29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Չենք հավատում հեքիաթներին, որ 5G-ն վնասակար է. NOVATEL-ը ցանկանում է գնել «ՎԵՈՆ Արմենիա»-ի 100 տոկոս բաժնեմասը
NOVATEL ընկերությունը մոտ երկու ամիս առաջ է ստեղծվել, մեր ցանկությունն է՝ ձեռք բերել ՛՛ՎԵՈՆ Արմենիայի՛՛ 100 տոկոս բաժնեմասը: Նպատակն այն է, որ Հայաստանում լինեն զարգացած հեռահաղորդակցություն, մատչելի սակագներ, մրցակցային կապ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց NOVATEL ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Մինաս Երզնկյանը:
Նրա խոսքով՝ իրենք ցանկանում են, որպեսզի 4G կապը զարգանա ոչ միայն Երևանում, այլև՝ Հայաստանի այլ քաղաքներում, սահմանային գոտում: Բացի այդ, Երզնկյանի խոսքով, ՛՛ՎԵՈՆ Արմենիան՛՛ միակ ընկերությունն է, որ հնարավորություն ունի առանց մեծ ծախսերի զարգացնել 4G կապը, ինչպես նաև՝ փորձնական, օրինակ՝ բիզնես կենրոններում, բուհերում, գործարկել 5G կապը՝ ցույց տալով դրա առավելությունները:
՛՛Եթե նախորդ սերնդի ցանցերի հետ համեմատենք, 5G ցանցի բազային կայաններն ավելի էժան են և ֆինանսական որևէ խնդիր չեն առաջացնում՛՛,-ասաց NOVATEL-ի գործադիր տնօրենը:
Երզնկյանն անդրադարձավ նաև 5G-ի վնասակարությանը մարդու առողջության ու շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության առումով և ասաց. ՛՛Ես չեմ հավատում հեքիաթներին, որ 5G-ն վնասակար է:
Նա հավելեց, որ շատ բարձր է գնահատում ՛՛ՎԵՈՆ Արմենիա՛՛-ի տեխնիկական ու սպասարկման անձնակազմը և դեմ է կրճատումներին, և գործարքը հաջողությամբ պսակվելու դեպքում անգամ կխրախուսեն աշխատողներին:
Խոսելով գնման ընթացքի մասին՝ Երզնկյանն ասաց. ՛՛Այսպիսի կազմակերպությունների գնման գործընթացը շատ բարդ է, գոյություն ունեն սկզբնական պայմանավորվածություններ, ինչպես նաև՝ գաղտնիության մասին պայմանագիր, աուդիտ, վերջնական առաջարկ, դիմում կարգավորող մարմնին, որից հետո սկսվում է վերջնական փուլը՛՛: Ընկերության գործադիր տնօրենը շեշտեց, որ չեն դիտարկում բաժնետոմսերի մասնակի գնումը, այլ միայն՝ 100 տոկոսը:
Նա նշեց, որ դեռևս չի կարող ասել, թե իրենք որ փուլում են, որովհետև առկա է գաղտնիության մասին պայմանագիր, սակայն ընդգծեց, որ գործընթացն արդեն բավական առաջխաղացում ունի:
Երզնկյանն ասաց նաև, որ ՛՛ՎԵՈՆ Արմենիայի՛՛ ձեռքբերմանը մասնակցելու են համաշխարհային համբավ ունեցող ընկերություններ, իսկ NOVATEL ՍՊԸ-ն ստեղծվել է հատուկ ՛՛ՎԵՈՆ Արմենիայի՛՛ ձեռքբերման գործարքին մասնակցելու նպատակով:
https://www.facebook.com/yerkir.am/videos/1000426797075216/
Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունն օգոստոսի 12-ին չի ավարտվի: Այն կերկարաձգվի ևս մեկ ամսով:
Այս մասին որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության արտահերթ նիստում:
«Հիմա մենք ստիպված ենք ևս մեկ անգամ արտակարգ դրությունը երկարացնել։ Հուսով ենք՝ վերջին անգամ», — ասաց նա՝ ավելացնելով։ Այս անգամ արտակարգ դրության ռեժիմը կլինի ավեի մեղմ»,– ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի զեկուցումից ու քննարկումներից հետո կառավարությունը միաձայն ընդունեց «2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը։
Կառավարության հաստատումից հետո որոշումն այսօր կքննարկվի նաև ՀՀ ԱԺ-ի՝ այդ նպատակով հրավիրվող հատուկ նիստում, ինչպես նախատեսված է օրենքով: Այս պահին նիստի ժամը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն օգոստոսի 5-ին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտնել էր, որ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմն օգոստոսի 12-ին կերկարաձգվի ևս մեկ ամսով։
Միաժամանակ նա տեղեկացրել էր, որ մի շարք արգելքներ կմեղմացվեն։ Օրինակ` օտարերկրյա քաղաքացիների մուտքի, ապրանքների արտահանման, հանրահավաքներ ու հանրային միջոցառումներ անցկացնելու արգելքը։
Կորոնավիրուսի համաշխարհային համավարակի պատճառով Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել է մարտի 16-ին, հետագա ամիսներին 5 անգամ երկարաձգվել է։
Վերջին անգամ արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու որոշումն ընդունվել է հուլիսի 13-ին և կավարտվի օգոստոսի 12-ին։
Հայաստանում օգոստոսի 12-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 201 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսպիսով՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 40593 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 6399 մարդ, կատարվել է 177322 թեստավորում, առողջացել է 33157 վարակված։ Մեկ օրում արվել է 1710 թեստ:
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 803 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 234 -ն են:
Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բոլոր այն մարդկանց, որոնք ունեն հայկական պետհամարանիշներով մեքենաներ, շարունակում են ստիպել Ռուսաստանի մաքսային դրույքաչափերով մեքնենան նորից մաքսազերծել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանը։
«Մաքսային միության երկրների տարածքում ապրանքների ազատ շրջանառություն պետք է լինի։ Մեր գերատեսչությունները, որոնց միջոցով մենք վաճառել ենք մեր մեքենաները, ոչ մի օրենք չեն խախտել, մեղավոր չեն, որովհետև նույն Մաքսային միության պայմանագրով, եթե անձը այդ միության որևէ երկրում ունի մշտական ապրելու իրավունք, նա կարող է միության մի երկրից մյուս երկիր ապրանք տեղափոխել։ Հիմա Ռուսաստանի քաղաքացիները եկել են մեր մոտ գրանցվել ու մեքենա են գնել»,- ասաց Զոհրաբ Իգիթյանը՝ հավելելով, որ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության որոշման համաձայն՝ բոլոր այդ մեքենաները պետք է առգրավվեն, տեղափոխվեն մաքսային տարածքներ՝ մաքսազերծելու պարտադրանքով։
«Մեր հանդեպ ինչ-որ անօրինական արշավ է սկսվել։ Ռուսաստանում բելառուսական, աբխազական, ղազախական, ղրղզական, հայկական համարներով մեքենաներ կան, բայց մենակ հայկական են առգրավում, սա ի՞նչ է նշանակում»,-նկատեց նա։
Ըստ Զոհրաբ Իգիթյանի՝ մեր Կառավարությունը պետք է հստակեցնի այս հարցի հետ կապված խնդիրները։
Մաքսազերծման գումարը խոշոր է։ Նրա խոսքով, միջինում 5000 դոլար արժողությամբ գնված մեքենայի համար ՌԴ քաղաքացիները պետք է հավելյալ 10 000 դոլար վճարեն։
«Պատկերացնո՞ւմ եք, բնական է, որ այդ մարդիկ մեքենաներից հրաժարվելու են»,-շեշտեց նա։
Ռուսաստանաբնակ հայազգի Տիգրան Ասլանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հուլիսի 1-ից մեքենան չի շահագործում։ Անցյալ տարի էր մեքենան գնել, և տեղափոխել Ռուսաստան։ Միայն վերջերս է ռուսական լրատվամիջոցներից տեղեկացել, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի համաձայն՝ մեքենան Ռուսաստան ներմուծելուց հետո 10 օրվա ընթացքում պարտավոր են հաշվառման դնել Ճանապարհային ոստիկանությունում, իսկ հաշվառման դնելու համար, պետք է մաքսազերծել, հակառակ դեպքում մեքենան կառգրավվի։
«Այդ օրենքը միշտ էլ եղել է այստեղ, ուղղակի չի գործել, հուլիսի սկզբից սկսել են օրենքի հետևից ընկնել։ Նույնիսկ մինչև այդ ճանապարհային ոստիկաններն ինձ կանգնեցրել են, բայց ոչ մեկ այդ օրենքից չի խոսել, հիմա հրաման են ստացել, պետք է հետևեն օրենքին»,- նշեց Տիգրանը։
Նա հավելեց, որ մեքենան տեղափոխում է Հայաստան, որովհետև այլընտրանք չունի։
Նշենք, որ ՌԴ քաղաքացի գնորդները ավելի վաղ տեսաուղերձով դիմել էին ՀՀ Կառավարությանը, ակնկալելով աջակցություն, քանի որ Ռուսաստանում նրանց ձայնը լսելի չէ։
«Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, հավանաբար լսել եք այն մասին, թե ի՞նչ է կատարվում Ռուսաստանում՝ կապված հայկական համարանիշով մեքենաների հետ: ՀՀ-ից 2017 թվականից ՌԴ քաղաքացիները մեքենաներ են գնել, ոչ մի խնդիր չի առաջացել: Շատ ենք ուզում օգնել մեր քաղաքացիներին՝ ցանկանալով ունենալ նաև ձեր աջակցությունը: Եվ այն քաղաքացիներին, ովքեր ՀՀ-ից մեքենա են գնել, ստիպում են ՌԴ-ում ևս հաշվառման կանգնել: Սրա համար պետք է գումար վճարել: Խոսքը մեծ գումարների մասին է: Մոտ 300․000 ռուս մնալու է առանց ավտոմեքենայի, որովհետև ստիպում են կրկին մաքսազերծել մեքենաները, բայց ոչ ոք չի անելու դա: Մենք նաև այնքան գումար չունենք, որ նմանատիպ մեքենա գնենք Ռուսաստանում: Մենք չենք կարողանա նաև մեքենաների հարկերը վճարել, որը վնաս է լինելու ՀՀ տնտեսությանը: ՀՀ-ում վաճառքի ենթակա շատ մեքենա կա: Ձեր ավտոներկրողները հիմա այն չեն կարողանա վաճառել: Մենք երկխոսություն ենք ակնկալում ձեր ու մեր իշխանությունների միջև, քանի որ կարծում ենք՝ մեր իշխանությունները չեն հետևում ԵԱՏՄ կանոններին»,- ասված էր տեսաուղերձում:
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 200 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40 185-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 785 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1013-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 387 է, ընդհանուր առողջացածներինը՝ 32 395, փաստացի բուժվողներինը՝ 6777 (մեկ օրում նվազել է 195-ով): Մեկ օրում արվել է 1444 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 174 438 թեստ:
Պացիենտները եղել են 68 (կին), 64 (կին), 90 (տղամարդ), 78 (տղամարդ), 82 (կին), 62 (տղամարդ), 73 (կին) և 51 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ
Read more: https://armeniasputnik.am/society/20200808/24034899/hh-um-koronavirusi-hetevanqov-8-mard-e-mahacel.html
Ցավում եմ, բայց չեմ կարող կարծիք հայտնել, ելնելով իմ կարգավիճակից ու դիրքից, նաեւ հաշվի առնելով հարցի սրությունը, եւ կոնկրետ այն քաղաքական ենթատեքստը, որ դրված է այդ հարցի տակ, ճիշտ կլինի, որ ձեռնպահ մնամ ու որեւէ կարծիք չհայտնեմ։ Այս մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ի պատասխան օգտատերերից մեկի՝ «կո՞ղմ եք, թե՞ դեմ Ամուլսարի շահագործմանը» հարցին։
«Վարչապետի՝ իմ ամուսնու, մեկ տարի առաջվա լայվից հետո, ես չգիտեմ՝ ինչ փոխվեց, ինչու հանկարծ այս բռնկումը տեղի ունեցավ, եթե մեկ տարի ոչինչ տեղի չի ունեցել, ոչ մի պրոցես չի ընթացել, ի՞նչ տեղի ունեցավ, որ նորից սկսվեց։ Դա հարց է, որի պատասխանը ես չկարողացա գտնել, հետեւելով իրադարձություններին, լսելով հարցազրույցներ, հատկապես այն մարդկանց, որոնք այնտեղ գործողություններ են անում»։
Մեկնաբանի հիշեցմանը, որ ցույցերը սկսվեցին, երբ «Լիդիան Արմենիան» ապամոնտաժեց հանքի հարեւանությամբ բնապահպանների տնակը, պատճառաբանելով, թե այն իր տարածքում է, Աննա Հակոբյանը հակադարձել է, ասելով, որ բուն խնդրի էության մեջ ոչինչ չի փոխվել, այսինքն՝ շահագործվելո՞ւ է, հանքը, թե՞ ոչ։
Իսկ թե ինչո՞ւ են քաղաքացիները զրկված խաղաղ ցույցերի իրավունքից, մասնավորապես Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ելույթներից, Աննա Հակոբյանն ասել է, թե իր կարծիքով պատճառը արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումներն են։ Նա բացառել է այնպիսի սցենար, որով կարող է ճնշվել ազատ խոսքը։
«Արտակարգ դրության երկարաձգումը կապել այս կամ այն իրադարձության հետ, այս կամ այն քաղաքական կամ քաղաքացիական միավորի գործունեության հետ, կարծում եմ, տեղին չէ, որովհետեւ մենք բոլորս ապրեցինք այս 6 ամիսը՝ բախվելով համավարակի հետ, մենք բոլորս տեսանք, թե որքան կյանքեր խլեց այդ համավարակը, եւ կառավարության գործողություններն ընդդեմ այդ համավարակի այսօր արդեն ցույց են տալիս իրենց արդյունավետությունը, եւ հույս ունեմ, որ այսպես կշարունակվի, եւ այն խոսակցությունները, թե արտակարգ դրությունը շարունակվում է, երկարաձգվում է այս կամ այն պատճառով, կարծում եմ, հիմնազուրկ է։ Առաջին անգամ չէ, որ նման մտքեր են հնչում։ Նախկինում էլ, մարդկանց տարբեր խմբեր, տարբեր քաղաքական շահեր հետապնդող խմբեր սեփական օրակարգով պայմանավորված այդ հայտարարությունն արել է, թե դա արվում է հենց իրենց ճնշելու համար, բայց կառավարության գործողություններն ապացուցում են հակառակը։ Եվ ես չեմ կարծում, որ այսօր կառավարությունը խնդիր ունի որեւէ խոսք ճնշելու, ուղիղ հակառակը, քաղաքացիներն այսօր Հայաստանում ազատ են, քան երբեւէ, եւ պետք չէ դրա տակ ինչ-որ բան փնտրել»։
Հայաստանում օգոստոսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 166 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39985-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 777 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել: Օգոստոսի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1005-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 452 է, ընդհանուր առողջացածներինը՝ 32008, փաստացի բուժվողներինը՝ 6972 (մեկ օրում նվազել է 291-ով): Մեկ օրում թեստավորվել է 1394 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 172994 քաղաքացի:
Պացիենտները եղել են 46 (կին), 58 (տղամարդ), 78 (կին), 73 (կին) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետևանքները վերացնելու, լիբանանահայերի կրած վնասների վերականգնման աշխատանքները կազմակերպելու համար Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Սրբազան Գերաշնորհ Տեր Շահէ Արքեպիսկոպոս Փանոսյանի նախագահությամբ պետք է կազմվի հանձնախումբ, որի մեջ կընդգրկվեն տեղական հայկական կառույցնեը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը: Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո բազմաթիվ աջակցող զանգեր են եղել Հայաստանից, Արցախից, աշխարհի տարբեր երկրներից:
«Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը հանդես է եկել համազգային զորակցության կոչով: Լիբանանի հայությանն օժանդակելու համար հատուկ հաշվի համար է բացվել: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն աջակցելու, կարող են իրենց փոխանցումները կատարել»,-ասաց Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը:
Թե լիբանանահայությունը կոնկրետ ինչի կարիք ունի, այս պահին դժվարանում են ասել, քանի որ կարիքների գնահատման փուլում են: Ամեն դեպքում մինչ այժմ եղած տվյալների համաձայն, միջոցներ են անհրաժեշտ շենք-շինությունների, տների, կառույցների վերականգնման համար: Մյուս կողմից ամբողջ Լիբանանը դեղամիջոցների, բժշկական պարագաների կարիք ունի: Նա տեղեկացրեց, որ արդեն բարեկամ երկրներն այս հարցում օժանդակություն են տրամադրում Լիբանանին:
«Լուսանկարներից, տեսանյութերից, կարծում եմ, որ տեսել եք, թե ինչ ավերածություններ են եղել: Բազմաթիվ տներ են քանդվել: Մեր հայկական թաղամասերում շատ մեծ վնասներ կան, սակայն կարող ենք ասել, որ ամբողջությամբ շենքերի փլուզումներ չունենք: Այն ընտանիքներին, որոնց տներում իրավիճակն այնպիսին է, որ ներկայում հնարավոր չէ բնակվել, տեղական կառույցներն ապահովել են ժամանակավոր կացարաններով»,-ասաց Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը՝ ընդգծելով, որ բոլոր հայկական կառույցները լծված են գործի, և որևէ հայ անօթևան չի մնացել:
Թե որքան են նման ընտանիքները, Հայր Հովակիմը դժվարացավ պատասխանել: Նա տեղեկացրեց, որ բնակելի տներից, խանութներից բացի, Լիբանանում գործող հայ քաղաքական երեք կուսակցությունների շենքերն են վնաս կրել: Անթիլիասի մայրավանքը ևս վնաս է կրել, ինչպես նաև վեհարանը, Կիլիկա թանգարանը, տարբեր բաժանմունքներ, գրասենյակներ:
Այս օրերին տեղեկություններ եղան այն մասին, որ Լիբանանում հայերի շրջանում Հայաստան տեղափոխվելու ցանկություն կա: Ի՞նչ տրամադրություններ կան այս ուղղությամբ: Հարցին ի պատասխան, Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանն ընդգծեց, որ նման հայտարարությունների ծանոթ չէ:
«Գիտեք, Լիբանանն իր պատմության ընթացքում բազմաթիվ դժվարությունների է առերեսվել, և նման իրավիճակներում պարզ է, որ այդպիսի մտածումներ կարող են լինեն: Կարծում եմ, որ այս հանգրվանում, այդ տեսակետները կմնան վարկածի սահմաններում: Մենք պետք է մեր զորակացությունը հայտնենք ու զորավիգ կանգնենք»,-ասաց նա:
Լիբանանի հայության օժանդակության հատուկ հաշվի համարի հետ կապված տվյալներն են՝ Beneficiary: ARMENIAN CATHOLICOSATE OF CILICIA, Bank: Banque pictet & Cie SA, Route des Acacias 60, CH-1211 Geneva 73, Account: M-502039, IBAN: CH61 08755 0502 0390 0300, SWIFT Code: PICTCHGG:
Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Առողջապահության նախարար Համադ Հասանը տեղական ԶԼՄ-ներին հայտնել էր, որ նավահանգստում հրավառության պարագաներ տեղափոխող նավ է պայթել: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր էր հայտարարվել։ Վերջին տվյալներով զոհերի թիվը 100-ից ավելին է:
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նշել էր, որ ՀՀ կառավարությունը՝ Արտաքին գործերի նախարարության եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների ղեկավարների հետ՝ մեր երկրից եղբայրական Լիբանանին օգնություն ցուցաբերելու նպատակով: Քննարկումների արդյունքում հստակեցվել են կարիքների հիմնական ուղղությունները, որոնց շրջանակում էլ ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով: Օժանդակությունը կլինի դեղորայքի, բժշկական սարքավորումների, սննդի, եւ այլ պարագաների տեսքով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.