23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս տարվա առաջին 11 ամիսներին օդային ճանապարհով ՀՀ–ից մեկնած անձանց թիվը մոտ 22 հազարով գերազանցել է վերադարձածների թվին: Անցած տարվա համեմատ՝ մեկնածների և ժամանածների բացասական սալդոն ավելացել է ավելի քան 27 անգամ:
Անցած տարվա առաջին 11 ամիսներին, ըստ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության հրապարակած պաշտոնական ցուցանիշների, բացասական սալդոն ընդամենը 7 հազար 8 հարյուր էր: Օդային և ցամաքային ճանապարհներով Հայաստանից մեկնածների և Հայաստան ժամանածների ընդհանուր թիվը, որը որոշակի պատկերացումներ է տալիս արտագաղթի մասշտաբների մասին, կհրապարակվի միայն հաջորդ տարվա հունվարին: Վերջին տարիներին հաստատված տխուր ավանդույթի համաձայն, տարեկան Հայաստանից անվերադարձ հեռանում է 30-40 հազար մարդ մոտ 20 խոշոր գյուղի կամ Կապանի պես քաղաքի բնակչություն:
Հայկական Ժամանակ
Հովիկ Աբրահամյանը բավականին անհանգստացած է գնաճի ահավոր տեմպերից և «օրիգինալ»՝ ոչ շուկայական մեթոդներով փորձում է կանխել դրամ-դոլար տատանման արդյունքում արդեն իսկ ահռելի չափերի հասած գնաճը։ Նա իր մոտ է կանչում գործարարներին, հորդորում-պահանջում չբարձրացնել ապրանքների գները, Ամանորի նախաշեմին չբորբոքել առանց այն էլ համբերության բաժակը լցված ժողովրդի զայրույթը։ Հորդորը հատկապես վերաբերել է կաթնամթերք արտադրողներին, ինչն էլ առաջացրել է վերջիններիս խոր դժգոհությունը, քանզի իրենք առանց այդ էլ սկսել են աշխատել չնչին շահույթով:
Հրապարակ
Գյումրիում թիվ մեկ թեման այս օրերին Ծառուկյանի դեկտեմբերի 8-ի այցն է եւ հատկապես դրա գումարային կողմը: Իսկ գլխավոր ինտրիգն այն է, թե ինչպես են բաժանվելու Ծառուկյանի տված միլիոնները:
Գագիկ Ծառուկյանը գնացել էր Գյումրի ոչ թե երկրաշարժի տարելիցի, այլ ԲՀԿ-ական ռեկտոր ունեցող մանկավարժական ինստիտուտի 80-ամյակի կապակցությամբ: Բայց սրա վրա մարդիկ այնքան էլ չեն սևեռվում: Ի տարբերություն իշխանական վերնախավի, նա, թեկուզ մեկ օր ուշացումով, գոնե երևաց:
Իհարկե, բոլորին հետաքրքրում է ԲՀԿ առաջնորդի բերած 45 մլն դրամը, որը նա հանձնել է քաղաքապետին՝ անապահովներին բաժանելու համար: Գյումրեցիներն անմիջապես զուգահեռներ անցկացրին գունավոր շատրվանների արժեքի հետ: Մոտավորապես այդքան՝ 40 մլն դրամ, Սամվել Բալասանյանը ծախսել էր Վարդանանց հրապարակի շատրվանները վերականգնելու նպատակով: Այն ժամանակ, հոկտեմբերին, մարդիկ, տեսնելով նոր շատրվանները, կասկածեցին, որ դրանք 40 մլն արժեն, մանավանդ, որ դրանք վերականգնողը Սամվել Բալասանյանի դասարանցու՝ Մկրտիչ Նալչաջյանի կազմակերպությունն էր:
Փարատելով համաքաղաքացիների կասկածները, Բալասանյանն իր ասուլիսում հայտնեց, որ շատրվանները լավ էլ պարում են. «Կարո՞ղ է մտածում եք, որ շալախո պիտի պարեն»: Բայց գյումրեցիները չհանգստացան: Շատրվանների վրա 40 մլն դրամ ծախսելը քաղաքում ընկալվեց որպես անհարկի ճոխություն, և հիմա մարդիկ ուզում են հասկանալ, թե ինչու է Ծառուկյանն աղքատների համար նախատեսված փողերը տվել քաղաքապետին, որն այնքան փող ունի, որ չգիտի, թե ինչպես և ինչի համար ծախսի: Կամ ինչո՞ւ է անհայտ չափի գումար տալիս իր կուսակից Մարտունիկին՝ «Գազելի» վթարից տուժածներին և մահացածների ընտանիքներին բաժանելու համար:
Մարտուն Գրիգորյանի կերպարը չի ասոցացվում բարեգործության հետ: «Լավ է, առիթ եղավ, որ գնա տեսնի «Գազելի» մարդկանց»,- ասում են գյումրեցիները և հիշեցնում, թե ինչպես ԲՀԿ շտաբը, որը 2011 թվականին հանդիսավորությամբ և Ծառուկյանի ու Մարտուն Գրիգորյանի պապի մասնակցությամբ բացվեց Խրիմյան Հայրիկ փողոցում (ի դեպ, իր պապին Մարտունիկն այդ օրը հատուկ էր ներկայացրել), 2012 թվականի ԱԺ ընտրություններից հետո վերածվեց «Վիագրա» շոու-ակումբի: Բացի դա, շատերը հիշում են, որ անցյալ տարի այս ժամանակ Ծառուկյանը, որպես ամանորյա նվեր, 60 մլն դրամ էր բերել Գյումրի՝ տնակներում բնակվող 3 հազար ընտանիքներին հանձնելու համար, բայց ոչ բոլորին էր գումարը հասել, և մեծ աղմուկ բարձրացավ: Այն ժամանակ քաղաքապետի հասցեին մեղադրանքներ հնչեցին, որ առաջինը Ծառուկյանի փողերից հասավ քաղաքապետարանի աշխատողների ծանոթներին, որ «ճիշտ» մարդիկ չեն փողերն ստանում: «Երբ որ այդ աղմուկը բարձրացավ, Բալասանյանն ստիպված եղավ իր միջոցներից ավելացնել գումարը, և ոչ թե 3 հազար տնակավոր գումարային օգնություն ստացան, այլ ավելի, յուրաքանչյուրին տրվեց 20 հազարական դրամ»,- պատմում է «Շիրակ» կենտրոնի տնօրեն Վահան Թումասյանը, որը մասնագիտացել է սոցիալական հարցերում, յուրաքանչյուր անապահով համաքաղաքացու անուն-ազգանունով, հասցեով կամ տնակի համարով գիտի:
Այս տարի էլ կենտրոնը 200 ընտանիքի փայտ է բաժանել և այժմ կազմում է երեխաներին բաժանվելիք սննդի և ամանորյա նվերների ցուցակները: Հարցին, թե ի՞նչ է կարծում, այս անգամ ինչպե՞ս պետք է Ծառուկյանի փողերը բաժանեն, որ կռիվ չլինի, Վահան Թումասյանը պատասխանեց. «Ես կողմ եմ, որ գումարները բաժանվեն ոչ թե տնակների բնակիչներին, այլ անապահովներին: Տնակ կա, որ տնից լավն է: Նախկին հանրակացարանների շենքերում ավելի վատ են ապրում, քան որոշ տնակներում: Տնակ կա, որ «Ֆոլկսվագեն» կամ «Ջիպ» է կանգնած առաջը, կամ տերերը «դաչա» են ստացել տնակից: Կարծում եմ, որ նույն ձևով չի կարելի բաժանել օգնության գումարները: Ճիշտ կլինի, որ սահմանափակեն դրանք ստացողների թիվը, տան, ասենք, 1500 մարդու: Այդ դեպքում յուրաքանչյուրը 30-40 հազար դրամ կստանա և կկարողանա հարց լուծել: Ամեն դեպքում, լավ է, որ քաղաք գումար է գալիս: Նախկինում միայն հանում էին, իսկ հիմա նաև գալիս է: Բալասանյանի ժամանակ դժգոհողները շատ են, բայց սա նաև դեմոկրատիայի հետևանքն է, որ մարդիկ չեն վախենում իրենց կարծիքն արտահայտել, իսկ դժգոհներ միշտ էլ կլինեն: Հիմա եթե մեկին հանկարծ գումար չտաս, չեն լռի, անմիջապես կբողոքեն:
Հրապարակ
Տոն Սուրբ Աստվածածնի հղության Աննայից
Նույն օրերին Մարիամը ճանապարհ ընկնելով շտապ գնաց Հուդայի լեռնային շրջանի քաղաքներից մեկը: Այնտեղ Զաքարիայի տուն մտնելով՝ Եղիսաբեթին ողջույն տվեց: Երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, երեխան շարժվեց իր որովայնում, և Եղիսաբեթը, Սուրբ Հոգուց ներշնչված, բարձրաձայն ասաց.
-Օրհնյա~լ ես դու կանանց մեջ, և օրհնյա~լ է այն զավակը, որ կրում ես քո որովայնում: Ինչպիսի~ երջանկություն, որ իմ Տիրոջ մայրն այցելում է ինձ, որովհետև երբ քո ողջույնը լսեցի, երեխաս ուրախությամբ շարժվեց իմ որովայնում: Երանի~ քեզ , որ հավատացիր, որովհետև Աստծու կողմից քեզ ասվածները պիտի կատարվեն:
(Ղուկասի ավետարան 1:39-45)
Բոլորդ էլ Աստծու որդիներ եղաք՝ հավատալով Հիսուս Քրիստոսին: Մի անգամ որ Քրիստոսին միանալով մկրտվեցիք, այսուհետև Քրիստոսն է, որ ապրում է ձեր մեջ:
(Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին 3:26-27)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի նախկին հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանը, 2012 թ. դեկտեմբերից մինչև 2013թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, ուրիշի զգալի չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ, կատարողական վարույթներով դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվին վճարելու, ապա պահանջատերերին փոխանցելու համար մի շարք պարտապաններից գանձել է տարբեր չափերի գումարներ:
Նախկին հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանը նրանց տվել է իր ստորագրությամբ և ԴԱՀԿ կնիքով կնքված անդորրագրեր, սակայն գումարները ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին չի վճարել, այլ պաշտոնեական դիրքն օգտագործելով` յուրացրել է:
Նախաքննական մարմինը հիմնավոր կասկածներ ունի, որ նախկին հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանի գործողություններից հնարավոր է տուժած լինեն նաև այլ քաղաքացիներ, ովքեր կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն կամ զանգահարել 011 900 055 հեռախոսահամարով:
Նախաքննությունը շարունակվում է:
Այսօր Ծիծեռնակաբերդի hուշահամալիրում անցկացվեց առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառման մեկնարկից առաջ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ երթով շարժվել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, ծաղպեսակ դրել զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
Ծառայության 16 նորանշանակ հարկադիր կատարողներ երդվեցին հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտականությունները:
Շնորհավորելով ծառայության նոր աշխատակիցներին` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ կարճ ժամանակահատվածում նրանք հունի մեջ կմտնեն ու արժանապատվորեն կծառայեն մեր պետությանն ու ժողովրդին:
” Այս Սուրբ վայրում երդվելն էլ ավելի պարտավորեցնող է: Դուք պատիվ ունեք ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, կրելու եք ուսադիրներ, ինչը մեծ պատիվ է յուրաքանչյուրիս համար: Ուսադիրը պարտավորեցնում է հատուկ վերաբերմունք ունենալ մեր պետության և քաղաքացու նկատմամբ, դուք պետք է սպային արժանի վարվելակերպով կարողանաք վայելել քաղաքացու հարգանքը: Յուրաքանչյուրիդ վերաբերմունքը և շփումը քաղաքացիների հետ կարծիք է ձևավորելու Ծառայության մասին: Արդեն պետական ծառայողներ եք, ինքներդ եք ընտրել այդ ճանապարհը, որը պետք է անցնեք գլուխներդ բարձր պահած: Վստահ եմ, որ կարճ ժամանակահատվածում կինտեգրվեք մեր ընտանիքին՝ Հարկադիր կատարման ծառայությանը, և այն բոլոր խնդիրները, որոնք դրված են պետության կողմից մեր ուսերին, կարողանանք շարունակել հավուր պատշաճի իրականացնել: Այսիքն՝ ձեզանից յուրաքանչյուրը որպես մեծ ընտանիքի անդամ պետք է կարողանա իր ուսերին կրել ընդհանուրի բեռը: Շնորհավորում եմ և ցանկանում, որ դուք կարճ ժամանակահատվածում կարողանաք հասկանալ այն լրջությունը, որ պետք է ունենա պետական ծառայողը՝ սպան,- ասաց Միհրան Պողոսյանը՝ մաղթելով նրանց վճռականություն և քաղաքացիական ու մասնագիտական պարտքի զգացում կատարվող աշխատանքներում:
Երդման արարողության ժամանակ նորանշանակ սպաներին հանձնվեցին ծառայողական վկայականներ:
Այսօր՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում ՔՀԿ-ների Հակակոռուպցիոն Կոալիցիայի հետ համատեղ իրականացրել է ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխություն: Միջոցառմանը մեկնարկը տրվեց հակակոռուպցիոն ֆլեշ մոբով. մի խումբ երիտասարդներ կոռուպցիայի դեմ պայքարի կոչ արեցին ներկաներին, ամփոփելով ֆլեշ մոբը՝ օրվա կարգախոսով:
«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյան ողջույնի խոսքում նշեց, որ ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոռուպցիայի կոալիցիան և հակակոռուպցիոն ցանցը, որը բաղկացած է շուրջ 350 հանրային խմբերից` աշխարհի տարբեր երկրների, կոչ է անում կառավարություններին լուրջ վերաբերել կոռուպցիայի դեմ պայքարին:
«2014 թվականը կոռուպցիայի դեմ պայքարում շատ կարևոր տարի էր, մենք նոր փուլ ենք անցնում, մշակում ենք նոր ռազմավարություն, մշակում ենք նոր հակակոռուպցիոն մարմնի կոնցեպցիա և հաստատելու ենք այդ մարմինը այս տարի»,-իր խոսքում նշեց ՀՀ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա Նավարոն իր խոսքում ընդգծեց ԵՄ պատրաստակամությունը ներդրում ունենալու Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում:
Ողջույնի խոսքերին հաջորդեց ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխությունը:
Հակակոռուպցիոն մրցանակները սահմանված էին 3 անվանակարգերում` տարվա քաղաքացի, լրագրող և քաղաքացիական հասարակության կազմակերպություն: Խախտված իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ ցուցաբերելու համար «Տարվա քաղաքացի» հակակոռուպցիոն մրցանակին արժանացավ Հրաչյա Ավետիսյանը: Կոռուպցիոն երևույթներ պարունակող խնդիրների մասին բարձրաձայնելու համար «Տարվա լրագրող» հակակոռուպցիոն մրցանակին արժանացան «Արմնյուզ» հեռուստաընկերության «Արմքոմեդի» նախագծի «Ռևիզոր» էջի լրագրողներ Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը, Մհեր Խաչատրյանը:
Փաստաբանների իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ ցուցաբերելու համար «Տարվա քաղաքացիական հասարակության կազմակերպություն» հակակոռուպցիոն մրցանակը հանձնվեց ՀՀ Փաստաբանների պալատին:
news.am
ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կազմել է 455.08 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.58 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 561.84 դրամ (աճել է 7.12 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 711.84 դրամ (աճել է 6.48 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.40 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 237.9 դրամ, ոսկին՝ 17,454.97 դրամ, պլատինը՝ 18,010.96 դրամ:
Դեկտեմբերի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
news.am
Բրյուսելի «Սոլվեյ» թագավորական գրադարանում, նոյեմբերի 8-ին, տեղի է ունեցել հայկական գինիների համտես։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Բելգիայի Թագավորությունում ՀՀ Արտակարգ և Լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը:
Միջոցառումը կազմակերպվել է Արդյունաբերության զարգացման հիմնադրամի և Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ` ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցչության աջակցությամբ։
Միջոցառման նպատակն էր խթանել հայկական գինեգործության ոլորտի զարգացումը, նպաստել ԵՄ շուկայում հայկական գինգեգործական ոլորտի ճանաչելիության բարձրացմանը, խթանել դեպի ԵՄ շուկա արտահանման ծավալների աճը, ինչպես նաև բացահայտել նոր գործընկերներ:
Հայկական գինիների համտեսին հրավիրված էին շուրջ 100 ներկայացուցիչներ խոշոր առեւտրային ցանցերի, գինու ներմուծմամբ և վաճառքով զբաղվող կազմակերպությունների և ռեստորանային բիզնեսի, ինչպես նաև գինեգործության ոլորտը լուսաբանող հայտնի լրագրողներ և սոմելիեներ։
Համտեսին ներկայացված էին հայկական գինեգործական ոլորտի 14 ընկերությունների (Զորահ Վայնս, ՄԱՊ, Մարան, Մեծ Սյունիք, Ոսկեվազի գինու գործարան, Արմենիա Վայն, Էդվագ Գրուպ, Անուշ-1, Վայք Գրուպ, Վայն Հաուս, Վան Արդի, Օլդ Բրիջ, Գոլդեն Գրեյփ ԱրմԱս, Սեմինա Քոնսալթինգ) կարմիր և սպիտակ տեսակների լավագույն գինիները: Բացի գինիներից այցելուները կարող էին համտեսել նաև հայկական լավաշը, պանիրը և քաղցրավենիքը։
Համտեսի ընթացքում ներկայացվել է հայկական գինեգործության պատմությունը, հարուստ ավանդույթները և Հայաստանում գինեգործության ներկա վիճակը: Հայկական գինիների վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնել ոլորտում հայտնի սոմելիեները։
Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կառավարության կողմից հատատված պետական աջակցության ծրագրի շրջանակներում։
news.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.