29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Զավեշտ է, ուղղակի, երբ փաստացի բոլոր հարցերում ձախողած բարձրաստիճան պաշտոնյաներն ամեն ամիս պարգևատրվում են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այդ մասին ասաց տնտեսագետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ նկատելով, որ հանրային ծառայողին, օրենքով սահմանված հիմքով, պարգևատրել թույլատրվում է որակյալ աշխատանքի կամ բարձր կատարողականի դեպքում հիմնականում։ Պարգևավճարների համար իրավական և փաստական հիմքեր պետք է լինեն․ ինչ հիմա արվում է, օրենքի ակնհայտ խախտում է։
«Երկրի փաստացի ղեկավարն ասում է, թե պիտի պարգևատրենք, որ լավ ապրեն պաշտոնյաները, հակառակ դեպքում՝ կզբաղվեն կոռուպցիայով։ Ստացվում է՝ պարգևատրվում են, որ լավ աշխատեն, բայց հակառակը պետք լինի։ Աբսուրդ է, երբ երկրի՝ սոցիալ-տնտեսական օրեցօր բարդացող պայմաններում ամեն ամիս իրենց աշխատավարձի չափով պարգևատրվում են նախարարները՝ այն դեպքում, երբ այդ նույն մարդիկ կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի մասին խոսելիս ինչ-որ մակրոտնտեսական անհասկանալի ցուցանիշներ են բերում, թոշակներն ու աշխատավարձերը չբարձրացնելը փորձում կապել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ»,-ասում է տնտեսագետը։
Ավետիսյանի արձանագրմամբ՝ պետական բյուջեի հաշվին բարձրաստիճան պաշտոնյաների կյանքի որակը կտրուկ բարելավվել է, իսկ շարքային քաղաքացիների՝ այդ թվում իրենց քվե տվածների սոցիալական վիճակը՝ օրըստօրե ծանրանում։
«Գործադիրում ամեն ամիս նախարարները, նրանց տեղակալները, ինչպես նաև աշխատակազմի քարտուղարները պարգևավճար են ստանում իրենց աշխատավարձի չափով։ Նախարարի անվանական աշխատավարձը մոտավորապես 800 հազար դրամ է։ Այսինքն՝ ամսական ավելի քան 1,5 մլն դրամ նախարարը ստանում է։ Ազգային ժողովի պատգամավորներն էլ վերջին 10 ամսվա ընթացքում երեք անգամ են պարգավճար ստացել։ Որ բաժանում են ամիսների, ստացվում է՝ յուրաքանչյուր ամիս նրանց իրենց աշխատավարձի 30 տոկոսի չափով գումար են ստացել։ Այսինքն՝ ավելի քան 900 հազար դրամ էլ պատգամավորներն են ստացել։ Ստացվում է՝ ամսական միջին կենսաթոշակի հնգապատակի չափով պատգամավորներն են պարգևավճարներ ստացել, 15-ապատիկի չափով էլ՝ նախարարները»,-շեշտեց տնտեսագետը։
Ավետիսյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Գործադիրում փաստացի աշխատող, հիմնական բեռն իրենց վրա կրող հատվածը չի օգտվում այդ պարգևներից, այլ՝ կոնկրետ իշխող խմբակի անդամներն են ստանում դա։
Որ ապօրինի հարստացման այդ ձևը՝ անօրինական պարգևավճարները, այս իշխանության հնարավոր է վերացնել, տնտեսագետը, անհնար է համարում, բայց համոզված է, որ իշխանությունը փոխվելու դեպքում վերացվելու են, ավելին՝ վճարված գումարները պետական բյուջե հետ վերադարձնելն է հնարավոր համարում։
Մեր զրուցակիցը շեշտում է՝ սոցիալականից բացի, նաև անվտանգային խնդիրների նկատմամբ ներկա իշխանության անտարբերությունը ցայտուն կերպով երևում է սահման պահող պայմանագրային զինծառայողին և քաղաքում շքեղ մեքենաներով շրջող պարեկին տրվող գումարների չափից։ Ի դեպ, եռամյսա հավաքների մասնակիցներին ևս պետությունը սիմվոլիկ գումար է վճարում՝ ամսական 180 հազար դրամ։ Եթե հաշվի ենք առնում այն, որ բազմաթիվ ընտանիքներ ունեն վարկային պարտավորություններ և նկատի ենք ունենում նաև այն, որ նվազագույն սպառողական զամբյուղը մեկ հոգու հաշվով կազմում է 80 հազար դրամ, ապա հարց է ծագում, թե այդ ընթացքում, օրինակ, 4 հոգանոց ընտանիքն ինչպես պետք է ապրի։
Սրանով էլ պարզ երևում է այս իշխանության պատկերն ու իշխանության գալու իրական նպատակները։ Ոստիկանն ապահովում է իրենց ու իրենց աթոռի անվտանգությունը, իսկ զինվորն ու պայմանագրայինը՝ երկրի սահմանները։ Վերջինն իրենց համար որևէ արժեք չունի»,-եզրափակեց Թադևոս Ավետիսյանը։
Ազգային անվտանգության ծառայությունը առաջարկում է ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը:
Սահմանադրությամբ ազգությամբ հայերը Հայաստանում բնակվելու պահից ունեն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք, սակայն «Քաղաքացիության մասին» օրենքով սահմանված չէ, թե որ պահից է անձը համարվում Հայաստանում բնակություն հաստատած:
«Մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող կամ Հայաստանում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, եթե օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանում: Սահմանվում է, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը, որի խնամակալը ՀՀ քաղաքացի է, կարող է ստանալ քաղաքացիություն առանց վերոհիշյալ պահանջների պահպանման: ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում օրենքն առավել մեծ հնարավորություն է սահմանել ազգությամբ հայերի համար, քան ամրագրված է Սահմանադրությամբ»,- ասված է հիմնավորման մեջ։
Գործող օրենքի նկատակը, ըստ ԱԱԾ-ի՝ հայրենադարձությունը խթանելն է, սակայն ծառայության կողմից վերջին տարիներին կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքով պայմանավորված ՀՀ քաղաքացիություն հայցող անձանց մի ստվար զանգվածը, հատկապես Մերձավոր Արևելքի երկրների՝ Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի քաղաքացիները, երբևէ չեն եղել Հայաստանում կամ ժամանել են հազվադեպ` 4-5 տարին մեկ անգամ․ «Իսկ որոշ դեպքերում ժամանել են միայն ՀՀ քաղաքացիություն հայցելու նպատակով և, որպես կանոն, չեն իրականացնում հայանպաստ գործունեություն։ Բացի այդ, եղել են նաև դեպքեր, երբ քաղաքացիություն ստանալուց հետո ՀՀ քաղաքացու անձնագրերը օգտագործել են միայն այլ պետություններ ճամփորդելու հնարավորություն ունենալու համար»։
ԱԱԾ-ն հանգել է այն եզրակացության, որ ազգությամբ հայերի համար սահմանված խրախուսող նորմերը փաստացի ոչ ամբողջապես են ապահովում օրենքում ներդրված նպատակների իրականացումը:
«Ակնհայտ է, որ օտարերկրյա պետությունների դեպքում, հատկապես առանձին դեպքերում ներքաղաքական սուր լարվածության և ռազմական գործողությունների գոտիներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից սահմանափակ ռեսուրսներով, կարճ ժամկետներում ՀՀ քաղաքացիություն հայցող անձի ներկայացրած կենսագրական տվյալների, այդ թվում` ազգությամբ հայ լինելու փաստի արժանահավատության անհրաժեշտ խորը և բազմակողմանի ստուգում իրականացնելը հաճախ անիրատեսական է դառնում»,- նշված է հիմնավորման մեջ։
Գնաճը շարունակվելու է մինչեւ 2023թ.։ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը՝ միաժամանակ նշելով, թե նախարարությունը երբեք չի ունեցել գործիքակազմ՝ գնաճը զսպելու համար։
«Կարող ենք ընդամենը բարձրացնել մարդկանց թոշակները, աշխատավարձերը, որպեսզի մարդիկ իրենց խնդիրները լուծեն»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ 2023 թվականին նախատեսվում է մինչեւ 6 հազար դրամով բարձրացնել կենսաթոշակները նպաստները։
Նկատենք, որ եթե թոշակառուների թոշակը բարձրացվում է մի քանի հազար դրամով, ապա նախարարների աշխատավարձը բարձրացվել է մինչեւ 1,5 մլն դրամի, պատգամավորներն էլ շարունակում են պարբերաբար ստանալ պարգեւավճարներ։
Լրագրողի այն հարցադրմանը, թե որպես սոցապնախարար արդարացված համարո՞ւմ է այս սոցիալական խնդիրների, աղքատության ճիրաններում գտնվող մեր քաղաքացիների ապրելակերպի ֆոնին ընդհանուր պետական ծախսերը, մասնավորապես պարգեւավճարների բաժանման համակարգը, թանկարժեք մեքենաների ձեռքբերումը, գործուղումները էկզոտիկ կղզիներ՝ Բալի եւ բադեն-բադեններ՝ նախարարը պատասխան չգտավ։
Մկրտչյանը հայտարարեց, թե բարեփոխումներ իրականացնելու համար պետք է հաշվի առնել միջազգային փորձը՝ նշելով, թե առանց միջազգային փորձի, միջազգային գործընկերների հետ շփումների, համագործակցության չեն կարող ռեֆորմներ իրականացնել ու կփակվեն քարանձավում։
Լրագրողի հարցին՝ թե պետք է կես միլիոն պարգեւավճար տան պատգամավորներին, որպեսզի դո՞ւրս գան քարանձավից՝ նախարարը հրաժարվեց պատասխանել։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը կարծում է՝ մշակութային հուշարձանների տարածքում չի կարելի մարդկանց արգելել մեկ գավաթ գինով շնորհավորել միմյանց հարսանեկան տոնի կամ կնունքի կապակցությամբ, սակայն պետք է լինեն որոշ սահմանափակումներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարն ասաց հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը՝ հիշելով ամիսներ առաջ Գառնու, իսկ օրերս Զվարթնոցի տաճարում կազմակերպված միջոցառումները, որոնք քննարկումների առիթ են դարձել:
«Մեր ենթակայությամբ գործող «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը օրինապաշտ կատարել է իր պարտականությունները: Դիմել են ՊՈԱԿ, որը դիմել է լիազոր մարմնին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, և կարգի շրջանակում լիազոր մարմինը չի առարկել միջոցառման անցկացմանը: Միջոցառման անցկացման ընթացքում եղել են բովանդակային շեղումներ կարգից»,-շեշտեց նա:
Դումանյանի խոսքով՝ հուշարձանները հանրային արժեք են ու պատկանում են ժողովրդին: Ըստ նրա՝ եթե մարդիկ ցանկություն ունեն այդ սրբավայրերում, հուշարձանների տարածքներում ինչ-որ առիթ նշել, պետք չէ արգելել, բայց պետք է պահանջել, որ տարածքը չվերածվի կերուխումի, տարբեր ճաշատեսակների մատուցման, երկարատև կենացների, ազատ ոճի երաժշտության վայրի: Նախարարը նպատակահարմար չի համարում նման տարածքները երկար ժամանակով տրամադրելը:
«Հանձնարարել եմ վերանայել կարգը: Երբ ամեն բան պաշտոնապես չի հստակեցվում, միշտ խնդիրներ են առաջանում: Հուշարձանները չպետք է ռեստորանների վերածվեն, բայց, եթե մարդիկ ցանկանում են մեկ գավաթ գինով շնորհավորել կնունքը, հարսանյաց ծեսը, ասել ոչ, չի կարելի, իհարկե, այդ ողջ ընթացքում ցանկացած քաղաքացի, որը ցանկանում է մտնել այդ տարածք, պետք է ունենա այդ հնարավորությունը: Հուշարձանը չի կարելի փակել այցելուների առաջ»,-եզրափակեց Վահրամ Դումանյանը:
Ապրիլի 26-in Լեոյի խաչմերուկում Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենայի մասնակցությամբ ավտովթարի զոհ դարձած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի անվամբ նոր կրթաթոշակային ծրագիր է մեկնարկել:
«2022 թվականի ապրիլի 26-ին Երևանում՝ Լեո փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհ դարձավ երիտասարդ գործարար Սոնա Մնացականյանը, ով ընդհամենը 2 ամիս անց պատրաստվում էր լույս աշխարհ բերել իր առաջնեկին՝ Արիային:
Սոնա Մնացականյանը վերականգնվող էներգիայի ավտոմատացմամբ զվաղվող սկանդինավյան ԶԵՎԻՏ ընկերության համահիմնադիրն էր, և Հայաստանում արդեն ստեղծել էր մեծ թիմ: Բիզնես գործենությունից բացի, նա բազում հասարակական նախագծերի համահեղիակն ու աջակիցն էր, հավատում էր, որ կրթությունը կարող է փոխել կյանքը, և որ բոլորն արժանի են այդ հնարավորությանը:
Սոնայի մեծ գործերը կիսատ չթողնելու և Հայաստանի ու Արցախի շուրջ նրա մեծ նվիրումը շարունակելու համար նախաձեռնվել է հատուկ կրթաթոշակային ծրագիր՝ խրախուսելու և աջակցելու իգական սեռի տաղանդներին: Ծրագիրը ստեղծվել է համախմբելու այն մարդկանց, ովքեր ճանաչում էին Սոնային, ծանոթ էին նրա աշխատանքին և ցանկանում են շարունակել նրա տեսլականը։
Հատուկ այդ կապակցությամբ նախաձեռնված և դեռ շարունակվող դրամահավաքին կարող են միանալ բոլոր ցանկացողները՝ Հայաստանից և արտերկրից: Հավաքագրված միջոցները կտրամադրվեն միանվագ կրթաթոշակների տեսքով տաղանդավոր հայ կանանց երեք հիմնական անվանակարգերում՝ վերականգնվող էներգիա, տեխնոլոգիա և գիտություն:
Այս փուլի հիմնական արդյունքը կլինի շուրջ 10 դիմորդների` միանվագ մրցանակների շնորհումը, որոնք կընտրվեն բաց մրցույթի միջոցով: Մրցույթը դեռ ընթացքի մեջ է, դիմորդների հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 15-ը ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ: Դիմել կարող են 18 տարին լրացած իգական սեռի ներկայացուցիչները՝ Հայաստանից և Արցախից, ովքեր բավական հիմքեր ունեն աջակցություն ստանալու համար և գործունեություն են ծավալում նշված երեք հիմնական ոլորտներում:
Կրթաթոշակի ծրագիրն ու ողջ դրամահավաքը իրականացվում է փոքր թիմի ջանքերով, որում ներգրավված են Սոնա Մանացականյանի ամուսինը, քույրը, նրա ընկերներից Սեդա Պապոյանը և գործընկերներից Լիանա Խուցիյանը:
Կրթաթոշակներն առաջին փուլով կտրամադրվեն 2022 թվականի հուլիսի 30-ին և 31-ին Երևանում կայանալիք FemInno կանանց շուրջ նորարության միջազգային կոնֆերանսի ժամանակ, որտեղ Սոնան պատրաստվում էր ելույթ ունենալ: Ամուսինը` Աշոտ Վարդանյանը, հանդես կգա ելույթով և կհայտարարի կրթաթոշակային ծրագրի բացումը:
Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակի դրամահավաքին կարող եք միանալ ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ»։
Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել
Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման նախագծի վերաբերյալ, որում ասվում է․
«Հարգելի քաղաքացիներ,
Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման նախագծի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը՝
Հուլիսի 7-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահի կողմից Հիսուս Քրիստոսի մեծ արձան կառուցելու նախաձեռնության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն։
Հայտնում ենք, որ արձանի տեղադրման տեղադիրքի ընտրության վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարություն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից որևէ փաստաթուղթ դեռ չի ստացվել։
Ընդառաջ գնալով մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգություններին, հիմնադրամի կողմից արձանի շինարարությունն այս պահին կասեցված է, դրանք կմեկնարկեն միայն պատկան մարմինների կողմից շինարարական աշխատանքները սկսելու համար համապատասխան մասնագիտական և փորձաքննական եզրակացություններն ու թույլտվությունները ստանալուց հետո։
Հիշեցնենք, որ Հատիս լեռը ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում համաձայն «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման։
Բնության հուշարձանի պահպանությունը կարգավորվում է Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով, այն է՝ ՀՀ-ում բնության հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը, ինչպես նաև այլ ենթաօրենսդրական ակտերով։
Նախագծի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունը մասնագիտական եզրակացություն կտա միայն համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո»։
Հիշեցնենք, որ շաբաթ տրվել է արձանի կառուցման մեկնարկը, իսկ դրանից մեկ օր անց ԿԳՄՍ նախարարությունը պահանջել էր դադարեցնել աշխատանքները՝ պատճառաբանելով, որ լեռան գագաթին առկա է բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց։ Հիմնադրամն իր հերթին այսօր հայտարարել է, որ դիմել է պատկան մարմիններին՝ ստանալու մասնագիտական եզրակացություններն ու շինթույլտվությունները: Հիմնադրամից նաև նշել են, որ այժմ իրականացվում են բացառապես ենթակառուցվածքներն ապահովելու նպատակով որոշ աշխատանքներ, իսկ արձանի շինարարությունը մեկնարկելու է դրական եզրակացություններից հետո միայն:
Տիգրան Աբրահամյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է.
Կառավարության որոշմամբ, 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը ՀՀ ԶՈւ-ում նախատեսված է պահեստազորի վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով:Չնայած այն հանգամանքին, որ որոշման մեջ որպես դրա անցկացման նպատակ նշված է, թե ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու, զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության մեջ ընդգրկելու անհրաժեշտությունը», օրեր առաջ պաշտպանության նախարարն ԱԺ-ում այլ նպատակ էր հնչեցնում։ Վերջինս անդրադառնալով այդ հավաքներին ընդդիմության ներկայացուցիչների ընդգրկմանն անհրաժեշտությանը, նշեց, թե «ճիշտ է ասվում՝ Երևանում երկիրը փրկելը հեշտ է, երբ կատարվում է փափուկ ու հանգիստ պայմաններում, բայց դուք, իհարկե, չեք փրկում, փորձում եք երկիրը տանել դեպի անորոշություն: Ես վերջին մեկ ամիսը հայտարարել եմ ինժեներական ամիս, համեցեք, մասնակցեք ինժեներական աշխատանքներին, մասնակցեք եռամյսա հավաքներին»։ Հիշեցնեմ, որ եռամսյա հավաքները որպես մահակ, պատիժ ընդդիմադիր հայացքներ ունեցողների դեմ օգտագործելու համար, մի քանի ամիս առաջ, շրջանառության մեջ դրեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը, ով փողոցային պայքարի դուրս եկած քաղաքացիների ու, մասնավորապես, բերման ենթարկվածների վերաբերյալ հորդորեց իրավապահ կառույցներին՝ անունները փոխանցել ՊՆ-ին ու նրանց ընդգրկել եռամսյակ հավաքներում։ Ի դեպ, չնայած այն հանգամանքին, որ իշխանությունը 44-օրյա պատերազմից հետո անընդհատ խոսում է պահեստազորի ուսուցման, վերապատրաստման ու մարտունակության բարձրացման մասին, սակայն ըստ կառավարության որոշման ստացվում է, որ այս հավաքների հիմնական նպատակը մարտական հերթապահության ներգրավումն է, իսկ ըստ Պապիկյանի՝ նաև ինժեներական աշխատանքների անցկացումը։ Ես ինքս պահեստազորայինների ակտիվ հավաքների անցկացման ջատագովներից եմ, ով համարում է, որ Հայաստանի նման երկրները պարտավոր են ունենալ մարտունակ պահեստազոր, սակայն որպես պահեստազորի սպա վիրավորական եմ համարում, երբ մեր երկրում եռամսյակային հավաքների ընդգրկումը պետական բարձր մակարդակով որպես պատժամիջոց է սահմանվում։ Սա, իհարկե, առաջին հերթին խոսում է օրվա իշխանությունների լեզվամտածողության, էության, գաղափարական դատարկության մասին։Եռամսյա հավաքներին ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց ներգրավումը ես կարևորում եմ այլ տեսանկյունից։ Ինքս ծանուցագիրներ ստացած շատ մարդկանց հետ իմ զրույցներում նշում եմ, որ հավաքների մասնակցությունը, եթե մի կողմ դնենք դրա քաղաքական գործոնը, բացի երկրի պաշտպանությանը մասնակցելու կարևոր առաքելությունից, նաև հնարավորություն է խորքով ուսումնասիրելու բանակում առկա իրավիճակը, ներկայումս նկատելի արատավոր բարքերն ու բացասական միտումները։ Խնդրել եմ բանակի հետ առնչություն ունեցող/ունեցած և վերլուծական հմտություններ ունեցող մի տասնյակի հասնող քաղաքացիների, եռամսյակային հավաքների օրերին, տեղում թուղթ ու գրիչով արձանագրել կազմակերպչական, մարտական պատրաստության, գաղափարադաստիարակչական բնույթի բոլոր խնդիրները և հետագայում սրանք մասնագիտական քննարկումների դաշտ բերել։Քննարկումների բաց կամ փակ ձևաչափը, դրա հետագա հանրայնացումը կախված է թեմայի բնույթից, անվտանգության նկատառումներից և իրավիճակային առանձնահատկություններից, բայց տեղեկատվության հավաքագրումն ու խնդիրների խմբավորումն առաջնահերթություն է։ ՀԳ. Երկիր հանձնողները, հազարավոր մարդկանց կյանքեր խլածներն ու ադրբեջանական քմահաճույքներ կատարողները դեռ ընդդիմությանը հեգնում են, թե բա՝ «փրկիչներ»։ Դե բա ձեր ձեռքից իշխանության ղեկը պետք է խլել, որ գոնե փրկենք այն, ինչը դեռ չեք հանձնել, ապահովենք այս տարածաշրջանում հայի ֆիզիկական գոյության և արժանապատիվ կյանքի պայմանները։
Ստեփանակերտի Պոլ Էլյուարի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնում միանգամից երեք շնորհանդես էր՝ Համլետ Պետրոսյանի և Նժդեհ Երանյանի «Արցախի կոթողային մշակույթը», Համլետ Պետրոսյանի և Հայկուհի Մուրադյանի «Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» գրքերի և «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» www.monumentwatch.org կայքի։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կայքից։
ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն իր երախտագիտությունն է հայտնել հեղինակներին՝ նշելով, որ գրքերն ու կայքը կարևոր զենք են լինելու մեր մշակութային ժառանգության պահպանման համար տարվող պայքարում. «Արցախի մշակութային ժառանգությունը հայտնվել է ոչնչացման վտանգի մեջ: Մեր վանքերը, հնամենի խաչքարերը, մեր հուշարձաններն Արցախի դարավոր գոյության պատմական վկաներն են: Ժողովրդին զրկել իր մշակույթից, կնշանակի զրկել ապագա ունենալու հնարավորությունից: Մենք պետք է պայքարենք ցանկացած միջոցով»։
«Լավ թիմ է ձևավորվել՝ ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ. դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյան, պ.գ.թ. Նժդեհ Երանյան, պ.գ.թ. Հայկուհի Մուրադյան և ուրիշներ, որոնք լուրջ աշխատանքներ են կատարել: Կարծում եմ՝ դրանք ավելի շատ պետք է ներկայացնենք գիտական շրջանակներում, քանզի այսօր Ադրբեջանը բավական ագրեսիվ է գործում»,- իր խոսքում նշել է ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը:
Համլետ Պետրոսյանն, ով ծնունդով արցախցի է, վստահեցրել է, որ այսուհետ անելու է առավելագույնը՝ իր մասնագիտական կարողություններով ու պաշարով ծառայելով Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը. «Ես համեստ աշակերտի պես փորձել եմ կատարել իմ աշխատանքը, երբեք իմ պատկերացումներին համապատասխան չեմ գրել ինչ որ բան: Մեր ուժը, առաջընթացը կայանում է թիմային աշխատանքի մեջ: Մենք ոչինչ չենք հնարել, ոչինչ չենք ավելացրել, արձանագրել ենք փաստեր՝ հերքելով ադրբեջանցի գործընկերների մոտեցումները»։
«Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» գրքույկը ստեղծվել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ: Աշխատանքների իրականացմանն աջակցել է նաև ՀԲԸՄ-ը:
«Մշակութային անվտանգությունը ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է, հատկապես փոքր ազգերի համար, մասնավորապես մեր ժամանակներում: Մի կողմից համահարթեցումը, մշակութային ուծացումը, մշակութային էքսպանսիան, մյուս կողմից էլ պատերազմներն իրական սպառնալիք են մշակութային ժառանգության պահպանման համար: Այս դեպքում ելքը մեկն է. երկրի սահմաններն անձնազոհաբար պաշտպանելուն զուգահեռ պաշտպանել քո դարավոր պատմության ու քաղաքակրթության վկա հանդիսացող հոգևոր ու նյութական մշակութային ժառանգությունը:
Մշակութային ժառանգության պաշտպանության ու պահպանման խնդիրներով մտահոգ մի խումբ գիտնականներ, հավաքվելով այս գաղափարի շուրջ, ստեղծել են այդ մարտահրավերներին դիմակայելու միջոցներ, գործիքներ»,- նշված է նախարարության կայքում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրման և Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ:
Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է.
«2022 թ. փետրվարի 28-ին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից ստացված՝ «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրմանը վերաբերող գրությանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունը մարտի 17-ի N 34/14.2/5473-2022 գրությամբ հիմնադրամին տեղեկացրել է, որ «… նախատեսվող մոնումենտալ քանդակ-համալիրի տեղադիրքը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթները և բացառել պատմության և մշակույթի հուշարձանների կամ դրանց պահպանական գոտիների տարածքներում այն տեղադրելուց»:
Վերոնշյալ գրությունից հետո որևէ նախագիծ կամ ծրագիր նշյալ հիմնադրամի կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարություն չի ներկայացվել, իսկ Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի ընտրության վայր տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից:
Միևնույն ժամանակ նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցներն ահազանգել են, որ դեպի Հատիս լեռան գագաթ իրականացվում են ճանապարհի ուղղման և լայնացման աշխատանքներ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հանձնարարությամբ ս/թ հուլիսի 7-ին վերոնշյալ ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզի հուշարձանների պահպանության մարզային ծառայության աշխատակիցները հնագետի ուղեկցությամբ այցելել են տարածք, կատարել համապատասխան ուսումնասիրություններ:
Հիշեցնենք, որ Հատիս լեռան փեշերին ընդհանուր առմամբ առկա են պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված շուրջ 20՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ:
Տեղեկացնենք նաև, որ դեռևս 2019 թ․ հայ-իտալական հնագիտական արշավախմբի ուսումնասիրությունների արդյունքում Հատիս լեռան գագաթին նախնական տվյալներով առկա է բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց /նորահայտ օբյեկտ/, որի պարիսպները շատ լավ տեսանելի են օդային լուսանկարներից:
Նշյալ նոր հայտնաբերված հնավայր-ամրոցի տարածքում իրականացվել են հողի լիցքի և հարթեցման աշխատանքներ: Այնուամենայնիվ, անգամ եթե նորահայտ օբյեկտը դեռ ընդգրկված չէ հուշարձանների պետական ցուցակում, ակնհայտ է, որ այն հնավայր-ամրոց է, և համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշման 43-րդ կետի՝ «Հիմնարկները, իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքների կատարման ժամանակ պատմական, գիտական, գեղարվեստական և այլ մշակութային արժեք ունեցող հնագիտական և մյուս օբյեկտների հայտնաբերման պահից պարտավոր են դադարեցնել աշխատանքները և դրա մասին անհապաղ հայտնել լիազոր մարմնին»:
Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի` «Պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտն ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պահպանվում է մինչև հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նորահայտ հուշարձանը տնօրինող իրավաբանական կամ ֆիզիկական անձը պարտավոր է ապահովել դրա անվթարությունը, իսկ պետության կողմից այն վերցնելու դեպքում սեփականատիրոջ կրած վնասը փոխհատուցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հուշարձանի հայտնաբերման փաստը թաքցնող, այն հաշվառելու և ուսումնասիրելու համար արգելքներ ստեղծող, ինչպես նաև գտածոները ոչնչացնող կամ յուրացնող անձը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը, միևնույն ժամանակ իր լիազորությունների և պատասխանատվության սահմաններում մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին»։
Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցին դեմ է արտահայտվել արձանի տեղադրմանը: ԵԿեղեցին Ծառուկյանին հորդորել էր նման նախաձեռնություն չիրականացվելլ, քանի որ այն հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Չանյաած եկեղեցու դիրքորոշմանը՝ Ծառուկյանը նախագիծը չէր չեղարկել: Օրեր առաջ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ստացել են փաստաթղթելը եւ դրական են գնահատում արձանի տեղադրումը: Փաշինյանի խոսքով՝ այն կխթանի զբոսաշրջությունը:
Գործող վարչապետին դուր է եկել Հիսուսի մեծ արձանը սարի գլխին տեղադրելու միտքը, որն, ըստ նրա, պետք է տուրիստներին գայթակղի գալ Հայաստան: Այսինքն, մարդիկ հատուկ գալու են Հայաստան, որպեսզի Հիսուսի արձանը տեսնեն:
Եթե Հիսուսի արձանի տեղադրումը ոչ թե հոգևոր, այլ տուրիստական ակտ է, ապա, ըստ ժանրի կանոնների, արձանի մոտակայքում պետք է զարգանա հարակից ինֆրաստրուկտուրան՝ խաշանոցներ, հասարակաց տներ, նայթ քլաբներ, խաղատներ, հետո Հատիսի ստորոտում կարելի է գեյ փրայդներ կազմակերպել, դա էլ կխթանի տուրիզմը, հատկապես հարակից երկրների տուրիստների համար, որտեղ դա անցկացնելը դժվար է: Բնական է, այդ ամենը սարքելուց, մոռանալու են հանրային զուգարանների մասին ու մոտակա ծառերի արանքում են տուրսիտները հոգալու կարիքները, հետո, առանց ձեռքերը լվանալու, ճաշակելու են արձանի աստիճանների մոտ վաճառվող թթու լավաշն ու չորացրած մրգերը, փորձելու են նվագել վաճառվող դուդուկների վրա ….: Մի խոսքով, հոգևոր ու մարմնական սննդի կոմպլեմենտարիզմ:
Կառավարությունը Հիսուսի արձանի տեղադրումը հիմնավորում է տուրիզմով, նման ձևակերպումը աներևակայելի էր պատկերացնելը:
Մի պահ փորձեցի արձանի տեղադրմանը լուրջ մոտենալ, գնալ 7-9 դդ. պատկերամարտության ու պատկերապաշտության պայքարի աստվածաբանական ու բարոյագիտական ձևակերպումներին (Բյուզանդիայում պատկերմարտները հիմնականում հայերն էին ու հայ եկեղեցին էր հատկապես խիստ վերաբերվում դրան), հետո քննարկել Հին ու Նոր կտակարաններում կուռքերի պաշտամունքի արգելքին, տարբեր եկեղեցիների մոտեցմանն այդ հարցին, նաև հասկանալ, թե Իսլամում ինչպես են մոտենում պատկերների ու արձանների պաշտամունքին՝ կռապաշտությանը, որը հրեաների ու քրիստոնեաների ազդեցությամբ է ձևավորվել և այլն (նաև այսօրվա իրավիճակից բխող նման արձանների ու, առհասարակ, կրոնների հնարավոր դերին ու այդ արձանի խորհրդին): Հետո հասկացա, որ դրա իմաստը չկա էլ:
Մեկ է, մարդկանց մի մասը գնալու է արձանի մոտ պաշտամունք իրականացնելու (աքլոր ու գառ մորթելու), հետո, կես ժամ անց, արձանի տուրիստական զոնայում օգտվելու է վերը թվարկված տուրիստական ինֆրաստրուկտուրայի բարիքներից, Սպիտակցի Հայկոյի կլկլոցների տակ: Այլ իմաստ կառավարությունը չի էլ դրել արձանին տեղադրմանը դրական մոտեցում ցույց տալուց:
Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.