23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ նախագծերը չեն քննարկվել նաև այս պահին խորհրդարանում չներկայացված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ։ «Հայկական օրակարգ. Բանակի ռեֆորմացիա. չհաշվարկված գաղափարներ» թեմայով պանելային քննարկմանն ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով, անվտանգությունն այն ոլորտը չէ, որտեղ արմատական փոփոխությունները իրականացնելու հետ կապված սխալներ, բացթողումներ թույլ տալու ճոխություն կարող ենք մեզ թույլ տալ։
«Անվտանգությունն այսօր այն հարցն է, որ բոլորիս է մտահոգում՝ անկախ քաղաքական այս կամ այն ուժի պատկանելիությունից։ Սա բացարձակ առաջնահերթություն է, քանի որ մեր երկրի անվտանգության գլխին ծառացած վտանգների մասին մտածում է մեզանից յուրաքանչյուրը։ Բանակում չի կարելի իրականացնել սիրողական մակարդակի բարեփոխում»,-ասաց քաղաքական գործիչը։
Տոնոյանն ընդգծեց՝ անվտանգությունը միայն բանակը չէ, այլև արտաքին քաղաքականությունը, որտեղ անընդհատ վայրիվերումներ են տեղի ունենում։
«Մենք ականատես ենք լինում քաղաքական գծի անընդհատ փոփոխությունների, որը որևէ լավ բանի չի հանգեցնի»,-ասաց նա։
Բանախոսն անդրադարձավ նաև ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու որոշմանը, մտահոգություն հայտնեց, որ այն կունենա հետևանքներ, ինչը մտորելու տեղիք է տալիս։
«Մենք տեսնում ենք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններում։ Այսօր տեղեկացանք Զատուլինի՝ Հայաստան մուտքի արգելքի մասին։ Որքանով ես տեղյակ եմ, Կոնստանտին Զատուլինը նաև Ադրբեջանում է հայտարարված պերսոնա նոն գրատա իր հայանպաստ գործունեության համար։ Առնվազն տարօրինակ է, որ նույն գործելաոճով հանդես է գալիս նաև Հայաստանի Հանրապետությունը»,-ասաց Տոնոյանը՝ ավելացնելով, որ տեղի ունեցածին հիմնավոր կերպով պետք է արձագանքեն Հայաստանի իշխանությունները։
Հիշեցնենք, որ Կ. Զատուլինը Ադրբեջանի ԱԳ նախարարության կողմից անցանկալի անձ է հայտարարվել 2013 թվականին Արցախի Հանրապետություն այցելելու համար։
Կարծում եմ, որ պաշտպանության ոլորտի պատասխանատուները կապի մեջ են, հանդիպումներ, քննարկումներ են ընթանում։ Այս մասին հոկտեմբերի 21-ին լրագրողներին տված հարցազրույցում ասել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզ Աբեդին Վարամինը՝ պատասխանելով իրանական ԱԹՍ ձեռք բերելու հետ կապված Հայաստանի հետաքրքրվածության մասին հարցին։
«Կարծում եմ՝ երբեք կարիք չի լինի Հայաստանին հարձակողական զենք տրամադրել»,-ասել է նա։
Դիվանագետը հույս է հայտնել, որ ոչ մի տեղ պատերազմներ չեն լինի։
«Իրանը բազմիցս ասել է, որ պետք է հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները եւ երկրների տարածքային ամբողջականությունը։ Մենք չենք ընդունում սահմանների ոչ մի փոփոխություն։ Մենք խաղաղ ու կայուն Հայաստան ենք ուզում։ Հայաստանի եւ Իրանի շահերը համընկնում են»,-հավելել է նա։
Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ներդրումը պատերազմը կագնեցնելու հարցում և հետպատերազմյան երկու տարիներին խաղաղապահ առաքելության նշանակությունը Արցախի վերականգնման գործընթացում՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատկերացնում Արցախի ապագան առանց Ռուսաստանի Դաշնության ներկայության, պատմում է Արմենպրեսը։
Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ընթացքում նախագահ Հարությունյանը, հատկապես ներկա աշխարհաքաղաքական իրողություններում, երբ Արցախի համար կարևոր խնդիր է անկախությունն ու ինքնորոշման իրավունքը, կարևորել է Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը որպես դրանց երաշխավոր:
«Կարող է հարց առաջանալ այն մասին, որ պարբերաբար Հայաստանի և Արցախի իշխանությունները հայտարարում էին՝ Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսանում է Հայաստանը, սակայն կոնֆլիկտն արդեն Հայաստան-Ադրբեջան, կամ Արցախ-Ադրբեջան հարց չէ: Այստեղ, ցավոք, արդեն վաղուց կոնֆլիկտը շատ ավելի խորը հիմքեր ունի: Կա Շուշիի դեկլարացիա` Ադրբեջան-Թուրքիա, 44-օրյա պատերազմում Թուրքիայի դերակատարությունը, որը տարածաշրջանում վաղուց շատ ավելին է, քան մինչ պատերազմն էր: Դրա համար ոչ միայն խաղաղապահ առաքելությունն ենք պատկերացնում, այլ նաև շատ ավելի վստահելի այլ երաշխիքներ էլ ենք ակնկալում Ռուսաստանի Դաշնության կողմից: Մենք այսօր, իհարկե, ողջունում ենք միջազգային հանրության ակտիվությունը, և նաև նշում, որ Ադրբեջանի հետ մեր հետագա բանակցություններում կամ հարաբերություններում միջազգային հանրության ներկայությունը կարևոր է, բայց ուզում եմ ուղիղ ասել` ես Արցախի ապագան՝ առանց ՌԴ երաշխավորության, կասկածի տակ եմ տեսնում»,-հավելեց Հարությունյանը:
Հարցին, թե ինչ է սպասվում 3 տարի անց, երբ կլրանա ՌԴ խաղաղապահ զորակազմի՝ Արցախում գտնվելու ժամկետը, Հարությունյանը պատասխանեց․ «Ես նշել եմ, որ Արցախի ապագան, առաջին հերթին անվտանգության խնդիրների լուծման առումով, առանց Ռուսաստանի Դաշնության չեմ պատկերացնում, և մեր ռազմավարությունում հենց դա է դրված։ Չեմ կարող ասել, թե ինչ ճանապարհով է լինելու՝ խաղաղապահ առաքելության ժամկետի երկարացման, թե այլ ձևաչափով․․․ինձ թվում է Ռուսաստնի ղեկավարությունն արդեն որոշ ժամանակ հետո դրա մասին կհայտարարի»։
Փորձագետները հաշվարկել են, թե ինչպես են փոխվել Ռուսաստանի տարածքով և հարևան երկրներում թռիչքների գները վերջին մեկ ամսվա ընթացքում, գրում է Tutu.ru-ն։
Սեպտեմբերի 21-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում երկկողմանի տոմսի միջին արժեքը կազմել է մոտավորապես 10,3 հազար ռուբլի: Հոկտեմբերի նույն ժամանակահատվածում այն նվազել է վեց տոկոսով՝ հասնելով 9,7 հազար ռուբլու։
Սեպտեմբերի վերջին տասնօրյակում հարևան երկրներ մեկնելու համար ուղևորները վճարել են միջինը 40,4 հազար ռուբլի։ Հոկտեմբերի վերջին այնտեղ գնալ ցանկացողների համար արժեքը միջինը 24,1 հազար ռուբլի է, այսինքն՝ 40 տոկոսով պակաս։
Մեկ ամսվա ընթացքում թռիչքները երկրի ներսում ամենահայտնի ուղղություններով էժանացել են՝ Սոչի Մոսկվայից՝ յոթ տոկոսով, Սանկտ Պետերբուրգից՝ 18 տոկոսով, երկու մայրաքաղաքների միջև՝ 16 տոկոսով։ Մոսկվայից Մախաչկալա ճանապարհածախսը կրճատվել է 21 տոկոսով, իսկ Կազանը՝ 15 տոկոսով։
Ամենաէականը՝ 66 տոկոսով, էժանացել է Հայաստան թռչելը։ Միջին արժեքը նվազել է 59-ից մինչև 20 հազար ռուբլի: Մեկ երրորդով պակաս է եղել դեպի Ադրբեջան և Բելառուս ուղեգրային ավիատոմսերի արժեքը, այժմ դրանք կարելի է գնել համապատասխանաբար 27 և տասը հազար ռուբլով։
Դեպի Ղրղզստան, Թուրքիա և Իսրայել ճանապարհածախսը նվազել է մոտ մեկ քառորդով, հաշվարկել են ծառայության վերլուծաբանները։ Ղազախստան և Տաջիկստան այցելությունն էժանացել է 16 տոկոսով, Ուզբեկստան՝ վեց տոկոսով։
Թուրքիայի նախագահ Էրդողանը փաստացի այսօր հայտարարեց նոր նախապայմանի մասին, որը անխուսափելիորեն վրա է հասնելու ճիշտ այն վայրկյանին, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը կապիտուլյանտի գլխավորությամբ կստորագրի կապիտուլիացիոն նոր` «խաղաղության պայմանագիրը»: Դա ռազմական տուգանքների (կոնտրիբուցիա) հարցն է, որը պահանջելու է Ադրբեջանը Հայաստանից «30 տարի Ղարաբաղը գրաված պահելու և ավերելու համար»: Այս մասին տելեգրամյան իր օգտահաշվում գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Հենց այա միտքն է գրեթե բառացի այսօր ասել Էրդողանը Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանի հարավում:
Հիշեցնեմ, որ ևս մի նմանատիպ բացահայտում եղավ 2021 թ. ամռանը, երբ Էրդողանն ու իր կինը Շուշի այցելելու ժամանակ հայտարարեցին, որ հայ ռազմագերիներին պետք է վերադարձնել միայն Հայաստանի կողմից նոր զիջումների դիմաց: Մինչ այսօր գերիներին չեն վերադարձրել:
Ինչքան զիջենք, այնքան զիջելու ենք:
Պետք է հեռացնել զիջողներին»,- գրել է Գեղամյանը:
Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակվող լարվածության համատեքստում Հայաստանը դիտարկում է Հնդկաստանի հետ պաշտպանական նոր գործարքներ կնքելու հնարավորությունը․ զենիթահրթիռային համալիրներից զատ, ինչպիսին է «Ակաշ»-ը («Akash»), Հայաստանը դիտարկում է անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի հնարավոր գնումը։ Այս մասին նշում է հնդկական ThePrint առցանց թերթը։
«Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և նրա գործընկեր՝ Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի երկկողմ հանդիպման ժամանակ ուշադրության կենտրոնում է եղել պաշտպանության ոլորտում համագործակցության խորացումը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին Գանդինագար քաղաքում DEFEXPO 2022-ի շրջանակներում։ Հանդիպումը տեղի է ունեցել ընդամենը մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ երկու երկրները հնդկական «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համակարգերի, ինչպես նաև զինամթերքի լայն տեսականու, այդ թվում՝ 80 մմ ականանետի վաճառքի միջկառավարական պայմանագիր են կնքել»,- նշում է ThePrint-ը։
Ըստ թերթի՝ Հնդկաստանի կառավարության աղբյուրները շարունակում են լռել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել հայ նախարարի հետ երկկողմ հանդիպման ժամանակ, սակայն պնդում են, որ «ուշադրության կենտրոնում է եղել համագործակցությունը պաշտպանության ոլորտում»:
ThePrint-ի աղբյուրների համաձայն՝ Հնդկաստանի կառավարությունը հանդես է եկել Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության օգտին՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա լարվածության պատճառով, մի երկրի, որին աջակցում են Թուրքիան և Պակիստանը։
ThePrint-ի աղբյուրները հայտնել են, որ Հայաստանը դիտարկում է տեղական «Ակաշ» զենիթահրթիռային համակարգերի գնման հնարավորությունը։
«Հայաստանը նաև դիտարկում է Հնդկաստանում մասնավոր ընկերությունների`Tata Advanced Systems Limited-ի (TASL) եւ Solar Industries-ի կողմից մշակված «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր (loitering munition) գնելու հնարավորությունը»- հայտնել է ThePrint-ը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Print-ը, շատերը Ադրբեջանը դիտարկում են որպես Թուրքիայի և Պակիստանի հետ ձևավորվող առանցքի մաս: Ադրբեջանը օգտագործել է թուրքական անօդաչուները Հայաստանի դեմ պատերազմ վարելու համար, ինչպես նաև «JF-17» կործանիչներ գնելու համար բանակցություններ է վարում Պակիստանի հետ:
«Google Maps» և «Google Earth» հավելվածներից հեռացվել են ՀՀ Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները։ Այս մասին տեղեկանում ենք «Թաթոյան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից․
« «Google» ընկերության հետ աշխատանքի արդյունքում «Թաթոյան» հիմնադրամին և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի համատեղ ուժերով հաջողվել է «Google Maps» և «Google Earth» հավելվածներից հեռացնել ՀՀ Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները։
Ինչպես նշվել էր սեպտեմբերի 29-ի հայտարարությամբ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը Սիսիան քաղաքի բնակիչներից մեկի ահազանգի հիման վրա պարզել էր, որ «Google Maps» և «Google Earth» հավելվածներում անվանափոխված և կեղծ կամ գոյություն չունեցող ադրբեջանական անուններով են նշված ՀՀ Սյունիքի մարզի դպրոցներ, այգիներ, հրապարակներ և այլն: Օրինակ` «Որոտան» գետը նշված է ադրբեջանական անվանումով՝ «Bazarçay» կամ Սիսիանի զբոսայգին անվանակոչված է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունով կամ Աթաթուրքի անունով, կամ Սյունիքի մարզպետարանի տեղանքը նշված է միայն ադրբեջաներենով՝ «Zəngəzur Vilayəti Administrasiyası» և այլն: Անգամ փորձ են արել փոխել Սիսիան քաղաքի անունը` Qarakilise։
Նմանատիպ մոտեցմամբ ադրբեջաներենով էին նշված նաև տեղանուններ Մեղրիում, Կապանում։
Ակնհայտ էր, որ սա ադրբեջանական իշխանությունների՝ Սյունիքն ադրբեջանական լինելու վերաբերյալ բացարձակ կեղծ թեզը ներկայացնելու եղանակ էր։ Ավելին, դրանով փորձ էր արվում լեգիտիմացնել ադրբեջանական հանցավոր ներխուժումները և հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։
Հեռացվել են նաև ադրբեջաներենով նշված կեղծ այլ տեղանուններ:
Հարկ ենք համարում հատուկ կարևորել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի արագ արձագանքը, «Google» ընկերությանը հետ կապ հաստատելը և աշխատանքի հետևողականությունը։
Մանրամասները ներկայացված են կից հրապարակվող լուսանկարներում, որտեղ համեմատվում են նախկին կեղծ ադրբեջանական տեղանուններով տարբերակները ներկայիս՝ վերացված տարբերակների հետ»:
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է այն չափանիշները, ըստ որոնց Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած օտաերկրյա քաղաքացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն։
Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
ՀՀ քաղաքացիության մասին օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանին բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց: Միևնույն ժամանակ, ըստ օրենքի՝ նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանվում են կառավարության որոշմամբ:
Վարչապետի 2022թ․ հուլիսի 29-ի որոշմամբ՝ հաստատվել է օրենքի այդ կետի կիրարկումն ապահովող միջոցառումը, և հոկտեմբերի 12-ին ոստիկանությունը ներկայացրել է նշանակալի ավանդի նկարագրությունն ու գնահատման չափանիշները։
Ըստ ներկայացված նախագծի՝ ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք՝
կրթության կամ գիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնադրամին անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով կտրամադրեն առնվազն 150 հազար դոլար,առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի
(բաժնեմասի, բաժնետոմսի ձեռքբերում) մեջ կներդնեն առնվազն 150 հազար դոլար՝ առնվազն 10 տարի ժամկետով,
ձեռք կբերեն պետական պարտատոմսեր առնվազն 150 հազար դոլարի չափով՝ առնվազն 7 տարի ժամկետով,
ձեռք կբերեն անշարժ գույք՝ առնվազն 150 հազար դոլարի չափով՝ նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով,
որևէ ներդրումային ֆոնդում կներդնեն (պետության կողմից հավանության արժանացած) առնվազն 150 հազար դոլարին համարժեք գումար՝ առնվազն 10 տարի ժամկետով,
կհիմնադրեն 1 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություն Հայաստանում՝ պայմանով, որ հիմնադրողի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում,
կհիմնադրեն 100 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող օտարերկրյա տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության մասնաճյուղ Հայաստանում, որն ունի 500 և ավելի աշխատող ՀՀ-ում,
կհիմնեն 80 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի չափով վենչուրային հիմնադրամ,
կկատարեն 100 հազար դոլարին համարժեք դրամ և ավելի չափով ֆինանսական ներդրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում կամ վենչուրային հիմնադրամներում,
կունենան Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի կամ Լոնդոնի բորսաներում հայտարարագրված բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում 20 և ավելի տարի աշխատանքի փորձ,
կունենան փոստի ոլորտի միջազգային կառույցներում համագործակցության տևական (ոչ պակաս, քան 5 տարի) ակտիվ գործունեություն, ինչպես նաև ոլորտում կանեն ֆինանսական, նյութատեխնիկական ներդրումներ՝ առնվազն 250 հազար դոլարին համարժեք դրամի չափով:
ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ նաև, օրինակ՝ ռազմական դրության պայմաններում Հայաստանի կամ Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացրած օտարերկրացի բուժաշխատողները։
Հավելենք, որ այս նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։
Վաղուց արդեն ռուս-ուկրաինական պատերազմը դուրս է եկել զուտ պատերազմ լինելու շրջանակներից, կողմերն արդեն չեն խորշում միմյանց ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելուց։ Անցած շաբաթ նմանատիպ դեպքերի ականատեսն եղանք։ Իսկ երեկ արդեն Լեհաստանի ղեկավարությունը հայտարարեց, որ Ռուսաստանից Լեհաստանի տարածքով դեպի Գերմանիա ձգվող «Դրուժբա» նավթամուղի որոշ հատվածներում կան ճաքեր։ Ինչպես «Փաստինֆո»-ի եթերում մեկնաբանում է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը, սա նշանակում է, որ կողմերը պատրաստ են ցանկացած քայլի դիմել ու կանգ չեն առնելու ոչնչի առաջ՝ մյուս կողմին պարտության մատնելու համար։
«Եթե «Դրուժբա» նավթամուղը, ըստ էության վնասվում է և Գերմանիան զրկվում է ռուսական նավթից, իսկ Ռուսաստանն էլ իր հերթին զրկվում է Եվրոպա նավթ մատակարարելու հնարավորությունից, ապա Ռուսաստանը վնասելու է նաև այն նավթամուղն ու գազատարը, որոնցով Եվրոպան այլընտրանքային ճանապարհով նավթ և գազ է ստանում։ Իսկ մեր տարածաշրջանում դա առաջին հերթին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն է։ Հետևաբար չեմ բացառում, որ այս պարագայում Ռուսաստանն ինքը կսկսի հարվածներ հասցնել նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին՝ լուծելով միաժամանակ մի քանի խնդիր»,-նշել է միջազգայնագետը։
Ըստ բանախոսի, դրանով առաջին հերթին Եվրոպան կզրկվի այընտրանքային նավթամթերք ստանալու հնարավորությունից, ինչը ձմռան շեմին Եվրոպական երկրների համար շատ դաժան իրադրություն կստեղծի։ Բալասանյանի դիտարկմամբ, այս պայմաններում Իսրայելը կզրկվի բավականին լուրջ էներգետիկ աղբյուրից, սակայն, ինպես նշեց նա, սրանով կմեծանա Հայաստանի դերը։
«Քանի որ Ադրբեջանը եվրոպական միության աչքում հանդես է գալիս իբրև այլընտրանքային վառելիք մատակարարող երկիր, Հայաստանը իր ձայնը պիտի բարձրացնի այստեղ, որ բացարձակապես անթույլատրելի է, որպեսզի այս էներգետիկ ռեսուրսները օգտագործվեն Ադրբեջանի կողմից եվրոպական միության վրա ճնշում գործադրելու և պրոադրբեջանական որոշումներ կայացնելուն նպաստելու համար։ Եթե նման տենդեցը շարունակվի, ապա Հայաստանն էլ պետք է իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցներով ամեն ինչ անի, որպեսզի այդ վառելիքն ու էներգետիկ ռեսուրսները, մեղմ ասած, այն ծավալով չհասնեն Եվրոպա, ինչով որ Եվրոպան սպասում է Ադրբեջանից»,-կարծում է միջազգայնագետը;
Նրա համոզմամբ, եթե այսօր բովանդակ արևմուտքը Ուկրաինային տալիս է հնարավորություն, կամ բովանդակ արևմուտքն ինքն է քայլեր ձեռնարկում էներգետիկ ռեսուրսներին վնաս հասցնելու և պայթեցնելու համար, ապա՝ ըստ միջազագայնագետի, իր երկրի և իր ժողովրդի անվտանգության համար Հայաստանը ևս կարող է օգտվել այդ հնարավորությունից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է պահեստազորի եռամսյա հավաքներից. փոխարեն հավաքները կանցկացվեն 25-օրյա ժամկետով:
Համապաատսխան իրավական կարգավորումը կներկայացնի առաջիկայում, իսկ հաջորդ հավաքն արդեն կանցկացվի 25-օրյա ժամկետով: Այդ մասին կառավարության այօսրվա նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Առաջիկա հավաքները կլինեն 25-օրյա, և մենք կհրաժարվենք ենք եռամսյա հավաքներից։ Այդ հավաքները, սակայն, պատադիր կլինեն ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար։ Շուտով կարգը կլինի, մենք դրա մասին կհայտարարենք»,– ասաց Պապիկյանը։
Նախարարը հայտնեց, որ զորակոչվողին հնարավորություն կտրվի ընտրել հավաքին ներկայանալու, մասնակցելու ժամանակահատվածը:
«Իրանակում 21 օր է տևելու մարտական ծառայությունը, մնացած 4 օրը կազմակերպչական հատվածն է լինելու: Երբ քաղաքացին կանցնի մարտական պատրաստությունը, 14 օր մարտական հերթապահություն կանի»,-ասաց նախարարն ու հավելեց, որ հաջորդ իսկ հավաքը կլինի 25-օրյա ժամկետով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.