29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ադրբեջանցի երկու դիվերսանտրերի հայտնվելը Սիսիանում պատահական չէ…
Նախ, Բաքուն հասկացնում է, որ ե’րբ ցանկանան իր ասկյարները կմտնեն Հայաստանի ցանկացած բնակավայր և ի’նչ ցանկանան կանեն, քանի որ Հայաստանի ոչ միայն սահմանները պաշտպանված չեն, այլև ներքին անվտանգության համակարգը միայն ընդդիմադիրներին լռեցնելու համար է… Ընդամենն, այս անգամ մարդ չեն մորթել…
Երկրորդը, հիմա Ալիևն այս երկու ասկյարներին հետ կստանա` դիմացը ոչ մի գերի ազատ չարձակելով` ևս մեկ անգամ հասկացնելով, որ իր կողմից «ծեծցած» Նիկոլը չի կարող պատշաճ ներկայացնել Հայաստանի շահերը որևէ հարթակում…
Կարևորը, Նիկոլի իշխանությունն ադրբեջանցիներին լավ կերակրի, լողացնի ու նոր Բաքու ուղարկի` անիմաստ հայտարարելով, որ չնայած թուրքերը մեզ ցեղասպանում են, բայց մենք շարունակում ենք «խաղաղության օրակարգով» առաջնորդվել, որը թուրքերն ու միջազգային հանրությունը դիտարկում են որպես Նիկոլի կողմից թուրքերին քծնելու և հայերի թուլության նշան…
Հետաքրքիր է, հաջորդ անգամ ադրբեջանցիները որտե՞ղ են հայտնվելու…
Գագիկ Համբարյան
Քաղաքագետ
ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ամենատարածված ու ներկայանալու համար ամենահարմար եղանակը «արդարություն, օրենքի առջև հավասարություն, արտոնյալների վերացում» և նմանօրինակ հայտարարություններով հանդես գալն է: Այն ունի հանրային մեծ պահանջարկ և բազմաթիվ սպասավորներ: Ես հրապարակային խոսքում մի քանի անգամ նշել եմ, հիմա կրկին շեշտում եմ, պետությունը և հանրությունը պետք է անընդհատ ձգտեն բացարձակ օրինականության, բայց արդյոք մենք պատրաստ ենք և իրականում ձգտում ենք դրան:
Ցավոք շատերի հրապարակային հայտարարությունները չեն համընկնում ձեռնարկած քայլերի ու գործողությունների հետ: Ավելի քան մեկ ամիս է, իրականացնում եմ Արցախի Հանրապետության պետական նախարարի պարտականությունները, այդ ընթացքում ընդունել եմ բազմաթիվ քաղաքացիների, իրավաբանական անձանց ներկայացուցիչների և այդ հանդիպումների ընթացքում հաճախակի եմ առնչվել իրենց օգտին բացառություններ անելու, օրենքը շրջանցելու կամ ըստ հարմարավետության կիրառելու, առանց հիմնավորման պետական աջակցություն ստանալու և նմանօրինակ այլ դիմումների, խնդրանքների ու առաջարկների:
Յուրաքանչյուր անգամ իմ կողմից տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ ու գնահատականներ, բայց ժամանակը խնայելու և այն առավել օգտակար նպատակի ծառայեցնելու համար ուզում եմ հայտարարել, որ անիմաստ են վերը նշված շարժառիթներով ու նպատակներով անձամբ կամ միջնորդի միջոցով ինձ դիմելու փորձերը, դրանք արժանանալու են բացասական պատասխանի»։
Ադրբեջանցի զինվորականը մտել է Սիսիանի գյուղերից մեկի տներից մեկը, հաց կերել, տանտիրոջ պիջակը հագնվել ու դուրս է եկել գյուղամեջ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Սիսիանի բնակիչներից մեկը։
Զրուցակիցս ասում է՝ տանտիկինը իմացել է, թե խոհանոցում իր ամուսինն է հաց ուտում, ինքն էլ իր գործերով է զբաղվել։
«Մտել ա տներից մեկը, հաց ա կերել, շորերը փոխել է էդ մարդկանց տանը, տանտիրոջ կուռտկեն միջանցքում կախած ա եղել, իրա շորերը հանել ա, էդ շորերը հագել ա ու դուրս ա եկել։ Հետո գնացել ա նստել ա գյուղի խանութի առաջ, որ կառտ խաղա»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքն էլ ուրիշներից է այդ պատմությունը լսել։
Նրա խոսքով՝ խանութի մոտ հավաքված տղամարդիկ գլխի են ընկել, որ իրենց դիմաց ո՛չ հայ է, ո՛չ ռուս։ Բռնել են, զանգել են ԱԱԾ, եկել են, տարել են։
«Ռուսերեն կմկմացել ա, բռնել են, ասել են՝ հլը տեսնենք՝ էս ով ա։ Նենց տեղերից է անցել, որ էնտեղ պոստ կա, անհնար ա ընդեղից անցնել։ Պոստերով չէ, է՜ն վերևներով ա եկել։ Մառախուղ ա եղել, մոլորվել ա»,- նշեց բնակիչը։
«Որքանով ես կարող եմ դատել այն գործընթացներից, որոնք հիմա տեղի են ունենում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի փուլն արդեն անցյալում է։ Այո, կա պայմանագիր կամ որոշում (այդ փաստաթուղթը կարելի է տարբեր կերպ անվանել), բայց հիմա գործընթացն արդեն նոր փուլ է թևակոխել», — «Փաստինֆո»-ի եթերում հայտարարեց »Կոնցեռն-Երկխոսություն» իրավաբանական ընկերության կառավարիչ գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը։
«Նոյեմբերի 9-ից հետո վերևներում մի շարք հանդիպումներ են եղել. դա և Սոչիի հանդիպումն է՝ համապատասխան պայմանավորվածություններով, և Պրահայի հանդիպումը՝ իր փաստաթղթերով։ Եվ մենք գիտենք նաև այնպիսի հասկացության մասին, ինչպիսին է բանավոր պայմանավորվածությունների դարաշրջանը: Իրավիճակը միջազգային իրավունքի տեսանկյունից իրատեսորեն գնահատելու համար, այսինքն ՝ ինչու է այս կամ այն կողմը ինչ-որ բան անում կամ չի անում, անհրաժեշտ է լիարժեք հասանելիություն ունենալ առկա տեղեկատվությանը։
Բայց որքանով մենք կարող ենք դատել տարբեր պետական մարմինների հայտարարություններից, ինչպես նաև այն արձագանքից, որ ստանում են ընդդիմադիր գործիչները, երբ շփվում են իրենց արտասահմանյան, արևմտյան կամ ռուս գործընկերների հետ, իրականացվում է ընդհատակյա գործընթաց (այն իմաստով, որ դա տեղի է ունենում գաղտնի), որի շրջանակներում քննարկվում են ինչ-որ հարցեր, կնքվում են բանավոր պայմանավորվածություններ, համաձայնություններ ։ Եվ այդ համաձայնագրերի շրջանակներում որոշակի գործընթաց է ընթանում», — շարունակում է զրուցակիցը։
«Նոյեմբերի 9 – ի փաստաթուղթը հրադադարի մասին պայմանագիր է։ Բայց չկատարելով դրա դրույթները, Օրինակ՝ ռազմագերիներին չվերադարձնելով, Հայաստանի և Արցախի միջև կայուն կապ չապահովելով՝ մենք անցել ենք հաջորդ փուլ (ուղղակի համաձայնել ենք կամ եղել ենք այդ անցման նախաձեռնողը), և հընթացս պարզապես կտոր-կտոր ենք հանձնում Հայաստանը։ Եվ Արցախը, համապատասխանաբար, նույնպես։ Ստացվում է, որ զինադադարի մասին փաստաթղթից հետո՝ նոյեմբերի 9-ին, ամեն ինչ գնում է փոխադարձ պայմանավորվածությունների, բանավոր (որպես կանոն) համաձայնությունների կամ որոշումների, ընդհանուր ձևակերպումների մակարդակով։ Այս գործընթացի շրջանակներում տեղի են ունենում բաներ, որոնք մենք չենք կարող գնահատել այս փաստաթղթի տեսանկյունից, քանի որ հասկանում ենք, որ կան այլ պայմանավորվածություններ, և դրանց մասին մեզ հայտնի չէ»,- հայտարարեց Արամ Օրբելյանը։
Զատիկին ընդառաջ՝ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել ձու արտադրող 7 ընկերության ապրանք՝ պարզելու, թե թարմ են արդյոք եւ չեն պարունակում հակաբիոտիկներ։
Փորձաքննության համար ընտրել ենք առաջին կարգի (01) թարմ ձու, որը, նախքան լաբորատորիա տանելը, դիմազերծել ենք, համարակալել եւ պահել սառնարանում։
Դրանց մի մասը տարել ենք «Ստանդարտ Դիալոգի»՝ Երեւանի եւ Գյումրու լաբորատորիաներ՝ հակաբիոտիկները ստուգելու եւ թարմությունը որոշելու համար, մյուս մասը տարել ենք Հայաստանի ազգային ագրարային համալսարանի լաբորատորիա, որ ոլորտն ուսումնասիրող մասնագետը պարզի նմուշների թարմությունը։
Փորձաքննության, ինչպես նաեւ հրապարակման պահին ապրանքները ժամկետի մեջ են եւ վաճառվում են խանութներում։
Ձուն պարունակում է վիտամիններ եւ մակրոէլեմենտներ, օրինակ՝ Օմեգա-3, ֆոլաթթու, A, K, E, B12 վիտամիններ, սելեն, կալցիում, ֆոսֆոր, բիոտին եւ այլն։
100գ ձվի մեջ կա 13գ սպիտակուց, որն ավելի հեշտ է յուրացվում, քան կենդանական ծագման սպիտակուցը։ Ձուն նաեւ պարունակում է ամինաթթուներ, որոնք ուժեղ հակաօքսիդանտներ են։ Օրինակ՝ լեցիտինը, կանխում է «վատ» խոլեստերինի կուտակումն անոթների պատերին։
Ձվի եւ ձվամթերքի անվտանգությունը կարգավորվում է Մաքսային միության 021/2011՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով։ Նաեւ՝ ՀՍՏ 182-2012 (Հայաստանի ազգային ստանդարտ)՝ «Ձու հավի, սննդային», որտեղ սահմանված են ձվի արտադրման տեխնիկական պայմանները, դրա տեսակավորումը, կարգի սահմանումը, մակնշումը, պահման պայմանները եւ այլն։
Ձուն դասակարգում են Ա եւ Բ դասերի. Ա դասի ձուն «թարմ» ձուն է, որը նախատեսված է մարդու կողմից անմիջական սպառման, նաեւ՝ սննդի արտադրությունում։ Բ դասի ձուն օգտագործվում է սննդի կամ ոչ պարենային ապրանքների արտադրությունում:
Ա դասի ձուն իր հերթին լինում է երկու տեսակ՝ «Էքստրա» (դիետիկ) եւ I-ին տեսակի, որից եւ կախված է ձվի պահմանպան պայմաններն ու ժամկետը։
Դիետիկ ձուն «ամենաթարմ» ձուն է, դրա պահման ժամկետը չի կարող գերազանցել ձուն ածելու օրվանից 7 օրը՝ 5 °C-ից մինչեւ 20 °C ջերմաստիճանում։
Սեղանի (I տեսակի) ձուն պետք է լինի բարձրորակ, տեսակավորված, մակնշված եւ փաթեթավորված` ածելուց հետո 10 օրվա ընթացքում։ Կճեպը եւ ենթակճեպային թաղանթը պետք է լինեն նորմալ ձեւի, մաքուր, չվնասված։ Օդախցիկի բարձրությունը փաթեթավորման ընթացքում պետք է լինի 6 մմ-ից ոչ ավելի, դեղնուցը պետք է թեթեւակի շարժվի եւ վերադառնա կենտրոն, սպիտակուցը պետք է լինի մաքուր, հստակ եւ թափանցիկ։
Սեղանի ձվի պահման ժամկետը` 0 °C-ից մինչեւ 20 °C ջերմաստիճանում 8-ից մինչեւ 25 օր է։
Կախված ձվի քաշից՝ որոշվում է նաեւ ձվի կարգը. ինչքան կարգը բարձր է, այնքան մեծ է ձվի քաշը։ ՀՍՏ 182-2012-ով տարբերում է ձվի 5 կարգ՝
00 — շատ մանր ձվերն են, ≤ 44գ
0 — մանր ձվերն են, ≥ 44գ եւ <53գ
01 — միջակ ձվերն են, ≥53գ եւ <63գ
02 — խոշոր ձվերն են, ≥ 63գ եւ <73գ
03 — շատ խոշոր ≥ 73գ
Ձվի մակնշումն ու փաթեթավորումը
Չփաթեթավորված կամ ստվարաթղթե պալարային (փոսիկավոր) տուփերում տեղադրված յուրաքանչյուր ձվի վրա՝ թե’ դիետիկ, թե’ սեղանի, պետք է տրված լինեն՝
տեսակը
կարգը
տեսակավորման ամսաթիվը
պիտանիության ժամկետը
արտադրողի անվանումը կամ ապրանքային նշանը
Ձվի խմբաքանակի ընդունման ժամանակ յուրաքանչյուր կարգի համար թույլատրվում է նշված քաշային կարգին չհամապատասխանող ձվի առկայություն, բայց 10 % ոչ ավելի՝ պայմանով, որ ավելի ցածր կարգի ձվի առկայությունը 5 %-ից ավելի չէ։
Սեղանի ձվի օդախցիկի բարձրությունը փաթեթավորման ընթացքում պետք է լինի 6 մմ-ից ոչ ավելի, անշարժ կամ թույլատրվում է թեթեւակի տեղաշարժ։ Ինչքան մեծ է օդախցիկի չափը, այնքան ձուն թարմ չէ, ինչքան փոքր է, այնքան այն ավելի թարմ է։
Նմուշ N1
Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Գնթունիք» ընկերության առաջին կարգի 30 ձու։ Արտադրման օրը՝ 03.04.2023։
Լաբորատոր փորձաքննությամբ այս ձվերի մեջ հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։
Թարմության փորձաքննությամբ ուսումնասիրվել է ձվի օդախցիկի բարձրությունը, որը սեղանի ձվի համար առավելագույնը պետք է լինի 9 մմ, եթե պահվում է սառնարանում, եւ 7մմ, եթե չի պահվում։ Ինչքան օդախցիկը բարձր է, այնքան ձուն թարմ չէ։
Թարմության փորձաքննությունը ցույց է տվել, որ «Գնթունիք» ձվերի օդախցիկի բարձրությունը 8 մմ է՝ նորմայի սահմաններում է։
Սակայն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ «Սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի» ամբիոնի վարիչ, անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Ալթունյանի` ապրիլի 7-ին կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Գնթունիք» ձուն մակնշված 4 օրականի փոխարեն եղել է 14 օրական։
Սիրանուշ Ալթունյանը՝ ՀԱԱՀ լաբորատորիայում
Ըստ այդ ուսումնասիրութան՝ առաջին համարի տակ ներկայացված «Գնթունիք» ընկերության ձվերի քաշը համապատասխանել է նորմերին՝ 64գ, դրանք իսկապես I կարգ-ի են, կճեպը մաքուր է։
Այսպիսով, 03.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Գնթունիք» ձուն մինչեւ սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։
Նմուշ N2
Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արզնի տոհմային ԹՏԽ» ընկերության առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 03.04.2023։ Ընկերության հավկիթները և’ մուգ էին, և’ սպիտակ (գույնը նշանակում է, որ դա ածել է այլ տեսակի (երևանյան) հավը)։
Լաբորատոր փորձաքննությամբ այս նմուշում ևս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։
Թարմության փորձաքննությամբ պարզվել է, որ այս ձվերի օդախցիկի բարձրությունը 7 մմ է։
Սիրանուշ Ալթունյանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ձուն 10 օրական է՝ մակնշված 4 օրականի փոխարեն։
Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I-ին կարգի է, քաշը՝ 62գ, կճեպը՝ մաքուր, սպիտակուցը՝ խիտ (բարձր ՀԱՈՒ միավոր, թարմ է)։
Այսպիսով, 03.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Արզնի ԹՏԽ» ձուն մինչև սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։
Նմուշ N3
Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 03.04.2023։
Լաբորատոր փորձաքննությամբ այս նմուշում եւս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։
Թարմության փորձաքննությունը ցույց է տվել, որ այս ձվերի օդախցիկի բարձրությունը 6 մմ է՝ նորմայի սահմաններում է։
Սիրանուշ Ալթունյանի ուսումասիրությունը ցույց է տվել, որ ձուն 10 օրական է՝ մակնշված 4 օրականի փոխարեն։
Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I կարգի է, քաշը՝ 63գ, կճեպը՝ կեղտոտ. 10 նմուշից 2-ի մեջ՝ ներսի հատվածում՝ օդախցիկին մոտ, հայտնաբերվել են ժանգանման բծեր։
Այսպիսով, 03.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Արաքս» ձուն մինչեւ սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։
Նմուշ N4
Չորրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Աշտարակ ձու» ընկերության առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 04.04.2023։ Ապրանքն ունի EAC նշան։
Լաբորատոր փորձաքննությամբ՝ այս նմուշում եւս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։
Թարմության փորձաքննությունը ցույց է տվել, որ այս ձվերի օդախցիկի բարձրությունը 6 մմ է՝ նորմայի սահմաններում է։
Սիրանուշ Ալթունյանի ուսումասիրությունը ցույց է տվել, որ ձուն 15-20 օրական է՝ մակնշված 3 օրական ձվի փոխարեն։
Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I կարգի է, քաշը՝ 59գ, կճեպը՝ թեթեւակի կեղտոտ, սպիտակուցը ջրիկացած (ՀԱՈՒ միավորը ցածր է)։
Այսպիսով, 04.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Աշտարակ ձու»-ն մինչեւ սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։
Նմուշ N5
Հինգերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Վարիանտ գրուպ» ընկերության «Մասիս» առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 01.04.2023։
Լաբորատոր փորձաքննությամբ այս նմուշում եւս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։
Թարմության փորձաքննությունը ցույց է տվել, որ ձվերի օդախցիկի բարձրությունը 6 մմ է՝ նորմայի սահմաններում է։
Սիրանուշ Ալթունյանի ուսումասիրությունը ցույց է տվել, որ ձուն 15-20 օրական է՝ մակնշված 6 օրական ձվի փոխարեն։
Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I կարգի է, քաշը՝ 57գ, կճեպը՝ թեթեւակի կեղտոտ, դեղնուցը՝ ինտենսիվ դեղին, պիգմենտավորված (ոչ սառնարանային պայմաններում պահելու հետեւանք է)։
Այսպիսով, 01.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Մասիս» ձուն մինչեւ սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում:
Փաստորեն, 5 տարվա մեջ առաջին անգամ իշխող ուժն արտաքին հարաբերությունների դաշտում նախապայման է դնում և իհարկե այդ նախապայմանը դաշնակցի դեմ է:
Վերջին շրջանում ՌԴ-ից ուղիղ հայտարարում են, որ պատրաստ են ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելություն տեղակայմանը և «գնդակը Հայաստանի դաշտում է»:
Պաշտոնական Երևանի ներկայացուցիչները, մինչդեռ, որոշել են նախապայմաններ ներկայացնել:
Չնայած մենք ունենք անվտանգության ճգնաժամ և անվտանգային համակարգի բաղադրիչների համալրման հրատապ անհրաժեշտություն, Նիկոլ Փաշինյանը որոշել է ՀԱՊԿ առաքելության տեղակայման նախապայման դնել ՌԴ-ից ինչ-որ հայտարարությունների հնչեցումը:
Այսինքն մենք հայտարարությունը, թվիթը, որևէ երկրի առաջնորդի հայատառ գրառումը գերադասում ենք իրական օգնությունից:
Այսինքն այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի (պետություններ որոնք իրական սպառնալիք են մեզ համար) հետ բանակցություններում նախապայման չենք դնում օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրս բերումը, Արցախի շրջափակման դադարեցումը, գերիների վերադարձը, բայց ՀԱՊԿ առաքելության տեղակայման համար նախապայման ենք դնում:
Ու սա անում ենք մի պայմաններում, երբ այլընտրանքը չունենք` ուղղակի այլ նման առաջարկ որևէ այլ ռազմական կառույցից մենք չունենք:
Եվ սա անում են, որովհետև նպատակը ոչ թե մեր պաշտպանության կազմակերպումն է (որի ռեսուրսը և երկրի ներսում և դրանից դուրս կա), այլ մեզ թշնամու նոր հարձակման դեպքում հնարավորինս անպաշտպան թողնելը` հետագա նոր զիջումներն արդարացնելու համար:
Քրիստինե Վարդանյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
«Միասին» շարժման նախաձեռնող խմբի անդամները գիշերն են վերադարձել Սյունիքից։ Այն ինչ տեսել են Տեղ գյուղում այլ կերպ չեն կարողանում նկարագրել, քան զարհուրելի ու սարսափազդու տեսարան։ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանն ամբողջ գիշեր չի կարողացել աչք փակել, ասում է՝ եթե շարունակենք այսպես անտարբեր ու մեր երկրի անվտանգային հարցերի շուրջ անհաղորդ մնալ միայն Արցախը չէ, Սյունիքն էլ կկորցնենք։
«Իրադրությունը շատ մտահոգիչ էր և անցանկալի զարգացումներով հղի, իսկ մենք հանգիստ նստած ենք։ Ասում են՝ բարելավում է եղել։ Բարելավումը ո՞րն է։ Բարելավումն այն է, որ այնտեղ ադրբեջանական զորամիավորումներն իրենց դիրքե՞րն են ամրացնում։ Ադրբեջանը ոչ միայն Արցախն է բացարձակ շրջափակել և կլանում, այլ Սյունիքն է ուզում կտրել»,- ասում է նա։
Միայն Տեղ գյուղից անզեն աչքով տեսանելի ադրբեջանցիներն ու ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական ինժեներական տեխնիկան չէ, որ սարսափեցրել է Դիլբարյանին։ Շարժման անդամները Սյունիքում են իմացել, որ Հայաստանը Արցախին կապող միջանցքը չի գործում և որ նորակառույց այդ ճանապարհահատվածում Ադրբեջանի ուժային կառույցների ներկայացուցիչներն ուղեկալ են տեղադրել հայկական և ռուսական ուղեկալների միջև ու սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ սկսել։
Ադրբեջանական ուղեկալին չեն հանդիպել Երևանից մեկնած շարժման անդամները, Հայաստանի ուժայինները նրանց Կոռնիձորում են այդ մասին հայտնել և արգելել են առաջ շարժվել՝ հիշեցնելով 2 օր առաջ արցախցիների հետ պատահածն ու համոզել, որ հայերին թույլ չեն տալիս Արցախ գնալ, որ նրանց անվտանգությունը չվտանգեն։
«Սարսափելի է, այնտեղ Ադրբեջանի զորքն է, որը գծում է նոր, թարմացվող սահմանը՝ ՀՀ ինքնիշխան տարածքների հաշվին։ Ադրբեջանցիներն իրենք իրենց եկել են, մեր տարածքները բռնազավթել են և այնտեղ ամրակայվել, մենք էլ՝ պարզվում է՝ առաջնորդվում ենք էսկալացիա թույլ չտալու սկզբունքով։ Արցախի անցակետում Շուշիի շրջանի ոստիկանապետ պարոն Ղամբարյանն ասաց, որ ինքն էլ չի կարողանում գնալ Արցախ և հանդիպել իր ընտանիքին։ Փաստորեն, ԱՀ անցակետի պատասխանատուների մուտքը դեպի Ստեփանակերտ փակ է, որովհետև միջանցքը փակ է։ Զարհուրելի է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է Դիլբարյանը։
Այս իրավիճակում ամենածանրը տեղեցիների վիճակն ու հոգեվիճակն է։ Դիլբարյանն ասում է՝ գյուղացիներից քչերին են կարողացել հանդիպել, ում հետ էլ խոսել են, բոլորն էլ նեղսրտած ու անհանգիստ են, սպասում են, որ այստեղ՝ Երևանում մի բան անեն։
«Բոլորի ասածը մեկն է՝ մի բան արեք, մենք էլ գանք, միանանք։ Թշնամին գալիս է, ի՞նչ պիտի անենք»,- տեղեցիների ասածները կրկնում է նա։
Թշնամուն դիմակայելու պատրաստակամություն ունեցողներն էլ քիչ չեն, պատրաստ են հայրենիքի ամեն սանտիմետրը արյամբ պահել, բայց դե, կռվելու համար էլ պետական աջակցություն է պետք. 21-րդ դարում ենք, 21-րդ դարի դիմադրությունն էլ ուրիշ է, հայդուկային շարժում հո չէ, փայտն առած չեն գնա կռվեն նորագույն սպառազինություն ունեցող ադրբեջանցիների դեմ։
«Մենք ոչ միայն պատերազմական, այլև տեղեկատվական շրջափակման մեջ ենք։ Ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը մոտ է զրոյի։ ՊՆ-ն ինչ-որ դիրքերից հեռացվում է, գալիս են ԱԱԾ զորքեր, չես հասկանում՝ ինչ զինամթերքով, ինչով։ Մեր անվտանգության դոկտրինը և անվտանգության քաղաքականությունը բացարձակ ձախողված է, պետք է շտապ հեռացնել այն իշխանությանը, որը չի կարողանում պաշտպանել ՀՀ սահմանները։ ՀՀ-ում կան ռազմական ոլորտի, ինչպես և սահմանանշման և սահմանագծման ոլորտի շատ հմուտ մասնագետներ, որոնք կարող են թշնամուն հակադարձել»,- համոզված է Դիլբարյանը։
Ամփոփելով ծանր օրվա տպավորությունները Դիլբարյանն արձանագրում է ՝ ադրբեջանցիները՝ խախտելով բոլոր պայմանավորվածությունները եկել և անցակետ են տեղադրել հայ և ռուս խաղաղապահների միջև, և այս անգամ ոչ թե կեղծ բնապահպաններ են, կամ վարձու մարդիկ, այլ Ադրբեջանի ուժային կառույցների ներկայացուցիչներ։ ՀՀ տարածքը շարունակում է բռնազավթվել, Ադրբեջանն իր համար գծում է սահմաններ և որևէ դիմադրության չի արժանանում։
Արցախն ամբողջությամբ շրջափակված է և բոլոր նրանց, ովքեր փորձում են այդ անցակետը հատել, սպառնում են, ահաբեկում, ստիպում են Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել, որ թույլ տան Արցախ մուտք գործել։ Օղակն ավելի ու ավելի է սեղմվում ոչ միայն Արցախի, այլև Հայատսանի շուրջ… Հայաստանի սահմանները ևս կրճատվում են, թշնամին ամեն անգամ առաջ է գալիս, զավթում նոր տարածքներ Սյունիքում, Ջերմուկում, Վայքում, Գեղարքունիքում ու տեղակայվում ստրատեգիական նշանակություն ունեցող բարձունքներում։ Իսկ նման իրողության պայմաններում, երբ քեզ ուժով դուրս են շպրտում քո հողից, քո հայրենիքից, քո տնից, ոչինչ չի մնում անել, քան ուժով կանգնեցնել այդ կործանարար թափանիվը, ոչ թե լուռ ու գլխիկոր համաձայնել ու կատարել թշնամու պահանջներն ու հրահանգները…
«Հայաստանում իշխանություն չկա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով վերջերս է վերադարձել Սյունիքի Տեղ համայնքից:
Նա թղթի վրա նկարագրելով՝ ասաց. «Պայմանավորվել են, որ այս գծով պետք է մի կողմում նստի հայ սահմանապահը, մյուս կողմում՝ ադրբեջանցի սահմանապահը:
Առնվազն մի քիչ խելք ունեցող մարդը, երբ նման բան է պայմանավորվում, կանխարգելիչ քայլեր է անում, որ իր սահմանապահները այս կետերում նստեն: Ի՞նչ է կատարվել. ադրբեջանցին եկել է, տեսել է՝ այստեղ մարդ չկա, եկել է առաջ ու հասել է Տեղ գյուղի ուղղակի սահմանին՝ գրավելով հայկական և տարածքներ, և հանդեր, գյուղացիների ունեցվածքը: Հիմա սրանից հետո ի՞նչն են բանակցում: Երկրի ուղեղ ունեցող ղեկավար լինելու դեպքում ապահովական միջոցներ կառնվեին, ադրբեջանցին չէր կարող գալ:
Մարդը բերել, թուրքին նստեցրել է հայկական տարածքում, հիմա փորձում է ինչ-որ հարցերում համաձայնության գա՞լ: Ցավոք սրտի, երեք տարվա դառը փորձը ունենք, որ որտեղ նստում են, շատ դժվար է լինում հանել: Այս իշխանությունների դեպքում անհնար է լինում հանել»,-ասաց նա:
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հայկական անցակետը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց զոհված զինծառայողի մայր Նաիրա Մելիքյանը:
«Առաջինը հայկական անցակետն էր, որտեղից մեզ թույլ չտվեցին անցնել, մենք կարողացանք ճեղքել: Դրանից հետո ադրբեջանական նոր պոստ է դրվել բլուրի վրա, որը հսկում է մեր ճանապարհը»,- ասաց զոհվածի մայրը:
Մելիքյանը նշեց, որ իրենք այժմ վերադարձել են Տեղ գյուղ. «Թույլ չտվեցին, որ մենք գնանք Լիսագոր»:
Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 31-ին զոհվածների ծնողները հավաքվել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում եւ մտադիր էին այնտեղից երթ իրականացնել դեպի Սյունիք: Նրանք նշել էին, որ ուզում են տեղում պարզել, թե ինչպես է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժել ադրբեջանական զինուժը եւ ինչո՞ւ է Բերձորի միջանցքը մինչեւ հիմա փակ:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել օրերս իր մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հաշվի առնելով, որ փողոցում ինձ հետ տեղի ունեցած միջադեպը շարունակում է քննարկվել` ուզում եմ արձագանքել։
Նախ շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր մարդկանց, որոնք այս օրերին ինձ սատար են կանգնել և ուզում եմ մեկընդմիշտ փակել այս խոսակցությունը՝ թույլ չտալով, որ մեր երկրի առաջ ծառացած լուրջ խնդիրների կողքին նման կենցաղային թեման շարունակի շրջանառվել։
Այո, ժողովրդավարությունը ենթադրում է, որ պաշտոնյան պետք է և կարող է քննադատվել, ինչու ոչ` կարող են նաեւ սադրանքներ տեղի ունենալ։ Մեր խնդիրն է դրանց չտրվելը։
Ես ցավում եմ, որ ինձ ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկա: Վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որևէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա:
Սա նաև դաս է ինձ համար, որովհետև, ամենայն հավանականությամբ, ես և մեր թիմի այլ ներկայացուցիչներ ապագայում էլ կբախվենք նման իրավիճակների հետ:
Նաև սա պատշաճ առիթ է քաղաքական ընդդիմության համար, որ վերջինս վերանայի իր հռետորաբանությունը, անձնական վիրավորանքներ հասցնելու իր մարտավարությունը և վերադառնա քաղաքակիրթ բանավեճի դաշտ:
Տվյալ դեպքի կապակցությամբ ուզում եմ ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.