23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Տեսնես պետական պաշտոնյաները, պատգամավորները, քաղաքական գործիչները իրենք իրենց հետ խոսո՞ւմ են…
Ցանկացած մարդ իր մտածումների, իր գործողությունների, իր մեղքերի ու զանցանքների, արարքների ամենատեղեկացվածն է և ինչու չէ նաև դատավորը: Աստված մարդկանց մտածելու, խորհելու հնարավորություն է տվել, գուցե նաև նրանց մեջ ինքնաքննադատության, սեփական գործողությունների, խոսքերի, արարքների վերլուծության շնորհիվ դաստիարակվելու, ինքնամաքրվելու, թերությունները վերացնելու, հետևություններ անելու հնարավորություն անցանկալի արարքներ թույլ չտալու համար:
Մարդիկ’ հավանաբար բոլոր մարդիկ, չնայած այնքան էլ վստահ չեմ, հաճախ եկեղեցում աղոթելիս, բնության գրկում միայնակ զբոսնելիս, քնելուց առաջ, անքնության ժամերին, առանձին, լուռ, մտովի, կամա թե ակամա հիշում են իրենց արարքները, խոսքերը, փոխադարձ շփումները, մեղադրում կամ մտովի արդարացնում իրենց…Գուցե նաև թողություն հայցում Աստծուց գործած մեղքերի համար…
Սակայն, միթե նրանք հետևություններ են անում, փորձում ինքնավերահսկել, հղկվել, ճշգրտել, ավելի խելամիտ դարձնել իրենց գործողություններն ու արարքները: Եթե այդպես լիներ մենք բյուրոկրատ, կաշառակեր, լկտի, կոպիտ պաշտոնյաներ չէինք ունենա, պատգամավորներից շատերը կամաչեին և հրաժարական կտային, որոշները կխնդրեին վերանայել իրենց կոչումները, քաղաքական գործիչներից շատերը քաղաքականությամբ չէին զբաղվի, գործարարների որոշ մասը անմտածված գները չէին բարձրացնի, գերշահույթների հետևից չէին ընկնի և յուրաքանչյուրս կամաչեինք մեր թույլ տված վատ արարքների կամ վարքագծի համար:
Բայց չէ, ինչպե՞ս…Ե՞ս…
Ես պետք է հարստանամ ամեն գնով, տրորելով, օրենքները խախտելով ու շրջանցելով, խափելով, քցելով, գռփելով: Ես պետք է հասնեմ ամեն ինչի, օգտվեմ ամեն ինչից, ես պետք առանձնանամ, լինեմ առանձնահատուկ, յուրօրինակ: Ես պետք է հայհոյեմ, կոպտեմ, վիրավորեմ, նսեմացնեմ…Իմ առանձնատունը պետք է լինի ամենամեծն ու ճոխը, իմ մեքենան ամենաթանկը, իմ թիկնապահները ամենաշատն ու ամենահաստավիզը, իմ………
Ես եմ ճիշտը…Իմն է ճիշտը…Ես եմ որոշողը…
Ցավոք այդպես է, համատարած: Խորհեք հա՞… Ձեզ երբեմն դրեք դիմացինի տեղը, ինչպես կզգայիք նման իրավիճակներում, ինչ զգացումներ, ապրումներ կունենայիք…
Խորհեք եթե կարող եք, մեկ-մեկ ինքներդ ձեզ հետ խոսեք, մեղքերի թողություն հայցեք և ամենակարևորը անպայման հետևություններ արեք…»:
Օրերս մամուլի հրապարակումներից մեկում բառացի ասված էր. «Վերջին տարիները բավականին հարված հասցրեցին սպայական կորպուսի բարոյահոգեբանական արժեքներին՝ տանելով դեպի անտարբերություն: Իսկական համախմբված, մոնոլիտ սպայական կորպուս այսօր Հայաստանում բացակայում է: Վերջին 20 տարիներին ակնհայտ են նվաստացումները, խաբեությունն ու անտարբերությունը»:
Մի կողմ թողնելով այն, որ ասվածը կարելի է համարել թշնամու ջրաղացին ջուր լցնող անտեղյակության դրսևորում, սույն մեկնաբանությունը խորապես վիրավորել է հազարավոր սպաների, որոնք օրուգիշեր մարտական հերթապահության ու ծառայության ժամանակ պաշտպանում են մեր երկրի սահմաներն ու ժողովրդի խաղաղ և շինարար կյանքը:
Ես ծառայել եմ շատ զորամասերում` ի պաշտոնե մասնակցելով մարտական հերթապահության ու մարտական պատրաստության բոլոր գործընթացներին, տեսել եմ և հանդիպել եմ սպաների, որոնք ունեցել են կենցաղային դժվարություններ, սակայն հայտարարել, թե սպաների բարոյահոգեբանական արժեքները վտանգված են, մեղմ ասած, հանցագործություն է բանակի հանդեպ:
Եթե սպաները զինվորի հետ կիսում են խրամատների ծառայության բոլոր դժվարությունները և դեռևս մի թիզ հող թշնամուն չեն զիջել, ուրեմն նրանք դավանում են վեհ ու հայրենանվեր բարոյահոգեբանական արժեքներ:
Հանրահայտ ճշմարտություն է, որ ՀՀ-ում ամենացածր վճարվողներից է բանակում ծառայող սպայի աշխատուժի արժեքը և սպաները չեն կարող հպարտանալ իրենց բարեկեցիկ կյանքով ինչպես դա կարող են անել շատ երկրների սպաներ: Եվ եթե դրան հավելենք, որ բանակի սպաների ճնշող մեծամասնության ծառայությունն անցնում է մարտական հերթապահության պայմաններում, ապա զուգահեռելով ցածր վարձատրությունն ու ծանր և պատասխանատու ծառայության պայմանները, կարելի է ասել միայն բարոյակամային բարձր հատկանիշներն են, որ շատերի մոտ չեն տանում երկիրը լքելու, կամ այլ աշխատանքի անցնելու մտքին:
Իհարկե, մեր բանակի սպայակազմը չունի այն սոցիալական ապահովման վիճակը, ինչ զարգացած ու հզոր երկրների սպայակազմը, սակայն փաստել, որ ոչինչ չի արվում, դա նշանակում է՝ չտեսնել ոչինչ:
Հազարավոր սպաններ ապահովվել են բնակարաններով, ստանում են սոցիալական միանվագ օգնություններ, բարձր ծառայության թոշակ, անվճար որակյալ բուժօգնություն և, անկեղծ ասած, երկարատև ծառայության ընթացքում, շատ քիչ եմ հանդիպել սոցիալական վիճակից դժգոհող սպաների:
Սև գույներով ներկայացնել ցանկալին չի նշանակում մատուցել իրականությունը:
Իսկ ինչ վերաբերում է բանակում տիրող իրավական վիճակին, ապա այն ունի կատարելագործելու և իրավական կարգավորման հրամայական, դա ոչ ոք չի ժխտում, սակայն դրան կարելի է հասնել միայն հասրակական բոլոր ուժերի, միջոցների, հնարավորությունների կենտրոնացմամբ:
Բանակի խնդիրներն, իրոք, պետք է լինեն ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, սակայն այդ խնդիրների վերլուծումը պետք է կատարվի մասնագիտական բարձր որակով, որովհետև չի կարելի բանակի մասին գրել սիրողաբար:
Խնդրում եմ բոլոր լրագրողներին, բանակի մասին գրել ոչ թե ատելությամբ ու չարախնդությամբ, այլ սիրով ու հավատով, որովհետև մեր ժողովրդի միակ պաշտպանն ու գոյության գրավականը մեր բանակն է և մեր սպայակազմը:
Վոլոդյա Հովհաննիսյան
Պատմական գիտությունների թեկնածու, պահեստի գնդապետ
Այսօր՝ հուլիսի 11-ին, 25-ամյա երիտասարդ տղան փրկել է 35-ամյա կնոջ կյանքը՝ կանխելով նրա ինքնասպանության փորձը: Ժամը 01: 20-ի սահմաններում Երևանի բնակիչ Գոռ Անտոնյանը Կիևյան կամրջի վրա նկատում է լաց լինող մի կնոջ:
Երիտասարդը, մոտենալով կնոջը, ով մարմնով արդեն անցել էր կամրջի այն կողմը, մոտ 20 րոպե փորձում է համոզել նրան, որպեսզի այդ ծայրահեղ քայլին չդիմի, այդ ընթացքում նրան օգնության է հասնում կամրջով երթևեկող մի երիտասարդ, ով իր Mercedes մակնիշի ավտոմեքենայից դուրս է բերում ճանապարհային դեղատուփը և աղջկան փորձում հանգստացնել Валерианы-ով:
Որոշ ժամանակ անց ժամանում են շտապ օգնության 1-03 ծառայության և ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, ովքեր էլ կնոջը տեղափոխում են հիվանդանոց, քանի որ նա գտնվում էր սթրեսի մեջ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի հետաքննիչ Գյորգի Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ինչպես նաև պարզվել է, որ ինքնասպանության փորձ կատարող կինը Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի բնակիչ Մարիամ Զ-ն է, իսկ նրան փրկած Գ. Անտոնյանը աշխատում է մաքսային ծառայությունում:
shamshyan.com
Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել Հայաստանում՝ ՀՖՖ պաշտոնական կայքին
— Հենրիխ, նախ հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուների անունից շնորհավորում ենք քեզ Գերմանիայի փոխչեմպիոնի կազմում պաշտոնապես ընդգրկվելու համար: Այսօր արդեն պաշտոնապես ներկայացնում ես Դորտմունդի «Բորուսիան» և կարծում եմ, արդեն կարող ես խոսել քո տրանսֆերային «ոդիսականի» մասին:
— Շնորհակալ եմ շնորհավորանքների համար: Ես էլ ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված էին իմ գործերով: Շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր ինձ շնորհավորել են այս տեղափոխության առթիվ և իրենց բարեմաղթանքներն են հղել:
Ինչպես խոստացել էի, իմ առաջին պաշտոնական հարցազրույցը այսօր արդեն որպես Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստի, Հայաստանում տալիս եմ ՀՖՖ պաշտոնական կայքին: Ես խոստացել էի, որ իմ տեղափոխության և գործերի մասին ինքս կտեղեկացնեմ, երբ ամեն ինչ կլինի իրավականորեն ավարտված:
Որևէ «ոդիսական» իրականում չկար: Ուղղակի արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ այս ընթացքում, երբ ես հիմնականում Երևանում էի և համբերատար սպասում էի տարբեր ակումբների միջև ընթացող բանակցություններին և իմ գործակալի գործողություններին, տարբեր պատճառներով տարածվեցին ամենատարբեր տեղեկություններ և խոսակցություններ: Դրանք ԶԼՄ-ների համար օգտակար էին, ինձ համար՝ ոչ: Այդ էր պատճառը, որ ես խնդրեցի անհարկի մեկնաբանություններ չանել, նաև կանխել բոլոր նրանց, ովքեր անընդհատ տարբեր չստուգված տեղեկություններ տարածելով թյուրիմացություններ էին ստեղծում և իրենց համար լուծում ինչ-որ խնդիրներ: Արդեն ասել եմ, որ տրանսֆերային բանակցությունները ակումբների միջև սովորական գործընթացներ են ֆուտբոլում:
Ես որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ պետք է հետևեի խաղի կանոններին: Այո, ընթանում էին բանակցություններ, դրանով զբաղվում էր պրոֆեսիոնալ գործակալ և ես պետք է սպասեի բանակցությունների ավարտին և պաշտոնական ձևակերպումներին: Այսօր արդեն ես Գերմանիայի «Բորուսիայում» եմ: Սա է «ոդիսականը»:
— Ի վերջո, ե՞րբ մեկնեցիր Դորտմունդ:
— Չնայած ամենատարբեր տեղեկությունների, որ տարածվում էին, ես Երևանից մեկնել եմ Վիեննա հուլիսի 8-ին, որտեղից էլ մեկնել եմ Դյուսելդորֆ: Այնտեղ ինձ դիմավորել է «Բորուսիա» ակումբի ներկայացուցիչը, ում հետ ուղևորվել ենք Դորտմունդ:
— Ե՞րբ տեղի ունեցավ քեզ ներկայացնելու պաշտոնական արարողությունը
— Ինձ, որպես նորեկի, ներկայացման պաշտոնական արարողությունը կայացավ հուլիսի 8-ին, երկուշաբթի, քանի որ այդ օրն ակումբում հայտարարված էր ազատ օր: Նախօրեին թիմը հանդիպում էր անցկացրել «Մագդեբուրգի» հետ և երկուշաբթին «Բորուսիան» «բաց» օր էր հայտարարել ԶԼՄ-ների համար: Այդ օրը տեղի ունեցան նաև թիմի և ֆուտբոլիստների պաշտոնական նկարահանումները, որը պահանջվում է արարողակարգով: Բոլոր իրավական խնդիրներն արդեն արված են, պայմանագրերը ստորագրված են: Ինձ հանձնվեց 10 համարի մարզաշապիկը: Պետք է ասեմ, որ թիմում շատ լավ մթնոլորտ է, ինձ շատ լավ են ընդունել և ես շատ ուրախ եմ դրա համար:
— 10 համարի մարզաշապիկը քո ընտրությունն է՞ր, թե՝ ակումբի:
— Իմ ընտրությունն էր: Ես տատանվում էի ինձ և իմ երկրպագուներին արդեն հարազատ դարձած 22 համարի և 10 համարի միջև: Որոշեցի ընտրել նորը և ընտրեցի 10 համարի մարզաշապիկը:
— Անցած մրցաշրջանում դու «Շախտյորի» կազմում երկու անգամ խաղացել ես «Բորուսիայի» դեմ: Թիմում ունեի՞ր ծանոթներ:
— Թիմում ծանոթներ չունեի, բայց արդեն հասցրել եմ ծանոթանալ մի քանի ֆուտբոլիստի հետ:
— Խոսե՞լ ես Յուրգեն Կլոպի հետ թիմում քո դերակատարման մասին:
— Ոչ, մարզիչն ինձ հետ դեռ չի խոսել: Այսօրվանից մասնակցելու եմ հիմնական կազմի մարզումներին:
— Քո ընտրությունն է՞ր «Բորուսիան»:
-Այո: Ես սա շատ կարևոր քայլ եմ համարում իմ կյանքում: Ես ընտրեցի «Բորուսիան», քանի որ այն հզոր ակումբ է, լավ խաղացողներ և լավ մարզիչ ունի: «Բորուսիաի» երկրպագուները մարզադաշտում ֆանտաստիկ մթնոլորտ են ստեղծում: Հուսով եմ, կկարողանամ ուրախացնել նրանց: Իմ նպատակը թիմի հետ յուրաքանչյուր խաղում հաղթելն է:
— Որտե՞ղ ես ապրելու: Ինչպես «Շախտյորի» դեպքում` թիմի մարզաբազայո՞ւմ:
-Ոչ, ակումբն ինձ բնակարան է տրամադրելու: Այժմ ակումբի ներկայացուցիչները զբաղվում են այդ հարցով:
— Ի՞նչ զգացողություններով ես հեռանում «Շախտյորից».
— Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել «Շախտյորին», ակումբի նախագահին, մարզչական շտաբին, հատկապես գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուին, թիմակիցներիս, «Շախտյորի» բազմահազար երկրպագուներին, ովքեր շատ են օգնել ինձ այս տարիների ընթացքում: Առանց նշածս մարդկանց ես չէի հասնի նրան, ինչին հասել եմ այսօր:
Ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր նպաստեցին, որ ես տեղափոխվեմ «Բորուսիա»: Հուսով եմ, որ կկարողանամ բոլորի հույսերն արդարացնել:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Կարծես թե ճակատագրի բերումով կրկին կանգնած ենք լուրջ երկընտրանքի առաջ…Հայաստանը դարեր շարունակ պետք է ընտրություն կատարեր’ Ասորեստան, թե’ Հունաստան, Պարսկաստան, թե’ Բյուզանդիա, Ռուսաստան, թե’ … Հիմա էլ հերթական դիլեման, հերթական թնջուկը’ ստորագրել ԵՄ Ասոցացման պայմանագիրը, թե’ Եվրասիական միությանը հարել…
Ճնշումը շատ ակնհայտ է ու կոշտ, ոչ եղբայրական, ոչ ռազմավարական դաշնակցին հարիր: Կամ-կամ’ պետք է ընտրել, պետք է որոշում կայացնել, իսկ դա այնքան էլ հեշտ չէ: Ռուսաստանը կարծես շատ ուժեղ, շատ սառնասրտորեն, պատմականորեն հերթական անգամ հարվածում է Հայաստանին’ գոտկատեղից ներքև և շոյում մեր հարևանի սեխանման գլուխն ու նրբորեն ժպտում դարավոր թշնամուն: Պարզորոշ և հստակ նախկին դեսպանի շուրթերով սպառնում’ թե ձեր Եվրամիությունը ոչ մի իրական օգնություն ցույց չի տա, այլընտրանք չունեք, եվրոպական արժեքներ կուտակելով Հայաստանը կարող է սահող ճանապարհի վրա հայտնվել: Նա նույնիսկ ավելացնում է.«Դեռ հնում էին ասում’ դեպի դժոխք ճանապարհը հարթեցվում է բարի նպատակներով»:
Վերջին մտքի հետ համաձայն եմ: Դարեր շարունակ բռնելով Ռուսաստանի երկար պոչը, հավատալով նրանց «բարեկամությանն ու բարի նպատակներին», խոստումներին, գրեթե կորցրել ենք մեր ինքնուրույնությունը, կանգնել կոտրած տաշտակի առաջ, դարձել խաղալիք, մշտապես կուլ գնացել «եղբայրական» պետության կայսերապաշտ քաղաքականությանը: Այո, ճիշտ է դեսպանը’ իրենց կողմից հարթեցված ճանապարհով սահում ենք դեպի անորոշություն…
Շատ բարդ իրավիճակ է: Գազի թանկացում, թանկացման շղթայական ռեակցիա, ծանր ձմեռ, թեժ աշուն, սպասվելիք քաղաքական խմորումներ, սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, ճգնաժամ, աշխարհա-քաղաքական մարտահրավերներ…Այս գորդյան հանգույցը կտրելու համար կամք է պետք, հնարավորություն, քաջություն և թրի փոխարեն դիվանագիտական հմուտ քայլեր:
Չգիտեմ, զգացողություն ունեմ, որ մեր երկիրը հիմա լարախաղացի նման պետք է անցնի շատ վտանգավոր և շատ խորը կիրճի, անդունդի վրայով…Կկարողանանք արդյոք?, կկարողանանք լինել միասնական, միակամ, համառ’ բայց խելացի…
Դժվար է, շատ է դժվար, նաև վտանգավոր…Սակայն ոչինչ չենք կարող անել, եթե չսկսենք շատ արագ կարգավորել մեր տնտեսությունը, վերացնել արատավոր երևույթները, մոբիլիզացնել բոլոր ուժերը’ Սփյուռք, Հայաստան, Արցախ, անել ամեն ինչ դիմակայելու այս փորձությանը: Պետք է թալանչիների «ձեռքը կտրել», վերականգնել սփյուռքահայերի վստահությունը հայաստանաբնակ չինովնիկների նկատմամաբ, Հայաստանի, նրա իշխանությունների նկատմամբ և ազգովին, միասնական լուծել բոլոր խնդիրները…
Այլ ճանապարհ չունենք…Նաև ժամանակ չունենք…»:
Այսօր Սյունիքի նախկին մարզպետը, զրուցելով news.am-թղթակցի հետ, շատ հետաքրքիր հայտարարություն է արել, որը բերում է այն համոզման, թե Լիսկայի մոտ հաստատ ինչ-որ բան կարգին չէ, կամ էլ նա տառապում է բռնաբարության մանիայով:
Մամուլը բազմիցս գրել է ժամանակին նրա կատարած խայտառակ բռնաբարության մասին, որի համար Սուրեն Խաչատրյանը պատժվել է, թերևս դա միակը չի եղել:
Իսկ այսօր նա Բուդաղյանների վերաբերյալ թղթակցի հարցին պատասխանելիս ասել է. «Հիմա էտ լրագրողին հարց տանք, ասենք, եթե մեկը քեզ բռնաբարի ու դանակը կողքդ լինի, դու կպաշտպանվե՞ս, թե՞ չես պաշտպանվի»:
Ստացվում է, որ Բուդաղյանները բավական չէ որ հարձակվել են քնած Լիսկայի ու նրա տան վրա, («Սակայն, որևիցե մեկը չի ցանկանում հասկանալ, որ եկել են քնած տանտիրոջ վրա հարձակման: Ի՞նչ պետք է աներ այս մարդը: Պետք է պաշտպանվեր, թե չէ»), դեռ նրան բռնաբարելու միտում էլ են ունեցել:
Զավեշտ է սա, թե՞ ենթագիտակցության պոռթկում, դժվար է ասել:
Նման թշնամություն ծնվում է կամ այդ տեսակ թշնամաբար հարձակվում են ոխերիմ թշնամու ընտանիքի վրա, որ փորձեն կոտորեն, սպանեն, վերացնեն: Բայց ես այդ ընտանիքում ոչ արյուն եմ թափել, ոչ էլ այդ ընտանիքում բարոյականության հետ կապված խնդիր եմ ունեցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:
Պարոն Խաչատրյան, Ձեր տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպից արդեն մեկ ամիս է անցել: Կարո՞ղ եք ասել, կամ այս ընթացքում փորձե՞լ եք հասկանալ, թե որն էր դժբախտ միջադեպի պատճառը:
Ինձ համար պատճառը հասկանալի չէ: Նման թշնամություն ծնվում է կամ այդ տեսակ թշնամաբար հարձակվում են ոխերիմ թշնամու ընտանիքի վրա, որ փորձեն կոտորեն, սպանեն, վերցանեն: Բայց ես այդ ընտանիքում ոչ արյուն եմ թափել, ոչ էլ այդ ընտանիքում բարոյականության հետ կապված խնդիր եմ ունեցել: Այդ ընտանիքը ինձ համար հարգված ընտանիք է եղել: Հետևաբար` մինչև հիմա չհասկացա, թե այդ մարդիկ ինչի պետք է հարբած, խմած, զինված գային հարձակվեին իմ ընտանիքի վրա: Իսկ ամենացավալին այն էր, որ մի ողջ լրատվական դաշտ վերցրեց, ուղղությունը շեղեց: Առանց հասկանալու, որ մարդ է մահացել ու ծնողներին ցավ են պատճառում: Այստեղ մեկ այլ խնդիր էլ կա: Սուրիկ Խաչատրյան քաղաքացուց բացի նաև Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետն էր: Այդ հարձակումը եղել է Սյունիքի մարզպետի վրա: Իսկ ես նորից եմ կրկնում, որպես մարզպետ թույլ չեմ տվել, որ գան իմ տան և ընտանիքի վրա հարձակման: Առհասարակ, որևիցե մեկի հանդեպ այնպես չեմ վարվել, որ նման թշնամություն ծնվի, թե մարզում, թե մարզից դուրս: Հասկանում եք՝ սա է ամբողջ խնդիրը: Այնինչ` մի ամբողջ լրատվական դաշտ գործի ուղղությունը շեղեց: Թե ինչ են ուզում ասել, ես էլ չհասկացա:
Իսկ հակառակ կողմից փորձե՞լ եք պատճառները հասկանալ:
Հակառակ կողմից ես պատճառ չեմ տեսնում: Ումի՞ց հասկանամ պատճառը, եթե ինքս նման թշնամության առիթ չեմ տվել: Երբ ես նման թշնամանքի առիթը տայի, այլ հարց կլիներ: Ուզում եմ ասել, որ այսպիսի ոխերիմ թշնամաբար կարող էին գալ միայն այն դեպքում, երբ ես այդ ընտանիքում արյուն թափած լինեի, բարոյական խնդիր մեր մեջ առաջացած լիներ: Բայց ո՛չ մեկը կա, ո՛չ մյուսը: Դրա համար չեմ հասկանում, թե ինչի այդ մարդիկ պետք է թշնամաբար գային, հարձակվեին իմ տան վրա: Սակայն, որևիցե մեկը չի ցանկանում հասկանա, որ եկել են քնած տանտիրոջ վրա հարձակման: Ի՞նչ պետք է աներ այս մարդը: Պետք է պաշտպանվեր, թե չէ: Հիմա էտ լրագրողին հարց տանք, ասենք, եթե մեկը քեզ բռնաբարի ու դանակը կողքդ լինի, դու կպաշտպանվե՞ս, թե՞ չես պաշտպանվի:
Պարոն Խաչատրյան, ասում են, որ վաճառում եք Գորիսի Ձեր առանձնատունը, որ տեղափոխվեք Սյունիքից:
Նման բան չկա: Ես ապրելու եմ Գորիսում: Ուզում եմ և դուք, և բոլորը հասկանան, որ ես հրաժարվել եմ իմ պաշտոնից, բայց չեմ հրաժարվել իմ ժողովրդին ծառայելուց: Ես շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին ու կուսակցությանը՝ շարունակելով ապրել Գորիսում:
Իսկ ինչպե՞ս եք գնահատում Սյունիքի մարզպետի պաշտոնին Վահե Հակոբյանի նշանակումը: Ինչ հրաժարական ենք տվել, մամուլը շարունակում է շրջանառել, որ ձեզ ԱԺ պատգամավորի մանդատ են տալու:
Վահե Հակոբյանի նշանակմանը դրական եմ գնահատում: Իսկ իմ հետագա պաշտոնավարման մասով չեմ էլ ցանկանում այս պահին մտածել: Ես այս պահին միայն մտածում եմ, որ քննության ընթացքը լինի օբյեկտիվ: Իրավաբանները ձևակերպեն որպես անհրաժեշտ պաշտպանություն և իմ տղայիս խնդիրը լուծեն: Թող այս ամեն ինչը վերջանա, նոր կտեսնենք, թե պաշտոնավարման հարցը ինչ ընթացք կունենա: Բայց միանշանակ կարող եմ ասել, որ պատգամավորի թեկնածություն չեմ առաջադրելու Վահե Հակոբյանի տեղը: Դա միանշանակ է:
Ի դեպ, լրատվամիջոցները գրել էին, որ ձեր տղայի արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել:
Շրջանառողները ղալաթ են արել: Դա հիմնավորված տեղեկություն չի: Իմ տղան լավ դաստիարակություն է ստացել և չի կարող թմրանյութ օգտագործել: Ոչ էլ կարող է ղումար խաղալ ու իրեն անկարգ պահել: Նա այնպես է դաստիարակվել, ինչպես ես եմ ցանկացել, իսկ ես իմ տղային վատ դաստիարակություն չէի կարող տալ: Նա նման բաներից շատ հեռու է:
Ի դեպ, Բուդաղյանների փաստաբանը ասել էր, որ միջադեպի հրապարակված տեսանյութը մոնտաժված է: Եվ նշել, որ ամբողջական տեսանյութում երևում են մարդիկ, ովքեր հանրությանը հայտնի են:
Նա անուններ չի նշել, հետևաբար ես չեմ պատասխանի: Այդ հայտարարությանը իմ փաստաբանը կպատասխանի:
Պարոն Խաչատրյան, հայտնի թևավոր խոսք կա , որ երբ մարդը հայտնվում է մթության մեջ, անգամ իր ստվերն է իրեն լքում: Դուք ձեզ այսօր միայնակ զգո՞ւմ եք, թե՞ ոչ:
Ինքս շատ անգամ եմ լսել, որ նեղության մեջ ընկերները շատերից հրաժարվում են: Բայց ես շնորհակալ եմ իմ ընկերներից: Նրանք, ընդհակառակը, ավելի ամուր են կանգնած իմ կողքին և բոլորն են կանգնած: Փառք ու պատիվ իմ բոլոր ընկերներին, ես այսօր նման խնդիր չունեմ:
Համահայկական բնապահպանական ճակատի անդամները հուլիսի 25-ից 30-ը՝ այցելելով Սյունիքի մարզ, արձանագրել են հանքավայրերի ու պոչամբարների վատթար վիճակը և առկա բնապահպանական խնդիրները:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նրանք հայտարարել են, որ Սյունիքի մարզում կառուցված պոչամբարները չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին:
Բնապահպան Լևոն Գալստյանի խոսքով, Գեղի գետի մոտ, որտեղ գտնվում է «Լեռ-Էքս» ընկերության կողմից շահագործվող Հանքսարի հանքավայրը, վթարային վիճակ է: «Ամբողջ պլաստիկե խողովակը 5-6 տեղից պատռված էր և, եթե գետի ջուրը պետք է առանձնացված հոսեր պոչամբարից, գնացել լցվել էր պոչամբարի մեջ: Խառնվելով պոչամբարի թափոնների հետ՝ թունավոր թափոնաջրերն իրենց հերթին հոսել-խառնվել են Գեղի գետին, ինչը լրջագույն վտանգ է շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար: Դրանք պետք է ոչ թե անհայտ ծագման օֆշորային կազմակերպությունների պատկանեն, այլ՝ ժողովրդին»,-ընդգծել է նա:
Իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ըստ Լևոն Գալստյանի, սեփական որոշմամբ կառուցել է ջրամբար ուղիղ պոչամբարի կողքին, ինչը անթույլատրելի է:
Բնապահպանը մտավախություն ունի, որ մարդիկ կզրկվեն խմելու և ոռոգման ջրից, ինչպես նաև Սյունիքում ապրելու հնարավորությունից. նա առաջարկում է նվազագույն քանակի հասցնել հանքավայրերը:
Ասուլիսի մյուս բանախոս Սյուզի Պետրոսյանն էլ իր հերթին նշել է, որ գյուղացիներից խլում են իրենց հողը և միակ տարբերակ առաջարկում այնտեղ աշխատել: «Ես չէի պատկերացնում, որ ղեկավարներն այդքան անկուշտ են: Մենք Լոս Անջելեսում մի քանի խումբ ենք ձևավորվել, որ ցանկանում ենք հովանավորել այստեղի բնապահպաններին: Ես անձամբ եկա, որ տեսնեմ, թե ովքեր են իսկապես մտահոգ այս գործում»,- հայտնել է Սյուզի Պետրոսյանը:
Բնապահպան Եղիա Ներսիսյանի խոսքով էլ, Սյունքիում բազմաթիվ դեպքեր են կատարվում, սակայն ոչ ոք չի բարձրաձայնում, մտածելով, թե մեկ է, ոչինչ չի փոխվի:
«Սյունեցիները պատմում են, որ երեխաներ են ծնվում, որ երկու ձեռք չունեն: Քաջարանում մարդն ընկնում մահանում է, բայց փողը տալիս են, ծածկում են»,-օրինակներ է բերել Եղիա Ներսիսյանը:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ով գրելու այլ բան չի ունենում, ուզում է կպնել իշխանություններին, անդրադառնում է մեռելոցի թեմային: Եկեք համաձայնվեք, որ այսպես թե այնպես տարիներ շարունակ փախնելով աշխատանքից, ուսումնական հաստատություններից խմբերով, ընկերներով, ընտանիքներով կազմակերպված գնացել են գերեզմանոցներ, այնուհետև հասարակական սննդի օբյեկտներ…
Այսինքն, եթե օրինական է, չի կարելի, իսկ աշխատանքից, ուսումնական հաստատությունից փախնելու դեպքում կարելի է՞ր…
Այսպես թե այնպես ամեն ինչ ձախողվում էր …
Հասկացա, դժգոհության պատճառը երևի այն է, որ պետք է ազատ օրվա փոխարեն աշխատեք…»:
Գերմանական Welt.de պարբերականն՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը, գրել է.
«Մխիթարյանը խնդիրներ չի ունենա մեկնարկային կազմում հայտնվելու հետ՝ դառնալով Մարիո Գյոտցեի արժանի փոխարինողը։ Հենրիխը տեխնիկապես լավ է պատրաստված, ֆիզիկապես ամուր, արագ կիսապաշտպան է, ով լավ է տեսնում խաղադաշտը։ Նա լավ տվյալներ ունի Սինձի Կագավային գերազանցելու համար, որը մեծ դեր ուներ «Բորուսիայում»,-գրել է պարբերականը և հավելել. «Նա սուր փոխանցումներ է կատարում և շատ արագ որոշումներ կայացնում, Մխիթարյանը կդառնա «Բորուսիայի» «Արքայական տրանսֆերը»։
«Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր հերթին հայտարարել է.
«Մենք հետևել ենք Մխիթարյանի խաղին և վստահ ենք, որ նա բացառապես հզոր ֆուտբոլիստ է: Նա վտանգավոր է մրցակցի համար: Հենրիխը միշտ պատրաստ է գրոհներ կազմակերպել: Ազգային թիմի կազմում անցկացրած խաղերում նա ապացուցեց, որ պատրաստ է այս քայլին: Այնպես որ, ես իսկապես վստահ եմ, որ մեզ անհրաժեշտ է այս ֆուտբոլիստը»:
Նշենք, որ «Բորուսիան» գրեթե ամբողջությամբ օգտագործել է տրանսֆերների համար նախատեսված բյուջեն, որը կազմում էր 50 միլիոն եվրո:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.