29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Պատերազմի օրերին կատարված ֆեյսբուքյան իմ գրառումներից ընթերցողները երևի նկատած կլինեն, որ խոսելով «հաղթելու« մասին, ես բավականին հաճախ եմ օտագործել «եթե» և «պետք է» բառերը: Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Կցանկանայի հիշեցնել դրանցից ընդամենը մեկի մասին, որը գրառել էի հոկտեմբերի 22-ին, երբ արդեն հակառակորդը բավականին խորացել էր մեր պաշտպանական տարածքում: Ակնարկս հետևյալն էր. «…Կարծում եմ առավել քան հուսադրող զարգացումների մասնակիցն ու ականատեսը կդառնայինք, ե թ ե մարտական գործողությունների հենց առաջին օրերից օպերացիաների մշակման ու պլանավորման նույն սեղանի շուրջ հավաքվեին երեկվա պատերազմում հաղթած, իսկ այսօր պահեստազորում գտնվող գեներալներն ու զորավարները և իրենց իմացություններով ու վաստակած հեղինակությամբ նոր շունչ և ոգի տային ռազմաճակատի ամենադժվար հատվածներում մարտնչող մեր այսօրվա հրամանատարներին ու շարքայիններին…»:
Այսօր, երբ արդեն գործողության մեջ է նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ հայտարարությունը, և թվում է թե ամեն ինչ վերջացած է, ես տակավին շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու ելքերը դեռևս սպառված չեն: Պատերազմի ժամանակ հանցավոր միտումնավորությամբ չօգտագործված «նախկինների» բավականին փորձառու ռազմաքաղաքական ռեսուրսը, ներառյալ նախագահներ և գեներալներ, այսօր առավել քան երբևէ, հատկապես Արցախում, պահանջված է:
Պահանջված է, քանի որ ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ այս ծանրագույն ռազմադիվանագիտական զարգացումների պայմաններում, նշված գործիչներն իրենց խելքով ու համառությամբ կարող են Հայրենիքի շահերն արժանապատվորեն պաշտպանել և՜ ադրբեջանաթուրքական տանդեմի դեմ ընթացող պայքարում, և՜, առավել ևս, ինչքան էլ ցավալի թվա, հայկական այսօրվա իշխանությունների որդեգրած դավաճանական քաղաքականությունը զսպելու համար:
Հ.գ.- Գիտե՞ք ինչի շնորհիվ նաև Արցախյան առաջին պատերազմում մենք հաղթեցինք, որովհետև երբ այն ժամանակվա մեր որոշ ղեկավարներ զգուշացնում էին, որ միջազգային հանրությունը մեզ չի հասկանա, եթե մենք Շուշին ազատագրենք, հակառակ դրան, Հայոց զորքը գնաց ոչ միայն մեր հինավուրց բերդաքաղաքը, այլև մյուս պատմական տարածքներն ազատագրելու… Արդյունքում աշխարհը սկսեց մեզ հարգել… Իսկ այսօր չի հարգում, քանի որ»:
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Հայստանը «թավիշով» գրաված իշխանությունը 44-օրյա պատերազմից հետո Արցախի մասին գրեթե չի խոսում, կամ էլ խոսելուց՝ ակնարկում է անցյալ ժամանակով… Ակամայից հիշում եմ «Դուխով» գլխարկի պատմությունն ու «Արցախը՝ Հայաստան է» լոզունգը և շտապում «Տատիկ-պապիկի» արձան… Քարացած հավերժության բարձունքից տատն ու պապը հպարտ խոհեմությամբ նայում են ինձ ու հետո, ինձ թվաց, թե նաև ժպտում են…
Բայց այդպես էլ չիմացա՝ նրանք հենց այնպես են ժպտում, թե՞ մեր ժողովրդի միամտության վրա… Ախր Արցախի 2/3-ը հանձնել ենք, Շուռնուխն էլ տվինք, հիմա էլ խոսում են Տիգրանաշենի մասին…
Հ.Գ.- Երանի այն ժամանակները, որ մենք ազգովի գիտեինք ինչպես և ուր ենք գնում… Այսօր, ամեն ինչ փոխվել է, իսկ մենք դարձել ենք անմիաբան, անկամ և հողատու… Կներեք այս դառը ճշմարտության համար…»։
168.am-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի ավարտին՝ դեկտեմբերի 30-ին, ստորագրել է N 1455-L որոշումը՝ Հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին:
Փաշինյանի այդ որոշումից ակնհայտ է դառնում, որ պետական բյուջեի ճեղքն ինչ-որ ձեւով լցնելու համար իշխանությունը կրկին քաղաքացու գրպանն է մտնելու։
Եվ այսպես, նշյալ որոշման հավելվածում տրված ընդհանուր նկարագրության մեջ ասվում է՝ հարկային քաղաքականության ճեղքը հարկային օրենսդրության հետեւանքով չհավաքագրվող կամ պակաս հավաքագրվող հարկային եկամուտների ամբողջությունն է: Ուստի իշխանությունը որոշել է որոշակի փոփոխությունների գնալով՝ կրճատել այդ ճեղքը:
Որոշման հավելվածում նախ նշված է, թե կրճատելու են հարկային արտոնությունների կիրառման շրջանակը՝ կրճատելով հատկապես այն արտոնությունները, որոնց արդյունավետությունը, ըստ նախագծի հեղինակների, չի հիմնավորվում «ծախսեր-օգուտներ» վերլուծությամբ:
Հարկային քաղաքականության ճեղքի 1-ին պատճառը, ըստ որոշման հավելվածի, ՀՀ-ում ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատված գործարքների «չափազանց լայն շրջանակն է»: Ըստ այդմ, նախատեսվում է կրճատել ԱԱՀ-ից ազատման արտոնություններ շրջանակը: Սա ենթադրում է, որ Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածում սահմանված՝ ԱԱՀ-ից ազատված գործարքներն ու ծառայությունները կպակասեն:
Որոշման հավելվածում մասնավորապես նշված են առողջապահական ու կրթական ծառայությունների ԱԱՀ-ով հարկելու անհրաժեշտությունը: Հետեւաբար՝ առաջիկայում կտրուկ կթանկանան ուսման վարձն ու առողջապահական ծառայությունները: Որպես հիմնավորում՝ նշված է, թե այդ ծառայությունների ԱԱՀ-ով հարկումը հնարավորություն կտա ընդլայնել պետական պատվերով կամ, այլ կերպ ասած՝ անվճար բուժօգնություն ստացողների եւ սովորողների թիվը:
Այս որոշմամբ նաեւ առաջարկվում է շրջանառության հարկի համակարգում հարկման ընդհանուր համակարգի համեմատությամբ սահմանել ավելի բարձր բեռ:
Հարկային քաղաքականության ճեղքի 2-րդ պատճառը ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի բացակայությունն է: Այս համակարգի ներդրման համար, որպես հիմնավորում, ներկայացված են հակակոռուպցիոն ռիսկերի կառավարման եւ եկամտային հարկի համակարգին որոշակի պրոգրեսիվություն հաղորդելու հարցերը:
Որպես հարկային քաղաքականության ճեղքի ձեւավորման պատճառ՝ ներկայացված է նաեւ գործարքների լիարժեք փաստաթղթավորման բացակայությունը: Այս բացը որոշման հավելվածում պատճառաբանված է օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կողմի առկայությամբ:
Հետաքրքրական է, որ որպես օրինակ՝ բերված է գյուղատնտեսության ոլորտը, ու նշված է, թե գյուղատնտեսական արտադրանք արտադրողների հիմնական մասը ԱԱՀ վճարող չի հանդիսանում: Եվ այս բացը լրացնելու համար առաջարկվում է «գյուղատնտեսական արտադրանքի մասով ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու նոր հնարավորության ստեղծում»:
Նշված միջոցառումները իրականացնելու համար Հարկային օրենսգրքում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու, Շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացում նախատեսող օրենքի նախագիծ մշակելու, եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող օրենքի նախագիծ մշակելու եւ դրանց կառավարությանը ներկայացնելու համար պատասխանատուներին՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, ժամանակ է տրված մինչեւ 2021 թվականի մայիսի երրորդ տասնօրյակը»։
Կապանի քաղաքապետ Գևորգ Պարսյանը հերքել է լուրն այն մասին, թե Դավիթ Բեկ գյուղի մոտ ադրբեջանցիները հայ զինծառայողի են առևանգել։
Ավելի վաղ այդ մասին հայտնել էր Mediaport տելեգրամ-ալիքը՝ պնդելով, որ զինծառայողին տարել են սահմանապահ կետի մոտից։
«Մենք ծանոթ ենք այդ հրապարակման հետ։ Դա ապատեղեկատվություն է, ոչ մեկի չեն առևանգել»,-ասաց Կապանի քաղաքապետը Sputnik Արմենիային։
Հիշեցնենք, որ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 90-ականների ազատագրված 7 շրջաններ, ինչպես նաև բնակավայեր ԼՂՀ տարածքից։
Դրան հաջորդեց արդեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների ճշգրտումը, ինչը բողոքի մեծ ալիք է բարձրացրել սահմանամերձ բնակավայրերում։ Մասնավորապես, Սյունիքում բնակիչները բողոքի ակցիաներ սկսեցին, ճանապարհներ փակեցին՝ պահանջելով լուծել սահմանների ու անօրինական սահմանագծման հարցը։
Իրավիճակն առանձնապես սրվել է Կապան-Գորիս ճանապարհահատվածի, Որոտան ու Շուռնուխ գյուղերի պատճառով։
Ես ներկայացրել եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշումը, դա հետևյալն է՝ վարչապետը հրաժարական է տալիս, ձևավորվում է անցումային կառավարություն, կառավարությունում ընդգրկվում են մասնագետներ, որոնք իրենց ոլորտներում հաջողության հասած մարդիկ են, երկրի ներքաղաքական անկայունությունը կայունացվում է և նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ավարտից հետո լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Վարչապետը առաջարկում է՝ ինքը մնա իր պաշտոնում, ու գնանք խորհրդարանական ընտրությունների, ինչին մենք ասել ենք, որ դեմ ենք, և հիմա էլ մեր դիրքորոշումը վերահաստատեցինք, այսինքն՝ ես ներկայացրել եմ մեր մոտեցումը, վարչապետն էլ ներկայացրել է իր մոտեցումը»,- նշեց նա:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ առանց «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների համաձայնության՝ խորհրդարանը չի կարող ցրվել:
Նա նշեց՝ չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանն էլ առաջադրվի վարչապետի պաշտոնում, չբացառեց նաև, որ հանդիպումները Նիկոլ Փաշինյանի հետ կարող են շարունակական լինել:
Ադրբեջանական շարասյունները Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ-Շուշի, Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի, Քաշաթաղի շրջան-Շուշի ճանապարհով անարգել շարժեր են իրականացնում։ Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը եւ կից լուսանկար հրապարակել՝ Շոշ-Կարմիր Շուկա ճանապարհին վնասված մեքենայից։
«Ադրբեջանական շարասյունները Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ-Շուշի, Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի, Քաշաթաղի շրջան-Շուշի ճանապարհով անարգել շարժեր են իրականացնում։
Ճիշտ է՝ դրանք տեղի են ունենում հիմնականում ռուսական խաղաղապահ զորախմբի պարեկային խմբերի ուղեկցությամբ, սակայն դա որոշ դեպքերում չի խանգարում ադրբեջանցիներին, որպեսզի ճանապարհի տարբեր հատվածներում, մեղմ ասած, անհարմարություններ պատճառեն արցախցիներին։
Վերջին օրերին ակտիվացել է համացանցում շրջող տարբեր տեսանյութերի շրջանառումը, որտեղ ակնհայտ երեւում է հայկական պետհամարանիշով մեքենաների նկատմամբ իրականացվող սանձարձակությունները։
Գրառմանս կից ներկայացված լուսանկարում մեր հայրենակցի վնասված մեքենան է, դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, Շոշ-Կարմիր Շուկա ճանապարհին։
Ո՞վ է զբաղվում կամ զբաղվելու այսպիսի խնդիրներով, կա՞ ՀՀ-ում կամ Արցախում մի պաշտոնյա, ով ռուսական կողմի հետ կարգավորելու է նմանատիպ խնդիրները։
Վերջապես ե՞րբ է կանոնակարգելու ադրբեջանցիների շարժերը եւ որտե՞ղ է ամրագրած, որ դրանք պետք է լինեն Արցախի մայրուղիներով։
Ո՞վ է փոխհատուցելու արցախցիներին պատճառված գույքային եւ բարոյական վնասները, դեռ որքա՞ն պետք է հանդուրժի արցախցին ադրբեջանցիների՝ արդեն ամենօրյա դարձող տհաճ ներկայությունը։
Այս «ջայլամային քաղաքականությունը» ծանր հետեւանքներ է ունենալու»,- գրել է նա։
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սեյրան Օհանյանի կողմից գլխավորած պաշտոնաթող գեներալների տարածած հայտարարությունից հետո Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին առաջարկել եմ Հանրային հեռուստաընկերության եթերում ցանկացած ձևաչափով բանավեճ կազմակերպել՝ իմ, Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի և 2008-2016թթ. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: Սամվել Բաբայանը ընդունել էր բանավեճին մասնակցելու հրավերը, իսկ Սեյրան Օհանյանը հրաժարվել էր մասնակցել՝ պատճառաբանելով, որ ինչ-որ խանգարող հանգամանքներ կան:
Որպես կառավարության հրաժարականը պահանջող պաշտոնաթող գեներալների ցուցակը գլխավորող՝ Սեյրան Օհանյանին նորից առաջարկում եմ ընդունել իմ առաջարկը և նույն ձևաչափով քննարկել մեր բանակի պարտության խորքային պատճառները, իսկ քննարկումից առաջ խնդրում եմ պարոն Օհանյանին ներկայացնել պաշտոնաթող գեներալների հավաքական տեսակետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք մասնակցել են Արցախյան առաջին պատերազմի հաղթանակների կերտմանը՝ չնայած բոլորը այդ ժամանակ ունեցել են ավելի ցածր ուսադիրներ:
Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի պարտության խորքային պատճառները, հատկապես նրա անշրջելի ընթացքը վերջին 20 տարիների ընթացքում: Խիզախություն պետք է ունենալ դա ընդունելու և պատասխանատվություն կրելու համար: Եվ եթե այս խնդիրը չլուծվի, սերունդների դատին ենք թողնելու դավաճանների անվերջ փնտրտուքը, իսկ դա մեզ զրկելու է բանակի ապագային միտված հեռանկարը կառուցելուց:
<<Ես իմ գեներшլներին թույլ տվեցի հարստանալ ու շռայլ կյանքով ապրել , հետո նրանց մոտ կորավ կռվելnւ ցանկությունը և վшխեցшն դաշտում ընկնելnւց և շռայլ կյանքից զրկվելուց>> . Նապոլեոն Բոնապարտ։
Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները ողջ աշխարհում շարունակվում են։ Պարբերաբար կրկնվող լոքդաուններին զուգահեռ՝ որոշ երկրներ փոխում են տվյալ երկիր մուտքերի և ելքերի քաղաքականությունը։
Հայաստանի Հանրապետությունը վերացրել է դեպի Հայաստան մուտքի արգելքները, սակայն պարտադիր է, որ կա՛մ մուտք գործելուց առավելագույնը 72 ժամ առաջ հանձնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստ, կա՛մ այն հանձնել օդանավակայանում։
Իսկ ՀՀ քաղաքացիների մուտքը բազմաթիվ երկրներ շարունակում է արգելված մնալ կամ թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում՝ կախված տվյալ երկրի վարած քաղաքականությունից։
Ստորև ներկայացնում ենք, թե որ երկրներ մուտքի իրավունք ունեն Հայաստանի քաղաքացիները և որ դեպքերում։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ մուտքի արգելքը վերացված է՝ բացառությամբ մի քանի երկրների քաղաքացիների և այն անձանց, որոնք ԱՄՆ մուտք գործելուց առաջ գտնվել են այդ երկրներում։ Այսպես, ՀՀ քաղաքացիները առանց արգելքի կարող են մուտք գործել ԱՄՆ, եթե վերջին երկու շաբաթների ընթացքում չեն այցելել Իրան, Շենգեն գոտի, Չինաստան, Մեծ Բրիտանիա և մի քանի այլ երկրներ։
Օտարերկրյա քաղաքացիների մուտքը Կանադա սահմանափակված է՝ բացառությամբ մի շարք դեպքերի․ մուտք գործել կարող են ՀՀ այն քաղաքացիները, որոնք Կանադայի քաղաքացիություն ունեցող անձի ընտանիքի անդամ են, ունեն Կանադայում ապրելու կամ աշխատելու իրավունք։ Որոշ դեպքերում մուտքը թույլատրվում է նաև միջազգային ուսանողներին։
Մուտքի սահմանափակումներ չկան դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Հայ-իրանական ցամաքային սահմանը, սակայն, բաց է միայն բեռնափոխադրումների համար։
Եվրոպական Միությունն ունի որոշակի միասնական հայեցակարգ՝ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ։ ԵՄ Անդամ երկրները, սակայն, իրենք են կարգավորում երրորդ երկրների մուտքը։ Օրինակ, Հայաստանը բարձր ռիսկայնության գոտում է՝ ըստ Գերմանիայի կարգավորումների, ըստ այդմ՝ երկիր մուտք գործելու դեպքում պարտադիր է 10-օրյա ինքնամեկուսացումը։
Ֆրանսիա ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել միայն առանձին դեպքերում։ Ավստրիա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիները պարտավոր են հանձնել կորոնավիրուսի թեստ և անցնել 10-օրյա մեկուսացման շրջան։
Սահմանափակումներն Իտալիայում ավելի խիստ են․ երրորդ երկրների քաղաքացիները (այդ թվում՝ ԵՄ անդամ) Իտալիա մուտք գործել կարող են միայն հատուկ դեպքերում։ Իսպանիա մուտք գործելու համար անհրաժեշտ է հանձնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստ։
Առանձին դեպքերում ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել մի շարք երկրներ՝ Պորտուգալիա, Լեհաստան, Շվեդիա, Նիդեռլանդներ, Խորվաթիա և այլն։
Միայն բացառիկ դեպքերում ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Չեխիա։ Ռումինիա մուտք գործելու համար պարտադիր է մինչև երկու շաբաթ ինքնամեկուսացումը։
Դանիա մուտք գործել երրորդ երկրների քաղաքացիները կարող են կոնկրետ դեպքերում, պարտադիր է կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանը։ Տեղաշարժի 14-օրյա սահմանափակման պայմանով թույլատրվում է ՀՀ քաղաքացիների (ոչ ԵՄ անդամ երկրների քաղաքացիների) մուտքը դեպի Իռլանդիա։ Հայաստանի քաղաքացիների համար նոյեմբերի 23-ից վերացվել է Շվեյցարիա մուտք գործելու դեպքում անհրաժեշտ տասնօրյա կարանտինը, այսինքն՝ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Շվեյցարիա առանց լրացուցիչ սահմանափակումների։
Հունաստան մուտք գործելու համար ԵՄ և Շենգեն գոտու անդամ չհամարվող երկրների քաղաքացիները (այդ թվում՝ ՀՀ) պարտավոր են ներկայացնել երկիր մուտք գործելուց առավելագույնը 72 ժամ առաջ ստացված կորոնավիրուսի PCR թեստի բացասական պատասխանը հաստատող փաստաթուղթ։ Կիպրոս մուտք գործելու համար ևս ՀՀ քաղաքացիները և թռիչքից առաջ երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում գտնված անձիք պարտավոր են հանձնել ՊՇՌ թեստ, ինչպես նաև երկու շաբաթ ինքնամեկուսանալ երկրի տարածքում։
Էստոնիա մուտք գործել կարելի է աշխատանքի և կրթության նպատակներով` 10-օրյա պարտադիր մեկուսացման պահանջով։ ՀՀ քաղաքացիները կարող են Լատվիա մուտք գործել առանց սահմանափակումների։ Լիտվա մուտք գործել ՀՀ քաղաքացիները կարող են միայն առանձին դեպքերում՝ աշխատանքի, կրթության և այլն։
Միացյալ Թագավորություն մուտք գործելու համար Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ևս արգելք չկա։ Երկիրը, սակայն, պարբերաբար թարմացնում է այն երկրների ցանկը, որտեղից Մեծ Բրիտանիա մուտք գործելու դեպքում 10-օրյա ինքնամեկուսացման պահանջ կա։ Վերջին թարմացմամբ Հայաստանը այդ ցանկում ներառված չէ։ Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր և առավել վտանգավոր մուտացիայի պատճառով մի շարք երկրներ խստացնում են սահմանափակումները Միացյալ Թագավորության և այնտեղ այցելած քաղաքացիների նկատմամբ։
Չինաստանի դեպքում սահմանափակումները վերաբերում են մի քանի երկրների (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ուկրաինա, Ռուսաստան և այլն)։ Օտարերկրյա քաղաքացիները կարող են այցելել Չինաստան աշխատանքային վիզայի առկայության պարագայում, ինչպես նաև անձնական նպատակներով։
Իսրայելը ևս չունի առանձնահատուկ սահմանափակումներ երկիր մուտք գործելու համար՝ բացառությամբ Պաղեստինի քաղաքացիների։ Բաց են և՛ ցամաքային, և՛ օդային ուղիները։
Ուկրաինան ամեն շաբաթ թարմացնում է այն «Կանաչ» երկրների ցանկը, որոնց քաղաքացիներն առանց որևէ արգելքի կարող են մուտք գործել երկիր։ Դեկտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանն այդ ցանկում չէ․ այսինքն՝ Ուկրաինա մուտքի դեպքում ՀՀ քաղաքացին կա՛մ պետք է հանձնի PCR թեստ, կա՛մ երկու շաբաթով ինքնամեկուսանա՝ երկիր մուտք գործելուց հետո։ Օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար մուտքը սահմանափակված չէ նաև Լիբանանի դեպքում։ Պարտադիր է, սակայն, բացասական PCR թեստի առկայությունը։
Հատուկ դեպքերում Հայաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել նաև Արգենտինա։ Դրա համար պարտադիր է կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանը։
Ռուսաստանի Դաշնությունը օդային սահմանները սեպտեմբերին բացել էր ԵԱՏՄ անդամ երկրների համար՝ բացառությամբ Հայաստանի։ Պատճառը երկրում կորոնավիրուսային համավարակի վիճակն էր։ Ներկայում Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ իրականացվում են միայն չարտերային թռիչքներ։
Վրաստանը սահմանները փակել էր դեռ տարեսկզբին։ Ամռան ամիսներին երկիրը բացեց սահմանները որոշ երկրների համար, սակայն վարակի երկրորդ ալիքի բռնկումից հետո սահմանները կրկին փակվեցին։ Այժմ օտարերկրյա քաղաքացիների մուտքը Վրաստան արգելվում է՝ բացառությամբ հատուկ դեպքերի։ Ցամաքային սահմանով դեպի Վրաստան սահմանը բաց է միայն բեռնափոխադրումների համար։
Նշենք, որ երկրները որոշակի պարբերականությամբ թարմացնում և փոփոխում են սահմանափակումների իրենց քաղաքականությունը, ինչի հետևանքով նաև Հայաստանի քաղաքացիների մուտքը դեպի տարբեր երկրներ կարող է կրկին թույլատրվել կամ արգելվել։
«Եղել են դեպքեր, երբ պարզվել է, որ նույնականացումն այնքան էլ ճշգրիտ չի իրականացվել, բայց նաև այդպիսի դեպքերը նույնպես կանոն են համարվում: Այնպես չի, որ մենք բարձր որակով չենք անում: Աշխարհում լինում են այդպիսի դեպքեր»,- ներկայացնելով զոհվածների ԴՆԹ թեստավորման գործընթացը՝ կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Արսեն Թորոսյանը հակադարձեց՝ ասելով, որ իր իմանալով այդ դեպքերն ավելի շատ շտապելու արդյունք են եղել, երբ նույնականացումն արվել է ոչ թե ԴՆԹ-ով, այլ վիզուալ: Նրա խոսքով, ԴՆԹ նույնականացումից հետո պարզվել է, որ վիզուալ նույնականացումն այնքան էլ ճիշտ չէր:
Փաշինյանը հայտնեց, որ մարմինների նույնականացման գործընթաց ԴՆԹ թեստերով արագացնելու համար առողջապահության նախարարությունը ձեռք է բերել համապատասխան սարքավորման երկրորդ հոսքագիծը, որը ճանապարհին է:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հավաստիացրեց, որ պատերազմի հենց առաջին օրերից իրականացվել է, 24-ժամյա ռեժիմով աշխատանք և ձեռքով արվող որոշ գործողություններ ավտոտմատացրել են:
«Նոր հոսքագիծը թույլ կտա կրկնապատկել մեր հզորությունները: Նաև դրան զուգահեռ այլ գործընթացներ էլ են արվում: Դա շատ բարդ, բազմաբաղադրիչ գործընթաց է, դրանով է պայմանավորված թվացյալ դանդաղությունը: Թվերով մենք շատ մեծ ծավալ ենք իրականացրել, մոտ 10 անգամ ավելի շատ հետազոտություն է արվում, քան մինչև դա»,- հայտնեց առողջապահության նախարարը:
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի խոսքով, հայկական կողմն ունի երեք տիպի գերիներ. գերիներ, որոնք Ադրբեջանի կողմից պաշտոնապես հաստատվել են, գերիներ, որոնք, միանշանակորեն, ադրբեջանական բանտերում են գտնվում, կան ապացույցներ, բայց Ադրբեջանը չի հաստատել։ Եվ գերիներ, որոնք հակառակորդի վերահսկողության տակ են գտնվում և հայկական կողմը որոշակի տեղեկություններ չունի, թե կոնկրետ որտեղ են նրանք, բայց հստակ է՝ այդ մարդիկ կա՛մ գտնվում են ադրբեջանական ՊՆ-ի վերահսկողության տակ, կա՛մ՝ ադրբեջանական բանտում։
«Առաջին տեսակի գերիների հիմնական մասը վերադարձվել է, քաղաքացիական անձինք բոլորն են վերադարձվել, կան մի քանի ռազմագերիներ, որոնք պաշտոնապես հաստատված ցանկում են եղել, բայց դեռևս չեն վերադարձվել։ Թիվը չեմ ուզում նշել, բայց մի քանիսն են այդ մարդիկ։ Երկրորդ տեսակի գերիների մասով առկա են տարբեր տեսանյութեր, ապացույցներ և վկայություններ վերադարձած գերիների կողմից։ Մենք տեսանյութեր ենք ներկայացրել թե՛ ԿԽՄԿ-ին, թե՛ ռուսական կողմին։ Բայց ադրբեջանական կողմը համառորեն չի ընդունում այդ մարդկանց գերության փաստը»,- այսօրվա ասուլիսում ասաց Արտակ Բեգլարյանը։
Միևնույն ժամանակ, նա նշեց, որ կան անհետ կորածներ, որոնք կա՛մ սպանվել են, կա՛մ գերության մեջ են։
Ըստ Արտակ Բեգլարյանի, հայկական կողմը տեղեկություններ ունի, որ ադրբեջանական ԶՈւ տարբեր օղակներում՝ ընդհուպ մինչև ամենաներքին օղակում առկա են ռազմագերիներ. «Եթե նրանց հետ ինչ-որ բան կատարվի, պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական պետությունը։ Մենք, ցավոք, ունենք տեղեկություններ, որ գերության մեջ գտնվողներ, այդ թվում և քաղաքացիական անձինք են սպանվել։ Մենք արձանագրել ենք, թե ինչպես են քաղաքացիական անձանց գլխատում»։
Ինչ վերաբերում է գերության մեջ հայտնված կանանց, ապա Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ պաշտոնապես հաստատված առնվազն չորս հայ կին կա գերության մեջ։
«Բայց չորս չի այդ թիվը, ավելի մեծ է։ Կարծեմ չորսից ավելի կանայք արդեն իսկ վերադարձել են գերությունից։ Բայց ավելի շատ կանայք կային գերության մեջ՝ մի մասը տեսանյութերով ու վկայություններով հաստատած, մյուս մասն էլ՝ մենք կասկածում ենք, որ գերության մեջ են, այսինքն՝ այդ կանայք անհետ կորած են»,- տեղեկացրեց նա։
Արցախի ՄԻՊ-ը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում ոչ թե 60, այլ շատ ավելի գերիներ պետք է վերադառնան Հայաստան, եթե հաշվի առնվի Խծաբերդից տարված 62 ռազմագերիների հարցը։
«Դրանից բացի տեսանյութերով ապացուցված տասնյակ գերիներ կան՝ թե՛ ռազմագերիներ, թե՛ քաղաքացիական անձինք: Եվ այդ մարդիկ պետք է վերադարձվեն առանց որևէ նախապայմանի»,- նկատեց նա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.