29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել մարդասիրական նպատակներով հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ.
«Կարևորում ենք Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020թ. հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման համար:
Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը գործնական քայլ է՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ միջազգային ահաբեկիչների հետ դաշինքով, Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիան դադարեցնելու ճանապարհին: Մարդասիրական հրադադարը պետք է Ադրբեջանի կողմից անշեղորեն պահպանվի և ամուր հիմք դնի 1994թ. մայիսի 12-ի կրակի և ռազմական գործողությունների դադարեցման և 1995թ. փետրվարի 6-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ համաձայնագրերի գործողությունը լիակատար վերականգնելու համար:
Կարևոր ենք համարում, որ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարության մեջ նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի բացառիկ դերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար միջնորդական գործունեության իրականացման մեջ:
Վերստին ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից չորս տարիների ընթացքում սանձազերծված երկու ագրեսիանները համոզիչ կերպով ցույց են տալիս ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը բացառող մեխանիզմի ներդրման հույժ անհրաժեշտությունը: Վերահաստատում ենք պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը, որ միայն Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը կերաշխավորի տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն և ցույց կտա միջազգային հանրության համար ուժի կիրառման անընդունելիությունը ՝ որպես հակամարտության լուծման միջոց»,- ասվում է հայտարարության մեջ:
Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր հետևությունները շատ հստակ էին՝ բոլոր այն անձինք, որոնք հայտնվել էին Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ ողջ կամ ծանր վիրավոր, զոհված վիճակում, 90 տոկոսով ենթարկվել են պատերազմական հանցագործությունների՝ խոշտանգումների, գնդակահարումների, այդ թվում՝ ավելի լուրջ դաժանությունների՝ անդամահատումների, գլխատումների: Այսպիսի թշնամու հետ գործ ունենք, որևէ բան չի փոխվել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով արդեն 15-րդ օրն է, ինչ փաստացի պատերազմ է ընթանում: Չնայած հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ից հումանիտար հրադադար հայտարարելու մասին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ձեռք բերած պայմանավորվածությանը, Ադրբեջանը խախտել է այն՝ հրթիռակոծելով Ստեփանակերտը և այլ բնակավայրեր, դիվերսիոն ներթափանցում իրականացրել՝ Հադրութ քաղաքի ուղղությամբ։ Թեև հակառակորդի առաջխաղացումը կանխվել է, բայց թշնամին, հավատարիմ մնալով իր ձեռագրին, սպանել է երկու քաղաքացիական անձի՝ հաշմանդամություն ունեցող երեխայի և նրա մորը: Նման դեպք տեղի է ունեցել նաև 2016թ Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանցիները մտել են տարեց ամուսինների տուն, սպանել նարանց, ապա կտրել ականջները:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ որևէ բան չի փոխվել, պետք է դա որպես փաստ ընդունել և հատկապես նրանք, ովքեր ինչ-որ պատրանքներ էին տածում, թե հնարավոր է ինչ-որ բան փոխված լինել:
«Սա իրականություն է և պետք է դրա հետ հաշվի նստենք: Դա չպետք է մեր վճռականությունը և հաստատակամությունը փոխի, բայց պետք է մեզ ավելի ճիշտ պատկերացում տա իրականության մասին»,- նշեց Մելիքյանը;
Մելիքյանը կարևորեց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի կողմից ներկայացված զեկույցը՝ հատկապես այս փուլում, որտեղ փաստերով, իրավական վերլուծություններով ներկայացնում է մինչև հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածի իրավիճակը, իրավիճակը շատ արագ է փոխվում, եւ այնտեղ արտացոլված չէ Հադրութի դեպքը:
Նշենք, որ ԱՀ ՄԻՊ-ի զեկույցի համաձայն՝ մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 20 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 12 տղամարդ: Մանկահասակ երեխան, հինգ կանայք և չորս տղամարդիկ սպանվել են իրենց տան բակում, իսկ մյուսները՝ տարբեր հանրային վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս):
Մելիքյանը գտնում է, որ այդ զեկույցը պետք է լայնորեն տարածվի, հատկապես՝ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի ուղղությամբ աշխատող միջազգային կազմակերպությունների, իրավապաշտպանական համայնքի համար:
«Այդ զեկույցում կարելի է գտնել այն հիմքերը, որոնց հիման վրա մենք ասում ենք՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ Ադրբեջանն ունի ցեղասպանական մոտիվացիա հայ ժողովրդի նկատմամբ»,- նշեց Մելիքյանը:
Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ի կողմից կայացված միջանկյալ միջոցի պայմաններն Ադրբեջանի կողմից անտեսելուն և հարցը Նախարարների կոմիտեում բարձրաձայնելուն, Մելիքյանը նշեց, որ, քանի դեռ ռազմական գործողություններն ընթանում են և հրադադարը մնացել է դեռ միայն թղթին, ամբողջությամբ չի պահպանվում, ուստի այդ գործիքակազմն այս պահին արդյունավետ լինել չի կարող:
Մելիքյանի խոսքով, թեև ինքն առաջին իսկ օչվանից ողջունել է թե՛ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու նախաձեռնությունը, թե՛ Թուրքիայի դեմ, սակայն այդ միջոցներն արժեք ձեռք կբերեն միայն ռազմական գործողությունների ավարտից հետո և այդ միջոցների նշանակությունը գերագնահատել պետք չէ: Իսկ թե այս պահին ինչ զսպող մեխանիզմներ կան, Մելիքյանը նշեց, որ չի կարծում, որ ունենք զսպող մեխանիզմներ՝ Եվրոպայի ուղղությամբ և միակ մեխանիզմը, որն ինչ որ առումով կարող է զսպող նշանակություն ունենալ Արցախի անկախության ճանաչումն է:
«Իսկ իրական զսպող նշանակություն կարող է ունենալ այն պետությունը, որը մեր տարածաշրջանում ունի առավել մեծ կենսական հետաքրքրություններ: Խոսքը մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի մասին է»,- նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ ՌԴ-ն շատ լուրջ դիվանագիտական ջանքեր է ձեռնարկել և աշխատում է այդ ուղղությամբ:
Դիտարկմանը, որ Ադրբեջանը խախտել է հենց ՌԴ-ի միջնորդությամբ հայտարարված հրադադարի ռեժիմը, Մելիքյանն արձագանքեց՝ նշելով, որ դա որոշակի հետևանքներ ունենալու է:
«Պարտադիր չէ սանկցիաների տեսքով լինի: Համենայն դեպս՝ մի բան է, երբ ռազմական գործողություններ են ընթանում և շարունակվում է, մեկ այլ բան է, երբ կնքվում է հրադադար և դրանից հետո Ստեփանակերտը ռմբակոծվում է կամ այլ ռազմական գործողություններ են կատարվում: Ես այն կարծիքին եմ, որ, այդուհանդերձ, հաջողվելու է իրավիճակը կայունացնել, բայց դա չի նշանակում, որ պետք է թուլանանք, պետք է ելնենք այն կանխավարկածից, որ ամեն վայրկյան հնարավոր է ռազմական գործողությունների ինտենսիվացում, իսկ դադարից հետո՝ վերսկսում»,- եզրափակեց Մելիքյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա եւ այլ զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Թեև հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ից հումանիտար հրադադար հայտարարելու մասին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ձեռք բերած պայմանավորվածությանը, Ադրբեջանը խախտել է հրադադարը:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հայաստանում հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 370 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 56821 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 327163, վերջին մեկ օրում` 1269 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 9598 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 294-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 45891 անձ` վերջին մեկ օրում 67 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 1026 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 306 է:
Հայաստանում հոկտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 649 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 55736-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 1016 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի արձանագրվել։ Հոկտեմբերի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 303 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1319-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 263 է, ընդհանուր առողջացածներինը՝ 45771, փաստացի բուժվողներինը՝ 8246 (մեկ օրում ավելացել է 400-ով): Մեկ օրում արվել է 2737 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 322528 թեստ:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 55, 66, 67, 69, 88 և 70 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակում են ընթանալ մարտական գործողությունները: Մարտերը հատկապես ինտենսիվ բնույթ ունեն հարավային ուղղությունում: Ինչպես հարավային, այնպես էլ մնացած հատվածներում ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և պատճառում կենդանի ուժի ու զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ»:
Հայաստանում հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 718 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 54473 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 316479, վերջին մեկ օրում` 3656 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 7855 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 502-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 45312 անձ` վերջին մեկ օրում 202 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 1004 է:
Հայաստանում հոկտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 672 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 53 755-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 995 է:
Նախորդ օրը կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հոկտեմբերի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 302 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1297-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 178 է, ընդհանուր առողջացածներինը՝ 45 110, փաստացի բուժվողներինը՝ 7348 (մեկ օրում ավելացել է 489-ով): Մեկ օրում արվել է 2878 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 312 823 թեստ:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (կին), 72 (տղամարդ), 92 (կին), 84 (կին) և 55 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
Դավոյան Գագիկ Լևոնի, ծնվ. 2000թ.
Ղուշունց Գեղամ Սարմենի, ծնվ. 1984թ.
Մնացականյան Էդմոն Արտակի, ծնվ. 2001թ.
Խաչատրյան Վահե Հրանտի, ծնվ. 2000թ.
Ղարաջյան Գոռ Հակոբի, ծնվ. 2000թ.
Ավետիսյան Կնյազ Գևորգի, ծնվ. 2000թ.
Վարդանյան Հայկ Օնիկի, ծնվ. 2002թ.
Վարդանյան Գոռ Գուրգենի, ծնվ. 2002թ.
Գասպարյան Գոռ Գևորգի, ծնվ. 2001թ.
Աբրահամյան Սևակ Արմենի, ծնվ. 2001թ.
Արզումանյան Աշոտ Սողոմոնի, ծնվ. 2001թ.
Մելքոնյան Սամվել Սայադի, ծնվ. 2000թ.
Գերասիմյան Մարատ Հրաչիկի, ծնվ. 2000թ.
Հովհաննիսյան Սիմոն Արտակի, ծնվ. 2000թ.
Հակոբյան Մկրտիչ Հակոբի, ծնվ. 1986թ.
Խաչատրյան Գառնիկ Հուսիկի, ծնվ. 1987թ.
Հայրապետյան Գառնիկ Հենրիկի, ծնվ. 1976թ.
Հովհաննիսյան Երվանդ Արտյոմի, ծնվ. 1986թ.
Աղասյան Արթուր Գրիգորիի, ծնվ. 1997թ.
Մելիքյան Հովհաննես Մուշեղի, ծնվ. 1994թ.
Ենգոյան Պատվական Արամի, ծնվ. 1995թ.
Ազատյան Հրանտ Սեմյոնի, ծնվ. 1997թ.
Վարդանյան Նարեկ Վարդանի, ծնվ. 1993թ.
Սանասարյան Շիրազ Զորիկի, ծնվ. 1998թ.
Ավանեսյան Շամո Նիկոլայի, ծնվ. 1987թ.
Գրիգորյան Կարեն Հրաչյայի, ծնվ. 2001թ.
Հախինյան Արթուր Արկադիի, ծնվ. 2001թ.
Համբարձումյան Դավիթ Միքայելի, ծնվ. 2001թ.
Զաքարյան Դավիթ Աշոտի, ծնվ. 2000թ.
Համբարյան Դավիթ Մամիկոնի, ծնվ. 2001թ.
Բադալյան Արթուր Ռոբերտի, ծնվ. 2001թ.
Հայրապետյան Գեղամ Վարդանի, ծնվ. 2000թ.
Այվազյան Թաթուլ Կամոյի, ծնվ. 2001թ.
Վարդանյան Հովհաննես Հայկի, ծնվ. 2001թ.
Մուրադյան Գևորգ Արարատի, ծնվ. 2001թ.
Մելքոնյան Տիգրան Վահանի, ծնվ. 2000թ.
Խեչոյան Արսեն Կարենի, ծնվ. 2001թ.
Չիտչյան Մարսել Ռաֆայելի, ծնվ. 2001թ.
Ազատյան Գրիշա Գագիկի, ծնվ. 2001թ.
Քոչարյան Վիգեն Համլետի, ծնվ. 2001թ.
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 291 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Ազգերի լիգայի հոկտեմբերի 11-ին նախատեսված Հայաստան-Վրաստան հանդիպման վայրը փոխվել է ՈՒԵՖԱ-ի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հանդիպումը կկայանա նույն օրը Լեհաստանի Տիխի քաղաքում։ Ինչպես և Հայաստան-Ալբանիա հանդիպման դեպքում, ՈՒԵՖԱ-ն որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին օրերի բանակցությունների ընթացքում վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը հանդիպումն անցկացնել Երևանում։
Նշենք, որ Հայաստանի իշխանությունները դեռևս նախորդ շաբաթ անվտանգության երաշխիքները հավաստող պաշտոնական գրություն էին տրամադրել ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը։ ՀՖՖ-ն, իր հերթին, պնդել է, որ պատրաստ է Հայաստան-Վրաստան հանդիպումն անցկացնել սեփական հարկի տակ՝ հաշվի առնելով տրված երաշխիքները, սակայն ՈՒԵՖԱ-ն այլ որոշում է կայացրել։ Հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսների։ Հոկտեմբերի 14-ին Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականը Տալինում կմրցի Էստոնիայի ընտրանու հետ։
Ադրբեջանի իշխանություններն այն կարգի թքած ունեն իրենց զինծառայողների վրա, որ հրաժարվում են ռազմաճակատում ժամանակավոր դադարի գնալ։ Այս մասին գրառում է է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Իսկ դա պատերազմող կողմերի համար պետք է որ կարևոր նշանակություն ունենար՝ հասկանալու, թե արդյո՞ք ռազմաճակատի թեժ հատվածներում զոհված կամ վիրավոր զինծառայողներ կան։
Ապրիլյան պատերազմի օրերին, եթե չեմ սխալվում 2-3 նման դադար եղավ»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 15 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.