23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը. «Մենք արդեն մի քանի օր գտնվում ենք շատ լուրջ ճգնաժամի մեջ, դա մեր հարևան պետությունը ստեղծել է մեզ համար՝ ճանապարհը փակելով: Այսօր նրանք շարունակում են իրենց ոչ մարդկային մոտեցումը մեր նկատմամբ և դադարեցրել են գազի մատակարարումն Արցախ: Դա նշանակում է՝ մենք պետք է շատ խնայողաբար մոտենանք մեր բոլոր էներգիայի ծախսերին, մենք, հասկանալով իրականությունը, պետք է փորձենք պահպանել մեր ապրելաձևը»:
Վարդանյանի խոսքով՝ պետք է հասկանալ, որ ճգնաժամն իսկապես իրականություն է դառնում. «Մենք բոլորս պատրաստ ենք պայքարի: Մենք պետք է այս իրավիճակում ցույց տանք, թե ով է արցախցին, ինչպես ենք մենք ընդդիմանում ամեն մարտահրավերի և չենք վախենում ոչ մեկից: Այո, ծանր է լինելու, բայց մենք անցնելու ենք և հաղթելու ենք: Ստիպված ենք լինելու դպրոցները փակել: Մենք հնարավորություն ունենք էներգիայի մի մասը պահելու, բայց ամբողջը չենք կարող: Խնդրում եմ բոլորիդ խնայել, քանի որ չգիտենք, թե ինչքան երկար է այս ամենը շարունակվելու: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այս իրավիճակի մասին իմանա ամբողջ աշխարհը, ամբողջ աշխարհը տեսնի Ադրբեջանի իսկական դեմքը, պետք է հասկանան, որ անհնար է ապրել ինչ-որ ձև նրանց հետ հարաբերվելով»:
Վարդանյանը կոչով դիմեց արցախցիներին. «Կոչ եմ անում բոլորին լինել ուժեղ և հավատանք, որ միասին հաղթահարելու ենք այս ծանր իրավիճակը և դա մեզ համար մեծ հնարավորություն է բացելու: Ինչ իրենք արել են, ամենամեծ սխալն է լինելու, որովհետև այս տարբերակով իրենք չունեն ապագա»:
Ես չեմ ուզում, որ Ցեղասպանության կանխարգելման և դատապարտման թեման դառնա ժողովուրդների դատապարտման առիթ և ժողովուրդների թշնամանքի խորացման հարթակ։ Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես կարծում եմ, որ մեր տարածաշրջանում թշնամությունը պետք է կառավարվի, և դա պետք է սկսել ատելության խոսքի կառավարումից, որը գոյություն ունի Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Ես չեմ ուզում, որ մենք անընդհատ լինենք քննադատողի դերում և հրաժարվենք ինքնահայեցման հնարավորությունից՝ սկսած ամենակենցաղային մակարդակից։ Ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքներից մեկը այն է, որ մենք պաշտոնական մակարդակով ընդունում ենք, որ պետք է Հայաստանում դադարեցնենք քաղաքական մրցակիցներին կամ հակառակորդներին վիրավորելու համար օգտագործել ուրիշ ազգի անուն»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ Հայաստանում որևէ մեկին սուր ձևով վիրավորելու համար անվանում են թուրք, ինչը անընդունելի է։
«Ես մի մարդ եմ, որը ձեզ հայտնի շատ հանգամանքների բերումով շատ է արժանացել այդ հասցեագրմանը, ես ինձ վիրավորելու միտում ունեցող մարդկանց ուզում եմ ասել, որ դրանով իրենք ինձ ամենևին չեն վիրավորում, որովհետև ես դա վիրավորանք չեմ ընդունում։ Ընդհանրապես կարծում եմ, որ պետք է փոխենք այս իրողությունները։ Ադրբեջանում էլ կա այդ երևույթը, երբ մեկին վիրավորելու համար ասում են հայ։ Կարծում եմ, որ կառավարությունների մակարդակով պետք է ասենք, որ մենք հաշտ չենք այս իրողությունների հետ»,- ասաց Փաշինյանը։
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ԵՊՀ դասախոս Ալվինա Աղաբաբյանը գրում է.
«Դեկտեմբերի 10-ը մեր նորագույն պատմության մեջ նշանավորվել է երկու կարևոր իրադարձությամբ․
․ 1991 թ․ դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացավ անկախության համահանրապետական հանրաքվեն, որին Արցախի բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ ընտրելու իրավունք ունեցողների 82․1%-ը, արտահայտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օգտին,
․ 1992 թ․ դեկտեմբերի 10-ին գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրամանատարությամբ իրականացվեց Կապանի օպերացիան, որի արդյունքում Կապանն ու շրջակա բնակավայրերը կրակի տակ պահող ադրբեջանական զորքերը լիակատար պարտության մատնվեցին և կիլոմետրերով հետ շպրտվեցին, Զանգելանի շրջանում մաքրագործվեցին կրակակետերի վերածված շուրջ 10 ադրբեջանաբնակ գյուղեր, բացվեցին Ներքին Հանդ, Ծավ, Ագարակ և Եղվարդ գյուղերի ճանապարհները, և ամենակարևորը՝ մեր զորքերը գրավեցին ռազմավարական բարենպաստ դիրքեր, ինչն էական դեր խաղաց հաջորդ տարի Զանգելանի ու Կուբաթլուի շրջաններն ազատագրելու հարցում։
Նկարում այսօր Կապանը նշանառության տակ պահող թշնամու դիրքերից մի քանիսն են։ Մենք մենք չենք լինի, եթե նոր «դեկտեմբերի 10» չկազմակերպենք՝ վերացնելու համար թշնամու այս դիրքերը, վերաազատագրելու Քաշաթաղի շրջանն ու Արցախի մյուս բոլոր օկուպացված հատվածներն ու վերահաստատելու 31 տարի առաջ կայացած հանրաքվեի արդյունքները»։
Արցախի Տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Սույն թվականի դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր իրականացնել այցելություն Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։
Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։
Հաշվի առնելով, որ առաջարկված ծրագիրը, սահմանված կարգով, համաձայնեցված չի եղել Արցախի Հանրապետության իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է վերը նշված խմբի մուտքը հանքավայրերի տարածք։
Ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով հավաքների վայրեր են մեկնել Արցախի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ, որոնց կողմից տարված բանակցությունների արդյունքում որոշում է ընդունվել դադարեցնել հանքավայրերում նախատեսված շրջայցը և այդ հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո։
Կոչ ենք անում Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ չստուգված լուրերի տարածումից և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։ Հավաստիացնում ենք, որ իշխանությունների կողմից ձեռնարկվում են բոլոր քայլերը՝ ավելորդ լարվածությունից խուսափելու համար, և բոլոր հարցերը Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն կարգավորելու ուղղությամբ»։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում և չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության և այդ հողի վրա 2022 թվականի զորակոչի ընթացքում հասարակության շրջանում բարձրացված դժգոհության ալիքն՝ Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների 21-րդ հոդվածում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմք հանդիսացող և իրարից տարբերվող մոտեցումների պատճառով, անհրաժեշտություն է դարձրել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ նաև այդ ընտանիքների անդամներին:
Քաղաքացին, որն ունի Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում, կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, կամ որն ընտանիքի միակ արու զավակն է և ունի Արցախի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության և նախնական զինվորական պատրաստության ծրագիրը յուրացնելուց, ստուգարքներ հանձնելուց և զինվորական երդումն ընդունելուց հետո արձակվում է պահեստազոր և վերցվում հաշվառման համապատասխան զինվորական կոմիսարիատում, միաժամանակ հնարավորություն ընձեռնելով քաղաքացուն, իր դիմումի համաձայն, հրաժարվել սույն մասով սահմանվող արտոնությունից, և պարտադիր զինվորական ծառայության անցնել սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված ժամկետներով:
Aravot.am-ի տեղեկություններով, Պեմզաշենում իրենց տան մեջ դաժանաբար սպանված ընտանիքի հայրը` Սևակ Մելիքսեթյանը, դեկտեմբերի 7-ի գիշերը, ժամը 00.44-ի սահմաններում փորձել է վրեժ լուծել։
Նա իր «ԲՄՎ» մեքենայով կայանել է ոճրագործության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանի տան դիմաց, իջել մեքենայից, վազելով մոտեցել ու ոտքով հարվածելով` բացել է բակ մտնող դուռը։ Այնուհետ մոտեցել է տան մուտքի դռանը և ձեռքին եղած կացնով փորձել է կոտրել Վրույր Բարսեղյանենց տան մուտքի դուռը՝ իր ընտանիքի անդամներին սպանելու համար նրանից վրեժ լուծելու համար։
Այս մասին զեկուցագիր է ներկայացրել կասկածյալի տան դիմաց հսկողություն իրականացնող ՀՈԲ ավագ տեսուչ Ալեքսանյանը։ Դեպքը կատարվել է նրա ծառայության ընթացքում։ Սևակ Մելիքսեթյանի գործողությունները կանխվել են ծառայություն կատարող ոստիկանների կողմից:
Դեպքի վայր է մեկնել է Արթիկի ոստիկանապետ Ադամյանը՝ օպերատիվ խմբով, Սևակ Մելիքսեթյանի մոտից կացինը վերցրել են։ Տուժած ընտանիքի հայրն ազատ է արձակվել:
Ոճրագործության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանի մայրը` Նազիկ Վռամի Մակարյանը, հրաժարվել է հաղորդում տալուց՝ հայտնելով, որ իրեն գույքային վնաս չի պատճառվել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին` քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:
Հիշեցնենք, որ ահասարսուռ սպանության մեջ մեղադրվում են Վրույր Բարսեղյանը և նրա ազգական Արկադի Բարսեղյանը։ Արկադի Բարսեղյանը, սակայն իր մեղքը չի ընդունում, նրա պաշտպան Վլադիմիր Մինասյանի տեղեկացմամբ, բողոքարկել են նրա` խափանման միջոց կալանավորման որոշումը։
Աշխարհահռչակ կանադացի երգչուհի Սելին Դիոնը Instagram-ի իր էջում գրառում է կատարել, որում հայտարարել է, որ չեղարկում է իր եվրոպական շրջագայությունը ՝ իր մոտ ախտորոշված անբուժելի նյարդաբանական հիվանդության (Stiff Person Syndrome) պատճառով։
Stiff Person Syndrome-ը՝ «Քարե մարդու համախտանիշը», հազվադեպ հանդիպող գենետիկ հիվանդություն է, որն առաջացնում է մարմնի հյուսվածքների ոսկրացում: Այս հիվանդությամբ տառապող մարդիկ չեն կարողանում քայլել կամ խոսել: Հիվանդության ժամանակ օրգանիզմում ձևավորվում է հավելյալ կմախք և մկաններն ու հյուսվածքները աստիճանաբար վերածվում են ոսկորների։ Հիվանդությունը հանդիպում է ամբողջ աշխարհում 1 մլն մարդուց մեկի մոտ:
Այս պահին այդ հիվանդությունը բուժում չունի, բայց կան դեղամիջոցներ, որոնք կօգնեն դանդաղեցնել դրա զարգացումը, և այժմ 54-ամյա Սելին Դիոնն անում է հնարավոր ամեն ինչ՝ ախտանիշները նվազագույնի հասցնելու համար, գրում է Daily Mail-ը։
Ինստագրամում հրապարակված տեսանյութում երգչուհին արցունքներն աչքերին դիմել է բաժանորդներին։
«Ես երկար ժամանակ զբաղվել եմ իմ առողջական խնդիրներով և ինձ համար շատ դժվար է եղել առերեսվել դրանց հետ, խոսել այն ամենի մասին, ինչի միջով անցել եմ։ Վերջերս ինձ մոտ ախտորոշվեց շատ հազվադեպ նյարդաբանական խանգարում։ Դա հայտնաբերվում է 1 միլիոնից մեկի մոտ։ Թեև մենք դեռ ուսումնասիրում ենք այս հազվագյուտ հիվանդությունը, հիմա գիտենք, որ դա է իմ բոլոր ցավերի պատճառը: Ցավոք սրտի, այս սպազմերը ազդում են իմ կյանքի վրա, երբեմն դժվարանում են քայլել և չեմ կարողանում երգել, ինչպես նախկինում: Ինձ ցավ է պատճառում այսօր ձեզ ասել, որ ես պատրաստ չեմ փետրվարին վերսկսել իմ եվրոպական շրջագայությունը»,- ասել է Սելինը։
Լեհաստանի նախագահության կողմից դրված ականը, որն այլևս դանդաղ գործողության չէ, արագորեն կպայթի ԵԱՀԿ-ի տակ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ չորեքշաբթի ելույթ ունենալով Պրիմակովյան ընթերցումներ ֆորումում։
«ԵԱՀԿ-ում փորձեցինք ֆիքսել արտաբյուջետային նախագծերի համակարգը, ցանկացած նորմալ կազմակերպությունում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, եթե երկիրն ուզում է ֆինանսավորել արտաբյուջետային նախագիծ, նա ընտրում է թեմա և համաձայնեցնում է այն երկրների հետ, որոնք ստանում են այդ օգնությունը, հետո այս նախագիծն իրականացվում է կառույցում՝ հաշվի առնելով դրա համապատասխանությունը կազմակերպության նպատակներին: Այսպես ամենուր է, բացի ԵԱՀԿ-ից: Սա նման ականի, որն այլևս դանդաղ գործողության չէ: Այն շատ արագ կպայթի ԵԱՀԿ-ի տակ. այն հիմա լեհերն են դնում», — ասել է Լավրովը:
Նա նշել է, որ նման արտաբյուջետային ֆինանսավորման ծրագրերն ընդունվում են որպես ԵԱՀԿ նախագծեր։
«Օրինակ՝ Միացյալ Նահանգները որոշում է զբաղվել Հայաստանում քաղաքացիական հասարակությամբ և իրականացնել լրագրողներին «ճիշտ ձևով» պատրաստելու նախագիծ։ ԵԱՀԿ-ում դա կազմակերպելու համար պարզապես անհրաժեշտ է նամակ գրել գլխավոր քարտուղարին կամ ներկայիս նախագահին: Այսքանը, և այն Հայաստանում կկոչվի «ԵԱՀԿ նախագիծ»։ Հիմա նույն նախագծերը սնկի պես աճում են Ուկրաինայում», — ասել է Լավրովը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 2018 թվականին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իր համար սկզբունքային է եղել երկրաշարժից տուժած քաղաքացիների իրավունքների իրացման խնդիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նա նշել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին:
«Առաջին հարցը, որ դրել եմ, հետևյալն է եղել, որ ներկայացվի այն անձանց ցուցակը, ում նկատմամբ պետությունն ունի պարտավորություն՝ երկրաշարժի աղետի հետևանքների վերացման առումով: Այսօրվա դրությամբ՝ ՀՀ-ն բոլոր այդ քաղաքացիների նկատմամբ պարտավորությունը կատարել է, բացի 28 ընտանիքից, որոնք իրենք են ցանկություն հայտնել իրենց հետ կապված հարցերը լուծվեն Կապսի ջրամբարի կառուցման շրջանակներում տեղի ունեցող պրոցեսների շրջանակում: Այսինքն՝ դե յուրե այս պահին ՀՀ-ն 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման առումով ոչ մի քաղաքացու առաջ չունի պարտավորություն»,- ընդգծեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Գյումրու զարգացմանը խանգարում են տնակային ավանները: Վարչապետը խնդիր է դրել քաղաքն ամբողջությամբ ազատել տնակներից, ինչից հետո կառավարությունը նամակներ է ստացել, որ տարիներ առաջ բնակիչներն անարդարության զոհ են դարձել և շարունակում են ապրել տնակներում:
«Այս նամակներին արձագանքելով՝ ես տվեցի հանձնարարական՝ պարզել տնակներում ապրող քաղաքացիների՝ տնակներում գտնվելու հանգամանքները: Պարզվեց, օրինակ, որ մարդիկ են ապրում տնակներում, որոնք մոտակա գյուղում ունեն բնակարան, ուստի կարևոր է պարզել տնակներում ապրող անձանց հետ պետության իրավահարաբերությունները»,- ասաց նա:
Ոչ թե պետությունը որոշել է, որ մարդիկ այլեւս նպաստի կարիք չունեն, այլ օրենքի տրամաբանությունն այդպիսին է եղել, որ եթե ընտանիքի եկամտի չափը անապահովության շեմից ցածր է, ապա այդ դեպքում պետությունը վճարում է նպաստ, իսկ երբ այդ շեմը գերազանցվում է, անկախ նրանից, թե դա թոշակի բարձրացման միջոցով կլինի, թե այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, ըստ օրենքի նպաստի վճարումը դադարեցվում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ 3 հազար դրամով կենսաթոշակը բարձրացնելուց հետո շուրջ 3000 քաղաքացիներ զրկվել են նպաստից:
Ինչ վերաբերում է նրան, որ անտրամաբանական է, որ 3 հազար դրամով թոշակը բարձրացնելով, մարդը զրկվում է 18 հազար դրամ նպաստից, փոխնախարարն ասաց. «Մենք հիմա քննարկում ենք այդ հարցը, թե ինչպիսի լուծումներ կարող ենք տալ, ինչպես կարող ենք այս սահուն անցումը ապահովել, որ իրենց գնողունակությունն ու իրական անապահովության հետ կապված խնդիրը լուծենք:
Անապահովության գնահատման եւ նպաստների նոր համակարգ է նախարարությունը մշակել, որի ներդրումը նախատեսվում է 2023-ի հուլիսի 1-ից: Այն ավելի արդար եւ ավելի հաշվարկված ու իրական կարիքներին հասցեական մոտ համակարգ է լինելու»:
Ինչ վերաբերում է նրան, որ նպաստից զրկվելով մարդիկ կորցնում են նաեւ կոմունալ վճարումների հետ կապված արտոնությունները, Դավիթ Խաչատրյանն ասաց. «Դա ամբողջական համակարգ է, դու կամ այդ համակարգից ներս ես, կամ դուրսը: Եթե համակարգից դուրս ես եկել, բոլոր տեսակի արտոնություններից չես օգտվի»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.