23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը գրում է.
«Հարգելի՛ հայրենակից,
Նախ՝ երեկվա մասին: Ազգային Ժողովի մոտ հավաքը ինքնաբուխ էր, հընթացս ձևավորված ամբիոնը նույնպես և հետևաբար արված հայտարարությունները անկազմակերպ էին: Այն բոլոր հայտարարությունները, որոնք բռնության կամ քաոս հրահրող երանգներ ունեին, մեր սատարումը չունեն, դրանք մեր օրակարգի մաս չեն հանդիսանում:
Մեր օրակարգը, մեր առաջիկա անելիքները հետևյալն են, որոնց շուրջ և տեղի է ունենալու ժողովրդի համախմբումը:
Արձանագրենք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հենարանը և նրա ապազգային ու հակապետական որոշումները սպասարկողները (նաև լուռ համաձայնությամբ), հետևյալ պետական մարմիններն են. Ազգային Ժողով, Կառավարություն, Դատական համակարգի զգալի մասը, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն: Հենարան են նաև մեդիա դաշտի մի մեծ հատված, ներառյալ Հանրային Հեռուստաընկերություն և ռադիո, հասարակական կազմակերպություններ, տնտեսական դաշտում գերակա դերակատարներ, այդ թվում օլիգարխիկ համակարգի մաս կազմող անհատներ, որոնք նաև սերտաճել են ներկա իշխանությանը:
Մեր թիվ մեկ խնդիրն է զրկել երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին հենարանից և հեռացնել նրան պաշտոնից, ձևավորել անցումային կառավարություն, իրականացնել ճգնաժամային կառավարում, պետության ռեսուրսները առաջանահերթ ուղղել Հայաստանի անվտանգային համակարգի վերականգնմանը, վերազինել մեր բանակը նոր տեխնոլոգիական մարտական կարողություններով և ունակություններովտալով նրան հնարավորություն ապահովելու Հայաստանի Սահմանադրությամբ բանակի վրա դրված պարտավորությունը
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:
Վերոնշյալն իրագործելու համար հարկավոր են հետևյալ գործողությունները.
Գործողությունների խումբ 1.
Ժամանակավորապես (մինչև վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրաժարականը) պարալիզացնել հակապետական որոշումների հենարան հանդիսացող պետական կառույցների, կազմակերպությունների, խմբերի և անհատների հանցավոր համագործակցությունը: Սրա համար հարկավոր է այսօրվանից սկսած ԽԱՂԱՂ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ գործողություններով արգելափակել Կառավարության հիմնական մարմիններում` նախարարություններում, մարզպետարաններում և բուն կառավարության նստավայրում որևէ տեսակի գործունեություն: Դուրս եք գալիս փողոց, ինքնակազմակերպվում եք և խաղաղ գործողություններով արգելափակում եք նշված մարմինների նստավայրերը և խաթարում եք դրանց գործունեությունը մինչև համապատասխան անձի հրաժարականը: Այս նույն գործողություններն ենք իրականացնում նաև Բարձրագույն դատական խորհրդի, Հանրային հեռուստաընկերության և այլ իշխանական լրատվամիջոցների, իշխանության սատարող հասարակական կազմակերպությունների և օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների հիմնական ձեռնարկությունների նկատմամբ:
Գործողությունների խումբ 2.
Զուգահեռ, շրջափակում ենք Ազգային Ժողովի շենքը, ԽԱՂԱՂ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ գործողություններով և բացատրական աշխատանքներով ուղղորդում ենք ՔՊ կուսակցության պատգամավորներին ներկայանալ Ազգային Ժողով և միանալ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին անվստահություն հայտնող փաստաթղթին. սա, ժողովրդի պահանջի համաձայն, երեկ ԱԺ ընդդիմադիր ուժերը պարտավորվել են նախաձեռնել:
Նշված մարմինների, կազմակերպությունների և անհատների գործունեությունը խաթարող անհնազանդության խաղաղ գործողությունները իրականացվում են այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրաժարականին:
Գործողությունների խումբ 3.
Առաջին երկու խումբ գործողություններին զուգահեռ ձևավորվում է անցումային կառավարության օրակարգը և այդ օրակարգն իրականացնող մարդկանց շրջանակը: Ժամանակավորանցումային կառավարության ղեկավարը
վարչապետը, կլինի անձ, որը գործելու է միայն հայտարարված օրակարգի շրջանակներում և կատարելու է ճգնաժամային կառավարման կոլեգիալ որոշումները, նա պետք է վայելի հանրային բարձր վստահություն:
Միաժամանակ, հայտարարում ենք, որ բոլոր այն պետական ծառայողները և պետական մարմինների այն բոլոր ներկայացուցիչները, ՔՊ բոլոր պատգամավորները, որոնք հրապարակայնորեն կհրաժարվեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ համագործակցելուց, կստանան անվտանգության երաշխիքներ անցումային կառավարության կողմից, որը կապահովի և կերաշխավորի նրանց և նրանց ընտանիքների անվտանգությունը:
Վերջապես, խոսքն ուղղում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բարձրագույն սպայական կոչում ունեցող հրամանատարական ներկա և նախկին կազմերի բոլոր ներկայացուցիչներին: Հրաժարվե՛ք վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ համագործակցելուց, միացե՛ք մեզժողովրդին, միասին վերականգնենք խարխլված անվտանգային համակարգը: Հայ ազգը սպասում է իր արժանավոր զավակների համախմբանը
հանուն պետության ու ժողովրդի գործուն և նվիրական քայլերի:
Աստված օրհնի մեր ժողովրդին, մեր պետությունը և մեր պետության ու ժողովրդի անվտանգության երաշխավոր բանակը:
Հայտարարությունը բաց է միանալու համար»։
Բաքվի իշխանությունները տեղեկացրել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ միակողմանիորեն հայկական կողմին հայ զինվորների դիերը հանձնելու պատրաստակամության մասին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին։
Թե քանի զոհված զինծառայողների մարմինների մասին է խոսքը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունից չմանրամասնեցին։
«Գործընթացի շարունակությունը կախված է կողմերի իշխանությունների պայմանավորվածությունից, որը կարող է միջնորդի միջոցով ձեռք բերվել կամ այլ ձեւաչափով։ Մենք պատրաստակամ ենք հանդես գալ որպես մարդասիրական միջնորդ, բայց դրա համար կողմերի համաձայնությունն է պետք։ Այսինքն՝ իրենք դրա մասին կարող են տեղեկացնել, բայց այդ գործողությունը կատարել ուղղակիորեն՝ առանց միջնորդի։
Մեր կազմակերպությունը՝ Երեւանի եւ Բաքվի պատվիրակություններով հանդերձ պատրաստակամ է ընդգրկվել եւ աջակցել նմանատիպ մարդասիրական գործողության։ Այս եւ այլ մարդասիրական հարցերով մենք Հայաստանի իշխանությունների հետ երկխոսության մեջ ենք»,– ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրի ղեկավարը։
Նշենք, որ Ադրբեջանի պետական հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է միակողմանիորեն Հայաստանին փոխանցել սեպտեմբերի 13-ից սկսած մարտերի ընթացքում զոհված Հայաստանի զինված ուժերի զինծառայողների մինչեւ 100 դի։
Երկրապահ կամավորականների միությունում իմ հրամանով կեսգիշերն անց հայտարարվել է Համար 1. Արդեն իսկ ձեւավորված ԵԿՄ գումարտակները շարժվել եւ շարունակում են շարժվել նշված վայրեր: Այս մասին հայտարարություն է տարածել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
Հայտարարությունը՝ ստորև.
«Ադրբեջանական ԶՈւ ստորաբաջանումները հրետանային միջոցներով, ականանետեր եւ ԱԹՍ-ներ կիրառելով ինտենսիվ հրետակոծում են հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղությամբ տեղակայված դիրքերը:
Երկրապահ կամավորականների միությունում իմ հրամանով կեսգիշերն անց հայտարարվել է Համար 1: Արդեն իսկ ձեւավորված ԵԿՄ գումարտակները շարժվել եւ շարունակում են շարժվել նշված վայրեր:
Կոչ եմ անում մեր հայրենակիցներին խուճապի չմատնվել, չտրվել սադրանքներին, մի կողմ թողնել քաղաքական ամբիցիաները, համախմբվել, մի բռունցք դառնալ, տեր կանգնել կյանքերի գնով ձեռք բերված մեր հողին, պետությանը, պետականությանը:
Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին:
Զորավիգ մեր երկրին:
Աստված պահապան»:
Իշխանության պատգամավորներից մեկը ԱԺ-ում խոստովանեց, որ օրեր առաջ սահմանագծին ստեղծված իրադրության վերաբերյալ ՔՊ-ն փակ քննարկում է ունեցել իր ղեկավարի, ԱԳ նախարարի ու ԱԽ քարտուղարի հետ և իրենց համար Ադրբեջանի գործողություններն անակնկալ չեն եղել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը:
«Քաղաքական իշխանությունը հստակ նշում է, որ սպասել են ադրբեջանական հարվածներին ու սա այն դեպքում, որ ճակատից եկող պաշտոնական և ոչ պաշտոնական լուրերը ցույց են տալիս, որ պետությունը ադրբեջանական ագրեսիային որևէ ձևով պատրաստ չի եղել:
Ինչ որ առումով՝ իրավիճակը որոշ գործոններով, նման է 44-օրյա պատերազմին, երբ պարզվեց, որ իշխանությունը, նրա առանցքային դերակատարները տեղյակ են եղել պատերազմից, բայց որևէ լուրջ քայլ չեն ձեռնարկել:
Դրա հետևանքով, ինչպես 44-օրյա, այդպես էլ՝ այս վերջին ագրեսիայի մեկնարկին, խոցվեցին զորամասեր, ռազմական օբյեկտներ, դիրքեր:
Եթե իշխանությունը տեղյակ է եղել ադրբեջանական հարվածին, ապա այդ զորամասերում նվազագույն թվով զինծառայողներ պետք է լինեին, տեխնիկան համապատասխան վայրում լիներ, իսկ ՀՕՊ-ի կամ այլ համակարգերը պետք է պահեստային վայրեր տեղափոխվեին ու այնտեղից մարտական խնդիր լուծեին:
Հայաստանը տանում են պարտադրված պարտության»,- գրել է Աբրահամյանը:
Սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել այսօր Վարդենիսում: Վարդենիսի բնակիչներից մեկը այսօր ինքնասպանություն է գործել՝ լսելով, որ որդին գիշերը թշնամու հարձակումից զոհվել է: Ինքնասպանությունից հետո, սակայն, հերքվել է որդու զոհվելու տեղեկությունը:
«Քսան րոպե չի դիմացել, հա, որդու զոհվելու մասին լսել է, չի դիմացել ու պարանով կախել է իրեն»,- Aravot.am-ին ասաց Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը: Ըստ նրա՝ ինքնասպանության դիմած հայրը բացի ժամկետային զինծառայող որդուց ուներ նաեւ մեկ դուստր եւ ՌԴ-ում բնակվող որդի:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է 49 զոհի մասին, սակայն ոչ մեկի անունը չի հրապարակվել։ Զոհերի տարբեր անուններ են հրապարակում, պաշտոնական ինֆորմացիան բացակայում է։
Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։Այս մասին հայտարարել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը.
«Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։
Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են։ Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը»,-հայտնել է նա:
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդներին և նշվել, որ տեղի ունեցածի և դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
***Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը հարվածել են «Գրադ» զինատեսակով։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ հրետակոծության հետևանքով վնասվել է տեղի հանդիսությունների սրահի տանիքը և պատը։
Սրահի և հարակից շինությունների ապակիները կոտրվել են։
Թղթակիցը շեշտում է, որ հարվածները եղել են գիշերը` ժամը 01։00–ի սահմաններում, տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են:
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպմանը պահանջել են ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին ներգրավել որպես մեղադրյալ: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց զոհված Էդուարդ Ղազարյանի հայրը` Ալեքսանդր Ղազարյանը:
«Իմ տղան ծառայել է Մարտունի 3-ի յոթերորդ վաշտում։ Հոկտեմբերի 11-ին ամբողջ վաշտը տեղափոխել են Հադրութ ու այնտեղ 73 հոգանոց վաշտը զոհվել է։ Տղաներին ուղարկել է Ջալալ Հարությունյանը, մինչդեռ այդ տարածքն հոկտեմբերի 9-ին հանձնել էին։ Քրեական գործը հարուցված է մեկ տարուց ավելի, հիմա արդեն ուղարկվում է դատարան։ Նախաքննությունն ավարտվում է, մենք Քննչական կոմիտե գնացել էինք քննարկելու: Գործը հարուցված է անփութության հատկանիշներով, բայց դրան դեմ ենք, որովհետեւ փրկելու միջոց է, նման դեպքում՝ միայն դավաճանություն։ Անփության հոդվածը չորսից ութ տարի է ենթադրում։ Գլխավոր հրամանատարից մինչեւ դասակի հրամանատար դավաճանություն է եղել։ Մեր տղաները հերոսները են եղել, սխալ հրամանը դավաճանություն է, նահանջի հրամանը դավաճանություն է։ Մենք դա Քյարամյանին ենք ասել»,-ասաց նա:
Ալեքսանդր Ղազարյանի խոսքով՝ գործում կա երկու մեղադրյալ, որոնց անուններն այս պահին հրապարակել չի կարող։ Բարձրաստիճան երկու պաշտոնյաներն էլ կալանավորված չեն։
«Դա անփութություն չի կարող լինել, երեխեքը ընկնում են շրջափակման մեջ, օգնություն խնդրում, բայց օգնություն չեն ստանում։ Եթե չեք կարողանում ճիշտ կազմակերպել, ինչո՞ւ եք այդ պաշտոններին հասել։ Մենք առաջինը մեղավորը համարում ենք Ջալալ Հարությունյանին եւ պահանջել ենք, որ գործում առաջադրի որպես մեղադրյալ»,-ասաց Ղազարյանը:
Նշենք, որ այսօր քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հանդիպել է զոհվածների մի խումբ ծնողների, պատասխանել նրանց հարցերին:
Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բանակի ղեկավարության նկատմամբ հարուցվող քրեական գործեին հայտարարել է, թե իր զգացողությամբ, դրանց հետեւությունը լինելու է այն, որ այո, կարող էր այլ ելք լինել։ Նա նաեւ ասել է, թե տպավորություն է, որ ոչ թե իր հրամաններով են առաջնորդվել, այլ «եսիմ որտեղից »: Այս հայտարարության շուրջ «Փաստինֆո»— ն մի քանի հարց է ուղղել ԵԿՄ նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանին:
-Պարոն Միքայելյան, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բանակի ղեկավարության նկատմամաբ հարուցվող քրեական գործեին հայտարարել է, թե իր զգացողությամբ, դրանց հետեւությունը լինելու է այն, որ պատերազմում կարող էր այլ ելք լինել։ Ձեր կարծիքով ի՞նչ նկատի ուներ,այսինքն, գեներալիտե՞տն է կայացրել այնպիսի որոշումներ, որոնք պարտություն են բերել:
-Էդ հարցն ուղղեք իրավապահ մարմիններին, ես չեմ կարա պատասխանեմ: Հետագայում պարզ կլինի:
-Փաշինյանը նաեւ ասել է, թե տպավորություն էր, որ ոչ թե իր հրամաններով են առաջնորդվել, այլ «եսիմ որտեղից »: Որտեղի՞ց կարող էին գալ որոշումները:
-Ես չեմ տիրապետում: Իրավաբանների որոշումն ա, տենանք՝ ինչ կպարզեն:
-Դուք ՝ որպես ազատամարտիկ, ի՞նչ եք կարծում, կարող էր պատերազմն այլ ելք ոինենալ, հնարավորություն կա՞ր բեկում մտցնելու:
-Ես չեմ ուզում հիմա էդ հարցին պատասխանեմ, որովհետեւ էդ լուրջ խնդիր ա, ընթացքում ամեն ինչ պարզ կլնի, կընկնի իրա տեղը: սաղ տարվա մեջ չորս մասը իրար դավաճան են գոռում, վերջիվերջո, պտի հասկանանք՝ ով ա ինչ արել, ով ինչ համար պտի պատասխան տա:
-Այսինքն, կարծում եք՝ դավաճանությու՞ն է եղել:
-Եթե երեսունքանի հոգի մարդ ա նստած բարձրագույն սպայական կազմից, ո՞նց կարա չլինի: Երեսունքանի հոգի սպա նստած ա դավաճանության հոդվածով, թող պարզվի՝ ով ա եղել:
-Օրինակ, Լելե Թեփեի օպերացիայից Փաշինյանն էլ է տեղյակ եղել…
Ես չեմ կարա քեզ բացատրեմ քննություն է էթում, ընթացում կերեւա:
-Բայց կարծում եք այդ քննությունն օբյեկտի՞վ կլինի:
-Դե, ասում եմ՝ չորս մասի բաժանած, իրար դավաճան են գոռում, թող պարզեն, եթե կա մեկը, որ ճիշտը գիտի, թող ասի՝ էս մարդն ա արել:
-Միքայել Արզումանյանի, Ջալալ Հարությունյանի նկատմամբ գործեր են հարուցվել: Պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն էր, կարծում եք նա է՞լ պիտի պատասխանատվության կանչվի, եթե գեներալների նկատմամբ հարուցում են:
-Միքայելյան Սասունն էլ լինի, եթե սխալ բան ա արել պտի պատասխանատվության ենթարկվի: Էտի նենց բան չի, 4 հազար էրեխա ա զոհվել, հող ենք կորցրել, պտի գլխով-ոտքով պատասխան տան՝ ով դավաճանել ա:
-Անգամ Փաշինյա՞նը:
-Ես կռվող տղա եմ, երկիրը կործանվում ա, դու հելել ես՝ ինձի բան ես բացատրում…
Ազգային ժողովի աշնանային նստաշրջանին չներկայանալու դեպքում ընդդիմադիր պատգամավորները հնարավոր է զրկվեն իրենց մանդատներից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Չեմ կարծում, որ մենք եւս մեկ անգամ իրենց հնարավորություն կտանք անհետեւանք ամբողջ ժամանակահատված Ազգային ժողով չգալ։ Ես չեմ սպառնում, ուղիղ ասում եմ։ Շատ խիստ եմ տրամադրված։ Սա օրենքի պահանջն է»,- ասաց նա։
Ալեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ միջազգային կառույցները կամ Հայաստանի քաղաքացիները չեն քննադատի իշխանությանը, եթե իրենք ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթաց սկսեն։
«Իրենք կարող են շատ բան ասել, բայց իրենք որեւէ կերպ չեն սպասարկում իրենց ընտրողների շահերը։ Ես վստահ եմ՝ եթե նորից ընտրություններ լինեն, իրենցից որեւէ մեկն այս դահլիճում չի հայտնվի։ Եթե իրենք բոյկոտում են ԱԺ-ն, ինչո՞ւ են խորհրդի նիստում մի քանի քննարկման հարց առաջարկել։ Հիմա իրենք բոյկոտո՞ւմ են, թե՞ ոչ»,- նշեց ԱԺ նախագահը։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորների՝ Սահմանադրական դատարան ներկայացրած բողոքը, որը վիճարկում էր ԱԺ նախագահի ընտրությունը, մերժվել է, ինչից հետո իրենք որոշումը չեն բողոքարկել․ «Սա նշանակում է, որ այն որեւէ կերպ չի կարող ազդել ընտրության արդյունքների վրա»։
Արցախի ճանաչման գործընթացը դեռևս շարունակվում է:
Արցախի Հանրապետությանը ճանաչել են մի շարք երկրներ, ինչպես օրինակ, Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի տասնյակ նահանգներ, Ֆրանսիայի տարբեր քաղաքներ։
«Այսինքն, աստիճանաբար ճանաչման գործընթացը առաջ է գնում, Արցախը ճանաչել են 2000-3000 բնակչություն ունեցող քաղաքներից մինչև այնպիսի մեգապոլիսներ, ինչպիսին Լոս-Անջելեսն է, որը 15 միլիոն բնակչություն ունի։ Այսինքն, գործընթացն առաջ է գնում, թեև այն շատ բարդ է։ Բայց մենք երբեք չենք հրաժարվելու այդ գործընթացից։
Հասկանալի է, որ կան միջազգային քաղաքականության խաղի կանոններ, շահեր, բայց այնուամենանիվ, հորդորում եմ չմոռանալ, որ Ալիևն ինքն էր ասում, որ իրեն պարտադրում են Արցախի ճանաչել։ Այսինքն, մենք երբեք չենք հրաժարվելու այդ գործընթացից ու ինքնորոշման մեր իրավունքից։
Միջազգային ճանաչումն, իհարկե, կարող է շատ-շատ երկար տևել, բայց մինչ այդ կարևոր է, որպեսզի մենք ունենանք ապահով ներկա և ապագա Արցախի համար, և դա չի կարող լինել Ադրբեջան/ի կազմում, դա ապագայում կործանման կտանի։
Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.