կապված է ռուսական ռուբլու կայունացման հետ։ «Ռուս-ուկրաինական համակարտության սկզբնական ժամանակահատվածում ռուբլին բավական խոցելի էր, և փոխարժեքը զգալի անկում ապրեց, բայց վերջին շրջանում ՌԴ վարած քաղաքականոթյան արդյունքում՝ ռուսական ռուբլու կիրառականությունն ավելի բարձրացավ։ Նախ արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանում նվազել է հետաքրքրությունը ԱՄՆ դոլարի նկատմամբ, ինչը նշանակում է, որ բարձրացել է ռուբլու նկատմամբ պահանջարկը»,- ասաց նա։
Տնտեսագետը նշեց, որ մեր երկրում նույնպես կա դոլարի նկատմամբ պահանջարկի նվազում՝ հիշեցնելով, որ գազի դիմաց այսօր Հայաստանը ռուսական ռուբլով է վճարում, այսինքն՝ ներքին շուկայում դոլարի պահանջարկը նվազել է, իսկ ռուբլու նկատմամբ՝ ավելացել։ «Բնական է, որ այս ամենն իր ազդեցություն է թողնելու»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է գնաճին, Հայկ Բեջանյանն ասաց, որ փոխարժեքը գնաճը խթանող կամ գնաճը զսպող գործոններից մեկն է: Նրա խոսքով՝ երբ դոլարը արժևորվում է, ներմուծվող ապրանքների գներն անմիջապես բարձրանում են, իսկ այսօր հակառակ երևույթն է. դոլարն արժեզրկվում է, որ բայց գների անկում չի նկատվում։
«Այստեղ պետք է երկու կարևոր հանգամանքի վրա ուշադրություն դարձնել։ Առաջինն այն է, որ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակում են դիտվել բարձր գնաճային զարգացումներ, քանի որ լոգիստիկ շուկաներում լուրջ խաթարումներ են առաջացել, ինչն էլ իր հերթին բարձրացրել է համաշխարհային գները։ Այսինքն՝ ներմուծվող ապրանքների գները կապված են միջազգային գների հետ, հետո նոր փոխարժեքի։ Երբ համադրում ենք միջազգային գների աճն և մեր երկրում փոխարժեքի փոփոխությունները, ապա տեսնում ենք, որ եթե դրամի արժևորումը չլիներ, ապա գնաճն ավելի բարձր կլիներ, քան ներկայում է»,- ընդգծեց նա։
Հայկ Բեջանյանը նշեց, որ թեև կան որոշակի ապրանքատեսակներ, որոնց միջազգային գները նվազել են, այդուհանդերձ, Հայաստանում սպառողները շարունակում է թանկ գնով այն ձեռք բերել։ Այստեղ, ըստ նրա, գործ ունենք տնտեսվարողների վարքագծի հետ։
«Երբ միջազգային շուկայում գներն աճում են, ապա տնտեսվարողները շատ արագ գները բարձացնում են, իսկ հակառակ պրոցեսի ժամանակ նրանք սպասողական վարքագիծ են որդեգրում, հետո միայն քայլեր են ձեռնարկում ապրանքնների գների էժանացման ուղղությամբ»,- ասաց նա։
Տնտեսագետ խոսքով՝ ստեղծված իրավիճակոմ հատկապես տուժում են արտահանողները, քանի որ որքան արժեզրկվում է արտարժույթն, այդքանով արտահանողները կորցնում են իրենց մրցակցությունը արտաքին շուկաներում։
Այս իրավիճակում ինչ քայլեր պետք է ձեռնարկի կառավարությունը։ Տնտեսագետը նշեց, որ Հայաստանում գնաճի նպատակադրման քաղաքականություն են վարում և այս առումով Կենտրոնական բանկն ունի ընտրության երկու տարբերակ։ Մի տարբերակն այն է, որ ճիշտ գնաճային միջավայր ստեղծի, որի համաձայն՝ դրամի առաջարկն ավելացնելու միջոցով փորձի բալանսավորել ֆինանսական շուկայի զարգացումները և ազդել փոխարժեքի վրա։
«Սակայն այս մոտեցումն առանց այն էլ բարձր գնաճային միջավայրում էլ ավելի գները կբարձրանան։ Եթե դրա արդյունքում արտահանողների բեռը կթեթևացնեն, ապա հասարակության ավելի լայն շերտերի մոտ ավելի մեծ խնդիրներ կստեղծվի։ Սա է պատճառը, որ ԿԲ-ն չի գնում այս ճանապարհով։
Մյուս մոտեցումն այն է, որ ԿԲ-ն փորձի շուկայում ավելացած արտարժույթի ծավալները պահի ռեզերվներում և այդպես ազդի փոխարժեքի վրա, սակայն սա այդքան էլ արդյունավետ չէ, քանի որ նախ պետք է հասկանալ, թե արդյոք այդ հոսքերը կարճաժամկետ բնույթ են կրում, թե երկարաժամկետ»,- նշեց Հայկ Բեջանյանը։
Նշենք, որ այսօր ԱՄՆ դոլարի փոխարժեքը հատեց 400 դրամի շեմը։ Հայաստանի բանկերում դոլարը գնում են միջինը 400.88 դրամով, վաճառում՝ նվազագույնը 409 դրամով:
«Եթե ընդդիմությունը չի ցանկանում աշխատել, ապա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը թույլ չի տա կաթվածահար անել խորհրդարանի օրենսդրական աշխատանքը»,- ԱԺ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Արմավիրի մարզի Տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողների ու դասախոսների հետ հանդիպման ժամանակ:
Խոսելով հուլիսի 1-ի ԱԺ արտահերթ նստաշրջանում ընդունված որոշումների մասին՝ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ ընդդիմադիր երկու պատգամավորները զրկվել են իրենց պաշտոններից պաշտոնական պարտականությունները չկատարելու հիմքով։
Ուսանողների հարցերը հիմնականում առնչվել են կրթության ոլորտի խնդիրներին։
Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը, ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, լայնածավալ եւ համապարփակ բարեփոխումներ է իրականացնում բնագավառում։
Ըստ Ռուստամ Բաքոյանի՝ ուսուցիչներին առաջին անգամ հնարավորություն է տրվել ատեստավորման միջոցով բարձրացնել սեփական աշխատավարձը։ Նրա հավաստմամբ՝ այս հանգամանքն ամենամեծ քայլն է կրթության ոլորտում։
Նա ուսանողներին հորդորել է հարգել ու պաշտել ուսուցիչներին, քանի որ նրանք իրականացնում են երեխաներին կրթելու եւ երկրի արժանի քաղաքացի ձեւավորելու մեծագույն առաքելություն։
Ազգային ժողով այցելել են նաեւ Ճարտարապետության եւ շինարանության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները եւ դասախոսները: Նրանց հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
«Ուսանողական տարիներին երբեք չէի մտածում, որ կարող եմ դառնալ ԱԺ պատգամավոր։ Սակայն հեղափոխությունը հնարավորություն է տվել, որ մեր ստացած գիտելիքները ներդնենք երկրի զարգացման գործում»,- ասել է պատգամավորը:
Ալխաս Ղազարյանը, մասնավորապես, անդրադարձել է կրթության ոլորտում կատարվող բարեփոխումներին։ Նա նշել է, որ այսօր կրթությունը մեր երկրի առաջնային խնդիրներից է, եւ ամեն ինչ արվում է դրա որակի բարձրացման, հասանելիության եւ մատչելիության համար։
Ուսանողները մտահոգված էին մեր երկրի անվտանգային հարցերով, որը, ըստ նրանց, խոչընդոտում է տուրիզմի զարգացմանը՝ հատկապես սահմանամերձ համայնքներում։
Հյուրերը եղել են ԱԺ թանգարանում եւ գրադարանում, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին:
2022թ–ի առաջին կիսամյակի հարկային եկամուտների պլանը 60 մլրդ դրամով կգերակատարվի։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելով, որ տարվա առաջին 5 ամիսների ցուցանիշներով գրանցված տնտեսական ակտիվության աճը նախորդ տարվա մայիսի համեմատ կազմել է 13 տոկոս։«Լավ ցուցանիշների մեջ կան նաև մտահոգություն առաջացնող ցուցանիշներ։ Մասնավորապես` արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է ընդամենը 2 տոկոսով, և, իհարկե, գնաճային բարձր ֆոնն է պահպանվում, որը մտահոգիչ է։ Բայց հնգամսյա ցուցանիշներով մենք դուրս ենք եկել երկնիշ տնտեսական աճի գոտի»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով` այս պահի դրությամբ հարկային եկամուտների պլանը գերակատարվել է 47 մլրդ դրամով, ինչը թույլ է տալիս լավատեսական կանխատեսումներ անել ու նաև հաջորդ տարվա որոշակի սոցիալական ծրագրեր մշակել։«2023թ–ի հունվարի 1-ից մենք կունենանք կենսաթոշակների բարձրացում, որոնց բանաձևերի մասին առաջիկայում ավելի մանրամասն կխոսենք։ Կունենանք նվազագույն աշխատավարձի բարձրացում։ Նախատեսվում է, որ նվազագույն աշխատավարձը 68 000 դրամից կդառնա 75 000 դրամ, որն արդեն գործակիցներով կհաշվարկվի»,– ասաց Փաշինյանը։Նա նաև հայտնեց, որ 2023թ–ից նախատեսվում է նաև մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստն ավելացնել` ներկայիս 28 600-ից դարձնելով 30 600 դրամ։
Zham.am-ը գրում է.
«Աշխարհի ոչ մի ժողովուրդ չի ուզում պատերազմ տեսնել: Պատերազմները սկսվում են ոչ թե ինչ-որ մեկի ցանկությամբ, այլ երբ խախտվում են տարածաշրջանային, կամ աշխարհաքաղաքական բալանսները և կողմերից մեկը սկսում է համարել, որ իր չլուծվող խնդիրը կարող է լուծել պատերազմի միջոցով: Այդպես է սկսվել թե Առաջին, և թե Երկրորդ համաշխարհային պատերազմները:
Միջուկային զենքի առաջ գալուց հետո, Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունը խիստ նվազել է: Քանզի կողմերը սկսել են գիտակցել, որ այդ պատերազմում հաղթողներ չեն լինի: Ռուս-ուկրաինական պատերազմն այսօր դրա վառ ապացույցն է: Արևմուտքը ուզում է, բայց վախենում է ուղղակի միջամտել այդ կոնֆլիկտի մեջ, քանզի գիտակցում է, որ դրա գինը կարող է լինել նոր համաշխարհային պատերազմը:
Ինչ վերաբերվում է տարածաշրջանային պատերազմների հավանականությանը, ապա այն կարող է բռնկվել ցանկացած պահի, երբ կողմերի ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտվում է:
Բայց այստեղ կա նաև խնդրի հոգեբանական կողմը: Բոլոր այն ժողովուրդները, ովքեր պարտվել են պատերազմում դառնում են առավել վախեցած նոր պատերազմի բռնկման հավանականության նկատմամբ:
Օրինակ, նախկինում երկու պատմականորեն առավել ռազմատենչ ժողովուրդները՝ գերմանացիներն ու ճապոնացիները այսօր վախենում են նույնիսկ լիակատար բանակներ ձևավորել և դա իրենց պարտություններից ավելի քան 70 տարի անց:
Արաբները, Իսրայելից չորս պատերազմներում պարտություն կրելուց հետո այսօր դարձել են առավել քան «խաղաղասեր»:
Հետխորհրդային տարածքում, երբ Մոլդովան պարտվեց մի քանի օրվա պատերազմում, մինչ այսօր վախենում է խոսել նոր պատերազմի մասին: Նույնիսկ այս օրերին, ռուս-ուկրաինական կոնֆլիկտի վերաբերյալ, հայտարարեց իր «չեզոքության» մասին:
Նույնը կարելի է ասել վրացիների մասին: 2008-ին ռուս-վրացական պատերազմում պարտությունից հետո մինչ այսօր վրացիները վախենում են խոսել ռազմատենչ հռետորաբանությամբ: Ռուս-ուկրաինական պատերազմի ժամանան նույնիսկ մերժեցին միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:
1994-95 թվականներից հետո նույն պատկերն էր Ադրբեջանում:
Այսօր այդ նույն սինդրոմով է տառապում հայ հանրությունը: Վերջին պատերազմում դաժան պարտությունից հետո մեր հանրության մեջ առաջացել է մետաֆիզիկական վախ հնարավոր նոր պատերազմի վերսկսման նկատմամբ: Եվ պետք է նշել, որ այդ սինդրոմը չի վերանա ոչ մեկ, ոչ էլ երկու տարվա ընթացքում: Այլ ժողովուրդների փորձը հուշում է, որ այն կարող է պահպանվել տևական ժամանակ: Այս գործոնը լավ է հասկանում Նիկոլ Փաշինյանը և մաքսիմալ փորձում է շահարկել դա: Ցավոք դա չի գիտակցվում երկրի քաղաքական ազդեցիկ այլ շրջանակների կողմից, և որի պատճառով էլ մենք այսօր ունենք այն ինչ ունենք:
Քանի դեռ այդ գիտակցությունը մեր քաղաքական վերնախավի մոտ առաջ չի գալիս, Փաշինյանը կկարողանա պահպանել իր իշխանությունը:
Սա է իրականությունը»:
Հունիսի 29-ը անհետ կորած անձանց հիշատակի օրն էր․ մոտ 100 անհետ կորած անձանց հարազատները հայտարարություն են տարածել, որում նշված է․
«Հունիսի 29-ը անհետ կորած անձանց հիշատակի օրն է։ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով 38 անձ պաշտոնապես պահվում են գերության մեջ, իսկ 300-ից ավելի հայ զինծառայող և քաղաքացիական անձ համարվում են անհետ կորած։ Նրանցից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ, որոշ դեպքերում զոհված անձանց մարմինները կամ մասունքները թաքցվում են կամ չեն հայտնաբերվել որոնողական աշխատանքների արհեստական խոչընդոտների արդյունքում, իսկ որոշ դեպքերում էլ մասունքների ԴՆԹ փորձաքննության արդյունքները կասկածելի են կամ բավարար չեն անձի ճակատագիրը պարզելու համար։
Գիտակցելով, որ սույն հարցի առնչությամբ հապաղող և ոչ նախաձեռնող կեցվածքը դժվարացնելու է փաստացի գերության մեջ գտնվող անձանց հայրենադարձումը, զոհված անձանց մասունքների հայտաբերումը և երկարացնելու է նրանց հարազատների տառապանքները, մենք՝ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած անձանց հարազատներս հրապարակավ դիմում ենք ՀՀ իշխանություններին հետևյալ պահանջով․
— Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից թաքցվող անձանց ակնհայտ մեծ թիվը՝ խուսափել այնպիսի ձևակերպումներից, որոնք ներքին կամ արտաքին լսարանի մոտ տպավորություն կստեղծեն, թե Ադրբեջանում փաստացի պահվում են 38 կամ դրան մոտ թվով գերիներ։ Ադրբեջանում պահվող գերիների մասին ցանկացած մեկնաբանություն կատարելիս շեշտադրել թաքցվող անձանց բացահայտելու և հայրենադարձելու անհրաժեշտությունը։
— Իրականացնել պատշաճ քննություն պարզելու յուրաքանչյուր անհետ կորած անձի ճակատագիրը, նրա անհետացման դեպքի հանգամանքները, յուրաքանչյուր անձի անհետացման վայրում իրականացնել որոնողական աշխատանքներ։
— Միջազգային բոլոր հարթակներում բարձրաձայնել անհետ կորած անձանց ընտանիքի անդամների՝ ճշմարտությունն իմանալու իրավունքի ապահովման անհրաժեշտությունը՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից ճշմարտության բացահայտման արհեստական խոչընդոտների վերացման հրատապությունը։
— Լուսաբանել և ըստ արժանավույն գնահատել անհետ կորած զինծառայողների սխրանքները։
— Միջոցներ ձեռնարկել շարունակելու Արցախում որոնողական աշխատանքները, բացահայտել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց թաղման վայրերը։
— Ներդնել ԴՆԹ փորձաքննությունների սխալմունքի բացահայտման արդյունավետ մեխանիզմ։
Հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ հորդորում ենք հանրության լայն շերտերին, ԶԼՄ-ներին և միջազգային կառույցներին ուշադրության կենտրոնում պահել անհետ կորած անձանց հիմնախնդիրը։
Սույն հայտարարությանը միացել են շուրջ հարյուր անհետ կորած անձանց հարազատներ»։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Ջոն Ալելոն ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության 5-ամյա համաձայնագիրը, որի շրջանակներում Հայաստանին որպես աջակցություն տրամադրվելու է 120 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ:
Համաձայնագիրն ուղղված է ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու տնտեսության կայունության ապահովմանը:
Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ինչպես ԱՄՆ ՄԶԳ, այնպես էլ ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:
«Կառավարության անունից և անձամբ իմ կողմից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին տրամադրվող աջակցության համար և ընդգծել, որ համաձայնագրով որոշված ուղղությունները մեծ կարևորություն ունեն այս բարդ ժամանակաշրջանում Հայաստանի առջև ծառացած տնտեսական մարտահրավերների հաղթահարման, կայուն զարգացման և երկրում ժողովրդավարության ամրապնդման համար»,-ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Ես ցանկանում եմ հատկապես շնորհակալություն հայտնել կառավարության մեր բոլոր գործընկերներին, ովքեր մեծ դեր են ունեցել այս համաձայնագրի մշակման գործում: Ձեր ժամանակը, մասնակցությունը և ջանքերն այս փաստաթուղթը մշակելու և այս օրն իրականություն դարձնելու համար ընդգծում են մեր հավատարմությունը ընդհանուր արժեքներին և նախաձեռնություններին: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներում Հայաստանին աջակցելու գործին»,- միջոցառման ընթացքում նշել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:
Համաձայնագիրը միտված է խթանելու թափանցիկությունն ու հաշվետվողականությունը պետական կառավարման համակարգում, հզորացնելու տեղական կառավարման կարողությունները, ինչպես նաև մասնակցային ու ներառական ընտրական և քաղաքական գործընթացներն ու օրենքի գերակայությունը: Փաստաթղթի ներքո իրականացվելիք ծրագրերը կխթանեն կառավարման գործընթացում քաղաքացիների ներառական մասնակցությունը և կմեծացնեն տեղեկատվության անկախ և բազմազան աղբյուրների հասանելիությունը: Տնտեսական կայունությունն ամրապնդելու նպատակով ծրագրերն ուղղված կլինեն մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը, աշխատուժի հզորացմանը և բնական ռեսուրսների կայուն կառավարմանը:
Արցախը մայր Հայաստանին կապող, Բերձորով անցնող ռազմավարական նշանակության ճանապարհն այլընտրանքային ճանապարհը լրացուցիչ փոխարինելը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Ինչու է հայկական կողմը տվել իր համաձայնությունը՝ Ադրբեջանի կողմից առաջարկված երթուղու կառուցման համար, որի դեպքում հայկական բնակավայրերի ճակատագիրը դառնում է անորոշ, բացի այդ՝ ադրբեջանական կողմի հսկողության տակ անցնող հատվածում են մնում Արցախի համար կենսական նշանակության ենթակառուցվածքները, կոմունիկացիաները։ «Փաստինֆո»-ն փորձել է պարզաբանումներ ստանալ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանից։ Պատասխաններն ուղարկվել են գրավոր։
-Արցախի իշխանությունների հետ Բերձորը շրջանցող այլընտրանքային ճանապարհի նախագիծը ե՞րբ է համաձայնեցվել։ Նոր ճանապարհի շահագործման դեպքում ի՞նչ սպասվում Աղավնո, Բերձոր, Ներքին Սուս բնակավայրերին ու նրանց բնակչությանը։
— Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ։ Ստեղծված պայմաններում, նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ բանակցելով, արվում է ամեն ինչ մեր քաղաքացիների կյանքի և իրավունքների պաշտպանության համար՝ ինչպես հիմա, այնպես էլ նոր երթուղու գործարկումից հետո:
Արցախի իշխանությունները հնարավորություն են ունեցել կարծիք հայտնել դրա մասին՝ չշրջանցելով հայաբնակ մնացած բնակավայրերի թեման, որոնք նոր երթուղու գործարկման դեպքում և, եռակողմ հայտարարության համաձայն՝ ռուսական խաղաղապահների վերատեղակայումից հետո, կմնան անպաշտպան:
— Բերձորը շրջանցող այլընտրանքային ճանապարհի ո՞ր հատվածն է կառուցելու Արցախը․այդ ուղղությամբ աշխատանք տարվո՞ւմ է արդեն։
— Այո, Ադրբեջանը սկսել է ապագա ճանապարհի մի հատվածի շինարարությունը: Սակայն կան մի շարք չկարգավորված հարցեր և քննարկումները շարունակվում են: Արցախի հանրապետությունը դեռևս որևէ շինարարական աշխատանք չի իրականացնում:
— Բերձորով անցնող ճանապարհը հանձնելու դեպքում ինչպե՞ս է լուծվելու ենթակառուցվածքների հարցը։
— Արցախի իշխանությունը գործընկերների հետ և նրանց միջոցով քննարկում է բոլոր հնարավոր տարբերակները, որոնք թույլ կտան ապագայում լիարժեք ապահովել ԱՀ կենսագործունեության համար անհրաժեշտ կոմունիկացիաների և ավտոմայրուղու անվտանգ և անխափան աշխատանքը:
-Այլընտրանքային ճանապարհով անվտանգ ու անխափան երթևեկության երաշխիքները որո՞նք են և ո՞վ է տալիս դրանք։
-2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն նոր ճանապարհի շինարարության ավարտից հետո ՌԴ խաղաղապահները վերատեղակայվելու են՝ նոր երթուղին պաշտպանելու համար:
Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քիչ առաջ որոշում է կայացրել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու գործընթաց սկսելու մասին:
Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել էր, որ ընդդիմության մանդատների հարցը իշխող քաղաքական ուժը կքննարկի առաջիկա օրերին։ Նա նշել էր, որ ներկա պահին կա երկու կարծիք` մի մասը համարում է, որ ընդդիմությունն արդեն ինքն իրեն զրկել է մանդատներից, երկրորդ կարծիքը, ըստ Սիմոնյանի, այն է, որ հարկավոր է մինչև վերջ «մաշեցնել» այն, ինչ ընդդիմությունն արդեն սկսել է։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանի հայտարարությանը, https://news.am/arm/news/709373.html թե ԶՈՒ նպատակն է ժամկետային զինծառայողներին հանել առաջնագծից: Գրառման մեջ ասվում է․
«Գլխավոր շտաբի ներկայացուցիչ Սահակ Սահակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է դեռ նախորդ տարի իշխող ուժի ղեկավարի և նրա թիմակիցների՝ պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու վերաբերյալ հայտարարությանը, նշելով, որ պարտադիր զինծառայությունը կրճատելու խոսակցություններ եղել են, բայց դեռևս ոչ մի հիմնավոր բան չկա, քննարկումներ են:
«Դա հնարավորություններից է կախված: Կարող է ցանկանանք, որ ծառայության ժամկետը կրճատենք 2 տարուց 1,5 տարի, բայց պետք է հնարավորություն ընձեռենք, որ ծառայության բոլոր խնդիրները կատարվեն»,-ասել է նա։
Փաստացի Փաշինյանի ու նրա թիմի՝ պարտադիր ժամկետային ծառայության կրճատման մասին հայտարարության շարժառիթը եղել է 2021 թվականի նախընտրական ժամանակահատվածը, որն օգտագործելով վերջիններս այն որպես նախընտրական խոստում էին ներկայացնում։
ԳՇ պաշտոնյան նշել է, որ քննարկումներ եղել են, բայց կրճատման հիմնավորումներ դեռևս չկան՝ ակնարկելով, որ դա միայն ցանկությունից չէ կախված, այլ խնդիրների լուծման հնարավորությունից։
Փաստացի գլխավոր շտաբը պնդում է, որ ՀՀ-ն նման բան իրեն չի կարող թույլ տալ, սակայն դա քիչ հետաքրքիր է քաղաքական իշխանությանը, ով իր ներքաղաքական շահերն իրացնելիս պատրաստ է ցանկացած քայլի միայն թե իշխանությունը չկորցնի»։
Բերձոր (Լաչին) քաղաքը նոր ճանապարհի դիմաց Ադրբեջանին հանձնելու մասին խոսակցությունները ծաղրող գործիչներն ու պաշտոնյաները ծանո՞թ են արդյոք այս նկարների իրողությանը։ Սա Սյունիքի Կոռնիձոր գյուղի մոտից սկսվող և մինչև Հինշեն, Մեծշեն, Լիսագոր հասնող նոր ճանապարհն է։ Արդեն արագությամբ ասֆալտապատում են, իսկ Հայաստանի իշխանությունները ջայլամի նման գլուխները ավազի մեջ են մտցրել, իբր ոչինչ չեն տեսնում, հետևաբար ոչ մի վտանգ չկա։ Ալիևը խոստացել է (ՀՀ իշխանությունն էլ տեղյակ է), որ հենց ավարտի ճանապարհը, առանց մեկ վայրկյան սպասելու՝ մտնելու է Բերձոր (Լաչին) ու դնելու է իր դրոշը։ Ի՞նչ է այդ ժամանակ ասելու Հայաստանի իշխանությունը, ինչպե՞ս է արդարացնելու իր անգործությունը, ինչպե՞ս է բացատրելու, որ ամիսներ շարունակ ծաղրում էր խնդիրը բարձրաձայնողներին և ամենակարևորը՝ ինչպե՞ս է ապահովելու Բերձորի, Սուսի, Աղավնոյի բնակիչների կեցության հարցերը։ Հարցեր, որոնց պատասխանը ոչ ոք չի ուզում տալ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.