29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այսօր աշխարհում ավելանում են անվտանգության բացակայությունը, կոնֆլիկտները և հումանիտար աղետները:
Այս մասին ասել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բելգիայում տեղի ունեցած «Կին քաղաքական առաջնորդներ» ցանցի գործունեության հոբելյանական գագաթնաժողովի ժամանակ:
Իր ելույթում նա խոսել է հումանիտար և անվտանգային խնդիրներից: Այս հարցում Հակոբյանը նշել է, թե ինչն է իր ուշադրությունը գրավել, հատկապես՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ը: Վարչապետի տիկինը կիսվել է իր ուշադրությունը գրաված պատմությամբ:
«Դա այսպիսի վերնագիր էր՝ «Ես ուզում եմ թագավոր լինել՝ պատերազմներին վերջ տալու համար», այն մի հայ տղայի պատասխանն էր այն հարցին, թե որն է նրա ամենամեծ ցանկությունը։ Եվս մեկ գլխագիր՝ արդեն միջազգային մամուլից, որ կրկին այդ օրն էր հրապարակվել, այնտեղ գրված էր «Կիևում 11-ամյա երեխա է զոհվել»: Գուցե այս երկու գլխագրերի միջև կապն այնքան էլ ակնհայտ չէ մեզ՝ մեծերիս համար, բայց ես առավել քան վստահ եմ, որ հայ տղան ցանկանում էր պաշտպանել բոլոր երեխաներին՝ Ուկրաինայում և այլ երկրներում: Ես առավել քան վստահ եմ, որ ուկրաինացի և ցանկացած այլ երկրի երեխա ցանկանում է պաշտպանել այն երեխաներին, որոնք հայտնվել են պատերազմի էպիկենտրոնում` անկախ հանգամանքից, թե նրանք որտեղ են ապրում՝ Ուկրաինայում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, թե դրա սահմաններից դուրս: Մեծահասակներն են հռչակել երեխաների պաշտպանության միջազգային օր»,- շարունակեց վարչապետի տիկինը:
Աննա Հակոբյանի խոսքով` հիմա, սակայն, մեծահասակները պետք է լրջորեն մտածեն առաջնահերթությունների մասին, քանի որ 1 տարի 4 ամսում Ուկրաինայում զոհվել է 485, վրավորվել 992 երեխա: Եվ սա մեկն է այն կետերից, որտեղ երեխաների ապրելու հիմնարար իրավունք ապահովել չի հաջողվում:
Վարչապետի տիկինը նաև նշել է, որ հայ ազգը դարեր շարունակ իր մաշկի վրա զգացել է պատերազմների կործանիչ ազդեցությունը, և հիմա էլ շարունակում է հարձակումների ակատեսը լինել, Լեռնային Ղարաբաղում հայերը տևական ժամանակ է շրջափակված են, խախտված են մարդու հիմնարար իրավունքները:
«Չնայած այս ամենին` մենք խորապես համոզված ենք, որ չկա մարդկային տառապանքների հիերարխիա, և չկա այլընտրանք՝ երկխոսությանը և խաղաղությանը: Անձամբ ինձ համար սա կանոն է բոլոր պատերազմող կետերի պարագայում՝ լինի դա Լեռնային Ղարաբաղը, Ուկրաինան, Սուդանը, Պաղեստինը, թե մեկ այլ երկիր: Պատերազմական գոտում գտնվող բոլոր երկրների կանայք պետք է ակտիվացնեն իրենց ջանքերը և սկսեն խոսել ավելի բարձր, քան զենքերի ձայնն է, ավելի բարձր, քան բռնության ու ատելության խոսքն է»,-համոզմունք է հայտնել Հակոբյանը:
Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված անցակետով Արցախի Հանրապետության քաղաքացիներն անցնում են կա՛մ ռուս խաղաղապահների ուղեցկությամբ, կա՛մ՝ Կարմիր խաչի։ Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերում դիտավորյալ ցույց չեն տրվում մեր քաղաքացիներին ուղեկցող խմբերը, որպեսզի միջազգային կառույցներին ցույց տան, թե, իբր, միջանցքով, առանց որևէ խնդրի, մարդիկ տեղաշարժվում են.այդ մասին ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերը քարոզչական նպատակ են հետապնդում։ Հնարավոր է՝ ադրբեջանցիներն ասեն, թե, իբր, պայմանավորվածություն ունեն՝ չնկարահանել խաղաղապահներին, բայց ես էլ կարող եմ պնդել, որ խաղաղապահները միջանցքի փակման առաջին իսկ օրվանից կադրերում երևացել են ու դա խնդիր չի կարող լինել։ Ես այստեղ հստակ դիտավորություն եմ տեսնում՝ ցույց տալ միջազգային հանրությանը, թե, իբր, ճանապարհը բաց է, մարդիկ տեղաշարժվում են։ Մեր խնդիրն էլ իրողությունը ցույց տալն է, իսկ իրողությունն այն է, որ օրվա ընթացքում առավելագույնը 20-25 հոգի է տեղաշարժվում՝ այն էլ պարտադիր երրորդ կողմի ուղեկցությամբ»,-շեշտում է Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ-ը նշում է՝ անգամ հումանիտար ամենասուր խնդիր ունեցող մարդկանց Հայաստան տեղափոխելիս ադրբեջանցիները պարտադրում են, որ մարդիկ անցագրային ստուգում անցնեն։
Լաչինի միջանցքում ապօրինի կերպով դրված անցակետով հարկադրաբար անցնող Արցախի Հանրապետության քաղաքացիները Գեղամ Ստեփանյանի հետ զրույցներում պատմել են այն ծանր ապրումների մասին, որոնք ունեցել են անցագրային ստուգում անցնելիս։
«Մեր քաղաքացիները հոգեբանական, ֆիզիկական ու անվտանգային սպառնալիքների են ենթարկվում։ Նրանց համար նվաստացուցիչ է ադրբեջանական անցակետում կանգնելն ու անցագրային ստուգում անցնելը, բայց այլ ելք այդ մարդիկ չունեն։ Բացառապես անելանելի, հումանիտար ծանր իրավիճակներում հայտնված մարդիկ են ստիպված անցնում այդտեղով։ Ու ամենամտահոգիչն այն է, որ նրանց տվյալները հայտնվում են Ադրբեջանի ձեռքում»,-ասում է Արցախի ՄԻՊ-ը և կրկին շեշտում՝ ադրբեջանական անցակետի առկայությունն Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի վրա, լուրջ սպառնալիք է Արցախի ժողովրդի համար։
Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել ենք Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանին ներկայացրած երկու հայ զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ բժշկական փաստաթղթեր եւ պահման պայմանների մասին մանրամասներ: Այս մասին հաղորդում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:
ՀՀ-ն կներկայացնի իր դիրքորոշումը Ադրբեջանի կողմից տրամադրած տեղեկությունների եւ փաստաթղթերի վերաբերյալ Եվրոպական դատարանի սահմանած ժամկետում՝ մինչեւ ս.թ. հունիսի 16-ը:
Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի որևէ բնակիչ ադրբեջանական ներխուժումից հետո կորցրած տարածքները ետ չի ստացել, «Ազատության» հետ զրույցում պնդեց համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը։ Նա, համագյուղացիների նման, արդեն երեք ամիս է զրկված է իր վարելահողերից։
azatutyun.am-ի փոխանցմամբ՝ մարտի վերջին ադրբեջանական զինուժի հերթական ներխուժումից հետո, Տեղի բնակիչները անակնկալի եկան, երբ բացահայտեցին, որ իրենց ցորենի դաշտերում ադրբեջանցիները խրամատներ են փորել ու դիրքավորվել։
Չնայած մերթ ընդ մերթ հնչող պաշտոնական հավաստիացումներին, թե բարելավում է եղել, ադրբեջանցիները որոշ տեղերում ետ են գնացել, համայնքի բնակիչները պնդում են՝ որևէ մեկը իր վարելահողը ետ չի ստացել. — «Հիմնական մասերը իրանց ձեռն ա։ Հինգ մետր, տասը մետր, հիսուն մետր գնալը հո դա հետ գնալ չի։ 82 հեկտար մի տարածքում ա, 12 թե 13 հեկտար մի տարածքն ա, 7 հեկտար էլ մի մասն ա։ [Իրավիճակը] Նույնն ա։ Ես ինչ տեսել եմ, նույնը մնում ա։ Հիմնական մասերը, որտեղ իրանք առաջից են նստել, ընտեղ էլ մնում են, մի մետր էլ հետ չեն գնացել»։
Անձամբ Զեյնալյանը երկու հեկտար է կորցրել, որտեղ հիմա ադրբեջանցիներն են. — «Բոլորի հողի վրա նստած են… Պրոստը ես որ խոսում եմ, մտածում են իմ հողի համար եմ կռիվ տալիս, չէ։ Դա ամբողջ ժողովրդի հարցն ա»։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Facebook-ի իր էջում տեղադրել է Նիկոլ Փաշինյանի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը եւ նշել, թե այս նկարի էությունը Հայաստանում դեռ չեն հասկանում:
Նա նաեւ գրել է. «Ինչ ենք մենք այստեղ տեսնում՝ քծնող ժպիտ ու արհամարհական սառը հայացք: Շատերը դա ընկալում են որպես եսասիրության բացակայություն, կամ այն բանի փաստում, որ Հայաստանի ղեկավար համարվող անձը փորձում է սիրաշահել Էրդողանին, որ Հայաստանի վտանգները, թեկուզ քծնանքի միջոցով, թեթևացնի:
Իրականում այս նկարն այլ երևույթի խորհրդանիշն է: 2020 թվականի պատերազմից հետո Հարավային Կովկասը ռուսական ազդեցության տարածքից վերածվել է ռուս-թուրքական ազդեցության տարածք, իսկ ՛՛ազդեցության տարածք՛՛ երևույթի հիմնական տարրերից մեկն այն է, որ նման զոնաներում ազդեցություն ունեցող երկրներն են որոշում, թե որ անձերն ու ուժերն են կարող գալ իշխանության, նաև՝ նրանք պետք է իրենց վրա որոշակի պարտավորություններ վերցնեն և այդ պարտավորությունների ընդունման ակտ պետք է կատարվի:
Այս նկարն ուղղակի ցուցադրում է վասալի ու սուզերենի (հենց ամենաուղիղ իմաստով) հանդիպում: Վասալն ընդունում է խաղի կանոնները և ներկա է գտնվում սուզերենի թագադրման արարողությանը:
Վասալներն, իրենց հերթին, վասալության տարբեր աստիճան են ունենում: Այն, որ Էրդողանը հյուրի ցանկը հայտարարելու ժամանակ չի նշում Հայաստանի փոքրիկ դիկտատորի անունը, դա փաստում է նրա վասալության ցածր աստիճանը: Ավելի ցածր, քան մյուսներինն, ում անունները հայտարարվել է, սակայն նաև ընդունում է, որ ինքն էլ է նրա իշխանություն ունենալու երաշխավորը:
Նկարի մարդը գնացել է Էրդողանի մոտ իր իշխանության վկայագիրը (ֆարմանը) հաստատելու համար:
Սա էմոցիոնալ գրառում չէ, սա շատ սառը գլխով իրականության արձանագրում է, որը մեր հասարակությունը դեռևս չի կարողանում ընկալել:
Իսկ հիմա երեկ Թուրքիայում ստեղծված նոր կառավարության մասի հակիրճ՝ ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանն ու նշել.
«Առաջինը. հետախուզության պետ Հաքան Ֆիդանը, ով պատասխանատու էր Թուրքիայի սահմաններից դուրս ռազմական գործողությունների պլանավորման և իրականացման համար` Սիրիայից մինչև Արցախ, նշանակվեց արտաքին գործերի նախարար: Նա նաև Էրդողանի ամենահավանական ժառանգներից և այս նշանակումն էլ հենց այդ տրամաբանության մեջ է: Կասկած չկա, որ Թուրքիան շարունակելու է ագրեսիվ ռազմականացված արտաքին քաղաքականությունը:
Երկրորդ. ընտանիքի և սոցիալական ծառայությունների նոր նախարար է նշանակվել Բելգիայի թուրք Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը:
Նա ժամանակին քաղաքական ակտիվ գործունեություն էր ծավալում Բելգիայում, դարձել էր Բելգիայի խորհրդարանի գլխաշորով առաջին պատգամավորը: Սակայն 2015 թ.-ին նրա բելգիական քաղաքական կարիերան ավարտվեց. նրան հեռացրին բելգիական կուսակցությունից: Պատճառը Հայոց ցեղասպանության մերժումն էր:
Այլ նշանակումներին ևս կանդրադառնամ»:
Տիգրանաշենն «անկլավի» կարգավիճակ չի ունեցել, այն պատմական հայկական գյուղ է և ի սկզբանե կազմել է ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի մասը:
Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․
«Պատմական փաստեր Տիգրանաշենի վերաբերյալ:
Գյուղն «անկլավի» կարգավիճակ չի ունեցել, այն պատմական հայկական գյուղ է և ի սկզբանե կազմել է ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի մասը:
Գյուղն ունեցել է Քարքե անվանումը (Քյարքին ադրբեջանական է):
Տիգարանաշենի անմիջական հարևանությամբ դեպի Նախիջևանի խորքն ընկած տարածքում առկա է ևս մեկ հայկական գյուղ՝ հայկական պատմական Գենուտ գյուղը, որի անվանումն առաջացել է գիհի մշտադալար ծառից, և այն նույնպես կազմել է Խորհրդային Հայաստանի մասը:
Տարիների ընթացքում է գյուղը բաժանվել երկու մասի թյուրքական Ջաֆարլու տոհմի բնակեցման հետևանքով և ստացել Ջաֆարլու և Գյունութ անվանումները:
Օրինակ ՀԽՍՀ 1926թ. քարտեզում գյուղը Հայաստանի մաս է։
Եթե որևէ բնակավայրի մի մասը բնակեցված է ինչ-որ ազգի ներկայացուցիչներով, ավտոմատ չի ենթադրում, որ նշված տարածքը պատկանում է այդ ազգը ներկայացնող պետությանը:
Նույն կերպ Տավուշի պատմական հայկական գյուղերը, օրինակ, Ոսկեպարը, որն ինչպես 1918-1920թթ., այնպես էլ Խորհրդային ժամանակահատվածում, պատկանել է Իջևանի գավառի Բարանայի շրջանին:
«Անկլավային» հարցեր բարձրացնողները կարո՞ղ են ասել` ինչ է լինելու իրենց հայրենի հողում դարեր շարունակ ապրող և արարող մեր հայրենակիցների հետ, մտածե՞լ են նրանց ունեցվածքի ու տարիների վաստակի, կյանքի ու անվտանգության մասին: Ի՞նչ է լինելու մեր երկրի անվտանգության հետ, համայնքների հետ:
Պատմական փաստերի աղավաղումները, Հայրենիքի անվտանգության նկատմամբ մեխանիկական վերաբերմունքը, մարդկանց իրավունքները, պետության անվտանգությունը բացահայտ անտեսող, պատմությունից դասեր չքաղած ու ակնհայտ ոչ մասնագիտական մոտեցումներն են, որ տասնամյակներ շարունակ մեզ զրկել են մեր երկրի և նրա քաղաքացու իրավունքներն ու շահերը պաշտպանելու իրավական հիմքերից՝ վտանգելով անվտանգությունը:
Մեր Հայրենիքի ամեն մասնիկի հետևում մարդկային ճակատագիր է, հայրական տուն, ընտանիք»,-գրել է Թաթոյանը և քարտեզների լուսանկարներ կցել։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է Սյունիքի մարզի Տեղ համայնքում և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում 2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին փաստահավաք աշխատանքների վերաբերյալ արտահերթ զեկույց, որին կարելի է ծանոթանալ այստեղ։
Արտահերթ զեկույցում ներկայացվում են Պաշտպանի գլխավորած աշխատանքային փաստահավաք խմբերի արձանագրած մարդու իրավունքների խախտումները Սյունիքի մարզի Տեղ համայնքում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Վերին և Ներքին Շորժա, Կութ, Նորաբակ, Սոթք և Կուտական բնակավայրերում։
Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային բնակավայրերի անմիջական հարևանությամբ տեղակայված ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար իրականացնում են ագրեսիվ գործողություններ. հաճախակի կրակոցներ են արձակում, լարվածություն առաջացնում բնակչության շրջանում, խաթարում մարդկանց խաղաղ կյանքը, իրականացնում քաղաքացիական բնակչության կյանքը դժվարացնող գործողություններ։
2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ադրբեջանական զինված ուժերը տեղակայվել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի անմիջական հարևանությամբ, բնակիչների տներից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ: Ավելին, ապրիլի 11-ին բնակավայրի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերը դրսևորել են ագրեսիվ վարքագիծ. կրակոցներ են արձակել մոտակա հայկական դիրքերի ուղղությամբ, բնակավայրի հարևանությամբ կիրառել են խոշոր տրամաչափի զենքեր՝ իրական վտանգ ստեղծելով մարդկանց կյանքի ու առողջության համար: Այդ կրակոցների պատճառով զոհվել են քաղաքացիական բնակչությանը պաշտպանող 4 հայ զինծառայողներ, 6-ը՝ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Փաստահավաք աշխատանքներով արձանագրվել է, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային բնակավայրերի ուղղությամբ գործում են նույն նպատակով և նույն ձեռագրով։ Մասնավորապես, զենքի ցուցադրմամբ ահաբեկում են մարդկանց, կրակում են համայնքների հարևանությամբ, գիշերային ժամերին լուսարձակներով թիրախավորում են բնակիչների տների պատուհանները, անօդաչու թռչող սարքեր են կիրառում համայնքների օդային տարածքներում և այլն։
Ադրբեջանական զինված ուժերը խրամատներ են փորել ու տեղակայվել բնակիչներին պատկանող խոտհարքներում, արոտավայրերում, հողատարածքներում՝ թույլ չտալով, որ մարդիկ անխոչընդոտ իրացնեն իրենց սեփականության իրավունքը և դրանով վաստակեն իրենց ապրուստի միջոցը։ Ավելին, ադրբեջանական զինծառայողները գյուղացիների ցանքատարածություններում խրամատներ են փորել, վնասել են ցորենի, գարու արտերը, թույլ չեն տալիս մարդկանց մոտենալ իրենց հողատարածքներին, կրակոցներով ու զենքի ցուցադրմամբ ահաբեկում են բնակիչներին։
Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույցն ուղարկելու է ՀՀ պետական մարմիններին, ինչպես նաև միջազգային կառույցներին:
Մարդասիրական աղետ է կախվել մեր քույրերի, եղբայրների վրա։ Գազ չկա, լույս չկա, բենզին չկա, ուտելիք չկա, օրը ցերեկով ցեղասպանություն է։ Ադրբեջանը կամ պետք է ցեղասպանի Արցախի ժողովրդին, կամ հայաթափի։ Մենք պետք է սատարն կանգնենք մեր պատմական, հայկական Արցախին։ Այսօր վտանգված է նաև Մայր Հայաստանը։
Հայաստանի սահմանադրության պրեամբուլայի մեջ գրված է՝ արտաքին, ներքին քաղաքական պատճառներով ոչ ոք իրավունք չունի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմից ներս։ Ով դա անում է, հայոց հիմնական օրենքին հակառակ է գնում։ Դա անընդունելի է։ Այս մասին նախօրեին ԱՄՆ Գլենդել քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
Նշենք, որ Գլենդելի հայությունն իր դժգոհությունն է արտահայտել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման դեմ։
«Մենք ձեզ հետ հայտնվել ենք վճռական, օրհասական պահին, երբ վտանգված է ամբողջ Արցախ աշխարհն ու Մայր Հայաստանը, մեր ժողովուրդն ու մեր պետականությունը»,- ասել է Սրբազանը։
Նրա խոսքով՝ պետք է արթնացնենք ամբողջ ազգը թմբիրից, անտարբերությունից։
«Այսօր պիտի բռունցքվենք, վաղն ուշ է լինելու։ Այսօր էլ է արդեն ուշ։ Ազգը պիտի արթնանա։ Ինքն իրեն պիտի տեր և պաշտպան կանգնի։ Ով որ պաշտպանվում է, ով որ պայքարում է, նա է հաջողություն ունենում։ Պայքարողին են օգնում, օգնության հասնում։
Ոչ մեկից չնեղանանք՝ պրոարևմտյան, պրոարևելյան ուժեր։ Ամեն պետություն իր շահն ունի։ Մենք բոլորս պիտի լինենք պրոհայկական, հայկական շահը պիտի հետապնդենք, մոռանանք արևելյան, արևմտյան կողմնորոշումները։ Պրոհայկական պիտի լինենք, և վերջ։ Եվ ժողովուրդը պիտի ոտքի կանգնի և պիտի միաբանվենք։ Սրա մեջ է մեր հաջողության գրավականը»,- նշել է Սրբազանը։
Երկրին է մոտենում 300-800 մետր տրամագծով 1994 XD անունն ստացած աստերոիդը, որն իր չափերի պատճառով դասվում է «պոտենցիալ վտանգավոր» աստերոիդների շարքին։ Սակայն անհանգստանալու կարիք չկա․ ինչպես հայտարարել է Մոսկվայի պլանետարիումի մամուլի ծառայությունը, այն ոչ մի վտանգ չի ներկայացնում մեր մոլորակի համար։
1994 XD աստերոիդը Երկրի կողքով կանցնի հունիսի 12-ին՝ Երևանի ժամանակով ժամը 04:53-ին: Այն ընթանում է վայրկյանում 21 կիլոմետր արագությամբ և Երկրին կմոտենա մոտ 3,16 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Այս հեռավորությունը գրեթե ութ անգամ ավելի է, քան Երկրի և Լուսնի միջև ընկած տարածքը:
Մոսկվայի պլանետարիումը բացատրել է, որ օբյեկտը համարվում է պոտենցիալ վտանգավոր, եթե այն հատում է Երկրի ուղեծիրը 7,5 միլիոն կմ-ից պակաս հեռավորության վրա, իսկ օբյեկտի տրամագիծը գերազանցում է 100-150 մետրը։
1994 XD աստերոիդը Արեգակի շուրջ մեկ պտույտ է կատարում 1313 երկրային օրվա ընթացքում և Արեգակից հեռանում է առավելագույնը 609 միլիոն կմ և մոտենում 93 միլիոն կմ։
Վերջերս Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Քեյրնսի օդանավակայանի տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես էր երկնաքարը պայթել երկնքում՝ վառ կանաչ լույսով լուսավորելով գիշերային երկինքը։ Մինչև 1 մետր չափերի երկնաքարը սլացել էր մինչև 150,000 կմ/ժ արագությամբ:
Երկնաքարի ընկնելու մեկ այլ դեպք էր տեղի ունեցել այս տարվա փետրվարի 13-ի գիշերը, երբ Լա Մանշի ուղղությամբ պայթել էր ժամեր առաջ հայտնաբերված երկնաքարը, որի մասերն ընկել էին Լա Մանշի նեղուցը։ Թեև երկնաքարը փոքր էր, այն, այնուամենայնիվ, կարող էր վնասել շենքերը կամ մարդկանց, եթե ընկներ խիտ բնակեցված որևէ վայր։ Գիտնականները համարում են, որ մեր մոլորակի համար պոտենցիալ վտանգ են ներկայացնում 100-140 մետրից ավելի տրամագիծ ունեցող երկնաքարերը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.