29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ եւ լուսանկարներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ եւ լուսանկարներ:
Այդ տեսանյութերում Ադրբեջանի զինվորականները մարդկանց ենթարկում են առավելագույն նվաստացման, իսկ հետո բացառիկ ցինիզմով դաժանաբար սպանում: Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների պահվածքն ու խոսքը լցված են ատելությամբ:
Այս տեսանյութերը տարածվել են այսօր ադրբեջանական աղբյուրներով՝ նաեւ թիրախավորելով երեխաների ու տարեցների:
Այնուհետեւ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հերքում այն մասին, թե իրենք առնչություն չունեն տեսանյութերի հետ: Դրանից հետո, համացանցի ադրբեջանական աղբյուրներից սկսել են հեռացնել տեսանյութերը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, սակայն, բոլոր աղբյուրները ժամանակին փաստագրել է:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագետները ճշգրիտ տեղորոշել են նաեւ ադրբեջանական հանցավոր արարքների կատարման վայրն ու ժամը: Կատարվել է օգտագործվող խոսքի թարգմանություն, որն ամրագրվել է տեսանյութերում:
Տեսանյութերն ու լուսանկարները արդեն ստացել են անհրաժեշտ իրավական ամրագրում՝ որպես պատերազմական հանցագործության մասին վկայող անհերքելի իրավական ապացույցներ:
Տեսանյութերը եւ լուսանկարները անհրաժեշտ նկարագրությամբ վաղն առավոտյան կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության»,- գրել է նա։
Հայաստանում հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1465 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 61460 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 340116, վերջին մեկ օրում` 4005 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 13919 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 2400-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 47541 անձ` վերջին մեկ օրում 422 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 1056 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 314 է:
Արցախի ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների ևս 49 անուններ.
Դադոյան Ալբերտ Հովհաննեսի, ծնվ. 2000թ.
Ղազարյան Հարություն Արտաշեսի, ծնվ. 2002թ.
Քաղաքացիական Գրիգորյան Էդուարդ Ալիկի, ծնվ. 1996թ.
Նալբանդյան Արմեն Մխիթարի, ծնվ. 1990թ.
Խաչատրյան Էրիկ Արթուրի, ծնվ. 2002թ.
Հակոբյան Դավիթ Սամվելի, ծնվ. 2001թ.
Ավագիմյան Արշակ Վազգենի, ծնվ. 1990թ.
Սարգսյան Լևոն Գարեգինի, ծնվ. 1986թ.
Ռուստամյան Սաշիկ Արմենի, ծնվ. 1994թ.
Գրիգորյան Կամո Սանասարի, ծնվ. 2000թ.
Վերանյան Վոլոդյա Վարդանի, ծնվ. 2001թ.
Վարդանյան Վահե Էդիկի, ծնվ. 2000թ.
Շամյան Գևորգ Հայկի, ծնվ. 2000թ.
Բաղդասարյան Դավիթ Կարենի, ծնվ. 2001թ.
Սահակյան Սամվել Սուրենի, ծնվ. 1986թ.
Կարապետյան Մանվել Արծրունի, ծնվ. 1988թ.
Գրիգորյան Հովհաննես Համլետի, ծնվ. 1991թ.
Մինասյան Վարդգես Վահագնի, ծնվ. 1994թ.
Աղաբաբյան Հայկ Ռաֆայելի, ծնվ. 1985թ.
Ասատուրյան Անդրանիկ Ալեքսանդրի, ծնվ. 1988թ.
Գևորգյան Աշոտ Գառնիկի, ծնվ. 1996թ.
Մամիկոնյան Մելիք Արամայիսի, ծնվ. 1997թ.
Պողոսյան Ալեքս Վարդանի, ծնվ. 2001թ.
Լալայան Հայկ Գագիկի, ծնվ. 2001թ.
Մարգարյան Դավիթ Մհերի, ծնվ. 2002թ.
Սիմոնյան Արծրուն Ժիրայրի, ծնվ. 1994թ.
Սևոյան Լևոն Մեխակի, ծնվ. 1994թ.
Ավետիսյան Ավետիս Խաչիկի, ծնվ. 1997թ.
Սողոմոնյան Հենրիկ Ռաֆիկի, ծնվ. 2001թ.
Բոցինյան Գոռ Սերժիկի, ծնվ. 1991թ.
Բարխուդարյան Ջոն Հրաչիկի, ծնվ. 1985թ.
Կարախանյան Կարապետ Ալեքսանդրի, ծնվ. 1989թ.
Դավթյան Ենոք Ալեքսանդրի, ծնվ. 1988թ.
Լազարյան Ղևոնդ Սոսիկի, ծնվ. 1972թ.
Անտոնյան Անտոն Բագրատի, ծնվ. 1984թ.
Բոցինյան Խաչիկ Պարույրի, ծնվ. 1989թ.
Մկրտումյան Բաբկեն Արարատի, ծնվ. 1990թ.
Ջանիբեկյան Արտաշես Կորյունի, ծնվ. 1985թ.
Պողոսյան Վարդան Դերենիկի, ծնվ. 1987թ.
Թորոսյան Արամո Կարենի, ծնվ. 1999թ.
Պողոսյան Խաչիկ Մարտիրոսի, ծնվ. 2000թ.
Սիմոնյան Կարեն Աշոտի, ծնվ. 1985թ.
Խաչատուրյան Խաչատուր Հովհաննեսի, ծնվ. 1990թ.
Դրմեյան Արման Էդվարդի, ծնվ. 1980թ.
Գրիգորյան Անդրանիկ Կարենի, ծնվ. 1993թ.
Պահեստազորային Կարապետյան Էդիկ Արմենի, ծնվ. 1964թ.
Պահեստազորային Միսակյան Արթուր Թորգոմի, ծնվ. 1973թ.
Գալստյան Էդգար Արթուրի, ծնվ. 1999թ.
Մյասնիկյան Մյասնիկ Պարգևի, ծնվ. 1990թ.
Հայաստանում հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1371 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 59995 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 336111, վերջին մեկ օրում` 3957 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 11519 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 958-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 47119 անձ` վերջին մեկ օրում 406 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 1046 է:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել տեսաուղերձով ուղղված համայն հայությանը։
Նա մասնավորապես, նշել է.
«Ուզում եմ ձեզ դիմել հերթականկարեւոր կոչով։ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի, Թուրքիայի եւ միջազգային ահաբեկչության կողմից Արցախի եւ հայ ժողովրդի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմը շարունակվում է։ ՊԲ-ն այս ընթացքում շարունակում է հերոսաբար դիմադրել եւ ուժգին հակահարվածներ հասցնել թշնամուն՝ պատճառելով մարդկային եւ զինտեխնիկայի ահռելի կորուստներ։ Մարտերի ընթացքում իրենց լավագույնս են դրսեւորում Մայր Հայաստանից եւ Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները։
Հատուկ ուզում եմ ընդգծել հայրենիքի պաշտպանության գործում մեծ ներդրում ունեցած եւ պատերազմական հարուստ փորձ ունեցող մեր մարտական ընկերների մասնակցությունը, ինչպես նաեւ ժամկետային մեր հերոս երիտասարդներին։
Մենք տեսնում ենք նաեւ Ռուսաստանի եւ միջազգային հանրության ակտիվ ջանքերը պատերազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ եւ բարձր եմ գնահատում այդ առաքելությունը։
Գիտեք, որ վերջերս եռակողմ ձեւաչափով տեղի ունեցել հանդիպում Մոսկվայում, ՌԴ նախագահի նախաձեռնությամբ եւ հայտարարություն է արվել գոնե հումանիտար հրադադարի հետ կապված եւ հետագայում վերսկսել բանակցությունները։ Բայց հակառակորդը օգտվելով առիթից արդեն այդ հայտարարության հաջորդ օրվանից սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ համարյա ճակատի ամբողջ երկայնքով, մանավանդ հարավային ուղղությամբ։
Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ եւ օր-օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ։ Հասկանում ենք, որ հակառակորդին զինադադար ստիպելու համար ունենք ընդամենը կմեկ ճանապարհ՝ պարտադրել զինադադար։ Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել մեր ստանձնած հումանիտար առաքելության պատասխանատվությունը եւ հետագայում շարունակել բանակցությունները՝ խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ։ Չնայած արդեն անհնարին է խաղաղ ճանապարհով, բայց ուշ չէ։
Հակառակորդը ընտրել է ոչ թե ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը, այլ բնաջնջելու առաջին հերթին Արցախի հայությանը, իսկ հաջողության դեպքում նաեւ Հայաստանը։ Մենք այդ ձեռագիրը տեսնում ենք։
Մենք ավելի ծանր ժամանակներ էլ ենք ունեցել 1992-1994 թվականներին, երբ ռազմական գործողություններ էին ընթանում Գանձասարի մատույցներում, Ասկերանի, Մարտունու, Հադրութի։ Մեզ հաջողվել է հաղթել, որովհետեւ հավատում էինք հաղթանակին։ Այսօր էլ հավատում ենք, որ հաղթելու ենք։
Մեզ պետք է համախմբվել, միավորվել եւ մասնակցել մարտական գործողություններին։ Ակնկալում եմ իմ եղբայրների ակտիվ մասնակցությունը, սփյուռքում ապրող ղարաբաղցիների, Հայաստանում ապրող մեր եղբայրների։ Օրհասական պահն է այսօր, հայրենիքը պահելու կամ չպահելու, պատվով ապրելու փոխարենը անպատիվ ապրելուց հրաժարվելու։ Մենք պետք է պատվով շարունակենք ապրել։
Դրա համար կոչ եմ անում ոչ միայն նյութական, այլ նաեւ ֆիզիկական ձեր մասնակցությունը, մենք դրա կարիքն զգում ենք։ Մենք հաղթելու ենք»։
Լեռնային Ղարաբաղում ՝ Հայ և ադրբեջանական Զինված ուժերի միջև ընթացող մարտերը նպաստել են տարածաշրջանում կորոնավիրուսի տարածմանը, հայտնել են ԱՀԿ-ից։
Ավելի քան երկու շաբաթ շարունակվող կռվի արդյունքում , գրեթե 600 մարդ է զոհվել , քանի որ կողմերից մեկը խախտում է Մոսկվայում կնքված հրադադարի պայմանագիրը:
«Ինչպես մի քանի անգամ նշել ենք՝ Covid 19-ը սահմաններ չի ճանաչում», — ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՀԿ խոսնակ Թարիք Յասարևիչը։
«Զորքերի մոբիլիզացումը հակամարտության գոտում, բնակչության տեղափոխումը այս ամենի պատճառով մեծացնում է վիրուսի տարածումը»:
ԱՀԿ-ն հայտարարել է, որ մարտերը խափանել են առանց այն էլ խարխլված առողջապահական համակարգերը, և երկու երկրներում էլ նկատվում է վիրուսակիրների աճ:
Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանում դեպքերի թիվը կրկնապատկվել է, իսկ Ադրբեջանում վերջին շաբաթվա ընթացքում նոր դեպքերն աճել են մոտ 80 տոկոսով:
Հայաստանում հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1058 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 58624 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 332154, վերջին մեկ օրում` 2877 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 10561 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 310-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 46713 անձ` վերջին մեկ օրում 395 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 1039 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 3011 է:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել. «Հարգելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ ստորագրել եմ «Պաշտպանության մասին» ԱՀ օրենքում լրացումներ կատարելու մասին խորհրդարանի կողմից այսօր միաձայն ընդունված օրենքի նախագիծը: Այն Ազգային ժողովին է ներկայացվել իմ նախաձեռնությամբ և կկանոնակարգի մեր Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով աշխարհազորի մասնակցությունը:
Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ստեղծված պատերազմական իրավիճակից և նպատակ ունի Պաշտպանության բանակի հետ մեկտեղ էլ ավելի ամրապնդելու մեր սահմանների պաշտպանությունը: Թշնամու կողմից մեր դեմ սանձազերծված պատերազմում մասնակցում է ինչպես Թուրքիան, այնպես էլ հազարավոր վարձկան-ահաբեկիչներ:
Հայրենական սուրբ պատերազմի այս վճռորոշ պահին ևս մեկ անգամ դիմում եմ մեր ժողովրդին համախմբվելու և ներդնելու բոլոր ջանքերը վերջնական հաղթանակի հասնելու համար: Թշնամու ողնաշարը ջարդելու և մեր սահմաններից ետ մղելու համար յուրաքանչյուրիդ անհատական մասնակցությունը կարևոր է:
Մենք հաղթելու ենք և գալիք սերունդների համար ապահովելու ենք սեփական հողում և հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու ապագան:
Ի գործ…»:
Հոկտեմբերի 12-ին և 13-ի զոհերի ցուցակներում անճշտություններ են եղել: Այդ ցուցակներից 10 զինծառայող ողջ է
Առաքելյանի Արթուր Արամայիսի
Հակոբյան Հակոբ Խաչատուրի
Բարսեղյան Զարզանդ Հովհաննեսի
Հովհաննիսյան Վահրամ Վաչագանի
Մանուկյան Գևորգ Մանվելի
Ամիրջանյան Արմեն Զավենի
Ասլանյան Իշխան Ռաֆիկի
Սաֆարյան Միսակ Հակոբի
Հակոբյան Հայկ Արարատի
Մինասյան Արթուր Նորիկի
Հայաստանում հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 745 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 57566 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 329277, վերջին մեկ օրում` 2114 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 9908 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 310-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 46318 անձ` վերջին մեկ օրում 427 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 1032 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 308 է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.