23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերջերս «Ոսկե ծիրան» փառատոնի մասին ես շատ տարօրինակ դատողություններ եմ լսում ու կարդում։ Քննարկվում են ոչ թե ֆիլմերը, նույնիսկ ոչ թե փառատոնի կազմակերպման ուժեղ և թույլ կողմերը, այլ՝ պե՞տք է արդյոք Երևանում միջազգային կինոփառատոն անցկացնել։ Փաստարկների մի մասը «սոցիալ-քաղաքական են». ի՞նչ փառատոն, երբ Հայաստանի բնակչության 40 տոկոսը…, երբ գաղթականների քարավանները…, երբ մերօրյա էնվերներն ու թալեաթները… և այլն։ Ինձ թվում է՝ նույնիսկ այդ վիճակում արժե ցույց տալ, որ Հայաստանը կարող է դառնալ միջազգային մասշտաբի մշակութային իրադարձության կենտրոն, որ այստեղ ապրում են հազարավոր մարդիկ, որոնք սիրում և գնահատում են իսկական արվեստը։
Փաստարկների մյուս մասը, այսպես ասած, «ազգային-ազատագրական է», թուրքական և ադրբեջանական ֆիլմեր, ազգային ինքնության դեմ ոտնձգություններ և այլն։ Ուզում եմ հիշեցնել, որ նույն Հայրենական պատերազմի ժամանակ Բեթհովենի երաժշտությունը մեր երկրում արգելված չէր (Վագները արգելված էր, որովհետև այդ կոմպոզիտորը ռասիստական թեմաներով շատ էր ավել-պակաս խոսում, և այդ ցնդաբանությունները նացիստներին դուր էին գալիս)։ Հիշեցնենք նաև, թե ինչպես Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» փաստագրական գրքում խորհրդային համակենտրոնացման ճամբարի կալանավորները կարողանում են բացատրել իրենց հսկիչներին, որ գերմանացի բանաստեղծ Հայնեի քանդակը կարելի է կերտել։ Փորձենք ունենալ գոնե «Գուլագի» հսկիչների լայնախոհության մակարդակը, եթե մարդը թուրք է կամ ադրբեջանցի, ապա պարտադիր չէ, որ թշնամի լինի։
«Ազգային-ազատագրական» փաստարկների ծայրահեղական դրսևորումն էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեջ մասոնական դավադրություն փնտրելը։ Դա արդեն անեկդոտի ժանրից է:
«Առավոտ»-ի խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Թող ինձ ներեն մեր շատ հարգելի գիտնականները. խոսքս պիտի սկսեմ (ներողություն արտահայտությանս) զուգարաններից, չնայած որ գիտության մասին եմ հիմա գրելու:
Ո՞վ, ո՞ր իրեն հարգող հայ չի լսել վարչապետի դրած զուգարանների «բիզնեսի» մասին։ Այն, որ մեր երկրի վաղվա օրվա մասին մտածող մեր վարչապետը նորից ինքն իրեն ձեռառնոց դարձրեց՝ առնելով 2 բիոզուգարան, ու դրանց տալով 124 մլն դրամ՝ 340 հազար դոլար, դա գիտի ամեն հայ։
Զուգահեռաբար ասեմ, որ վերջերս շախով-շուխով հրապարակեցին 97 գիտնականի անուն, որոնք առավել արդյունավետ են աշխատել վերջին 10 տարում, և նրանց պետությունը տալիս է հավելավճար ամսական 100 հազարական դրամ՝ մեկ տարով: Այսինքն՝ յուրաքանչյուր գիտնականին տարեկան նա տալիս է 1 միլիոն 200 հազար դրամ: Եթե դա բազմապատկում ենք նույնիսկ ոչ թե 97-ով, այլ կլորացրած, ավելի մեծացրած 100-ով, ապա ստացվում է 120 միլիոն դրամ, 124 միլիոնից պակաս:
Ասելիքս էն է, որ երկրի առավել արդյունավետ աշխատող 100 գիտնականի խրախուսման այս ծրագիրը 2 բիոզուգարանի գին էլ չէ։ Պատկերացնո՞ւմ եք… առավել ևս, որ պարզվում է, որ բիոզուգարաններն էլ իրականում բիոզուգարան չէին այլ սովորական զուգարաններ…
Տնտեսագետները, որոնք մեր երկրում սովորաբար արտադրվում են բարձր պաշտոններ զբաղեցնելու համար, ի դեմս «զուգարանների գործի», տվել են տնտեսագիտական մտքի թռիչք։
Դե բանասեր մարդ եմ, մտածում եմ՝ տնտեսագետ մարդիկ են, մի բան գիտեն ուրեմն էլի, որ ասում են, թե ինտերնետով–բանով մակարդակով բիոզուգարանները շուտով իրենց բերած եկամտով երկրի բյուջեի սաղ ծակուծուկը փակելու են։
Ես, օրինակ, որ հեչ էլ միամիտ մարդ չեմ, սկզբում հավատացի մեր վարչապետին, բայց երիտասարդ գիտնականները, բնականաբար, արագ հաշվելուց լավ են… նրանք արագորեն բազմապատկեցին հետևյալը՝ եթե օրը 20 ժամ աշխատի բիոզուգարանն ամբողջ իր թափով, այսինքն՝ մարդիկ չեն քնում, երկիրը զուգարան գնալու ուղի է բռնում, ժամում 10 հոգի մտնում է զուգարան, վճարն էլ 100-ի փոխարեն 200 դրամ է, 365 օր, բազմապատկենք, տարեկան անում է մի 70 000 այցելու ու ստանում ենք տարեկան 14.5 միլիոն դրամ: 8.5 տարի անց, էդ տեմպով աշխատելու դեպքում, և եթե այդ 8.5 տարին նա աշխատի անխափան, ու ոչի մի շահագործման ծախս չլինի, ջուրը-բանը՝ ձրի, հարկեր չմուծվի, նա նո՜ր-նոր իր գինը կհանի միայն:
Երիտասարդ գիտնականներին՝ շնորհակալություն՝ արագ և որակով հաշվելու համար, հիմա պիտի վերլուծական ու ամփոփիչ խոսքովս հանդես գամ եմ ես՝ Արամս՝
1. Էդ ո՞նց անխափան կաշխատեին, որ բերած–չբերած արդեն խափանվել էին։
2. Չէմի եսիմ ինչ՝ օրը՝ 20*10=200 հոգի… Տաթևում օրը, էն էլ ձմեռվա ամիսներին, սկի 20 հոգի տարածքում չի հայտնվում ուր մնաց թե զուգարանում։ Միջինում օրը մի 10 հոգի՝ մաքսիմում։ Էլ չասենք, որ մեր ժողովուրդն էլ ավելի շատ բնության գրկում, ծառութփի հետևներում «ծաղիկ կհավաքի», քան զուգարանում, քանի որ, նախ՝ սովորույթի ուժ կա-բան կա, երկրորդ՝ 200 դրամի խնայողության հասկանալի ցանկություն։
3. Մի մոռացեք, որ մենք Հայաստանում ենք, ու էդ մարդա 200 դրամի մի մասն էլ կգրպանի աշխատողը։
4. Գիտնականներին էդ, համընդհանուր հնչեղություն ստացած, բիզնեսն ընդհանրապես չի էլ վերաբերում, քանի որ նրանք իրենց աշխատավարձի սահմաններում ի՞նչ են ուտում, որ մի հատ էլ զուգարան գնան։
Ամփոփում–Ա.՝ Հայաստանը, որն իր ապագան կապում է գիտնականների հետ, իր լավագույն 100 գիտնականին հատկացրել է 2 զուգարանի գին, երբ յուրաքանչյուր գիտնական ԱՄՆ-ում միջինը 10 միլիոն դոլար եկամուտ է ապահովում երկրին, եթե նրան կերակրում են, սնունդ են տալիս: Գիտնականին կերակրել ու պայմաններ ստեղծել է պետք, որ նա աշխատի: Պիտի կերակրել մարդկանց, որ մարդիկ էլ կարողանան իրենց ներդրումն ունենան զուգարաններում:
Ամփոփում–Բ.՝ Ի՞նչ ասեմ… հարցեր կան, որ նույնիսկ ես եմ դժվարանում պատասխան տալ. չեմ ուզում հիասթափեցնել ժողովրդիս, բայց զուգարանի գործը Հայաստանում վայթե արդյունավետ չլինի: Ուրիշ բան կլիներ եթե իհարկե, վարչապետս հայտարարեր, որ երկիրը բռնել է զուգարանային մշակույթի ուղին, այսինքն հիմա արդեն դարձել ենք ոչ թե գիտելիքահենք տնտեսություն, այլ զուգարանակոնք (վա՜յ, ներողություն, պիտի ասեի՝ զուգարանահենք :), և այդ դեպքում մեր շատ պաշտոնյաներ էլ առաջինն իրենք իրենց ներդրումն ունենային զուգարաններում՝ օրինակ ծառայելով հասարակ ժողովրդին, էդ ժամանակ միգուցե էդ բիզնեսից էլ մի բան դուրս գար… թե չէ սենց ի՞նչ…
Վերադառնալով բուն ասելիքիս, հիշեցում անեմ, որ օրերս մեծ փառքով հայտարարվեց 97 գիտնականի անուն, որոնք վերջին 10 տարում աշխատել են մեծ արդյունավետությամբ, ու նրանց հատկացվեց մարդա 100 հազարական ամսական, մեկ տարի ժամկետով։ Դա չտեսնված-չլսված բան էր, չափազանց ոգևորիչ, բայց մյուս կողմից էլ… բա լավ, էդ մեր գիտական սերուցքը՝ մեր գիտության դոկտորներն ու ակադեմիկոսները, բա էդ մարդիկ բոլորն իրար հետ վերցրած 2 զուգարան է՞լ լրիվով չարժեն, էն էլ գիտությունը գերակա ոլորտ հայտարարած երկրում:
Հ.Գ. Հատված նորանշանակ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի զուգարանների հետ կապված հարցազրույցից՝ «Ես 100 մլն դրամով զուգարան չէի գնի, բայց դա չի նշանակում, որ մեզ զուգարաններ պետք չեն: Եթե այդ պահին որոշել են գնել, ուրեմն ճիշտ են համարել»։
Բա՞, փողն էլ է իրենց ձեռը, օրենքն էլ։ Հենց այդպես էլ ապրում ենք մեր անկախ երկրում։ Այ դրա համար էլ, ինչպես կասեր մեր նախագահը, խիյարները թարս են աճում։ Ասենք, ո՞վ է մեր երկրի ու գիտության տերը, որ գիտության մասին էլ մտածի: Այ էստեղ են ասում՝ տերդ մեռնի, գիտությո՜ւն…
Արամ Պապայան
Աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանն անդրադարձել է ֆիլիպինցի Նոնիտո Դոների այն հայտարարությանը, թե հնարավոր է՝ չկարողանա քաշ գցել մինչև նոյեմբեր՝ Դարչինանի հետ նախատեսված մենամարտն անցկացնելու համար:
«Անկախ քո արդարացումներից՝ միևնույն է, քեզ նոկաուտի եմ ենթարկելու: Ինքս եմ քեզ ստեղծել, ինքս էլ կվերացնեմ: Որպեսզի քաշի հետ կապված խնդիրներ չլինեն, մի՛ օգտագործիր ստերոիդներ: Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ դու հայտնի դարձար իմ շնորհիվ և կդադարես այդպիսին լինել կրկին իմ շնորհիվ: Ընդամենը 6 տարի պահանջվեց, որ դու բարեհաճես ընդունել իմ ռևանշ մարտահրավերը: Դոների նոկաուտի ենթարկելուց հետո պայքարելու եմ WBC վարկածով երկրորդ թեթևքաշային կարգում չեմպիոնական մենամարտի համար»,-նշել է Վիկ Դարչինյանը։
Վաղը՝ հուլիսի 16-ին, ժամը՝ 12.00-ին, ՎԱՐԿԱԾ ակումբի (Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչություն) հյուրերն են ազատամարտիկներ Հարութ Ստեփանյանը (Հաբի Հարութ) և Խաչատուր Խաչատրյանը:
Թեման. Հետաքրքիր բացահայտումներ, որ խոստանում են ազատամարտիկները:
Այսօր «Վարկած» մամուլի ակումբի հյուրն էր ՀՀ առաողջապահության նախարարության իմունականխարգելաման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Ի դեպ, Տիկին Սահակյանը նոր էր վերադարձել Թբիլիսիից, որտեղ մասնակցել է «Կովկասում և Թուրքիայում կարմրուկի բռնկումների կանխարգելման և հսկողության վերաբերյալ» առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային բարձր մակարդակի խորհրդակցությանը:
Խորհրդակցությունն անցկացվել է Թբիլիսիում, որովհետև հարևան երկրում կարմրուկի համաճարկ է: Հուլիսի 10-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է կարմրուկի 6069 դեպք, որից 1752-ը հոսպիտալացվել են: Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 9 դեպք, որոնք համաճարակաբանորեն կապված են Վրաստանի բռնկման հետ: Դեպքերից 8-ի կոնտակտավորների շրջանում հիվանդության առավելագույն գաղտնի շրջանն ավարտվել է և հիվանդությունը տեղական տարածում չի ստացել:
Վերջին դեպքը հայտնաբերվել է հուլիսի 12-ին Բավրայի սանիտարակարանտինային կետի կողմից` Ջավախքի բնակիչ 11 ամսական չպատվաստված երեխայի մոտ, որը հոսպիտալացվել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց:
Վերջինիս հետ անմիջական շփվողների նկատմամբ իրականացվում է ուժեղացված բժշկական հսկողություն, չպատվաստված և չհիվանդացած անձանց շրջանում կատարվում են ԿԿԽ պատվաստումներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ իրենց ամառային հանգիստն անցկացնում են Վրաստանի կուրորտներում՝ տիկին Սահակյանը մեր համաքաղաքացիներին կոչ արեց պատվաստվել՝ երկրից դուրս գալուց առաջ: «Պատվաստումը կարմրուկի համաճարակի կանխարգելման ամենաարադյունավետ միջոցն է»,- ասուլիսի ընթացքում մի քանի անգամ կրկնեց ԱՆ ներկայացուցիչը:
Ի դեպ, ավելորդ չէ հիշեցնել, որ կարմրուկի դեմ պատվաստումը ՀՀ բուժհաստատություններում՝ տեղամասային պոլիկլինիկաներում իրականցվում է պետպատվերի շրջանակներում՝ անվճար:
«Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից»։
Մեծ Լոռեցին այս խոսքերն ասել է 100 տարի առաջ՝ նկատի ունենալով երկրի խնդիրները: Այսօր շարունակում ենք մնալ այդ նույն մտածմունքների մեջ. խնդիրները շարունակում են կուտակվել, նրանց ավելանում ու ավելանում են նորերը:
Այդ 1000 ու մի խնդիրներից ահա մեկը՝
2000 թ. դեկտեմբերի 26-ից՝ ստորագրման պահից, ուժի մեջ է մտել օրենքը՝ ըստ որի «Պետությունը գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի տալիս է հավելավճար, որի չափը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը» («Գիտական և գիատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենք, 19-րդ հոդված, 3-րդ կետ): 13 տարի անց կարող ենք փաստել, որ ոչ մի նման բան տեղի չի ունեցել, չնայած բազմաթիվ դիմումներին ու բողոքներին. «Անցած տասը տարիների կառավարությունների հանցավոր անգործության պատճառով կենսաթոշակի անցած մեր բազմաթիվ վաստակաշատ գիտնականներ սոցիալապես անպաշտպան վիճակում են, և, իրենց խնդիրների նկատմամբ իշխանության անտարբերությունից խորապես վրդովված ու վիրավորված, հանդես են գալիս տարբեր հրապարակումներով ու դիմումներով, սակայն՝ ձայն բարբառո հանապատի» (Անահիտ Բախշյան, 01.11.2010):
Տիգրան Սարգսյանի կառավարության սկզբում հարցը կրկին բարձրացվեց, աղմուկ հանվեց։ Այն ժամանակ վարչապետն ասաց, որ իրենց պետք է 2 տարի… և քանի՞ 2 տարի է անցել այդ ժամանակից… Եթե խնդրին լուծում տալու համար կառավարությունը հանձնաժողով է ստեղծել ու հանձնաժողովն իր գործը չի կատարել, ապա այդ հանձնաժողովի անդամները ենթակա են պատասխանատվության, իսկ եթե ոչ, ապա հենց ինքը, վարչապետն է ենթակա պատասխանատվության, և պետք է ասել` ծանր պատասխանատվության:
«Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդություններով»։
Մի՞թե խորը բարոյական հիվանդության նշան չէ թոշակառուին իր թոշակի կոպեկներից զրկելը։ ՀՀ-ի գործող գիտնականի միջին տարիքն է 63, իսկ այս 13 տարիների ընթացքում նրանք 1000-ներով հեռացել են… հեռացել են ոչ թե Հայաստան երկրից, այլ կյանքից: Ի՞նչ պատասխան է տալու մոլեռանդ քրիստոնյա մեր վարչապետը նրանց՝ վերերկրային հանդիպումում: «Հարգելի´ Կառավարություն, տարբեր գիտական աստիճան ունեցող` կենսաթոշակի անցած մեր գիտնականներն արդեն այն տարիքում են, որ պարզապես չեն կարող սպասել, թե երբ է Կառավարությունը բարեհաճելու անդրադառնալ իրենց վաստակած հանապազօրյա հացի խնդրի լուծմանը: Նրանք երբեմն՝ լուռ, երբեմն Սահմանադրական դատարանում պաշտպանելով 65 տարեկանից հետո աշխատելու իրենց իրավունքը` հեռանում են կյանքից, որովհետև մեր իշխանությունները նրանց գնահատելու փոխարեն ամեն գնով կարճացնում են նրանց կյանքը:
Կառավարության գործելակերպը կարծես դրված լինի՝ «չկա մարդը, չկա նրա հետ կապված խնդիրը» սկզբունքի վրա … Նրանք կոչ են անում բոլոր քրիստոնյա պաշտոնյաներին` անհապաղ ընդունել անհրաժեշտ ենթաօրենսդրական այն կարգերը, որոնցով կապահովվի նրանց վաստակած արժանապատիվ ծերությունը» (Անահիտ Բախշյան, 01.11.2010):
Ուստի, ամեն ինչին՝ և՛ խաբվածությանն ու արհամարհվածությանը, և՛ հիշված, գնահատված ու մեծարված չլինելուն գումարվել է նաև այն ծայրահեղությունը, որ նաև սոված են եղել այդ մարդիկ: Լա՜վ սովորել են շահարկել թոշակառուի անունը, այնինչ մշտապես կտրել են թոշակառուից, և շարունակում են նույնաբար՝ առանց ամոթի և կամ խղճի խայթի:
«… ո՛չ մի մեղմություն, ո՛չ մի ներողամտություն, ո՛չ մի սահման չարությանը»։
Այսօր, որպես քավության նոխազ, բանտում է Վազգեն Խաչիկյանը՝ թոշակառուների թոշակներից ուտելու մեղադրանքով: Իսկ չէ՞ որ Խաչիկյանի և իր «գործընկերների» կերածն ընդամենը մի կաթիլ է այս 13 տարիների ընթացքում կերվածի օվկիանոսում։ Իսկ որտե՞ղ, ո՞ր բանտում, ի՞նչ պատժով պիտի պատժվեն մարդիկ, ովքեր դա արել են և շարունակում են անել տարիներ շարունակ: Ինչո՞ւ թոշակառուին հացից անգամ զրկած ղեկավարները ոչ միայն բանտերում չեն, այլև զբաղված են՝ հրաշքով իրենց հաշվի վրա միլիոնավոր դոլարներ փոխանցած «բարերարի» «փնտրտուքով»:
Երիտասարդները բողոքում են, որ թոշակառուն չի ուզում զիջել իր տեղը երիտասարդ կադրին: Ինչո՞ւ… քանի որ նա թոշակ չի ստանալու, քանի որ նրա ստացած թոշակը չեղածի հաշիվ է: Այսպիսով, արժանավոր, բազմավաստակ, հայտնի գիտնականը դառնում է քննադատությունների թիրախ։ Մարդիկ մինչև խորը ծերություն կառչում ու կառչած են մնում իրենց տեղից, քանի որ գիտեն, որ եթե մնան միայն թոշակի հույսին, սոված են անցկացնելու մնացած օրերը կամ էլ՝ կախված իրենց զավակների բարյացակամությունից։ Ո՞վ է այս ամենի իրական մեղավորը։ Նա, ով զրկել է մարդուն իր տարիների վաստակով անգամ գոյատևելո՛ւ հնարավորությունից։
«Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։
Ինչ կասեիք, վարպե՛տ, եթե իմանայիք, որ 100 տարի անց ոչ միայն չենք մաքրվել, այլև ավելի ենք փչացել:
Նրանք, ովքեր կոչված են իրենց ժողովրդի համար մարդուն վայել կյանք ապահովելու, գողանում են գիտնականի գրպանից, և այն էլ թոշակառո՛ւ գիտնականի գրպանից… և ոչ մի պատասխանատվություն չեն կրում ո՛չ իրենց խղճի առաջ, ո՛չ օրենքի։
«Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը»։
Նաիրա Վարդապետյան
Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր զարմանքն է արտահայտել մյուս որդուն՝ Արտակ Բուղադյանին մինչ օրս տուժող չճանաչելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին հնչած հայտարարությունների կապակցությամբ։
Այսօր արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացքող` խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեջ մեղադրվող 9 անձանց գործով նիստի ընթացքում ամբաստանյալ Արթուր Պետրոսյանը պլաստիկ շիշ է շպրտել մեղադրող դատախազի ուղղությամբ, ինչից հետո դահլիճում մեծ իրարանցում սկսվեց: Ամբաստանյալի մոր` տիկին Լալայի նյարդերը տեղի են տվել և նա վիրավորական արտահայտություններ է հնչեցրել մեղադրողի հասցեին: Կարգազանց կնոջը հանգստացնելու և դահլիճից դուրս բերելու համար դատական կարգադրիչներից մեծ ջանք է պահանջվել:
Մեղադրող դատախազ Վիգեն Միլիտոնյանն իր մեղադրական ճառում Արթուր Պետրոսյանի համար պահանջել էր 15, իսկ նրա կնոջ` Ալլա Մախովայի համար` 10 տարվա ազատազրկում:
Yerkir.am-ի հետ զրույցում ամբաստանյալների պաշտպան Կարապետ Աղաջանյանը կարծիք է հայտնել, որ դատախազի ներկայացրած մեղադրանքն ակնհայտ անհիմն է, իսկ սահմանված առավելագույն պատիժը` ոչ իրավաչափ: Նա նշել է, որ այդ մասին ինքը կհայտնի իր պաշտպանական ճառում` հաջորդ դատական նիստին:
Ըստ մեղադրանքի` Արթուր Պետրոսյանը ՀՀ ԱՆ «Հրազդան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման ընթացքում, իրացնելու նպատակով թմրամիջոցներ ձեռք բերելու դիտավորությամբ, Ալբերտ Հարությունի Հակոբյանի օժանդակությամբ 2012թ. մայիսի 3-ին Գագիկ Վիլիկի Քերոբյանից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել զգալի չափի, իսկ 2012թ. օգոստոսի 8-ից մինչև 21-ն ընկած ժամանակահատվածում՝ Ալբերտ Հակոբյանի և իր կնոջ՝ Ալլա Գեորգիի Մախովայի օժանդակությամբ՝ ընդհանուր 14 դեպքով, քննությամբ դեռևս չպարզված անձանցից՝ խոշոր չափերով «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբեր, որոնք վերջիններիս օժանդակությամբ իրացնելու նպատակով պահել և իրացրել է Արտաշես Բաղումյանին և այլ անձանց։ Բացի այդ, կրկին իրացնելու նպատակով 2012թ. օգոստոսի 21-ին փորձել է ձեռք բերել խոշոր չափի նույն տեսակի թմրամիջոց, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել։
Իսկ Արթուր Պետրքսյանի կինը մեղադրվում է հանցագործությանը միջամտելու մեջ:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում:
http://www.youtube.com/watch?v=vOV5CwZueDA&feature=player_embedded
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Քևին Գրոսկրոյցը Հենրիխ Մխիթարյանին օգնում է հարմարվել նոր թիմին:
«Ցանկանում եմ խաղալ մեկնարկային կազմում: Ինձ համար այդքան էլ կարևոր չէ, թե մարզչին ինձ որ դիրքում է տեսնում: Մի քանի անգամ աջ պաշտպանի պարտականություններ եմ կատարել: Դա ինձ համար խնդիրներ չի առաջացնում:
Ինչ վերաբերում է մեր նորեկին, ապա ես նրան օգնում եմ հարմարվել նոր թիմին: Նրան օգնում եմ գերմաներեն սովորել, ինչպես նաև մի քանի երգեր՝ «Բորուսիա»-ի մասին:
Ես ու Հենրիխը Բադ Ռագացում գտնվող հյուրանոցի նույն համարում ենք հանգրվանել»,- հայտարարել է Գրոսկրոյցը:
Օրերս Դիլիջանում, հենց ոստիկանության շենքի մոտ հնչել են կրակոցներ, սակայն դրանք համառորեն կոծկվում են, քանի որ առնչվում են Թեղուտի գյուղապետի որդիների հետ։ Ըստ Դիլիջանում շրջանառվող լուրերի, գյուղապետ Անուշավան Թամրազյանի որդիները՝ Արտո և Արգո Թամրազյանները, հուլիսի 7-ին որսորդական հրացանով կրակել ու վնասել են ԱԻՆ-ի պաշտոնաթող գեներալ Աշոտ Ղարիբյանին պատկանող գազալցակայանը:
Պարզվում է՝ նրանք վաղուց թշնամական հարաբերություններ ունեն միմյանց հետ, ու թեթև կոնֆլիկտից հետո բանը հասել է դրան։ Քանի որ գյուղապետը ևս Հաղարծին տանող ճանապարհին ունի գազալցակայան, այս մարզում տնտեսական մրցակցությունը երբեմն-երբեմն նման դրսևորումներ է ունենում։ Ուշագրավն այն է, որ այդ դեպքից հետո այստեղ ակտիվորեն իրականացվում է «զենք-զինամթերքի հանձնման օպերացիան»։ Վերադառնալով միջադեպին՝ նշենք, որ ոստիկանությունից մեզ հավելյալ տեղեկություններ չտրամադրեցին, անգամ. չհիշատակեցին միջադեպին մասնակից կողմերի անուններ:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.