29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ոստիկանության Ներքին զորքերի և Պետական պահպանության վարչության աշխատակիցներն այս ամիս ավելի քան 300 հազար դրամ պարգևավճար են ստացել:
Միջինում 170.000 դրամ ստացող ծառայողներն այս ամիս 570.000 դրամ են ստացել՝ հանրահավաքները ցրելու գործում շահագրգռված լինելու համար: Mediaport-ի տեղեկություններով՝ փետրվար ամսվա համար ևս նման խոստում են տվել:
Հավելեք, որ երեկ հրապարակում Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցների դեմ ոստիկանական ուժերն առանձնակի բռնություն են գործադրել՝ չնայելով անգամ պատերազմում վիրավորում ստացած անձանց, որոնց բռնությամբ նստեցրել են ոստիկանական մեքենաները:
Թեկուզ այս դժվար, հոգեբանորեն ընկճված իրավիճակում, այնուամենայնիվ, այսօր բանակի տոնն է և բանակը այս տոնը բոլոր տարիներին մեծ շուքով է նշել: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:
«Կգան ժամանակներ, որ մենք նորից կտոնենք Բանակի տոնը: Նորից տոնելու համար, մենք պետք է պարզենք՝ որո՞նք են պարտության պատճառները: Պատճառները շատ են, որոնց մասին այսօր չէի ցանկանա խոսել: Այսօր մենք գտնվում ենք Եռաբլուրում և մեր խոնարհումն ենք բերում մեր բոլոր այն հայորդիներին, որոնք իրենց կյանքն են տվել՝ սկսած առաջին ազատամարտից, վերջացրած՝ վերջին պատերազմով: Բոլորի հերոսությունների շնորհիվ է, որ մեր ազգն իր արժանապատվությունը պահպանում է»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Վերջինս ընդգծեց, որ մենք պետք է ճիշտ հետևություններ անենք և միայն այդ դեպքում բանակը կվերականգնվի:
Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ բանակն ամենաշուտը կարող է վերականգնվել, քանի որ այն ամենակազմակերպված ու ամենակարգապահ կառույցն է. «Բանակը Սահմանադրությամբ հանդիսանում է մեր անվտանգության երաշխավորն ու պետք է շարունակի իր առաքելությունը: Այս ամենը բանակի ողջ անձնակազմը պետք է պատվով գիտակցեն ու այսուհետ ևս կազմակերպված ձևով պատվով կատարեն: Շնորհավորում եմ բոլորին»,-ասաց պաշտպանության նախկին նախարարը:
«Մեր պատմության ընթացքում մեզ խփել են, բայց մենք գոտեպնդվել և առաջ ենք գնացել: Ես կարծում եմ, որ պետությունն է պարտվել, որովհետեւ ժողովուրդներն են պայքար մղում: Պետությունը չկարողացավ համախմբել ժողովրդին բանակի շուրջը, բանակի թիկունքն ամրապնդել, ճիշտ որոշումներ ընդունել և քաղաքական, եւ ռազմական հարթություններով, որ կարողանանք հաջողությունների հասնել»,-ասաց Օհանյանը:
Վերջինս կարծում է, թեև մենք պատերազմել ենք թուրք-ադրբեջանական տանդեմի, նրանց աջակցող տարբեր ուժերի, ահաբեկիչների դեմ, բայց, այնուամենայնիվ, մենք կարող էինք հաղթել, կարող էինք ամուր կառչել հատկապես Հադրութում, Ջաբրայիլում, լեռնաանտառային տարբեր հատվածներում:
Անդրադառնալով Շուշիի անկման առեղծվածին և իր անվան շուրջ տարածվող ասեկոսեներին Սեյրան Օհանյանն ասաց.
«Ես չորս տարի է, որևէ պետական պաշտոն չունեմ, հանդիսանում եմ զինվորական կենսաթոշակառու: Խելացի անձինք գիտեն, որ այն մարդիկ, որոնք ոչ պետական, ոչ ռազմական պաշտոն չունեն, չեն կարող որևէ որոշում ընդունել: Ես Շուշիում եղել եմ որպես կամավորական և փորձել եմ տեղի աշխարհազորին աջակցություն ցուցաբերել: Շուշիի ռազմական գործողությունները ղեկավարել է բանակի ղեկավար կազմը և այդ բոլոր հարցերը կարող եք տալ բանակի ղեկավարներին, որոնք էլ ճիշտ պատասխան կտան՝ ինչում է կայանում Շուշիի առեղծվածը»,-ասաց ՊՆ նախկին նախարարը:
Սեյրան Օհանյանը նկատում է բարձր մակարդակներով արված տարբեր արտահայտությունները՝ Շուշին դժբախտ քաղաք էր, Շուշին հայկական չէր, այս ամենը կասկածներ է առաջացնում՝ Շուշիի անկումը ինչպես եղավ:
«Ես սպասում եմ վճռական գործողությունների, թե չէ այսպես հավաքվել, ժողով անելով երևի ոչինչ չստացվի»,- այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ընթացքում ասաց աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը։
Նրա խոսքով, արքայական կյանքը «պղծել է» Նիկոլ Փաշինյանի հոգին, և նա այդ արքայական կյանքը քաղաքացիների ասելով կամ նրանց ցանկությամբ չի թողնելու։
«Այժմյան կյանքը հենց դա է ասում, որ պետք է պայքարել, պետք է չսոսկալ անգամ սեփական մահից։ Մահվան գնով էլ պետք է փրկենք հողը հայկական»,- նշեց նա։
Ըստ Իսրայել Հակոբկոխյանի, խոսելու ժամանակը վերջացել է. «Նիկոլն այնքան խոսեց այս երեք տարվա մեջ, որ արդեն բոլորի ականջներն էլ թոռոմել են։ Հիմա պետք է գործել։ Եթե Նիկոլը չի ուզում, Աննան չի թողնում, պետք է գնալ ու Աննային բացատրել, որ եթե այսօր չէ, ապա վաղը գնալու են։ Թող այնպես չանեն, որ հետո իրենց արածների համար իրենց երեխաները պատասխան տան»։
Նա նշեց՝ Նիկոլ Փաշինյանը բանակցող չէ, նա գրող է։
«Ինքը կարող է թերթերում սրա-նրա մասին հոդվածներ գրի, փող առնի։ Պետք է Աննային բացատրել, որ ամուսնուն վերցնի, գնա։ Պետք է Քոչարյանի պես մարդիկ գնան բանակցելու, որ կարողանան ազգը պահել»,- եզրափակեց խոսքը Իսրայել Հակոբկոխյանը։
«Արցախի իշխանությունն ունի հասարակության լայն աջակցությունը, հետևաբար, Արցախի ապագայի հետ կապված ցանկացած քայլ կամ որոշում, որ կայացնում է նախագահ Արայիկ Հարությունյանը, առաջնորդվում է՝ աչքի առաջ ունենալով Արցախի հասարակության լայն աջակցությունը,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով Արայիկ Հարությունյանի՝ առաջիկայում կայացնելիք ծանրագույն որոշումների վերաբերյալ հայտարարությանը: Ըստ որոշ աղբյուրների՝ ծանրագույն որոշումների անվան տակ նախագահ Հարությունյանը նկատի ունի Արցախի կարգավիճակի հարցը, որ կարող է լուծվել ի վնաս արցախահայության պահանջի, այն է՝ Ադրբեջանի կազմում հայտնվելու հեռանկարը։
Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակը, սակայն, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հերքում է տարածված վարկածը, պնդելով.
«Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, մոռացեք այդ մասին: Ծանրագույն որոշումներ ասելով, նախագահն ինչ–որ հատուկ բան նկատի չի ունեցել: Խնդիրը նրանում է, որ Արցախում, հետպատերազմյան իրավիճակում պայմանական Ադրբեջանի հետ կառուցվող ցանկացած հարաբերություն,արդեն իսկ իրենից ծանրագույն որոշում է ենթադրում, ընդ որում, այստեղ կապ չունի, թե խոսքն ինչ տեսակի հարաբերության մասին է»,- ասում է Վահրամ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին, Արցախում կայացած հանդիպումներից մեկի ընթացքում, նախագահ Արայիկ Հարությունյանը, խոսելով հետպատերազմյան Արցախում դեռևս սպասվելիք զարգացումների մասին, նշել էր, թե փորձություններն ամբողջովին անցյալում չեն, առջևում Արցախում ծանրագույն որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կլինի, չմանրամասնելով, սակայն, թե մասնավորապես, ի՞նչ ծանրագույն որոշումների մասին է խոսքը: Նախագահի այս հայտարարությունը տարատեսակ քննարկումների առիթ էր տվել, ընդհուպ մինչև՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ անընդունելի վարկածը, այն է՝ Արցախն ադրբեջանական վերահսկողության տակ հանձնելը:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կապիտուլյացիան ստորագրելուց ի վեր նիկոլաթուրքերը 3 ուղերձ են առաջ տանում՝ փաթեթավորելով դրանք տարբեր քարոզչական թեզերի մեջ.
1. Պատերազմն անխուսափելի էր։
2. Պարտությունն անխուսափելի էր։
3. Եւ ուրեմն մենք մեղավոր չենք։
Այս ուղերձների հիման վրա կառուցած քարոզչական թեզերի մի քանի օրինակ. «Պատերազմն անխուսափելի էր, որովհետև նախկինները բանակցային գործընթացը փակուղի էին մտցրել», «Պարտությունն անխուսափելի էր, որովհետև նախկինները թալանել էին բանակը», «Պարտությունն անխուսափելի էր, որովհետև մեր դեմ կռվում էր Թուրքիան», «Պարտությունն անխուսափելի էր, որովհետև ռուսները մեզ չէին օգնում» (սա ՊՆ-ից են տարածում, «մի բան ասեմ, մարդու չասես» ոճի բամբասանքների տեսքով)։
Իրականությունը հետևյալն է.
1. Պատերազմից հնարավոր էր խուսափել, եթե Հայաստանի իշխանություններն ի ցույց աշխարհի չքանդեին պետական (նամանավանդ՝ պաշտպանական) համակարգերը, եթե չպառակտեին հասարակությունը, եթե միջազգային հարաբերություններում արկածախնդրությունների չդիմեին, եթե կորոնավիրուսի դեմ պայքարը ցուցադրաբար չտապալեին, հասկանալի դարձնելով թշնամու համար, որ ընդամենը պոռոտախոս և ապիկար տգետներ են… Մի խոսքով, եթե իրենց գործը նորմալ անեին, գոնե նախկիններից ոչ վատ անեին իրենց գործը։
2. Պատերազմում հնարավոր էր չպարտվել, նույնիսկ հաղթել՝ անկախ վարձկաններից և նույնիսկ թուրքական անօդաչուներից, եթե ժամանակին ճիշտ հրամանները տրված լինեին, եթե լայվերով հիստերիկաներ անելու և խուճապ տարածելու փոխարեն, թիկունքը քանդելու և էլի նախկիններին մեղադրելու փոխարեն նորմալ աշխատեին։ Իսկ եթե տեսնում էին, որ չեն կարողանում աշխատել, պետք է իշխանությունն անցնցում հանձնեին այն մարդկանց, որոնք ունեին պատերազմ վարելու բազմամյա փորձ։ Բայց իրենց համար կարևորը իշխանությունը պահելն էր, ոչ թե պատերազմում հաղթելը կամ գոնե չպարտվելը։
2. Նույնիսկ պարտվելու դեպքում կապիտուլյացիան անխուսափելի չէր, տարբեր ձևեր կային մինիմալ կորուստներով դուրս գալու և հազարավոր երիտասարդների չկոտորելու։
3. Եւ ուրեմն հենց դուք եք մեղավոր, որ պատերազմը սկսվեց ու տանուլ տրվեց ամենախայտառակ ձևով, առավելագույն կորուստներով։
Շարունակելի…»,- գրել է Վրթանեսյանը:
Մեծամորի դիահերձարանի մոտ կայանված են «Սպայկա» ընկերության տարբերանշանով սառնարանային կցորդներ, որտեղ, ըստ քաղաքացիներից ստացված ահազանգերի, պահվում են պատերազմին մասնակցած, ըստ երևույթին դեռևս ինքնությունը չպարզված զինծառայողների աճյունները։
Սպայկայից «Փաստինֆո»-ի հետ զրույցում չհերքեցին, որ սառնարաններ են հատկացրել ՊՆ-ին՝ կարիքների համար։ Ավելին, ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ պատերազմի օրերին երկու սառնարանային կցորդ են փոխանցել ՝ անհատույց՝ միաժամանակ հավաստիացնելով, թե տեղյակ են չեն, թե նախարարությունը ի՞նչ նպատակով է դրանք օգտագործել։
«ՊՆ-ին երկու միավոր կցորդ ժամանակին հանձնել ենք, բայց դրանք մենք չենք վարում։ Թե դրանք որտեղ են, ի՞նչ գործողություններ են արել, չենք կարող ասել։ Դրանք չեն վերադարձվել ու հետ հանձնելու խնդիր էլ չկա»,- ասաց Բաղդասարյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ ընկերությունը պատերազմի ժամանակ Արցախի և Հայաստանի միջև բեռնափոխադրումներ իրականացրել է, Ստեփանակերտ տեղափոխել հումանիտար օգնություն։
«Փաստինֆո»-ն փորձեց նաեւ ԱՆ-ից մեկնաբանություն ստանալ՝ դիահերձարանի մոտ կայանված սառնարանային կցորդների վերաբերյալ, սակայն զանգերն անպատասխան մնացին։
Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Հադրութի շրջանից կա 99 զոհ և 47 անհայտ կորած։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնեց Հադրութի նախկին քաղաքապետ Վահան Սավադյանը՝ հավելելով, որ տվյալները դեռ հավաքագրվում են։
99 զոհերի անունների մեջ կան և ժամկետային, և պայմանագրային զինծառայողներ, և քաղաքացիական անձինք։ 47 անհայտ կորած քաղաքացիներից շատերի դիերը նախնական հանվել են, բայց չկա ԴՆԹ եզրակացության պատասխանները, ուստի անհետ կորածների ցուցակներում են ու ճշտումներ դեռ չեն եղել։ 47 հոգու անհայտ կորածի կարգավիճակում լինելու պատճառն այն է, որ շատերին չեն հասցրել տարհանել։ Սավադյանը նշեց, որ բնակիչներից ոմանք հրաժարվում էին լքել բնակավայրերը։ Բացի այդ՝ նոյեմբերի 9-ին անգամ բնակիչները չեն իմացել, որ տարհանվելու են։
«Մինչև ամսի 9-ը ընդհանրապես բնակչության տարհանման մասին ոչ մի բառ չի եղել։ Արցախի իշխանությունները չեն զգուշացրել, որ բնակչությունը պետք է տարհանվի։ Բնակչությունը դրա մասին իմացել է ավելի ուշ, մեծ մասը չիմանալով ավելի վաղ դուրս էին եկել, լքել տները՝ այնքան որ փրկվեն։ Համայնքի ղեկավարների օգնությամբ տարեց մարդիկ և համայնքում մնացած բնակիչները տարհանվել են ավելի ուշ։ Ասում էին հաղթելու ենք, հաղթելու ենք, չէինք պատկերացնում, որ կարողա ամսի 10-ին մտնեին շրջան»,- եզրափակեց Սավադյանը
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնել էին, որ Հադրութի Դրախտիկ գյուղում հայտնաբերվել է տարեց կնոջ՝ Մարինա Հայրապետյանի մարմինը, իսկ Ազոխ գյուղից՝ այգում, հայտնաբերվել են Սերժիկ Ավագյանի և Յուրա Առուշանյանի մարմինները, որոնք նույնպես տարեց անձինք են: Նրանց աճյունները դուրս էին բերվել իրենց տան բակից։
«Ձայն հայրենեաց» նախաձեռնության այսօրվա հավաքի ժամանակ ակադեմիկոս Աշոտ Օհանյանը ընթերցեց Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ուղերձը: Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, տիկնայք և պարոնայք,
Շնորհակալ եմ հրավերի համար և նաև այս խոսքի հնարավորությունն ընձեռելու համար: Ես տեսնում եմ այստեղ մեր ժողովրդի այնպիսի ներկայացուցիչների, ովքեր մտահոգ են իրենց երկրի վիճակով, տեսնում են, որ վտանգված է հայրենիքը, վտանգված է պետականությունը:
Գիտենք, որ բոլոր ժամանակներում հայի ինքնությունը պահել և պահպանել է մեր մշակույթը, լեզուն և կրոնը: Դրանք այն հիմքային քաղաքակրթական արժեքներն էին, որոնց հետ համադրվելով մեր մյուս հատկություններն ու արժանիքները պայմանավորել են մեր գոյությունը հազարամյակներ ի վեր: Առանց այդ արժեքների այսօր մենք չէինք ունենա մեր տեղը աշխարհի քաղաքական քարտեզի վրա: Ուրեմն առավել քան կարևորում եմ մշակույթի, գիտության, կրթության, եկեղեցու մեր գործիչների այսպիսի միասնությունը համատեղ հանդես գալու այս նախաձեռնությամբ:
Սակայն ստեղծած իրավիճակից պատվով դուրս գալու համար մենք պարտավոր ենք համախմբվել ազգովի և օգտագործել մեր հասարակության առողջ ուժերի բոլոր ոլորտների պրոֆեսիոնալ և հեղինակավոր ներկայացուցիչների ամբողջական ներուժը: Մենք պետք է կարողանանք պահպանել Հայաստանից և Արցախից այն, ինչ մնացել է, ապահովել պետության և նրա կառավարման համակարգի կայունությունը, զարգանանք արագ տեմպերով և հիմքեր ստեղծենք, կորցրածը վերականգնելու համար:
Սիրելի ներկաներ, վստահ եմ, որ գիտեք, թե որն է իմ նպատակը, որն է իմ երազանքը: Ես իմ հայրենիքին տվել և շարունակում եմ տալ, իմ պարտքը՝ որպես հայկական բանակի սպա: Ես չեմ հետապնդում որևէ անձնական նպատակ, այսօր հասունացել է մի իրավիճակ, որ պետք է բոլորս վեր կանգնենք մեր նեղ անձնական, քաղաքական և այլ շահերից եթե այդպիսիք կան, և բռունցք դարձած մեկ մարդու պես մտածենք և գործենք:
Ես վստահ եմ, եթե մեր ազգի ճանաչված և հեղինակավոր ներկայացուցիչներ միասնական ոտքի կանգնեն, այսօրվա խնդիրների լուծման վերաբերյալ ձևակերպեն իրենց միասնական դիրքորոշումը, գործողությունների հաջորդականությունն ու պլանը և համատեղ կոչով հանդես գանք ժողովրդի առաջ, ապա այդ նույն ժողովրդի առողջ հատվածը մեծ ոգևորությամբ կհամախմբվի նրանց շուրջ, կտա ոգու մի հսկայական ուժ, որի առջև չի դիմանա և ոչ մի ապիկար իշխանություն: Դրանից հետո միայն կստեղծվի հնարավորություն, որպեսզի մենք անցնենք մեր բուն գործին: Ուրեմն եկեք գիտակցենք, որ հենց մեզնից է կախված մեր պետության և ժողովրդի ճակատագիրը: Հիշենք, որ այսօրվա մեր թշնամին ինչպես միշտ նենգ է և վախկոտ, նա հենց այսպիսի միասնությունից է վախենում: Եթե հապաղենք կամ թերանանք մեր անելիքում, ապա հետևանքը կլինի լիակատար կործանում: Աստված պահապան մեզ և մեր սերունդներին»:
Մենք ապրում ենք զարմանալի ժամանակներ. Հայաստանում բոլորը ամեն ինչի ու ամենքի վրա թքած ունեն։ Ժողովուրդը թքած ունի իր երկրի վրա՝ խորը և համապարփակ։ Պատճառները տարբեր են։ Մի մասը թքած ունի, որովհետև արդեն ծրագրել է արտագաղթել, մի մասը ատելությունից է կուրացել, մյուսները ցավից, անորոշությունից, սովից ու ողբից դարձել են անհաղորդ, և կան երջանիկները, որոնք խելք չունեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Թքած ունենալու հայկական ողբերգությունը
Մենք ապրում ենք զարմանալի ժամանակներ. Հայաստանում բոլորը ամեն ինչի ու ամենքի վրա թքած ունեն։
Ժողովուրդը թքած ունի իր երկրի վրա՝ խորը և համապարփակ։ Պատճառները տարբեր են։ Մի մասը թքած ունի, որովհետև արդեն ծրագրել է արտագաղթել, մի մասը ատելությունից է կուրացել, մյուսները ցավից, անորոշությունից, սովից ու ողբից դարձել են անհաղորդ, և կան երջանիկները, որոնք խելք չունեն։ Պատճառները տարբեր են, հավաքական վերաբերմունքը՝ մեկը։ Երկիրը կտոր-կտոր է արվում, ամեն ինչ տրվում է, թշնամիները վայելում են, իսկ դիմադրություն չկա։
Եթե ժողովուրդը թքած ունի երկրի վրա, իշխանությունն էլ՝ ժողովրդի վրա։ Նիկոլենք բացարձակ անտարբեր են, որ կան անօթևան փախստականներ, անհետ կորածներ, բացահայտ լկտիությամբ թաքցնում են մահերի թիվը, չեն հրապարակում գերիների քանակը, անգամ մի րոպե չեն մտածում, որ ամեն օր ժողովուրդը ավելի վատ է ապրում ու հենց ժողովրդի հաշվին էլ իրենք ամեն օր ավելի լավ են ապրում։
Զավթողի հոգեբանությամբ թքած ունեն հերթական սահմանամերձ տան վրա, որ հանձնում են, հերթական գյուղի, որ զիջում են և, իհարկե, պատմության ու ավանդույթների, որոնք իրենց համար խմբագրման ենթակա ավելորդություններ են։
Ժողովուրդը թքած ունի երկրի, իշխանությունը՝ ժողովուրդը, աշխարհն էլ՝ Հայաստանի վրա։ Աշխարհը բացարձակ հանգիստ նայեց, թե ինչպես են արգելված զենքով ոչնչացնում Արցախը, գրկաբաց ողջունեց արտաքին պարտքի «թռիչքաձև աճը» և դրա վրա փող աշխատեց, Հայաստանն արագացված տեմպով դարձնում է հակառուսական պլացդարմ, Թուրքիայի ազդեցությունը Եվրոպայում զսպելու մանրադրամ, աղանդավորության ԱՊՀ դարպաս, գործակալական ցանցերի նոր սերնդի մանիպուլյացիաների փորձադաշտ։
Ժողովուրդը թքած ունի երկրի, իշխանությունը՝ ժողովրդի, աշխարհը՝ Հայաստանի, հետևաբար ընդդիմությունն էլ նույն գծի մեջ է։
Ընդդիմությունը փորձեց ինչ-որ բան անել, պարզվեց ժողովուրդը դեռ պատրաստ չէ, էլի նախկին-ներկա է խաղացնում, պիտակավորում է, հանդուժում է դավաճանի գժությունները, չի նկատում ոչ պարտությունը, ոչ զոհերին, ոչ գերիներին, ոչ դավաճանությունը, ոչ էլ վերահաս վտանգները։ Այդ պատճառով ընդդիմությունն էլ որոշեց սառնամանիքին չմրսել հանուն նրանց, ում դեռ պետք չէ։ Եվ ամենակարևորը, որի մասին ոչ ոք չի ուզում խոսել. եթե ժողուրդն իրավունք ունի նեղանալ, արդյո՞ք ժողովրդից նեղանալու իրավունք չկա։ Եթե ժողովուրդը նախընտրում է մոռանալ, չարժևորել, հանդուրժել դավաճանին, արդյոք նույն վերաբերմունքին չի՞ արժանանալու։
Այս արատավոր շրջապտույտը Հայաստանի գնացքը տանում է դեպի անդունդ։ Իսկ ընթացքը կանգնեցնելու համար պետք է, որ ինչ-որ մեկը ինչ-որ պահից թքած չունենա։ Աշխարհը՝ դժվար, քանի որ ունի իր պլանները, իսկ իշխանությունն անհույս է, քանի որ դավաճան է։ Մնում են ընդդիմությունն ու ժողովուրդը։ Ընդդիմությունը փորձեց՝ չստացվեց։ Ժողովուրդն էլ իրականում բազմաշերտ է։ Թե երբ տեղից կշարժվի, դժվար է ասել։ Հնարավոր է վաղը, հնարավոր է մեկ ամսից։ Պարզապես այս ընթացքում գնացքը շարժվում է… ու պետք է հասցնել կանգնեցնել այն տեղում, երբ դեռ հնարավոր է և իմաստ ունի…»,- գրել է Մինասյանը։
News.am–ը զրուցել է Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանի հետ։
— Հունվարի 11–ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնեցին տարածաշրջանում ապաշրջափակել տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերը։ Արդյոք Հայաստանի, առավել ևս Սյունիքի բնակչությունը պատրա՞ստ է սահմանների բացմանը՝ հաշվի առնելով, որ տրանսպորտային միջանցքներից մեկը՝ Օրդուբադ-Ագարակ-Մեղրի-Նռնաձոր-Զանգելան երթուղին անցնելու է Սյունիքով։
— Կարծում եմ՝ վաղ է խոսել՝ սյունեցիները պատրաստ են դրան, թե ոչ։ Խոսքը վերաբերում է «Մետաքսի ճանապարհի» վերականգնմանը, որի շնորհիվ մի կողմից Չինաստանը կապելու է Եվրոպայի հետ, մյուս կողմից Սյունիքը կտրվում է Իրանից։ Հարցն այն է, թե ինչ եղանակով է դա իրականացվելու՝ էստակադայի նմա՞ն է լինելու, երկաթուղի անցնելու՞ է, թե՞ ոչ։ Պետք է հասկանալ, թե ինչ է տալու այդ ճանապարհը մեզ, մենք կարողանալո՞ւ ենք օգտվել դրանից, օրինակ, մեզ տրանզիտի համար գումար վճարելու՞ են, թե՞ ոչ. այսօր այդ հարցերի պատասխանները դեռևս չկան։
— Արդյոք հայկական կողմն ի վիճակի՞ է ներդրումներ անել ճանապարհների կամ երկաթուղու կառուցման համար։
— Ներկայումս հայկական կողմն ունակ չէ ոչնչի, ուր մնաց՝ ինչ–որ ճանապարհի կոմունիկացիա հստակեցնի կամ առավել ևս դրանց կառուցումը ֆինանսավորի։
Եթե Սյունիքի տարածքով ադրբեջանցիներին տրամադրվելիք սուվերեն ճանապարհի անվտանգությունը ապահովելու է ռուսական կողմը, ապա ո՞վ է երաշխավորելու Ադրբեջանի տարածքով ուղևորների և հայկական բեռների անվտանգ տարանցումը։
Այդ հարցի պատասխանը ևս չկա։ Այսօր անվտանգ չէ անգամ Ադրբեջանի իրավազորության ներքո գտնվող Գորիս–Կապան Մ 2 ճանապարհահատվածը։ Արդեն իսկ կան դեպքեր, երբ ադրբեջանական կողմը գնդակոծում է հայկական ավտոմեքենաները։ Ամեն անգամ թշնամին ժեստերի միջոցով այդ ճանապարհով անցնողներին հասկացնում է, որ սպանելու է հայերին, գլուխները կտրելու և այլն։ Այս տենդենցն այժմ նկատվում է, և որևէ մեկը չի կարող այդ տարածքով անցնող մեր քաղաքացիների համար անվտանգության երաշխիքներ տալ։
– Ինչպիսի՞ տրամադրություններ են այսօր Սյունիքում։ Տարեվերջին Նիկոլ Փաշինյանի առջև Սյունիքի դարպասները փակելու հայտնի միջադեպից հետո իշխանությունների նկատմամբ սյունեցիների վերաբերմունքը փոխվե՞լ է։
– Սյունեցիներն ամեն օր իրենց մաշկի վրա են զգում կապիտուլյացիոն խայտառակ համաձայնագրի հետևանքները, և սյունեցիների մեծ մասը համարում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր չունի իշխանություն։
– Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Կապանի օդանավակայանի անվտանգության հարցը կարծես թե մղվել է հետին պլան։ Ի՞նչ եք կարծում, օդակայանի շահագործումն իշխանությունների համար այլևս էակա՞ն չէ։
– Ոչ միայն Կապանի օդանավակայանը, այլև, առհասարակ, իշխանություններին ոչինչ չի հետաքրքրում։ Սյունիքի տնտեսությունը հիմնված է երեք ուղղությունների վրա՝ գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և տուրիզմի։ Կորոնավիրուսի համավարակի տարածումից հետո Սյունիք այցելող զբոսաշրջիկների թիվը նվազեց, իսկ պատերազմից հետո այս ոլորտը վերջնականապես անկում գրանցեց, ինչը կործանարար ազդեցություն ունեցավ տուրիզմի հետ փոխկապակցված այլ՝ ռեստորանային, հյուրանոցային բիզնեսների վրա և այլն։ Պատերազմի հետևանքով 80 տոկոսից ավելի ցանքատարածություններ և արոտավայրեր անցան թշնամուն կամ հայտնվեցին միջդիրքային տարածություններում, արդյունքում գյուղացիները ցածր գնով վաճառեցին խոշոր և մանր եղջերավոր անասունները և հայտնվեցին անելանելի վիճակում։ Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, ապա միտում ենք տեսնում, որ կառավարության կողմից ոտնձգություններ են արվում խոշոր հարկատու համարվող ընկերության վրա։
–Խոսքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասի՞ն է։
– Այո, ես չեմ զարմանա, որ այդ ոտնձգությունները շարունակական լինեն և հասնեն նրան, որ կոմբինատի գործունեությունը կասեցնեն։ Արդեն երեք տարի է՝ իրենք փորձում են ինչ–որ խախտումներ հայտնաբերել, բայց չեն գտնում։ Ինչպես Կոնֆուցիոսն է ասել. «Դժվար է մութ սենյակում սև կատու գտնելը, առավել ևս, երբ սենյակում սև կատու չկա»: Իրենք համառորեն փորձում են այստեղ կոռուպցիոն սխեմաներ գտնել, բայց չեն գտնում, սակայն շարունակում են փնտրել, որպեսզի մեզ համար խնդիրներ ստեղծեն։ Այս եղանակով նրանք վերջնականապես կքանդեն ոչ միայն Սյունիքի, այլև Հայաստանի տնտեսական հիմքը, որովհետև, ինչպես գիտեք, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը կարևոր դերակատարում ունի տնտեսության մեջ և հանդիսանում է Հայաստանի առաջատար հանքարդյունահանող ընկերությունն ու խոշոր հարկատուն։ Նպատակը Հայաստանի տնտեսությունը վերջնականորեն քանդելն է կամ գուցե փորձելը թուրքական կապիտալ ներմուծել, ինչի փորձն արդեն ունենք։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.