23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հունվարի 17-ին Բաքուն կրկին փակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարը՝ հանրապետության բնակչությանը զրկելով բնական գազից օգտվելու հնարավորությունից։ Էներգետիկայի ոլորտի ռուսաստանցի փորձագետ Բորիս Մարցինկեւիչը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում մնացել են ՀԷԿ-եր եւ խորհուրդ է տվել հիդրոռեսուրսների առկայության դեպքում ավելացնել հզորություններ եւ այդպիսով լուծել ջերմամատակարարման հարցը։ Եթե ձգտում ենք հասնել լիարժեք էներգետիկ ինքնավարության եւ ոչ մի տեղից ոչինչ չստանալ, ապա հաշվի առնելով այն, որ սեփական գազ չկա, փորձագետը կոչ է անում գետերի պոտենցիալն ակտիվ օգտագործել։ «Դա տեխնիկական հարց է, եւ լուծումը, այսպես կոչված, կոնտեյներային հիդրոէլեկտրակայանների տեսքով կայանքների մեջ է։ Մեկ կոնտեյները մնում է գետի հոսանքում, ոչ մի ամբարտակ, իսկ երկրորդ կոնտեյները մնում է ափին՝ հզորություն տալու համար: Դրանք փոքր են՝ 3-5 ՄՎտ-ի սահմաններում։ Սա ռուս-հունգարական համատեղ մշակում է, որը կիրառվել է Վրաստանում եւ Հյուսիսային Կովկասում»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարցինկեւիչը։ Հաշվի առնելով այն, թե ինչ է հիմա տեղի ունենում ԼՂ-ում, նման ռեզերվը չէր խանգարի, նկատեց փորձագետը։
Նշենք, որ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով Արցախի Հանրապետությունը կորցրել է գրեթե 113 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հիդրոէլեկտրակայաններ՝ առկա 190 ՄՎտ-ից։ Մնացած ՀԷԿ-երի ընդհանուր հզորությունը բաժին է ընկնում Սարսանգի ՀԷԿ-ին (50 ՄՎտ) եւ եւս 5 ՀԷԿ-ի (միասին գրեթե 25 ՄՎտ)։ Միեւնույն ժամանակ, խախտվել է նաեւ Հայաստանի էլեկտրաէներգետիկական մատակարարումը Արցախ, քանի որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մասնագետներին այցելել իր վերահսկողության տակ գտնվող տարածք՝ հասկանալու վթարի պատճառները։ Բնակչության նվազագույն էներգետիկական պահանջմունքները հնարավորինս երկարաժամկետ հեռանկարում ապահովելու համար ներդրվել է հովհարային անջատումների չորսժամյա ժամանակացույց՝ նախկին երկու ժամի փոխարեն։
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է.
«Երեկ Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալները Գորիսից Ստեփանակերտ վերադարձող 19 երեխայի նկատմամբ կատարել են երեխաներին ահաբեկող գործողություններ` դեմքերը փակած ներխուժելով երեխաներին տեղափոխող մեքենա ու բացահայտ ցինիկ պահվածք դրսևորելով:
Այնուհետև, բացահայտ անօրինական նկարահանել են երեխաներին, այնուհետև երեխաների բաց դեմքերով ցինիկաբար տարածել ադրբեջանական մամուլում ու սոցիալական ցանցերում:
Այս սադրիչ գործողությունների պատճառով երեխաներից մեկն անգամ ուշաթափվել է։
Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։
Այնուհետև, ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ։
Փաստն արձանագրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը»։
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ խորհրդակցություն է հրավիրել Հայաստանից Արցախ գազամատակարարումը Ադրբեջանի կողմից խափանելու հետ կապված:
Արցախի կառավարությունից հայտնում են, որ քննարկվել են ստեղծված իրավիճակում կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեության ապահովմանը վերաբերող հարցեր:
Պետնախարարը ենթակառուցվածքային ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել այլընտրանքային եղանակներով նշված օբյեկտների գործունեությունը և բնակչության նվազագույն պահանջարկը ապահովելու համար:
Տեղեկացնենք, որ հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել էր նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս մասնագետներին մոտենալ և հասկանալ պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Ձմռան պայմաններում Արցախի 120 հազար բնակչությունը փաստացի զրկված է էներգամատակարարումից և արդեն նաև՝ գազամատակարարումից:
Հանրապետությունում ներկայումս էներգամատակարարում իրականացվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին:
Արցախպրեսը գրում է.
«Հայտնի է, որ Կիկաբիձեն շատ մտերիմ հարաբերություններ է ունեցել հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի (Ֆրունզիկի) ու առհասարակ հայերի հետ: Կիկաբիձեն անկեղծացել էր, որ ինքը, թեպետ, քաղաքականությամբ չի զբաղվում, սակայն առիթ է ունեցել խոսելու Լեռնային Ղարաբաղի մասին: Մասնավորապես ինչպես պատմում է Կիկաբիձեի վաղեմի ընկեր, դերասան՝ Սերգո Պետրոսյանը, ով երկար տարիներ ապրում է Թբիլիսիում,
Կիկաբիձեն՝ Բաքվում հյուրընկակության ժամանակ զրույց է ունեցել նախագահ Ալիևի հետ: Երբ Բաքվի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում, Կիկաբիձեն իր հյուրերի հետ ընթրելիս է եղել, սրահ են ժամանել կառավարության անդամներ, որոնց թվում նաև նախագահը:
Չմանրամասնելով զրույցի ողջ բնույթը, Սերգոն պատմել է, որ Կիկաբիձեն հարգալից կերպով մերժել է Ալիևի այն խնդրանքը, որով հայտնի դերասանը պետք է նկարահանվեր մի պատմական ֆիլմում, որտեղ պետք է խաղար բռնագաղթվածի դեր ու ստանար շատ մեծ հոնորար:
Մի կերպար, ըստ որի Կիկաբիձեն ադրբեջանցի է, ում իբրև թե տեղահան են հանել Արցախից։ Կիկաբիձեն մերժել է առաջարկը՝ ասելով, որ ինքը պատմությունից քաջատեղյակ է ու համարում է, որ չի կարելի այն կեղծել: Այսքանը ասելով, մեծ դերասանը քիչ անց լքել է ռեստորանը՝ խնդրելով իրեն տեղափոխել հյուրանոց»։
ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Եվ մինչ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով «Արևմտյան Ադրբեջան» են կոչում ՀՀ ներկայիս տարածքը և նոր հավակնություններով հանդես գալիս, ՀՀ ԱԳՆ–ն անգամ հայտարարություն չի անում Բաքվի հայկական ջարդերի 33-րդ տարելիցի վերաբերյալ: Թեև նման հայտարարություն անցած տարի եղել էր: Եթե մեր իշխանություններին թվում է, որ լռելով, Բաքվին «չնեղացնելով» կանխելու են էսկալացիան, ուրեմն իրենք ոչինչ չեն հասկանում Ադրբեջանի քաղաքականությունից:
Էսկալացիան կանխում են տեղում պատրաստվելով, բանակի մարտունակությունը բարձրացնելով, հանրության մեջ դիմադրողականություն զարգացնելով, մի խոսքով՝ պատերազմի պատրաստ լինելով, որ հակառակորդդ իմանա, որ չի մարսելու ագրեսիան: Իսկ սեփական պատմությունը անտեսելով, դրա մասին լռելով ու կենսական իրավունքներից հրաժարվելով՝ միմիայն մեծացնելու ենք Բաքվի ախորժակը, օգնելու նոր պատմական կեղծարարություններով լցնել դաշտը և հարցականի տակ ենք դնելու հայոց պետականությունը:
Մեկ–մեկ Ալիևի ելույթները կարդացեք, միգուցե օգնի հասկանալ, թե ինչ է մտածում հակառակորդը»:
14 երեխա գտնվում է Արցախի մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում։ Այս մասին ասված է Արցախի տեղեկատվական շտաբի ամենօրյա տեղեկագրում:
«14 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 132 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով շուրջ 400 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով վիրահատվելու հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 28 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
726 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3,400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Արցախի կառավարության տեղեկագրում նշվում է, որ ավելի քան 14,000 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Հունվարի 20-ից Արցախում բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը եւ ձեթը կվաճառվեն միայն կտրոնով: Յուրաքանչյուր քաղաքացի միանգամից կստանա 9 կտրոն։ Մեկ անձի համար ամսական կտրվածքով կհատկացվի յուրաքանչյուր սննդամթերքից մեկական կիլոգրամ և 1 լիտր ձեթ։ Կտրոնների տրամադրումը կսկսվի հունվարի 17-ից»:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ փորձելով Արցախում ստեղծված քաղաքական ճգնաժամը դիտարկել ընտրական գործընթացների տեսանկյունից։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Պայմանականորեն ընդունենք, որ Արցախի Արայիկ Հարությունյանը զբաղեցրած պաշտոնից, իր կամքին հակառակ, հեռացնում է պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ապա ինչպես ինքն է պնդում՝ հրաժարական տալիս։ Ցրվում է նաև խորհրդարանը։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախում այլ բնույթի ճգնաժամ էր և առաջին հերթին նախագահի հրաժարականի պահանջ կար, քննարկվում էր նոր իրողությունների պայմաններում խորհրդարանի վերաձևավորելու հարցը, խոչընդոտող հիմնական հանգամանքն Ադրբեջանն էր, որի սպառնալիքի պայմաններում այդպես էլ նոր ընտրություն չնշանակվեց։
Ընդ որում՝ և՛ նախագահի հրաժարականի պահանջ կար, և՛ ինքը՝ Հարությունյանը նման ցանկություն ուներ, սակայն ներքին և արտաքին երաշխիքների բացակայության պայմաններում այդպես էլ ընտրություն չեղավ։
Հիմա։ Ո՞ր դեպքում կամ ինչ հանգամանքներ կարող են բարենպաստ դաշտ ստեղծել նոր ընտրությունների անցկացման համար այն դեպքում, երբ 1-2 ամիս առաջ, անհրաժեշտ երաշխիքների դիֆիցիտի պատճառով նույնիսկ առավել անշառ համարվող սահմանադրական հանրաքվեի գործընթացը կանգնեցվեց։
Առաջին, Ադրբեջանը տվել է երաշխիք, որ ընտրությունների գործընթացին չի խոչընդոտի, այսինքն՝ խոշոր սադրանքի կամ ռազմական գործողության չի գնա։
Արցախի ու Ադրբեջանի ծայրահեղ լարված հարաբերությունների ֆոնին նման երաշխիքը կամ բացակայում է կամ դա ունի իր ծանր գինը։ Առհասարակ Ադրբեջանի հետ գործարքի մտնելն արդեն տապալում է։
Երկրորդ, Արայիկ Հարությունյանը ՀՀ իշխանության ճնշմամբ, իր ու Ռուբեն Վարդանյանի լարված հարաբերությունների լիցքաթափման միակ հնարավորություն տեսնում է նոր նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ անկախ նրանից, թե դա ինչ հնարավոր հետևանքների կհանգեցնի Արցախում։
Եթե տեսականորեն առաջիկա շաբաթ Արցախում Հարությունյանը հրաժարական տա, խորհրդարանը ցրվի, ապա սա առաջին հերթին պետական կառավարման համակարգի գլխատում կդիտվի 2 պատճառով։
Առաջին, Ադրբեջանի հարուցած խոշոր քաղաքական ու դրանից բխող հումանիտար ճգնաժամի պայմաններում երկիրն «անգլուխ» թողելն ինքնին ծանր սպառնալիք է։
Երկրորդ, եթե նույնիսկ Ադրբեջանի հետ գործարքի են գնացել, սակայն իր վարքագծի համաձայն Ադրբեջանը խախտի պայմանավորվածությունը, ապա Արցախի առանց այդ էլ խախուդ սուբյեկտայնությունը կվախճանվի։
Այս վիճակը բխում է ՀՀ իշխանության՝ Արցախի որդեգրած քաղաքական կուրսից, որովհետև կհեշտացնի Արցախի հանձնումը։
Ընդ որում՝ նիկոլական ռեժիմը այս խնդիրը փորձում է լուծել հենց արցախցիների ձեռքերով, որպեսզի հետո ասի՝ ես ինչ անեմ, արցախցիներն իրենց ձեռքով իրենց գերեզմանաքարը դրին։
Սա բնականաբար բխում է Ադրբեջանի առաջնային շահից և սրան հասնելու համար Ադրբեջանը պատրաստ կլինի և՛ միջանցքը ժամանակավոր բացել, և՛ այլ կարճաժամկետ բնույթի «խրախուսանքներ» մատուցել։
Այնպես որ, Արցախը ևս մեկ լուրջ սպառնալիքի առաջ է կանգնում՝ մինչև այս պահը կուտակած ծանր ռիսկերը չհաղթահարած, սակայն սա կարող է լինել վերջին հնարավորությունը»։
Ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։
Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։
Այս իրավիճակում մենք թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք:
Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք:
Բոլորին քաղաքական ողջախոհության և համերաշխության կոչ եմ անում»,-գրել է Վարդանյանը։
Ակնհայտ է, Հայաստանի իշխանությունները շարունակում են ամրապնդել իրենց որդեգրած քաղաքականությունը, այն է՝ Արցախի հետ որեւէ գործ չունեն։ Այսօր տեղի ունեցած քննարկմանը հայտարարել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Նա մանիպուլյացիա որակեց նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսում հնչեցրած հայտարարությունն առ այն, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Հայաստանը չունի որեւէ պատասխանատվություն՝ Լաչինի միջանցքի անխափան գործունեությունն ապահովելու հարցում՝ նշելով, թե դրա պատասխանատուն Ադրբեջանն է ու ռուս խաղաղապաներն են։
«Սա սուտ է ու մանիպուլյացիա, Փաշինյանի ստորագրությունն է դրված այդ փաստաթղթի տակ, եւ ուզի, թե չուզի կրում է պատասխանատվություն՝ չկատարաված պայմանավորածությունների համար»,- շեշտել է Վ.Հակոբյանը։
Ըստ նրա՝ աշխարհաքաղաքական մեծ այս խաղերի մեջ Նիկոլ Փաշինյաննն ու իր խմբակը փորձում են իրենց մանր խաղիկները տանել անգամ այս իրավիճակում։
Հետեւապես՝ պետք է գիտակցել, որ ՀՀ օրվա իշխանություններից չի կարելի ունենալ որեւէ ակնկալիք ու նման իրավիճակում պետք է հասկանալ, թե ինչ հնարավորություններ կան։ Այս համատեքստում գործիչը կարեւորեց Լեռնային Ղարաբաղի, մամուլի ու հայ առաքելական եկեղեցու դերը։ «Գլխավոր դերակատարն այսօր Արցախն է՝ իր պետական ինստիտուտներով, ժողովրդով, ՀԿ-ներով, հեղինակավոր մարդկանցով»,- նշել է Վ.Հակոբյանը՝ կարեւորելով, որ Արցախի Հանրապետության նորանշանակ արտաքին գործերի նախարարն այս օրերին ոչ թե շրջափակման մեջ գտնվող Արցախում է, այլ Հայաստանում։ Հետեւապես պետք է կազմակերպվեն նրա հանդիպումները այդ թվում արտերկրում՝ բարձրաձայնելու հիմնական մեսիջը, որ ստեղծված իրավիճակում միակ լուծումն «Անջատում հանուն փրկության» բանաձեւն է, որն այլընտրանք չունի։ Վ. Հակոբյանի արձանագրմամբ՝ սա պետք է դարձնել հիմնական օրակարգը, եւ այս հարցում շատ մեծ աշխատանք պետք է տարվի նաեւ միջազգային մամուլի հետ։
Իսկ հայ հանրությանը համախմբելու գործում Վ. Հակոբյանն ընդգծեց հատկապես հայ առաքելական եկեղեցու դերը։
«Ճակատագրական ժամանակահատվածներում, երբ ղեկավարությունը չի կարողացելկամ չի ուզել, ցանկացել՝ բավարար ջանքեր գործադրել, հայ եկեղեցին է եկել առաջին պլան ու համախմբել հանրային շերտերը, օգտագործել իր կապերը ու դարձել կապող ուժը, որը մեզ անհարժեշտ է»,- ասել է Վ. Հակոբյանը՝ նշելով, որ հայ առաքելական եկեղեցին այսօր եւս շատ ակտվի գործունեություն պետք է ծավալի։
ՍԴ-ն այս պահի դրությամբ գրպանային դատարան է և ինչ որոշում կայացնի կոնկրետ մեկ մարդ, դա էլ կհնչեցնի։ Մտածել, որ ՍԴ-ն ինքնուրույն որոշում է կայացնելու՝ մի քիչ միամտություն է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ մեկնաբանելով՝ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամներին մանդատից զրկելու իշխանության նախաձեռնությունը։
«Ինչ գործընթաց կլինի, լիազորությունները կդադարեցվեն, չեն դադարեցվի կամ քննարկումն ինչքան կտևի՝ չեմ կարող ասել։ Չնայած այնտեղ կան իրոք անկախ, չենթարկվող դատավորներ, բայց արդյոք ձայները կբավարարի ինչ-որ գործընթացի վրա ազդել, դա արդեն իրավունքի մասնագետները կասեն, բայց սա լինելու է քաղաքական գործընթաց՝ իրավական դիզայնով»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է վերջին օրերին ՀՅԴ գործիչների ձերբակալություններին, ապա դա, ըստ քաղտեխնոլոգի, ոչ թե նոր հանրահավաքները կանխելու նպատակ է հետապնդում, այլ ընդամենը Փաշինյանի հերթական բեմականացումն է, որը կարող է մի քանի պատճառ ունենալ։
Բադալյանի կարծիքով՝ պատճառներից մեկը կարող է լինել, օրինակ, վերջին ասուլիսում վարչապետ Փաշինյանի համեստ պահվածքը. հնարավոր է՝ ինչ-որ մեկը գործադիրի ղեկավարին հուշել է, որ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ինքը չափազանց մեղմ կեցվածք էր ընդունել, Փաշինյանն էլ որոշել է մարդկանց ձերբակալել, որ ցույց տա, որ ինքը նախկին ուժեղ գործիչն է։ Մյուս պատճառը կարող է լինել ձերբակալությունների ֆոնին այդ նույն ասուլիսում հնչած հակառուսական տրամադրությունները քողարկելու նպատակը, որ մարդիկ սկսեն խոսել ՀՅԴ գործիչների ձերբակալությունների մասին և, փաստորեն, չքննարկեն հայ-ռուսական էլ ավելի փչացող հարաբերությունները։
Կամ էլ՝ «Առավոտյան արթնացել է և որոշել է, որ երկար ժամանակ ինչ-որ մեկին չի ձերբակալել, և որոշել է հանձնարարել ինչ-որ մարդկանց ձերբակալել, որ ինքը հաճույք ստանա, որովհետև նրանց, որոնց ձերբակալել են առաջին դեմքերը չեն։ Ուշադրություն շեղող գործողություն է։ Ասել, թե հիմա ՀՅԴ-ն այնպիսի ուժեղ կուսակցություն է և կանգնած սպասում է, որ հեսա հարձակվի ու վարչապետին տապալի, այդպես չէ»,- եզրափակեց քաղտեխնոլոգը։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Երևանում և Արարատում բնակվող ՀՅԴ մի շարք անդամների տներում, այդ թվում՝ Գերասիմ Վարդանյանի տանը, որը շուրջ վեց ամիս կալանքի տակ գտնվելուց հետո ազատ էր արձակվել միայն վերջերս։ Իրավապահները բերման են ենթարկել մի շարք դաշնակցականների, իսկ Գերասիմ Վարդանյանը հրավիրվել է հարցաքննության։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ վարույթը, որի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել, նախաձեռնվել է 2022թ օգոստոսին՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է երեք անձ՝ Արտավազդ Մարգարյանը, Գառնիկ Մանուկյանը և Հունան Մելքոնյանը, որոնց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Նշենք նաև, որ այսօր ԱԺ խորհրդի նիստի կքննարկվի նաև ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորներին մանդատից զրկելու հարցը, որոնց գերակշիռ մասը ՀՅԴ-ականներ են։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.