29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Սկսում ենք կենսաթոշակների նշանակման գործընթացների վերակազմակերպումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ոլորտում բարեփոխումներ իրականացվելու նպատակով Կառավարության գործունեության ծրագրում ամրագրվել են կոնկրետ միջոցառումներ, այդ թվում կառուցվածքային փոփոխություններ:
Ներկայումս կենսաթոշակ, նպաստ եւ սոցիալական ծրագրերով նախատեսված մի շարք դրամական վճարների նշանակման եւ վճարման գործառույթերն իրականացնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության 51 տարածքային բաժինները։ Նույն մարմինն իրականացնում է թե´ դիմումների ընդունման, խորհրդատվության տրամադրումը, թե´ բուն մասնագիտական գործառույթը՝ կենսաթոշակների նշանակման եւ վճարման վերաբերյալ որոշումների կայացումը։
Այս գործընթացը խնդրահարույց է մի քանի պատճառով․
– տարածքային բաժնի աշխատակիցը անձամբ սպասարկում է քաղաքացուն, միաժամանակ իրականացնելով որոշման կայացման գործառույթ, ինչը տարբեր հմտություններ պահանջող աշխատանք է ենթադրում, հետեւաբար նաեւ հավելյալ ժամանակ եւ ռեսուրսներ է խլում,
– որոշումներ ընդունող անձնակազմի եւ շահառուների միջեւ շփումը ռիսկային է կայացվող որոշումների օբյեկտիվության տեսանկյունից,
– հնարավոր ռիսկերի առկայությունը բացասաբար է ազդում համակարգի հանդեպ քաղաքացիերի վստահության վրա:
Ինչ ենք նախատեսվում իրականացնել
Օգոստոսի մեկից կիրականացվի բարեփոխումների առաջին փուլը, որը կմեկնարկի մայրաքաղաքում.
– Երեւանում ամբողջությամբ կվերակազմակերպվեն Ծառայության տարածքային բաժինները եւ դրանց փոխարեն կձեւավորվեն սպասարկման եւ նշանակման վարչություններ՝ իրենց բաժիններով (back office, front office):
– Սպասարկման վարչության 10 բաժիններին կվերապահվեն միայն քաղաքացիներին սպասարկելու, դիմումներ ընդունելու, խորհրդատվություն մատուցելու գործառույթները, ինչը հնարավորություն կտա բարելավելու քաղաքացիների սպասարկման գործընթացը։
– Նշանակման վարչության 5 բաժինները կենտրոնացված կարգով կիրականացնեն բացառապես դիմումների մշակման եւ որոշումների կայացման գործառույթներ, ինչի շնորհիվ պատասխանատուները կկենտրոնանա միայն թոշակի նշանակման գորընթացի վրա, որի արդյունքում կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը։
– Ներդրված նոր ծրագրային ապահովման շնորհիվ դիմումները աշխատակիցների միջեւ կբաշխվեն պատահականության սկզբունքով, բացառելով կենսաթոշակ նշանակող մասնագետների եւ քաղաքացիների շփումը:
-Արդյունքում կբարձրանա որոշումների կայացման օբյեկտիվությունը, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։
-Կենսաթոշակի նշանակման գործընթացում մարդկային գործոնի նվազման պարագայում կբարելավվի համակարգի թափանցիկությունը եւ կավելանա համակարգի հանդեպ քաղաքացիների վստահությունը։
Սպասարկման բաժինները կշարունակեն գործել իրենց նախկին տեղակայման վայրերում, իսկ Նշանակման բաժիններն առանձին կենտրոնացված գրասենյակում։
Բարեփոխման հաջորդ փուլը կիրականացվի մարզերում՝ մինչեւ տարեվերջ»։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 6-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28936 դեպք, որոնցից 16302-ն` առողջացած, 491-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11984 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 123815 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 330 նոր դեպք և 162 առողջացած։
Մահվան 7 դեպքերի վերաբերյալ հաղորդվում է, որ պացիենտները եղել են 72 (կին), 64 (տղամարդ), 71(տղամարդ), 72 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 159 է:
Ուզում եմ միանշանակ փաստել, որ ես՝ որպես Հայաստանի Հանրապետության ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքացի, կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ, վերջերս Հայաստանում տեղի է ունենում հակառուսական տրամադրությունների արհեստական սրացում, որոնք մեր երկրում ակտիվորեն իրագործվում են հակահայկական և հակապետական ուժերի ակտիվ ջանքերով: Այդ ուժերի վերջնական նպատակակետն է մեր երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի խզումը:
Որպես օրինակ՝ հարկ է նշել, որ հայ հասարակության մեջ ներմուծվում է այն թեզը, որ անհրաժեշտ է վերանայել Ռուսաստանի հետ ռազմական համաձայնագիրը, ինչը կհանգեցնի ռուսական 102-րդ ռազմական բազայի մեր երկրից դուրս բերմանը: Կարծում եմ՝ բոլորս քաջ գիտակցում ենք, որ սա ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի երազանքն է, որոնք անդադար սպառնում են մեզ պատերազմով և ոչնչացմամբ, այլ նաև պարարարտ հող է ստեղծում ամբողջ տարածաշրջանում առանց այդ էլ փխրուն խաղաղությունը պայթեցնելու համար:
Ուզում եմ միանշանակ փաստել, որ ես՝ որպես Հայաստանի Հանրապետության ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքացի, կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները: Վստահ եմ, որ Հայաստանի զարգացման և մեր երկրի անվտանգության ու անկախության ամրապնդման համար մենք պետք է է՛լ ավելի խորացնենք և ամրապնդենք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները՝ փոխադարձ հարգանքի և եղբայրական դարավոր հարաբերությունների հիման վրա՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլ քաղաքական, տնտեսական, ռազմական ձևաչափերով, որոնք փոխշահավետ կլինեն մեր երկու ժողովուրդների համար:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս:
Հարգանքներով ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան»։
Այսօր ենք տեղեկացել, որ տատիկիս դին հուղարկավորել են Նոր Հաճն քաղաքում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարիամ Մալխասյանը, որն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ահազանգել էր, որ հունիսի 29- ի առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, սակայն տատիկի դին մինչ այդ պահը իրենք չեն կարողացել գտնել։
«Դեռ մանրամասների չեմ տիրապետում, որովհետև եղբորս են զանգել, նա էլ երկու բառով զանգեց, արագ ինձ փոխանցեց։ Մենք չգիտենք, թե ովքեր են հուղարկավորել մեր տատիկին, մենք միայն գիտենք այն, որ հուղարկավորել են։ Ոստիկանությունից մեզ կասեն հետագա անելիքներն ու գործողություններ»,– ասաց նա։
Նշենք, որ երեկ՝ հուլիսի 1-ին, Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էլ Մարիամ Մալխասյանի կողմից իրեն ուղղված նամակը, որում Մարիամը պատմել էր, որ կորոնավիրուսից մահացած իր տատիկի դին չեն կարողանում գտնել։
Մարիամ Մալխասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր տատիկը՝ Կարապետյան Սոնիկը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մոտ 2 շաբաթ առաջ։
«Գյումրու կենտրոնում երեք օր մնաց, դրանից հետո տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսվաորիչ հիվանդանոց։ Տատիկիս առողջական վիճակը գնահատվում էր կայուն ծանր»,- ասաց Մարիամը։
Հունիսի 29-ին հիվանդանոցից զանգահարել և տեղեկացրել են, որ տիկին Սոնիկը մահացել է։ Ասել են, որ գնան հիվանդանոց իրերը վերցնեն, փաստաթղթային գործերն ավարտեն, որից հետո էլ կարող են գնալ Աբովյանի անատոմիկ՝ տատիկի դիակի հետևից։
«Իրենք ասացին՝ ամսի 30-ին, կեսօրից հետո կմոտենաք անատոմիկ։ Բնականաբար, եղբայրս իր ընկերոջ հետ շարժվեց Երևան, որպեսզի այդ ամեն ինչը հասցնեն ու կեսօրից հետո Աբովյանում լինեն, որ տատիկի դին բերեն»,- պատմեց Մարիամը՝ հավելելով, որ անատոմիկում տատիկի դին չգտնելով, եղբայրը գնացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։
«Ասել է, որ իմ տատիկի անվամբ դիակ այնտեղ գոյություն չունի և մուտք չի էլ եղել, որ էդպիսի դիակ են բերել անատոմիկ։ Ասել են՝ հնարավոր չի նման բան, որովհետև ամսի 29-ի երեկոյան տատիկի դին ուղարկել են Աբովյան քաղաքի անատոմիկ»,-ասաց Մարիամը, ապա շարունակեց, որ դրանից հետո փորձել են գտնել այն բժշկական բրիգադային, որն իր տատիկի դին տեղափոխել է անատոմիկ։ «Եղբայրս ու իր ընկերը կազմակերպել, գտել են։ Բնականաբար, շտապ օգնության աշխատակիցներն ասել են, որ նման անունով դիակ չենք տեղափոխել։ Արդեն ենթադրելի էին, որ անունը շփոթել են, բայց ազգանուն են շփոթել էլի։ Հետո ոստիկանություն, որ դիմեցինք, բնականաբար իրար վրա գցեցին։ Պարետատուն, Առողջապահության նախարարություն, հիվանդանոց․ բժիշկները հրաժարվում էին, ասում էին՝ այդ ադմինիստրատիվ հարցերով մենք պատասխանատվություն չենք կրում։ Ադիմինիստրացիա զանգում ենք՝ հեռախոսը չեն վերցնում, այդպես եղբայրս երեկոյան Նոր Նորքի ոստիկանության բաժնում հաղորդում տվեց տատիկի դիակի կորստի վերաբերյալ։ Շատ օպերատիվ Նոր Նորքի վարչության պետն անձամբ սկսեց այդ հարցով զբաղվել։ Իրենց օպերատիվ խմբերը ուղարկեցին տարբեր մասեր, որոնողական աշխատանքներ կատարելու համար։ Երեկ հարցաքննության արդյունքում պարզվեց, որ սանիտարը չի հասկացել բժշկի ձեռագիրը ու ասում է՝ լոգիկայով պատկերացրեցի, որ դա ոչ թե Կարապետյան Սոնիկ է, այլ Գրիգորյան Սոնիկ։ Նաև նրանք մտածել են, որ տղամարդ է, մտածել են, որ անունը Սուրիկ է, բայց բացել են դիակը, տեսել են՝ կին է, և գրել են՝ Սոնիկ»,- պարզաբանեց Մարիամը։
Մեր հարցին, թե երբ դիմել են Առողջապահության նախարարություն, ի՞նչ են իրենց ասել, Մարիամն ասաց, որ զարմացել են։ «Ուղղակի զարմացան, տվեցին մի համար, ասացին՝ դիակներով այդ մարդիկ են զբաղվում։ Զանգեցինք՝ այնտեղ էլ շատ զարմացան»,- նշեց նա։
Մարիամի խոսքով, տատիկի մոտ նաև գումար է եղել, որն անհետացել է։ Բացի այդ, երբ եղբայրը վերցրել է տատիկի հեռախոսը՝ տեսել է, որ գումար է փոխանցված այլ համարի։ «Մեզ ասել էր, որ իր մոտ բան կա, որը պետք է մեզ փոխանցի։ Ես գիտեի, որ իր մոտ փող կա, ասաց՝ բան կա, պիտի փոխանցեմ։ Ասացի՝ դա հետո, որ գանք՝ կվերցնենք։ Բայց եղբայրս էլի գնաց, սակայն չէր կարելի ներս մտնել։ Դրանից հետո, երբ խոսում էինք, տատիկն ասաց, որ վստահելի մարդ չկա, որ հետն ուղարկեմ դա։ Մենք էդ ամենը փոխանցեցինք բժշկին, որ մեր տատիկի մոտ փող կա և չգիտի՝ ոնց մեզ փոխանցի։ Ինքն էլ ասաց՝ մենք կառգրավենք, դուք կգաք՝ կվերցնեք։ Ոչ մեկ իրավունք չունի վերցնելու այդ գումարը։ Երբ տատիկը մահացավ, գնացինք իրերը վերցնելու ու գումարը չգտանք։ Եղբայրս ասել է, որ գումարը չկա, բայց հրաժարվեցին, որ գումար է եղել տատիկի մոտ։ Դե, իհարկե, եղբայրս ասել է՝ գողին ձեր մեջ փնտրեք, բժիշկը վիրավորական արտահայտություններ է արել եղբորս հասցեին, վերջինս էլ՝ նրան»,- պատմեց նա։
Մարիամը նաև նշեց, որ տատիկի հետ միայն մի քանի օր են հեռախոսով շփվել, որովհետև իրենց ասել են, որ տատիկը չի ուզում հեռախոսով խոսել։ Իրենք էլ ենթադրել են, որ վիճակը ծանր է, դրա համար չի կարող խոսել։ «Ճիշտ է՝ տատիկը կտրուկ է, բայց շատ քաղաքավարի է։ Ու չգիտես ինչո՞ւ մի քանի օր հետո բժիշկն ասում է, որ տատիկը խփել է սանիտարին։ Զարմացանք, որ 82 տարեկան, կայուն ծանր վիճակում գտնվող կինը հարվածում է սանիտարին։ Մտածեցինք՝ մեծ կին է, պահի տակ բան է եղել, ասացինք՝ լավ։ Հաջորդ օրը ասացին, որ ճանկռել է սանիտարին, էլի զարմացանք, հենց էնպես ինքը նման ագրեսիա չէր դրսևորի։ Այսօր էլ, երբ եղբայրս վերցրել էր հեռախոսը, տեսել էր, որ հեռախոսից գումար է փոխանցվել։ Հարցը գումար չէր, հարցը երևույթն էր, որ մարդը մահանում է, բայց իր հեռախոսից գումար են փոխանցում»,-պատմեց նա։
Մեր հարցին, թե ի՞նչ բացատրություն են տվել, Մարիամն ասաց, որ ասել են, թե իրենց են ցանկացել զանգել, բայց հեռախոսի մեջ գումար չի եղել, և տատիկի հեռախոսից գումար են փոխանցել իրենց համարին, որ զանգեն։ «Եղբայրս էլ ասել է՝ այդ հարցերով դու՝ որպես քույր ի՞նչ իրավունք ունես զբաղվելու և հետո էլ, եթե զանգում էիր մեզ, տատիկիս հեռախոսով զանգեիր։ Հետո էլ ասել են, որ ուրիշ հիվանդի հարազատներին պետք է զանգեին, իրենց մոտ գումար չի եղել և փոխանցում են կատարել։ Այդպես ենթադրեցինք, որ տատիկի թոշակի գումարն էլ, որ կար, էլի իրենք տարել են, և որ տատը նման ագրեսիա է դրևսորել, հենց այնպես չի դրսևորել, որովհետև այդ գումարը իր ձեռքի մեջ պահած է եղել»,- ասաց նա։
Մարիամը նաև հավելեց, որ եղբայրը, քանի որ մտել էր անատոմիկ, որպեսզի տատիկի դին գտնի, դրանից հետո իրեն ասել էին, որ ինքնամեկուսանա, նաև թեստավորել էին։ Ըստ Մարիամի՝ թեստի պատասխանը բացասական է եկել։ Մենք նաև հետաքրքրվեցինք, թե տեղեկություն ունե՞ն, որտեղ է գտնվում իրենց տատիկին հուղարկավորած ընտանիքի մահացած հարազատը, Մարիամն ասաց, որ չգիտի։
Հայաստանում հուլիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 3-ին հաստատվել է կորոնավիրուսի 27320 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 118102 վերջին մեկ օրում 2337 նոր թեստավորում :
Փաստացի այս պահին բուժվում է 11211 պացիենտ, աճել է` 201-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 15484 անձ` վերջին մեկ օրում 448 անձ:
Ընդհանուր առմամբ, 469 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով):
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 156 է:
Պացիենտները եղել են 56 (տղամարդ), 74 (կին), 80 (տղամարդ), 83 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 81 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Գյումրեցի 82-ամյա Սոնիկ Կարապետյանի դին, ով մահացել է հունիսի 29-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, կորել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա քրոջ թոռնուհին՝ Մարիամ Մալխասյանը:
Նրա տեղեկացմամբ՝ տատիկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մինչդեռ նրան հիվանդանոց էին տեղափոխել այլ գանգատներով: «Նա իմ տատիկի քույրն է: Ժառանգներ չունի, մենք էինք խնամում: Վատառողջ էր, տնից դուրս գալ չէր կարողանում, 4 ամիս տանն է եղել, վարակվել չէր կարող: Մեր տանն էլ վարակակիր չկա: Մոտ երկու շաբաթ առաջ տեղափոխել ենք Գյումրու բժշկական կենտրոն: Թեստը դրական է եղել՝ անհասկանալի պատճառով: 2-3 օր մնալուց հետո նրան տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ էլ հունիսի 29-ի առավոտյան սրտի կանգ է արձանագրվել»,-պատմեց Մարիամը:
Նրա խոսքով՝ երբ մահն արձանագրվել է, հիվանդանոցից ասել են՝ հարազատները հունիսի 30-ին՝ կեսօրից հետո, գնան հիվանդանոց, տատիկի իրերը վերցնեն, այնուհետև թղթաբանության հարցերով գնան Երևանի Հերացի փողոցում գտնվող անատոմիկ ու գնան Աբովյան քաղաքի անատոմիկ, որտեղից վերցնենք տատիկի դին:
Մարիամը տեղեկացրեց, թե երեկ՝ հունիսի 30-ին, իր եղբայրը գնացել է Աբովյան քաղաք, բայց դին չի եղել, ասել են՝ նման անուն-ազգանունով մարդ չեն ընդունել անատոմիկ: «Այդտեղից եղբայրս գնացել է նորից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, այնտեղ էլ ասել են՝ դին ուղակել ենք Աբովյան: Նորից գնում է Աբովյան, հետո՝ Հերացու վրա գտնվող անատոմիկ, իրենք ևս ասում են, թե այդ անունով դիակ չեն ընդունել: Եղբայրս անձամբ մտել է Աբովյանի անատոմիկ, կորոնավիրուսով մահացածների մեջ փնտրել է տատիկին, 15-ից ավելի դի է նայել՝ ճանաչելու համար»,-ասաց Մարիամը:
Նա հայտնեց, որ այդ ամենից հետո զանգել են պարետատուն, որտեղից փոխանցել են Առողջապահության նախարարության հեռախոսահամար: Այնտեղից ևս հստակ պատասխան չստանալով՝ կնոջ հարազատները դիմել են Ոստիկանություն:
«Այսօր հարցաքննություններով պարզվել է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի սանիտարը, որը տատիկին իջեցրել է Շտապ օգնության մեքենայի մոտ, որով պետք է դին տեղափոխեին Աբովյան քաղաք, բժշկի ձեռագիրը չի հասկացել, Կարապետյան Սոնիկի փոխարեն գրել է Գրիգորյան Սոնիկ: Անատոմիկում էլ ոչ մի գրառում չկա, թե ում են տվել դին, ու տարել են: Հիմա Ոստիկանությունում այն վարկածն է, որ ով տարել է դին, արդեն հուղարկավորել է: Հիմա թաղման բյուրոներով հարցում են կատարում, որ գտնեն, արտաշիրիմում պետք է կատարվի: Չգիտենք՝ քանի գերեզման պետք է քանդենք, որ տատիկի դին գտնենք»,-ասաց Մարիամը:
Նշենք, որ այս մասին ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին. պարետ Ավինյան ու առողջապահության նախարար, կասե՞ք կորոնավիրուսից մահացած տատիկի դին որտեղ գնանք փնտրենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին
Պարետ Ավինյան ու առողջապահության նախարար, կասե՞ք կորոնավիրուսից մահացած տատիկի դին որտեղ գնանք փնտրենք
Ինձ գրել եւ այնուհետեւ զանգահարել էր գյումրեցի Մարիամ Մալխասյանը, ով պատմեց, որ հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, բայց տատիկի դին մինչ այս պահը իրենք չեն կարողանում գտնել:
Մի պահ թվաց աղջիկը անհաջող հումոր է անում ու որոշեցի հետը զրուցել: Մնացած պատմությունը՝ տատիկի կորած դիակի մասով, դա ամոթ ու խայտառակություն է: Տատիկը մահանում է, ինչպես արդեն ասացի, հունիսի 29-ին, եւ հարազատներին տեղեկացնում են, որ տատիկի դին կարող են ստանալ Աբովյան քաղաքի անատոմիկից: Երկու օր է Մարիամի եղբայրը անատոմիկում փորձում է գտնել տատիկի դին, բայց դին պարզապես չկա: Ավելին, երիտասարդը, անտեսելով վտանգը, անձամբ մտնում է անատոմիկ եւ դիակների մեջ փորձում գտնել իր տատիկին: Ու չի գտնում։
Բնականաբար, հարազատները դիմել են պարետատուն, որտեղից նրանց ուղղորդել են առողջապահության նախարարություն, դիմել են առողջապահության նախարարություն, որտեղից նրանց հետ են ուղարկել պարետատուն:
Վերջում դիմել են ոստիկանություն, սակայն առ այս պահը տատիկի դին չի գտնվել:
Հարազատներին հաջողվել է այլ աղբյուրերից պարզել, որ դին անատոմիկ տեղափոխած սանիտարը տատիկի անուն-ազգանունը լավ չի կարդացել եւ, ըստ ամենայնի, տատիկի դին ստացել եւ, կրկին ըստ մենայնի, արդեն հուղարկավորել են բոլորովին այլ մարդիկ:
Հիմա ասածս ինչ է` լավ, դուք իսկապես չե՞ք հասկանում էս ինչ եք անում ու որ որեւէ մեկդ չեք խուսափելու պատասխանատվությունից:
Ցավակցում եմ Մարիամի ընտանիքին ու, անկեղծ ասած, չգիտեմ ինչ ասել……»։
Հայաստանում հուլիսի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 523 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 1-ին հաստատվել է կորոնավիրուսի 26065 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 113 665 վերջին մեկ օրում 1821 նոր թեստավորում :
Փաստացի այս պահին բուժվում է 10900 պացիենտ, նվազել է` 4-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 14563 անձ` վերջին մեկ օրում 515 անձ:
Ընդհանուր առմամբ, 453 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով):
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 149 է:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել են 6 տղամարդ և 4 կին։ Տղամարդիկ եղել են 65, 74, 83, 76, 66 և 76 տարեկան, իսկ կանայք` 62, 79, 70 և 65 տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.