23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին, այցելել է Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի Հանրապետությունում կալանավորված զինծառայողներին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Պաշտպանը ծանոթացել է վերջիններիս պահման պայմաններին և նրանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերին, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքին։
Առանձնազրույցների ընթացքում պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձևերի, այդ թվում՝ հոգեբանական ճնշումների վերաբերյալ որևէ բողոք չի ներկայացվել։
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրվել է, որ նշված անձինք ապահովված են պատշաճ պահման պայմաններով, այդ թվում՝ մշտական խմելու ջրով, սնունդով, հիգիենայի պարագաներով։ Ըստ անհրաժեշտության՝ վերջիններս ստանում են բժշկական օգնություն և սպասարկում։ ‼️Այցին ներգրավված է եղել Պաշտպանի աշխատակազմի բժիշկ-մասնագետը, ով ծանոթացել է նշված անձանց բժշկական փաստաթղթերին և տրամադրվող բժշկական օգնության ծավալներին։
Ազատությունից զրկված անձինք տեղեկացրել են, որ ծանոթ են իրենց առաջադրված մեղադրանքին, իրենց տրամադրվել է անվճար հանրային պաշտպան, վարույթի ողջ ընթացքում ապահովված է եղել թարգմանչի մասնակցությունը։
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ազատությունից զրկված անձանց պարզաբանվել են իրենց իրավունքների պաշտպանության մեխանիզմները, դատական ակտով կիրառված սահմանափակումների բնույթը, դրանց բողոքարկման կարգը և ժամկետները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու կառուցակարգերը։
Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, նրանք վերադառնում են հայրենիք։ Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Ադբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը և երկրի ազգային օլիմպիական կոմիտեն։
«2023 թվականի ապրիլի 14-ինէ Հայաստանի մայրաքաղաք Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից ցուցադրաբար այրվել է Ադրբեջանի դրոշը։
Այն պայմաններում, երբ Հայաստանում տիրում է ատելության նման մթնոլորտ, ապահովված չէ անվտանգությունը, ադրբեջանցի մարզիկների բնականոն մասնակցությունը մրցումներին հնարավոր չէ հոգեբանական ճնշման պատճառով։
Հաշվի առնելով այս ամենը՝ ադրբեջանցի մարզիկներին հայրենիք վերադարձնելու վերաբերյալ որոշում է կայացվել։ Հայաստանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ։
Կապանի տարածաշրջանի Աճանան գյուղի մոտ՝ թռչնաֆաբրիկայի սկզբնամասում ադրբեջանցի զինծառայողի մոտ եղել են փամփուշտներ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին պատմել է նրան բռնելուն անմիջական մասնակցություն ունեցած սյունեցին։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ նա հայտնաբերվել է այսօր՝ բնակիչների կողմից։
Դեպքի մանրամասները պարզելու համար «Փաստինֆո»-ն կապ է հաստատել Հայաստան ներթափանցած ադրբեջանցի դիվերսանտին բռնած բնակիչներից մեկի հետ։
«Առավոտյան ժամը 6։30 էր, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսության» տնօրենը հրահանգեց անտառներում որոնողական աշխատանքներ սկսել։ Փնտրեցինք, բայց չհայտնաբերեցինք կասկածելի ոչ մեկին։ Ես էլ պիտի Կապան՝ հիվանդանոց գնայի։ ժամը 12-ի կողմերն էր՝ կնոջս հետ ճանապարհվեցի, մեկ էլ, անծանոթ մարդ նկատեցի։ Սկսեցի կասկածել, որ էն թուրքի լակոտը կարող է լինել։ Մեքենայի ընթացքը դանդաղեցրի, հետ գնացի, տեսա երկու մեքենա էլ է կանգնած։ Իրենց էլ էր կասկածելի թվացել էդ շան որդին։ Հարցրեցի՝ ո՞վ ես դու, թե՝ պարսիկ, ասացի՝ դու ոնց որ թուրք ես, խաբում ես։ Այ էդ ժամանակ ասաց՝ «Ազերբայջան»,-դեպքը մանրամասնեց «Կապանի անտառտնտեսության» աշխատակից Արա Սուքիասյանը։
Մեր զրուցակցի պատմելով՝ ադրբեջանցուն ոտքից գլուխ ինքն անձամբ չի ստուգել, որ տեսնի՝ ինչ կա մոտը, բայց առնվազն 15-20 փամփուշտ տեսել է, ինչպես նաև բլոկնոտ ու «ատվյորտկա»։ Մանրազննին զննություն իրականացնելու համար հայտնաբերված դիվերսանտը հանձնվել է համապատասխան մարմիններին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանը նշել էր, որ նաև հեռախոս է հայտնաբերվել ադրբեջանցու մոտ և Քննչական կոմիտեն ուսումնասիրում է այդ հեռախոսի՝ ադրբեջանցու մոտ հայտնվելու հանգամանքները։
Նշենք, որ համացանցում տարածվել է նույն այդ ադրբեջանցու տեսանյութը, որում նա մասնավորապես, ասում է հետևյալը․ «Մենք թափեցինք հայի արյունը. Մենք գլխատեցինք հայերին. Իսկ հիմա մենք դեռ ողջ ենք, ոչ թե մեռած։ Եթե նույնիսկ մահանանք, թող մեզ գնահատեն։ Մենք հայրենիքի դավաճան չենք»։
Վարկած կա, որ ադրբեջանցին տեսագրությունն իրականացրել է Կապանում՝ ԶՄՊԿ-ի սպանված աշխատակցի հեռախոսով։
Ամեն անգամ Հայաստանի կառավարիչի կողմից հնչեցրած հերյուրանքների մասին մտածելիս ուզում եմ հասկանալ, թե կոնկրետ այդ պարագայում այդ մարդն ինչի՞ հետ ավելի շատ խնդիր ունի՝ բարոյականությա՞ն, փաստաթուղթ կարդալու և ընկալելու ունակությա՞ն, թե՞ հիշողության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին արված այն հայտարարությանը, թե «Մադրիդյան սկզբունքներ»-ով ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչել է որպես Ադրբեջանի մաս:
«Երբ ուզում՝ հիշողությունը կորցնում է, երբ ուզում՝ խախտում է բոլոր նորմերը, ինչ ուզում՝ անում է: Երբ ուզում է՝ պատերազմը խաղաղություն է համարում, երբ ուզում է՝ պարտությունը հաղթանակ է համարում: Ի՞նչ կարող եմ դրա մասին ասել», — ասաց Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ բոլորն էլ տեղյակ են, որ մինչև 2018 թվականը բանակցող բոլոր հինգ կողմերը՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, համարում էին, որ «Մադրիդյան սկզբունքները» լուծում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հարցը, մինչդեռ այժմ միայն չորսն են այդպես համարում:
«2018-ից հետո այս հինգից չորսն են հայտարարում, որ «Մադրիդյան սկզբունքները» լուծում էին Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ Ադրբեջանը, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները: Միայն Հայաստանի կառավարիչն է ասում, որ այդ փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղը հանձնելու մասին է: Ամո՛թ է, վերջապես։ Թող գնան մեր երկրի անվտանգությունն ապահովեն, թող հիշեն, թե ջախջախիչ պարտությունից հետո բուն Հայաստանի տարածքից ինչքան են կորցրել: Եթե չհիշեն, ես հիմա ասեմ՝ 100 անգամ ավելի, քան ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մենք կորցրել ենք անվտանգության գոտուց: Չորս անգամ ավելի շատ կորուստ են ունեցել, զոհեր ենք ունեցել, քան ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Բա այդպե՞ս են խաղաղության գնում, դա է՞ խաղաղությունը»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հավաստի տեղեկությունների համաձայն՝ «Մադրիդյան սկզբունքներ»-ի նախագծի հեղինակը հայկական կողմն է եղել և դրանցով Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։
«Թուրքին բերել, հասցրել են Տեղ գյուղի մատույցներ։ Մեր թշնամին անարգել հաստատվել է այնտեղ, որտեղ հարկ է համարել և սա այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա, դեռևս, գոյություն չունի, այդ գործընթացը նոր պետք է մեկնարկի, — «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ նշելով, որ համապատասխան պետական գործառույթ իրականացնող կառուցների կողմից պետք է հստակ նշվի և ուրվագծվի պետական սահմանը, փոխադարձ որոշակի կոմպրոմիսների արդյունքում ձևավորվի փոխադարձաբար ընդունելի սահմանագիծ, որից հետո, միայն, երկու երկրների սահմանապահ ծառայությունները պետք է գան ու հաստատվեն փոխադարձ համաձայնությամբ հաստատված այդ սահմանային կետերին։
Այդպես է լինում նորմալ երկրների պարագայում, երբ երկիրը ղեկավարում է նորմալ, արժանապատիվ իշխանությունը, նկատում է ռազմական փորձագետը. «Բայց, քանի որ մեր երկիրը ղեկավարվում է «թուրքի շան» ներկայացուցչի կողմից (որովհետև իրենք, մասնավորապես, իրենց մտերիմ քաղաքագետ Շիրինյանը հենց այդպես էլ ձևակերպել էր՝ նախընտրում է լինել թուրքի շուն, քան այլ երկրի գործակալ) և սպասարկում է թուրքի շահը, ապա գնում է աննախադեպ, ըստ էության, սերունդների հանդեպ դավաճանության։ Սրանք, կարելի է ասել, ընդունել են Ադրբեջանի ծավալապաշտական բոլոր նկրտումները, թույլ են տվել, որ թշնամական կողմը գա և հաստատվի այնտեղ, որտեղ հարկ է համարում և այս ամենը դեռևս սահմանի դեմարկացիան և դելիմիտացիան չսկսած։ Ի՞նչ է սա, եթե ոչ դավաճանություն»,- հարց է տալիս ռազմական փորձագետը։
Իրականում, ըստ նրա, դելիմիտացիան և դեմարկացիան տեղի են ունենում, սակայն, հասարակության ուշադրությունից հեռու, քողարկված և գաղտնի, ադրբեջանական կողմի պարտադրանքի ներքո, ինչպես որ վերջին մի քանի տարիներին մեր երկրում տեղի ունեցող շատ ու շատ այլ կարևորագույն պրոցեսներ։
«Վերջերս Ալիևը հայտարարեց, թե, արդեն, հայկական կողմը խնդրում է, որպեսզի իրենք թույլ տան մեզ հանգիստ ապրել 29.000 քառ. կմ տարածության վրա։ Խորհրդային Հայաստանի տարածքը՝ 1991 թ. դրությամբ, կազում էր 29,8 քառ. կմ տարածք։ Այսինքն, ստացվում է, որ Ալիևը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից 800 քառ. կմ-ն արդեն իրենով է արել։ Դեռ մեծ հարց է՝ քանի ազգադավների այս իշխանությունը ՀՀ-ում է, ի՞նչ կմնա մեզ այդ 29.800 քկմ-ից։ Ինչ վերաբերում է երեկ Սյունիքի Տեղ համայնքում տեղի ունեցածին, ապա դա ոչ այլ ինչ էր, քան ռազմական մեծ ագրեսիայի նախերգանք»,- նկատում է ռազմական փորձագետը։
Օրեր առաջ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը, համանման մի քանի այլ կառույցների հետ միասին, համատեղ հայտարարություն տարածեցին՝ պահանջելով ՀՀ իշխանություններից անհապաղ ընդունել ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը, այն է՝ Հայաստանին տրամադրվելիք օգնության փաթեթը, իսկ մերժման դեպքում՝ հիմանավորում ներկայացնել։ Ինչպես և ակնկալվում էր, փորձագետի խոսքով, արձագանք մինչ այս պահը չկա.
«Ինչո՞ւմն է կայանում խնդիրը. ինչպես արդեն ասվեց, երեկ Տեղ համայնքում կատարվածը մեծ ագրեսիայի նախերգանք էր, ըստ էության, սադրանք, որ տանում է թշնամու գերնպատակին, այն է՝ Սյունիքի և Վայոց Ձորի օկուպացիային։ Վերջին օրերին ռուսական կողմը դեսպանների, ՀԱՊԿ քարտուղարության պետի մակարդակով, Մարիա Զախարովայի բերանով ինտենսիվորեն մեսիջներ է հղում առ այն, որ պատրաստ է օգնության ձեռք մեկնելու։ Անգամ Պուտինն է իր, ոչ բարով, կոլեգայի միջոցով հորդորում՝ ընդունել ՀԱՊԿ առաքելությունը։ Ինչո՞ւ է այս թեման հենց հիմա այսքան ինտենսիվորեն արծարծվում՝ ենթադրում եմ, հավանաբար, ռուսական կողմը հրաշալի տեղյակ է եղել այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստվում է հերթական սադրանքին, որին կհաջորդի ավելի մեծ ռազմական ագրեսիա։ Այս ամենին զուգահեռ, բազմաթիվ խողովակներով մեր հանրությանը սթափեցնելու փորձեր են արվում՝ կանխելու մեզ սպասվող մեծ աղետը, բայց առ այսօր որևէ պատասխան քայլ այս իշխանութունների կողմից չի նախաձեռնվում»,- նկատել է մեր զրուցակիցը։
Խնդիրն ավելի քան հստակ է, ասում է ռազմական փորձագետը և հավելում. «Եթե առաջիկա օրերին ՀՀ իշխանությունը չընդունեց մեր ռազմավարական գործընկերոջ մեկնած օգնության ձեռքը, հետեւապես նշանակում է դարպասները լայն բացել թուրքի առաջ՝ թույլ տալու, որպեսզի կայանա ադրբեջանական հերթական ագրեսիան և այն պսակվի հաջողությամբ»։ Ըստ նրա՝ ՝ ՀԱՊԿ առաջարկը ներառում է ռեալ ռազմատեխնիկական օգնություն, ընդ որում, բացի մեր սահմաններին խաղաղապահ առաքելության տեղակայումից, այն ենթադրում է նաև զենք – զինամթերքի առաքում, այդ թվում նաև, որպես օգնություն, այսինքն, անվճար հիմունքներով, իսկ խաղաղպահներն այստեղ գալու են ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության պայմանագրի տրամաբանությամբ, այսինքն, ավելի լայն մանդատով, այդ թվում նաև՝ կրակ բացելու իրավասությամբ, ինչը չունեն ռուս խաղաղպահներն Արցախում։
Դավիթ Ջամալյանը, սակայն, վստահ է՝ հայաստանյան օրվա իշխանություններն ամեն կերպ կխուսափեն ռուսական կողմի օգնությունն ընդունելու առաջարկից. «Իսկ երբ բանը բանից կանցնի և, իսկապես, սպասվելիք մեծ պատերազմի աղետը կխլի մեզանից հսկայական տարածքներ և հարյուրավոր մարդկային կյանքեր, այն ժամանակ միայն, ներքին ընդվզումը կանխելու և իրենց աթոռները պինդ պահելու համար, գուցեև, ընդունեն օգնությունը։ Բայց այս սցենարի պարագայում, օրվա իշխանություններն, անպայման, կեղծ թեզեր կտարածեն առ այն, թե, իբր, օգնությունը ուշ է առաջրկվել, ռուսները չէի ուզում մեզ օգնել, նրանք օժանդակեցին մեր հայրենիքի կորստին ու պարտությանը այլն և այլն»։
Ռազմական փորձագետը շեշտում է՝ ռուսները Հարավային Կովկասում պաշտպանում են միայն և միայն սեփական շահը, որովհետև Հայոց պետության, Սյունիքի, Արցախի, Վայոց Ձորի հայապատկանությունը բխում է հենց ռուսական կողմի կենսական շահերից։ Հետևաբար, կենսունակ պահելով Հայաստանը, ռուսները կանխում են իրենց հարավային սահմաններին սպառնացող մեծ լարվածության հեռանկարը։ Հայաստանի ընկնելու պարագայում թե՛ Ռուսատանի Դաշնութունը, թե՛ Իրանի Իսլամական Հանրապետությունն անվտանգային լուրջ խնդիրների և մարտահրավերների առաջ են հայտնվելու։
Բանախոսը վստահություն է հայտնում՝ թե՛ պաշտոնական Թեհրանում և թե՛ Մոսկվայում քաջատեղյակ են, թե ով է Հայաստանում իշխանության ղեկին, հետևաբար, նրանք Նիկոլ Փաշինյանին շրջանցելով, ադրբեջանական ագրեսիան կանխելու կամ, գոնե, զսպելու բազմաթիվ մեխանիզմներ ունեն։
Ջամալյանը լիահույս է՝ շրջանցելով Փաշինյանի իշխանության բերած բոլոր խոչընդոտները, այստեղ մեծ լարվածություն թույլ չտալու համար, ռուսական կողմը կգործադրի իր բոլոր հնարավորությունները, որոնք, ի դեպ, ըստ փորձագետի, քիչ չեն. «Զավեշտը հետևյալում է՝ փոխանակ ՀՀ-ում գործող իշխանությունը դառնա իր բնական ռազմական դաշնակիցների կարևորագույն դաշնակցային մասն ու սեփական երկրի սահմանները և անվտանգությունը պաշտպանելուն ուղղված քայլեր ձեռնարկի, շարունակում է համառորեն սպասարկել հակառուսական ուժերի շահերը, ինչի համար էլ բերվել է իշխանության՝ դեմ գնալով մեր երկրի պետական և կենսական շահին»։
Անդրադառնալով երեկ Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղի ունեցածին և դրա հետևանքով ՊՆ տարածած պաշտոնական դիրքրոշումների թեմային, Դավիթ Ջամալյանը նշում է՝ ծանոթ է ՊՆ-ի կողմից տարածված տեսանյութի բովանդակությանը, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են թշնամու Զինված Ուժերի ներկայացուցիչներն անարգել մոտենում են տեղում ինժեներաշինարարական աշխատանքներ կատարող մեր զինծառայողներին, իրենց թույլ տալիս այն, ինչ ցանկանում են.
«Ամեն ինչ շատ պարզ է՝ հայկական Զինված Ուժերն ամենավերջին պահին են ընդգրկվել պետական սահմանի մարտական հերթապահության գործընթացին։
Հիմա հողերը նվիրել են, թուրքը եկել, կանգնել է այնտեղ, որտեղ հարկ է համարել և, հավանաբար, վերջին պահին ադրբեջանական կողմն այնքան ուժեր է բերել կուտակել այդ հատվածներում, որ արդեն անհնարաին է եղել չներգրավել մեր Զինված Ուժերը։ Ամեն դեպքում, անգամ դավաճանությունն այդքան բացահայտ չեն կարող անել։ Դա էլ պետք է ապահով կերպով քողարկված կազմակերպեն, ասենք՝ դիմադրության իմիտացիայով, ինչին էլ երեկ ականատես եղանք։ Հետևաբար, մեր բանակին, երևի, վերջին րոպեին հրահանգվել է համապատասխան ինժեներական աշխատանքներ ծավալել, այսինքն, սահմանին մարտական հերթապահություն իրականացնել և, ահա, վերջին րոպեին, հասնելով դեպքի վայր, թուրքական գնդացիրների և ինքնաձիգների փողերի ներքո, մերոնք սկսել են աշխատել։ Նրանք էլ, բնականաբար, թույլ չեն տվել աշխատանքն ավարտին հասնել, իսկ ամենաէականնն այն է, որ դա արել են սադրելով, այնպես, որ հայկական կողմը ստիպված լինի պատասխանել, ինչն էլ հիմք օգտագործելով՝ թշնամին ավելի ծավալուն գործողությունների է անցել։
Ամփոփելով զրույցը, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը նկատում է՝ երբ այս իշխանություններն ասում են, թե իրենք, իբր էսկալացիա թույլ չտալու համար են հանդուրժում, որպեսզի թուրքն առաջ գա, սա, իհարկե, հեթական անհեթեթ թեզն է, որովհետև, ի վերջո, եթե թույլ ես տալիս, որ քո թշնամին առաջ գա, վրա է հասնելու մի պահ, երբ ստիպված ես լինելու կրակել՝ իրենց իսկ նախաձեռնած էսկալացիային պատասխանելու կամ, գոնե, դրանք կանխելու համար։ Էսկալացիան կանխում են ճիշտ ժամանակին դիրքավորվելով, արդյունավետ պաշտպանություն կազմակերպելով։ Սակայն, այստեղ ամեն ինչ ավելի վտանգավոր է, քան թվում է … Ամենայն հավանականությամբ, Սյունիքում և Վայոց Ձորում կրկնվելու է 2020-ի կապիտուլյացիայի սցենարը։ Դավաճանական պայմանավորվածության հոտ է գալիս… նշում է ռազմական փորձագետը։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Այսօր ԱԺ-ում պաշտպանության փոխնախարարի, կիսահեռակա 2 քպ-ական պատգամավորների հետ բանավեճ էր ծավալել, որի ընթացքում ինձ փորձում էին համոզել, որ երեկ Տեղ գյուղում ծավալված միջադեպը կապված չէր այդ հատվածում տեղի ունեցած ու տապալված բանակցության հետ:
Ասում էին, որ ուղղակի միջադեպ է եղել ու հանգեցրել ծանր հետևանքների:
ԱԺ փոխխոսնակը նույնիսկ առաջարկում էր «ռազմական օպերացիաներ» ԱԺ-ում չքննարկել:
Ի՞նչն էր նրանց բոլորին կապում` թեմայից կմ-ով հեռու գտնվելով արդարացումներ փնտրելը:
Այս ամենը, միգուցե, այսքանով ավարտվեր, եթե նույն խորհրդարանական ամբիոնից, պաշտպանության նախարարը նույն միջադեպի վերաբերյալ չասեր, որ վերջին 10 օրերին Տեղ գյուղի ուղղությամբ, մեր զինծառայողները սահմանային ճշտումների վերաբերյալ բազմաթիվ բանակցություններ են ունեցել և նմանատիպ մի իրավիճակ էլ` նկատի ունի բանակցությունների, երեկվա միջադեպին է հանգեցրել, որը բերել է «հրմշտոցի, բախման և ցավոք անցանկալի հետևանքների»:
Իրականում արձանագրված ողբերգության մեջ առաջնայինն այն չէր, թե միջադեպից առաջ բանակցել ե՞ն կողմերը, թե՞ ոչ, փաստ է, որ իշխանության բարդակի հետևանքով մեր տղաները նահատակվեցին:
Հավերժ փառք մեր նահատակված տղերքին և արագ ապաքինում վիրավոր զինծառայողներին»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Տեղ գյուղի շրջակայքում ադրբեջանական կողմի գործողությունները, սադրանքի սցենարը կանխատեսվել էին, կոնկրետ անձանց տրվել էին կոնկրետ հանձնարարություններ, որոնց կատարումը, սակայն, ձախողվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:
Վարչապետը նշեց՝ կան իրավիճակներ, որոնք կանխատեսելի չեն: Բայց կոնկրետ այդ իրավիճակն այն դեպքերից է, որ կանխատեսվել էր: Վարչապետն այդ թեմայով խորհրդակցություններ է հրավիրել, կոնկրետ հանձնարարականներ տվել, խնդիրներն է առաջադրել:
«Սակայն, իմ գնահատմամբ, այն, ինչ տեղի ունեցավ, պետք է տեղի չունենար: Եվ առնվազն ինձ համար միանշանակ է, որ այստեղ էլ պետք է քննենք ու հետաքննենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչի համար է այդպես տեղի ունեցել: Այն, որ Ադրբեջանի պահվածքն ու գործունեությունը եղել է ուխտադրուժ, այդտեղ ինձ համար երկրորդ կարծիք չկա: Բայց մենք չէինք էլ կարող հակառակի հույս ունենալ: Այդ սցենարը նույնպես կանխատեսվել է: Եվ այդ սցենարի շրջանակներում նույնպես կոնկրետ անձանց տրվել են կոնկրետ հանձնարարություններ: Եվ այդ հանձնարարությունների կատարումը ձախողվել է: Եվ իհարկե դրան պետք է հետևեն որոշակի ադմինիստրատիվ հետևանքներ, բայց նաև պետք է ավելի խորը քննենք ու հասկանանք, թե ինչու է այդպես դասավորվել»,-ասաց Փաշինյանը:
Բանակցային գործընթացի հանրայնացման կարիքը մենք չունենք, դա արել է Նիկոլ Փաշինյանը Կապանի իր ասուլիսի ժամանակ՝ հստակ ներկայացնելով, թե այդ պահին ինչ բանակցային ժառանգություն է ստացել ինքը և իր խումբը: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում խորհրդարանական հայտարարությունների ժամին ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին արձագանքեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ քաղաքացիներին հորդորելով բացեն, նայեն այդ փաստաթղթերը և հասկանան, թե այն ինչ «երանելի ժառանգություն» էր:
Նա նաև հիշեցրեց, որ դրանից հետո համանախագահները հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով չհրապարակել կոնֆիդենցիալ փաստաթղթերը. «Ի թիվս հազարավար տարբերությունների՝ հենց դա է ձեր և մեր տարբերությունը, որ մենք հասկանում ենք, թե ինչը կարելի է հրապարակել, ինչը՝ ոչ:
Դրանից հետո դրա մասին խոսել են ՌԴ ներկայացուցիչները՝ ասելով, որ Շուշին երբեք չի եղել բանակցային գործընթացում որպես շրջանառվող կամ քննարկվող փոխզիջում»,-ասաց Մամիջանյանը:
Նա ցավով մեջբերեց նաև Ալիևի խոսքերն այն մասին, որ այն ժամանակվա փաստաթղթերով Քելբաջան ու Լաչինը երբեք չէին դառնալու ադրբեջանական:
«Եկեք հիշենք, թե 2018 թվականին ինչպես է Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածության եկել Ադրբեջանի նախագահի հետ, սահմանային լարում չստեղծել, քանի որ ինքը ներքաղաքական խնդիրներ ունի: Փառք Աստծո՝ էլի հայ զինվորի կյանք է փրկվել, բայց փաստացի՝ էլի մեր վրա Ալիևին են բերել»,-հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:
Նա նաև հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի բանավոր հրամանը Սյունիքի հատվածից զորքերի հետ կանչելու մասին, և պնդեց, որ այն հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:
Մամիջանյանը հիշեցրեց նաեւ Սուս, Աղավնո բնակավայրերի հանձնումը, որը, ըստ նոյեմբերի 9-ի պայմանավորվածություն, պետք է տեղի ունենար շատ ավելի ուշ եւ դրա հետեւանքով է, որ այսօր Ադրբեջանը հնարավորություն ունի այսօր շրջափակման մեջ դնել Արցախը:
«Բանակցային գործընթացի հանրայնացման կարիքը մենք չունենք, այն արել է Նիկոլ Փաշինյանը՝ Կապանի իր ասուլիսի ժամանակ, հստակ ներկայացնելով, թե այդ պահին ինչ բանակցային ժառանգություն է ստացել ինքը և իր խումբը»,-խորհրդարանական հայտարարությունների ժամին ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին արձագանքեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ քաղաքացիներին հորդորելով բացեն , նայեն այդ փաստաթղթերը և համոզվեն, թե այն ինչ «երանելի ժառանգություն» էր:
Նա նաև հիշեցրեց, որ դրանից հետո համանախագահները հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով չհրապարակել կոնֆիդենցիալ փաստաթղթերը:
«Ի թիվս հազարավար տարբերությունների՝ հենց դա է ձեր և մեր տարբերությունը՝ թե ինչը կարելի է հրապարակել, ինչը՝ ոչ»,-նախկինների և ներկաների տարբերությունը ներկայացրեց Մամիջանյանը:
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ Ռուսաստանն էլ հայտարարել է, որ Շուշին երբեք չի եղել բանակցային գործընթացում փոխզիջման առարկա:
Նա ցավով մեջբերեց նաև Ալիևի խոսքերն այն մասին, որ այն ժամանակվա փաստաթղթերով Քելբաջան ու Լաչինը երբեք չէին լինի ադրբեջանական:
«Եկեք հիշենք, թե 2018 թվականին ինչպես է Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածության եկել Ադրբեջանի նախագահի հետ, սահմանային լարում չստեղծել, քանի որ ինքը ներքաղաքական խնդիրներ ունի: Փառք Աստծո՝ էլի հայ զինվորի կյանք է փրկվել, բայց փաստացի՝ էլի մեր վրա Ալիևին են բերել»,-հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:
Նա նաև հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի բանավոր հանձնարարականը Սյունիքի հատվածից զորքերի հետ կանչելու մասին, և պնդեց, որ այն հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:
ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները, սադրանքի նպատակով, մոտենում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին, որից հետո սկսում են կրակ բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ: Ըստ լրատվամիջոցների՝ վիրավորների թվում է նաեւ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը:
Ըստ ՊՆ-ի հաղորդագրության՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են նաեւ ականանետային միջոցներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.