29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը նախորդ օրերին Հայաստանի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին գումար կհատկացնի։ Տեղեկությունը հայտնում է հիմնադրամի ամուլի ծառայությունը։
Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներ՝ 82 միլիոն դրամ (շուրջ $170,000), որից 10 միլիոն դրամը (շուրջ $20,000) միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաներ՝ 70 միլիոն (շուրջ $145,000) դրամ, որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողներ՝ 58 միլիոն (շուրջ $120,000), որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներ՝ 53 միլիոն դրամ (շուրջ $110,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաներ՝ 41 միլիոն դրամ (շուրջ $85,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողներ՝ 29 միլիոն դրամ ($60,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
«Քովիդ-19»-ի դեմ փորձարարական պատվաստանյութը, որը մշակել է ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերությունը, հետազոտության վաղ փուլում բոլոր կամավորների մոտ իմունային արձագանք է առաջացրել:
Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ մեջբերելով New England Journal of Medicine գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները: Հետազոտությունը ցույց է տվել, որ որոշակի հակամարմիններ են ձևավորվել պատվաստանյութի առաջին իսկ չափաբաժնի ներարկումից հետո, սակայն 4 շաբաթից ներարկվել է 2-րդ չափաբաժինը, որից հետո պատվաստանյութն ուժեղ իմունային արձագանք է առաջացրել գիտափորձի մասնակից բոլոր 45 կամավորների մոտ:
Ինչպես հայտնել է ընկերության տնօրեն Ստեֆան Բանսելը, արդյունքները «հուսադրող են և կարևոր առաջընթաց են ներկայացնում mRNA-1273 պատվաստանյութի կլինիկական մշակման գործում»:
Գիտափորձին մասնակցել են 18-55 տարեկան 45 առողջ կամավորներ, որոնց պատվաստանյութի 3 չափաբաժին են ներարկել՝ 25, 100 և 250 միկրոգրամ:
Ակնկալվում է, որ հուլիսի 27-ին ընկերությունը կսկսի փորձարկման առավել լայնամասշտաբ երրորդ փուլը, որին կմասնակցեն 30 հազար կամավորներ:
Հայաստանում հուլիսի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 554 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 16-ին հաստատվել է կորոնավիրուսի 33559 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 141410, վերջին մեկ օրում` 2190 նոր թեստավորում :
Փաստացի այս պահին բուժվում է 10832 պացիենտ, նվազել է` 44-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 21931 անձ` վերջին մեկ օրում 583 անձ:
Ընդհանուր առմամբ, 607 պացիենտ մահացել է (ավելացել է 15-ով):
Հայաստանում հուլիսի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 515 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 15-ին հաստատվել է կորոնավիրուսի 33005 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 139220, վերջին մեկ օրում` 2418 նոր թեստավորում :
Փաստացի այս պահին բուժվում է 10876 պացիենտ, նվազել է` 120-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 21348 անձ` վերջին մեկ օրում 619 անձ:
Ընդհանուր առմամբ, 592 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):
Արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 189 է:
Պացիենտները եղել են 82 (կին), 63 (կին), 90 (տղամարդ), 77 (կին), 75 (կին), 53 (տղամարդ), 88 (կին), 84 (տղամարդ), 62 (կին), 84 (տղամարդ) և 88 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-գրել է ՊՆ խոսնակը։
Հայաստանում հուլիսի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 339 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսի 32490 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 136802, վերջին մեկ օրում` 1115 նոր թեստավորում :
Փաստացի այս պահին բուժվում է 10996 պացիենտ, նվազել է` 534-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 20729 անձ` վերջին մեկ օրում 864 անձ:
Ընդհանուր առմամբ, 581 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով):
Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 184 է:
Պացիենտները եղել են 50 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (կին), 79 (կին), 88 (տղամարդ), 77 (կին), 62 (կին) և 53 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
«Ես, որ շուտ հասկանայի կամ մեկն ինձ գլխի գցեր, ավելի շուտ միջոցներ կձեռնարկեի եւ այսօր ամուսինս կենդանի կլիներ»,- կորոնավիրուսը նոր հաղթահարած, սակայն ամուսնու մահվան փաստի հետ ոչ մի կերպ չհամակերպվող Նունե Մելիքյանն իրեն է մեղադրում, որ չկարողացավ ամուսնու՝ 53-ամյա Լեւոն Մելիքյանի կյանքը փրկել:
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Նունեն կասկածներ է հայտնել, որ բժիշկները ուշադիր չեն եղել, «անտերության են մատնել» ու նրանց անտարբերության պատճառով է ամուսնու մոտ հիվանդությունը խորացել, երբ նա գտնվել է Այրվածքաբանության ազգային կենտրոնում՝ կորոնավիրուսի թեստի պատասխանին սպասելիս: Կնոջ խոսքով, երկու օր ամուսինը գտնվել է այդ կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ՝ մինչեւ որ թեստի պատասխանը կգա, բայց, օրվա ընթացքում, երբ զանգել է ամուսնուն, որը 39 աստիճան ջերմությունով պառկած է եղել, ամուսինը ասել է՝ անտերության եմ մատնված, ոչինչ չեն անում, գալիս են, ջերմությունը չափում, ջերմիջեցնող են տալիս ու գնում են:
«Իր ասած բառերն եմ փոխանցում: Այդ երկու օրն էլ ջերմությունը 39-ից բարձր էր: Երկու օր այդպես պահեցին, մինչեւ թեստի պատասխանը եկավ դրական: Բայց նախքան թեստ հանձնելը, «Աստղիկ» բժշկական կենտրոնում ամուսնուս թոքերը ԿՏ ենք արել եւ պատասխանը եկել էր՝ երկկողմանի թոքաբորբ՝ COVID-ի պատկերով: Եվ անկախ այդ հանգամանքից նրան ոչինչ չեն արել, սպասել են թեստի պատասխանին»,- կայքին պատմել է կինը։
Այդ ընթացքում որդին է սկսել ջերմել: «Այրվածքաբանականից զանգում են մեզ, ասում են՝ եկեք ձեր հիվանդին տուն տարեք, ինքը 60 տարեկան չկա եւ կարող է տանը բուժվել: Տղայիս հանում եմ, ջերմությունով ուղարկում եմ, որ հորը տեղափոխենք մեկ այլ հիվանդանոց: Մեծ դժվարությամբ տեղավորում ենք Ոստիկանության հոսպիտալ, որը գտնվում է Ավանում: Ես մանրամասն չգիտեմ ու չեմ կարող ասել՝ Ավանում ինչ բուժում են արել, բայց Այրվածքաբանականում ոչինչ չեն արել: Ես, չլինելով բժիշկ, տեսնում էի, որ այդ մարդու գույնը կապտած է եւ հասկանում էի, որ նրա արյան հետ ինչ-որ բան է կատարվում: Հունիսի 21-ին, երբ դեռ հոսպիտալում էր, կեսօրին զանգեցի ամուսնուս, ասաց՝ մի զանգի շունչս կտրվում է, թթվածնի տակ եմ: Երեկոյան տեղեկանում ենք, որ արյան մեջ թթվածինը 60-ից ընկած է լինում՝ 33-ի: Զգացի, որ ինչ-որ մի բան այն չէ: Առավոտյան տղաս զանգում է վերակենդանացման բաժանմունք, ասում են՝ մահացել է»:
Կինն ասում է, որ ամուսինն ուներ սրտանոթային խնդիրներ՝ ճարպակալումով պայմանավորված, զարկերակային գերճնշում եւ ծնկների հոդացավեր, բայց առողջական խնդիրներն այնքան լուրջ չէին, որ այսպիսի ելք լիներ:
«Մահվան էպիկրիզում գրել են նախաինֆարկտային վիճակ, COVID-19: Բայց, եթե չեք դիահերձել, ի՞նչ իմացաք ինֆարկտից է մահացել: Մի գուցե կորոնավիրուսը չլիներ, ինքն ամիսներ հետո ինֆարկտ ստանար, ես չեմ կարող ասել: Ուղղակի ես ինձ եմ վատ զգում, որ շուտ գլխի չընկանք: Եթե շուտ տեղափոխեինք այլ բուժհիմնարկ, որտեղ նրան բուժօգնություն կցուցաբերեին, գուցե կենդանի լիներ»,- ասում է տիկին Նունեն՝ նշելով, որ ինքը, ընտանիքի այլ անդամների հետ մեկտեղ, նույնպես վարակվել է կորոնավիրուսով, բայց քրոնիկ հիվանդություններով հանդերձ այն ավելի հեշտ է հաղթահարել. «Հիմա մարդը չկա, շատ հանգիստ կասեն՝ էս ենք արել, էն ենք արել, դե գնա ու ապացուցի, որ չեն արել կամ՝ արել են»:
Զրուցակիցը պատմել է, որ ամուսնու ինքնազգացողությունը վատացել է հունիսի 10-ին: Երկու օր փորլուծություն եւ ջերմություն է ունենում: Երբ տեսնում են, որ ջերմությունը չի իջնում, երրորդ-չորրորդ օրը դիմում են տեղամասի թերապեւտին, որն ուղեգրում է ռենտգեն-հետազոտության, սակայն, Նունե Մելիքյանի խոսքով, այնքան հերթ է լինում, որ ամուսինը չի կարողանում սպասել՝ ինքնազգացողությունը վատանալու պատճառով թողնում՝ տուն է գալիս: Բայց թերապեւտն ապահովության համար, հակաբիոտիկներ է նշանակում: Սակայն, օր օրի ամուսնու վիճակը վատանում է եւ, կնոջ խոսքով, գույնը կապտում. «Շտապօգնությունը գալիս է՝ արյան մեջ թթվածնի քանակն է ստուգում, ջերմությունը չափում, 39-ից բարձր էր, բայց ասում է, որ արյան մեջ թթվածինը ցածր չէ, նորմայի մեջ է, անալգին-դիմեդրոլ են սրսկում, գնում: Բայց գնալով վիճակը վատանում է, տղաս տանում է հիվանդանոց, որտեղ ԿՏ են անում: Պոլիկլինիկայից ուղեգրում են Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ թեստավորվելու, որտեղից էլ տեղափոխում ենք հոսպիտալ ու մահացած բերում»:
Aravot.am-ը փորձել է հեռախոսով կապ հաստատել Այրվածքաբանության ազգային կենտրոնի պատասխանատուների հետ, սակայն կենտրոնի քաղաքային՝ 010.35.02.15 հեռախոսահամարը օրվա ընթացքում չի պատասխանել: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Aravot.am-ի հարցերին ի պատասխան ասել է, որ Այրվածքաբանության ազգային կենտրոնում, որտեղ մարդիկ սպասում են ախտորոշմանը, անհրաժեշտ ամեն ինչ կա՝ ցանկացած միջամտության համար, սակայն բժիշկները սպասում են թեստի պատասխանին եւ այդ ընթացքում ինչ անհրաժեշտ են գտնում՝ դա էլ անում են. «Իսկ, եթե մի դեղ տային ու հակառակ ռեակցիան լինի՞: Բժիշկն ավելի լավ է հասկանում՝ ինչ պետք է անել: Երբ լինում է թեստի պատասխանն այդ ժամանակ արդեն համապատասխան բուժումը նշանակում են՝ թե ինչի կարիք ունի»:
Լրագրողի այն դիտարկմանը, որ քաղաքացին Այրվածքաբանական է տեղափոխվել համակարգչային տոմոգրաֆիայի՝ ԿՏ-ի պատասխանով, որտեղ երեւացել է երկկողմանի թոքաբորբ` COVID-19-ի պատկերով, Ալինա Նիկողոսյանն ասել է, որ թեստի պատասխանից հետո է համապատասխան բուժումը նշանակվում. «Իսկ, եթե COVID լիներ, ու պարզվեր, որ պետք չէր այդ բուժո՞ւմը»:
Հայաստանում հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 182 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 13-ին հաստատվել է կորոնավիրուսի 32151 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 135687, վերջին մեկ օրում` 698 նոր թեստավորում :
Փաստացի այս պահին բուժվում է 11530 պացիենտ, նվազել է` 59-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 19865 անձ` վերջին մեկ օրում 232 անձ:
Ընդհանուր առմամբ, 573 պացիենտ մահացել է (ավելացել է 8-ով):
Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 183 է:
Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (տղամարդ), 59 (կին), 70 (կին), 80 (կին), 70 (կին), 81 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Ըստ օդում խախված լուրերի՝ կորոնավիրուսից մահացած յուրաքանչյուր մարդու համար ՀՀ պետական բյուջե է մտնում 18 հազար դոլլար: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը՝ խոսելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի և դրանց հետևանքների մասին:
«Չգիտեմ՝ ինչքանով է այս տեղեկությունը ճիշտ, քանի որ այս մասին պաշտոնապես հայտարարություն դեռևս չի եղել: Պահանջում եմ, որ այս տեղեկությունը պաշտոնապես հերքեն կամ հաստատեն», ասել է նա:
Անդրադառնալով վիրուսից մահացածներին՝ հարազատին փակ վիճակում հանձնելու փաստին՝ Սոնա Աղեկյանը նշեց, որ ինքը ևս միանում է այն մտահոգություններին, թե այդ առումով կասկածելի բաներ կան:
Սոնա Աղեկյանին իր ընկերներից մեկը պատմել է, որ վերջինիս հորը հողին հանձնելուց, փոսն իջեցնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ 96-ամյա կնոջ դի է այնտեղ. «Սարսափելի է»,- նշեց Սոնա Աղեկյանը:
«Ես կոչ եմ անում, որ եթե կորոնավիրուսով մահացած հարազատ ունեք, պահանջեք, որ հուղարկավորելուց նրան հնարավորություն ունենաք տեսնել: Որպեսզի հետագայում մղձավանջների մեջ չընկնեք»,- ընդգծեց Աղեկյանը:
Անդրադառնալով դիմակ չկրելու հետևանքով իրեն տուգանելու փաստին՝ Սոնա Աղեկյանը նշեց.
«Առողջապահության նախարարի դերակատարը պետք է տուգանվի, տուգանողը ես եմ լինելու, որ ամեն քայլափոխի ոստիկանն ինձ չկանգնեցնի ու ասի, որ ես դիմակ պետք է կրեմ, այն դեպքում, երբ Փաշինյանն ասել է՝ կորոնավիրուսը պետք է հաղթահարենք տնական օղիով ու պինցետով, ինչո՞ւ պետք է կրեմ դիմակ»:
Կառավարության հուլիսի 9-ի նիստում, գործադիր իշխանությունը հավանություն տվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, համաձայն որի՝ արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված բժշկական հաստատությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման լիազորություններն անցնում է Առողջապահության նախարարությանը։
Նախագծերի փաթեթի շուրջ NEWS.am-ը փորձեց մեկնաբություններ ստանալ Հայաստանի մասնավոր բժշկական հաստատությունների պատասխանատուներից՝ հասկանալու, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս որոշումը ԲԿ-ների հետագա գործունեությոն վրա, և արդյո՞ք օրենսդրական փաթեթը մշակելիս իրենց հետ քննարկումներ են եղել։
«Նաիրի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին մեզ հետ զրույցում նախ ասաց, որ այդ հարցով ճիշտ կլինի զրուցել գլխավոր տնօրենի հետ, ինքն իրավասու չէ խոսել։ Ապա հավելեց, որ ինքը դեռ ծանոթ չէ այդ նախագծերի փաթեթին, սակայն որպես բժիշկ արձանագրեց, որ իր համար կարևորը հիվանդի կյանքն է։ «Ոնց մեր գլխավոր տնօրենը որոշի, մենք այդպես էլ կաշխատենք։ Ինչի՞ ապրիլյան պատերազմի ժամանակ մենք մասնավո՞ր ենք մոտեցել, կամ երկրաշարժի ժամանակ։ Մենք մեր մասնագիտական պարտքն ենք կատարում»,- եզրափակեց նա։
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախատեսվող փոփոխություններին ընդգծեց․ «Ես ՀՀ օրինապաշտ քաղաքացի եմ, և եթե իմ երկրի Կառավարությունը փաթեթ է առաջարկում, իմ երկրի Ազգային ժողովը այդ փաթեթը հաստատում է, և իմ երկրի նախագահը այդ հաստատածը ստորագրում է և այն օրենք է դառնում, ապա ես պարտավորվածություն ունեմ այդ օրենքը կատարելու»,- ասաց պարոն Չարչյանը՝ չցանկանալով այլ հարցերի պատասխանել։
«Որպես ՀՀ քաղաքացի ես դրան նայում եմ շատ դրական, որովհետև արտակարգ դրության ժամանակ պետք է կենտրոնացված կառավարում, իսկ կենտրոնացված կառավարումը նշանակում է հասարակությանը պետք եղած ժամանակ ճիշտ սպասարկել»,- NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Բեսթ լայֆ» բժկական կենտրոնի տնօրեն Գարեգին Մխիթարյանը՝ անդրադառնալով հարցին, թե որպես մասնավոր ԲԿ-ի տնօրեն՝ ինչպե՞ս է վերաբերվում այս որոշմանը։
Մեր հարցին, թե ԲԿ-ի հետ քննարկումներ եղե՞լ են, պարոն Մխիթարյանն ասաց, որ չեն մասնակցել նման քննարկումների. «Մեր ԲԿ-ն փոքր է, ընդամենը 10 գույքանոց կլինիկա է, մեզ կարող էին նույնիսկ չդիտարկել էլ»,- ասաց նա։
«Շենգավիթ» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Բադալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ չեն անում։
«Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից ևս փոխանցեցին, որ այս պահին կարծիք չեն կարող հայտնել, որովհետև նախագիծը նոր է։
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանն ասաց, որ այդ նախագիծը իրենց կենտրոնին չի վերաբերւոմ, որովհետև իրենք հիվանդասենյակներ չունեն։
Թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեցինք նաև Առողջապահության նախկին փոխնախարար, առողջապահության կազմակերպիչ Գագիկ Միրիջանյանից, ով մեզ հետ զրույցում սա բացասական որոշում համարեց։
«Մենք այս պահի դրությամբ պարտվում ենք վիրուսին, թե հիմա լիազոր մարմինը կփոխի, նոր տնօրեններ կգան, իրեն կենթարկվեն, ի՞նչ է դա փոխելու, կարծում եմ՝ ոչ մի բան»,- նկատեց պարոն Միրիջանյանը, ապա շարունակեց․ «Ես կարծում եմ, որ դա վիրուսի դեմ պայքարի էպիդեմիոլոգիական տեսակետից ոչ մի էֆեկտ չի ունենալու, կառավարման մասին չեմ կարող ասել, եթե երկրում լուրջ կառավարիչներ կան, որոնք այսօր պարապ են մնացել և ավելի լավ են կառավարելու, քան սեփականատերը իր կենտրոնը՝ միգուցե։ Իմ կարծիքով սեփականատերն ավելի լավ կկառավարի իր կենտրոնը, քան չգիտեմ ով։ Եթե նախարարությունը ունի այդ վերլուծոթյունը, որ պետական կլինիկաներն ավելի լավ են կառավարել, կարող է՝ ճիշտ որոշում է, համենայնդեպես, ես չեմ տեսել այդ որոշումը»,- ասաց Գագիկ Միրիջանյանը։
Ըստ նրա՝ բժշկական հաստատությունների կարգավիճակը ոչինչ չի փոխելու, որովհետև այսպես, թե այնպես նույն նորմատիվային դաշտը կարող է նաև սեփական կենտրոն էլ իրականացնի, եթե հրամանի տեսք ունի, որովհետև իրար հետ պետպատվերի պայմանագիր կա, և այդ պայմանագրով կարելի էր ամեն ինչ կարգավորել։
Առողջապահության նախկին փոխնախարարը նաև նկատեց՝ իսկ բժիշկների վերապրոֆիլավորումը ինչպե՞ս են իրականացնելու։ «Ինձ համար ավելի անհասկանալի է բժիշկների կարգավիճակը, ո՞նց են բժիշկները վերապրոֆիրավորվելու, քովիդի դեմ պայքարի հատուկ բժիշկներ կա՞ն, թե պետք է բոլորին ինֆեկցիոնիստ դարձնե՞ն»,- նշեց նա։
Նշենք, որ ըստ այդ նախագծերի փաթեթի՝ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին։ Համապատասխան վերապատրաստում անցնելուց կամ բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին ներգրավվելուց հրաժարվելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
«Հիմա դեկտեմբերին ավարտվեց արտակարգ դրությունը, ի՞նչ ենք անելու։ Ինձ համար անհասկանալին դա է։ Այս մեծաքանակ մարդկանց, որ տանելու են վերապրոֆիալվորեն, դա ծախս է, չէ՞, ո՞վ է դրա արդյունավետությունը գնահատելու։
Ի՞նչ է լինելու էլի, հիմա դրա տնօրենը լինի «Պողոս-Պետրոս» ՍՊԸ-ն, թե Առողջապահության նախարարության նշանակածը, ի՞նչ է դա փոխելու»,- եզրափակեց Գագիկ Միրիջանյանը։
Հավելենք նաև, որ արտակարգ դրության ժամանակ առողջապահության ոլորտի կառավարման լիազորություններից բխող հրամանները կամ հանձնարարականները կամ բնակչության բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման վերաբերյալ հրամանները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգահարյուրապատիկի չափով:
Թեմայի շուրջ News.am-ը օրեր առաջ էլ զրուցել էր «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի հետ։ Վերջինս ասել էր, որ մասնավոր բժշկական հաստատությունների կառավարումը պետությանը հանձնելը կարող է լուրջ ռիսկեր առաջացնել մասնավոր հատվածի համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.