29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Չի կարող մի մարդ GPS սարքավորումը վերցնել ու գնալ սահման գծելու՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասել է հայկական էլեկտրոնային «ԷԼՄԱ» քարտեզի հեղինակ, նախկին «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետ Շահեն Շահինյանը։
Փաշինյանը, իբրեւ վերին ճշմարտություն, ասաց, որ ադրբեջանցիները Սոթքի հանքը GPS-ով են կիսել եւ դա խորհրդային շրջանի սահմանն է։ Փաշինյանը դարձյալ ստում է․ մասնագետները այլ բան են ասում։
Շահեն Շահինյանը լրատվամիջոցներով արցախցիներից է լսել, որ ադրբեջանցիները GPS սարքավորումներով են նոր սահման նշում եւ դա անում են առանց հայկական կողմի մասնակցության։ Բայց, ասում է, դա այդպես չի արվում․ սահմանային հարցերը միշտ որոշվել են միջգերատեսչական հանձնաժողովներով, որտեղ եւ՛ քարտեզագրողներ են, եւ՛ իրավունքի մասնագետներ, եւ՛ սեփականության գրանցման, ճշտման գործառույթներ ունեցող մասնագետներ։
Անգամ եթե կիրառում են միջազգային ստանդարտացված GPS-ներ, կարեւոր է, թե ով է այդ սարքը օգտագործում եւ ինչ նախնական տվյալներ է ներմուծում։ Ըստ այդ տվյալների՝ սկսած մի քանի մետրից մինչեւ մի քանի հարյուր մետր սահմանի տեղաշարժ կարող է լինել։ Այսինքն, հայկական մի քանի գյուղ կարող են անցնել Ադրբեջանին՝ զուտ թվերի մանիպուլյացիայով, կամ հակառակը։
«Սահմանը իրենից ներկայացնում է ինչ-որ շրջադարձային կետեր ունեցող գիծ՝ բեկյալ, որի բոլոր բեկման կետերը ունեն կոորդինատներ։ Ա՛յ այդ բեկման կետերում ի՞նչ մեծություններ կտան, դրանից քո սահմանը տեղաշարժվում է կամ դեպի քեզ, կամ դեպի հակառակորդը»,- ասել է Շահեն Շահինյանը։
Օրինակ, եթե տվյալ բեկման կետը ունի 40,136 աստիճան մեծությունը, բայց հակառակորդը դա տեղաշարժի 40,126, կստացվի, որ որոշակի չափով սահմանը կշեղվի։
«Այսինքն, սահմանի բեկման կետերի կոորդինաները մուտք են արվում մասնագետների կողմից, եւ ես չեմ բացառում, որ հակառակորդի կողմից մասնակցող մասնագետը այդ թվերը մուտք անի ի օգուտ իրենց»,-նշել է նա։
Այլ նրբություններ էլ կան․ հասարակ մարդու համար թիվը թիվ է, կարող է եւ ադրբեջանցի մասնագետի մոտ լինի այդ 40,136-ը եւ մեր մասնագետի մոտ նույնը, բայց եթե չհստակեցնենք, թե ինչ համակարգում են դրանք՝ ռուսակա՞ն, թե՞ միջազգային, ամերիկյա՞ն, թե՞ թուրքական, հայկական տեղակա՞ն, թե՞, ընդհանրապես, WGS 84 միջազգային համակարգում, եթե դրանք չհստակեցնենք, ապա կառաջանա շատ մեծ խառնաշփոթ, որից կարող են օգտվել մեր թշնամիները։
Կարեւոր է նաեւ, թե ինչ մեթոդներով են անում, ասաց Շահեն Շահինյանը, դա կարող է չլինել GPS-ով, կարող է լինել սովետական մեթոդներով, կարող է լինել ավանդական գեոոդեզիայի մեթոդներով, կարող է լինել ուղղակի նկարագրման մեթոդներով։
Սահմանազատման պրոցեսի նախնական փուլը պետք է լիներ քարտեզների ուսումնասիրությունը, պետք է առնվազն պարզվեր, թե սովետական ո՞ր թվականի քարտեզն է ընդունվում հիմք։
«Ես անձամբ ծանոթ լինելով սովետական տարիներին տպված Խորհրդային Հայաստանի քարտեզներին, գիտեմ, որ տարբեր տարիներին տպված քարտեզներում ՀՀ սահմանները որոշակի փոփոխություններ են կրել։ Պետք էր ուսումնասիրել՝ հիմք ենք ընդունում 1936 թվականի՞ն տպագրված քարտեզը, թե՞ 1950, թե՞ 1980 թ տպագրված քարեզները»,-ասել է Շահեն Շահինյանը։
Նա մանրամասնեց, որ սահմանազատման ժամանակակից մեթոդները ունեն մի քանի փուլեր․ սկզբնական փուլում, երբ քարտեզն ուսումնասիրել ես, արդեն գիտես՝ ինչ կոորդինատներով կամ ինչ նկարագրության հիման վրա ես սահմանազատում իրականացնելու, պետք է իրականացվի գեոդեզիական հիմքի ստեղծում, այսինքն, ամբողջ սահմանի երկայնքով կատարվի այնպիսի հիմնավոր կետերի տեղակայում, որոնց ճշտության վերաբերյալ երկու կողմն էլ չի ունենում որեւիցե առարկություն։ Նոր սահմանը արդեն ճշտվում է այդ կետերի հիման վրա։
«Այսպես ասած՝ որ դու այսօր վերցնես ինչ-որ սարքավորում, գնաս սահման, ասես՝ այ այստեղ է սահմանը, դա սուբյեկտիվ է, կարող է հանգիստ հակառակորդի կողմից անհամաձայնություն լինել եւ փաստացի չճանաչվի քո տեղադրած սահմանը»,-ասել է մասնագետը։
Շահեն Շահինյանի համար նաեւ բացահայտում էր, որ ինչ-որ «հայտարարության» հիման վրա կարելի է սահման փոխել։
«Ես գիտեմ՝ ինչ է «որոշումը», ինչ է «պայմանագիրը», բայց ինձ համար, որպես մասնագետի, բացահայտում էր, որ «հայտարարության» հիման վրա կարելի է կատարել գործողություններ եւ հիմա կատարվում են ինչ-որ գործողություններ»,-ասել է նա։
Այստեղ էլ խնդիր կա․ հայտարարության մեջ նշվում է, որ, ասենք, Քելբաջարի շրջանը անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց չկան կցված ո՛չ քարտեզներ, ո՛չ թվային տվյալներ, ո՛չ վեկտորային տվյալներ, թե ո՞րն է Քարվաճառի շրջանը։
«Իմ պատկերացումներում, դա պետք է հստակեցվեր արդեն հաջորդ փուլերում, երբ հայտարարությունից կանցնեին դեպի պայմանագիր կամ ինչ-որ որոշումների ընդունում։ Այսինքն, օրինակ, Քարվաճառի շրջանի սահմաններ ասելով՝ արդյո՞ք հայկական, ռուսական եւ ադրբեջանական կողմերը հասկանում են նույն շրջանը»,-ասել է Շահեն Շահինյանը։
Խնդիրների մեկ այլ կույտ է գյուղերի ցանկը, որ հրապարակվեց, որոնք անցնում են Ադրբեջանին։
«Գյուղերի ցանկի հետ կապված մի հետաքրքիր փաստ եմ նկատել․ կառավարության կայքում էր հրապարակվել այդ փաստաթուղթը, ես դրան տեղեկացել եմ ֆեյսբուքյան հրապարակումից։ Եվ երբ որ այդ հրապարակումով գնացի եւ փորձեցի գտնել այդ փաստաթուղթը, պարզվեց, որ այն կառավարության կայքից հեռացվել է արդեն։ Ես իմ աչքով այդ գյուղերի ցանկը չեմ տեսել, դա մեկ-երկու օր հասանելի է եղել կառավարության կայքում, որից հետո հեռացվել է եւ այդ հեռացման պատճառը ինձ համար մնում է անորոշ»,-ասել է Շահեն Շահինյանը։
Նա փորձել է կառավարության կայքը փորփրել կամ համացանցում գտնել, բայց այդ ցանկը անհետացել է։
«ՀՀ-ն ունի վարչատարածքային բաժանման մասին օրենք, այնտեղ հստակ ֆիքսված է, թե ինչպես են որոշում մեր ՀՀ մարզի սահմանները, ապա այդ մարզում գտնվող համայնքների եւ բնակավայրերի ցանկը հստակ տրված է։ Քանի որ մեր եւ Արցախի Հանրապետության օրենսդրությունները իդենտիկ են, ապա իրենք էլ պետք է ունենան վարչատարածքային բաժանման օրենք։ Կարող է այդ ցանկը կազմողը օգտվել այդ օրենքից։ Բայց, իհարկե, քանի որ Արցախի Հանրապետության նոր շրջանները իրենց սահմաններով ունեցել են որոշակի տարբերություններ Խորհրդային Միության տարիներին ունեցած սահմաններից, ապա այդ ցանկով առաջնորդվելը կարող էր բերել որոշակի խնդիրների»,-ասել է Շահեն Շահինյանը
Պարզ օրինակ է Շահումյանի շրջանինը․ քանի որ Լեռնային Ղարաբաղի կազմում նախկին Սովետական Ադրբեջանի Քելբաջարի շրջանը ընդգրկված է եղել Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանում եւ, ըստ էության, Արցախի Հանրապետությունը հանձնել է իր Շահումյանի շրջանը, ոչ թե Քելբաջարի շրջանը, այդտեղ կարող էին լինել սահմանային որոշակի հստակեցման կարիքներ, հիմա էլ պետք է լինի։
Շահեն Շահինյանն աղոտ հույս ունի, որ այժմ ադրբեջանցիները ոչ թե հայ-ադրբեջանական սահման են ֆիքսում, այլ տեղաշարժի ենթակա շփման գիծ՝ արդարացված ավելի տազմական տեսանկյունից, քան քաղաքացիական, հակառակ դեպքում այն, ինչ կատարվում է, աղետ է։
«Օրինակ, եթե մենք որպես քարտեզագրող մասնագետ կարող ենք ասել՝ գիտեք, սահմանը համաձայն քարտեզի անցնում է այս գետի երկայնքով, ինքը կարող է այդքան էլ հարմար չլինել դիրքապահների կամ այլ պաշտպանական կառույցներ տեղադրելու համար։ Այժմ ինձ համար այդքան էլ պարզ չէ՝ սա սահմանագի՞ծ է, թե՞ շփման գիծ է, թե՞ ռազմական ամրությունների գիծ է»,-ասել է նա։
Շահեն Շահինյանը գործընկեր քարտեզագրողների եւ գեոդեզիստների հետ պատրաստ է անձամբ իր մեքենայով եւ իրենց սարքավորումներով գնալ՝ հայկական կողմից մասնակցել քարտեզագրման աշխատանքներին, միայն թե թույլտվություն տան։ Նա անգամ բաց նամակ է գրել այս մասին, բայց ոչ մի արդյունք։
«Եմ ինքս պատրաստ եմ հայթայթել սարքավորումներ, իմ ծանոթները, ընկերները, որոնք զբաղվում են մասնավոր գործունեությամբ, իրենք պատրաստ են իրենց GPS սարքավորումները, կայանները տրամադրել, որ եթե անգամ չունեն սահմանին նմանատիպ սարքավորումներ, կարողանան դա իրականացնել։ Ես պատրաստ եմ անձամբ, եթե լինի թույլտվությունը, հասնել սահման, ինքս մասնակցել սահմանազատման աշխատանքներին»,-ասել է նա։
Շահեն Շահինյանը, ի դեպ, «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետն էր․ հենց այս ՊՈԱԿ-ն էր առաջինը հրապարակել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միասնական քարտեզը, բայց 50-ամյա այս ՊՈԱԿ-ը Փաշինյանի կառավարությունը լուծարեց այս տարի։
Հիմա այդ գործառույթները փոխանցվել են Կադաստրի պետական կոմիտեին, բայց այս օրերին կոմիտեն հանցավոր անգործության է մատնված։
«Ամենաշատը իմ զայրույթը արտահայտող փաստն այն է, որ, լավ, «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը քանդել են, պետական որոշում էր, արեցին, բա ինչո՞վ է զբաղված պետական համապատասխան գերատեսչությունը, այն է՝ Կադաստրի կոմիտեն։ Նա պետք է ունենար մասնագետներ, որոնք պետք է զբաղվեին սրանով։ Եվ թող երբեք չպատճառաբանեն, որ Հայաստանի Հանրապետությունն ուրիշ է, Արցախի Հանարպետությունն ուրիշ․ Կադաստրի կոմիտեն ունի համաձայնագրեր՝ կնքված Արցախի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ, ունեն փոխօգնության եւ համագործակցության համաձայնագիր, թող դրա շրջանակում աջակցեին, մասնագետներ ուղարկեին։ Եթե չէին կարողանում, հայտարարություն տարածեին, ասեին՝ ժողովուրդ, ունենք սրա, սրա կարիքը, մենք հայթայթեինք, ուղարկեինք»,-ասել է Շահեն Շահինյանը
Նրանք այս պահին էլ պատրաստ են իրենց սարքավորումներով մեկնել սահման, կանգնել հայ բնակչի կողքին եւ հնարավորինս թույլ չտալ, որ մեր հողերը հանձնվեն թշնամուն։ Սպասում են թույլտվության։
Այնտեղ մի քանի ժամ է՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի զինվորականների մասնակցությամբ իրականացվում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների սահմանազատում, որպեսզի հստակեցվեն Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանները։ Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը։
«Այդ սահմանազատված սահմաններին էլ կտեղակայվեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈւ-երի դիրքերն ու հենակետերը։ Որպեսզի հետագայում թյուրիմացություն կամ սադրանք տեղի չունենա, նաեւ ռուսական կողմի մասնակցությամբ, ինչպես նաեւ հատուկ սարքերի կիրառմամբ GPS նավիգատորների կիրառմամբ ընթացքն իրականացվում է»,- նշեց նա։
Ալթունյանի խոսքով՝ այդ գործընթացը, ամենայն հավանականությամբ, շուտով կավարտվի եւ սահմանազատումը վերջնական տեսքի կբերվի։
Հարցին՝ արդյոք Սոթքի՝ ադրբեջանական կողմի վերհսկողության տակ անցնելու վտանգ կա՞, Ալթունյանը պատասխանեց. «Եթե նայում ենք քարտեզին, ապա եթե Քարվաճառի շրջանն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, ուրեմն Սոթքի հանքավայրի որոշ հատվածներ կգտնվեն Քարվաճառի այդ հատվածում»։
Մամուլում շրջանառվող այն լուրը, թե ադրբեջանական ԶՈւ-երի զինծառայողները Սոթքի հանքավայրի աշխատակիցներին ժամանակ են տվել՝ հանքը լքելու համար, Ալթունյանն այսպես մեկնաբանեց. «Մենք ճշտել ենք, մեզ ասել են՝ նման բան չկա։ Մեր ունեցած տեղեկություններով՝ այնտեղ ուղղակի իրականացվում են սահմանազատման աշխատանքներ։ Մեր տեղեկություններով՝ որեւէ կոնֆլիկտ չի եղել։ Գործընթացն իրականացվում է կոռեկտ պայմաններում»։
Միաժամանակ, Գևորգ Ալթունյանը հերքեց այն տեղեկությունը, որ ադրբեջանական զինված ուժերը կոտրել են Քարվաճառի մուտքի մոտ տեղադրված դարպասները և մտել Հայաստան տարածք. «Իրենք եկել են, մերոնք դարպասները բացել են, իրանց զինվորականները եկել են ռուսների հետ ու սկսել են սահմանազատման աշխատանքները»։ Նրա խոսքով՝ այդ դարպասները ժամանակավոր են դրվել, որպեսզի մեքենաները չերթևեկեն, մինչև կլինի պաշտոնական սահմանազատում։
Հարցին, թե ինչու էր ավելի վաղ ՊՆ–ն հերքում այդ տեղեկությունը, Ալթունյանն ասաց, որ իրենք հերքել են ոչ թե ադրբեջանցիներին՝ Սոթքում գտնելու տեղեկությունը, այլ այն, որ «ադրբեջանցիները ներխուժել են հանքի տարածք»։
Նշենք, որ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն ընդհանրապես հերքել էր ադրբեջանցի զինվորների՝ Սոթքում գտնվելու լուրը։
«Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը կտրականապես հերքում է տարածված լուրերը, թե ադրբեջանական բանակը Սոթքի ոսկու հանքավայր է մտել: Մանե Գևորգյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Շրջանառվող տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ»,- նշեց կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարը»,– գրել էր «Արմենպրեսը»:
Նշենք, որ համայնքային ղեկավարությունը, ըստ էության նաև Սոթքի հանքավայրի աշխատակիցներն ու ղեկավարությունը, նախապես տեղյակ չեն եղել կատարվելիք սահմանազատման աշխատանքների մասին։
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը, համենայն դեպս, այն տպավորությունը չուներ, որ հանքավայրի տարածքում սահմանազատման խաղաղ աշխատանքներ են ընթանում։
«Ուրեմն էս պահի դրությամբ ադրբեջանական զինուժը նախատեսված էդ դարպասները, որ դրվել էր, այդ տեղը անցել են արդեն ու եկել են հենց հիմա ոսկու հանքի տարածքում են, էդ գագաթին կանգնած են, որը մեր հանքի տարածքն էր արդեն: Ու էդտեղից պահանջում են ազատել տարածքը: Բայց հիմա այս պահին բանակցություններ ա գնում»,– ասել էր նա։
Երեկ հայտնվեցի ինձ համար անսովոր իրավիճակում՝ համացանցային տիրույթում ակամա արժանանալով հանրային չվաստակած ուշադրության՝ կապված ինձ ԱԱԾ հրավիրած լինելու տեղեկատվության հրապարակումների հետ: Այս մասին պարզաբանում է տարածել Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Պարզաբանման մեջ նաեւ ասվում է. «Նկատի առնելով, որ այս ընթացքում ստացել եմ բազմաթիվ հեռախոսազանգեր, որոնց մի մասին չեմ կարողացել արձագանքել, նպատակահարմար եմ տեսնում ընդհանրացված ներկայացնել հետեւյալը:
Նախ խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլորին, ովքեր իրենց զորակցությունն են փոխանցել ինձ եւ տեղեկացնել, որ որեւէ անհանգստության պատճառ չկա: Ես գտնվում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ շարունակում եմ իմ ծառայությունը:
Հրապարակված տեղեկատվության հետ առնչված ցանկանում եմ հայտնել, որ օրեր առաջ ոչ իմ նախաձեռնությամբ եւ ոչ իմ առաջարկած վայրում հանդիպում ունեցել եմ ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հավելյալ մանրամասների չեմ ցանկանա անդրադառնալ: Անհրաժեշտության դեպքում ԱԱԾ ներկայացուցիչներն իրենք կարող են այդ մասին խոսել:
ԱԱԾ մամուլի կենտրոնին խորհուրդ կտայի իրողությունը հերքելուց առաջ խորհրդակցել ԱԱԾ ղեկավար կազմի հետ:
Ինչ վերաբերում է իմ դիրքորոշումներին ու համոզումներին, առնչված վարչապետի հրաժարականի հետ, դրանք մնում են նույնը:
Շարունակելու եմ ծառայել իմ Եկեղեցուն ու իմ ժողովրդին՝ ապավինելով Աստծու օրհնությանն ու զորակցությանը:
Թող Տերը օրհնի մեր երկիրը եւ մեր ժողովրդին»:
Գերատեսչության տվյալներով՝ նոյեմբերի 23-ին զոհված զինծառայողների մարմինների փոխանակման համատեղ խումբը, որը բաղկացած էր Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի զինված ուժերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներից, զոհվածների որոնում էր իրականացնում Տերտերի շրջանում:
«Մատաղիս բնակավայրի տարածքում աշխատանքի ժամանակ ականի պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետեւանքով վիրավորվել է ռուսական խաղաղապահ ուժերի զորախմբի սպա: Սպանվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մեկ սպա: Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության եւս չորս աշխատակիցներ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ»,- ասել են պաշտպանության նախարարությունից: «Ռուս զինծառայողը տեղափոխվել է Բաքու քաղաքի հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Կյանքին վտանգ չի սպառնում»,- հավելել են գերատեսչությունից:
Ինչպես նշել են պաշտպանության նախարարությունում, Ռուսաստանի խաղաղապահների հրամանատարության նախաձեռնությամբ ստեղծված՝ հակամարտության ընթացքում զոհվածների մարմինների որոնման եւ տեղափոխման համատեղ խմբերը արդեն մեկ շաբաթից ավելի աշխատում են համախմբված եւ արդյունավետ: Նրանց աշխատանքի արդյունքում հայտնաբերված մահացածների բոլոր մարմինները հանձնվում են կողմերին՝ հուղարկավորության համար:
Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել` կապված համացանցում տարածված տեսանյութի հետ, որում տասնյակ զինծառայողներ ինչ–որ անհայտ շինությունում քնած են գետնին։ Այդ կադրերը համացանցում բուռն քննարկումների առիթ են դարձել։ Շատերը մեղադրում են բանակի ղեկավարությանն այն բանի մեջ, որ նրանք զինծառայողների համար չեն ապահովում անգամ տարրական պայմաններ։
ԱՀ ՊԲ հաղորդագրության մեջ նշվում է, որ Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները:
«Հասկանալի պատճառներով` նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների և անհարկի շահարկումների: Գիտակցելով և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրավիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար և վստահեցնում է, որ մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Արցախի պաշտպանության նախարարությունը հորդորում է առաջացող հարցերի և խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին և զերծ մնալ համացանցում այս կամ այն խնդրի համար լուծում գտնելու քայլերից:
«Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարվող հսկայական գումարների մուտքերի երաշխավորներից մեկը, ընդ որում, պատերազմի ժամանակ՝ ամենակարևոր երաշխավորը, ում նույն հիմնադրամի նախագահը համատեղ ասուլիսի ժամանակ անվանել էր «առաջնագծի խորհրդանիշ», պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էր։ Նրա խաթրին եթե մեկը կպներ այդ օրերին, կամ եթե նրա հայտնած տեղեկատվությունը վիճարկեր, հայտնվելու էր մեր բազմաթիվ հայրենակիցների քննադատության թիրախում։
Շատերի լույսը բացվում էր առաջնագծից՝ նրա տեղեկություններով, օրն ավարտվում՝ նրա հաղորդած լուրերով։ Առաջնագծից՝ հավաստի․․․հաղթական․․․ Թեեւ այսօր արդեն պարզվեց, որ դրանց 100 տոկոսը եղել է ապատեղեկատվություն: Համենայն դեպս նման հայտարարությամբ հանդես է եկել գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը` նշելով, որ թշնամուն ապակողմնորոշելու համար թույլատրելի է միայն 30 տոկոսը:
Հետաքրքիր է, «առաջնագծի խորհրդանիշ» համարվող Արծրուն Հովհաննիսյանն ի՞նչ է զգում, երբ լսում ու տեսնում է, որ «Հայաստան» հիմնադրամի հաշվին աշխարհի հայերի հանգանակած գումարները ներկա կառավարությունն ուղղակի գրպանում է։ Այո, Արցախի առաջնահերթ կարիքներին ուղղված գումարները Փաշինյանի կառավարությունը գողանում է, դեռ մի բան էլ՝ գողոնը արդարացնելով, իբր՝ միջոցների մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը։
Արծրուն Հովհաննիսյանն ինքը անձնական պատասխանատվություն էր ստանձնել, հոկտեմբերի 8-ին աշխարհի հայությանն ուղղված նրա դիմումին անսալով գիտե՞ք քանի հայ է Հայաստանում և Սփյուռքում հսկայական հանգանակություններ ուղղել «Հայաստան» հիմնադրամին։ Իր ֆեյսբուքյան էջով դիմելով ամբողջ աշխարհում բնակվող բազմամիլիոն հայությանը՝ նա հայտարարել էր՝ «Անձամբ եմ երաշխավորում, որ հիմնադրամին ուղղված ցանկացած նվիրատվություն նպատակին ծառայում է բազմապատիկ անգամ ավելի արդյունավետ։ Այս պատերազմում հաղթանակի գրավականներից մեկը ամուր թիկունքն է»։
Այս երաշխիքը նա տվել էր այն մարդկանց, ովքեր ամեն օր իրեն նամակներ էին գրում, խորհուրդ հարցնում․ «Ես ամեն օր հարյուրավոր, հազարավոր նամակներ եմ ստանում արտերկրի մեր հայրենակիցներից, հարցնում են, թե ինչպես կարող են օգնել, ինչ ուղարկել։ Այդ օգնությունները նպատակային ու կառավարելի դարձնելու մեկ տարբերակ կա, նվիրատվությունները պետք է անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին» ։
Հիմա ի՞նչ պատասխան ունի տալու Արծրուն Հովհաննիսյանը բոլոր այն հայերին՝ Հայաստանում և արտերկրում, բոլոր այն օտարազգիներին, որ իրենց գումարներն ուղղել են «Հայաստան» հիմնադրամին՝ հավատալով նրա խոսքին և մտածելով, որ իրենց գումարները բացառապես ուղղվելու են ի շահ Արցախի վերականգնման և ի նպաստ արցախահայերի խնդիրների լուծման։ Իսկ գումարներն ուղղվել են պետական բյուջե, որի գումարները մսխվում են պարգեւավճարների ու հավելավճարների վրա:
Մարտակերտի շրջանի 6 գյուղերը, որոնք ըստ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք համաձայնության անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, գտնվում են Մարտակերտը Ստեփանակերտ եւ Մարտունի քաղաքներին կապող մայրուղու հարեւանությամբ։
Քարտեզի վրա գյուղերի տեղակայման դիրքը ուսումնասիրելով պարզ է դառնում, որ դրանցից երեքն անմիջապես ճանապարհին հարող տարածքում են, երեքը՝ դեպի արեւմուտք։
Մարտակերտի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը զրույցում նշեց, որ անվտանգ ճանապարհ ապահովելու հետ կապված դեռեւս քննարկումների փուլ է ընթանում, հստակ որեւէ բան ասել չեն կարող։
Մարտակերտից Ստեփանակերտ մեկ այլընտրանքային՝ արեւմտյան մասով անցնող ճանապարհ կա։
Հիշեցնենք, որ ըստ եռակողմ հայտարարության՝ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը: Նշված բնակավայրերը, ինչպես նաև Ակնա բնակավայրը (Աղդամ), ըստ ադրբեջանական կողմի, գտնվում են Աղդամի շրջանում:
Գյուղերում ավելի քան 2000 բնակիչ կա, որոնք միայն այսօր են տեղեկացել տեղահանման անհրաժեշտության մասին։ Նրանց տարածքը ազատելու համար ժամանակ է տրվել մինչեւ նոյեմբերի 19-ը՝ ժամը 23։00-ն։
Արցախի Մարտակերտի շրջանի 6 գյուղի բնակիչներ, որոնցից որոշները հրադադարից հետո վերադարձել են իրենց տներ, այսօր անակնկալի են եկել տարհանման հրահանգ ստանալով։ Շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Հովտաշեն, Կարմիրավան, Նոր Մարաղան, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Հայկաջուր գյուղերը տարհանելու հրահանգ է ստացել այսօր։
«Առայժմ պարզ չէ, թե ինչպես է սահմանն անցնելու․ ադրբեջանական զորքերն են առաջ գալու, նաեւ խաղաղապահներն են տեղակայվելու։ Այս պահին միայն կարող եմ ասել, որ տեղահանվելու հրահանգ կա։ Առայժմ իրենց պետք է ժամանակավոր տեղավորենք Մարտակերտում»,- նշեց նա։
Վարչակազմի ղեկավարը նշեց, որ բնակիչները տեղափոխվելու համար մեկ օր ժամանակ ունեն՝ մինչեւ նոյեմբերի 19-ը, ժամը 23։00-ն։
Associated Press-ի խմբագրությունից նկարահանել են տխուր, բայց կարևոր պատմություն։ Հանդիպել են մարդկանց, ովքեր իրենց հարազատների մարմիններն են տեղափոխում։ Նկարահանող խումբը հանդիպել է Ավետիք Գաբրիելյանին, որը Երևանից հասել է Քարվաճառ, որպեսզի հորեղբոր աճյունը տեղափոխի։
«Ի՞նչ անեմ, այստեղ թողնելն անիմաստ է։ Եթե իմանայինք, որ այս գերեզմաններն այստեղ են մնալու այնպես ինչպես կան, այլ հարց է։ Վաղն այստեղ մարդիկ կգան, չենք իմանա ի՞նչ են անելու այս հոշարձանների, գերեզմանների հետ, չգիտենք ինչ կլինի»,- լրագրողին պատմել է Ավետիքը։
Այսօր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն եմ հրավիրել՝ քննարկելու հետպատերազմյան ժամանակահատվածի սոցիալական իրավիճակի հաղթահարման համար բնակչությանը ցուցաբերվելիք պետական աջակցության մեխանիզմները: Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահը:
«Որոշում ենք կայացրել.
Ա) Առաջիկա մեկ տարում բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները (բնական գազ, էլեկտրաէներգիա, ջուր և այլն) և կապի ծառայությունները (բջջային և ֆիքսված կապ, համացանց)՝ ողջամիտ ծավալների սահմանափակմամբ:
Բ) Այն կարիքավոր ընտանիքներին, որոնց նվազագույն եկամուտը մեկ շնչի հաշվով քիչ է 60 հազար ՀՀ դրամից, կտրվի ֆինանսական համապատասխան աջակցություն:
Գ) Անօթևան մնացած բոլոր քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300 հազար ՀՀ դրամի չափով պետական միանվագ աջակցություն:
Դ) Պատերազմական գործողություններից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները կսկսվեն արդեն առաջիկա օրերին:
Հանձնարարել եմ նաև կարճ ժամանակահատվածում լուծել ենթակառուցվածքային բոլոր խնդիրները»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.