23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ստացել ենք բազմաթիվ դիմումներ այն ընտանիքներից, որոնք կիսվել են, այսինքն՝ ճանապարհի արգելափակման պատճառով ընտանիքի անդամների մի մասը մնացել են Երևանում, չեն կարողանում վերադառնալ կամ հակառակը՝ Հայաստանից են Արցախ եկել մարդիկ մի քանի օրով ու փաստի առաջ կանգնել։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Առաքելյանը։
Ունենք ընտանիքներ, որոնք երեխայի առողջական խնդիրների համար մեկնել էին Երևան մի քանի օրով՝ Արցախում թողնելով մյուս անչափահաս, մանկահասակ երեխաներին։ Նրանց պարբերաբար աջակցություն ենք փորձում հասցնել։ Նման 5-6 ընտանիքի արդեն օգնություն տրամադրվել է, ևս 3-ին այսօր կհասցնենք։ Նրանք ուշադրության կենտրոնում են, պարբերաբար աջակցություն կտրամադրվի,՝ մինչև տեսնենք ինչ է լինում»,-ասաց նախարարի պաշտոնակատարն ու հավելեց, որ աջակցություն տրամադրվում է նաև ՀՀ-ից Արցախ մեկնած ու, փաստացի, այնտեղ արգելափակված մնացած մարդկանց ևս։
Առաքելյանի խոսքով՝ նախարարությունն ունի սննդի, տաք հագուստի, մանկական ու մեծահասակների տակդիրների որոշակի պաշար, որոնք նշված ընտանիքներին կտրամադրվեն ըստ անհրաժեշտության։
Նախարարության թեժ գծին նաև ահազանգեր են ստացվել բանկոմատներում կանխիկ գումարի սղության հետ կապված։
«Մի քանի բնակավայրերից ահազանգել են, որ կանխիկ գումար չկա բանկոմատներում, թոշակը չեն կարողանում ստանալ։ Հիմա համապատասխան գերատեսչությունը զբաղվում է խնդրով և հնարավոր է՝ նաև որոշ տեղերում արդեն խնդիրը լուծված լինի»,-ասաց Առաքելյանը։
Հիշեցնենք, որ արդեն 8-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։
Որպեսզի խաղաղապահները կոշտ մեթոդներով ճանապարհ բացեն, անհրաժեշտ է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների մոտեցումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սուբյեկտայնության վերաբերյալ տարբերվեն միմյանցից։ Այսօր իրավիճակն այնպիսին է, որ թե՛ Բաքուն, թե՛ Երևանը նույն տեսակետն ունեն Արցախի սուբյեկտայնության վերաբերյալ, իսկ Երևանից հնչող գնահատականները քաղաքական չեն։
Ընդդիմության նվազագույն խնդիրն է ճնշում գործադրել իշխանությունների վրա (եթե նրանք ունակ չեն կազմակերպել իշխանափոխություն), որպեսզի պաշտոնական Երևանից ստանան իրավիճակի միանշանակ քաղաքական գնահատականներ։
Ինքնախաբեության կարիք չկա, պետք չէ խաբել նաև հասարակությանը. Բաքուն եկել է ոչ միայն Կաշենի հանքի համար, այլ եկել է Լաչինի միջանցքի 7-րդ անցակետ՝ Ղարաբաղի պետականությունը ապամոնտաժելու համար։ Եթե Արցախի Հանրապետությունում անհնար դառնա տնտեսական գործունեություն ծավալելը (իսկ ոսկու հանքավայրերի շահագործումը կարևորագույն տնտեսական գործունեություն է Արցախի համար), ապա ԼՂՀ-ում ապրելն անհնարին կդառնա, և մարդիկ զանգվածաբար կհեռանան Արցախից։ Եթե Արցախում հայեր չլինեն, ապա ռուս խաղաղապահներ նույնպես չեն լինի, որից հետո ամեն ինչ կարվի, որպեսզի բուն Հայաստանում նույնպես ռւոսական զորքեր չլինեն (ի դեպ, Հայաստանի իշխանություններին հարցրեք, թե Բաքվից և Անկարայից քանի անգամ են իրենց ասել, որ ռուսական զորքերը համարում են իրենց անվտանգության սպառնալիք)։
Այսինքն՝ Պրահայի փաստաթղթով զինված 7-րդ անցակետում ադրբեջանցի «բնապահպանները» եկել են կազմաքանդելու Արցախի պետականությունը և ոչնչացնելու Հայաստանի անվտանգային համակարգը, այլ կերպ ասած՝ ապամոնտաժելու նաև Հայաստանի Հանրապետությունը։
Բենիամին Մաթևոսյան
Քաղաքագետ
Ադրբեջանցի լրագրողները երեկ՝ դեկտեմբերի 16-ին, ներթափանցել են Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի մոտակայքում գտնվող Եղիշե Առաքյալի վանք: Այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
«Եկեղեցին չեզոք գոտում է: Մենք դեռեւս չգիտենք, թե ինչպես են իրենք կարողացել մտնել եկեղեցի եւ ինչ են արել այնտեղ: Եկեղեցին Մատաղիսից 5-6 կմ հեռավորության վրա է, եւ այն ավելի մոտ է ադրբեջանական դիրքերին, քան մեր, դրա համար գուցե իրենք կարողացել են հեշտությամբ ներթափանցել: Մենք չգիտենք՝ այդ հատվածում խաղաղապահներ կան, թե՝ ոչ: 2021 թվականին տեսանյութ էր տարածվել համացանցում, որտեղ երեւում էր, որ զինված ադրբեջանցիները մտնում են Մատաղիսի Սուրբ Գեւորգ եկեղեցի եւ պղծում այն: Այն սխալմամբ ներկայացվեց որպես Եղիշե Առաքյալի վանք, բայց այն հստակ Մատաղիսի գյուղամիջյան եկեղեցին էր, անգամ գյուղի ջրամբարն էր երեւում»,- նշեց նա:
Պետք չէ, որ Հայաստանը Ռուսաստան-Արեւմուտք գլոբալ բախման միջեւ փորձի արտաքին վեկտոր փոխել կամ խաղեր տալ Ռուսաստանի հետ, որովհետեւ դա այլ երկրների օրինակով հայտնի է՝ լավ բանի չի կարող բերել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
Ըստ նրա՝ 2018-ին իշխանություն է եկել ուժ, որն առաջնորդվում է հակարցախյան եւ հակառուսական գաղափարներով:
«Այս իշխանության ծրագիրը շատ լավ նկարագրվել է «Բոլթոնի պլանի» կետերով՝ չեզոքաքցնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, հայ ազգը պետք է հրաժարվեր իր պատմական ստերիոտիպներից եւ մի պայծառ օր Իրանի դեմ պետք է ճանապարհ փակվի: Այս ծրագիրն արագացված կերպով սկսվեց 44-օրյա պատերազմից հետո, երբ Արեւմուտքի համար նոր գլխացավանք առաջացավ՝ խաղաղապահ ուժերն Արցախում: Փաստորեն, մեկի տեղը՝ երկու ռուսական ազդեցություն, եւ հակառուսական քարոզչությունն ուժգնացավ»,- նշեց նա:
Տիգրան Քոչարյանի խոսքով՝ Արցախից խաղաղապահ ուժերին հանելու երկու ճանապարհ կա՝ բնակչությանը ներշնչել, որ իրենք ապահով չեն խաղաղապահների հետ կամ էլ ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում: Երկու դեպքերում էլ ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունն Արցախում կկորցնի իմաստը:
«Հաջորդ քայլն էլ կլինի Հայոց ցեղասպանության ճանաչման պարտադրումից հրաժարվելը: Դրանից հետո էլ հայ-թուրքական բարեկամություն պետք է հաստատվեր, որի պարագայում ռուսական ռազմաբազայի ներկայությունն Հայաստանում դառնում է անիմաստ: Այս ծրագրի տեմպերն արագացան Ռուսաստան-Ուկրաինա բախումից հետո: Այն պահերին, երբ ռուսները թուլանում են ուկրաինական ճակատում, այստեղ հակառուսական տրամարդություններին զարկ է տրվում: Արեւմուտքը Հայաստանին ստիպում է հանձնել Արցախը եւ սահմանափակվել իր տարածքով, որովհետեւ Արցախը հանձնելուց հետո, ռուսները դուրս կգան այնտեղից, եւ երկրորդ մասով էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո ռուսական ռազմաբազային դուրս կհանեն տարածքից: Դրանից հետո էլ արդեն կզբաղվեն Իրանով: Նկատելի է, որ Իրանում եւս լարված է, երկիրը ներսից ճոճում են: Այս ամենից հետո հարմար կլինի ղեկավարել տարածաշրջանի տարանցիկ ենթակառուցվածքները, նավատարաները, գազատարները»,- ընդգծեց Քոչարյանը:
Տիգրան Քոչարյանի խոսքով՝ իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից եւ տպավորություն ստեղծել, որ այդ հարցով պետք է զբաղվի Ռուսաստանը, մինչդեռ Հայաստանը պետք է ապահովի 120 հազար հայության անվտանգությունը, որովհետեւ այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են:
Ըստ Քոչարյանի՝ իշխանական լրավամիջոցներում հաճախ են հանդես գալիս իշխանության համաձայնությունը ստացած փորձագետներ, որոնց իրական նպատակը հակառուսական քարոզչություն իրականացնել է:
«Այսպիսի ռուսատյացությունը լավ բանի չի բերելու, որովհետեւ Ռուսաստանն էլ կարող է հայատյացություն ձեւավորել, ինչն էլ կարող է հանգեցնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, ինչը պետք չէ: Պետք է կանգ առնել, որովհետեւ եթե այս մարդիկ մի քանի հազար դոլարի համար կարող են Հայաստանը տանել բախման տարածաշրջանում խոշոր խաղացողների հետ, ապա ես դա, որպես Հայաստանի քաղաքացի, չեմ ուզում: Այս վտանգը պետք է ինչ-որ զսպվածություն առաջացներ այդ հեռուստալիքներում, որոնք նման մարդկանց են հրավիրում: Պետք չէ, որ Հայաստանը Ռուսաստան-Արեւմուտք գլոբալ բախման միջեւ փորձի արտաքին վեկտոր փոխել կամ խաղեր տալ Ռուսաստանի հետ, որովհետեւ դա այլ երկրների օրինակով տեսնում ենք՝ լավ բանի չի կարող բերել»,- ասաց Տիգրան Քոչարյանը:
Գազամատակարարումն այս պահին վերականգնվել է, բայց ցանկացած պահի կարող է նաև անջատվել, որովհետև Ադրբեջանը վերահսկում է գազախողովակի մի զգալի հատվածը և ունի փական դրած՝ դեռևս մարտ ամսից, որը կարող են ցանկացած պահի միացնել, անջատել։ Ճանապարհը մնում է ամբողջապես փակ, որոշակի դրական միտում կա զուտ բանակցությունների ընթացքից։ Հույս կա, որ կարող է բացվել, բայց չենք կարող ասել, թե ինչ կարող է լինել, ադրբեջանական կողմին վստահելու որևէ հիմք չունենք։ Այս մասին ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Գազամատակարարումը վերականգնվել է առանց որևէ զիջման՝ ուղղակի միջազգային ճնշմա արդյունքում, համոզված եմ, որովհետև և՛ Արցախի արգելափակումը, շրջափակումը, և՛ գազամատակարարման ընդհարեցումը բավականին մեծ միջազգային ռեզոնանս է առաջացրել։ Բնականաբար ռուսական կողմն է աշխատում այդ ուղղությամբ, տարբեր միջազգային կառույցներ, այդ թվում՝ ՄԱԿ-ը»,- նշեց Բեգլարյանը՝ հիշեցնելով նաև ՄԻԵԴ որոշումը, որով ԵԴ-ն Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 19-ը ժամանակ է տվել՝ տեղեկություն տրամադրելու համար, ինչը ևս ճնշման միջոց է։
Բեգլարյանի կարծիքով՝ այս պային թեև հիմնական ռեսուրսը ներդրվել է կարճաժամկետ խնդիրները լուծելու ուղղությամբ, բայց պետք է պայքարը չդադարեցնենք տարբեր ձևերով, ինչը վերաբերում է նաև ՀՀ-ին՝ ԱԳՆ-ին, կազմակերպություններին, քաղաքական ուժերին, հասարակությանը, որ կարողանանք հումանիտար աղետը վերացնել, ինչպես նաև՝ երկարաժամկետ երաշխիքներ ստանալ՝ Արցախի ժողովրդի անվտանգության և նմանատիպ դեպքերի կանխման համար։
«Հստակ լինի, որ Ադրբեջանն այսուհետ բարձր գին է վճարելու նմանատիպ ահաբեկչական ցեղասպանական ակտեր կատարելու համար»,- ասաց Բեգլարյանը։
Արցախում հացը վաճառվում է սահմանափակ քանակությամբ։ Ֆեյսբուքյան օգտատերը հայտնում է, որ Ստեփանակերտում յուրքանչյուր քաղաքացու հացի արտադրության կետը վաճառում է երկու հաց՝ պարզաբանելով, որ չի բավականացնում։
«Ամենքին Էրկու-էրկու։ Չի հերիքում. Փուռ»,- գրել է նա։
Հումանիտար խնդիրները Արցախում սկսեվել են այն բանից հետո, երբ երեք օր առաջ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը հայտնվեց շրջափակման մեջ՝ այսպես կոչված՝ «բնապահպան» ակտիվիստների կողմից։
Գորիսի հյուրանոցներում այս պահին Լաչինի միջանցքի փակման հետևանքով դրսում մնացած մոտ 230 արցախցի է տեղավորվել, բայց կան նաև արցախցիներ, ովքեր մեզ չեն դիմել կեցության հարցով: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը.
«Առաջին իսկ պահից, երբ Արցախի քաղաքացիները մոտեցել են Գորիսի քաղաքապետարան, համայնքի ղեկավարի հանձնարարականով բոլորը տեղավորվել են Գորիսի հյուրանոցում, հաջորդ օրը մարզպետարանը ստեղծել է օպերատիվ շտաբ, որն արձագանքել է բոլոր խնդիրներին: Մարզպետարանի աշխատակիցները այցելել են Գորիսում հյուրընկալված արցախցի ընտանիքներին , նրանց տեղավորել ենք հյուրանոցներում։ Պարոն Առուշանյանը ևս հանդիպել է նրանց հետ, անընդհատ կապի մեջ է նաև Ստեփանակերտի գործընկերների հետ: Մենք շատ արագ փորձում ենք արձագանքել հումանիտար բոլոր խնդիրներին »,-ասաց Իրինա Յոլյանը:
Գորիսում ժամանակավոր հաստատված արցախցիների մեջ կան երեխաներ՝ առանց ծնողական խնամքի, տարեցներ, ինչպես նաև՝ տղամարդիկ, որոնց ընտանիքներն Արցախում են մնացել.
«Դիմել ենք նաև ՀՕՖ-ին, երեխաների համար ներքնաշորեր են ձեռք բերել, քաղցրավենիք, դեղորայք, իսկ երեկոյան էլ գեղեցիկ միջոցառում ենք կազմակերպել երեխաների համար, որպեսզի նրանց հոգեբանական լարվածությունը մեղմենք: Կան նաև մարդիկ, որոնք հետվիրահատական շրջանում են գտնվում, թեև բժշկական միջամտության կարիք չունեն, իրենց անհրաժեշտ դեղորայքը ստանում են, բժիշկն էլ պարբերաբար այցելում է: Նաև միջագային կամակերպությունների հետ համագործակցելով՝ փորձում ենք արագ արձագանքել նրանց խնդիրներին»,-ասաց Յոլյանը:
Հիշեցնենք, նաև որ արդեն 4 օր է՝ Արցախի շրջափակման մեջ է: Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով մեր հայրենակիցների մեծ մասը չի կարողանում վերադառնալ Արցախ, ժամակավոր հաստատվել են Գորիսում: Արցախի մի շարք բնակավայրեր էլ հնարավոր չէ սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնել: Ադրբեջանը այս ցուրտ եղանակին խափանել է նաև Արցախ գազի մատակարարումը։
Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ լինելու պատճառով Բերդաձորի շրջանի գյուղերի կապը մայրաքաղաքի հետ արդեն երրորդն օրն է՝ կտրված է, սակայն դա չի վհատեցնում բերդաձորցիներին:
«Ամեն ինչ նորմալ է, սովորական առօրյայով մարդիկ աշխատում են, ապրում են: Մեր գազամատակարարումը մինչեւ այս վերջին հանգամանքները էլի չի եղել: Երբ ժամանակին վնասվել է խողովակաշարը, մինչեւ հիմա վերականգնված չի»,-նշել է Մեծ Շեն համայնքի ղեկավար Դավիթ Դավթյանը:
Թեեւ Բերդաձորի կապը Ստեփանակերտի հետ ընդհատված է, սակայն կապը Հայաստանի հետ անխափան է:
Դավիթ Դավթյանը տեղեկացրեց, որ դեպի Արցախ գնացող եւ կես ճանապարհին մնացած անձանց իրենք ժամանակավոր կացարան են տրամադրել տարբեր տներում. «Մենակ երեք հոգի ես եմ պահում իմ տանը, մինչեւ տեսնենք՝ այս հարցը ոնց է կարգավորվում: Ինձ թվում է՝ դեռ մեկ ամիս կդիմանանք, խնդիր կարող է միայն դեղորայքի հետ կապված ի հայտ գա»,-ասաց նա:
Եվս 30 արցախիներ, որոնք մնացել են ճանապարհին, հյուրընկալվել են Հին Շենում: Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը նշում է, որ սննդի առումով դեռ կդիմակայեն, խնդիր է առաջանալու միայն հացի, ալյուրի, դեղորայքի առումով»:
Լաչինի ճանապարհը փակած ադրբեջանցի սադրիչները ճնշման ներքո թույլատրել են ռուս խաղաղապահների բազմատոննայանոց «Կամազների» մուտքը։
Դատելով կադրերից՝ նրանք դա արել են չափազանց դժկամությամբ՝ բացառապես հանգամանքների ճնշման ներքո։
ԶԼՄ-ների տեղեկություններով ՝ երեք բեռնատարներով Երեւանից Ստեփանակերտ են տեղափոխվել առաջին անհրաժեշտության իրեր, եւս երկու բեռնատար ուղեւորվել է Ստեփանակերտից։
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս:
Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար ԱՀ կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի:
Լցակայաններում վառելիք առաջնհերթ կտրամադրվեն շտապ օգնության ծառայությանը, հասարակական տրանսպորտին և հատուկ ծառայություններին:
Վառելիքի տրամադրման մեխանիզմների և ընթացակարգերի մասին հանրությանը տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:
Քաղաքացիներին կոչ է արվում խնայողաբար օգտագործել վառելիքը և տրանսպորտային միջոցներն օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում:
Արցախի տեղեկատվական շտաբ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.