23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Կենտրոնական», «Հյուսիսային» և «Սասունցի Դավիթ» ավտոկայարանների կառավարումը, հնարավոր է, փոխանցվի ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընկերություններին։ «Հետքի» այս տեղեկությունը չի հերքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Գրավոր հարցմամբ դիմել էինք ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին՝ խնդրելով տրամադրել ավտոկայարանները կոնցեսիոն կառավարման վերցնելու համար նախարարություն դիմած ներդրողների տվյալները։ Միաժամանակ խնդրել էինք հաստատել կամ հերքել այն տեղեկությունը, որ ավտոկայարանները կառավարելու համար նախարարությանն են դիմել նաև նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընկերությունները։
ՏԿԵ նախարարի՝ տրանսպորտի ոլորտը համակարգող տեղակալ Արմեն Սիմոնյանը, պատասխանելով մեր հարցերին, հիշեցրել է, որ հոկտեմբերի 1-ին վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ներդրումային կոմիտեի» 2-րդ նիստը։ Այդ ժամանակ քննարկվել է նաև ՏԿԵ նախարարությանը պատկանող «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերությունը կոնցեսիոն կառավարման հանձնելու ներդրումային ծրագիրը։
«Քննարկման արդյունքում որոշվել է իրականացնել ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն: Ներկայումս ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է աշխատանքներ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթի կազմակերպման համար։ Ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքների հիման վրա կընդունվի որոշում «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն կոնցեսիոն կառավարման հանձնելու նպատակահարմարության վերաբերյալ»,- նշել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների՝ ավտոկայարանները կոնցեսիոն կառավարման վերցնելու մտադրության մասին փորձեցինք պարզաբանում ստանալ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից։ Սակայն, նա չպատասխանեց մեր զանգերին։
Ըստ պաշտոնական տվյալների՝ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն կոնցեսիոն կառավարման հանձնելու ծրագիրը գնահատվում է 5 մլրդ 848 մլն դրամ: Ծրագրով նախատեսվում է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի բալանսում գտնվող 26 ավտոկայարանային համալիրների վերակառուցում և նոր ավտոկայարանի կառուցում Երևանում։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Հայաստանն Արցախին կապող ճանապարհը բացվեց, սակայն իրադրությունը շարունակվում է լարված մնալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Հայաստանն Արցախին կապող ճանապարհը բացվեց, սակայն իրադրությունը շարունակվում է լարված մնալ։
Այստեղ պետք է ոչ թե կենտրոնանալ ճանապարհի փակման վրա, այլ այն հանգամանքի, թե արդյո՞ք չեզոքացված են որևէ փուլում ճանապարհի փակման ռիսկերը։
Ադրբեջանական սցենարով, ճանապարհն այս փուլում ժամանակավոր էր փակվելու, որովհետև խաղարկվող տեսարանները մեծ խաղի մի փոքր դրվագն են կազմում։
Ադրբեջանը փորձում է ամուր հիմք նախապատրաստել ճանապարհը նկատմամբ առնվազն համատեղ վերահսկողություն (ռուսական կողմի հետ) հաստատելու, իսկ հնարավորության կամ բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում, երթուղու նկատմամբ վերահսկողության ամբողջական փաթեթ ստանալու համար։
Այսօրվա միջադեպի հետևանքով առնվազն քննարկելի է դարձել Ադրբեջանի բնապահպանական մոնիթորինգի կամ Արցախում բնապահպանական վերահսկողական գործառույթ իրականացնելու հարցը, ինչը ցանկացած դեպքում նոր ճգնաժամի առիթ է դառնալու։
Սույն թվականի դեկտեմբերի 4-ին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով հերթական անգամ կազմակերպվել էր ադրբեջանական բեռնատարների շարասյան երթևեկությունը։ Բեռնատար մեքենաներից բացի շարասյան մեջ եղել է մեկ մարդատար ավտոմեքենա` քաղաքացիական հագուստով 4 ադրբեջանցիներով։ Այս մասին հաղորդում է Արցախի ոստիկանությունը:
Տեխնիկական պատճառներով շարասյունը կանգ է առել Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում, որից հետո մարդատար մեքենայի ադրբեջանցիները դուրս են եկել մեքենայից և սկսել սանձարձակ ու սադրիչ վարք դրսևորել տեղում գտնվող հայ երիտասարդների նկատմամբ։
Այդ հողի վրա առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում նշված ադրբեջանցիներին միացել են նաև բեռնատար մեքենաների վարորդները և բռնություն գործադրել հայ երիտասարդների նկատմամբ։
Վեճը դադարեցնելու նպատակով նույն տեղանք են ներկայացել նաև երիտասարդների հարազատները, որի ընթացքում կողմերը քաշքշել են միմյանց։
Միջադեպի մասնակիցները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։ Վնասվել է նաև ադրբեջանական մարդատար ավտոմեքենան։
Ըստ նախնական տեղեկությունների, Քաղաքացիական հագուստով անձինք Ադրբեջանի զինված ուժերի և ռազմական ոստիկանության ծառայողներ են, այնինչ, ռուս խաղաղապահների
միջնորդությամբ և ուղեկցությամբ նշված երթուղու պարբերաբար
կիրառումը պետք է ունենար միայն հումանիտար նպատակներ։
Արցախի Հանրապետության ոստիկանությունն այս պահին միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու և փաստագրելու ուղղությամբ։
Միջադեպի մասին տեղեկացված է նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։
Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը լրջագույն կերպով ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքները և նպատակ ունեն հումանիտար աղետ ստեղծել Արցախում։
Ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ: Ավելին, այս պարագայում լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների Արցախից ՀՀ տեղափոխումը:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մարդասիրական բոլոր կազմակերպություններին անհապաղ կերպով պատշաճ քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակը կարգավորելու և վերահաս հումանիտար աղետը կանխելու համար։
Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարություն
ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) հաստատել է Hemgenix դեղամիջոցը, որը ոչ միայն հեմոֆիլիայի գենային թերապիայի առաջին դեղամիջոցն է, այլև պատմության մեջ ամենաթանկ դեղամիջոցը, գրում է Oddity Central-ը:
Hemgenix-ի մեկ դեղաչափն արժե 3,5 մլն դոլար:
Հեմոֆիլիան ժառանգական արյունահոսության խանգարում է, որն առաջացնում է արյան մակարդման գործոնի անբավարարություն: Առաջացնում է ծանր և հաճախակի արյունահոսություն։
Այժմ ԱՄՆ-ում հեմոֆիլիայով հիվանդները բուժվում են հատուկ սպիտակուցի թանկարժեք ներերակային ներարկումներով։ Այն նպաստում է արյան մակարդմանը և կանխում արյունահոսությունը:
Փենսիլվանիայում գտնվող CSL Behring դեղագործական ընկերությունը FDA-ի հաստատումից անմիջապես հետո հայտարարել է դեղամիջոցի 3,5 միլիոն դոլար արժեքի մասին՝ ասելով, որ դեղը, ի վերջո, կնվազեցնի առողջապահական ծախսերը:
Այսպիսով, CSL Behring-ի դեղամիջոցը գերազանցել է Novartis-ի՝ ՝ ողնաշարի մկանային ատրոֆիայի բուժման համար Zolgensma գենային թերապիայի գնային ռեկորդը: Այս դեղամիջոցի մեկ դեղաչափի արժեքը մոտ 2 միլիոն դոլար է:
Նախագծի համաձայն՝ Հայաստանում մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը կենսաչափական անձնագրերի տրամադրումը ժամանակավորապես կդադարեցվի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
Այն, ինչպես նշեց փոխոստիկանապետը, կկասեցվի մինչեւ նոր կենսաչափական անձնագրերի ստեղծումը՝ ժամանակակից տեխնոլոգիաներով, ավելի անվտանգ: Ֆիդանյանի խոսքով՝ աստիճանաբար նոր կենսաչափական անձնագրերը կփոխարինեն հին նմուշներին։
«Ընդ որում, անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն առանց էլեկտրոնային պահոցի։ Առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ դրանց բնութագրերը չեն որոշվել Հայաստանի կառավարության որոշմամբ։ Էլեկտրոնային պահոցով անձը հաստատող փաստաթղթերի տրամադրումը նախատեսված է մինչեւ 2023 թվականի փետրվարի 15-ը, իսկ առանց էլեկտրոնային պահոցով անձը հաստատող փաստաթղթերի տրամադրումը՝ փետրվարի 15-ից»,-ասաց փոխոստիկանապետը։
Այսպիսով, նախագծով նախատեսվում է, որ անձնագրերի տրամադրումը (փոխանակումը) կդադարեցվի (2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը)։ Ընդ որում, մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը ՀՀ քաղաքացիներին տրված անձնագրերը կհամարվեն վավեր։
«Նոր օրենքը, եթե ընդունվի, ուժի մեջ կմտնի 2022 թվականի դեկտեմբերի 30-ից»,-ասաց Ֆիդանյանը։
Համեմատաբար կարճ քննարկումից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց տվյալ օրենսդրական նախաձեռնությանը:
Մայրաքաղաքը ամանորյա տեսքի բերելու համար Հանրապետության հրապարակի շենքերի վրա անցքեր և ճեղքեր են արվել, ինչը համացանցում մեծ քննադատությունների ալիք է բարձրացրել թե՛ մասնագիտական շրջանակների, թե՛ հանրության շրջանում։ Թեմայի հետ կապված Tert.am-ը զրուցել է ճարտարապետ Տիգրան Գալստյանի հետ՝ հասկանալու ճարտարապետական տեսանկյունից այդ միջամտությունները ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ հատուկ պահպանվող հուշարձանների ցանկում ընդգրկված Հանրապետության հրապարակի շենքերի վրա։
Տիգրան Գալստյանն առաջին հերթին կարևորեց այն հանգամանքը, որ Հրապարակի շենքերի զարդանախշերի վրա արված միջամտությունները հետագայում նույությամբ վերականգնելը անհնար է լինելու, ինչը պայմանավորված է տուֆից կառուցված լինելու հանգամանքով։
«Վերականգնելու միակ տարբերակն այն է, որ քարն ապամոնտաժվի և տուֆից նոր քանդակ արվի, բայց քարի հետ աշխատող բոլոր մասնագետները գիտեն, որ նույնիսկ նույն հանքի տարբեր տեղերից հանված տուֆը տարբեր երանգներ ունի, ուստի նույնությամբ վերականգնել չի հաջողվի։ Վերականգնելու տարբերակներից մեկը տուֆի փոշիով մածուկ պատրաստելն ու այդպես անցքերը փակելը կարող է լինել, բայց դա ևս լուծում չէ։ Այդ տարբերակը ժամանակավոր բնույթ ունի և մի քանի տարի հետ անցքերը նորից կբացվեն։ Տուֆը մի շարք յուրահատկություններ ունի, այն ծակոտկեն քար է և հնարավոր է անձրևաջրերը մտնեն նրա մեջ, ձմռանը սառչի և ճաքեր տա, տուֆի հետ պետք է մաքսիմալ զգույշ լինել, այն շատ փխրուն քար է»,- ասաց ճարտարապետը։
Հարցին՝ կա՞ն արդյոք մասնագետներ, որոնք կկարողանան նույնությամբ վերականգնել զարդանախշերը, հաշվի առնելով, որ ԿԳՄՍ նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում էր, թե քաղաքապետարանը վերականգնելու է բոլոր բացած անցքերը և արված ճաքերը, ճարտարապետը ասաց․ «Հայաստանում չկան այդպիսի լիցենզավորված մասնագետներ, նման մասնագիտական ուղղություններ որպես այդպիսին չունենք, ես կարծում եմ, որ շենքերը և զարդանախշերը նախկին տեսքին բերելը անհնար է, մշակութային հուշարձանը արդեն իսկ վնասվել է»։
Ճարտարապետի խոսքով՝ քաղաքը ամանորյա տեսքի բերելու համար հնարավոր էր այլ միջոցներ օգտագործել, որոնք կիրառվում են ամբողջ աշխարհում ՝առանց շենքերը վնասելու։
«Եվրոպական շատ երկրների մայրաքաղաքներ տոնական տեսքի են բերում՝ առանց մայրաքաղաքի շենքերի վրա անցքեր բացելու։ Այդ տարբերակներից մեկը տանիքից անտեսանելի ցանց կախելն է, այդ դեպքում բոլոր միացումներն արվում են այդ ցանցի վրա և որևէ շենք չի վնասվում։ Առհասարակ այստեղ միակ խնդիրը լուսավորությունը չէ, նույն օդորակիչները, դրանց համար արված անցքերը, գովազդային վահանակները և այլ ձևավորումներ վնասում են շենքերի ճարտարապետական հորիվածքը։ Այդ ամեն ինչը վստահաբար կարելի է այնպես անել, որ ապամոնտաժելուց հետո հետքեր չթողնեն»,- ընդգծեց ճարտարապետը։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում էր, թե տարածվող լուսանկարներից մեկը, որտեղ հեղույսը մխրճված է զարդաքանդակի մեջ, ամանորյա լուսավորության նախագծի հետ կապ չունի։
Իրավաբան, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է.
«44-օրյա ադրբեջանա-թուրքական պատերազմից հետո թուրքիան որոշեց, որ ստամբուլյան կոնվենցիան չեղարկելու ճիշտ «ժամանակն» է (ինչն արվեց 2021 թ. մարտի 19-ին), թեպետ՝ իբր այդ կոնվենցիայի հետևողական ջատագովներից էր: Թուրքիայում հաշվարկեցին, որ այդ փաստաթղթի դեմագոգիկ դերը, այդ թվում՝ արտաքին գործոնի ասպեկտով, ավարտված է, և չարժե, որ ներսում ոմանք հանկարծ այն սկսեն լուրջ ընդունել և կիրառում ակնկալել: Սակայն արտաքին ազդեցության հետագա քայքայիչ ներգործությունը երաշխավորելու խնդիրը դեռ չի սպառվել, և ահա ԵՄ Հայաստանյան ներկայացուցիչը հիշեց կոնվենցիայի գոյության մասին՝ ակնարկելով, թե «ժամանակն է», որ վավերացվի: Իսկ մենք, հաշվի առնելով Երկրի հետպատերազմյան ծանր վիճակը, եզրահանգել էինք, որ տարաբնույթ ապազգային կոնվենցիաներին հակադրվելու «ժամանակը» չէ: Կարծում եմ, որ ժամանակն է չեղարկել Լանզարոտեի կոնվենցիան:
Հ.Գ. Ստամբուլյան կոնվենցիան միայն անունով է իբր միտված ընտանիքում բռնությունների կանխարգելմանը (ի դեպ, Հայաստանում արդեն իսկ գործում է համապատասխան օրենսդրական ակտ), իսկ խորքային նպատակը՝ ընտանիքի հիմքերի աննկատ, բայց հիմնովին խարխլումն է: Այդ կոնվենցիան անգամ ԵԽ անդամ պետությունների մի զգալի հատվածը չի ստորագրել, էլ չեմ ասում՝ վավերացրել…»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ պատգամավորների հրաժարականները համարվում են ընդունված։ Նման հայտարարություն է ընդունել ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը։
Հայտարարությունները հրապարակված են ԱԺ պաշտոնական էջում.
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանը 2022 թվականի նոյեմբերի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը 2022 թվականի նոյեմբերի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»։
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ելենա Կիրակոսյանը 2022 թվականի նոյեմբերի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»։
Շենգավիթ» բժշկական կենտրոնը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կապված ԲԿ-ում զննդկանի եւ նորածնի մահվան դեպքի հետ:
Հայտարարությունում նշվում է. «Շենգավիթ» բժշկական կենտրոնը իր խորին ցավակցությունն է հայտնում ծննդկանի ընտանիքի անդամներին և հարազատներին։ Դեպքի կապակցությամբ ներկայացնում ենք մեր պաշտոնական հայտարարությունը: «Ս․թ․21.11.2022 ծննդկան , 33 ամյա Կ․Մ․-ն հղիության 39-40 շաբաթական ժամկետում ընդունվել է «Շենգավիթ» ԲԿ:
Ընդունման պահին կատարվել են չափորոշիչներով նախատեսված բոլոր անհրաժեշտ կլինիկո-լաբորատոր հետազոտությունները:
Կինը ծննդաբերել է բնական ճանապարհով՝ մահացած պտղով:
Ծննդաբերության երրորդ շրջանն ընթացել է առանց բարդությունների, սակայն 20 րոպե անց ծննդկանի մոտ սկսվել է վաղ հետծննդաբերական հիպոտոնիկ արյունահոսություն:
Կատարվել են ըստ չափորոշիչների նախատեսված դեղորայքային, գործիքային, ձեռքային բոլոր անհրաժեշտ գործողությունները, սակայն անարդյունավետ:
Ծնարան է հրավիրվել մանկաբարձական ծառայության ղեկավարը:
Որոշում է կայացվել ծննդկանին շտապ տեղափոխել վիրահատարան:
Հաշվի առնելով կնոջ տարիքը սկզբում կապվել են զստային զարկերակները՝ արգանդը պահպանելու նպատակով: Սակայն շարունակվող արյունահոսության պատճառով վիրահատությունն ավարտվել է արգանդի և հավելումների հեռացումով (էքստիրպացիա)՝ կնոջ կյանքը փրկելու նպատակով:
Վիրահատության ընթացքում շարունակվել են կյանքի կենսական ցուցանիշների ապահովման բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Իրականացվել են ներվիրահատական արյան բաղադրիչների փոխներարկում:
Վիրահատության ժամանակ արձանագրվել է սրտի կանգ , որը արագ վերականգնվել է սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների արդյունքում՝ սիրտ-անոթային բժիշկների կողմից:
Այնուհետև կինը տեղափոխվել է Ինտեսնիվ թերապիայի բաժանմունք, որտեղ շուրջ 6 ժամ շարունակ իրականացվել է ինտենսիվ բուժում, որի ընթացքում արձանագրվել է ևս 3 անգամ սրտի կանգ:
Իրականացված անհրաժեշտ սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների արդյունքում սրտի աշխատանքը կրկին վերականգնվել է:
Վերջին անգամ սրտի կանգ է արձանագրվել ժամը 18:35 ժամանակահատվածում:
Իրականացված վերակենդանացման միջոցառումների արդյունքում սրտի աշխատանքը վերականգնել չի հաջողվել:
Ժամը 19:45-ին գրանցվել է կնոջ կենսաբանական մահը:
Եվս մեկ անգամ «Շենգավիթ» բժշկական կենտրոնը իր խորին ցավակցությունն է հայտնում ծննդկանի ընտանիքի անդամներին և հարազատներին»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.