23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայ շախմատիստները Մինսկում
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանն ունեն 3,5-ական միավոր:
Աղյուսակը 5 միավորով գլխավորում է Ալեքսանդր Կոչեեւը (Բոլառուս):
Հայ շախմատիստները Բարսելոնում
Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ունի 3,5 միավոր:
Աղյուսակը 5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Սիմեն Ագդեստեյնը (Նորվեգիա). այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Վլադիմիր Լուկինը չնայած այս օրերին գտնվում է արձակուրդում, այդուհանդերձ հանձնարարել է հրատապ արձագանքել Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի գրությանը: Կարեն Անդրեասյանին ուղղված պաշտոնական գրության մեջ նշված է, որ «Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատում մեր պետությունների իրավապաշտպան կառույցների միջև սերտ համագործակցությունը»: Ռուսաստանի Օմբուդսմենը նաև հայտնել է, որ «Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի մասին» ֆեդերատիվ օրենքի համաձայն՝ գործին պատշաճ ընթացք տալու համար անհրաժեշտ է Հրաչյա Հարությունյանի ֆորմալ դիմումի առկայությունը:
Նշված ֆորմալ դիմումի առկայության ապահովման նպատակով Հայաստանի Օմբուդսմենի խորհրդական Երանուհի Թումանյանցը Հրաչյա Հարությունյանի փաստաբանին է փոխանցել այդ ֆորմալ դիմումի նախագիծը, որում հատկապես շեշտված են երկու խնդրահարույց հարցեր. այն է՝ ինչ պայմաններում ու ինչ հանգամանքների ուժով է Հրաչյա Հարությունյանը նման նվաստացուցիչ պայմաններում բերման ենթարկվել դատարան և արդյոք Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը թույլ էր տալիս նրան տեղափոխելու քննչական մեկուսարան:
Կարեն Անդրեասյանն այսօր հանդիպել է նաև Հրաչյա Հարությունյանի դստեր՝ Լիլիթ Հարությունյանի հետ և քննարկել նրա ընտանիքին հուզող մի շարք խնդիրներ: Ի թիվս այլ խնդիրների՝ Հրաչյա Հարությունյանի դուստրը ցանկացել է մեկնել Մոսկվա և տեսակցել հորը’ համոզմունք հայտնելով, որ իր հետ հանդիպումը կօգնի Հրաչյա Հարությունյանին դուրս գալ հոգեբանական ծանր վիճակից, ինչպես նաև թույլ կտա իրենց համոզվել, որ Հրաչյա Հարությունյանը գտնվում է նորմալ վիճակում:
Հաշվի առնելով, որ Հրաչյա Հարությունյանի ընտանիքն այս պահին գտնվում է ֆինանսական ծանր վիճակում՝ Հարությունյանների ճակատագրով մտահոգված մարդիկ (նրանցից շատերը այս օրերին զանգահարում և գրում էին Օմբուդսմենին), կարող են Մոսկվա մեկնելու և այլ անհրաժեշտ ծախսերի համար դրամ փոխանցել Հարությունյանների օգնության համար բացված հաշվեհամարներին. 24105013280200 դրամ/AMD, 24105013280201 ԱՄՆ/USD, 24105013280202 Ռուբլի/RUR:
Ցանկացողները կարող են կապվել նաև Հրաչյա Հարությունյանի դստեր հետ’ +374 95 13-30-48 հեռախոսահամարով:
Ս.թ. հունիսի 17-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած ազատամարտիկների վերաբերյալ առկա հիմնախնդիրների քննարկման արդյունքներով ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է որպես մարտական գործողությունների ժամանակահատված սահմանել 1989-1994 թվականները` ներկայումս գործող 1990-1994 թվականների փոխարեն, ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ներկայումս գործող ընթացակարգը փոփոխել և ՀՀ պաշտպանության նախարարությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ու ՀՀ ոստիկանությունում գործող համապատասխան գերատեսչական հանձնաժողովների փոխարեն ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` ՀՀ պաշտպանության, ՀՀ առողջապահության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ ոստիկանության ու ՀՀ ազգային անվտանության ծառայության ներկայացուցիչներից:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանձնաժողովի խնդիրն է լինելու մարտական գործողություների մասնակցի կարգավիճակի շնորհումը, մարտական գործողությունների մասնակիցների հաշվառումը, նրանց կարգավիճակի ճշտումը, սոցիալ-տնտեսական վիճակի (կարիքների) գնահատումը և սոցիալական աջակցության մեթոդաբանական հիմքերի մշակումը:
Հանձնարարվել է իրականացվող գործընթացներին, միջգերատեսչական հանձնաժողովի և համապատասխան ակտերի մշակման աշխատանքներին ներգրավվել նաև ազատամարտիկների ներկայացուցիչների, ինչը կապահովի աշխատանքների թափանցիկությունը, մարտական գործողությունների մասնակիցների համար որոշումների կայացմանը մասնակից կդարձնի նաև ազատամարտիկներին: Դրանով նաև կապահովվի ընդհանուր աշխատանքների արդյունավետությունը և հիմք կապահովվի ազատամարտիկներին հուզող հարցերի լուծման համար:
Գործընթացի շրջանակներում նախատեսվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշման մարտական գործողությունների մասնակցության հետ կապված հարաբերությունները կարգավորող դրույթներում:
Ռոսիա» հեռուստաընկերության «Վեստի» լրատվական ծրագրի թղթակից Օլգա Սկաբեևայի ռեպորտաժը Պոդոլսկի մերձակայքում տեղի ունեցած վթարի մասին իրավամբ առաջացրել է հայաստանցիների զայրույթը։ Այդ նյութը դասական օրինակ է, թե ինչպես չի կարելի է ռեպորտաժ պատրաստել, մասնավորապես, հաշվի առնելով, որ մենք՝ լրագրողներս, ոչ դատավոր ենք, ոչ էլ դատախազ, և նույնիսկ եթե լրագրող չես, ապա պիտի հաշվի առնես, որ ռասիզմը և այլատյացությունը արգելված են ՌԴ օրենքներով։ Իհարկե, ոչ ոք այնքան միամիտ չէ, որ չհասկանա՝ օֆիցիոզ հեռուստաալիքի լրագրողը «ինքնաբուխ ձևով» նման ռեպորտաժ չէր սարքի, և եթե նրան հրահանգեին «ապացուցել», որ հայերն աշխարհի լավագույն ազգն են, ապա այդ աղջիկը նույն խանդավառությամբ դա կաներ։ Ի դեպ, նույն լրագրողին Ռուսաստանի իշխանություններն օգտագործում են այդ երկրի ընդդիմությանը «քլնգելու» համար:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Հայրենական գիտության վիճակի վերաբերյալ հերթական ազդեցիկ նյութս էի գրում, մեկ էլ հանկարծ հեռուստացույցը վարչապետին ցույց տվեց։ Արա, դե ոնց որ թարս լինի` թե առավոտ շուտ խի՞ հիշեցրին. մարդ ասում է` էլ կյանքում հեռուստացույց չմիացնի։
Ով ճանաչում է ինձ, գիտի, որ ես էդ թեման հեչ չեմ սիրում: Ճիշտը որ ասեմ՝ առաջ լա՜վ էլ սիրում էի։ Գիտության թեման նկատի չունեմ, դա սիրում եմ ու կսիրեմ հավիտյանս հավիտենից, ընկերներիս էլ խոստացել եմ որ էդ սուրբ գործի համար կպայքարեմ. ես Արամն եմ՝ խոսքիս տեր։
Վարչապետի թեման առաջ սիրում էի, ավելի ճիշտ՝ իրե՛ն` վարչապետի՛ն էի սիրում, հիմա՝ ո՛չ իրեն, ո՛չ իր թեման։ Բացատրեմ. էն ամենասկզբում, որ վարչապետը դեռ նոր-նոր էր եկել ու գիտելիքահենք տնտեսության ու նման բարեկեցիկ բաների մասին լուսավորյալ հույսեր էր ներշնչում, քրեա-զորբաներին, հաբրգած օլիգարխներին ու քրեա-կոռումպացված մինիստրներին ու մեզ բոլորիս քրիստոնեական բարերարության, չափավորության ու համեստ ապրելակերպի կոչեր էր անում։ Ասում էր որ երկրում դրական փոփոխություններն ամեն մարդ պետք է իրենից սկսի, իր շրջապատից, իր մերձավորներից… ի՜նչ ուզում եք՝ ասեք. լա՜վ էր խոսում, մարդ ուզում էր ճակատը պաչի։
Էդ ազդեցիկ խոսքն ահագին մարդու սրտի կպավ, ահագին մարդ, էն վերը թվարկածներիցս, եթե, իհարկե, դրանց կարելի է մարդ կոչել, փորձեց էդ սկզբունքներով շարժվել` ամեն մեկն իր «համեստ» հնարավորությունների սահմաններում. մեկը քրիստոնեական քահանաներից առաջին պատահածին Բենթլի ավտո նվիրեց` «на память», մի ուրիշը գյուղացիներին կովերի կրծքերի խնամքի վերաբերյալ 16 միլիոն դոլարի դասախոսությունների գիծ բացեց, վարչապետն էլ անձամբ մասնակցեց, օրինակ ցույց տվեց, փոփոխություններն սկսեց իրենից, մեկելն էլ, բարերարություն անելու նպատակով, օֆշորներում հաշիվ բացեց ու ուրիշների գրպանից մի 20-25 մլն դոլար փոխանցեց իրեն, վարչապետին ու քահանային։
Ու երկրում սկսվեցին փոփոխություններն իրենց զգացնել տալ. կատարյալ իդիլիա (արա, բայց «իդիլի՞ա» էր էդ բառը, թե՞ «իդիոտություն», միշտ խառնում եմ)։
Ինչպես ասում են մեր ազգի ուտող-խմող ներկայացուցիչները՝ չմոռանանք, թե ինչու ենք հավաքվել. վարչապետի թեմայից էիք խոսում: Բերանս չի էլ բռնում՝ ասեմ, որ մի ուրիշ՝ օրենքի երկրում էդ թեմա ասվածըն իրականում կդիտվեր որպես հանցագործություն, բայց մենք՝ հայերս, մանավանդ անկախացման էս 20 տարին ցույց տվեց, ահագին ներողամիտ ու հանդուրժող ազգ ենք. ինչ ուրիշներն անվանում են քրեորեն պատժելի արարք, մենք քնքշորեն անվանում ենք սկանդալային դեպքեր: Հիմա խոսքս վարչապետի սկանդալային դեպքերի մասին է, ու այն մասին, թե ինչպես դա դարձնել երկրում գիտելիքի ու գիտության զարգացման պլատֆորմ: Վարչապետիս հետ կապված, ինչքա՜ն ասես, մանր-մունր սկանդալայիններ, բայց մեր մասշտաբով՝ գլոբալ, այսինքն՝ հանրային հնչեղություն ստացած դեպքեր ազգս գրանցել է երիցս։
Հանուն առ հանուն հիշենք (պարտադիր չէ՝ հոտնկայս) երիցս հայտնիները` առաջին՝ 16 միլիոն դոլարի դասախոսությունների աֆյորան՝ որպես կովերի կրծքերի լվացման մեթոդով փողերի լվացման դասական օրինակ, երկրորդ՝ բիոզուգարանների բիզնես-աֆյորան` որպես պետական (այսինքն սեփական ժողովրդի) փողերի` արտաքնոց նետման աննախադեպ արդյունավետ, դիդակտիկ եղանակ, և երրորդ՝ օֆշորային խմբակային կողոպուտը` որպես փողերի յուրացման դասական` բանկային աֆյորայի հիմնովին յուրացված (դեռևս կենտրոնական բանկում եղած ժամանակներից), հիմնարար ձև:
Այսպիսով, հանուն գիտության, խոսքս ուղղում եմ ազգիս առաջ երիցս խայտառակված, նախագահի բորձր հովանու ներքո երիցս ջրից չոր դուրս եկած ու երիցս չ՛դատապարտված վարչապետին՝ Եթե միայն էնքանը, ինչքանը գնացել է կովերի կրծքերի խնամքի վերաբերյալ դասախոսություններին տարեկան ուղղվեր գիտությանը, գիտնականների աշխատավարձերը 2.5-3 անգամ կաճեին, և գիտությունն ահագին կարգի կընկներ, ոլորտը կդառնար գրավիչ, երիտասարդ գիտնականը կստանար 100 000-ից ավել, որն էլի մի ծակ կփակեր: Ոլորտն ու երկիրը լքող գիտնականները կքչանային:
Հիմա` հասարակագիտական-նախագահական հարց. Էդքանը տվեցիք անկապ դասախոսությունների, որ ի՞նչ անեք: Հանկարծ լուրջ չընդունեք, ժողովուրդ ջան, թե բուն փողերը գնացել են դասախոսությունների վրա: Մի բան հաստատ է՝ մեր վարչապետը լա՜վ տնտեսագետ է. նա քաջ ծանոթ է ժողովրդի գրպանից-ի՛ր գրպան շղթայի բոլոր օղակներին: Թե ասա՝ էդքանը լցնում ես գրպանդ, որ ի՞նչ անես:
Ես ժամանակ առ ժամանակ զարնվում եմ մի պոետի կամ փիլիսոփայի մտքերի վրա: Հիմա մուսաս չինացի իմաստախոս Լաո Ցզին է: Հատուկ առաջարկ վարչապետին՝ Լաոյի շուրթերով՝ Ավելի լավ է չքավորության մեջ մաքուր լինել, քան աղտոտել քեզ անազնիվ վաստակած հարստությամբ:
Է՜, վարչապետ ջան, որ նոր-նոր էիր նստել, համեստ կենցաղավարության ու ապրելակերպի դասեր էիր տալիս ժողովրդիս, բայց էսօր քո իսկ ամենամերձավոր սուրբ ընկերը բենթլիով է ֆռֆռում: Որ ի՞նչ անի։ Դե որ խոսքն եկավ, մի ասույթ-հատուկ առաջարկ էլ Խուն Ցզիչենից մեր Մեծն Բենթլիիստին՝ Մեծատոհմիկի կառքում նստած՝ անկարելի է չերազել լեռնային բարձունքների անտառների մասին: Ապրելով անտառային առվակի մոտ՝ անկարելի է չմտածել կայսրի պալատում ծառայողների հոգսերի մասին: Արդ՝ համբուրելով կասկածելի գործերի մեջ խառնված աջդ, հիշեցնենք, որ առաքելություններիցդ գլխավորն է՝ ապրել համեստ կենցաղով, ժողովրդին մոտիկ: Այնպես որ՝ իջե՜ք, իջե՜ք բենթլիից ու ապրեք անտառային առվակի մոտ:
Երբ մեր պարոն վարչապետը նոր-նոր նստեց (վարչապետ հա՜, ուրիշ բան չկասկածեք), հավատացինք, ցնծացինք, որ վերջապե՛ս մի կարգին ղեկավար եկավ։ Քիչ էր մնում իրար ասեինք՝ կառավարություն եկավ և հայտնեցավ. բոլորիս մե՜ծ ավետիս… Ավա՜ղ, ազգս երիցս խափվեց:
Դե հիմա՝ ասելիքս ո՞րն է՝ վարչապե՛տ ջան, էդ օֆշորների գումարները, որ երկնքից մանանայի պես թափվել են հաշվեհամարիդ վրա, ուղղիր գիտությանը:
Մտորումներ. չեղավ՝ մի տենց բարեգործ էլ մեր հաշվեհամարին ռաստ գար: Ասենք՝ հաշվեհամար ունե՞ս, որ խոսում ես, ո՞ւր գցեր փողերն էդ խեղճ բարերարը: Բայց, ժողովուրդ, պատկերացրի, որ մի տենց բան լիներ է՞… բոլորիդ՝ մեծ մաղարիչ… առաջինը՝ պարտքերս կտայի, էն Գոռի հորը հե՜ռվից տեսնելիս ճամփաս փոխում եմ, էդ մարդու 10 000-ը կտայի ու բաց ճակատով կբարևեի հաջորդ օրվանից, տանս ռեմոնտը կվերջացնեի, գիշերը պառկելուց առաջ կհիշեի, որ պարտք-մարտք չունեմ ու հանգի՜ստ քուն կմտնեի… ժողովուրդ, էս հարցում ով ինձ հասկանում է, թող ձեռք բարձրացնի: Լա՜վ, չերազենք, Արա՛մ, գործե՛լ է պետք:
Ուրեմն՝ առաջարկ, էն էլ՝ հատուկ, էն էլ՝ վարչապետիս. օֆշորների գումարները ուղղիր գիտությանը, վարչապե՛տ ջան. հա՛մ բաց ճակատով կմնաս ժողովրդի մոտ, հա՛մ գիտնականի աչքում կբարձրանա լրի՜վ ընկած վարկանիշդ, մարդիկ՝ բավարարված, գլուխները կախ կաշխատեն: Դու էլ հո լա՛վ գիտես՝ ոնց են աշխատում մեր գիտնականներն ու երկրիդ անունը դրսերում բարձր պահում: Հա՛մ կազատվես էդ կեղտոտ փողերից ու օրերից մի օր պոստդ կթողնես՝ հարգված ու երիցս մաքրագործված:
…Մեծագույն հաղթանակն այս աշխարհում գովասանքի խոսքի իսկ արժանի չէ: Մեծագույն հանցագործությունն այս աշխարհում պարսավանքի խոսքի իսկ արժանի չէ: Թե չէ… սենց որ գնա, ժողովրդի կողմից պարսավանքի խոսքի էլ չես արժանանա:
Էստեղ ես հիշեցի, որ առաջարկս վերցրել եմ ՊԳՖԱ-ից, միտքը պատկանում է Viparmenia Portal—ին։ Էնտեղ գրած է էսպես. «—Առաջարկում եմ` Վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանն հրապարակավ հայտարարեն, որ իրենք լիազորում են ցանկացած օֆշորային ու արտասահմանյան բանկերում առկա ԻՐԵՆՑ անունով բացված հաշիվները փոխանցվեն գիտության ֆինանսավորմանը, օրինակ գիտության պետական կոմիտեին, ակադեմիային կամ որևէ հայաստանյան գիտահետազոտական կենտրոնի․․․»
Հա՛, էդ նախավերջին միտքն էլ Լաո Ցզիինն էր:
Արամ Պապայան
«Լուցերնի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը 43-րդ րոպեին գրավեց դարպասը, սակայն հարվածի պահին ընկնելով՝ ստացավ սրունքաթաթային հոդի վնասվածք:
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, բուժզննման արդյունքում պարզվել է, որ Հենրիխ Մխիթարյանի ապաքինման համար կպահանջվի 4 շաբաթ:
Հիշեցնենք, որ Գերմանիայի 2013/2014թթ. առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 9-ի, իսկ հուլիսի 27-ին «Բորուսիան» Գերմանիայի Սուպերգավաթի խաղում մրցելու է Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մյունխենի «Բավարիայի» հետ:
http://www.youtube.com/watch?v=k2SlMi57qs4&feature=player_embedded
Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ հորից ստացած իրենց տեղեկությունները լիարժեք չեն և հստակ չգիտեն՝ հայրը հիվանդանոցում է, թե՞ արդեն կալանավայր են տեղափոխել։
Աղջկա կարծիքով, հայրը հանցագործ չէ, ավելին, ըստ նրա, Հրաչյան ամեն ինչ արել է, որ կանխի վթարը։
«Ես ուրախ կլինեմ, որ նա արդարացվի, բայց եթե պետք է պատիժ կրի, ապա գոնե կրի Հայաստանում»,-ասել է Լիլիթ Հարությունյանը և հավելել. «20 տարի է վարում է, երբևիցե չի եղել դեպք, որ ինչ-որ պատահար լինի։ Երեք ամսով էր գնացել Ռուսաստան, պատահական է մեկնել, հետո այդ կազմակերպության կողմից հրավեր ստացել։ Կազմակերպությունից ոչ մի բան չի ասել, ասել է, որ ամեն ինչ նորմալ է»։
Լիլիթը պատմել է, որ ռուսաստանաբնակ իրենց հարազատներին թույլ չեն տվել հագուստ փոխանցել Հրաչյա Հարությունյանին։
Անդրադառնալով այն լուրին, թե եղբայրը զոհվել է բանակում՝ նա տեղեկացրել է, որ ենթադրում են, թե բանակում գոյացություն է առաջացրել, բայց զինծառայության ժամանակ չի մահացել:
Ասուլիսի մյուս բանախոս Միջազգային իրավունքի փորձագետ Տարոն Սիմոնյանի տեղեկացմամբ, Հարությունյանին հնարավոր է տեղափոխել Հայաստան. Ռուսաստանում գործընթացի ավարտից հետո նա կարող է պատիժը կրել Հայաստանում:
«Այն, որ այս ամենը անձնի արժանապատվության համար նվաստացուցիչ է, դա անկնհայտ է: Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 21-րդ հոդվածն արդեն իսկ արգելում է անձնի նկատմամբ նվաստացուցիչ վարվելը: Բացի այդ, կան միջազգային իրավունքի մի շարք փաստաթղթեր, որոնք ևս խախտվել են»,-ընդգծել է փորձագետը:
Խնդիրը ոչ հայերի, ոչ ռուսների, ոչ. էլ մեր դառը ճակատագրի մեջ է՝ միանգամայն այլ տեղ է։ Եթե Հրաչի տեղը ռուս լիներ, նրան չէի՞ն ստորացնի, դուք չե՞ք կարդացել կամ չե՞ք լսել, թե ինչպես են վարվում ՌԴ ոստիկանները ձերբակալվածների հետ՝ անկախ իրենց ազգությունից։ Իսկ եթե պատահարը Հայաստանում տեղի ունենար, մեր իրավապահները կասկածյալ վարորդի հետ պատշաճ ձևո՞վ կվարվեին։ Խնդիրը, հետևաբար, այն է, որ Հայաստանը և Ռուսաստանը իրավական պետություններ չեն, բայց՝ ոչ այն պատճառով, որ այդ երկրներում ռուսներ կամ հայեր են ապրում։ Հակառակը՝ իմ տպավորությամբ, մեր երկու ժողովուրդները ավելի են հակված հոգևոր արժեքների, քան այլ՝ «ավելի զարգացած» ազգեր։ Պարզապես վերջիններս դարերի ընթացքում կարողացել են նորմալ պետություններ ստեղծել, իսկ մենք 20 տարվա ընթացքում՝ առայժմ ոչ։ Շարունակում ենք ապրել ցարական Ռուսաստանի և Խորհրդային Միության իներցիայով, որոնք խիստ անիրավ պետություններ էին։ Մասնավորապես, այդ պետությունների ավանդույթի համաձայն՝ երբ մարդը ընկնում է «մենթանոց»՝ նրա հետ կարող են անել ամեն ինչ՝ նվաստացնել, ծեծել, խոշտանգել և այլն։
Ինձ, ճիշտն ասած, այստեղ ոչ այնքան խալաթն է անհանգստացնում, որքան այն, ինչ արդեն նկատել է գործընկերներիցս մեկը, ակնհայտորեն շոկի մեջ գտնվող, վնասվածքներ ստացած կասկածյալին ինչ- ֊որ դեղեր են ներարկում և քարշ են տալիս դատարան: Արդյոք նա կարո՞ղ է նման վիճակում դատարանում ադեկվատ վարք դրսևորել: Ապահովվե՞լ Է արդյոք նրա պաշտպանվելու իրավունքը: Այս վերաբերմունքը չի՞ վկայում արդյոք, որ նախաքննությունը փնտրում է միայն մեկ մեղավորի, որի վրա կբարդի ողջ մեղքը: Ահա թե ինչի համար է պետք մեր դեսպանատան և հայ համայնքի ակտիվ միջամտությունը, որը առայժմ չի նկատվում:
Ես միտումնավոր չեմ անդրադառնում բուն գործի Էությանը՝ մեղավոր Է, մեղավոր չէ, որքան է մեղավոր Հրաչը: Ուղղակի զարմանում եմ, թե ինչպես են մարդիկ հերիք չի՝ իրենց ճանապարհատրանսպորտային փորձագետների տեղ են դրել, դեռ Երևանից Մոսկվա մեղադրական կամ արդարացման դատավճիռներ են կայացնում: Դա էլ ոչ իրավական պետության հոգեբանական հետևանքն է:
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Հրաչյա Հարությունյանի դուստրը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ես Լիլիթ Հարությունյանն եմ, ով ունի բազմաթիվ ցավալի պատմություններ, որին ավելացավ նաև իմ հոր՝ Հրաչյա Հարությունյանի դեպքը:
Առաջին հերթին ուզում եմ ցավակցել բոլոր զոհվածների հարազատներին, թող Աստված նրանց տա ուժ ու կորով՝ դիմանալու ու համբերելու։ Ուզում եմ խնդրել, ինչու չէ, նաև պահանջել բոլոր այն պաշտոնական անձանց, ովքեր կարող են ինչ-որ բան անել, օգնել, աջակցել, խնդրում եմ, որ ծաղրելուց ու նմանատիպ հիմարություններ անելուց առաջ մի պահ քրքրեք ձեր արխիվը ու գտեք Հրաչ Հարությունյանի անցյալը, որը 90-ականներին գնաց կամավոր կռվելու ու ձեր նման հաստավիզների անդորրը սեփական կյանքի գնով պաշտպանելու: Թող Աստված տա՝ ոչ ոք նման դեպքի չհանդիպի…, բայց լսի, պարոն չգիտեմ որտեղի նախագահ, մենակ փող ուտելով չի, տեղիցդ իրար արի քո դեմ քո ազգի պաշտպաննա կանգնած ով ազատամարտիկ լինելով հանդերձ, ենթարկվումա ծաղրանքի՝ քեզ բռի մեջ վերցրած իշխանության կողմից, ուղղակի ամոթա սա քո դեմքնա.. ավելին ինքդ մտածի»:
Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի պատճառով ձերբակալված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Հրաչյա Հարությունյանը ապահովված է երկու փորձառու փաստաբանով, թարգմանիչով։ Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Մոսկվայում ՀՀ դեսպանատունը կապի մեջ է քննչական մարմնի և Հ.Հարությունյանի դատապաշտպանների հետ»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.