29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ստեփանակերտից բռնի տեղահանված Գրիգորյանների ընտանիքում հոկտեմբերի 16-ին ծնվել է երրորդ զավակը։ Փոքրիկը ծնվել է վաղաժամ՝ 28 շաբաթականում։ Մայրը՝ Ալյոնան, ծանր հղիություն է տարել նաև շրջափակված Արցախում։ Պատերազմի ու տեղահանության արհավիրքն է՛լ ավելի էր սրել խնդիրները։ Բարեբախտաբար, առողջ փոքրիկ է ծնվել․ մայրը շոյված ու շատ գոհ է բժիշկների ցուցաբերած հոգատարությունից, բայց անորոշությունն ու անպատասխան հարցերը շատ են։
«Երկար տարիներ Արցախում պետական համակարգում եմ աշխատել, հիմա ոչ ֆիզարձակուրդային եմ ստացել, ոչ էլ գիտենք՝ խնամքի նպաստ գոնե կստանանք, թե ոչ։ Որ ծնվեց երեխան, դիմեցինք անձնագրային, որպեսզի սոցիալական քարտ հանեն, ասացին՝ պետք է սպասենք, դեռ հստակեցնելու հարցեր կան։ Փաստացի, երեխայի մեկ ամսականը լրացել է, բայց սոցքարտ չունի։ Ըստ այդմ՝ ոչ փոքրիկի հասանելիք 40+10 հազար աջակցությունն ենք ստանում, ոչ էլ դեռ խնամքի նպաստը։ Ինձ նման բազմաթիվ մայրիկներ կան, որ այս խնդրին բախվել են։ Միևնույն ժամանակ, նորածին բալիկի կարիքները շատ են ու չեն սպասում։ Չգիտենք էլ, թե երբ նպաստների հարցը կկարգավորվի, գոնե սոցիալական քարտերը պետք է արագ տրամադրեն, որ հասանելիք միանվագ աջակցության գումարները կարողանանք ստանալ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Ալյոնան, ով ամեն օր կաթնախառնուրդ է տանում հիվանդանոց՝ դեռահաս փոքրիկի համար։
2021թ․ դեկտեմբերի 23-ին ընդունված Կառավարության որոշման համաձայն՝ 2022թ․ հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխայի դեպքում, եթե ծնողը ՀՀ քաղաքացի է, ապա մինչև երեխայի 6 տարեկան լրանալը, նաև ամսական 50 հազար դրամ աջակցություն է տրվում։ Այդ աջակցությունից Արցախից տեղահանված մեր հայրենակիցներն օգտվել կկարողանան միայն այն դեպքում, եթե մայրը ոչ միայն հաշվառվի ՀՀ-ում, այլ նաև դիմի քաղաքացիութուն ստանալու համար։ Այս խտրական վերաբերմունքը վիրավորական ու արդարացի չի համարում Ալյոնան։ Ասում է՝ ի վերջո, լավ կյանքից չէ, որ հայրենի Արցախը լքել ու փախստականի կյանքով են ապրում․․․
«Ստացվում է,որ երեխաս այդ գումարը ստանալու համար պետք է Արցախի գրանցումից դուրս գամ։ Նախ այդպես ընտանիքիս մի մասը լինելու են փախստական, ես ու փոքրիկս էլ՝ ՀՀ քաղաքացի։ Մյուս կողմից էլ, դեռևս անորոշ է շատ բռնի տեղահանվածներիս ճակատագիրը ու չգիտես՝ արդյո՞ք պետք է հիմա դիմել քաղաքացիության համար, թե՞ դեռ սպասել․․․»։
Նշենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստում: Երկրորդ ընթերցումն անցնելուց հետո միայն կհստակեցվեն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների պարագայում երեխայի ծննդյան միանվագ նպաստի եւ խնամքի նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերը:
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատների 6 մարտական հաշվարկ, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի քաղաքացիները չխանգարեն հրշեջների և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների աշխատանքը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրից 3 հոգի այրվածքներով շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել են հիվանդանոց, ներսում հրշեջները հետախուզական աշխատանքներ են կատարել, հայտնաբերել են 1 դի, պարեկային ծառայության 1 աշխատակից էլ տարհանման աշխատանքներ կատարելիս թունավորվել է ծխից:
Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածները վարչական աշխատակիցներ են: Այս մասին տեղեկացրեց ԵՊՀ-ի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը:
Հավելենք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ վաղ առավոտյան նկուղային հարկի պահեստում, երբ աշխատակիցները գնացել են հանդերձանքը փոխելու՝ աշխատանքի անցնելու նպատակով, հանկարծակի հոսանքի տատանում է եղել, ինչի պատճառով նկուղում հրդեհ է բռնկվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ աշխատակիցներից մեկը տեղում մահացել է։ Մեր տեղեկություններով՝ մահացածը մեծահասակ տղամարդ է։
Ուսանողների շրջանում տուժածներ չկան։
Մեր տեղեկություններով՝ այս պահին 5 վիրավոր կա։
Նախնական տվյալներով՝ քիմիական նյութերից թունավորում է ստացել փրկարար ծառայության 1 աշխատակից։
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հանձնարարությամբ կազմակերպված ստուգման շրջանակներում իրավական գնահատական է տրվել «Վայլդբերրիզ« ՍՊԸ-ի կիրառված առևտրային առցանց հարթակից օգտվելու կանոնները:
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն ավարտել է Wildberries-ի ստուգումը։ Այս մասին հայտնում են ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից՝ նշելով, որ կատարած ստուգումներից հետո «Wildberries» ընկերությունը ստիպված կլինի շուրջ 20 դրույթ փոխել։ Մասնավորապես՝
-գնորդն այլևս պարտավոր չէ ապրանքի որակը ստուգել ստանալու պահին, իսկ ապրանքի վերադարձի ամսաթիվը որոշվում է մերժման պահով.
— այժմ ապրանքների առաքման ժամկետը կարող է երկարաձգվել միայն սպառողի հետ համաձայնությամբ.
— արձանագրվել է գնված ապրանքներից, այդ թվում՝ տեխնիկապես բարդ սարքերից հրաժարվելու քաղաքացու անվերապահ իրավունքը.
— կրճատվել է ապրանքների փոխարինման պահանջի քննարկման ժամկետը.
— առցանց հարթակը փորձարկում է նոր ծրագրային ֆունկցիոնալությունը, որը թույլ է տալիս չեղարկել պատվերը ձեր Wildberries անձնական հաշվի միջոցով:
-Բացի այդ, պատշաճ որակի ապրանքները վերադարձնելու համար շուկայի ծախսերը փոխհատուցելու հնարավորությունը մնում է միայն որոշ դեպքերում: Դրանք ներառում են.
— գնորդի կողմից գնման ցածր մասնաբաժինը;
— տրանսպորտային զգալի հեռավորությունները, ինչպես նաև ապրանքների բնութագրերը (մեծ, փխրուն, չպահանջված բնակչության կողմից, հաճախ փոխարինվում են առաքման կետերում անբարեխիղճ հաճախորդների կողմից):
Միևնույն ժամանակ, պատվեր կատարելու պահին քաղաքացին նախապես տեղեկացվում է վաճառողին ապրանքը վերադարձնելու հետ կապված կոնկրետ փոխհատուցման չափի մասին։
Հեռավար առևտրի ոլորտում սպառողների իրավունքների խստիվ պահպանումը վերահսկվում է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից։
Եթե խնդիրը մարդկանց հայրենիք վերադարձնելն է, կարելի է առանց գումարի էլ ծառայությունից նախկինում խուսափածներին ներում շնորհել, բայց մեծ գումարի դեպքում սա շահույթ ստանալու, մարդկանց կեղեքելու նպատակ հետապնդող մի բան է, «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ -լեյտենանտ Տիրան Խաչատրյանն՝ անդրադառնալով ՔՊ-ական պարգամավոր Հայկ Սարգսյանի հեղինական օրենքի նախագիծին, որն հնարավորություն է տալիս որոշակի գումարի դիմաց ազատվել ժամկետային ծառայությունից։ Մասնավորապես, ըստ նախագծի՝ 27 տարին լրացած անձը 15 մլն դրամ վճարելու դեպքում կազատվի քրեական պատասխանատվությունից։
«Այն մարդկանց, ովքեր ինչ-որ չափով կյանքում հաջողել են ու ունեն հնարավորություն՝ այս նախագիծն հնարավորություն կտա խուսափել հայրենիքին ուղղակի ծառայություն մատուցելուց։ Շատերը կարող են ասել, որ այդ գումարը փոքր է, քիչ արդյունավետություն կարող է ունենալ, բայց ես ուրիշ բան կարող եմ ասել. ավելի լավ է մարդ բանակում հասկանա, թե ինչ բան է հայրենիքը, իր անմիջական մասնակցությամբ ցույց տա իր հայրենասիրությունը, քան սրանից-նրանից թալանածով կամ ձեռք բերած գումարով ասի՝ ես էլ եմ հայրենասեր, ես էլ եմ իմ պարտքը հայրենիքի նկատմամբ կատարել։ Սա կարող է հայրենասիրությունն արժեզրկելու և դրա նկատմամբ մարդկանց վերաբերմունքը փոխելու խթան հանդիսանալ»։
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ հակառակ ազդեցությունն ունենա ու ոչ թե նպաստի մարդկանց ներգաղթին, այլ հակառակը՝ արտագաղթի նոր ալիք սկսվի, այսինքն՝ մարդիկ հեռանան այն մտքով, որ գումար կկուտակեն, կվերադառնան ու գումարով կազատվեն՝ Խաչատրյանն արձագանքել է՝ իսկ եթե մարդիկ գնան ու չստացվի այդ գումարն աշխատել, ի՞նչ են անելու․ «Պետք է բոլորին պարզ լինի․ եթե պարտադիր ժամկետային ծառայություն է, ապա դա բոլորի վրա պետք է համատարած ազդի, այսինքն՝ այն մարդը, ով առանց լուրջ հիմնավորումների հրաժարվում է ծառայությունից, պետք է ենթարկվի համապատասխան պատասխանատվության»։
Անդրադառնալով այսօր Հայկ Սարգսյանի հրապարակած թվերին, ըստ որոնց՝ վերջին 9 տարում ժամկետային նորակոչիկների թիվը 44 տոկոսով նվազել է, Խաչատրյանն հարց է բարձրացրել՝ ո՞վ է այդ թիվն ապագաղտնիացրել։
«Այդ թիվը, իհարկե, շարունակում է գաղտնիք լինել։ Նա այդ գաղտնիքը հրապարակելու համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Ո՞վ է թույլ տվել այդ թիվն ապագաղտնիացնել։ Ժամկետային զինծառայողների զորակոչի, քանակական կազմի մասին ենթադրություններ անելը, թվակազմը ներկայացնելը ոչ ոք չի ապագաղտնիացրել։ Այդ թվի աճի, պակասեցման հրապարակումները շատ լավ ինֆորմացիա է հակառակորդին՝ իրական վիճակը գնահատելու համար»,- ընդգծել է նա։
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը իտալական In Terris հրատարակությանը տված հարցազրույցում պատասխանել է լրագրողի հարցին, թե քանի հայ բնակիչ կա Ղարաբաղում և ինչպես է կազմակերպվելու նրանց հնարավոր վերադարձը։
Նախ, դեսպանը հիշեցրել է, որ ԼՂ-ում մնացած անձինք չեն դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար:
«Նրանց մեծ մասը հայկական անձնագիր ունի, և առնվազն մեկ երրորդը ոչ թե ղարաբաղցիներ են, այլ նրանք, ովքեր վերջին տասնամյակներում ապօրինաբար բնակություն են հաստատել Ղարաբաղում, Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է հազարից քիչ մարդ»,-ասել է նա:
Ամիրբեկովը հավելել է, որ Ադրբեջանում լավ են հասկանում՝ 30 տարվա բաց հակամարտությունից հետո ստեղծված իրավիճակը կանխատեսելի ընտրություն է:
«Բայց դա նրանց անձնական ընտրությունն է, թեև Ադրբեջանի կառավարությունը հորդորել էր նրանց չլքել Լեռնային Ղարաբաղը: Մենք ստեղծել ենք պորտալ, որը թույլ կտա նրանց հնարավորինս շուտ վերադառնալ Ադրբեջան:
Եվ մենք հավատարիմ ենք երաշխավորելու այդ մարդկանց անվտանգությունը, իրավունքները և տնտեսական բարեկեցությունը: Մենք հավատում ենք, որ մնացած մարդկանց փոքր թիվը կարող է դրական դեր խաղալ»,- ընդգծել է Էլչին Ամիրբեկովը:
«Ժամը 13։15 զանգը հնչեց, մտա աշխատասենյակ․ հրաման կար, պետք է մուտքագրեի։ Էդ պահին Մարտակերտից զանգեցին, թե՝ էստեղ կռիվ ա գնում․․․Դուրս եկա ու փոխտնօրենին ասացի երեխաներին անմիջապես տուն ուղարկեք։ Իմ՝ շենքից դուրս գալու պահին Չափարի ու Չարեքթարի վրա ընկան առաջին սնարյադները։ Վազելով մտա տուն, զինվորական համազգեստս հագա, զենքս վերցրեցի ու իջա գյուղամեջ, որ տեսնեմ՝ ոնց ենք ինքնակազմակերպվում, որ հասնենք տղաներին»,-սեպտեմբերի 19-ին Արցախի վրա ադրբեջանական հարձակմանը հաջորդած զարգացումների մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի բնակիչ, դպրոցի տնօրեն Արմեն Գասպարյանը։
Մինչ այդ, Գասպարյանի որդին արդեն դիրքեր էր հասել։ Չարեքթքարի դիրքեր բարձրանալու նրա առաջարկը չի ընդունվում գյուղի տղամարդկանց՝ այդ թվում գյուղապետի կողմից, փոխարենը որոշվում է, որ իրենց գյուղի տարածքում պիտի դիրքավորվեն։ Գասպարյանը, համոզված լինելով, որ անօգուտ է այդտեղ դիրքավորվելը և ավելի քան վստահ լինելով, որ թշնամուն պետք է թույլ չտալ իր զբաղեցրած դիրքից առաջ գալ, շտապում է Չարեքթքար, որտեղ 2020թ․-ի պատերազմից հետո բլոկ-պոստ էր դրվել, այսինքն՝ շփման գիծն էր անցնում։
«Որդիս էդ կողմերում էր արդեն։ Հաթերքի գումարտակից մի խմբի հետ շտապօգնության մեքենայով շարժվեցինք դեպի Չարեքթար։ Ինձ հետ եկավ նաև մեր մոտի ռուսական հենակետի հրամանատարը։
Հասել էինք համարյա գյուղ, էս տղան’ ռուսների հենակետի հրամանատարը, իջավ մեքենայից, նստեց իրենց БТР-ը, որ էդ պահին Չարեքթարից իջնում էր, ու հետ գնաց Գետավան։ Ես կարողացա մինչև Չարեքթարի սկզբնամասում տեղակայված դիրքեր հասնել․ առաջանալ անհնար էր արդեն, թեժ մարտեր էին։ Էդտեղ կռվողներն էլ ասացին, որ դիրքը, որտեղ տղաս է, անհնար է հասնել։ Միացա պաշտպանությանը հենց էդ հատվածում։ Ադրբեջանցիները փորձում էին Չարեքթարն անցնել ու մտնել Գետավան։ Շուրջ երեք ժամ դիմակայեցինք, կարողացանք կանխել առաջխաղացումը։ Տանկերով էին գրոհում հիմնականում։ Էդ ընթացքում կապ են տալիս, որ մեր դիմացի դիրքերի տղաները շրջափակման մեջ են․ տղաս էլ էր իրենց մեջ․․․ Դիրքում, որտեղ ես էի, 7 հոգի կային․ որոշեցինք մի կերպ դիմադրել, մինչև գյուղը գոնե տարհանեն։ Մեկ էլ գյուղի սկբնամասում գտնվող մի տան վրա խփում են, ահավոր փոշի է բարձրանում․ հասկանում եմ, որ ուզում են թիկունք անցնել։ Տղաներին զգուշացնում եմ, որ ուշադիր լինեն։ Սրանցից (նկատի ունի ադրբեջանցիներին,-խմբ․) թե քանիսն են անցնում ճանապարհն ու թիկունքային հատվածում դիրքավորվում, չի երևում, բայց մի 16-17 հոգու վերացնում ենք։ Արդեն երեք կողմից շրջապատել էին մեզ, մնում էր մի ճանապարհ, որտեղով հնարավոր էր դուրս գալ։ Կապ ենք տալիս, որ հասկանանք կողքի դիրքերում ինչ վիճակ է․ պարզվում է, որ մերոնցից արդեն մարդ չկար․ բլոկ-պոստի տղերքը լրիվ զոհվել էին’ բացի մեկից, մյուս դիրքերից էլ մի մասը զոհվել, մյուսներին էլ հաջողվել էր շրջափակումից դուրս գալ։ Որոշում ենք էդ միակ ճանապարհով՝ սարերով դուրս գանք, քանի որ 7 հոգով անհնար էր որևէ լուրջ գործողություն անել»,-պատմում է չորս պատերազմների մասնակիցը։
Գասպարյանի՝ տեղանքին քաջածանոթ լինելը, ինչպես ցույց է տալիս ընթացքը, ճակատագրական նշանակություն է ունենում նրա ու հետը գտնվող զինծառայողների համար։
Գետավանից կապ են տալիս, որ Չարեքթքարից թիրախարել են գյուղը, «Գրադ»-ով խփում են անդադար ու արդեն մոտենում են իրենց։ Գիշերվա ժամը 1-ին թշնամին արդեն Գետավանն էլ է վերցնում։
«Դե, արդեն հասկանալի էր, որ լրիվ շրջափակման մեջ ենք։ Տղերքին ասում եմ’ ինչքան կարողացանք, պիտի սարերով հեռանանք։ Հինազ կոչվող տեղամաս ունենք․ կապ են տալիս, թե մերոնցից մի խումբ դրա մոտ է․ պայմանավորվում ենք, որ դրա ներքեւով անցնող ճանապարհին միանանք իրար։ Մի 200 մետր էր մնացել, որ հասնենք, մեկ էլ նորից կապ են տալիս, թե’ հետ գնացեք, թուրքերը հասել են ճանապարհին։ Նորից փոխում ենք ուղղությունը՝ ժայռերով դեպի «Ղալա» բերդ ենք շարժվում։ Գիշերվա ժամը երեքն էր մոտավորապես։ Քանի որ լապտերի լույսի վրա անօդաչուներն անմիջապես թիրախավորում էին, մթության մեջ պետք է կողմնորոշվեինք։ Չենք նկատում, որ ժայռը կտրվածք ունի․ գլորվում ենք․ տղաներից մեկի աչքը լուրջ վնասվում է․ կապում ենք ու շարունակում, ճար չունեինք»,-անցած փորձությունները վերհիշում է ազատամարտիկը։
Շրջափակումից դուրս գալու համար Գասպարյանն ու հետի վեց տղաներն ամսի 19-ից մինչև 23-ը սարերով են շարժվում։ Քանի որ արդեն ոչ մի կապ չկար՝ ռացիայի մարտկոցը նստել էր, բջջային կապ էլ չկար, ոչ էլ սնունդ ու ջուր ունեին, պետք էր մի կերպ դիմանալ։ Գասպարյանն առաջարկում է քարերի մամուռի վրա նստած եղյամից ջուր քամել, որ ծարավը մի քիչ հագեցնեն։
«Չգիտեի, որ էդ մամուռը թունավոր է․ խմում ենք ու էլ հետ տալ, էլ արյունահոսություն․ ստամոքսի խոց ունեմ, բացվում է․․․ Ամսի 24-ին նորից կապ են տալիս, թե Չափարում մի խումբ կա մերոնցից, գյուղի տարածքում էլ ադրբեջանցի չկա։ Գնում ենք դեպի Չափար։ Մինչ այդ, երեք ադրբեջանցու են լինում գերի վերցրած գյուղում գտնվող մեր տղաները, բայց հրամանատարությունից ասում են, որ բաց թողնեն։ Սրանք է գնում, իրենց վերևներին հաղորդում են, որ մենք գյուղում ենք։ Մեկ էլ կեսօրն անց մի 15-20 տեխնիկա է մոտենում Չափարին։ Դիրքավորվում ենք, չնայած արդեն զինամթերք չունեինք։ Սրանք գալիս են գյուղի ներքևի հատվածում կանգնում ու էլ առաջ չեն գալիս․․․ Հետո ռուսների հրամանատարը՝ մեր կողմի հենակետի, ասում է, որ արդեն պայմանավորվածություն կա, պետք է մերոնք իջնեն դիրքերից, զենքերը հանձնեն․․․Ամեն ինչ արդեն պարզ է դառնում … Էդտեղ սպասում ենք էնքան, մինչև Հաթերքից էլ են իջնում, զենքերը հանձնում ենք ու կալոնայով դուրս գալիս դեպի Ստեփանակերտ․․․․»,-պատմում է Գասպարյանը։
Բռնի տեղահանությունից հետո է մեր զրուցակիցն իմանում, որ գյուղի կանայք ու երեխաները վառելիք չլինելու պատճառով մի կերպ են դուրս եկել։ Ասում է՝ գյուղապետը շուտ էր դուրս եկել և ասել էր, որ բենզին չկա։ Գյուղացիներից մեկը «Ֆորդ»-ով կանանց ու երեխաներին մի կերպ հանել է։
«Որ իջնում էինք արդեն, տեսանք, թե ինչպես են մեր գյուղի բենզալցակայանում ադրբեջանցիները լիցքավորում իրենց մեքենաները։ Փաստորեն՝ բենզին կար, բայց մարդկանց չի տվել, որ դուրս գան․․․»,-եզրափակում է Գասպարյանը։
Ադրբեջանցիների կողմից գերևարված Մադաթ Բաբայանը, ի դեպ, Գետավանից է։ Գասպարյանը վստահեցնում է՝ այդ մարդը ոչ մի մասնակցություն չի ունեցել որևէ ռազմական գործողության․ Ադրբեջանը, պարզապես, անմեղ հայի գլխին հերթական անգամ սարքում է․․․
Իշխանության նկատմամբ «բռնության կոչեր» հնչեցնելու համար մեղադրվող Հրանտ Բագրատյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ «բռնության կոչի» այս հոդվածն իշխանությունն օգտագործում է ընդդիմության դեմ, օրենքն իրականում իրենց չի վերաբերում։ ՔՊ-ականները, անձամբ Նիկոլ Փաշինյանը սպառնում են «ականջ, լեզու կտրել», «պառկեցնել ասֆալտին» և այլն, սակայն դա իրավական տեսանկյունից չի որակվում բռնության կոչ, ինչը նշանակում է, որ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը պարզապես որպես հաշվեհարդար է ծառայեցվում՝ ընդդիմադիրների նկատմամբ։
«Երբ օրենքն իշխանությանը չի վերաբերում, ընդդիմությանն է վերաբերում, դա օրենք չէ, հաշվեհարդար է։ Դատական պրոցեսն էլ դառնում է դատաստան»,- այս առնչությամբ ասաց Հրանտ Բագրատյանը։
Քաղաքական գործիչը մանրամասնեց՝ ապրիլին ինքը, զգուշացնելով Արցախի հնարավոր կորստյան մասին, բարձրաձայնել էր՝ վերացրեք այս իշխանությանը՝ նկատի ունենալով, որ գործող իշխանությանը պետք է հեռացնել, այլապես հայրենիք կկորցնենք։
«Վերացնել բառը բռնություն չէ, օգտագործվել է հեռացնել, դադարեցնել իմաստով։ Եվ ես, ճիշտն ասած, շատ զարմացած եմ։ Ես քաղաքական գործիչ եմ, ելույթ եմ ունեցել, լավ եմ արել։ 6 ամիս հետո կորցրինք Արցախը։ Լավ եմ արել՝ ասել եմ, բա ի՞նչ պիտի անեի։ Բա քաղաքական գործիչ եմ, հայրենիք էր կորում։ Հայրենիք կորավ»,- շեշտեց Հրանտ Բագրատյանը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել, որով սահմանվել է hանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները (1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ)։
2023-2024 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում սկսվում են 2023 թվականի սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2024 թվականի մայիսի 24-ին5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 25-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ
առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:
2023-2024 ուսումնական տարում՝
1) Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 21-ը ներառյալ։
2) Երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 21-ը ներառյալ։
3) Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` ձմեռային՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 7-ը ներառյալ։
168.am-ի աղբյուրներն այսօր ֆիքսել են, թե ինչպես է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը համալրվում երկու նոր «Տոյոտա» մակնիշի ջիփ-ամենագնացներով՝ համապատասխան «միգալկաներով» կազմ-պատրաստ:
168.am-ը ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանից փորձեց տեղեկանալ՝ արդյոք դա նոր գնո՞ւմ է, և ի՞նչ է արժեցել թանկարժեք այդ գնումը:
Ի պատասխան՝ Ծովինար Խաչատրյանը հաստատեց աղբյուրի տեղեկությունը՝ մանրամասնելով. «Այսօրվանից են այդ մեքենաները փոխվել, բայց մյուս մանրամասներին Ազգային ժողովն իրավասու չէ պատասխանել, քանի որ ուղեկցող մեքենաներում Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) աշխատակիցներն են, և մեքենան պատկանում է իրենց»:
Հիշեցնենք՝ դեռ նախորդ տարի ապրիլին կառավարությունը որոշել էր 54 մլն դրամ գումար հատկացնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային ուղեկցող Toyota RAV 4 մոդելի ամենագնաց երեք ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Այս որոշումը մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում, սոցցանցերում:
Ի դեպ, այդ հարցը կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի թվում էր, իսկ հիմնավորումն այն էր, թե «ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ՀՀ ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը: ՀՀ ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցման համար»:
Այդ վեհ նպատակի համար այն ժամանակ որոշել էին ուղղել ՀՀ Ազգային ժողովին 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցները:
Հիշեցնենք՝ նախորդիվ՝ նիստի օրակարգում ընդգրկված նմանատիպ մի չզեկուցվող հարցով էլ իշխանությունները 90 միլիոն դրամ էին հատկացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար BMW 750Li xDrive LCI դասի մեքենա գնելու նպատակով։
«Ինչի՞ պետք է ներկայանալի դասի լինի, որովհետև ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, և մենք բազմաթիվ հյուրեր ենք ունենում»,-հենց այս ձևակերպումով ու դեմքի լուրջ արտահայտությամբ էլ Ալեն Սիմոնյանը եթերից մարդկանց համոզում էր, թե ինչո՞ւ իր համար գնված մեքենան պետք է լինի 90 միլիոն դրամ արժողությամբ, և, թե ինչ մեծ «ադալժենի է» արել նա՝ հրաժարվելով ավելի թանկարժեք՝ զրահապատ մեքենայի գաղափարից:
ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ավելի ուշ լրատվամիջոցների հետ զրույցում վստահեցրել էր՝ Toyota RAV 4 մոդելի այդ մեքենաների գնման գործընթացը չի իրականանալու, որոշել են ձեռնպահ մնալ նման քայլից:
Բայց արդյոք չէի՞ն հրաժարվել նման թանկարժեք գնումներից, քանի որ, ինչպես արդեն պարզ դարձավ, թանկարժեք երկու ջիփ-ամենագնացներն Ալեն Սիմոնյանի տրամադրության տակ են: Ավելին՝ Ալեն Սիմոնյանի ավտոշարասյանն են արդեն միացել այդ ջիփերը, և, առաջին վայրը, որ նրան ուղեկցելով տարել են մասնակցելու՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի թաղման արարողությունն է:
Գեներալ Մանվել Գրիգորյանին դատական ատյանի միջոցով արդարացնելու հնարավորության մասին MediaHub-ը զրուցել է նրա պաշտպան Գուրգեն Գրիգորյանի հետ։
«Երեկ եմ ճառս ներկայացրել դատարանին, դատավորն իրականում շատ խելացի մարդ է, բայց ճառովս էլ ներկայացրել եմ, որ չեմ հավատում՝ Մանվել Գրիգորյանին կարդարացնեն»,- լրատվամիջոցին ասել է Գուրգեն Գրիգորյանը։
«Գործերն ուսումնասիրելիս այնքան ակնհայտ է, որ նյութերի մի մասը թաքցրած են, փոխված են կամ մարդիկ հարցաքննված չեն։ Դատական նիստը, կարծում եմ՝ դեկտեմբերի վերջ է նշանակված, ոչինչ չենք կարող ասել, թե դատարանն ինչ որոշում կկայացնի։ Իրականում իրատեսական չէ, որ գեներալին կարդարացնեն, քրեական իրավունքի տեսանկյունից այլ տարբերակ չկա, քան արդարացումն է, բայց պատկերացնում եմ՝ Մանվել Գրիգորյանին արդարացնելն ինչ հարված կլինի այս իշխանությանը: Մանվել Գրիգորյանի անունն օգտագործեցին ու «տուշոնկա» շոուներով բանակը քանդեցին»,- ասել է պաշտպանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.