29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայաստանի սահմանները շարունակում են կահավորման խնդիրներ ունենալ, որոնք օր առաջ պետք է լուծվեն: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
«Մենք չենք կարող հավերժ բողոքել բոլորից, բայց ինքներս չհասկանալ, որ ՀՀ իշխանությունը չի անում անհրաժեշտ քայլեր՝ կահավորված առաջնագիծ ապահովելու համար:
Մենք խնդիր ունենք մեր սահմաններն ամրացնելու, մեր դարպասները փակելու, քանի որ մշտապես գտնվում ենք մեր հարևան, բայց՝ ոչ բարեկամ երկրի ծավալապաշտական նկրտումների տիրույթում, որը անընդհատ ցանկանում է իր տարածքներն ավելացնել՝ մեր հայրենիքի հաշվին, պետք է բոլոր ռեսուրսները մեկտեղենք, և թույլ չտանք սա»,-ասաց նա:
Թագուհի Թովմասյանը նաև ահազանգեց, որ Հայաստանում եռամսյա հավաքների զորակոչի գործընթացն իրականացվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:
Նա մանրամասնեց, որ ծանուցումներն ուղարկվում են քաղաքացիներին և անմիջապես հաջորդ օրը նրանցից պահանջում են ներկայանալ՝ առանց անգամ հնարավորություն տալու բուժզննում անցնելու։
«Այս գործընթացը պետք է կազմակերպվի մարդկանց իրավունքները չխախտելով, այլ ոչ թե՝ սպոնտան, ինչպես եղել է և շարունակվում է մինչ օրս»,-ասաց Թովմասյանը:
Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում արդեն մի քանի ժամ է բողոքի ակցիա է տեղի ունենում։ Հավաքված քաղաքացիները փակել են նախագահական նստավայրի մուտքը: Նրանք պահանջում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանը դուրս գա եւ պատասխանի իրենց հարցերին։ Քաղաքացիները պնդում են, որ այլ պաշտոնյայի բացատրություններ իրենց պետք չեն, իրենց մտահոգություններին պետք է անձամբ նախագահը պատասխանի: Մանրամասներին ծանոթանալու համար Yerkir.am-ը զրուցել է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։
«Իրարից տարբեր մարդիկ սոցցանցերում գրել էին և եկել հրապարակ, այնտեղ էին նաև «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգողները։ Մոտ 200-300, միգուցե, նաև ավել մարդիկ։ Երբ արդեն շարժումը վերափոխվեց, շարժման համակարգողները ուղղակի հեռացան, որովհետև ժողովրդական շարժումը չի կարող նման պահանջներ ներակայացնել։ Այսօր սկզբնական ակցիա եղավ, մյուս շաբաթ զարգացումներ կլինեն հաստատ, սա հիմանականում ավելի շատ անհատների խնդիր էր»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ մարդկանց Էմոցիաները լարված են և կան մարդիկ ովքեր իրավիճակից օգտվում են, իսկ այն մասան, ովքեր գիտեն, թե ինչ կա անելու Արցախում, էնտեղ չեն․ «Ցավոք սրտի 2018 թվականից սկսված էդպիսի մարդիկ ներդրվել են Արցախում, իհարկե իրենք հետևում մարդիկ չունեն, բայց կարողանում են էմոցիոնալ իրավիճակ ստեղծել։ Այսօրվա հավաքը իր մեջ լուրջ տարրեր պարունակում էր, բայց ինքնաբուխ էր»,- ասաց տիկին Հակոբյանը։
Պատգամավորն անդրադարձավ նաև Պրահայի քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարությանը՝ նշելով, որ այդ հայտարարությունը որևէ իրավական նշանակություն չունեցող հայտարարություն է․
«Դա անձերի խոսակցության արդյունք է, որովհետև շատ վաղուց տարածքային ամբողջականությունները ճանաչված են։ Այս իրավիճակում ի՞նչ տարածքներ ճանաչելու մասին է խոսքը, ի՞նչ սահմաններով, ո՞վ է դա որոշել ընդհանրապես։ Դա ևս մարդկանց զգացմունքային դաշտ տանելու համար է և նաև այն առումով, որ միանգամից մտածեն, վերջ բոլոր հարցերն արդեն լուծված է, վերջ Արցախը տվել են, բայց իրականում էդպես չի, դա անում են, որպեսզի յուրաքանչյուրը մտածի, որ իրենից ոչինչ կախված չէ»,- ավելացրեց նա։
Պատգամավորը կարծում է, որ կան բավականին շատ մարդիկ, ովքեր հասկանում են, որ այս պահին այդիպիսի հայտարարությունները չեն կարող որոշիչ լինել․ «Մենք հո լավ գիտենք, որ պատերազմի միջոցով Արցախի հարցը չի լուծվել, դա կլինի էն դեպքում, երբ ժողովուրդը ևս իր թևերը իջեցնի և համաձայնվի էս իշխանությունների արածների հետ, որոնք կատարում են բոլոր պահանջները, ինչը որ իրենց առաջ դնում է Ադրբեջանը, և եթե այսօր ունենք էդպիսի իշխանություն, դա չի նշանակում, որ ժողովուրդը պետք է էդպիսի իշխանության հետևից գնա, ժողովուրդը կարող է հակադրվել և կարող է շատ բան փոխել, սկսած իշխանություններից, մինչև՝ իշխանությունների որոշումները»։
Նրա խոսքով՝ պետք է լինի ժողովրդական շարժում և դրան պետք է միանան բոլոր քաղաքական ուժերը։
Պատգամավորն անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հայտարարություններին, ըստ որի՝ Հայաստանն այլևս իվիճակի չէ ապահովել Արցախի անվտանգությունը՝ նշեց․
«Ժողովուրդը նաև ինքը պաշտպանված չէ իշխանություններից, դա մեսիջ էր նաև Հայաստանում բնակվող մեր ժողովրդին, որովհետև երբևէ Արցախն ու Հայաստանը առանձին չեն եղել իրարից, ոչ էլ ժողովուրդները, այսինքն մենք միշտ ունեցել ենք իշխանություններ, ովքեր անվտանգությունը երաշխավորելուց գիտակցել են, որ Արցախի ու Հայաստանի ժողովուրդը նույնն են, որովհետև առանց մեկը մյուսի չեն կարող գոյատևել, հիմա երբ ասում են, որ մենք չենք կարող Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորել դա նշանակում է, որ Հայաստանինը ևս։ Ունենք իշխանություններ Հայաստանում, որոնք ուղղակի հայի անվտանգության երաշխավորը չեն»,- ասաց նա։
Ցավոք, 44-օրյա պատերազմի արդյունքում և հետևանքով Հայաստանի Հանրապետությունն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս՝ ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները, այդ թվում՝ անվտանգությունը։ Այս մասին factor.am-ի եթերում ասել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Դուք տեղյակ եք, որ նոյեմբերի 9-ի պայմանագրի, եռակողմ հայտարարության թերևս կարևորագույն կետը ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության ծավալումն է այն տարածքում, որտեղ շարունակում են ապրել արցախցի մեր հայրենակիցները, և, թերևս, կարծում ենք, որ այս հարցում մենք պետք է ապավինենք միջազգային հանրության գործիքակազմին, և անենք առավելագույնը, որ միջազգային հանրությանը հասցնենք այն օրհասական, գոյութենական խնդիրները, որոնց մեր հայրենակիցներն առնչվում են Արցախում»- ասաց Աղաջանյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ դիրքորոշումը արցախցիների բոլոր իրավունքների տեսանկյունից որևէ կերպ չի փոխվել։ Ցավալիորեն փոխվել են օբյեկտիվ իրողությունները և իրականությունը, որով պայմանավորված համապատասխան հետևություններ պետք է արվեն։ Ըստ Աղաջանյանի, պետք է համապատասխան ռազմավարություն և մարտավարություն որդեգրենք։ Ըստ այդմ, նաև պետք է արձանագրել, որ անվտանգության և մնացած բոլոր հնարավոր իրավունքների ապահովման իրացման համար, առկա է միայն միջազգային հանրության դիրքորոշումների, ճնշումների ռեսուրսը, այլ որևէ ռեսուրս՝ ռազմական, տնտեսական, քաղաքական, ՀՀ-ն ցավալիորեն չունի։
«Մեր դիրքորոշումները պետք է առավալագույնը ներդաշնակեցվեն միջազգային հանրության դիրքորոշումների հետ, որոնք առնչվում են արցախցիներին և Արցախի շուրջ ընթացող իրադարձություններին»- ասաց Էդուարդ Աղաջանյանը։
Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի ԼՂՀ-ի հետ։
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը և դրան հաջորդած 2022 թ. սեպտեմբերի 30-ին վերոհիշյալ երկրամասերի, Խերսոնի և Զապորոժեի մարզերի վերամիավորումը ՌԴ-ին՝ ԱՀ ԱԺ խմբակցությունները արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. իրավական առումով անթերի իրացրել է ինքնորոշման իր իրավունքը՝ միջազգային իրավունքի նորմերին, ժողովրդավարության սկզբունքներին և այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան: Միջազգային հանրությունը Ադրբեջանը ճանաչել էր որպես անկախ պետություն ԽՍՀՄ ներքին օրենսդրությամբ որոշված սահմաններում: Ըստ այդ օրենսդրության՝ Ադրբեջանի անկախության ձեռք բերման ժամանակ Լեռնային Ղարաբաղը տվյալ երկրի հետ որևէ առնչություն չուներ, այլապես նա չէր ընդգրկվի ՄԱԿ-ի կազմում, ուստի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:
Ընդունելով ՄԱԿ կանոնադրության առաջին հոդվածում ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը և Արդարադատության միջազգային դատարանի 2010թ. հուլիսի 22-ի վճիռը, ըստ որի միջազգային իրավունքը չի արգելում այնպիսի անկախության հռչակումը, ինչպիսին Կոսովոյում էր, ԱՀ ԱԺ խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և ՄԱԿ անդամ մյուս 190 պետություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դրանով իսկ ի չիք դարձնելով նրա բնակչության առջև ծառացած գոյաբանական լրջագույն սպառնալիքները:
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ»
«Միասնական hայրենիք»
«Արդարություն»
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն»
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինները կամ մասունքներն այս պահին արտասահման ուղարկելու կարիք չկա։
«Այս պահին որևէ կարիք չունենք արտասահմանյան բժշկական կենտրոնների կամ հետազոտական կենտրոնների հետ աշխատելու, մեր տեխնիկական հագեցվածությունն ամբողջությամբ բավարարում է իրականացնելու հետազոտությունները։ Որոշները դեռ ընթացքի մեջ են, առաջիկայում կունենանք բոլոր հետազոտությունների պատասխանները», — կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ավանեսյանը հրաժարվեց հայտնել, թե քանի մարմին կամ մասունք կա, որ դեռ ինքնությունը պարզված չէ:
«Հետազոտություններ կան, որ դեռ ընթացքի մեջ են, դեռ ամբողջ հետազոտական պրոցեսը չենք ավարտել», — նշեց Ավանեսյանը։
Նա ասաց, որ ամբողջական պատկեր ունենալու համար ԴՆԹ հետազոտություն է իրականացվում։
Նշենք, որ սեպտեմբերի13-14-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
«Դատելով նրանից, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ խուսափում են մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի հավաստի աղբյուրի տեղեկությունները, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ, ըստ էության, հերքեց տեղեկությունը, թե, իբր, Ռուսաստանը Հայաստանի առջեւ միութենական պետությանն անդամակցելու խնդիր է դրել, վկայում է, որ բացի մեկ-երկու ամենամերձավորերից, այդ հրապարակումներն ու ոճը անսպասելի են եղել իշխող ուժի ներկայացուցիչների համար»- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ՀԺ-ի կայքի միջոցով վերջին օրերին իրականացվող արտահոսքերի իշխանական արձագանքներին:
Քաղտեխնոլոգի խոսքով, եթե Ադրբեջանի պահանջների մասով, մեծ հաշվով նորություն չկար ու դա չէր կարող մեծ անհարմարություններ պատճառել ՔՊ-ականներին, ապա Ռուսաստանի հետ կապված նյութում առկա շեշտադրումները շատերի համար, թերեւս, կտրուկ շրջադարձի նախանշաններ էին ու անսպասելի։ Հետեւապես՝ առանց նույն այդ հավաստի աղբյուրի, այսինքն, Նիկոլ Փաշինյանի դիրեկտիվն ունենալու, իր վրա չէր վերցնի որեւէ պատասխանատվություն մեկնաբանելու: «Ոմանց համար դա բավականին բարդ իրավիճակ էր ստեղծում՝ նաեւ որոշ արտաքին հովանավորների ու կապերի համար: Օրինակ, վերջին 4 տարվա մեջ, երեի թե , առաջին անգամ լսեցինք, որ Ալեն Սիմոնյանը հերքեց Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստաթղթի տարբերակը, թե ինչ է ուզում Ռուսաստանը: Նա ուղղակիորեն հերքեց եւ, ըստ էության, չկարողացավ լրագրողների հարցերի տակից դուրս գալ»,-ասաց Հակոբյանը՝ ուշադրություն դարձնելով նաեւ Ալեն Սիմոնյանի մեկ այլ պատասխանի վրա:
«Երբ նրան հարց տվեցին, թե իրեն Մոսկվա են հրավիրել որպես մասնակի իշխանափոխության պրոցեսում հնարավոր դերակատար՝ Սիմոնյանը բավականին զգույշ պատասխան տվեց, իբրեւ թե հերքեց, բայց ասաց՝ այս պահին, իսկ լրագրողի ճշտող հարցին, թե իսկ հետագայում, նա ասաց, որ կարծում է՝ հետագայում էլ նման բան չի լինի: Ալեն Սիմոնյանի արձագանքում նախկին վստահությունը չկար: Կարծում եմ, որ կամ նա ինչ-որ բան գիտի կամ կռահում է, ուստի , որոշել էր կամուրջները որեւէ մեկի հետ չայրել», -ասաց Վիգեն Հակոբյանը:
Ի պատասխան հարցի, թե արդյոք վերջին զարգացումները, այդ թվում ՀՀ 2-րդ նախագահ Քոչարյանի՝ Փաշինյանին հումանիտար միջանցք տրամադրելու մասին հայտարարությունը, կարող են ՔՊ-ի ներսում ճաքեր առաջացնել, Վիգեն Հակոբյանն արձագանքեց. «Մասնակի իշխանափոխության տարբերակը որպես գործող տարբերակ դիտարկելու ընդդիմության հայտարարությունը, որում գործուն մասնակցություն պետք է ունենան նաեւ ՔՊ-ականները, նշանակում է, որ ընդդիմությունը իշխանական վերնախավին առաջարկում է պրոբլեմից դառնալ լուծման գործիք, որը հետագայում ոչ միայն Փաշինյանին, այլեւ իրենց հումանիտար միջանցք տրամադրելու ճանապարհով կփոխհատուցվի»:
Ըստ քաղտեխնոլոգի, ՔՊ-ականներին տրվել է հնարավորություն՝ հետագայում պատասխանատվություն կրելու եւ համապարփակ պրոբլեմ լինելու հեռանկարը փոխարինել հումանիտար միջանցքով: Վիգեն Հակոբյանն ասում է՝ այս առումով ՔՊ-ականների վարքը պայմանավորված է արտաքին քաղաքական հնարավոր զարգացումներով, թե դրանք որքանով կարագանան ու կհանգեցնեն, ասենք, կապիտուլյացիա 2 ակտին, որից հետո այդ թվում եւ այդ պատգամավորների համար իրադարձությունները կարող են այլ սցենարով գնալ: «Այդ պարագայում, օրինակ, այնքան էլ հասկանալի չի կարող լինել թե ինչ հեռանկար կունենա նույն Նիկոլ Փաշինյանը, որը ստորագրելով այդ փաստաթուղթը այլեւս կարող է հետաքրքիր չլինել արտաքին խաղացողների համար, որոնք հիմա նրան ուղղորդում են: Կարծում եմ՝ ՔՊ-ում կան մարդիկ, որոնք թեեւ քիչ են, բայց հասկանում են իրավիճակի ռիսկերը՝ թե երկրի, թե իշխանության համար եւ, կարծում եմ, որ նրանք այդ ռիսկերը պրոյեկտում են նաեւ իրենց անձերի վրա»,-եզրափակեց քաղտեխնոլոգը:
Նշենք, որ այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով մասնակի իշխանափոխության վերաբերյալ ընդդիմության առաջարկին, ասել է, թե Սահմանադրության համաձայն՝ իշխանությունը ոչ իշխանությանն է պատկանում, ոչ՝ ընդդիմությանը, որ մեկն առաջարկի, մյուսն էլ ընդունի: Նա ասել է, թե դա չպետք է լինի քաղաքական պահանջ, այլ պետք է լինի լայն զանգվածներինը, որ դառնա օրակարգ:
Իսկ ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հերքել ՀԺ-ի հրապարակած տեղեկությունը, թե Ռուսաստանը Հայաստանի առաջ միութենական պետությանն անդամակցելու պահանջ է դրել:
Իշխանական մեկ այլ պատգամավոր ՝ Հովիկ Աղազարյանն էլ ասել էր, թե իր համար անընդունելի են ադրբեջանական այն պահանջները, որոնք հրապարակել էր իշխող ընտանիքի թերթի հավաստի աղբյուրը:
Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որով կոչ է անում չտրվեկ կեղծ լուրերի:
«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետական կառույցների կայքերում առկա հեռախոսահամարներին և մոտակա օրերին ՌԴ խաղաղապահ ուժերի Արցախից դուրս գալու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ Առաջիկա օրերին չի բացառվում նաև պետական կառույցների կայքերի վրա հաքերային հարձակումները։
ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար:
Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Այս պայմաններում շարունակել բանակցություններն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, թուլամորթություն է, հիմարություն և նվաստացուցիչ է մեր ժողովրդի համար։ Ո՛չ մի թուղթ չի կանգնեցնելու նրանց, միայն՝ ուժը և վճռականությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
Մանուկյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Թղթե՞ շերեփ, թե՞ երկաթե
Երեկ ոչ միայն մենք, նաև ողջ աշխարհն ականատես եղավ ադրբեջանցիների հերթական վայրագությանը հայ գերիների նկատմամբ։
Այժմ պահանջում են այդ տեսանյութի հանցակիցներին պատժել` որպես ռազմական հանցագործներ։
Եկեք խոստովանենք, որ դա ինքնախաբեություն է։ Խնդիրը միայն այդ խումբը չէ։ Դա ադրբեջանական պետական քաղաքականություն է։ Ադրբեջանի ողջ ժողովուրդն իր իշխանության քարոզչության տակ տասնյակ տարիների ընթացքում դարձել է մի վայրենի գազան, որը մինչև վերջ ուզում է հոշոտել հայերին։ Ու այսօր, խոսելով խաղաղության պայմանագրերի մասին, նրանք զուգահեռաբար հոխորտում են, որ հասնելու են մինչև Երևան:
Այս պայմաններում շարունակել բանակցություններն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, թուլամորթություն է, հիմարություն և նվաստացուցիչ է մեր ժողովրդի համար։ Ո՛չ մի թուղթ չի կանգնեցնելու նրանց, միայն՝ ուժը և վճռականությունը։
Մեր հասարակության մեջ այժմ հիմնական խոսակցությունը հետևյալն է՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան, այն նույն խոսակցությունը, որ դարերով եղել է՝ Բյուզանդիա՞, թե՞ Պարսկաստան, այսինքն ու՞մ լծի տակ ավելի լավ կլինի, ո՞վ մեզ ավելի լավ կպաշտպանի։ Բայց հիմնական հարցը դա չէ. հիմնական հարցն այն է, թե մենք ուզո՞ւմ ենք մեզ պաշտպանել, մենք նման խնդիր դնու՞մ ենք մեր բանակի և մեր ժողովրդի առաջ, քանի որ մեր դեմ կանգնած է կատաղի թշնամի։
Ասում են՝ եթե չհամաձայնենք, նորից պատերազմ կսկսեն։ Թո՛ղ համարձակվեն։ Ավելի ճիշտ չէ՞ մարտով մենք պաշտպանենք մեր կանանց, երեխաներին, մեր ապագան, մեր պատիվը, քան թե ոչխարի պես գլուխներս կախ գնանք յաթաղանի տակ։ Մենք արդեն տեսել ենք թշնամու կողմից մեկուկես միլիոն հայերի կոտորածը նախորդ դարում։
Ուժի դեմ՝ ուժ, վճռականության դեմ՝ վճռականություն, բանակի դեմ՝ բանակ»:
Քաղաքագետ Արա Պողոսյանը, անդրադառնալով թշնամու կողմից հայ ռազմագերիներին մեր իսկ հայրենիքում գնդակահարելու փաստին, ֆեյսբուքի իր էջում գրել է՝ ամեն հայի նպատակը, երազանքն ամեն գնով թշնամուն ոչնչացնելը պետք է լինի, քանի դեռ նա չի’ արել իր ամեն հաջորդ քայլը։
«-Իսկ արդյո՞ք հնարավոր է խաղաղություն հայերի և թշնամի ազերիների միջև։
-Սա անհնար է, քանզի մեր թշնամությունը գոյաբանական է։ Վերջին տեսանյութը` հայ գերիների գնդակահարության, մեզ հուշում են, որ որտեղ հայը և ազերին իրար տեսնեն միայն մեկ բան կա, որ կարող են անել` իրար սպանել։ Գուցե սրան չհասնեինք, եթե աշխարհում գոյություն չունենային երկակի ստանդարտներ, եթե ահաբեկիչ Ալիևին ո’չ թե կառուցողական, կամ գործընկեր համարեին, այլև մարդկության դեմ գործված հանցանքների կազմակերպիչ։ Բայց իրական քաղաքականությունն այլ է, այլ նարատիվներով, ուրեմն մեզ կմնա Ալիևի հետ խոսել հենց իր լեզվով։
-Իսկ ինչպե՞ս դա անել, եթե մեզ ներսից համոզում են, որ մենք թույլ ենք, որ մենք ծնկի ենք եկել, որ մենք անզոր ենք։
-Այս բոլորը հանողները մեր թշնամիներն են, անկախ նրանից, թե ովքեր են։ Մենք պետք է կարողանանք թեկուզ անջատ-անջատ, բայց մեկ նպատակով` ոչնչացնել թշնամուն ցանկացած գնով, եթե հարկ լինի, անգամ մեզ համար ամենակեղտոտ մեթոդներով ոչնչացնել թշնամուն։ Սա պետք է լինի մեր` ամեն հայի նպատակը, երազանքը` ամեն գնով ոչնչացնել թշնամուն, քանի դեռ նա չի’ արել իր ամեն հաջորդ քայլը։
Ու մենք կհաղթենք, ու մենք անկասկած կհաղթենք, որովհետև գոյության համար կռվող, մաքառող ժողովրդին հնարավոր չէ ընկճել։
Հակառակը համոզողներին ընդամենը պետք է դիտարկել որպես թշնամի, ով փորձում է կոտրել մեր ազգային դիմադրողունակությունը և ո’չ մի խոսք, ո’չ մի բացատրություն սրանց… այլ մաքառում հանուն գոյապահպանման` անշեղ, անկոտրում, անզիջում…»,- հրել է Պողոսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է սոցցանցերում տարածվող Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութին։
«Եվս մեկ սարսափելի տեսանյութ է տարածվել սոցցանցերում. ադրբեջանցի զինվորները Հայաստանի ինքնիշխան տարածքում կամայականորեն մահապատժի են ենթարկում հայ ռազմագերիների խմբին։
Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի և անդրադառնա այս ռազմական հանցագործությանը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար»,-գրել է Փաշինյանը:
Մեկ այլ գրառմամբ նա նշել է, որ Հայաստանը կօգտագործի առկա բոլոր միջազգային մեխանիզմները՝ ապահովելու հետաքննությունն ու հաշվետվողականությունը։ «Նման բռնության գործողությունները պետք է պատշաճ կերպով արձագանքվեն՝ ագրեսորի համար հետևանքներով»,-գրել է Փաշինյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.