29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Լիդիան Արմենիա» ընկերության կողմից տեղի է ունեցել Ամուլսարի ծրագրի տարածքի պահանորդային ծառայություն իրականացնող ընկերության փոփոխություն: Այս մասին հայտարարություն է տարածել «Լիդիան» ընկերությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Լիդիան Արմենիան արդեն երկու տարի շարունակում է ապօրինաբար զրկված լինել իր օրինական տարածք մուտք գործելու հնարավորությունից։ Սակայն Ամուլսարի տարածքում առկա է միլիոնավոր դոլարների գույք և տեխնիկա, և Ընկերությունը հայտնում է իր մտահոգությունը տարածքում գողությունների հիմնավոր կասկածների վերաբերյալ։
Ըստ այդմ՝ Լիդիան Արմենիան սեփական տարածքի և իր գույքի անվտանգության խնդիրը լուծելու համար նպատակահարմար է գտել փոխել պահանորդային ծառայություն իրականացնող ընկերությունը։ Վերջինս լիազորված է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և օրենքի շրջանակներում իրականացնել Ամուլսարի տարածքի պահպանությունը»:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով՝ դժվար է ասել, թե Հայաստանում հրդեհների պատճառն ավելի շատ մարդկային գործոնի՞ հետևանք է, թե՞ բնածին։ Նրա կարծիքով՝ թերևս, երկուսն էլ միմյանց ակնհայտորեն լրացնում են։
«Արդեն պարզ է, որ հրդեհների պատճառը մի կողմից բարձր ջերմաստիճանն է, չնայած այս առումով անձրևները մեզ օգնում են, բայց, իհարկե, մարդկային գործոնն էլ է մեծ։ Մենք իսկապես չենք մտածում մեր գործունեության արդյունքների, հետևանքների մասին, օրինակ՝ ապակյա տարբեր շշեր, նյութեր կարող են գցել անտառում, առանց մտածելու, որ, եթե արևի տակ այն երկար ժամանակ մնա, կարող է դառնալ հրդեհի պատճառ։ Մենք միշտ խոսել ենք այն մասին, որ մեր բնակչության մոտ շատ թույլ է էկոլոգիական մշակույթը։ Հետևաբար՝ ակնհայտ է, որ պետք է բարձրացնել էկոլոգիական կրթության դերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բնապահպանը՝ անդրադառնալով օրերս Խոսրովի արգելոցում և երեկ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած խոշոր հրդեհների պատճառներին։
Ըստ նրա, շատ կարևոր է պահպանվող տարածքներին մեծ ուշադրություն դարձնելը, որոնց դեպքում կրկին քիչ է դրանց կարևորության գիտակցումը, քանի որ այսօր դրանց հետ կապված պատասխանատու են ոչ միայն սերունդների, այլև համաշխարհային հանրության առջև։
«Պահպանվող տարածքներում պահպանվում են նաև էնդեմիկ տեսակներ, որոնք միայն Հայաստանում կան, և վերանալու պարագայում, ամբողջ աշխարհում վերանում են։ Դե, հիմա մեկը կարող է ասել՝ եթե վերանում է, թող վերանա, բայց այստեղ խնդիրն այն է, որ մարդկության մտածելակերպը պետք է փոխվի։ Ինքս անընդհատ գիտական հոդվածներով եմ հանդես գալիս, որ այս կորոնավիրուսը պատահականություն չէ, սա բնության հերթական պատասխանն է մարդկությանը, կարծես մոլորակն արդեն հրաժարվում է մարդկությունից։ Եթե գլոբալ էկոլոգիական մշակույթի վերաբերյալ մարդկության մոտեցումը չփոխվի, ապա հետևանքն աղետալի կլինի։ Հետաքրքրական է, որ այս առումով մենք դիմումներ ու հոդվածներ ենք գրում։ Այնպես որ, այս ամենը գլոբալ խնդիրների փոքրիկ արտացոլումներն են մեզ մոտ»,- հավելեց նա։
Կարինե Դանիելյանը նաև ընդգծեց, որ գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն տարածքները, որտեղ տոկոսային հարաբերությամբ բնական էկոհամակարգը պահպանվել է, այդ տարածքներն ավելի քիչ են ենթարկվում բնական աղետների, և՝ հակառակը։ Այս առումով պահպանվող տարածքները պետք է ընկալվեն՝ որպես աղետներից խուսափելու, ազգային անվտանգության հիմք։
Բնապահպանի կարծիքով, եթե մարդկությունն այս համատեքստում փոխի իր մոտեցումները, ապա հրդեհները կկրճատվեն։
«Ժամանակն է, որպեսզի սկսենք էկոլոգիական կրթությունից։ Այստեղ ինձ զարմացնում է մեր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ուղղակի հակաէկոլոգիական մոտեցումը։ Մենք անընդհատ հարց ենք բարձրացրել, որ գոնե ավագ դպրոցում էկոլոգիայի և կայուն զարգացման հիմունքներ դասավանդվի։ Այդ ծրագիրը մեր կողմից մշակվել է, այն հաստատվել է, սակայն թողնվել է դպրոցների հայեցողությանը՝ ցանկության դեպքում կարող են ընտրել, և՝ հակառակը։ Ես մանկավարժական համալսարանում էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ եմ, կրթում ենք մեր ուսանողներին, պատրաստում ենք լավ մասնագետներ, սակայն նրանք դպրոց մտնելու իրավունք չունեն, որովհետև այդ անվանումով առարկա դպրոցում չկա։ Այս ամենը չտեսնված անհեթեթություն է։ Մեզանում էկոլոգիական սկզբունքներն ընդգրկված են կենսաբանություն, աշխարհագրություն առարկաներում»,- եզրափակեց նա։
Զվարթ Խաչատրյան
Հայաստանում հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 415 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 30-ին հաստատվել է կորոնավիրուսի 25542 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 111 844 վերջին մեկ օրում 1273 նոր թեստավորում :
Փաստացի այս պահին բուժվում է 10904 պացիենտ, նվազել է` 350-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 14048 անձ` վերջին մեկ օրում 751 անձ:
Ընդհանուր առմամբ, 443 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով):
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 147 է:
Պացիենտները եղել են 59 (կին), 74 (տղամարդ), 82 (կին), 43 (տղամարդ), 65 (կին), 80 (կին), 74 (կին), 87 (կին), 73 (կին) և 46 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«124 քննիչ Ծառուկյանի վրա կենտրոնացնելու փոխարեն մի քանիսին «սամավոլկա» տվեք, որ զբաղվեն կորոնավիրուսից մահացած մարդկանց մեղավորներով։
Հայաստանը կորոնավիրուսի վարակակիրների թվով աշխարհի չեմպիոններից է, յուրաքանչյուր օր հարյուրավոր մարդիկ դառնում են վարակակիր ու էդ էլ էն դեպքում, երբ օրական արվում է մոտ 2000 թեսթ: Կարծում եմ ՝ հասկացաք, որ եթե օրական 3000 կամ 4000 թեսթ արվի` վարակակիրների ինչ դաժան թվեր ենք ունենելու: 553 մահ կորոնավիրուսից, բայց դա չի խանգարում, որ առողջապահության նախարարը հպարտ լինի: Փաստորեն, ունենալով կորոնավիրուսային խայտառակ իրավիճակ, տնտեսության ջախջախիչ անկում, Հայաստանի իշխանությունը շարունակում է աննախադեպ հպարտ և վճռական լինել: Բայց, ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարում, այլ քաղաքական այլախոհների և իրենց չծափահարողների դեմ պայքարում: 124 քննիչ միանգամից լծված է Գագիկ Ծառուկյանի դեմ գործ կարկատելու պրոցեսին:
Պետական բյուջեից հսկայական գումարներ են ծախսվում տարբեր ռեյդերի, մեր և մեր հարյուրավոր թիմակիցների վրա 24 ժամ «սլեժկա» կազմակերպելու վրա, պեղելու մադկանց ու նրանցից խուճուճ հարցադրումներով փորձելու իրենց ուզած բառը պոկել: Բայց, դա էլ կապ չունի. կարևորը, իշխանությունը շարունակում է հպարտ լինել, որ մինչ այս պահը կորոնավիրուսից մահացել է ընդամենը 553, այլ ոչ թե մի քանի հազար մարդ: Բայց կարո՞ղ էինք չէ բոլորս մեռնել ու մնային միայն նրանք, ովքեր ընդունում են հեղափոխության արժեքները: Իհարկե կարող էինք: Էդպիսի մի կրոնական աղանդ կար, որի հետևորդները վստահ էին, որ հենց եկավ աշխարհի վերջը, բոլորը նահատակվելու են, իրենցից բացի:
Էնպես որ, սա անվճար PR գաղափար` իրենց բացառիկ ու ընտրյալ լինելու թեզը, օվերտոնի պատուհանի սկզբունքով ծամելու համար:
Իտալիայի վարչապետը շարունակում է կանչվել հարցաքննության` այդ երկրում կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու և ճիշտ ժամանակին անհրաժեշտ քայլեր չանելու համար։ Բազմաթիվ փորձագետներ կանխատեսում են, որ նա կենթարկվի քրեական պատասխանատվության:
Իսկ որ նաև Հայաստանում իր բաժին պատասխանատվությունից որևէ մեկը չի խուսափելու ու դա ընդամենը ժամանակի հարց է, կարծում եմ, անգամ ամենաանհույս ինֆանտիլները ևս չեն կասկածում:
Ու «անպատասխանատու» ժողովրդի վրա մեղքը գցելու շոուները չեն անցնելու: Չկա մարդ, որ դիմակ չկրի և անգամ էս ամենադաժան շոգին ինձ չի հանդիպել անդիմակ քաղաքացի, ինչի համար խոնարհումս մեր հայրենակիցներին:
Առաջարկս շատ պարզ է` էն 124 քննիչին, որ տնից, տեղից, բասեյինից կտրել ու Ծառուկյանի վրա ընտրակաշառքի գործ պեղելու պրոյեկտին եք կցել, մի քանիսին «սամավոլկա» տվեք ու թող էդ քննիչները զբաղվեն, օրինակ, թե իրականում քանի՞ դեպք է եղել, որ հիվանդին շտապօգնության մեքենաները հրաժարվել են տեղափոխել հիվանդանոց ու մարդիկ մահացել են, թող զբաղվեն, թե ինչու՞, երբ մարդիկ էին մեռնում, իշխանությունը հրաժարվում էր օգտագործել կոնկրետ հիվանդանոցների ռեսուրսը, թող զբաղվեն, թե հենց հիմա ի՞նչ է կատարվում տնային պայմաններում բուժվող հիվանդների հետ, որոնց բացի պարետատան մեկ զանգից, որը ֆիքսում է հիվանդների վարակված լինելու փաստը, էդ մարդկանցով որևէ մեկը հետո ընդհանրապես հետաքրքրվու՞մ է, թե` ոչ:
Թող զբաղվեն, թե ինչի՞ վրա են ծախսվում COVID-19 հիմնադրամի գումարները, երբ տնային պայմաններում բուժվող մեր հարյուրավոր հայրենակիցներ բավականին թանկարժեք դեղերի գումարների խնդիր ունեն: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մի օր պիտի տրվեն, ու որևէ մեկդ էդ հարցերի պատասխաններից ու իր բաժին պատասխանատվությունից չի խուսափելու, եթե անգամ մինչև դեկտեմբեր, ինչպես սպառնում են, երկարաձգեն արտակարգ դրությունը:
Հա, էսօր մի թեթև էլ անդրադառնամ պոնչիկ թխող, զոնտիկ պահող ու նրանց ընկեր խոշոր գործարարների, ովքեր իշխանության հրահանգով իրենց աշխատողներին, ըստ օդում կախված հավաստի լուրերի, աշխատանքից հեռացնելու սպառնալիքով ստիպում են մեր դեմ անբարո գրառումներ անել:
Ուրեմն իմացեք պոնչիկ թխողներ ու զոնտիկ պահողներ, որ բոլոր իշխանությունների ստրկահպատակն եք եղել, ձեր հավաքական համույթին չի փրկելու անգամ մեզ մոտ գործուղված ձեր եվնուխների լացը, թե այլ տարբերակ չունեք ու պարզապես այս իշխանության պատանդն եք: Դուք վաղուց արդեն տառապում եք պատանդներին բնորոշ ստոկհոլմյան սինդրոմով ու ձեր արած այլանդակություններին կանդրադառնամ առանձին: Էսօր էսքանը ձեր մասին»:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հունիսի 26-ին, Գյանջիրով Հովհանյանի մահվան հանգամանքները որպես սպանություն որակելու գործով դատական նիստին ամբաստանյալ Նարեկ Ավետիսյանը չի ներկայացել պատճառաբանելով, որ վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին 4 հայտնեց տուժող կողմի ներկայացուցիչ, մահացածի դուստրը` Գայանե Հովհանյանը:
«Դատական նիստը կայացավ, բայց նիստին չներկայացավ ամբաստանյալ Նարեկ Ավետիսյանը, նախորդ նիստին կրկին չներկայացված իբրև թե հիվանդ է, վարակված կորոնավիրուսով: Բայց նա անամոթաբար ստում է, քանի որ նիստի օրն էլ, նրա նախորդ օրն էլ իմ տան շրջակայքում առանց դիմակ տեսել եմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թեւանյանի հետ անցնելուց»,- ասաց նա:
Նշենք, որ 6 տարի առաջ ծառից կախված հայտնաբերված Արարատ քաղաքի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի գործով մինչ այժմ դատաքննություն է ընթանում: Չնայած որ Արարատի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանին ծառից պարանով կախված են հայտնաբերել, դուստրը`Գայանեն, վստահ է՝ կատարվածը սպանություն է: Գյանջիրով Հովհանյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանք է առաջադրվել Նարեկ Ավետիսյանին:
Համաճարակը պրոբլեմ է հիվանդների առկայությամբ. Եթե չկա հիվանդ, բայց ինչ-որ վիրուս տարածվում է, մեզ դա ամենեւին հետաքրքիր չէ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնեց բժիշկ Հայկ Մանասյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը:
«Բոլորը գիտեն, որ վարակակիրների թիվը շատ ավելի մեծ է, քան այն թիվը, որը հայտնաբերում է առողջապահական համակարգը:
Առողջապահական համակարգը արձանագրել է 759 նոր դեպք, բայց բոլորս գիտենք, որ մի 3-4 հազար նոր դեպք կա: Հիմա եթե այդ 759 դեպքը իրական թիվը չի, դուք էդ թվի վրա ի՞նչն եք որոշում: Այո, եթե կրկնակի շատ թեստ անենք, միգուցե ավելի շատ վարակակիր գտնենք, բայց մեր խնդիրը վարակակիրնե՞րն են: Իհարկե ոչ:
Մեր խնդիրը հիվանդ մարդիկ են, որոնք ունեն թոքաբորբ եւ կարիք ունեն բուժման կամ տնային պայմաններում՝ ամբոլատոր բուժում, կամ հիվանդանոցային պայմաններում՝ ստացիոնար բուժում»,-ասաց Հայկ Մանասյանը:
Նա կարեւոր համարեց տարբերակել վարակակիրը՝ հիվանդից: վարակակիրը, ըստ նրա այն մարդն է, որ ունի վիրուս, բայց չունի ախտանշաններ, իսկ հիվանդն ունի վիրուս եւ ունի թոքաբորբ ու բուժման կարիք ունի:
«Բուժման կարիք ունեցողները 10360-10980-ի սահմանում են, 11 օր է Հայաստանում հիվանդ մարդիկ 10500-ի շուրջ են, իսկ այս քանակը չի աճում»,-ասաց նա՝ հավելելով, որ օրինակ, 11 օր առաջ, հունիսի 10-ից այդ թվերը աճել են՝ ամեն օր 300-400 հոգով՝ 8 հազարից հասնելով 10 հազարի:
«Մայիսի 7-ին մենք ունեինք 1600 բուժման կարիք ունեցող մարդ: Այդ թիվը աճել է, հասել է մոտ 10500-ի ու արդեն 11 օր կանգնած է այդ թիվը: Ենթադրենք այսօր կա 3 հազար նոր վարակակիր, եւ դրանցից 700 մոտ է հայտնաբերվել վարակը: Այդ 700-ից 300-ն ունեն բուժման կարիք, մնացածը չունեն ոչ մի բանի կարիք:
Իրականում Հայաստանում մի քանի հազար նոր դեպք կա, բայց այդ մի քանի հազարը պրակտիկորեն առողջ մարդիկ են: Նրանք վարակակիրների 80 տոկոսն են եւ միայն 20 տոկոսը կամ գուցե ավելի քիչ տոկոսը կարիք ունի հիվանդանոցային բուժման: Հիվանդների թիվը Հայաստանում կայուն է»,-ասաց նա:
Անդրադառնալով մահերի թվին՝ Հայկ Մանասյանն ասաց, որ այդ թիվը դեռեւս աճելու է, քանի որ թեեւ 11 օր ունենք կայունացում, համաճարակը «լռվել» է, բայց ամեն դեպքում 10500 պացիենտը դա բարձր թիվ է: Նրա խոսքով, այսօրվա մահերը 2-3 շաբաթ առաջ ընդունված հիվանդներն են, երբ բուժվող հիվանդների թիվը 8500 էր: Իսկ այսօրվա հիվանդներից մահերը կլինեն 2-3 շաբաթ անց, հետեւաբար, մահերն աճելու են:
Բժիշկը նշեց, որ որոշիչ չէ հաշվարկել, թե արված թեստերի քանի տոկոսն է դրական. «Տեսեք, ենթադրենք 10 թեստ եմ անում եւ անում եմ մի ընտանիքի շրջանակներում, մեծ է հավանականությունը, որ 10 թեստից 7-ը դրական լինի: Իսկ եթե տարբեր, իրար հետ կապ չունեցող անցանց եմ թէեստ անում, ապա 2-3-ը կարող է գալ դրական, ոչ թե 7-ը: Սա նրանց համար, ովքեր տոկոսով են որոշում, թե երկու հազար թեստից քանիսն է դրական եղել, քանի որ դա էլ ոչինչ չի որոշում, քանի որ մանիպուլյատիվ է եւ դրա միջոցով կարելի է ստանալ ցանկացած թիվ, առանց նկարելու, այլ՝ հետազոտվողների շրջանակը ընտրելով»,-ասաց նա:
Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 27-ին հաստատվել է կորոնավիրուսի 23909 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 107 108:
Փաստացի այս պահին բուժվում է 10445 պացիենտ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 12911 անձ` վերջին մեկ օրում 762 անձ:
Ընդհանուր առմամբ, 421 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):
«Պացիենտները եղել են 70 (տղամարդ), 83 (կին), 64 (կին), 81 (տղամարդ), 72 (տղամարդ), 60 (տղամարդ), 97 (կին), 81 (տղամարդ), 89 (կին) և 60 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանում հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 759 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 26-ին հաստատվել է կորոնավիրուսի 23247 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 105 046 (մեկ օրում արվել է 2310 թեստավորում):
Փաստացի այս պահին բուժվում է 10557 (պակասել է 68-ով)։
Վերջին տվյալներով ապաքինվել է 12149 անձ` վերջին մեկ օրում 814 անձ:
Ընդհանուր առմամբ, 410 պացիենտ մահացել է (ավելացել է 13-ով):
Պացիենտները եղել են 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 62 (կին), 64 (տղամարդ), 48 (տղամարդ), 53 (տղամարդ), 70 (տղամարդ), 64 (տղամարդ), 64 (տղամարդ), 55 (տղամարդ), 51 (տղամարդ), 89 (կին) և 88 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Առողջապահության նախարարությունը օրենսդրական փաթեթ է մշակում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։ Տեղեկությունը հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Սպասվող օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ ՀՀ բոլոր բուժհաստատությունների կառավարումը արտակարգ դրության ժամանակ կփոխանցվի առողջապահության նախարարությանը, նույնիսկ մասնավոր բուժհիմնարկներինը:
Նախարարությունը իրավունք կունենանա նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք կենթարկվեն նախարարությանը և կկատարեն նախարարի ցուցումները:
Հիմնավորելով օրենսդրական նոր նախաձեռնությունը՝ նախարարությունը հիշեցնում է, որ նմանատիպ կարգավորում նախատեսված է նաև ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 11-րդ հոդվածով:
Օրենսդրական փաթեթը հաջորդ շաբաթ նախատեսվում է ներկայացնել Ազգային ժողով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.