29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայրենիք է պաշտպանել, դրա համար հիմա դատում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Գորիսի քաղաքապետին կալանավորելու միջնորդություն ներկայացնելու Քննչական կոմիտեի որոշմանը։
«Խոսքս ուղղում եմ վարույթն իրականացնող մարմնին՝ ի՞նչ խնդիր եք լուծում դուք՝ Առուշանյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնելով դատարան, որն է ձեր նպատակը, որ հիմա Գորիսը պաշտպանող զինվորը վերջնականապես հիասթափվի, ուզում եք մարդկանց հունից հանե՞ք։ Ինչպե՞ս կարելի է Առուշանյանի նման հրամանատարին հիմա, այս պահին, երբ ձևում են Հայաստանի սահմանները՝ կալանավորել։ Ներողություն, բայց, եթե անգամ առանձնապես ծանր հանցանք կատարած լիներ Առուշանյանը, այս պահին չէր կարելի ընդհանրապես կալանքին անդրադառնալ։ Ինչ խնդիր եք լուծում և ում ջրաղացին եք ջուր լցնում։ Սա եմ ուզում հասկանալ»,- նշեց փաստաբանը։
Փաստաբանը տեղեկացրեց, որ յոթ ամիս առաջ Առուշանյանի հետ մասնակցել են վերջին քննչական գործողությանը՝ վկայի կարգավիճակով և յոթ ամիս Առուշանյանին կալանավորելու անհրաժեշտություն չկար, հիմա հանկարծ եղավ այդ անհրաժեշտությունը։
«Ամոթ է, չէ՞։ Ինչ խնդիր եք լուծում։ Վաղը, որ գնալու եք, ձեր երեխաների, ծնողների աչքերին ոնց եք նայելու՞։ Ասելու եք՝ լավ արեցինք, մի հայրենասերի էլ պատժեցինք, որ այս տեսակն ընդհանրապես վերանա»,- նշեց փաստաբանը՝ պատմելով, որ երեկ կեսգիշերին, երբ շուրջ 2 ժամից ավել տեսակցել է Առուշանյանին, որևէ անձնական թեմայով հարց չի հնչել, բոլոր հարցերն ուղղված են եղել Գորիսի պաշտպանությանը, զինվորների խնդրին։
«Ինչ եք ուզում, Առուշանյանին կալանավորելով ի՞նչի եք ուզում հասնել։ Առուշանյանին կալանավորելով՝ իրեն օգուտ եք տալիս, երեք ամիս է ոչ տուն գիտի, ոչ տեղ գիտի, ոչ էլ հանգիստ»,- նշեց փաստաբանը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոններից ազատել է միանգամից երկու բարձրաստիճան պաշտոնյայի։ Մեկը ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանն է, մյուսը` ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը:
Արցախի Հանրապետության կառավարության աղբյուրները Sputnik Արմենիային հայտնեցին, որ Հակոբջանյանը կտեղափոխվի նախագահի աշխատակազմ և կդառնա Հարությունյանի խորհրդականը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը նույնպես հրաժարվել է պաշտոնից։ Մեզ հաջողվել էր պարզել, որ նա նշանակվելու է նախագահի աշխատակազմի ղեկավար։
Հիշեցնենք` և՛ Հակոբջանյանը, և՛ Աղաջանյանը նշանակվել էին այս տարվա մայիսին`նախագահական ընտրություններից հետո։
«Այսօր իմ ընկերները խնդրել էին, որ այստեղ ներկայացնեմ, թե նոր կառավարություն ստեղծվելուց հետո ինչ ծրագիր պետք է այն իրականացնի: Ես պատրաստվեցի, թուղթը մոտս գրեցի, բայց երբ եկա այստեղ, հասկացա, որ այս պահին դա չի կարևորը, դրա ժամանակը կգա»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նա ընդգծեց՝ սա ընտրություններ չեն, որ ծրագրերի պայքար գնա, ով ավելի լավ ծրագիր կներկայացնի:
«Մի կողմում դրված է հայրենիքի կործանում, մյուս կողմում դրված է հայրենիքի վերականգնում և առաջ գնալը: Մինչև այսօր ես ամաչում էի, որ մինչև հիմա չենք գցել այդ մարդուն, ամաչում էի մեր ժողովրդի, մեր պետության, ինքս ինձ համար: Այս պետության հիմնադիրներից մեկն էի եղել, ես պատասխնատվություն էի զգում, որ այսպիսի խայտառակ պարտություն կրեցինք, խայտառակ մարդու բերեցինք, ու պարտությունից հետո նույն գիշերը չշպրտեցինք դուրս այդ մարդուն:
Բայց այսօր ես նայում եմ ձեզ ու հպարտ եմ, տեսնում եմ նույն ժողովրդին, որը տարիներ առաջ հպարտ նայում էր դեպի ապագա: Ունեինք դժգոհություններ, թերություններ, կային գողեր, կային հրեշտակներ, հերոսներ, բայց մենք մի հասարակություն էինք: Մենք մեր մեջ մեր հարցերը կլուծեինք:
Բայց այն ինչ կտարվեց, սարսափելի է:
Ամոթն անցավ, եկավ հպարտություն մեր ժողովրդով: Մենք ոչ միայն կվերականգնենք անցյալը, այլ այդ անցյալը կուղղենք, կկառուցենք այն երկիրը, որի մասին երազում էինք, ոչ թե այն, ինչ ստացանք:
Մի մտածեք, որ որևէ կառավարություն կառուցելու է Հայաստանը, Հայաստանը կառուցում է ժողովուրդը, այն ժողովուդրը, այստեղ կանգնած է»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը:
Նա դիմեց հեռուստացույցների, համակարգիչների ու հեռախոսների առջև նստածներին. «Քարը փեշներիցդ գցեք, ում եք սիրում, ում չեք սիրում, կարևոր չի: Հիմա մեր բոլորի ապագայի հարցն է լուծվում: Եկեք, հետո մենք մեր մեջ կպարզենք՝ ով է ճիշտ, ով է սխալ: Ինչպես պատերազմում բոլոր շերտերն իրար հետ միանում են, որպեսզի գնան փրկեն Հայաստանը, հիմա նորից պատերազմ է, պատերազմ է մեր ապագայի համար:
Ես կոչ եմ անում բանակին՝ անհապաղ հայտարարությամբ միացեք մեր ժողովրդին:
Ես կոչ եմ անում ոստիկանությանը՝ անհապաղ հայտարարությամբ միացեք ժողովրդին: Ամեն ժամը կարևոր է: Դուք ձեզ կարդարացնեք դրանով:
Մի թողեք, որ ժողովուրդն այստեղ հավաքվի օրերով, անցեք մեր կողմ, այսօր կլուծենք հարցը:
Հայաստանը մենք ենք: Հայաստանը մենք ենք»,-իր ելույթում ասաց վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Այսօր հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաողբերգական էջերից մեկը: Այս մասին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքին ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ Հայաստանյան գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ այս ընթացքում ամբողջ աշխարհը տեսավ, որ այս պարտությունը մեր ժողովրդի համար ընդունելի չէ և ստորացուցիչ պայմանները հայ ժողովուրդը չի ընդունելու:
«Մեր գործունեության արդյունքում այս շենքում նստած խրտվիլակ օրեցօր կորցնում է իր իշխանությունը, ինքն այլևս չունի իշխանություն: Մեր բոլորի պայքարի արդյունքում այս խելագար դավաճանը չկարողացավ մտնել Սյունիք»,-ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը համառ է, խելագար և դավաճան, ուզում է մեր պետականությունը վերջնականապես կործանել, ինչը երբեք թույլ չեն տալու:
«Մեր պայքարը ենթադրում է վճռական, հետևողական, աննկուն պայքար մինչև վերջ: Եկեք բոլորս իրար խոստանանք և պայմանավորվենք երկու կարևոր բան․ առաջինը՝ երբեք սադրանքների և պրովոկացիաների չենք տրվում և երկրորդ` մեր պայքարը երբեք կանգ չի առնելու, մենք բոլորս այստեղից տուն չենք գնալու այնքան ժամանակ, քանի չենք հեռացրել այս գերագույն գլխավոր խրտվիլակին»,-ասաց նա։
Ալիևի հայտարարությունը ԱՊՀ գագաթնաժողովում ուղերձ էր Ն. Փաշինյանին, որ նա ունի դեռևս չկատարված պարտավորություններ, և ինքը սպասում է դրանց։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբից Մարինե Սուքիասյանը:
Ալիևի հայտարարությունը ԱՊՀ գագաթնաժողովում ուղերձ էր Ն. Փաշինյանին, որ նա ունի դեռևս չկատարված պարտավորություններ, և ինքը սպասում է դրանց։ Ամենայն հավանականությամբ՝ մենք առաջիկայում դրանց կատարման ականատեսն ենք լինելու։
Այդ հայտարարությունից ծագում են շատ ցավոտ հարցեր.
ա/ Ի՞նչ պարտավորության և ի՞նչ պայմանավորվածության արդյունքում հայկական զինված ուժերը, ունենալով բոլոր հնարավորությունները, այդպես էլ ոչ մի նշանակալից հարված չհասցրեցին Ադրբեջանի ռազմական, տնտեսական, լոգիստիկ համակարգերին։ Անհավանական է, բայց փաստ է։ 44 օր Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի քաղաքներն ու գյուղերը, հայկական կողմը ինքնապաշտպանության իրավունքով կարող էր ծանր հարվածներ հասցնել Ադրբեջանին, բայց չի արել։ Ինչու՞…
բ/ Արդյո՞ք Փաշինյանի և Ալիևի միջև եղել է հրեշավոր պայմանավորվածություն, որպեսզի պատերազմը շուտ դադարեցնելու՝ ՌԴ նախագահի առաջարկները մերժի Փաշինյանը։ Դա թույլ էր տալիս Ալիևին՝ մի կողմից հանդես գալ կոնստրուկտիվ դիրքերից, մյուս կողմից՝ հասնել նախապես ծրագրած նպատակներին։
Եթե ընտանեկան պատճառներով Փաշինյանը չէր կարողանում մասնակցել ԱՊՀ ղեկավարների նիստին, ապա ո՞վ էր թույլ տվել նրան՝ Հայաստանին թողնել առանց ձայնի իրավունքի։ Ինչո՞ւ որևէ մեկին չէր տրվել լիազորություն՝ մասնակցելու։ Դա ընդունված պրակտիկա է։ Թե՞ Ալիևի հետ դարձյալ եղել է ստվերային պայմանավորվածություն, որպեսզի վերջինս առանց որևէ առարկության իր խոսքը հնչեցնի այդ կարևոր լսարանի առաջ։
Փաշինյանի հաջորդ օրվա ուղերձում կարմիր գծով անցնում էր «կառուցենք նորովի» թեզը։ Ի՞նչը կառուցենք նորովի.
ա/ Պետության անվտանգային համակա՞րգը
բ/ Շուշի՞ն
գ/ Հադրու՞թը
դ/ Ադրբեջանին հանձնվող մեր գյուղերը
ե/ Ազգային ոտնահարված արժանապատվությու՞նը
զ/ Թե՞ խոսքն ավելի առարկայական կառույցների մասին է՝ Նախիջևանը Ադրբեջանին կապող նոր ճանապարհների՝ Մեղրիով, Ջերմուկով։
Փաշինյանը նոր բաժանում է դնում՝ ժողովուրդ և Էլիտա։ Նա մեզ առաջարկում է ընտրություն՝ լինել Վահագն Հովակիմյա՞ն, թե՞ հազարավոր այն բժիշկներից, ակադեմիկոսներից, դասախոսներից, ուսուցիչներից, հոգևորականներից, խոշոր գործարարներից, սփյուռքի հեղինակավոր ներկայացուցիչներից, սպաներից, երաժիշտներից մեկը։ Նա իր ընտրությունն անձամբ արել է, հերթը մերն է։
Երեկվա «Եռաբլուրի գրավումից» հետո երկրում իրավիճակը նոր փուլ է մտել. դա մեր կամքից անկախ է, դա մեզ պարտադրվեց։ Նա մեզ պարտադրեց խաղի նոր կանոններ։ Մենք չենք կարող այս փաստը չընդունել և չանել հետևություններ։ Պետք է արվեն համարժեք քայլեր.
ա/ Փաշինյանի առաջ պետք է փակվեն Հայ առաքելական եկեղեցու դռները. ոչ մի արարողություն նրա մասնակցությամբ։
բ/ Փաշինյանի առաջ պետք է փակվեն մեր երկրի մշակութային օջախները, համերգասրահները, բուհերը, ակադեմիան. նրա ներկայությամբ՝ ոչ մի միջոցառում։
գ/ Դեկտեմբերի 31-ին նա ուղերձի իրավունք չունի. Նոր տարին դիմավորում ենք փողոցում՝ նրա հրաժարականի պահանջով և դրան հասնելու պատրաստակամությամբ։
Սա ամենևին լավ խաղի կանոն չէ, և չարժե, որ այն դառնա ավանդույթ։ Բոլորիս համար, սակայն, պարզ է, որ ինքը՝ Փաշինյանը, երեկվա իր «սգո դեմարշով» վերջնականապես դրեց այս ամենի հիմքերը»։
Քիչ առաջ բախում տեղի ունեցավ ոստիկանների եւ Սյունիքի բնակիչների միջեւ, որոնք այսօր՝ դեկտեմբերի 21-ի վաղ առավոտյան, փորձում էին հասնել Սյունիքի դարպաս, որպեսզի արգելեն Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերվանից ոստիկանության զորքերից թվով 2000 անձնակազմ շարժվել է դեպի Սյունիքի մարզ՝ Սյունիքի դարպասներ Զանգերի մոտ, որտեղ սյունեցիները պետք է իրականացնեին իրենց բողոքի ակցիան։
Ոստիկանությունն ավտոբուսներով մեծաթիվ ուժեր է կուտակել՝ թույլ չտալով, որ քաղաքացիները հասնեն Զանգերի մոտ։
Գորիսեցիները բողոքում են, որ իրենց ազատ տեղաշարժի իրավունքը ոտնահարում են, մինչդեռ իրենք որեւէ ապօրինություն չեն անում. «Եթե մի պետության մեջ վարչապետն ազատ չի կարողանում տեղաշարժվի, ինչպե՞ս է կառավարելու»,- ասաց գորիսեցիներից մեկը:
Ինչ-որ պահի երբ սյունեցիները փորձեցին բացել ճանապարհն ու անցնել առաջ, ոստիկանության եւ տեղի բնակիչների բախում տեղի ունեցավ։ Քաղաքացիները փորձում էին քայլել վերեւ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, ինչը վերաճեց քաշքշուկի։
Հիշեցնենք, որ Փաշինյանի մուտքը Սյունիք՝ արգելելու մասին գորիսեցիների բողոքի ակցիայի վերաբերյալ նախապես հայտարարած Գորիսի քաղաքապետ Առուշ ԱԳռուշանյանին այսօր՝ վաղ առավոտյան ձերբակալել են։
Ադրբեջանցիները համացանցում տեսանյութ են տարածել, որում հայտնում են ևս մի քանի տասնյակ՝ մոտ 60 հայ զինվորի գերեվարելու մասին։
Արցախի ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը ասաց, որ տեսանյութի գերիների վերաբերյալ մանրամասները ճշտելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում.
«Մի քանի րոպեում հնարավոր չի պարզել՝ տեսանյութը երբ է նկարվել։ Մի փաստ կա, որ վերջին օրերին բացի Խծաբերդի դեպքից, որի մասին հայտնել ենք, դրանից հետ որևէ զինվորի գերեվարման մասին փաստ չունենք»,-ասաց Սարումյանը:
ՀՀ ՊՆ-ից էլ հայտնեցին, որ տեսանյութը դեռ չեն տեսել, այն կուսումնասիրեն, սակայն գերիների հարցով խնդրեցին դիմել ՀՀ փոխվարչապետի գրասենյակ։
Տեղեկացնենք, որ հենց այս գրասենյակում են զբաղվում հայ ռազմագերիների հարցերով, սակայն այստեղից դեռևս մեր հեռախոսազանգերին չեն պատասխանել։
Մարտական գործողությունների՝ Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 35 հայ զինծառայողի աճյուն և մեկ քաղաքացիական անձի մարմին: Այս մասին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Զոհված քաղաքացիական անձի՝ տարեց մի կնոջ մարմինը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում: Առայսօր ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 969 անհետ կորածի մարմին: Որոնողական աշխատանքները այսօր՝ դեկտեմբերի 18-ին, շարունակվում են Ներքին Ճարտարի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի հատվածներում: Որոնումներին շարունակում են մասնակցել անհետ կորածների հարազատներ ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ կամավորներ»,- մանրամասնեց Թադևոսյանը:
«Իմ ունեցած տեղեկություններով, պատճառաբանելով երկրում առկա սոցիալ – տնտեսական և հետպատերազմական իրավիճակը, քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է այս տարի չվճարել քաղաքապետարանի աշխատակիցների, այսպես ասած, 13-րդ աշխատավարձը, ինչի արդյունքում բողոքի մեծ ալիք է բարձրացրել աշխատակազմի ներսում և նրանք հիմա քաղաքապետարանում բունտ են անում՝ պահանջելով Հայկ Մարությանի հրաժարականը,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Երևան քաղաքի ավագանու անդամ, Քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Նրա տեղեկությունների համաձայն՝ այդ բունտը շարունակվելու է նաև վաղը՝ արդեն քաղաքապետարանի դիմաց, ներառելով քաղաքապետարանի՝ ավելի մեծ թվով աշխատակիցների: «Բոլորին է հայտնի, թե քաղաքապետ Հայկ Մարությանն իր պաշտոնավարման երկուսուկես տարիների ընթացքում որքան շռայլ է գտնվել, քաղաքապետարանում աշխատող իր մտերիմ և սիրելի աշխատակիցների նկատմամբ՝ քաղաքապետարանի բյուջեից պարգևատրելով նրանց աստղաբաշխական թվերի հասնող պարգևավճարներվ: Եվ հիմա, երբ նա պատճառաբանելով երկրում ստեղծված իրավիճակը, հրաժարվում է վճարել աշխատակիցների 13-րդ աշխատավարձը, նրանք որոշել են չհանդուրժել սա»,- ասում է Դավիթ Խաժակյանը:
Հարցին՝ կհաջողվի՞ արդյոք քաղաքապետարանի աշխատակիցներին պաշտոնից հեռացնել Հայկ Մարությանին, Դավիթ Խաժակյանը նկատում է՝ առհասարակ, օրվա իշխանության բոլոր անդամների շուրջ օղակն արդեն խիստ սեղմված է, և վարչապետի առաջիկա հեռացումով, հեռանալու են նաև նրա թիմակիցները: Մեկ օր շո՞ւտ կլքի պաշտոնը Հայկ Մարությանը, թե՞ դա տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հեռացումից անմիջապես հետո, ըստ վերջինիս, արդեն էական որևէ դեր չի խաղում:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է 12024 ադրբեջանցիների՝ Ստեփանակերտում տեղափոխվելու մասին տեղեկությունը։
«Հայկական լրատվամիջոցները, հղում անելով «Вестник Кавказа» կայքին, ադրբեջանական աղբյուների հերթական ապատեղեկատվությունն են տարածում, թե իբր Ադրբեջանի 12,024 քաղաքացի կբնակեցվի Ստեփանակերտում։ Սա բացարձակ հիմարություն է, որը ադրբեջանական քարոզչամեքենան դիտավորյալ կերպով տարածում է՝ մեր հանրության շրջանում այս օրերին առկա լարված տրամադրություններն ավելի մեծացնելու համար:
Մի կարևոր դիտարկում ևս. «Вестник Кавказа» կայքի գործունեության առանցքում միշտ եղել է թշնամու քարոզչական թեզերը ռուսալեզու լսարանում տարածելը, ուստի հայկական մեդիայի պատասխանատուներին խնդրում եմ հնարավորինս զերծ մնալ այդ կայքից որևէ նյութ տարածելուց»,-գրել է նա:
Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն էլ, անդրադառնալով թեմային, PanARMENIAN.Net –ին ասել է․ «Նոյեմբերի 10-ին Արցախում պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության մեջ փախստականների վերադարձի կետ կա. թե քանիսն են վերադառնալու՝ հայկական կողմն ասել չի կարող»։
Դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայությունը հայտարարել էր, թե Ստեփանակերտ է վերադառնալու 12,024 «փախստական»: Լրատվամիջոցը Գևորգյանից ճշտել է՝ է նախ լուրի հավաստիությունը, ապա՝ վերադարձողների մոտավոր թվի մասին տեղեկությունը։
«Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել։ Ադրբեջանցիները հայտարարել են, որ 12,000 փախստական է վերադառնալու, ես այդ հարցին ո՞նց պատասխանեմ։ Եռակողմ հայտարարության մեջ կա կետ, որով փախստականները վերադառնալու են այն տարածքներ, որտեղ որ պետք է վերադառնան, բայց թվաքանակի մասով կամ բան, ես ոչ Ադրբեջանում եմ, ոչ Ադրբեջանն եմ ներկայացնում»,- ասել է նա։
Ճշտող ու հայկական կողմից մեկնաբանությունը վերջնական հստակեցնող հարցը, թե այնուամենայնիվ այդ հայտարարության մեջ փախստականների վերադարձի նախապայման կա, սակայն թվաքանակի վերաբերյալ հայկական կողմը որևէ բան ասել չի կարող, Գևորգյանը նախ ընդհատեց՝ հարցնելով՝ ընթերցե՞լ ենք արդյոք հայտարարությունը, դրական պատասխանից հետո հորդորեց վերընթերցել՝ պնդելով, թե այդ դեպքում մեզ մոտ նման հարց չի ծագի։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.