29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՌԴ խաղաղապահ զորախումբը շարունակում է իր խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին հաղորդվում է Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի ապրիլի 23-ի ամենամյա տեղեկագրում։
«Երեսուն դիտարկվող դիրքերում ռուսաստանյան խաղաղապահների կողմից իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման հսկողություն է իրականացվում։ Անցած օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել։
Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջանների երեք ուղղություններով։
Ապահովվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հումանիտար բեռներով ավտոշարասյան ուղեկցումը։
2020 թ․ նոյեմբերի 23-ից ՌԴ խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերի կողմից չպայթած ականներից ու արկերից մաքրվել է ընդհանուր հաշվով 2532,2 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26790 պայթյունավտանգ առարկա։
Ռուսաստանյան խաղաղապահների անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխման համար մշտական կապ է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբերի հետ»,- ասվում է հաղորդման մեջ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապրիլի 21-ին, հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվել։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Նշված տեղաշարժը հումանիտար նպատակներով ներքին բեռնափոխադրման դեպք է, ընդ որում՝ նկարահանված ավելի վաղ ժամանակահատվածում: Ավելին, նրանց կողմից հրապարակված տեսանյութում երևում է ջրատար մեքենա, որով, հաստատ, հնարավոր չէ զենք տեղափոխել:
Այսպիսով, հումանիտար բեռների փոխադրումները և ներքին տեղաշարժերն Ադրբեջանը, մոլորեցնելով միջազգային հանրությանը, ներկայացնում է իբրև թե ռազմական տեխնիկայի ու զինամթերքի տեղափոխում: Մյուս կողմից, գրեթե ամեն օր խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացում անգամ Արցախի քաղաքացիական անձանց ուղղությամբ՝ դադարեցնելով գյուղատնտեսական աշխատանքները։
ՆԳ նախարարությունը ևս մեկ անգամ իրազեկում է, որ Հայաստանից դեպի Արցախ միջպետական միակ ճանապարհը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է Ադրբեջանի կողմից։ Այդ ճանապարհով ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից իրականացվում է մարդկանց և բեռների խիստ սահմանափակ տեղաշարժ՝ բացառապես հումանիտար նպատակներով:
Ասում են՝ գնալու է էս ա ստորագրելու, էն ա ստորագրելու, էլի ասում եմ, որ եթե բանը հասնի նրան, որ պետք է թուղթը ստորագրենք կամ չստորագրենք, դա լավ նորություն է: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին Ազգային ժողովում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Էն թուղթը, որ առաջարկում ենք, կարող ենք ձեզ ցույց տալ, էդ թուղթը, երբ ուղարկել ենք ադրբեջանական կողմից, ես այսօր էլ եմ պատրաստ մեր ուղարկած թուղթը ստորագրել: : Այլ բան, որ Ադրբեջանը չի ընդունում մեր ուղարկած թուղթը: Հետեւաբար, պետք է որոշել՝ ինչ անել: Մենք կարծում ենք, որ ունենք բավարար լեգիտիմություն ու մանդատ, ՀՀ-ի ապագային վերաբերող որոշումներ կայացնել:
Եթե դուք ցանկանաք, մենք այդ որոշումների մեջ կլինենք լիակատար թափանցիկ ձեզ համար որպես խորհրդարանական ուժ: Բայց չենք կարող ուղիղ եթերում լինել թափանցիկ, կարող ենք աշխտանքային մակարդակում լինել թափանցիկ»,-ասաց վարչապետը:
«Նիկոլ Փաշինյանն, ինչպես միշտ, իր հրապարակային խոսքով, հերթական անգամ, մանիպուլացիաների տեղ է թողնում։ Երբ նա հայտարարում է, թե Տեղ գյուղում ունենք 11 կմ, որից 5 կմ հատված համարվել է խնդրահարույց, այսօրվա դրությամբ էլ կարող է ասել, որ այդ խնդրահարույց հատվածը կրճատվել է ևս 1,4 կմ-ով, ինչպես նաև՝ հույս ունի, որ մնացած 3.6 կմ հատվածն էլ կճշգրտվի, ապա այստեղ ուզում եմ հստակեցնել՝ ի՞նչ նկատի ունի այդ մարդը՝ ճշգրտել կամ խնդրահարույց հատվածներ ասելով։ Կարող եմ ենթադրել, որ իր կողմից նշված՝ կրճատված 1,4 կմ հատվածում, արդեն իսկ, ադրբեջանցիներն են եկել, նստել։ Միգուցե ինքը խնդրի լուծում ասելով դա է համարում։ Ամենայն հավանականությամբ, այդպես էլ կա»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային Ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Տեղ գյուղում ունենք 11 կմ, որից 5 կմ հատված համարվել է խնդրահարույց, այսօրվա դրությամբ էլ ինքը կարող է ասել, որ այդ խնդրահարույց հատվածը կրճատվել է ևս 1,4 կմ-ով. «Դա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է, դա նշանակում է, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիներն այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք։ Դա նշանակում է նաև, որ հայաստանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա, ադրբեջանցիները՝ նույնպես»,- ասել է Փաշինյանը։
Հայկ Նահապետյանը նկատում է՝ թե՛ դեմարկացիան, թե՛ դելիմիտացիան քարտեզների վրա կատարվող աշխատանք է, և ինքը չգիտի էլ, թե այդ ի՞նչ քարտեզներով է Փաշինյանի իշխանությունը դելիմիտացիա, դեմարկացիա իրականացնում. «Կա երեք պետությունների կողմից ստեղծված հանձնաժողով, որը պետք է զբաղվեր այդ հարցերով, սակայն, այն այս պահին չի գործում։ Հետևաբար, ես ենթադրում եմ, որ դա արվում է եվրոդիտորդների մոտ եղած ինչ – որ քարտեզներով»։
Այն, ինչ հենց այս պահին տեղի է ունենում Սյունիքում՝ գետնի վրա կատարվող դեմարկացիոն աշխատանքներ են, որոնք, նորից եմ կրկնում, չգիտեմ, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է կատարվում։ Եթե այդ գործողությունները կատարվեին ռուսական կողմի հետ, ապա իրենք այդ մասին հրապարակավ կբարձրաձայնեին։ Այնինչ, մենք ականատես ենք մի իրավիճակի, երբ ռուսական կողմից, ապարդյուն կերպով, ամեն ձև փորձում են այս իշխանություններին հասկացնեն, որպեսզի ստորագրեն ՀԱՊԿ-ի համագործակցության պայմանագիրը, ինչը, համառորեն, անտեսվում է սրանց կողմից։ Հետևաբար, ես կարող եմ ենթադրել, որ Սյունիքում այս պահին տեղի ունեցող գործողությունները կատարվում են Եվրոմիության քարտեզներով, որը Փաշինյանն ի գիտություն է ընդունել և, ըստ այդ հիմքի՝ 100 դիտորդի մուտք է լիազորել դեպի Սյունիք»։
Ռազմական փորձագետն ահազանգում է՝ խնդիրն այստեղ միայն Սյունիքը կամ Տեղ համայնքը չեն, որքան այն, որ այս քայլերով ադրբեջանական կողմն ամբողջությամբ փակում է Արցախը. «Ադրբեջանը կարող է, նույնիսկ, ամենամոտ ապագայում այդ հատվածում մի անցակետ դնել և թեման փակել՝ վերջ։ Այսպիսով, ցանկացած անձ, ով Հայաստանից դեպի ադրբեջանական կողմ կանցնի, ստիպված կլինի այդ հատվածում անձնագրային և մաքսային ստուգում անցնել, նրանց կարող է նաև ԱԱԾ-ն և բանակը ստուգել, այդ թվում նաև՝ ստուգումների կարող են ենթարկվել այդ հատվածով անցնող տրանսպորտային միջոցները»։
Նահապետյանը նկատում է՝ Սյունիքի խնդրահարույց հատվածներում՝ ադրբեջանական կողմից ոչ թե սահմանապահ զորք է տեղակայված, այլ բանակային ստորաբաժանումներ. «Սահմանապահ զորքի մոտ ականանետ զենք չի կարող լինել։ Սակայն, ապրիլի 12 միջադեպի ընթացքում հակառակորդի դիրքերից՝ հայկական կողմի ուղղությամբ, ականանետ է օգտագործվել։ Եթե մեր դիմաց բանակային ստորաբաժանում է կանգնած, ապա հայկական կողմը, նույնպես, պետք է համալրված լինի բանակային ստորաբաժանումներով, ոչ թե սահմանապահ զորքով, որովհետև սահմանապահ զորքի գործառույթն այլ բան է ենթադրում։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ ի՞նչ տրամաբանությամբ է Փաշինյանը թշնամու բանակային ստորաբաժանման դիմաց սահմանապահ զորք կանգնացրել, որ ի՞նչ անեն, կամ չանեն, կամ չգիտեմ, չեմ հասկանում՝ թե ո՞վ է դրան այդպիսի խորհուրդ տվել»,- ասում է ռազմական փորձագետը։
Անդրադառնալով փաշինյանական գործելաոճին և տրամաբանությանը, Հայկ Նահապետյանն առաջարկում է ուշադրություն հրավիրել, հատկապես, հետևյալ հանգամանքի վրա. «Բոլոր ժամանակներում, բացառության մեկ դրվագի՝ Սոչիի հանդիպմանը, երբ խոսք է գնացել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, Փաշինյան Նիկոլն օգտագործել է՝ սկզբում դեմարկացիա, հետո դելիմիտացիա եզրույթները։ Ինչո՞վ է այդ դրվագը հատկանշական՝ նա շատ լավ տեղյակ է, որ դելիմիացիան քարտեզների վրա կատարվող աշխատանքն է, որից հետո, ստեղծված համապատասխան հանձնաժողովների մասնակցությամբ, այդ քարտեզների հիման վրա կատարված աշխատանքները կիրառում են, արդեն, գետնի վրա։ Ինչո՞ւ է Փաշինյանը, բացառությամբ մեկ դրվագի, եռակողմ բոլոր պաշտոնական հանդիպումների ընթացքում օգտագործում դեմարկացիա, հետո նոր՝ դելիմիտացիա եզրույթները։ Ես հասկացա խնդիրը՝ Փաշինյանը՝ գործնականում և փաստացի, հանձնելու է տարածքները, որն իրենից ներկայացնում է դեմարկացիայի պրոցես, որից հետո, այդ դեմարկացիան անցկացվելու է քարտեզների վրա, որն էլ, իր հերթին՝ դելիմիտացիան է։ Ինչն էլ հենց այս պահին կատարվում է Սյունիքում, որի համար էլ ադրբեջանական բանակային ստորաբաժանումների դիմաց Փաշինյանը կանգնեցրել է գործառույթներով և լիազորություններով խիստ անհամաչափ հայկական սահմանապահ զորքը։ Ահավասիկ, Սյունքիում Փաշինյանն արդեն սկսել է դեմարկացիոն աշխատանքները, այսինքն՝ գետնի վրա Ադրբեջանը վերցնում է այն հատվածները, ինչ իրեն պետք է, որից հետո, առանց այդ հատվածների էլ կկազմվի Հայաստանի նոր քարտեզը, այսինքն՝ տեղի կունենա դելիմիտացիայի պրոցես»,- ահազանգում է ռազմական փորձագետը։
Երբ Փաշինյանը հայտարարում է, թե ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտիներն այստեղ ճշգրտված չեն, այդ պատճառով Սյունքիում տեղի ունեցողի ֆոնին ՀԱՊԿ-ի դիտորդներ չկան, սրանով նա արդարացնում է եվրոդիտորդների ներկայությունն այդ տարածքներում։ Ինչ վերաբերում է Եվրոմիության դիտորդներին, ապա այստեղ Փաշինյանը հայտարում է՝ վերջիններիս դիտորդական առաքելությունը թույլատրվել է, որովհետև նրանք 1991 թվականին ճանաչել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե ճանաչել են, նշանակում է՝ ինչ – որ մի քարտեզով է ճանաչվել մեր պետության տարածքային ամբողջականությունը։ Ո՞րն է եղել այդ քարտեզը՝ այն, որով հենց հիմա Փաշինյանը Ադրբեջանին է զիջում հայկական տարածքները»։
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ այդ քարտեզը, նույնպես, համաձայնեցված է թշնամու հետ, ինչպես որ վերջին շրջանում հայկական և ադրբեջանական ղեկավարների բոլոր գործողություններն են խիստ սինքրոնիզացված, ռազմական փորձագետը չի բացառում։ Այդ համաձայնեցումը կարող է տեղի ունեցած լինել՝ ինչպես եվրոդիտորդների միջոցով, այնպես նաև՝ Փաշինյան — Ալիև օպրատիվ կապի միջոցով, որի մասին ոչ մեկ անգամ հայտարավել է Փաշինյանի բերանով։
Հատկանշական է, սակայն, մի հանգամանք, որ բոլորովին վերջերս՝ Տեղի ռազմական ագրեսիայից հետո, Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Բայրամովի բերանով հայտարարվեց, որ Փաշինյան — Ալիև օպերատիվ կապն, այլևս, ընդհատվել է։ Սա նշանակում է, որ Ադրբեջանն, այլևս, ոչինչ չունի քննարկելու այս իշխանությունների հետ, իսկ սրան հաջորդող քայլը անխուսափելի պատերազմն է, որ բոլոր կանխատեսումներով, սպասվում է առաջիկա ապագայում։ Թե ի՞նչ պետք է անի Հայաստանը ստեղծված իրավիճակում, երբ չունի օգնության որևէ շանս՝ սեփական նախաձեռնությամբ մերժելով Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական օգնության պայմանագրի ստորագրումն ու անտեսելով ռուսական կողմի բազմաթիվ հորդորենը՝ կնքելու ՀԱՊԿ պայմանագիրը, խիստ մտահոգիչ իրավիճակ է ստեղծում։ Փաստացի ստացվում է, որ սպասվող պատերազմին Հայաստանը բացարձակ մենակ է մնում Ադրբեջանի դեմ։
Ես իրականացնում էի քաղաքական ակցիա, դա շատ ընդունված բան է աշխարհի պառլամենտներում, որ գրավում են ամբիոնը ու այդպես փորձում ուշադրություն հրավիրել խնդիրների վրա, որոնք լսելի չեն իշխանության համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Իմ ելույթում շեշտադրումները հենց դրա մասին էին, որ հերիք է ստեք, Նիկոլ Փաշինյանն իր ստելու լիմիտը սպառել է ու ինքը պետք է հասկանա, որ ամեն անգամ ամբիոնի մոտ ստելուց հետո ինքը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Հերիք է, հինգ տարի քաղաքացիներին խաբում է Նիկոլ Փաշինյանը։ Իրենք այդ բիրտ ուժի փոխարեն ընդամենը կարող էին հանդուրժել մի քանի ժամ, հետո ես կորոշեի իմ անելիքը։ Բայց իրենք որոշեցին գնալ բռնության ճանապարհով։ Ես և իմ գործընկերները ոչինչ չէինք անում, ուղղակի կանգնած էինք»,- ասաց նա։
Թովմասյանը նշեց, որ ԱԺ նախագահի հրահանգի մեջ իրավական խնդիր կա։
«ԱԺ նախագահը հայտարարել էր ընդմիջում և ընդմիջման ժամին որևէ մեկը իրավունք չուներ մեզ ԱԺ դահլիճից դուրս հրավիրելու։ ԱԺ նախագահը անվտանգության աշխատակիցներին իրավունք ունի հրավիրել ԱԺ նիստերի դահլիճ, երբ անվտանգությանը որևէ բան է սպառնում։ Ես չեմ փոշմանել ճիշտ եմ արել։ Այս երեք օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ինչ ասես խաբեց, ինչ սուտ ասես ԱԺ ամբիոնից հնչեցրեց, պե՞տք է ինչ-որ մեկը նրան ասի՝ հերիք է, դու ստում ես։ Ես հայտարարել եմ, որ Սոթքում 5 օր է՝ կրակում են Վարդենիսում ապրող 800 ընտանիք սոված է, որովհետև չի կարողանում գնա հանքավայր աշխատանքի, դու երկրի վարչապետ ես ու դրա մասին ոչին չես խոսում։ Նա ոչ թե վարչապետ է, այլ պարոն ստախոս»,- ասաց Թագուհի Թովմասյանը։
Արցախի ԱԺ խմբակցությունները հանդես են եկել Արցախի Հանրապետության փաստացի կարգավիճակը կասկածի տակ դնող հայտարարությունների անթույլատրելիության մասին հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները վերահաստատում են ԱՀ ԱԺ 2022 թվականի ապրիլի 14-ի որոշման այն շեշտադրումը, որ «ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու»:
Արցախի ժողովուրդն ինքնորոշվելու իր որոշումն ընդունել և պատմական բնօրրանում ավելի քան երեք տասնամյակ դե-ֆակտո իրացրել է միանշանակ և ԽՍՀՄ օրենսդրության դրույթներին, ինչպես նաև միջազգային իրավունքի համընդհանուր նորմերի պահանջներին համապատասխան՝ առաջնորդվելով բացառապես ժողովրդավարության սկզբունքներով։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ:
Չնայած միջազգային հանրության գործադրած ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և իբրև թե Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների միջոցով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը, այնուամենայնիվ, Ադրբեջանի ղեկավարի՝ սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարությունները վկայում են, որ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, քամահրելով միջազգային հեղինակավոր կառույցների կոչերն ու որոշումները, ցեղասպանական գործողություններով ձգտում է հասնել իր հիմնական նպատակին՝ վերջնականապես հայաթափել Արցախը:
Անընդունելի ենք համարում ՀՀ վարչապետի այն տեսակետը, որ նա հնչեցրել է ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 18-ի նիստում, համաձայն որի Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փորձելով այդ ամենը հիմնավորել Մադրիդյան աշխատանքային փաստաթղթի մեկ կետով, 2022 թ. հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հայտնի հանդիպումների ժամանակ ձեռք բերված համաձայնություններով, ինչպես նաև հիմք ընդունելով Ալմաաթայի 1991 թ. դեկտեմբերի 21-ի հռչակագիրը, անտեսելով հանդերձ, որ Հայաստանի Հանրապետությունն այդ փաստաթուղթն ընդունել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին առնչվող սկզբունքային վերապահումներով։
Փաստորեն ՀՀ պաշտոնական շրջանակներն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը տարանջատում են նրա ինքնորոշման իրավունքից՝ անտեսելով վերջինիս վճռորոշ պարագան, ինչն իրականում համահունչ է պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը, ըստ այդմ նպաստելով Արցախի ու Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ու հարաճող նկրտումների սաստկացմանը:
Արցախի Հանրապետության ժողովրդի անունից դիմում ենք.
Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ վերստին հորդորում ենք՝ չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշման ուղեգծից, միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրելով այն կանխատեսելի հեռանկարի վրա, որ Արցախի պետականության գլխին կախված վտանգը կործանարար սպառնալիք է նաև Հայաստանի պետականության համար։
Աշխարհասփյուռ հայությանը` հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունը շուրջ 130 օր գտնվում է շրջափակման մեջ, համախումբ և վճռական ջանքերով, ամենայն գնով կյանքի կոչել մեր համազգային ներուժը՝ սատար կանգնելով մեր ժողովրդի աննահանջ պայքարին։
Ռուսաստանի Դաշնությանը` լրացուցիչ դիվանագիտական և ռազմաքաղաքական միջոցներ ձեռնարկել մեզ համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում, անկախ աշխարհաքաղաքական իրադրության արդի զարգացումներից, վճռականորեն թույլ չտալ սպառնալի վտանգի տակ հայտնվի Արցախի ժողովրդի անվտանգությունը:
Միջազգային հանրությանը՝ չսահմանափակվել դե-ֆակտո կայացած Արցախի Հանրապետության ավելի քան 120 հազար խաղաղ բնակչության նկատմամբ՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից շրջափակման կապակցությամբ կարեկցանքի հայտարարություններով և դիմել միջազգային իրավական նորմերով ամրագրված գործնական միջոցների:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին` անկախ ձեր միջև հնարավոր տարաձայնություններից՝ ջանքեր գործադրել վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափով բանակցությունները:
Ստեփանակերտ
19. 04. 2023 թ.
«Ազատ հայրենիք» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն»։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը.
«7 երգ գիտի, 7-ն է հող հանձնելու մասին… Սա Նիկոլ Փաշինյանի կառավարման տրամաբանության ամենակարճ նկարագրությունն է: Այսօր, նա հերթական անգամ ԱԺ ամբիոնից եկել է «համոզելու» հայ հանրությանը, որ Արցախը հանձնելով կփրկի ՀՀ-ն, բայց այդքան էլ վստահ չի, որ կստացվի, կարող է հանձնենք էլ, չփրկվենք:
«Իսկ որքանո՞վ է դա իրատեսական, որքանո՞վ Ադրբեջանի գործողությունները կլինեն խաղաղությանը միտված։ Եվ եթե քաղաքական-դիվանագիտական մակարդակում կոմպրոմիսներ ձեռք բերվեն, որքանո՞վ դրանք ընդունելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար, և քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան այդ կոմպրոմիսների` երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը։ Սա մեր պատասխանատվությունն է: Մենք պետք է մեր մտքերի և գործողությունների ընթացքը հասկանալի դարձնենք ՀՀ քաղաքացիներին, իսկ երբ հասկանան, նրանք դա կընդունեն»,- ասել է Փաշինյանը:
Ընդ որում, ուշագրավ է, որ նա դա ասում է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի ներկայացման ժամանակ: Եթե բացենք կառավարության հնգամյա ծրագիրը, որով էլ Փաշինյանը եկել է իշխանության, ապա այնտեղ Արցախի հարցի վերաբերյալ սպիտակի վրա սևով գրված է. «Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա…» (https://www.gov.am/files/docs/4586.pdf, էջ 15): Հիմա եկեք տրամաբանենք, այսօր Փաշինյանը պետք է ներկայացներ հանրությանը ու ԱԺ-ին, թե ինչ է արել այս ծրագրի իրագործման ուղղությամբ, փոխարենը եկել ու հեքիաթ է պատմում, թե իբրև Արցախը տանք, խաղաղ կապրենք: Ընդ որում, դա նույն Փաշինյանն է, որ 2022 սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց ՀՀ-ի վրա, ԱԺ-ում ասում էր՝ ինչ զիջում ենք, Ալիևին քիչ է, Երևանն է ուզում: Որքան էլ ցավալի է, Փաշինյանի այսօրվա ելույթը առանձնապես չի զիջում Ալիևի նախկին ելույթներից մեկին, երբ ասում էր. «Եթե Հայաստանը ցանկանում է հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, ապա Երևանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանը…»
Հիմա Փաշինյանը, որը շատ լավ գիտի, որ Ալիևը հավակնություններ ունի ընդհուպ մինչև մայրաքաղաք Երևանի նկատմամբ, որը «Արևմտյան Ադրբեջան» է կոչում մեր երկրի տարածքը, եկել ու կրկին փորձում է մեզ համոել, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով մենք կապրենք խաղաղ:
Իհարկե, չենք ապրի, շատ խելք պետք չի դա հասկանալու համար: Իսկ եթե ուզում է 29,800-ը պահի, թող զինվի ու կռվի պատրաստվի, քանի որ իր չպատրաստվելու ու հանցավոր անգործության հետևանքով Ադրբեջանը լավ առաջ է եկել այդ տարածքում: Մի խոսքով, Փաշինյանը կարող է թվա հարափոփոխ է ու հակասական, բայց Արցախը հանձնելու հարցում իր դիրքորոշումը անփոփոխ է մնում, ու դա մեր երկիրը միայն ձախողումների է տանում»:
Հայաստանին ոչ մի տուգանք կամ պատժամիջոց չի սպառնում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ տեղի ունեցած միջադեպից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
«Որևէ ֆինանսական տուգանք, անգամ մեկ լումայի չափով մեզ չի սպառնում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ պատահած միջադեպի պատճառով: Այլ տուգանքներ, ոչինչ չկա: Պարզապես, մեզ համար բարդացավ հաջորդ տարի աշխարհի առաջնության հյուրընկալությունը»,- ասաց Գիլոյանը:
Ավելի վաղ Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու այդ երկրի Ազգային օլիմպիական կոմիտեն Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 14-ի երեկոյան Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը տեղի ունեցած՝ Ադրբեջանի դրոշը վառելու միջադեպից հետո որոշում են կայացրել ադրբեջանցի մարզիկներին վերադարձնել հայրենիք՝ պատճառաբանելով, որ ադրբեջանցի մարզիկները հոգեբանական ճնշման են ենթարկվել:
ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանը գրել է.
«Համալիրում կախված թուրքիայի և ադրբեջանի դրոշները ևս միջոցառումից հետո պատռվել են արժանապատիվ հայերի կողմից, սա ևս մեկ ապացույց է,որ մեր ինքնասիրությունը և ազգային գենը մեզանից խլել չեն կարող։
Արամ Նիկոլյանի և դահլիճի դրոշների պատռման գործողությունը մեր ազգային իմունիտետի արտահայտման դրսևորումն էր, հենց այդ ազգային իմունիտետն են այս տխրահռչակները փորձում կոտրել և վերջնական մեզ ծնկի բերել թշնամու առաջ:
Դա նրանց չի հաջողվելու, այդ իմունիտետը մեր արյան մեջ է և շուտով պայթելու է սրբելով դավաճանների ոհմակը նիկոլաաղազարյաններից մինչև սամսոնյան անիներ։
Հ.գ նահանջելու և համակերպվելու իրավունք չկա։ Մենք Հայրենիք չունենք թուրքին տալու»։
Հիշեցնենք, որ Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ապրիլի 15-23-ն անցկացվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնություն։ Առաջնության բացման արարողությանը դիզայներ Արամ Նիկոլյան հենց բեմում այրում է Ադրբեջանի դրոշն ու հեռացնում այն։ Դրանից հետո նրան բերման էին ենթարկել, այնուհետև ազատ արձակել։
լ։
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին, այցելել է Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի Հանրապետությունում կալանավորված զինծառայողներին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Պաշտպանը ծանոթացել է վերջիններիս պահման պայմաններին և նրանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերին, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքին։
Առանձնազրույցների ընթացքում պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձևերի, այդ թվում՝ հոգեբանական ճնշումների վերաբերյալ որևէ բողոք չի ներկայացվել։
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրվել է, որ նշված անձինք ապահովված են պատշաճ պահման պայմաններով, այդ թվում՝ մշտական խմելու ջրով, սնունդով, հիգիենայի պարագաներով։ Ըստ անհրաժեշտության՝ վերջիններս ստանում են բժշկական օգնություն և սպասարկում։ ‼️Այցին ներգրավված է եղել Պաշտպանի աշխատակազմի բժիշկ-մասնագետը, ով ծանոթացել է նշված անձանց բժշկական փաստաթղթերին և տրամադրվող բժշկական օգնության ծավալներին։
Ազատությունից զրկված անձինք տեղեկացրել են, որ ծանոթ են իրենց առաջադրված մեղադրանքին, իրենց տրամադրվել է անվճար հանրային պաշտպան, վարույթի ողջ ընթացքում ապահովված է եղել թարգմանչի մասնակցությունը։
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ազատությունից զրկված անձանց պարզաբանվել են իրենց իրավունքների պաշտպանության մեխանիզմները, դատական ակտով կիրառված սահմանափակումների բնույթը, դրանց բողոքարկման կարգը և ժամկետները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու կառուցակարգերը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.