23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել օրերս իր մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հաշվի առնելով, որ փողոցում ինձ հետ տեղի ունեցած միջադեպը շարունակում է քննարկվել` ուզում եմ արձագանքել։
Նախ շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր մարդկանց, որոնք այս օրերին ինձ սատար են կանգնել և ուզում եմ մեկընդմիշտ փակել այս խոսակցությունը՝ թույլ չտալով, որ մեր երկրի առաջ ծառացած լուրջ խնդիրների կողքին նման կենցաղային թեման շարունակի շրջանառվել։
Այո, ժողովրդավարությունը ենթադրում է, որ պաշտոնյան պետք է և կարող է քննադատվել, ինչու ոչ` կարող են նաեւ սադրանքներ տեղի ունենալ։ Մեր խնդիրն է դրանց չտրվելը։
Ես ցավում եմ, որ ինձ ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկա: Վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որևէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա:
Սա նաև դաս է ինձ համար, որովհետև, ամենայն հավանականությամբ, ես և մեր թիմի այլ ներկայացուցիչներ ապագայում էլ կբախվենք նման իրավիճակների հետ:
Նաև սա պատշաճ առիթ է քաղաքական ընդդիմության համար, որ վերջինս վերանայի իր հռետորաբանությունը, անձնական վիրավորանքներ հասցնելու իր մարտավարությունը և վերադառնա քաղաքակիրթ բանավեճի դաշտ:
Տվյալ դեպքի կապակցությամբ ուզում եմ ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ»։
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը գրում է.
«Արցախը Հայաստանին կապող ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելուց հետո տևական ժամանակ արցախցիները զրկված էին ամենատարբեր կարիքների համար Արցախից Հայաստան մեկնելու հնարավորությունից:
Հաշվի առնելով մարդկանց կյանքում անընդհատ ծագող խնդիրները /ՀՀ-ում հարազատի մահ, հուղարկավորություն, կիսված ընտանիքների՝ ՀՀ-ում գտնվող ընտանիքի անդամի ծանր հիվանդություն, վիրահատություն և այլն/ և լարվածության աճը, վերջին օրերին ռուս խաղաղապահները որոշակի պարբերականությամբ սկսել են Արցախից Հայաստան տեղափոխել նման խնդիրների առաջ կանգնած քաղաքացիների:
Վերոնշյալ գործընթացը վերահսկողության տակ պահելու և ճանապարհի արգելափակված հատվածում մեր քաղաքացիներին հնարավոր ադրբեջանական սադրանքներից պաշտպանելու նպատակով այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում, բնականաբար ռուս խաղաղապահների միջոցով՝ բացառապես Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնին նախապես դիմելու և կենտրոնի թույլտվությամբ:
Ինչ վերաբերում է առողջական խնդիր և բժշկական օգնության կարիք ունեցող անձանց, ապա նրանց տեղափոխությունը ՀՀ կկազմակերպվի կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան ներկայացուցչության միջոցով՝ ԱՀ առողջապահության նախարարության ցուցմամբ:
Միաժամանակ հայտնում ենք, որ ռուս խաղաղապահների կողմից Արցախի բնակիչներին տարհանելու կամ մեծ թվով արցախցիների ՀՀ տեղափոխելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում, դրանք ադրբեջանական տեղեկատվական գրոհների հերթական դրսևորումներն են»։
Երեկ ուշ երեկոյան Արցախի ռուս խաղաղապահները փորձել են մեր արցախցի հայրենակիցներին՝ թվով 27 անձի, Հայաստանից տեղափոխել Արցախ։ Նախնական պայմանավորվածության համաձայն ոչինչ չպետք է խանգարեր այդ տեղափոխությանը, սակայն Շուշիի հատվածում՝ պսեւդոէկոլոգների կանգնած հատվածում, խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ մտնող մեքենաները կանգնեցվել են, ադրբեջանցիներից ոմանք անգամ բարձրացել են ավտոբուս, ինչի պատճառով արցախցի 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է։ Բանակցություններն, ըստ Արցախի պաշտոնական շրջանակների հաղորդած տեղեկատվության, ավարտվել են անարդյունք, արցախցիներից մի քանիսին՝ ում ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության մեքենաներով հասցրել են Ստեփանակերտ, իսկ մյուսներին հետ են ուղարկել Գորիս։
Իսկ այժմ այն տեղեկատվությունը, որը ձեռք ենք բերել մեր հավաստի աղբյուրներից, որը ներկայացնում է, թե իրականում ինչ է տեղի ունեցել․
Ռուս խաղաղապահները՝ ադրբեջանցիների հետ նախնական պայմանավորվածությամբ իրականացրել են մի օպերացիա, որը տեղավորվում է Արցախը զավթելու եւ ինտեգրելու Ադրբեջանի ծրագրերի մեջ։ Նրանք՝ նախնական համաձայնության գալով ճանապարհը փակած հրոսակների հետ, արցախցի խաղաղ, անզեն բնակիչներին տարել են ուղիղ դրանց որջը, հանձնել նրանց հայեցողությանը, որպեսզի հերթական անգամ ցուցադրեն՝ Ադրբեջանի հետ ինտեգրմանը այլընտրանք չկա։ Ռուսների թողտվությամբ են «էկոակտիվիստ» կոչվող զավթիչները բարձրացել ավտոբուս եւ ահաբեկել հայ կանանց։ Ապա նույն ռուս խաղաղապահները ոչ թե Ստեփանակերտից են բժիշկներ կանչել, այլ ադրբեջանական շտապօգնության մեքենաներ են հրավիրել, որոնցով էլ ինքնազգացողությունը վատացած հայ կանանց հասցրել են Ստեփանակերտ։
Ստեփանակերտում մարդիկ ապշահար են եղել՝ երբ տեսել են քաղաք մտնող ադրբեջանական շտապօգնության մեքենաները։ Իսկ երբ խաղաղապահներից բացատրություն են պահանջել, թե ինչու են ադրբեջանական շտապօգնություն կանչել, սրանք արդարացել են, թե՝ մարդկանց կյանքը փրկելու համար են գնացել այդ քայլին։
Երեկվա միջադեպից վերջնականապես պարզ է դառնում, որ Ռուսաստանը դանդաղ հանձնում է Արցախը եւ արդեն բացահայտորեն մասնակցում է Արցախն ադրբեջանականացնելու նենգ ծրագրի իրականացմանը։ Հակառակ դեպքում անհասկանալի է, թե ռուսական զինված զորախումբը, որն Արցախը պաշտպանելու եւ նրա կապը Հայաստանի հետ ապահովելու առաքելություն ունի, ինչու է թույլ տալիս, որ ադրբեջանցի ագրեսորն ամեն օր մի բան գրավի Արցախից, մի տարածքում առաջ գա, նաեւ՝ հոգեբանական եւ ֆիզիկական խոշտանգման ենթարկի Արցախի հայությանը։
Նյութի աղբյուրը՝ Hraparak.am
Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր: Ես շնորհակալ եմ Ռուզվելտի, Տրումենի, Քլինթոնի և այլ պատմական դեմքերի հետ համեմատության համար, բայց եթե Լևոն Տեր-Պետրոսյանը տխրահռչակ իրադարձություններից, իրեն դավաճան անվանելուց հետո այսպես է հանգստացել կամ փարատվել` դա իր ընտրությունն է: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որը հայտարարել էր, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։
Ես դավաճան չեմ, երբեք չեմ եղել և չեմ լինելու, և այն օրը, երբ կրկին փողոցում հավաքված հայրենակիցներս իմ առաջնորդության կարիքը կունենան, ապա ես տանը չեմ նստի և կլինեմ նրանց կողքին, եւ «թքած», թե հետո ով ինչ կասի: Պատմաբան նախագահը պետք է լավ իմանա, թե որոնք են աններելի սխալները և ինչ գին են վճարում պատմության մեջ աններելի սխալներ գործած երկրի ղեկավարները:
Հ.Գ.
Առիթից օգտվելով՝ ես նույնպես տարածում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի սույն հոդվածը, ինչպես նաև նրան հրավիրում եմ առաջնային մանդատով օժտված միակ ատյան՝ ՀՀ Ազգային ժողով, պատմության ընթացքում պետության վարկին հասցված ամենամեծ վնասների վերաբերյալ քննարկման համար:
Ադրբեջանի տեղադրած ականների պատճառով Արցախը պատահարների թվով աշխարհում առաջինն է մեկ շնչի հաշվով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Ստորև մի քանի փաստ Արցախում ականների և այլ չպայթած զինամթերքի մասին.
- 1990-ականներին Ադրբեջանը միլիոնավոր ականներ դրեց և նաև կասետային զինամթերքով ռմբակոծեց քաղաքացիական տարածքները՝ տասնյակ տարիներով տառապանք պատճառելով Արցախի ժողովրդին:
- «Halo Trust» մասնագիտացված միջազգային կազմակերպության տվյալներով՝ Արցախը աշխարհում առաջինն է մեկ շնչի հաշվով ականների պատահարների թվով։
- Արցախի հազարավոր քաղաքացիներ, այդ թվում՝ առնվազն 1,076 քաղաքացիական անձ (որոնցից շատերը երեխաներ և կանայք), զոհվել կամ վիրավորվել են ականների և այլ չպայթած զինամթերքի պայթյունների հետևանքով։ Ես նույնպես այդ դժբախտ պատահարներից տուժած երեխաներից մեկն եմ։
- Ադրբեջանը Արցախին և Հայաստանին ոչ մի ականադաշտի քարտեզ չի տրամադրել, մինչդեռ 2021 թվականին Հայաստանը Ադրբեջանին է տրամադրել ականադաշտերի բոլոր եղած քարտեզները։
- Տեղի ականազերծողները և «Halo Trust» ականազերծող միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը 30 տարվա ընթացքում մաքրել են մի քանի հարյուր հազար հեկտար տարածք։
- Արցախը չի ստացել էական միջազգային աջակցություն ականազերծման համար, և ՄԱԿ-ի Ականազերծման ծառայությունն այստեղ չի աշխատել ադրբեջանական խոչընդոտների պատճառով:
- Ներկայումս Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքներում 1990-ական թվականներից ի վեր դեռևս չմաքրված են մնում առնվազն 700 հեկտար ականապատ դաշտեր։
- 2020 թվականի Ադրբեջանի ագրեսիան Արցախում հանգեցրել է լրացուցիչ տասնյակ հազարավոր հեկտար տարածքների ախտոտման՝ նոր չպայթած զինամթերքով, այդ թվում՝ կասետային բնույթի:
- 2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր տեղի ականազերծողները, ռուս խաղաղապահները և «Halo Trust»-ի աշխատակիցները վնասազերծել են ավելի քան 220,000 չպայթած մնացորդներ՝ ի հավելումն մինչև 2020 թվականը ոչնչացված զինամթերքի։ Ընդհանուր առմամբ, ականների և այլ չպայթած զինամթերքի առկայությունը Արցախում լրջագույն խնդիր է, որը պահանջում է միջազգային հանրության անհապաղ ուշադրությունն ու գործողությունները, իսկ մենք դեռ սպասում ենք 1990-ականներից Արցախում դրված ականների դաշտերի ադրբեջանական քարտեզներին»,- նշել է նա։
Մի գիշերվա ընթացքում առանց մեկ կրակոցի, ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ համաձայնության արդյունքում, ադրբեջանցիներն առաջ են եկել ու քայլ առ քայլ գալիս են։ Իշխանությունները կտոր-կտոր հանձնում են երկիրը ու ասում, թե ամեն ինչ անում են՝ զոհերից խուսափելու համար։ Իրականում դա արվում է նպատակային, որպեսզի պայթյուններ չլինեն։ Այդ մասին «Փաստինֆո»-ի ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, ով երկու օր առաջ եղել է Տեղ և Կոռնիձոր գյուղերում՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար։
«Մարդիկ ասում են՝ զենք տվեք, մենք կկռվենք, բանակ էլ պետք չէ, կկանգեննք մենք սահմանին, եմնակ թե զենք տան։ Բնակիչները զենք չունեն, բոլորի զենքերը հավաքել են։ Ասում են՝ քնել ենք, զարթնել՝ տեսել թուրքը եկել, մեր հողում կանգնած է։ Բնակիչների ասելով՝ բահով էլ խրամատ կփորեին, եթե հանկարծակի, մի գիշերվա մեջ առաջ չգային ադրբեջանցիները»,-ասաց տիկին Նաիրան։
Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհով, որը պետք է ապրիլի 1-ից անցներ Կոռնիձորով, տիկին Նաիրային տուր չեն տվել առաջ շարժվել։ Ասում է՝ ռուս խաղաղապահները ստուգել, արտոնել են, որ մեքենան շարժվի, բայց Արցախի ոստիկանության աշխատակիցն ասել է, որ իրենց անվտանգությունը չեն կարող ապահովել։
Իրականում ճանապարհն այստեղից՝ Հայաստանից փակել է տվել Նիկոլ Փաշինյանը, որպեսզի Արցախի ժողովրդին վախի մթնոլորտում պահի, սովի մատնի՝ այն նպատակով, որ միջանցքը բացվելուց հետո մարդիկ դուրս գան, Արցախը դատարկվի արագ»,-նշեց տիկին Նաիրան՝ հավելելով, որ անկախ ամեն ինչից՝ հուսահատվել ու ձեռքերը ծալած նստելն անթույլատրելի է։
«Միասին» հասարակական-քաղաքական շարժումը վաղը՝ ապրիլի 4-ին, ժամը 16։00-ին հանրահավաք է հրավիրել ԱԺ շենքի մոտ՝ անվստահություն հայտնելու ՀՀ իշխանություններին և պահանջելու Փաշինյանի հրաժարականը։ Տիկին Նաիրայի խոսքով՝ ևս մեկ անգամ փորձելու են մարդկանց թմբիրից հանել։ Շարժման հետագա քայլերի մասին կհայտարարվի հանրահավաքի ավարտին, և հետագա քայլերը, մեր զրուցակցի խոսքով, մեծապես կախված կլինի հավաքված մարդկանց թվից։
ՀՀ-ում և Արցախում կատարվող իրադարձությունների հունը փոխելու համար, տիկին Նաիրայի համոզմամբ, հասարակությունը պետք է համախմբվի և գործուն քայլեր անի։
«Ես չեմ կարող նստել տանը։ Միակ ճանապարհը պայքարելն է։ Որդուս տվել եմ, չեմ ուզում տուն ու տեղս էլ տալ։ Մենք չենք հանձնվելու. հինգ հոգով էլ լինենք, մինչև վերջ պայքարելու ենք»,-եզրափակեց տիկին Նաիրան։
Ես չեմ կարող ասել, որ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի տարածք, չեմ էլ ժխտում, որովհետեւ ամբողջական տեղեկատվությանը չեմ տիրապետում: Այս մասին նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Բայց փաստը մնում է փաստ, որ այստեղ հապաղում է տեղի ունեցել ինչ-որ իմաստով այդ ճանապարհների փոփոխության հետ կապված: Ադրբեջանցիներն օգտագործել են այդ հանգամանքը եւ դիրքավորվել են: Չեմ բացառում, որ ինչ-որ տեղեր ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք»,-ասաց նա:
Անդրադառնալով ԱԱԾ հաղորդագրությանը, որ սահմանի այդ հատվածում կա բարելավում, բայց Տեղ գյուղի բնակիչները հերքում են, թե ադրբեջանցիները հետ են քաշվել, Աղազարյանն ասաց. «Ամեն ինչ պետք է արվի առանց էմոցիաների, սադրանքների մենք չպետք է գնանք: Բայց այնպես էլ չլինի, որ անընդհատ ասելով՝ սադրանքների չգնանք, փոքր-փոքր կտորներ կորցնելով արդյունքում կորցնենք այն նույն կտորը: Այդուհանդերձ, մենք այսօր գտնվում ենք այնպիսի աշխարհաքաղաքական իրողություններում, որ ամեն քայլը պետք է լինի սառը, կշռադատված: նույնիսկ եթե ինչ-որ պահի ունենանք փոքր կորուստ, մենք պետք է հետամուտ լինենք, որ այդ կորուստը վերականգնենք»:
Հարցին, թե ինչու ժամանակին իշխանությունները չեն ապահովել սահմանի պաշտպանությունը եւ թույլ են տվել, որ ադրբեջանցիները առաջ գան, նա արձագանքեց. «Ես այդ հարցի պատասխանը չունեմ, թե ինչու է այդպես եղել: Դա վատ է, դա եղել է Արցախի իշխանությունների բացթողումը, թե ՀՀ իշխանությունների բացթողումը, կարեւոր չի, ինձ համար կարեւոր է, որ դա վատ է:
Եթե մենք չկարողանանք մեր տարածքների հետ վերադարձի խնդիրը լուծենք խաղաղ ճանապարհով, ապա մենք պետք է դա անենք նաեւ այդ խնդիրը լուծելու այլ տարբերակներով»:
ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն արձագանքել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի՝ ֆեյսբուքում հրապարակած հայտարարությանը, այն որակելով որպես անտեղի հորդոր ու մասնագիտորեն չհիմնավորված դատողություն։
Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը ԱԺ միջադեպի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում, հակադարձելով հարվածելիս որևէ առարկայի գործադրման «նախնական վարկածը» հերքված լինելու իմ պնդմանը, բառացի նշում է. «…քրեական վարույթի նախաձեռնման առիթ հանդիսացած հաղորդման բովանդակությունը որևէ կերպ չի կարող նախնական, հիմնական կամ վերջնական վարկած դիտարկվել»։
Զարմանքս եմ հայտնում այս դատողության կապակցությամբ. դասագրքային ճշմարտություն է, որ քրեական վարույթի նախաձեռնման առիթ հանդիսացած հաղորդման բովանդակությունը չի կարող չհանդիսանալ և անհրաժեշտաբար հանդիսանում է վարույթի «նախնական վարկածը»։ Այդ մասին կարելի է կարդալ «Կրիմինալիստիկայի» հասանալի դասագրքերում՝ «կրիմինալիստիկական տակտիկա» բաժնի մաս կազմող «կրիմինալիստիկական վարկածներ» գլխում։
Ավելին, իմ վկայակոչած «նախնական վարկածի» առկայությունը հիմնավորվում է նաև Մհեր Սահակյանի հարցաքննության ժամանակ քննիչի առաջադրած հարցերով։
Ուստի կհորդորեի անտեղի հորդորներով հանդես չգալ և մասնագիտորեն չհիմնավորված դատողություններ չկատարել»։
Ավելի վաղ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը գրել էր.
«Ստիպված եմ հորդորել ճիշտ կարդալ պաշտոնական հաղորդագրությունների տեքստերը և տարբերել ու տարբերակել ստացված հանցագործության մասին հաղորդման բովանդակության ընդհանրացված շարադրանքը վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննությամբ պարզված հանգամանքների նկարագրությունից։
Դրանք լրիվ տարբեր բաներ են և վարույթի լրիվ տարբեր փուլեր են։
Ավելին․ քրեական վարույթի նախաձեռնման առիթ հանդիսացած հաղորդման բովանդակությունը որևէ կերպ չի կարող նախնական, հիմնական կամ վերջնական վարկած դիտարկվել։
ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթի նախաձեռնման վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության շուրջ շահարկումներն անտեղի ու անիմաստ են։
Ընթանում է քննություն։ Դեպքի հանգամանքները կպարզվեն, ՀՀ ՔԿ-ն էլ կներկայացնի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալնեը՝ կոնկրետ իրավական գնահատականներով»։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երեւանի կենտրոնում՝ Կասկադում թքել է իրեն դավաճան անվանած քաղաքացու աչքին: Այս մասին ֆեյսբուքյան լայվով պատմեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, որը «Հայստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հետ ոստիկանության բաժնի մոտ էր գնացել միջադեպից հետո ոստիկանություն տարված քաղաքացու իրավունքները պաշտպանելու համար:
«Երեւանի կենտրոնում՝ Կասկադում հայրենադարձ Կարեն Մկրտչյանը՝ տեսնելով ԱԺ նախագահին նրա ուղղությամբ բացականչել է այն, ինչ գոռում են բոլորը՝ դավաճան: Դրանից հետո Ալեն Սիմոնյանը իր թիկնապահներին կարգադրել է գալ եւ բռնել Կարենի ձեռքերը, թիկնապահները կատարել են Ալենի հրահանգը, որից հետո անձամբ մոտեցել է անձամբ Ալեն Սիմոնյանը, պատասան հայհոյանք հնչեցրել Կարենի հասցեին, ընդ որում շատ կեղտոտ հահոյանք եւ դրանից հետո թքել է քաղաքացու աչքին: Սա նա արել է՝ օգտվելով առիթից, որ քաղաքացուն պահում են նրա բազմաթիվ թիկնապահերը: Դրանից հետո թիկնապահները պահել են Կարենին՝ մինչեւ ժամանի ոստիկանությունը: Կարենը բերվել է ոստիկանություն, որտեղնրա անձը ճշտելուց հետո բաց են թողել նրան»,- պատմեց Մամիջանյանը:
Մամիջանյանի խոսքով՝ սա արվում է նրա համար, որ այլեւս իշխանության ներկայացուցիչներին նման բառեր ասողներ չլինեն:
«Թե Կարենը, թե այլ քաղաքացիները նման դեպքերում գտնվելու են մեր պաշտպանության ներքո: Իրենք դավաճան են եւ դա լսելու են անդադար»,-ասաց Մամիջանյանը:
Պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, որը նույնպես գտնվում էր ոստիկանության շենքի մոտ, հավելեց, որ փաստացի քաղաքացուն զրկել են իր ազատ խոսքի իրավունքից:
«Փաստորեն հիմա ունենք կոյուղաին ժողովրդավարության բաստիոն եւ ազգային ժողովի նախագահի պաշտոնը օկուպացնող հանցագործ, ով թքում է քաղաքացու դեմքին»,- ասաց Կրպեյանը:
Մամիջանյանը հորդորեց իշխանության ներկայացուցիչներին որեւէ ճնշում՝ եւ իրավական, եւ ֆիզիկական, չփորձեն գործադրել քաղաքացու նկատմամբ:
Տեղ գյուղի հողերից համարյա 80-100 հա այս պահին ադրբեջանցիների վերահսկողության ներքո է, իրենք են վերահսկում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանը։
«Նախկինում այդտեղ ռուս զինվորականներ էին կանգնած, երկու օր առաջ իրենք հեռացել են, դրանից հետո ադրբեջանցիներն առաջ են եկել, իրենց դրոշը դրել մեր վարելահողերում և աստիճանաբար իրենց հենակետերն են կառուցում, ակտիվ ինժեներական աշխատանքներ են կատարում»,- ասաց Հովսեփյանը։
Նրա կարծիքով ադրբեջանցիներին այդ տարածքից հեռացնելը չափազնաց դժվար է լինելու։
«Իրենք հետ չեն գնա, իրենց պետք է հետ շպրտել այնտեղից։ Ճիշտ է՝ այս պահին դեռ իրնց հանգիստ են պահում, բայց բնակիչների շրջանում, բնականաբար, անհանգստություն կա, այդ մարդիկ չեն կարողանում մոտենալ իրենց վարած-ցանած հողերին։ Միակ միջոցը նրանց զենքով հետ շպրտելն է, հային վայել չէ, որ ամեն անգամ սուս-սուփ գան և մեր հողերում ամրանան, ամոթ է»,- ասաց Արգամ Հովսեփյանը։
«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարի համար անհասկանալի է իշխանությունների պահվածքը։
«Թշնամին անխոչընդոտ մոտենում է մեր բնակավայրերին, մտնում է մեր տուն, բայց միակ բացատրությունն այն է, որ չենք ցանկացել լարվածության ստեղծել։ Արդեն մեր տանն են, մտածում ենք լարվածություն չստեղծելո՞ւ մասին»,- տարակուսեց նա։
Ըստ նրա՝ իշխանությունները բնակիչներին պետք է տեղյակ պահեին սպասվողի մասին, հնարավորինս ապահովեին իրենց անվտանգությունը։ «Մեզ մենակ են թողել ադրբեջանցիների հետ։ ՀՀ իշխանությունների բացթողումն է, անկարողությունն է ստեղծված իրավիճակի պատճառը»,- ասաց նա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.