29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Պետք է ստիպենք ՀԱՊԿ մեխանիզմը աշխատի, եթե չաշխատեց, ուրեմն այդ մեխանիզմը չկա: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հարցին, թե արդյո՞ք Հայաստանը բախվել է այն խնդրին, որ ՀԱՊԿ անդամ պետություն լինելով՝ չկարողանանք որոշ պետություններից զենք գնել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Մենք զբաղվում ենք Ձեր նշած խնդրով, և ակնհայտ է, որ միայն մի տեղից զենքի մասով հույս չենք դնում, առավել ևս, որ հիմա պարզ պատճառներով խնդիրներ կան և Ձեր հնչեցրած մտահոգությունը մենք գիտենք և այդ տրամաբանության մեջ փորձում ենք կառուցել մեր անվտանգային համակարգը»։
Ազգային ժողովի նախագահը ավելացրեց․ «Մենք որևիցե ձևով չենք զսպելու մեզ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովելու հարցում։ Անկախ նրանից, թե դա ում դուրը կգա, մեզ համար գերագույն նպատակ է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովել»։
Ինչ վերաբերվում է խորհրդարանական ընդդիմության՝ ԱԺ աշխատանքներին չմասնակցելուն, ապա Ալեն Սիմոնյանը նշեց․ «Խելոք վերադառնալու են և աշխատելու են։ Սկզբից ասելու են, որ իրենք իրենց օրակարգով են գալու, ինչ-որ բաներ են առաջարկելու, օրինակ հայտարարություն կամ կառավարության հրաժարականն են պահանջելու, դա պատրվակ են վերցնելու և խելոք գալու են աշխատելու»։
Անդրանիկ Քոչարյանը ժողովրդին ոչխարի տե՞ղ է դնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Yerevan Today»-ի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ սեպտեմբերի 28-ի ասուլիսին, իմ հարցին՝ «Կարծիքներ կան, որ վարչապետը չի հեռանում զուտ սեփական անվտանգությունից ելնելով: Նա բարդ իրավիճակում է հայտնվել, Եռաբլուր անգամ կամ չի կարողանում գնալ կամ գնում է մեծ դժվարությամբ։ Ինչ կարծիք ունեք արդյոք դա՞ է պատճառը, որ Փաշինյանը չի հեռանում, եթե այո պե՞տք է տալ Փաշինյանին հեռանալուց հետո այդ երաշխիքները», պատասխանեց․ «Իրականում չեմ ուզում մտնել այդ դաշտ, ես չգիտեմ ինչու նա չի ուզում հեռանալ․․․ Ես կարող եմ առնվազն դատողություններ անել, նկատում եմ՝ հանրային շրջանակներում, այդ թվում սոցցանցերի տիրույթում այդ մասին քննարկումներ ծավալվում են, բայց ես իսկապես չգիտեմ ինչու․․․ Ինչ վերաբերում է գնալու պարագայում հումանիտար միջանցք տրամադրելուն՝ եթե դա է այն գինը, որը պետք է տալ, այո պետք է տալ, բայց ես չեմ տեսնում այդ նախանշանները, որ մարդիկ պատրաստ են աթոռից հրաժարվել, ես չեմ տեսնում նշաններ որ այս մարդիկ երկրի շահերը գնահատելով , անվտանգային ռիսկերը գնահատելով պատրաստ են հոժարական գնալ, չեմ հավատում։ Նրանք կգնան մի պարագայում՝ հսկայական հանրային ճնշում իրականացնելու դեպքում, որը պետք է լինի կտրուկ իրավիճակի կամ հեղափոխական փոփոխությունների եզրին»։
Սոցիալական ցանցերում ՔՊ-ամերձ գրչակները և ֆեյքերը երեկվանից հրահանգ են ստացել Ռոբերտ Քոչարյանի խոսքը աղավաղելու և տարածում են, թե երկրորդ նախագահն ասել է՝ թե պատրաստ ենք անգամ Զանգեզուրի միջանցք տալ, միայն թե Նիկոլ Փաշինյանը գնա։ Այս հակապետական քարոզչությանը միացել են նաև պաշտոնյաներ։ Այսօր այդ մասին ասել է նաև ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա ասում է․ «Ռոբերտ Քոչաևրյանն ասեց՝ Նիկոլ Փաշինյանը որպեսզի չլինի, արժե նաև միջանցքի մասին խոսել»։ Դա ասաց այնպես, կարծես հենց ինքը այդպես էլ լսել է ու զարմացավ, որ լրագրողներն ասացին, թե չգիտեն։ Նրանց մեղադրեց անազնիվ լինելու մեջ։
Փաստենք՝ Պաշտպանության հանձնաժողովի նախագահը, որը պաշտպանության փոխնախարար է եղել, չի հասկանում ինչ է նշանակում «հումանիտար միջանցք» հեռացող Փաշինյանին և որն է Զանգեզուրի միջանցքը։ Զանգեզուրի միջանցքը Սյունիքի մարզում հարյուրավոր կիլոմետրանոց ճանապարհ է, որը Փաշինյանը խոստացել է Ալիևին, որպեսզի թուրքական աշխարհները իրար կապվեն, բայց դեռ չի համարձակվում տալ՝ ժողովրդի ցասումից ելնելով, և, ըստ կասկածների, դա թողնում է, որ Ալիևը վերցնի զոհերով ու վիրավորներով, որպեսզի Փաշինյանին չասեն դավաճան։
Հումանիտար կամ մարդասիրական միջանցն այն անվտանգության երաշխիքն է, որը տրվում է՝ որևէ անձին կամ անձանց, հեռացող իշխանությանը՝ անվտանգ հեռանալու։
Սա է ասել Ռոբերտ Քոչարյանը․ եթե քեզ պետք է անվտանգության երաշխիք, որ գնաս, կարելի է տալ այդ երաշխիքը, չնայած այն ամենին, որ բերել ես մեր երկրի գլխին։
Դիտմա՞մբ են ՔՊ-ականները նախագահ Քոչարյանի խոսքը ձևախեղում, քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով, թե՞ անգրագիտաբար։ Ավելի կոպիտ՝ ստացվում է՝ ժողովրդին ոչխարի տե՞ղ է դնում Անդրանիկ Քոչարյանը՝ այդ հիմարությունը արտաբերելով լրագրողների ներկայությամբ։ Չեմ կարծում, թե այդքան անգրագետ է, պարզապես սա 2018-ից սկիզբ առած իրենց քաղաքականություն է, հերիք է հիշել Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապուն։
Փաստենք՝ շատերը դեմ են Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությանը և համարում են, որ այն ամենը, ինչ Փաշինյանը բերել է մեր երկրի ու ժողովրդի գլխին, որևէ հումանիտար միջանցք իրեն չի հասնում։ Այդ թվում՝ նույն Անդրանիկ Քոչարյանին։
Գեղարքունիքի 12 բնակավայր թիրախավորվել է Ադրբեջանի կողմից։ Այս մասին Գեղարքունիքի մարզում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպման ընթացքում ասաց Գնել Սանոսյանը։
Սանոսյանն ընդգծեց, որ ակնհայտ է, որ թշնամին մեր քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորել է։
«Այդ մասին է խոսում նաև քաղաքացիական բնակչության շրջանում եղած զոհերի և վիրավորների քանակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում կա չորս զոհ և վեց վիրավոր։ Բազմաթիվ ենթակառուցվածքներ, ընդ որում, տարբեր ուղղություններով և տարբեր ոլորտների՝ դպրոցներ, մանկապարտեզներ, վարչական շենքեր, մարդկանց տներ կամ արտադրական տարածքներ, էլեկտրահաղորդման գծեր, կամուրջներ, ճանապարհներ, գազի խողովակներ, որոնք բավականին լայն աշխարհագրություն ունեն, համատարած բնույթ է կրել քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Կա նաև ջրամբարի հրթիռակոծման դեպք՝ Կեչուտի ջրամբարի մասին է խոսքը, շտապօգնության մեքենաների»,- ընդգծեց Սանոսյանը՝ արձանագրելով, որ հրթիռակոծվել է նաև Հայաստանից դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն դեպի Իրան բավականին մեծ քանակով էլեկտրաէներգիա է արտահանում և կարող է թվալ, թե պատահաբար է հրթիռակոծվել էլեկտրահաղորդման գիծը, բայց, 12 ժամ շարունակ մեր մասնագետներին թույլ չեն տվել մոտենալ գծին՝ այն վերականգնելու, ամեն անգամ, երբ մասնագետները մոտենում էին գծին, հրթիռակոծում էին, ինչի հետևանքով մեր մասնագետները վերադառնում էին և, էլեկտրաէներգիայի ավելցուկի հետևանքով ստիպված եղանք Ատոմակայանի, Երևանի ՋԷԿ-ի հզորությունն իջեցնել։ Սանոսյանն ընդգծեց՝ դիտավորյալ խախտել են մեր էներգետիկ համակարգը և ժամեր շարունակ չէին թողնում, որպեսզի վերականգնեինք։
երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել. որո՞նք են նրա կողմից հնչեցված հիմնական 10 մեսիջները:
Մեսիջ առաջին
Արցախի այսօրվա վիճակը անվտանգության տեսակետից դժվարին է, բայց անելանելի չէ, եթե մենք ունենանք կամք չհրաժարվել մեր նպատակներից: Սակայն ներկայիս ՀՀ իշխանությունները հրաժարվել են Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից, իսկ Արցախի իշխանություններն այս իրավիճակում փորձում են գոյատևման իրենց լուծումները փնտրել:
Մեսիջ երկրորդ
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում՝ ՄԱԿ-ի ամբիոնից փաստացի խոստովանեց, որ իր «խաղաղության դարաշրջանի» ծրագիրը ձախողվել է: Որից բխում է, որ երկրին անհրաժեշտ է նոր ղեկավար և նոր բանակցող:
Մեսիջ երրորդ
Ոչ թե պետք է տեր ման գալ դրսում սեփական խնդիրները լուծելու համար, այլ փորձել ինքնուրույն պաշտպանության օրակարգ ձևավորել, որից հետո գտնել դաշնակիցներ: Միայն այդ պայմաններում մեզ կաջակցեն, իսկ քաղաքական մուրացկանին ոչ ոք չի ցանկանա օգնել: Մեծ քաղաքականության մեջ դա բնական օրինաչափություն է:
Մեսիջ չորրոդ
2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո անցել է երկու տարի, սակայն Փաշինյանի իշխանությունը գրեթե ոչինչ չի արել երկրի անվտանգությունը ուժեղացնելու համար, հույսը դնելով Ալիևի հետ «խաղաղության դարաշրջան» կերտելու վրա:
Սակայն Ադրբեջանը տեսնելով այս իրավիճակը էլ ավելի է մեծացրել իր ճնշումները Հայաստանի վրա բոլոր բնագավառներում, սկսած դիվանագիտական ոլորտից, վերջացրած սահմանի վրա ճնշումների ուժեղացմամբ:
Մեսիջ հինգերոդ
Այսօր Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում թուլացել է, նաև մեր պարտության պատճառով 2020 թվականի պատերազմում: Բացի այդ դրան ավելացել է նաև ռուս-ուկրաինական պատերազմի գործոնը: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք Մոսկվայից և տեր ման գանք ԱՄՆ-ում, կամ Ֆրանսիայում: Վերջիններս զորքեր չեն ուղարկի մեր տարածաշրջան, հերիք է դիտարկել մեր տարածաշրջանի քարտեզը և ամեն ինչ պարզ կլինի:
Մեսիջ վեցերորդ
Այսօր գետնի վրա մեզ կարող են աջակցել միայն Ռուսաստանը և Իրանը: Ընդվորում Իրանը կարող է նույնիսկ զորքով աջակցվել, ի տարբերություն Մոսկվայի, քանզի իր երկրի շահերը համընկնում են Հայաստանի շահերի հետ, մեր հարավային սահմանների պաշտպանության հարցում:
Մեսիջ յոթերորդ
ՀԱՊԿ-ը այսօր չի կարող աջակցել մեզ ռազմական տեսանկյունից, սակայն այդ կառույցից դուրս գալը սխալ կլինի մի շարք պատճառներով: Նախ այդ խողովակով ստանում ենք էժան զենք և զինամթերք: Իսկ այն տեսակետը, թե այդ կառույցի անդամակցությունը խանգարում է մեզ զենք գնել այլ երկրներից սուտ է: Իր տաս տարվա կառավարման ընթացքում Հայաստանը զգալի քանակի զենք է գնել նաև այլ երկրներից:
Մեսիջ ութերորդ
Որպեսզի մենք դուրս գանք այս իրավիճակից երկրի համար անհրաժեշտ է, որպեսզի փոփոխվի բանակցողը: Բայց դա անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է այդ խնդրի լուծման համար: Նոր բանակցողը պետք է հանդես գա գործողության նոր առաջարկով, որին էլ ինքը՝ Քոչարյանը կարող է աջակցել: Ընդ որում այդ փոխզիջումային ֆիգուրը կարող է առաջարկվել նույնիսկ իշխանության կողմից:
Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ձևավորել ազգային համերաշխության նոր իշխանություն:
Մեսիջ իններորդ
Ինքը՝ Քոչարյանը, չգիտի թե ինչու «Դիմադրության շարժումը» հաջողության չհասավ, հենց դրա պատճառով էլ նա չի մերժում այլ ֆորմատների առաջ գալը, եթե դա կօգնի երկրին այս իրավիճակից դուրս գալու համար:
Մեսիջ տասերրորդ
Երեք նախագահների ֆորմատից ՀՀ երկրորդ նախագահն շատ մեծ սպասումներ չունի, սակայն միաժամանակ հույսը չի կորցնում, որ այդ ֆորմատում էլ հնարավոր կլինի լուծումներ գտնել: Բայց բացառում է, որ նախագահները համաձայնվեն համախմբվել կապիտուլյացիայի թղթի շուրջ:
Հրետանու հարվածներից հետո թշնամին փորձել է առաջխաղացում իրականացնել, բայց չենք թողել, ոնց տեսնում եք՝ դիրքը ամուր կանգնած է: Այս մասին «Զինուժ»-ի հետ զրույցում նշել է Սյունիքի արևելյան հատվածում ծառայող ժամկետային զինծառայող Արա Ավագյանը:
«Հակառակորդին վնասներ պատճառել ենք, ձայներ ենք լսել, ահավոր գոռոցներ իրանց դիրքից՝ արդեն հետ քաշվելուց հետո»,- նշել է նա:
Ժամկետային զինծառայող Րաֆֆի Բարսեղյանը նշել է՝ հետախուզության տված ճշգրիտ տվյալների շնորհիվ կատարել են թշնամու կուտակումների ոչնչացում:
Խոսելով մարտական գործողությունների մեկնարկի մասին՝
«Խուճապ չի եղել»,- նշել է ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը,-«Հավասարակշռված ամեն ինչը եղել է: Ամեն վայրկյան ուզում էինք չկորցնել, իրենցից շատ կրակել»:
Րաֆֆի Բարսեղյանը նշել է՝ իրենց ստորաբաժանման հրամանատարը վիրավորվել է, սակայն դրանից հետ ևս հետո շարունակել են կատարել կրակային խնդիրը:
Զինծառայողները նշել են՝ զինամթերքը բավարար է կրակային խնդիրը կատարելու համար:
Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում վեց ամիս է՝ անսովոր լռություն է։ 2022թ. մարտի 24-ից հետո, երբ ադրբեջանցիները ներխուժելով գյուղ՝ դիրքավորվեցին Քարագլուխ կոչվող բարձունքին, գյուղը դատարկվեց։ Դրանից հետո միայն գյուղապետը՝ Վարդան Միքայելյանն է երկու անգամ եղել գյուղում, այն էլ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
«Ադրբեջանցիների ներխուժումից հետո մի երկու անգամ գնացել եմ գյուղ`լ խաղաղապահների հետ, բայց գյուղում ոչ մի բան էլ չկար, լրիվ թալանել, տարել էին ադրբեջանցիները։ Ոչինչ չենք հասցրել հանել տներից։ Հիմա չեն էլ թույլատրում գյուղ մտնել, բայց որքանով տեղյակ եմ՝ ոչ մի փոփոխություն չի եղել, ոնց կար, էդպես էլ մնում է. խաղաղապահներն են լինում գյուղում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց գյուղապետը։
Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման պատճառով գյուղացիները նաև ցորենի ամբողջ բերքն են կորցրել։ Շուրջ 30 հա ցորեն էին ցանել, բայց բերքը դաշտում է մնացել. հնձելու հնարավորություն չեն ունեցել։
Փառուխի բնակիչների մի մասը՝ Հայաստանի, մի մասն էլ Արցախի գյուղերում են հաստատվել՝ հույսով, որ մի օր նորից վերադառնալու են հայրենի Փառուխ։
Հիշեցնենք, որ 2022թ. մարտի 24-25-ը Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, ներխուժել են Արցախի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, ԱԹՍ-ների օգնությամբ առաջացել և դիրքավորվել Քարագլուխ կոչվող բարձունքի վրա։ Ծավալված ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունեցել է 3 զոհ և 14 վիրավոր։
Այդ դեպքերից հետո մի քանի անգամ հաղորդվել է, որ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցում է՝ ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ, բայց առայժմ իրավիճակը մնում է անփոփոխ։
Մարդկանց մոտ խուճապ կա, որ հիմա ապաստարանների վիճակն ենք փորձում հասկանալ, բայց ավելի լավ է հիմա խուճապ լինի, իսկ երբ այդ ապաստարանների կարիքն ունենանք, մենք իմանանք, որ ապաստարանները կահավորված են, տեղերը ֆիքսված են: Ապաստարանների կահավորումն, մարդկանց ինֆորմացումը հիմա ավելի կարևոր է, քան մարդկանց պոտենցիալ խուճապը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ինչ վերաբերվում է իր հետագա գործունեությանը՝ Ավինյանն ասաց, որ ապագային վերաբերող հարցերի մասին կխոսի ապագայում.
«Իմ աշխատանքն արվելու է, որպեսզի Երևանում խնդիրները լուծումներ ստանան, որպեսզի երևանցիներն ապրեն այնպիսի քաղաքում, որի մասին միշտ երազել են: Իմ աշխատանքը միայն այդ ուղղվածությունն է ունենալու, աշխատելու եմ արդյունք ստանալու համար: Այս փուլում որևէ այլ բանի մասին չեմ ուզում մտածել»,- ասաց նա:
9 օր շրջափակման մեջ գտնված կապիտան Արտյոմ Գևորգյանին և կրտսեր սերժանտ Արման Փիլոսյանին հաջողվել է դուրս բերել շրջափակումից:
Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:
Ադրբեջանը երկու օր առաջ հայկական կողմին փոխանցեց վերջին եռօրյա պատերազմում սպանված ևս 95 զինվորի դի։
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ դիերի մեծ մասը տեղափոխվել է Մարտունու դիահերձարան ու երկու օր է՝ բազմաթիվ ծնողներ փորձում են մտնել դիահերձարան՝ իրենց որդիների մարմինները ճանաչելու համար։
«Հանրապետության բոլոր դիահերձարանները, որտեղ տեղափոխվել են տղաների դիերը, հսկվում են անվտանգության աշխատակիցների կողմից և առանց քննիչների ուղեկցության՝ ծնողները չեն կարող դիակի ճանաչում իրականացնել։
Խոսել եմ դատաբժշկական կենտրոնի պատասխանատուների հետ և ընթացակարգը հետևյալն է՝
հայկական կողմին փոխանցված բոլոր դիերը լուսանկարված են և ուղարկված Ուլնեցու կենտրոն՝ զինծառայողների հարցերով օպերատիվ արձագանքման հանձնաժողով։
Այն ծնողները, ովքեր կճանաչեն իրենց որդիներին լուսանկարներով՝ միայն քննիչի ուղեկցությամբ կարող են մուտք գործել դիահերձարան։ Ցավոք, տղաների բազմաթիվ մարմիններ անճանաչելի են, և ԴՆԹ նույնականացում պիտի արվի», — Facebook-ում գրել է Զոհրաբյանը։
Ըստ նրա, սակայն, բազմաթիվ ծնողներ ասում են, որ իրենց որդու մարմնի վրա կան հատուկ նշաններ՝ սպի, դաջվածք, որով կարող են ճանաչել որդու մարմինը։
«Ինձ փոխանցեցին, որ եթե դեմքով հնարավոր չէ նույնականացնել, սակայն, հարազատները կարող են մարմնի վրա եղած հատուկ նշաններով ճանաչել իրենց որդիներին, կրկին Ուլնեցու կենտրոնին պիտի տեղեկացնեն, և ինձ վստահեցրեցին, որ անմիջապես քննիչի ուղեկցությամբ նրանց կուղեկցեն դիահերձարան։
Այս պարզ քայլերի հաջորդականությունը ինչ-որ մի պատկան կառույց կարո՞ր էր չէ հրապարակել, որպեսզի առանց այդ էլ էմոցիոնալ ծանր հոգեվիճակում գտնվող ծնողները Արմավիրից, Շիրակից, Երևանից կամ այլ բնակավայրից չհասնեն Մարտունի, Մեծամոր և ինչ-որ մի ախրանիկ նրանց չթողնի մտնել դիահերձարան։
Հասկանում եմ, որ թքած ունեք որդի կորցրած ծնողի վրա և, ինչպես երեկ արեցիք «Եռաբլուրում», կարող եք զինվորի մայր ծեծել, բայց ձեր միջից գտեք գոնե մի կիասագրագետի, որ այս քայլերի հաջորդականությունը պաշտոնապես հրապարակի, որպեսզի վշտից խելագարված մայրը չհասնի Մարտունի ու դիահերձարանի պատուհանից փորձի նայել ներս՝ իր սպանված որդուն գտնելու վերջին հույսով», — նշել է Զոհրաբյանը։
Առաջիկա օրերի Մոսկվա-Երևան ուղիղ չվերթների տոմսերը գրեթե սպառվել են: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ aviasales.ru կայքէջից:
Եթե սեպտեմբերի 20-ին Մոսկվա-Երևան ուղիղ չվերթի գինը կազմում էր միջինը 80 հազար դրամ, ապա առաջիկա օրերին տոմսերը գրեթե սպառվել են, իսկ առկա տոմսերի արժեքը սկսվում է 800 հազար դրամից:
Ռուսական լրատվամիջոցները ստեղծված իրավիճակը պայմանավորում են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի զորահավաք անցկացնելու հայտարարության հետ:
Նույն իրադրությունն է նաև այն երկրների հետ, որտեղ մուտքի արտոնագիր չի պահանջվում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.