29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է, որ 2020 թվականի պատերազմից հետո ստեղծված ստատուս քվոն վտանգներով է հղի․ «Անվերջ սպանվելու վտանգի տա՞կ ենք ուզում մնալ, թե՞ կոնֆլիկտը պետք է լուծել»։
Իսկ այդ նպատակի համար նա տեսնում է անհրաժեշտություն՝ 30 տարի պատերազմներով և ռազմական բախումներով անցնող հայ և ադրբեջանցի ժողովուրդների «վերքերն ապաքինել՝ թշնամանքը խորացնելու փոխարեն»։
«Ադրբեջանը խոցվել է 94-ի պատերազմում՝ 25․000 զոհ տալով և 600․000 փախստական ունենալով, թե՞ միայն մենք ենք զոհը, վերքերը երկկողմանի պիտի լավացնենք։ Ծուղակ է մեզ՝ ադրբեջանցիների հետ հարատև թշնամության դրդելը․ թշնամանքը չպիտի սնենք»,- ասում է Թորոսյանը։
Կառավարող ուժի՝ ՔՊ-ի վարչության անդամ Արսեն Թորոսյանը կարծում է, որ նախորդ տարիներին պետությունը ձախողվել է՝ չկարողանալով հասնել Արցախի անկախության։ Ասում է, որ այդ գաղափարն ինքնախաբեություն է եղել․ «Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել»։ Ըստ պարոն Թորոսյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր գործընկերներն աշխատում են, որ ական կամ հետաձգված պայթյուն չլինի Արցախի հարցի լուծումը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Կառավարության այսօրվա` սեպտեմբերի 8-ի նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կրկին հիշեցրեց, որ նախատեսում են թոշակների բարձրացում առնվազն 3 հազար դրամով։
«Օգոստոսի 24-ի կառավարության նիստում սեպտեմբերի 1-ից բազային կենսաթոշակի չափը սահմանվեց 21 հազար դրամ՝ նախկին 18 հազար դրամի փոխարեն, իսկ նվազագույն կենսաթոշակի չափը 28 հազար 600 դրամի փոխարեն սահմանվեց 30 հազար 500 դրամ։
Գործող օրենքով՝ կենսաթոշակառուների որոշակի խումբ ավելի քիչ էր ստանում, քան երեք հազար դրամը, և մենք որոշեցինք, որ բարձրացնենք նաև նվազագույն կենսաթոշակի չափը՝ հասցնելով 31 հազար 600 դրամի, որը կերաշխավորի, որ բոլոր կենսաթոշակառուները մեր խոստացած 3000 դրամը ստանան: Այս նախագծի ընդունման արդյունքում 16 հազար 600 կենսաթոշակառուների, 5 հազար 186 զինկենսաթոշակառուների ու շուրջ 75 հազար նպաստառուների համար սեպտեմբերի մեկից կավելանան կենսաթոշակներն ու նպաստները», — ասաց նախարարը։
Այսպիսով՝ այն թոշակառուները, որոնց թոշակը բարձրացել էր 1900 կամ 2500 դրամ, մնացած հատվածը հոկտեմբերի կենսաթոշակի հետ կստանան։
«Ընդհանուր առմամբ՝ 97 հազար շահառուի համար սեպտեմբերի 1-ից կավելանան կենսաթոշակներն ու նպաստները, որը կստանան հոկտեմբեր ամսվա թոշակի հետ միասին», — ասաց Մկրտչյանը։
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ ասաց, թե կառավարության համար կարևորագույն նպատակներից մեկն է թոշակների բարձրացումը։
«Կարծում եմ՝ այս քայլը կարևոր առաջընթաց էր», — նշեց նա։
ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին ճանաչողները, նրա մարտական ընկերները վճռական են տրամադրված՝ պայքարելու են այնքան, մինչև թյուրիմացաբար կամ միտումնավոր կալանքի տակ առնված հրամանատարն ազատ արձակվի։
Միքայել Արզումանյանի մարտական ընկեր Յաշա Խաչիյանը, ով Միքայել Արզումանյանի հետ միասին կռվել է Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հրամանատարության ներքո, շեշտում է՝ Միշան (նկատի ունի Միքայել Արզումանյանին) զինվորից գեներալ-լեյտենանտ է դարձել իր տաղանդի, համարձակության ու խելքի շնորհիվ։
«Փոքր ժամանակվանից ճանաչում եմ Միշային։ Ճարպիկ, համարձակ, անվախ տղա էր։ Մայիսի 8-ին մեր վաշտից առաջինն ինքն է բարձրացել Շուշի։ Աշոտ Ղուլյանն (Բեկոր) ասաց՝ մեկը թող բարձրանա պատով, ինքն էլ, որ ամենաթեթևն էր ու շատ համարձակ, անմիջապես բարձրացել, նստել է բանտի պատին ու սկսել գնդացրով կոտորել ներսում գտնվող թուրքերին»,-հիշում է Միքայել Արզումանյանի մարտական ընկեր, Շուշիի ազատագրման ռազմագործողության մասնակից Յաշա Խաչիյանը։
Ազատամարտիկը շեշտում է՝ Բեկորը բոլոր մարտերին իր հետ տանում էր Միշային. ով լիներ՝ չլիներ, Միշան կար։
«1992թ. Լեոնարխ գյուղի վերևում ծանր մարտեր էին։ Ժամից ավել թշնամին անընդհատ գրոհում էր։ Այդ ժամանակ Միշան գլխից վիրավորվեց։ Ուղարկեցինք հոսպիտալ ու ասացինք՝ կմնաս այնքան, մինչև վերքդ լավանա։ Գնաց, վիրակապեցին, հետ եկավ։ Ասացինք՝ ինչո՞ւ ես եկել, ինքն էլ թե՝ ձեզ չէի կարող էստեղ մենակ թողնել»։
Խաչիյանը հիշում է՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ ոչ ոք նահանջելու մասին չէր մտածում, որևէ մեկի մտքով չէր անցնում մարտադաշտը, ընկերոջը թողնել ու փախչել։
«Ամեն անգամ մարտի գնալուց առաջ Բեկորն ընտրում էր, թե ով պետք է գնա իր հետ։ Ում չէր ասում, որ գնա իր հետ, նեղանում էր։ Մայիսի 8-ին, երբ պատրաստվում էինք Շուշիի ռազմական գործողությանը, 88 հոգի էինք մեր վաշտից։ Բեկորն ընտրեց առաջին խումբը՝ բաղկացած 45-50 հոգուց, որը պիտի առաջինը բարձրանար։ Մնացածները նեղացել էին, որ առաջինը չեն մտնելու մարտի մեջ, ասում էին՝ բա էլ ինչո՞ւ ենք եկել էստեղ, եկել ենք՝ պիտի կռվենք։ Էն ժամանակ բոլորս համարձակ էինք, չգիտեինք՝ փախչելն ինչ է։ Եթե մեկը հանկարծ փորձեր նման բան անել, կկրակեինք»,-պատմում է ազատամարտիկը։
1992թ. նոյեմբերին Ստեփանակերտի առաջին վաշտը վերակազմավորվում է գումարտակի. Գենադի Հակոբյանը նշանակվում է գումարտակի հրամանատար, Միքայել Արզումանյանը՝ վաշտի հրամանատար։
Միքայել Արզումանյանի ռազմական վերընթաց ուղին այդտեղից էլ սկսվում է։
Պահեստազորի սպա Արմեն Պետրոսյանը եւս հավաստիացնում է՝ ՊԲ նախկին հրամանատարը գեներալ-լեյտենանտի կոչումն արդարացիորեն վաստակել է ու ինքը նահանջի հրաման չտվող, հմուտ հրամանատար է։
«Հինգ տարի Միքայել Արզումանյանի անմիջական հրամանատարության ներքո ծառայել եմ։ Երբ ինքը ՊԲ հրամանատարի տեղակալ էր և բանակի մարտական պատրաստության համար էր պատասխանատու, ես եղել եմ զինպատրաստության պետ։ Ամեն անգամ, երբ գալիս էր ստուգումների, հարցնում էր՝ ինչո՞վ կարող եմ օգնել, որ զինվորների պատրաստվածության մակարդակն ավելի բարձրանա։ Հիշում եմ՝ 2017թ.-ին մենք էլ մասնակցեցինք բանակային ձեռնամարտի միջազգային առաջնությանը և վերադարձանք մրցանակային տեղերով։ Այդ արդյունքներին հասել էինք Արզումանյանի մեծ ներդրման շնորհիվ նաև։ Ինքն իրեն իր ուսադիրներից զարմացած գեներալի պես չէր պահում, երբեք վերևից չէր նայում զինվորներին. իրեն պահում էր զինակից ընկերոջ պես»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Պետրոսյանը։
Ի աջակցություն Միքայել Արզումանյանի՝ Ստեփանակերտում երեկ կայացած ակցիային՝ ի թիվս ՊԲ նախկին հրամանատարի մյուս զինակից ընկերների, մասնակցում էին նաև ազատամարտիկներ Արմենն ու Յաշան։
Ռուբեն Վարդանյան և այլն, և այլն, իրենց հայրենասիրական անկեղծությանը ես չեմ հավատում: Այս մասին 24news.am–ի տաղավաում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ռուբեն Վարդանյան, և այլն, և այլն, իրենց հայրենասիրական անկեղծությանը ես չեմ հավատում, ես իրավունք ունեմ չհավատալու այդ մարդու հայրենասիրական պոռթկմանը, բայց լավ է, որ կփորձի գոնե իր բիզնես օբյեկտների համար ներդրումներ անել Արցախում։ Ես տեսնում եմ տարբեր վերլուծական շրջանակներ սկսել են քծնել Վարդանյանին, քծնել նաև իրենց կանանց միջոցով, մտածելով՝ իրենց կգնի ու քաղաքագիտական փտած վերլուծությունները փաթեթով կվաճառեն նրան: Ես վստահ եմ, ես իրավունք ունեմ չհավատելու «Ապրելու երկիր» կուսակցության լիդերների ազնվությանը, երբ ասում են՝ ապրելու երկիր, բաց իրենց երեխաներն ապրում են այլ երկրում: «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավարի երկու որդիներն ապրում են այլ երկրում, Ռուբեն Վարդանյանի ընտանիքն ապրում է այլ երկրում, ես իրավունք ունեմ չհավատալու «Ապրելու երկիր» լիդերշիփի ազնվությանը։ Արևմտյան սանկցիաներից խուսափելու բիզնես պրոյեկտների լոլոները թող իրենք կախեն նրանց ականջներին, ովքեր դրանց կհավատան»։
Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց՝ ինքը չի բացառում, որ Ռուբեն Վարդանյանը կարող է դառնալ ՀՀ հաջորդ ղեկավարը․ «Ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանի հեռահար պրոյեկտների մեջ կա դա»։
Արցախի Հանրապետությունը, Հայաստանի հանրաապետության հետ կապող միջանցքով անցնող նոր երթուղով ադրբեջանական տրանսպորտային միջոցների անցումը պայմանավորված է նախկին երթուղում տեղակայված եւ նոր երթուղում վերատեղակայվող խաղաղապահ զորակազմի հենակետերի տեղափոխման աշխատանքներին մասնակցությամբ` համաձայնեցված նաեւ Արցախի իշխանությունների հետ: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակից:Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ից Հայաստանից Արցախ երթևեկությունն իրականացվում է այլընտրանքային ժամանակավոր ճանապարհով։ Ժամանակավոր ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատ է։ Այստեղ, սակայն, շինարարական աշխատանքները շարունակվում են, կառուցվում է նաեւ Սուս եւ Աղավնո գյուղերն իրար կապող ճանապարհ։ Հիմնական ճանապարհի՝ Արցախով անցնող հատվածի շինարարությունը ադրբեջանական կողմը ավարտել է դեռ հուլիսին, հայաստանյան հատվածի շինարարությունը, որը մեկնարկել է օգոստոսի 4-ին, նախատեսվում է ավարտել հաջորդ գարնանը։Նշենք, որ Ադրբեջանի՝ ավելի քան 11 մետր լայնությամբ և 21 մետր երկարությամբ նորակառույց ճանապարհը սկսվում է Մեծ Շենով, հասնում է դեպի Հին Շեն, այնուհետև ձգվում մինչև Աղավնո գետի վրա կառուցված կամուրջը: Կամրջին շինարարական աշխատանքները ավարտվել են՝ կապելով գետի երկու ափերը: Նոր հիմնական ճանապարհի ընդհանուր երկարությունը 32 կիլոմետր է, որից 10 կիլոմետրը Հայաստանի տարածքում է։ Հայկական կողմը շինարարությունը սկսել է օգոստոսից։ Շինարարությունը կավարտվի հաջորդ գարնանը։
Դուք, Հայաստանի եւ Արցախի մնացած միֆական գեներալները, ունեիք շանս չլռելու, խոսելու, եթե իրապես ասելու բան ունեիք, ինչպես խոսում էիք պատերի տակ եւ կիսաակնարկներ էիք անում հարցազրույցներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրա Զոհրաբյանը։
«Նամակ Օնիկ Գասպարյանին
Բարեւ Ձեզ պարոն գեներալ-գնդապետ։
Շոգ Է։ Ահավոր շոգ։ Ու էս շոգին Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին մեղադրանք առաջադրելուց եւ կալանավորելուց հետո, քիչ առաջ ՀՀ Քննչական կոմիտեն, ինչպես եւ սպասելի էր, մեղադրանք առաջադրեց Արցախի Պաշտպանության բանակի նախկին եւս մեկ հրամանատարի՝ Ջալալ Հարությունյանին, ում առաջադրված մի քանի լիստ ծանր մեղադրանքը եթե կարճ ամփոփեմ՝ Ջալալի անփութության, անգործության եւ դիլետանտիզմի պատճառով մենք ունեցել ենք մարդկային եւ տարածքային լրջագույն կորուստներ։
Փաստորեն, Միքայել Հարությունյանի պատճառով մենք կորցրել ենք Շուշին, Ջալալ Հարությունյանի պատճառով՝ բազմաթիվ այլ բնակավայրեր ենք հանձնել ու անմեղ զոհեր տվել։
Հաջորդ դուք եք, պարոն գներալ-գնդապատ։ Ջալալ Հարությունյանն էլ էր Ձեր նման կարծում, որ իր հնազանդ լռությունը, իր նիկոլահպտակությունն ու՝ «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» բոլոր մորթապաշտների սիրած ֆրազը իրեն փրկելու են քավության նոխազ լինելուց ու Նիկոլը Շուշին, Հադրութը, Փառուխը, Քարագլուխը, մի քանի հազար զոհերն իր գրպանը չի գցելու։
Հերթը Ձերն է։ Դուք եղել եք Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ եւ ուղղակի պատասխանատվություն եք կրել պատերազմի համար։
Ու հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ձեր գրպանը Նիկոլը մեծ հավեսով ինչեր է գցելու՝ մնացած ողջ փաթեթը՝ Շուշին ու Հադրութն էր հետը, 5 հազար զոհերն ու գերիներն էլ հետը՝ Նիկոլը հեզաճկուն գցելու է ձեր ջեբը։
Ի դեպ, փոխացնում եմ Ձեզ հանրության գերակշիռ մասի տեսակետը՝ լավ է անելու, քանզի դուք բոլորդ, էդ միֆական գեներալներդ, որ Նիկոլի հրաժարականը պահանջող ահասարսուռ մի հայտարարություն արեցիք, հայրենիքի փրկության շարժումը քիչ մնաց Ձեզ հռչակի նոր գեներալ-գնդապետ-մեսիա, որից հետո սպաներն իրենց պագոնները գցեցին Նիկոլի ոտքերի տակ, իսկ դուք գնացիք Սահմանադրական դատարան՝ Ձեր պատիվը օրենքի եւ սահմանադրության շրջանակներում վերականգնելու։
Ձեզ մեղադրանք առաջադրելուց հետո կամ առաջ էլ, Նիկոլը հասնելու է Վիտալի Բալասանյանին ու Արայիկ Հարությունյանին, եւ իրենք հանկարծ չմտածեն, թե ռուսները թույլ չեն տա։ Էն էլ ոնց թույլ կտան։
Նիկոլը հասնելու է բոլորին։ Բոլորին։ Բոլոր նրանց, ում ջեբը տեսականորեն հնարավոր է լինելու գցել անամոթ, սարսափելի էս պարտությունն ու անմեղ զոհերի մահվան պատասխանատվությունը։
Նա բոլորիդ սարքելու է սերիալ մարդասպաններ, ովքեր 18 տարեկան ու դեռ անգամ ուչեբկա չանցած երեխաներին տարան եւ մորթեցին բայրաքթարների տակ։
Հա, չմոռանամ Մովսես Հակոբյանին, ով եւս արդեն «քաղաքականությամբ չի զբաղվում»։
Այս արհավիրքի մեղավորն ու պատասխանատուն բոլորիդ սարքելու է դավաճան, դասալիք ու սերիալ մարդասպան եւ հեչ պատահական չի, որ հեռացող գլխավոր դատախազը, բնականաբար, Նիկոլի հանձնարարականով, պետական դավաճանության համար մահապատիժը վերականգնելու օրենսդրական առաջարկ է անում։
Դուք, Հայաստանի եւ Արցախի մնացած միֆական գեներալները, ունեիք շանս չլռելու, խոսելու, եթե իրապես ասելու բան ունեիք, ինչպես խոսում էիք պատերի տակ եւ կիսաակնարկներ էիք անում հարցազրույցներում։
Բայց դուք նախընտրեցիք վախը։ Վախը Նիկոլից։
Մի մարդուց, ով սարսափում է Ալիեւի ստվերից անգամ։
Դա ձեր բոլորի ընտրություն էր։
Շարունակեք լռել»,- գրել է Զոհրաբյանը։
Անհրաժեշտության դեպքում՝ այո, ամեն ինչի էլ կգնամ։ Այս մասին այսօր Ստեփանակերտում հրավիրած ասուլիսի ժամանակ պատասխանելով ՀՀ վարչապետի պաշտոնում իր թեկնածության հնարավոր առաջադրման մասին հարցին, ասաց հայ գործարար Ռուբեն Վարդանյանը։ Նշենք որ նա հայտարարել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու մասին։
«Մարդն, ով պատրաստ չէ անել այն ամենը, ինչ խոստացել է իր երկրին, ստախոս է։ Մարդը, ով պատրաստ չէ լքել իր հարմարավետության գոտին և անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է հայրենիքին և ժողովրդին, բայց անում է միայն այն, ինչն իրեն է ձեռնտու, լիովին ազնիվ չէ»,- ասաց Վարդանյանը։
Ռուբեն Վարդանյանը ևս մեկ անգամ նշեց, որ խոսքը փաստացի անհրաժեշտության առկայության կամ բացակայության մասին է։
Նա ասաց, որ ինքը նախագծեր է մշակել, ներդրումներ է արել, որպեսզի Հայաստանը լինի ուժեղ, երջանիկ և անկախ երկիր։
Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Արցախ տեղափոխվելու եւ Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին։ Նա ողջ աշխարհի հայությանը կոչ է արել միանալու հանուն Արցախի պայքարին, քանի որ Արցախը համարում է «հայության արմատներն ու հիմքը»։ «Մեզ՝ հայերիս համար հասել է գոյաբանական Սարդարապատի պահը։ Այն չենք զգում, ինչպես չենք զգում ճառագայթումը: Բայց եթե բոլորս միասին ուս ուսի չտանք, կկորցնենք այն, ինչ մեր հենարանն է», — ասել է Ռ. Վարդանյանը։
Նա ասել է նաեւ, որ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ որպես Հայաստանի քաղաքացի Արցախ գալու համար, «որովհետև այդպես է ճիշտ»։
Բացի այդ, Վարդանյանը դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով դադարեցնել զսպանակը սեղմել. «Մենք թույլ չենք տա, որ դուք աստիճանաբար այստեղից դուրս մղեք հայերին։ Դա անհնար է»։
Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի խաղաղապահներին Արցախում: «Կարծում եմ, այդ մանդատը պետք է ամրապնդվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք պատրաստ չենք լինի ինքներս լիարժեքորեն ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,-ավելացրել է նա:
Վարդանյանը նաեւ համաշխարհային հանրության ուշադրությունն է հրավիրել 21-րդ դարում էթնիկ զտումների անթույլատրելիության վրա։
Ռուբեն Վարդանյանի սեպտեմբերի 1-ի տեսաուղերձը տեսագրվել է Արցախում, աշխարհի հնագույն ծառերից մեկի՝ ավելի քան 2000 տարեկան Տնջրի ծառի մոտ։
Հայտարարությունը
Այս ձայնագրությունն անում եմ Արցախում՝ բացառիկ Տնջրի ծառի մոտ, որն ամբողջ աշխարհում հայտնի է որպես հնագույն ծառերից մեկը։ Այս ծառը կյանքի խորհրդանիշ է: Խորհրդանիշն այն բանի, որ, չնայած բոլոր հողմերին, կյանքը շարունակվում է, եթե կան արմատներ, որոնք պահում են ծառը: Արցախը համայն հայության արմատն ու հիմքն է։ Եվ այստեղ է ահա, որ ուզում եմ դիմել ձեզ հետեւյալ խոսքով:
Ես որոշել եմ տեղափոխվել Արցախ։ Այսօր արցախցիները հոգեբանական ծանր ճգնաժամ են ապրում, վստահություն չունեն վաղվա օրվա նկատմամբ։ Երկու պատերազմ տարած եւ անկախության համար պայքարում իրենց հարազատներին ու մերձավորներին կորցրած արցախցիներն իրենց լքված ու մոռացված են զգում։ Կարծում եմ, որ 2020 թվականի պատերազմից հետո մենք՝ ողջ աշխարհի հայերս, պարտավոր ենք արցախցիների հետ լինել։ Մենք պետք է նրանց աջակցենք ոչ միայն խորհրդանշական կերպով, այլեւ օգնենք գործնական աշխատանքով։ Սա հայության կենտրոնն է, որը մեզ համար միշտ եղել է իրական զորության վայր, եւ մենք չենք կարող թույլ տալ, որ այն ամենը, ինչ հազարավոր տարիներ ստեղծել են մեր նախնիները, մոռացության մատնվի։
Այդ պատճառով որոշեցի հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից եւ տեղափոխվել Արցախ։ Այս որոշումն ընդունելն ինձ համար հեշտ չէր, բայց վստահ եմ, որ դա է ճիշտը։ Հուսով եմ՝ ռուս գործընկերներս ու ընկերներս իմ այս որոշումը կընդունեն ըմբռնումով՝ որպես իրենց բարեկամի որոշում։
Ուզում եմ դիմել Ռուսաստանին։ Ես շնորհակալ եմ, որ Ռուսաստանն այսօր ներկա է Արցախում, որի խաղաղապահները պաշտպանում են արցախցիների անվտանգությունը։ Կարծում եմ, որ խաղաղապահների մանդատը պետք է ամրապնդվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք պատրաստ չենք լինի ինքներս լիարժեքորեն ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը:
Ուզում եմ դիմել մեր հարեւաններին, որոնք հաճախ շատ ագրեսիվ հռետորաբանություն են գործածում. ուզում եմ նրանց ասել՝ դադարեցրեք սեղմել զսպանակը։ Սա վտանգավոր ու անհեռատես ճանապարհ է, եւ կիրառվող ուժն անպայման մի օր բումերանգի պես ետ կհարվածի։ Պետք է հասկանաք, որ մենք՝ հայերս, թույլ չենք տա, որ Արցախում էթնիկ զտումներ տեղի ունենան։ Մենք թույլ չենք տա, որ հայերին աստիճանաբար դուրս մղեք այստեղից։ Դա անհնար է, քանի որ սա հայության պատմական հայրենիքն է, սա հայոց ինքնության բնօրրանն է։ Այստեղ Մեսրոպ Մաշտոցը հիմնել է իր առաջին դպրոցը, որտեղ երեխաները սովորել են հայերեն տառերը։ Սա այն վայրն է, որտեղ թաղված են հազարավոր տարիներ այստեղ ապրած հսկայական թվով հայերի նախնիները։
Ուզում եմ երախտագիտությունս հայտնել Ադրբեջանում Ֆրանսիայի եւ ԱՄՆ դեսպաններին, որոնք չգնացին Շուշի ու Հադրութ՝ հստակ նշելով, որ կարգավիճակը որոշված չէ։ Համոզված եմ, որ Արցախի ապագա կարգավիճակը կարող է որոշել միայն միջազգային հանրությունը, որտեղ անպայման պետք է ներկայացված լինեն բուն Արցախի բնակիչները եւ Ռուսաստանը, Ֆրանսիան ու Ամերիկան։
Ուզում եմ դիմել համաշխարհային հանրությանը։ Աշխարհում այսօր բազմաթիվ հակամարտություններ կան, և բոլորին անհանգստացնում են միայն նրանք, որոնք մոտ են իրենց սահմաններին։ Բայց այն, ինչ կատարվում է Արցախում, վերաբերում է բոլորին։ Սա պարզապես հինավուրց հող ու էթնոս չէ. սա քաղաքակրթության օրրաններից մեկն է, քրիստոնեության օրրաններից մեկն է: Եվ մշակութային, և էթնիկ զտումներն այստեղ անհնարին են ու աներևակայելի։ Այստեղ՝ այս հողի վրա, կան հսկայական թվով քրիստոնեական եզակի հուշարձաններ, ողջ մարդկության մշակույթի և ժառանգության եզակի հուշարձաններ։ Ի վերջո, այստեղ պարզապես մեծանում են երեխաներ, որոնք պետք է նախ ողջ լինեն, ապա նաև՝ առողջ, երջանիկ, ինչպես ուրիշ երկրներում ապրող իրենց հասակակիցները:
Ուզում եմ դիմել իմ հայրենակիցներին։ Այսօր մենք կանգնած ենք գրեթե նույն իրավիճակի առջեւ, ինչ 100 տարի առաջ, երբ հայությունը, ուժերը հավաքած, առաց զենք ունենալու հրաշք գործեց՝ Սարդարապատում կանգնեցնելով թշնամուն։ Սարդարապատը սոսկ ճակատամարտ չէ, այն ազգի վերածննդի եւ ամենադժվար ու օրհասական պահին պաշտպանվելու կարողության խորհրդանիշն է։ Հիմա համայն հայության համար վրա է հասել գոյաբանական Սարդարապատը։ Նո’ր Սարդարապատը։ Այն ռազմական չէ, այլ նման է ճառագայթման, որը չես տեսնում ու չես զգում, եւ քեզ թվում է, թե ոչինչ չի կատարվում։ Իրականում սակայն ճառագայթումը ոչնչացնում է ապրող ամեն բան: Մենք պետք է արթնանանք։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է ամեն բան անի, որ կասեցնի այս աղետը, որը մահացու է լինելու՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում։
Երկու շաբաթ առաջ ես առաջարկեցի ստեղծել Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ՝ համախմբելու համար բոլոր հոգատար մարդկանց, ողջ հայությանը։ Ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ այդ ճակատը կապ չունի պատերազմի հետ։ Դուք ձեռնարկատե՞ր եք. մասնաճյուղ բացեք Արցախում։ Ուսանո՞ղ եք. եկեք աշխատելու որպես կամավոր: Ուսուցի՞չ եք, բժի՞շկ կամ իրավաբա՞ն. եկեք եւ առցանց խորհրդատվություններ անցկացրեք։ Լրագրո՞ղ եք կամ բլոգե՞ր: Եկեք գրելու եւ նկարահանելու, թե ինչպես է ապրում Արցախը։
Այսօր իշխանություններն ակնհայտորեն չունեն Արցախի խնդիրները լուծելու ռեսուրսներ կամ ցանկություն։ Միայն միասին, միավորված մեկ միասնական ճակատում, մենք կկարողանանք կասեցնել սողացող պատերազմը, որը շարունակվում է մի քանի տասնամյակ։ Միայն հզոր, զարգացած Արցախը, որտեղ մարդիկ հավատում են ապագային, կարող է դառնալ մի վայր, որտեղ երբեք չեն հնչի կրակոցներ։
Սեփական օրինակով ես ուզում եմ ցույց տալ, թե որքան կարեւոր է Արցախն ինձ եւ բոլորիս համար։ Ես ուզում եմ կոչ անել բոլոր նրանց, ովքեր հավատում եւ լսում են իմ ասածները. միացե՛ք, մենք հարկավոր ենք Արցախին։ Մենք միասին պետք է ստեղծենք Արցախի զարգացման հստակ ծրագիր եւ դարձնենք իրականություն՝ համակարգված եւ մասնագիտորեն կյանքի կոչելով այն։ Հակառակ դեպքում կկորցնենք մեր ազգի հենարանը։
Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Արցախը դառնա ուժեղ, անվտանգ, զարգացած, երջանիկ, դարձնել այն հայության կենտրոն, ինչպես նաեւ համաշխարհային կենտրոններից մեկը: Եվ համոզված եմ, որ դրա համար մենք ունենք բոլոր հնարավորությունները, բոլոր ռեսուրսները, որովհետեւ մենք հայ ենք։
Ես հավատում եմ մեզ եւ վստահ եմ, որ մենք կարող ենք դա անել:
Արցախի ՊԲ նախկին հրամանատարին ձերբակալելու և «Շուշին հանձնելու» համար մեղադրանք առաջադրելու մասին կարելի է ասել հետևյալը. ԱՐԴԱՐ Է:
Ջունգլիի կանոններով եթե դու չես անում, քեզ են անում: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Արթուր Ղազինյանը.
Երկու տարի խնդրեցինք ու պահանջեցինք, որ խոսեն, պատմեն ողջ իրականությունը, բայց ապարդյուն. ձայն բարբառո հանապատի:
Դավաճանության ու պարտության մեղավորներ են նշանակվում բարձրաստիճան զինվորականները, այսինքն բանակը, այսինքն զինվորները:
Հ.Գ. Թող պատրաստվի Օնիկ Գասպարյանը . . .
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է.
«Հայաստանում ողբերգական դեպքերն ու շոկային իրադարձություններն այնքան շատ են, որ մեկը մյուսին մոռացության է մատնում (Հայաստանում նաև կոնտրաստ է․ ողբերգությունների ֆոնին խրախճանքներ, ժպտադեմ նկարներ, գլամուրային միջավայր, զվարճանք, բայց սա այլ խոսակցության թեմա է)։
Ըստ այդ կանոնի, «Սուրմալուի» դեպքն արդեն համարյա մոռացության է մատնվում, մինչդեռ որևէ պետական պաշտոնյայի դեռ մեղադրանք չի առաջադրվել, որևէ մեկը նույնիսկ պաշտոնից չի զրկվել կամ հրաժարական տվել։
Իշխանությունների ուղղորդմամբ քննությունը «տակառը գլորում» է «Սուրմալուի» ղեկավարության վրա, սակայն հայտնի է դարձել, որ առնվազն հանցավոր անգործության են մատնված եղել դատախազությունը և քննչական կոմիտեն։ Սակայն դատախազությունից ու քննչականից պատասխանատվության ենթարկվող չկա։ Նույնիսկ ակնարկ չկա դրա մասին։
Պետական կառավարման համակարգի մեղավորությունն այս գործում ակնհայտ է։ Զոհվել է 16 հոգի, այդ թվում՝ հղի կին, երեխա, բայց թեման ծածկադմփոց է արվում։
Ինչ վերաբերում է «Սուրմալուի» առևտրականներին, ապա նրանց կրած վնասի հարցը օդում է մնացել։ Իշխանություններն ասում են, որ չեն փոխհատուցելու վնասը։ Դա նշանակում է, որ սրանց համար քաղաքացին, որին իրենք հպարտ էին անվանում, որին, իբր, սիրում էին, ոչ միայն տուգանքի, այլ նաև վնաս կրելու, իրենց մուծվելու և զոհվելու մատերիալ է։ Լինի դա ռազմի դաշտում, փողոցն անցնելիս կամ առևտրի վայրում։
Հ․Գ․։ «Սուրմալուի» դեպքը, բացի ամենից, նաև քաղաքական է։ Այն ցույց է տալիս կառավարության քաղաքականությունը բիզնես դաշտում։
Սեփականության լայնամասշտաբ վերաբաշխման ու «հեղափոխական» իշխանությունների կողմից կապիտալի կուտակման ագրեսիվ փուլում պետք է ուշադիր հետևել, թե ինչ է լինելու «Սուրմալուի» տարածքում, ովքեր են պտտվելու դրա շուրջ և ինչ բիզնես է իրականացվելու մարդկանց դիակների վրա»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.