29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հարգելի հայրենակիցներ, զինակից ընկերներ. 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի, նրա դաշնակից Թուրքիայի և ներգրավված վարձկան-ահաբեկիչների կողմից սանձազերծած պատերազմը հայկական զինված ուժերն ընդունեցին պատվախնդրորեն ու պատերազմի առաջին իսկ վայրկյաններից կատարեցին իրենցից կախված հնարավոր ու անհնարին ամեն ինչ։ Հայ զինվորն անձնվիրաբար մարտնչեց, կենաց մահու կռիվ տվեց։
Որոշ գործիչների կողմից մեղադրանքներ են հնչում, որ զինված ուժերի ղեկավարությունը պետության ղեկավարին ոչ իրատեսական վերլուծություն է ներկայացրել հակառակորդի գործողությունների հավանական բնույթի և նրա զինված ուժերի կարողությունների վերաբերյալ։ Դա իրականությանը չի համապատասխանում։
Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց նաև՝ անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները:
Կատարված վերլուծության հիման վրա ներկայացրել եմ առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես նշել եմ, որ.
- Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:
- Տրված առաջարկը անվտանգության խորհրդի և վարչապետի կողմից ընդունվեց, սակայն հարցադրում արվեց
«Իսկ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ինչ պետք է անենք»: Ես պատասխանեցի, որ մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից: Նշել եմ, որ երկարատև պատերազմից պետք է խուսափենք
հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը: Քննարկվել և հավանության են արժանացել բազմաթիվ առաջարկներ, որոնց իրագործումը պետք է զգալիորեն բարձրացներ մեր մարտական ներուժը. դա վերաբերում էր և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին, և մարտական գործողությունների համակողմանի ապահովմանը: - Այդ ժամանակ բարձրացվեց նաև հարյուր հազար կազմ ունեցող աշխարհազորային միավորումների կազմավորման հարցը:
Ինչևէ, պատերազմից մենք չկարողացանք խուսափել և սեպտեմբերի 27-ին թշնամին բազմակի անգամ գերազանցող ուժերով անցավ լայնածավալ հարձակմանԱրցախի ողջ ճակատով: Պաշտպանության բանակը հաջողությամբ հետ էր մղում նրա բոլոր գրոհները
հասցնելով մեծ կորուստներ, ոչնչացնելով մեծաքանակ կենդանի ուժ և զինտեխնիկա: Ցավոք նաև մեր զորքերն էին կրում ծանր կորուստներ:
Պատերազմի չորրորդ օրըանվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը
նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:
Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամ ներկայացրել եմ նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև անվտանգության խորհրդի նիստերում:
Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են և մենք պարտադրված շարունակել ենք մարտական գործողությունները` փորձելով թշնամուն հասցնել մեծ կորուստներ ու ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ:
Բոլորիս համար, շատ ծանր պայմաններով համաձայնագիրը, ընդունվել է իրոք իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև: Նախընտրել ենք շատ վատը:
Այդ օրը իմ կյանքի վատագույն օրն էր, ինձ համար անձնական ողբերգություն…
Բայց գիտակցումը, որ այդ որոշման արդյունքում հաջողվեց պահպանել Արցախի մեծ մասը և պաշտպանության բանակի հիմնական ռազմական ներուժը, ասում է, որ մենք ընկճվելու իրավունք չունենք. պետք է համախմբվել, արագ վերականգնվել և պատրաստվել պայքարը շարունակելուն:
Որպես զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և անմիջական հրամանատար, ես պատասխանատվություն եմ կրում զինված ուժերի բոլոր հաջողությունների ու անհաջողությունների համար:
Խոնարհում եմ գլուխս բոլոր նահատակների հիշատակի և նրանց հարազատների առջև: Մեզ պարտադրվեց շատ դաժան պատերազմ, և անհավասար պայքարում Հայ զինվորն ու սպան ցույց տվեցին մինչև վերջ կռվելու վճռականություն ու բարոյակամային ամենաբարձր որակներ:
Սա իսկական Հերոսամարտ և Գոյամարտ էր… Հայոց ազգը կարող է հպարտանալ իր զինվորով, սպայով ու գեներալով:
Զինակից ընկերներ
Չպետք է հուսահատվենք ու պետք է շարունակենք մեր հայրենյաց սահմանների պաշտպանությունը, լրջորեն վերլուծենք և անենք հետևություններ, վերակառուցելով Հայոց բանակը` բարձրացնենք նրա մարտունակությունը:
Շնորհակալ եմ անձնվեր ծառայության համար: Բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ անշեղորեն իրականացնենք մեր առջև դրված մարտական խնդիրների կատարումը, մեր միասնականությամբ ու անկոտրուն կամքով արժանի լինենք մեր զինակից ընկերների ու սրբացած նահատակների նվիրումին:
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ
գեներալ-գնդապետ Օ. ԳԱՍՊԱՐՅԱՆ
Ռուսաստանը պահեց Հայաստանի հարավը, 24 ժամվա ընթացքում ապահովեց Երասխից մինչև Մեղրի սահմանների անառիկությունը, երբ թշնամին ֆիզիկապես Սյունիք մտնելու ճանապարհին էր, — հայտարարել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
«Պատերազմի սկզբից կար չորս կողմ՝ բանակը, դաշնակիցը, դավաճան իշխանությունն ու թշնամին։
Բանակը, չնայած հաճախ տրվող քաոտիկ, անտրամաբանական հրահանգներին ու քաղաքական միջամտություններին, հերոսաբար կռվեց։
Իշխանությունը դավաճանեց, արդյունքում թշնամին հաղթեց։
Օգնությունը կարող է լինել ոչ բավարար, բայց երբեք չի կարող լինել չգնահատված։
Ռուսաստանը պահեց Հայաստանի հարավը, 24 ժամվա ընթացքում ապահովեց Երասխից մինչև Մեղրի սահմանների անառիկությունը, երբ թշնամին ֆիզիկապես Սյունիք մտնելու ճանապարհին էր։
Ռուսաստանը կանգնեցրեց պատերազմի սողանքը Հայաստանի Հանրապետություն։
Ռուսաստանը պատերազմի առաջին օրից արել է աղետի հանգուցալուծման հայանպաստ հիմնավոր առաջարկներ, որոնք ամեն անգամ մերժում էր խելագարը մինչև հասցրեց կապիտուլյացիայի։
Դետալները շատ են. ռազմական օգնությունից մինչև դիվանագիտական աշխատանք, այդ թվում՝ Հայաստանի փոխարեն, նույնիսկ մեր հարևանների հետ։
Իսկ այս օրերի ընթացքում, երբ Հայաստանը խճճվել է կոմպլեքսների, ստի ու ցավի հորձանուտում և կորցրել ամենակարևոր չորս օրը, Ռուսաստանի նախագահը, տեսնելով աղետաբեր անգործությունը, անձամբ ստանձնեց հոգևոր և մշակութային արժեքները փրկելու առաքելությունը և Քարվաճառից հայկական զորքի էվակուացիայի հետաձգումը»։
Գործող իշխանությունները հերթական անգամ ապօրինի եւ շինծու գործով փորձում են լռեցնել իմ քաղաքական գործունեությունը։ Այս մասին ասօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նշենք, որ քիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Վանեցյանին ձերբակալելու իրավաչափության հարցի վերաբերյալ պաշտպանների բողոքը բավարարեց եւ Վանեցյանն ազատ արձակվեց։
«Փառք Աստծո, արդարությունը դեռեւս այս երկրում կա, եւ արդարություն այս փուլում հաղթեց։ Հարգելի հայրենակիցներ, իմ աջակիցներ, ես հավաստիացնում եմ բոլորիդ, որ ես որեւէ հանցանք չեմ գործել ոչ այս պահին, ոչ առհասարակ իմ կյանքում։ Ես մշտապես պաշտպանել եմ օրենքը եւ շարունակելու եմ պաշտպանել։ Օրենքի գերակայությունը երկրի զարգացման ուղին է։ Ես մշտապես կոչով եմ հանդես եկել՝ պահպանել Սահմանադրությունը, չխախտել այն, սակայն այս իշխանությունները խախտելով մեր Սահմանադրությունը, ժողովրդի մեջքի հետեւում թաքուն ստորագրեցին մեր հայրենիքի մի հատվածը թուրքին հանձնելու խայտառակ պայմանագիրը։
Այս խայտառակ պայմանագիրը պետք է մեր հասարակությունը հասկանա, որ սա ուղղակի պայմանագիր չէ, սա մեր ինքնության, մեր ազգի եւ մեր պետության ապագայի մասին է։ Բոլորս պայքարելու ենք մինչեւ իրական հաղթանակ։ Կեցցեե Հայաստանի Հանրապետությունը, Կեցցեե Արցախի Հանրապետությունը եւ կեցցե հայ ժողովուրդը»,- հայտարարեց Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման) եւ 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) հատկանիշներով։
Նշենք, որ այսօր նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը դեռեւս չի քննվել։
***
Սահակյանն ասաց, որ դատական նիստի ընթացքում բավականին հետաքրքրական բացահայտումներ են եղել. «Այն փաստաթղթերը, որոնք ներկայացվել էին դատարանին, դրանց բովանդակությունը չէր համապատասխանում առնվազն ԱԱԾ-ի հրապարակած ձայնագրությունների հետ։ Մենք ներկայացրել ենք այդ փաստերը։ Դատախազը հայտարարեց, որ հասարակությանը ներկայացնելիս իրենք են որոշել եւ մոնտաժել են ձայնագրությունները։ Այսինքն՝ նա ընդունեց, որ ձայնագրությունները մոնտաժված են»։
Լուսինե Սահակյանը նշեց, որ Արթուր Վանեցյանի կասկածանքը նաեւ զայրույթ է առաջացնում այն իմաստով, որ կասկածանքի բովանդակության մեջ նշված է՝ այս պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքներն են հանձնվել Ադրբեջանի Հանրապետությանը. «Այսինքն՝ իշխանությունները եւ վարույթն իրականացնող մարմինը Արցախի Հանրապետությունը համարում են, որ ընդամենը գտնվել են Արցախի վերահսկողության տակ, դրա համար էլ իրենք այսպես դյուրին հանձնել են Ադրբեջանի Հանրապետությանը»։
Պաշտպան Սահակյանը հայտնեց նաեւ, որ այս քրեական գործի ընթացքում իրենց որեւէ ապացույց չի ներկայացվել. «Չի ներկայացվել որեւէ ապացույց, որը կարող էր փաստել, որ Արթուր Վանեցյանը որեւէ հանցագործության հետ որեւէ առնչություն ունի։ Ասեմ ավելին, ասում էին՝ այս փուլում այդ ապացույցները բավականին խորությամբ անհրաժեշտություն չկա ներկայացնելու, եւ որեւէ ապացույց չի ներկայացվել»։
Նա ասաց, որ դատական նիստին հարց է բարձրացվել Վանեցյանի՝ քրեական գործից թաքնվելու վտանգի վերաբերալ. «Չի կարող թաքնվելու ռիսկ լինել՝ որպես ձերբակալման նպատակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արթուր Վանեցյանը օրեր շարունակ անընդհատ հրավիրվել է տարբեր քննչական մարմիններ, ներկայացել է։ Նույնիսկ երբ խուզարկություն է կատարվել իր, իր ծնողների բնակարաններում, ինքը տեղյակ է եղել կասկածանքի բովանդակությանը, նրան հրավիրել են ԱԱԾ եւ ինքն էլ ներկայացել է ԱԱԾ։ Ակնհայտ է, որ Արթուր Վանեցյանի ձերբակալությունն ապօրինի է, ակնհայտ է, որ այն պիտի ճանաչվի ոչ իրավաչափ, եւ նա պետք է ազատ արձակվի»։
ՏՄԱՀԳ Կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության խորհրդական Տաթևիկ Սողոյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին։
«ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
ՊԱՐՈՆ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ
ԴԻՄՈՒՄ
Հարգելի պարոն Աղաջանյան,
Պատերազմի 44 օրերին ՀՀ վարչապետի աշխատակազմի էլէկտրոնային փաստաթղթաշարժի համակարգից ստացել եմ 3 շրջաբերական՝ ամեն օր 9:00-21:00-ն աշխատավայրում լինելու, ճաշարանի և ծառայողական ավտոբուսների աշխատանքի վերաբերյալ։ Պաշտոնապես ստացել և կատարել եմ 3 աշխատանք՝ հասարակական զուգարաններում վերահսկողություն իրականացնելու, պետական մարմնի վարչական շենքում ընթացիկ նորոգում իրականացնելու և ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի հանձնաժողովի նիստին մասնակցելու վերաբերյալ։ Ուրիշ ոչ մի հանձնարարություն չեմ ստացել և չեմ կատարել։
Գիտակցելով վարչապետի աշխատակազմում իմ գտնվելու անպատեհությունը, ինչպես նաև ականատես լինելով ՀՀ վարչապետի դիվանագիտական պարտությանը, այդ պարտությունը և սեփական պաշտոնավարման անպատեհությունը չընդունելու համառությանը, որի արդյունքում վտանգվում է մեր Հայրենիքի և մեր ապագան՝ համոզմունքներիս հետ անհամատեղելի եմ համարում վարչապետի աշխատակազմում հետագա աշխատանքս և խնդրում եմ ազատել ինձ իմ զբաղեցրած պաշտոնից։
ՏՄԱՀԳ Կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության խորհրդական Տաթևիկ Սողոյան»։
Հայաստանում նոյեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1472 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 115855 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 460606 վերջին մեկ օրում` 3697 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 39564 պացիենտ. մեկ օրում նվազել է 566-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 74105 անձ` վերջին մեկ օրում 1989 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 41 քաղաքացի, մահացածների թիվը 1738 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 448 է:
Այս պատերազմի ընթացքում ես վարել եմ չորրորդ հարթության` «տեղեկատվական հարթության» իմ մարտական գործողությունները: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՊՆ ներկայացուցիչ, պատերազմի օրերին հասարակայնության հետ կապը ապահովող Արծրուն Հովհաննիսյանը:
Նա գրել է. «Ինչպես եմ այն վարել, կգնահատեն ժամանակն ու պրոֆեսիոնալ ուսումնասիրողը: Չկա մարդ, որ չի թերանում: Տեղեկությունները, որոնք ես տրամադրել եմ հանրությանը, հիմնականում հիմնված են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ և ԱՀ ՊԲ տեղեկագրերի վրա: Այո՛, համոզված եմ եղել, որ հաղթելու ենք, այդ համոզմունքս հիմնված է եղել նաև իմ շատ մարտական ընկերների վարած մարտերի վրա: Ամսի 9-ից ես հեռացել եմ այդ գործունեությունից: Շարունակելու եմ աշխատել գիտական ոլորտում և խնդրում եմ ինձ զերծ պահել տարբեր առաջարկներից: Քաղաքականությամբ չեմ զբաղվել ու չեմ պատրաստվում զբաղվել: Խոնարհվում եմ մեր հերոս նահատակների առաջ: Պետք է կյանքս ներդնեմ նոր սերնդի կրթության ու դաստիարակության մեջ»:
ՌԴ-ն շահագրգռված է, որ աշխարհում ամեն տեղ, և հատկապես Ռուսաստանի սահմաններին մոտ, լինի հանգիստ իրադրություն և չլինեն «ծխացող» հակամարտություններ։ Այս մասին հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ակնհայտ սուտ է, երբ հայտարարում էին, որ Ռուսաստանն բոլորից շատ է հետաքրքրված Լեռնային Ղարաբաղում հակամարտության չլուծման հարցում և այսքան տարի ձգձգում էր դրա հանգուցալուծումը», — ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ իրականում Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրել է հակամարտության խաղաղ կարգավորման համար։
«Ռուսաստանն առաջատարն էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խթանման հարցում, ինչի օրինակն է հայտնի Կազանի փաստաթողթը, որը թույլ կտար հասնել նույն արդյունքներին, ինչ կա այսօր, սակայն առանց արյունահեղության», — ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը հնարավոր չեղավ կյանքի կոչել, ինչից հետո ՌԴ-ն առաջարկել է հակամարտության լուծման երկփուլային տարբերակը, որը նույնպես հակամարտող կողմերը սկզբում ոգևորությամբ են ընդունել, այնուհետև սկսել են կասկածներ հայտնել հանձնվող տարածքների, անվտանգության ապահովման և այլ հարցերի շուրջ։
«Սա նույնպես ձախողվեց ու անորոշ ժամանակով մի կողմ դրվեց ոչ մեր մեղքով, ուստի մենք չունենք բարի մտադրությունների ու առաջարկությունների պակաս։ Այժմ, ցավոք ուժի կիրառմամբ ու երկու կողմից զոհերի գնով, մենք այնուամենայնիվ հանգել են այն կարգավորմանը, որն առաջարկում էր Ռուսաստանը», — նշել է Լավրովը՝ ընդգծելով, որ պատմությունը ոչինչ չի սովորեցնում։
«Միևնույն է ցավալի է, որ այսօրվա արդյունքը, որը եղավ արյան գնով, կարող էր լինել առանց արյան», — հավելել է նա։
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որում ասում է, որ իրենց ջոկատով այս պահին շարունակում են պահել դիրքը, որը վստահված է եղել իրենց։
Մարտական դիրքերից մեկից արված տեսանյութում Աննա Հակոբյանն ասում է, թե իրենց հայտնել են, որ այս օրերին Երևանում փնտրում են իրեն:
«Վստահված էր հսկվել այն ձորը, որտեղից հնարավոր էր թշնամու դիվերսանտների սողոսկում մեր տարածք: Մեզ վստահված էր դա հսկել և չեզոքացնել անհրաժեշտության դեպքում: Գիտեմ՝ մեծ քննարկում է եղել, թե ինչու եմ զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը, թե դա կնոջ տեղ չի, կամ վարչապետի տիկինը այլ գործեր ուներ անել: Հիմա այն պահն է, որ պատասխանները պետք է փնտրենք՝ ինչ անհարժեշտությունից այդ քայլին գնացինք»,- ասել է նա։
Վարչապետի տիկինը նաև նշել է, որ սահմանված ժամկետներում մյուս կամավորների պես կվերադառնան, իսկ վերադառնալուց հետո ջոկատը համալրելու է և ավելի պրոֆեսիոնալ պատրաստվածություն են ձեռք բերելու:
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.facebook.com/wifeofarmenianPM/videos/417422162755592/
Արցախի «Արդարություն» կուսակցության նախագահ Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով զանգեզուրցիներին։ Նա մասանվորապես նշել է՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների դավաճանական քաղաքական դիրքորոշումները և կատարած գործողությունները սկիզբ են դնում Արցախի հայաթափմանը, նրա լինել չլինելու հարցը և վտանգում Լեռնահայաստանը ամբողջությամբ: Գրառումը ստորև․
«Սիրելի´ զանգեզուրցիներ
Դարերի պատմությամբ է ապացուցված ձեր պայքարող լինելը, օրհասական պահերին դուք միշտ ունեցել եք կամք և համառություն հայրենիքը փրկելու հարցում:
Այսօր Հայաստանի ներկայիս իշխանությունների դավաճանական քաղաքական դիրքորոշումները և կատարած գործողությունները սկիզբ են դնում Արցախի հայաթափմանը, նրա լինել չլինելու հարցը և վտանգում Լեռնահայաստանը ամբողջությամբ: Սա է թուրքի երազանքը.
Կապիտուլիացիայի ակտով` բացվում են Մեղրիի դարպասները, որը Հայաստանի հարավային դարպասն է:
Մեր պապերի, մեծն Նժդեհի թոռներ և ծոռներ րոպե առաջ ոտքի կանգնե´ք:
Կոչ եմ անում անհապաղ միանալ մեր այն հայրենակիցներին, ովքեր պայքարում են այս խայտառակ կապիտուլյացիայի հայտարարությունը ստորագրող Նիկոլ Փաշինյանի դեմ։
Կորցնելով Արցախը, կորցնելով Սյունիքը` կորցնում ենք Հայաստանը:
Թու´յլ չտաք` թուրքը մտնի Սյունիք:
Ձեր գեներալ Վիտալի Բալասանյան»։
Հայաստանում նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1993 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 112680 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 453033 վերջին մեկ օրում` 4583 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 40452 պացիենտ. մեկ օրում ավելացել է 295-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 70130 անձ` վերջին մեկ օրում 1794 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 32 քաղաքացի, մահացածների թիվը 1668 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 430 է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.