29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տված ծավալուն հարցազրույցին։
«Ես էլ հիմա կարող եմ ասել, որ իր կառավարման 10 տարիները հակաղարաբաղյան կառավարում էր, որովհետև այդ տարիների ընթացքում որևէ խոշոր ներդրում Արցախում տեղի չունեցավ։ Ասում եմ՝ որևէ լուրջ ներդրում չի եղել»,- նշեց Հրաչյա Հակոբյանը։
Լրագրողների դիտարկմանը, որ բազմաթիվ ճանապարհներ են կառուցվել, շենք-շինություններ, ենթակառուցվածքներ և այլն, Հրաչյա Հակոբյանն ասաց՝ դե, կարող էր շատ ավելին լինել։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի խոսքին, ըստ որի՝ չի բացառում, որ Ալիևը տարածքները ստանալու դիմաց 5 մլրդ դոլար առաջարկել է նաև Նիկոլ Փաշինյանին, Հրաչյա Հակոբյանը նշեց. «Ես որևէ տեղեկություն չունեմ միլիարդի կա՛մ 5 մլրդ-ի կա՛մ չգիտեմ ինչ-որ գումարի մասին»։
Անդրադառնալով երրորդ նախագահի այն հայտարարությանը, որ 2018 թվականին ինքն իշխանությունը փոխանցել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ այն ժամանակվա փոխվարչապետ Կարեն Կարապետյանին, Հ. Հակոբյանն ասաց. «Ներողություն այստեղ էլ պետք է հարցնեմ՝ և՞։ Ուզում եմ հասկանալ, թե դրանով ի՞նչ է ուզել ասել, հա, հա, շատ լավ, չէր կարող այդքան սխալվել»։
Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում նաև ընդգծեց՝ երբ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, արհամարհում էր Մինսկի խմբի համանախագահներին և տապալում բանակցային գործընթացը, Հրաչյա Հակոբյանն ասաց. «Ո՞ր բանակցային գործընթացը, այն բանակցային գործընթացը, որով 7 շրջանները պետք է տար Ադրբեջանին։ Մենք ի՞նչ պետք է անեինք, գնայինք այդ բանակցությունների ճանապարհով, որով գնացել էր Սերժ Սարգսյա՞նը, իհարկե, մեր իշխանությունը վատ ժառանգություն է ստացել։ Եթե բանակցություններն այդ ճանապարհով էին գնում, այդ դեպքում ինչո՞ւ ժողովրդին չէին պատրաստում դրան, ինչո՞ւ, օրինակ, գնում բանակցում էին, որ այդ 7 շրջանները պետք է վերադարձվեն, և գալիս այստեղ ասում էին՝ ոչ մի թիզ հող թշնամուն։ եթե այդպիսի գործընթաց էր տեղի ունենում դրսում, պետք էր նաև համահունչ տրամադրություն ստեղծեր հանրության մոտ»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ բանակցությունները զրոյական կետից սկսելու մոտեցմանն ու հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը երբեք չխոսեց բանակցային գործընթացի վատ ժառանգությունից, Հրաչյա Հակոբյանը նկատեց. «Ներողություն, այնտեղ հարցեր կային, որ գուցե ժամակավրեպ կլիներ այդ ժամանակ դրա մասին խոսել»։
Փետրվարի 20-ին ոստիկանությունը ուժ չի կիրառի, որովհետեւ այնքան մեծ հանրահավաք կլինի, որ ոստիկանական ուժերը չեն հերիքի: Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Հարցին, թե ինչ նախադրյալներ կան, որ հանրահավաքը մեծ է լինելու, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Բայց ո՞ր նախադրյալներ են փոխվել, որ քիչ մարդ լինի: Մենք ունեցել ենք սարսափելի պարտություն պատերազմում: Շատերն ինձ ասում են՝ խեղճ Նիկոլն ի՞նչ աներ, մեկ է պատերազմը լինելու էր, մեկ է մենք պարտվելու էինք: Ասում եմ՝ բազմաթիվ ապացույցներ կան, թե պատերազմում ինչեր են տեղի ունեցել, եւ ինչ կարելի էր անել, որ պատերազմը չսկսվեր: Դա մի կողմ, պատերազմը վերջացավ, զինադադարի պայմանագիր կնքվեց: Ինչու դրանից հետո մի հատ էլ թուղթ ստորագրվեց, որ մեր զորքը Կուբաթլուն, Զանգելանը թողեց, 10-12 կմ առաջ էինք, երից հետո մենք պրոբլեմներ ունեցանք Սյունիքի սահմանին:
Ենթադրենք Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, ի՞նչ է լինելու Հայաստանում: ՀՀ-ում մի ղեկավար, որ ման է գալիս բրոնիժիլետով, տասնյակ մեքենաներով, անընդհատ հավաքում է ոստիկաններին: Երկրի ղեկավար, որը արտաքին աշխարհի հետ խոսելիս խեղճացած վիճակում է, ինչ իրենից պահանջեն, կանի»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք ձեւավորվել են այն խմբերը, ջոկատները, որոնք պետք է գնան պատգամավորների, բարձրաստիճան ոստիկանների տները, ինչպես ինքն ասել էր նախորդ հավաքի ժամանակ, Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ ինքն այդ առաջարկը կանի իր գործընկերներին փետրվարի 20-ին:
Հարցին, թե արդյոք հնարավոր է առաջ գան «ռոմանտիկներ», որոնք կցանկանան զենքի ուժով հարցեր լուծել, Վազգեն Մանուկյանն ասաց. «Այդպիսի դեպքեր լինում են միայն այն դեպքում, երբ քաղաքական կյանքը կանգնում է: Այդ դեպքում հայտնվում են մարդիկ տարբեր ցնդաբանությամբ, որոնք անում են քայլեր, որոնք վտանգավոր են մեր պետության համար»:
Սյունիքի մարզի Ագարակ գյուղում ադրբեջանական կողմի անկանոն կրակոցներից հետո ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ, որտեղ այժմ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում։
Տեղեկությունը հայտնում են Սյունիքի մարզպետարանից։
Սյունիքի մարզի Ագարակ գյուղի (Կապան համայնք) հարևանությամբ ադրբեջանական կողմից հնչել էին անկանոն կրակոցներ դեպի օդ։ Փաստն արձնագրվել էր հայ և ռուս սահմանապահների կողմից․ վերջիններիս հրամանատարությունը մի քանի ժամ շարունակ դիտարկում է կատարել տարածքում, գրանցել միջադեպը։
Կրակոցներին ավելի վաղ անդրադարձել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ֆեյբուքյան էջում նշելով. «Ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից»։ Նա նաև տեսանյութ է հրապարակել։
ՀՀ պաշտպանության նախարարությունն էլ նշել է, որ փետրվարի 14-ին ու 15-ին սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ, որոնք չեն փոփոխել օպերատիվ մարտավարական իրավիճակը։
«Արցախը անպայման ունենալու է պաշտպանական ինստիտուտ։ Այլ հարց է՝ կկոչվի բանակ, պաշտպանական ուժեր կամ պաշտպանական զորքեր, բայց ֆունկցիոնալ առումով Արցախն ունենալու է բանակ»,- «Հետք»-ի հետ զրույցում ասել է է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ բանակն է ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը ռուս խաղաղապահների անվտանգության երաշխիքներին զուգահեռ։
«Իհարկե, Ադրբեջանը շատ կուզեր, որ Արցախում ոչ մի զինված մարդ չլիներ, կարծում եմ՝ շատ կուզեր նաև, որ ռուս խաղաղապահ էլ չլիներ։ Ադրբեջանի ցանկությունն այս առումով որևէ նշանակություն չունի»,-հայտարարել է Արտակ Բեգլարյանը։
Անհետ կորածների և գերիների հարցերը հետպատերազմական Հայաստանում և Արցախում ամենացավոտն են։ Զոհերի աճյունները հայտնաբերելուց հետո էլ երկար ժամանակ է պահանջվում նույնականացման համար։ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի համար ակնհայտ է, որ նույնականացման ոլորտում մեծ խնդիրներ են եղել։ Մարմինների հավաքագրման, դիահերձարան տեղափոխելու, դիահերձարանից մեկ այլ դիահերձարան տեղափոխելու ժամանակ տվյալների փոխանցումը ձգձգումով է եղել, բայց ամենամեծ խնդիրը եղել և մնում է ԴՆԹ հետազոտությունների անցկացումն ու տվյալների վերլուծությունը։
Արցախում կասկածներ ունեն, որ զոհվածների մի մասին հուղարկավորել են: Ադրբեջանական կողմը թաղել է մարտական գործողությունների ժամանակ կամ դրանից հետո։ Կոնկրետ դեպքերում մասսայական գերեզմանները բացվել են, բայց դեռ այս ուղղությամբ աշխատանքներ կան կատարելու։
Զոհերի աճյունները և գերիներին վերադարձնելու գործընթացը Ադրբեջանը միտումնավոր ձգձգում է։ Ամենացավոտ հարցը գերիների վերադարձն է։ Ադրբեջանը թաքցնում է գերիների տվյալները։ Արտակ Բեգլարյանը դժվարանում է գերիների հստակ թիվ ասել, բայց նշում է՝ Խծաբերդի 59 հոգուց բացի կան տասնյակ այլ դեպքեր՝ քաղաքացիական անձանց և ռազմագերիների։
«Հրատապ հավաք է լինելու, քանի որ ինչպես նոյեմբերի 9-ին հանրությունն ինքնաբուխ ոտքի ելավ, այնպես էլ հիմա է լինելու, քանի որ, ըստ երևույթին, նույն գործընթացն է տեղի ունենում, հողեր են հանձնվում»,- ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով այսօր Վազգեն Մանուկյանի հրավիրած հանրահավաքին՝ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նկատելով, որ ջերմաստիճանի փոփոխությունից հետո կրկին տեղի են ունենալու GPS-ով գծանշումներ՝ պատգամավորը հայտարարեց. «Հիմա մենք նստենք, սպասենք, որ ձյունը կգնա, Հայաստանի տարածքը 29,800 քառակուսի կմ-ից կդառնա 24 հազար, սա նորմա՞լ է: Ես հասկանում եմ, որ հանրահավաքի հրատապությունը դրանով է պայմանավորված»:
Նա հայտնեց, որ Սյունիքից ընտրված «Իմ քայլի» պատգամավորին հարցրել է, թե այս իրավիճակում բանակցող կա՞, թե՞ չկա, թե՞ հակառակը՝ ծրագիր են կազմում մնացյալ հողերը հանձնելու:
Պատգամավորը նշեց, որ ամբողջովին ճշտել են, թե Խորհրդային Հայաստանի ժամանակ որ տարածքն է եղել Հայաստանի կազմի մեջ, որը՝ Ադրբեջանի և Շուռնուխի տարածքները եղել են հայկական:
Անդրադառնալով վերջին օրերին շրջանառվող հուշագրին՝ պատգամավորը հայտնեց, թե դեռ պետք է պարզվի թե այն երբ են ստորագրել՝ ադրբեջանցիների առաջ գալուս առա՞ջ, թե՞ հետո:
«Եթե նոյեմբերի 10-ից հետո այդ հրաժարականները լինեին, վստահաբար, շատ բաներ այն պատկերը չէին ունենա, ինչը հիմա է: Մենք իրավունք չունենք սա թույլ տալ, մենք էլ ենք օրենսդիր իշխանության մաս և պետք է դրսևորենք խիստ անհանդուրժողականություն այս դավաճանական գործունեության նկատմամբ»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը:
«2020 թվականի դեկտեմբերի 31-ին Կառավարության որոշմամբ արգելք դրվեց թուրքական ապրանքների ներմուծման վրա։ Հիմա հարց. ո՞ր շուկաներն են փոխարինելու թուրքականին, որպեսզի տնտեսվարողները կարողանան վերադասավորվել »,- այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում նման հարց բարձրացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Պատգամավորի հարցին պատասխանեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ասելով, որ 2250 անուն ապրանք արգելվել է ներմուծել Թուրքիայից։
«Մենք օնլայն ռեժիմով աշխատում ենք տնտեսվարողների հետ, որոնք ունեցել են խնդիրներ և դեռևս ունեն խնդիրներ ապրանք ներմուծելու կամ պատվիրված ապրանքը ստանալու հետ։ Եվ մենք աշխատանքային կարգով այդ բոլոր խնդիրները լուծում ենք։
Ինչ վերաբերում է ապրանքային շուկաների փոխարինմանը, ապա այստեղ, իհարկե, մեր ֆոկուսն այն է, որ ներմուծվող ապրանքները փոխարինվեն առաջին հերթին հայկական ապրանքներով։ Մենք փորձում ենք օգտակար լինել այն տնտեսվարողներին, որոնք խնդիրներ ունեն։ Նշեմյ, որ մենք ուշադրություն ենք դարձնում չինական, պարսկական և ԵԱՏՄ շուկաներին»,- պատասխանեց Վահան Քերոբյանը։
Արձագանքելով՝ Անի Սամսոնյանն ասաց, որ լավ կլիներ, եթե նախարարը գնահատական տար՝ ասելով, թե արդյո՞ք իրենք գոհացրել են տնտեսվարողների գոնե մեծամասնությանը։
Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ կան տնտեսվարողներ, որոնք կարողացել են ընդլայնել իրենց շուկաները, և գոհունակությամբ են արձագանքում Կառավարության որոշմանը։
«Մենք պետք է կարողանանք առավելագույնը քամել այդ որոշումից»,- նշեց նախարարը։
«Բախվել ենք բարդ իրադրության հետ և տպավորություններ է ստեղծվում, որ զարգացումները, որոնք պետք է հստակության դաշտ տեղափոխվեին շարունակում են անորոշություններ ստեղծել»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարաց «Իմ քայլը» խմբակցությունը լքած Գոռ Գևորգյանը:
Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ պատգամավորը նկատեց, որ Ռուսաստանը հայտնել է՝ Թուրքիան այլևս գործոն է Հարավային Կովկասում, իսկ Կարսում զորվարժություններ են և այսօր պետք է իրական անվտանգային խնդիրներին անդրադառնալ:
Հարցին պատասխանեց արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը և ընդունեց, որ վիճակը շատ բարդ, բայց կան հնարավորություններ և իրենց հիմնական նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի:
«Հեշտ հարց չէ, քանի որ աշխարհաքաղաքական վիճակի ընդհանուր արտացոլումն է»,- հայտարարեց նախարարը և հավելեց, որ պետությունը, հասարակությունը պետք է ջանքեր գործադրեն, որ իրավիճակը գնա դեէսկալացիայի:
Անդրադառնալով Կարսի զորավարժություններին՝ Արա Այվազյանը շեշտեց, որ մի կողմից մտահոգիչ են դրա դրսևորումները, մյուս կողմից՝ Թուրքիայից եկող դիվանագիտական մեսիջներ:
«Դիվանագիտության մեջ ընդունված է մեսիջներով ուղերձներ անել, բայց հաշվի առնելով Թուրքիայի հանգամանքը, կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք ուղղորդվենք, ոչ թե մեսիջներով այլ գործողություններով»,- հայտարարեց Այվազյանը և վստահություն հայտնեց, որ Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո պետք է հետզհետե վերադառնա բնականոն գործընթացի:
«Նախ և առաջ խոսքը գնում է նրա մասին, որ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակումը»,- հայտարարեց Արա Այվազյանը և հիշեցրեց, որ այն պայմանավորված էր Արցախի ստատուս-քվոյով, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով:
Գոռը Գևորգյանը նկատեց, որ եթե նախարարը սահմանների բացմանը վերաբերում է որպես դրական երևույթ՝ հեռանկարային առումով, ապա ինքը, հաշվի առնելով պատմական փորձը, գտնում է, որ ապաշրջափակումը կարող է մեկ այլ բարդ խնդրի առաջ կանգնեցնել, քանի որ գործ ունենք Թուրքիայի հետ:
«Դուք ձեր պատասխանի հիմքում դնում եք այնպիսի մի ձևակերպում, ըստ որի՝ մենք չունենք խնդիր, բայց մենք խնդիր ունենք և մեր խնիրները շարունակում են մնալ չկարգավորված և օրհասական: Եթե հարևան երկու պետությունները թշնամական հռետորաբանությամբ իրականացնում են նման ծավալի զորավարժություններ, ապա այն անմիջական սպառնալիք է»,- շեշտեց պատգամավորը:
Արա Այվազյանը հայտարարեց, որ չի ասել, թե շրջափակման վերացումը, կամ շրջափակումը դրական երևույթ է և հատուկ ընդգծել է, որ պետք է Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտ ձևավորվի, իսկ դրա համար նրանց շուրջ բարենպաստ միջավայր պետք է ստեղծվի՝ չխախտելով կարմի գծերը և պետական շահերը:
Շատ օրինաչափ է, որ ադրբեջանցիներն իրենց «Իրևանյան» կամակատարից պահանջում են պաշտոնանկ անել Հայաստանի շահը սպասարկող ՀՀ եզակի պաշտոնյաներից մեկին՝ ՄԻՊ Արման Թաթոյանին,- հայտարարել է Արցախի հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
«Ադրբեջանական «լրատվամիջոցը» գրում է. “Так не пришла ли пора отстранить его [Татояна] от должности, которая, как ни крути, ассоциируется с правящей командой Армении? Не следует ли Пашиняну и его команде заняться чисткой, избавиться от Татояна и подобных ему типов…”
Շատ օրինաչափ է, որ ադրբեջանցիներն իրենց «Իրևանյան» կամակատարից պահանջում են պաշտոնանկ անել Հայաստանի շահը սպասարկող ՀՀ եզակի պաշտոնյաներից մեկին՝ ՄԻՊ Արման Թաթոյանին։
Անկախ նրանից, թե Թաթոյանը կլինի ՄԻՊ, թե չի լինի, նա արդեն հսկայական իրավապաշտպանական ժառանգություն է թողել, որի հետ անհնար է հաշվի չնստել։ Ընդ որում, դա ոչ թե ազգային շահին հակադրվող, այլ ազգային շահը լիարժեքորեն ներառող իրավապաշտպանություն է։
Այնուհանդերձ, գերագույն ստահակը ստիպված է լինելու զեկուցել իր բաքվի վերադասին, որ այս հանձնարարությունը կատարել հնարավոր չէ։ Ծոծրակներդ կտեսնեք»։
Արգելվեց հայ ուխտավորների մուտքը Դադիվանք: Այս մասին հայտնում է «Ազատ Արցախը»:
Կայքը գրում է. «Ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի չարաբաստիկ համաձայնության արդյունքում Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանը տրվեց Ադրբեջանին։ Շրջանն ունի բազմաթիվ պատմամշակութային կոթողներ, եկեղեցիներ, մատուռներ, որոնց գլուխգործոցը Դադիվանքի վանական համալիրն է։
Դադիվանքը, որը հայտնի է նաև Առաքելոց, Առաքելադիր անուններով, քանի որ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից` 1-ին դարում, գտնվում է Արցախի Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին։ Միջնադարյան վանական համալիրը մատենագիտական աղբյուներում առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։ Ուշ միջնադարում Դադիվանքը եղել է Արցախի հայկական մելիքությունների կազմում։ 1920թ. Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցվելուց հետո համալիրը դադարեց գործել։ 1960-ական թթ. Ադրբեջանի իշխանությունները վանական համալիրի տարածքում հիմնեցին գյուղ, որի բնակիչները վնասեցին համալիրի շինությունները, որմնանկարը` այն դարձնելով գոմ։ Արցախյան ազատագրական պայքարի շնորհիվ 1993թ. մարտի 31-ին Դադիվանքն ազատագրվեց և 1994թ. վերաբացվեց։
1997թ.-ից ի վեր վանական համալիրում պարբերաբար իրականցվեցին վերանորոգման ու վերականգնման աշխատանքներ։ Իրականացված պեղումների ընթացքում՝ 2007թ. հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները։ Արցախի հոգևոր թեմը տարիների ընթացքում կազմակերպել է Դադիվանքի վերականգնման աշխատանքները և այն որպես գոհար պահպանել։ Սակայն 2020թ. նոյեմբերի 25-ից հետո մեզ պարտադրվեց այլ իրողություն« և վանական համալիր այցելելու համար կարծես փակվեցին բոլոր ճանապարհները։
Տարածաշրջանում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նոյեմբերի վերջից թույլատրվում էր հայ ուխտավորների մուտքը Դադիվանք։ Կիրակի օրերին ռուս խաղապահները ուղեկցում էին ուխտավորներին դեպի վանական համալիր, որտեղ էլ հավատավոր ժողովուրդը մասնակցում էր Պատարագին, հաղորդություն ստանում։ Ի դեպ, վանական համալիրը ներկայումս վերահսկում են ՌԴ խաղաղապահ ուժերը, չնայած տարածքում տեղակայվել են ադրբեջանցիները։
Համաձայն պայմանավորվածության` փետրվարի 7-ի կիրակի օրը« ժամը 8.00-ին« Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ուխտավորների հերթական խումբը ՌԴ խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ճանապարհվեց դեպի Դադիվանք։
Խմբին միացել են նաև հոգևորականներ, ովքեր պետք է հերթափոխեին համալիրում ծառայություն մատուցող հոգևոր դասի ներկայացուցիչներին։ Ուխտավորներն էլ Դադիվանք պետք է հասցնեին նաև Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցում օծված ՙԴժոխքի ավերումը՚ սրբապատկերը, որը Երևանից ուղարկել էր հեղինակը՝ նկարչուհի Ժաննա Խլղաթյանը։ Ի դեպ, նկարչուհին կտավը նախատեսել էր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու համար, բայց հայտնի իրադարձություններից հետո նա խնդրեց, որ կտավը հասցնեն Դադիվանք։ Երկար ճանապարհ կտրելուց հետո ուխտավորների խումբը մոտեցավ վանական համալիրի տարածքին մոտ տեղակայված ադրբեջանական անցակետին։
Ըստ նախնական պայմանավորվածության, խումբը պիտի մտներ Դադիվանք, սակայն ադրբեջանցիները հոխորտալով արգելեցին՝ պատճառաբանելով, թե իրենք տեղեկացված չեն խմբի մասին։ ՌԴ խաղաղապահ ուժերը և ուխտավորների խմբի պատասխանատուն բազմիցս պարզաբանեցին, որ ամեն ինչ հստակեցված է« և բոլորն էլ տեղեկացված են, սակայն ադրբեջանցիներն անդրդվելի էին։ Վերջիններս ստիպեցին, որ ուխտավորների խումբը վերադառնա Գետավան և սպասի ճշտումների։ Երեք ժամ սպասելուց ու կրկին ճշգրտումներ անելուց հետո, ռուս խաղաղապահները խումբը նորից ուղեկցեցին դեպի Դադիվանք, սակայն, այնտեղ ևս երկար սպասել տալով, ադրբեջանցիները չհամաձայնեցին բացել ճանապարհը` պատճառաբանելով, որ իրենք հրաման են ստացել արգելել ոչ միայն ուխտավորների, այլև հերթապահության եկած հոգևորականների մուտքը սրբավայր։ Երկար քաշքշուկներից հետո, խումբը երեկոյան ստիպված վերադարձավ Ստեփանակերտ։
Ուխտավորները խնդրեցին ՌԴ խաղաղապահ ուժերին գոնե սրբապատկերը հասցնել Դադիվանք։ Արցախի թեմի պատասխանատուները մտադիր են խնդիրը հասցնել համապատասխան ատյանների։
Ի՞նչ նոր հրաման ու պայմանավորվածություն ունեն ադրբեջանցիները Դադիվանքի հետ կապված, որի մասին տեղյակ չեն ՌԴ խաղաղապահ ուժերը, կամ` արդյո՞ք սա հերթական սադրանք էր. ժամանակը ցույց կտա»,-գրում է լրատվամիջոցը:
ՊՆ նախարարի հետ հանդիպումից անհետ կորած զինվորների ծնողները դժգոհ են մնացել։ Հանդիպումից հետո ծնողները հայտնել են, որ լիարժեք պատասխաններ նախարարից չեն ստացել և ցանկանում են տեսնել գործողությունները, ոչ թե լսել դրանց մասին։
ՊՆ նախարարը ծնողների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ գերիների հարցով հանդիպումներ է ունենում տարբեր պետությունների դեսպանների հետ՝ ճնշումներ գործադրելու և հարցի լուծման համար։ Հանդիպման ընթացքում նաև քննարկվել է անհետ կորածների հարցը, մասնավորապես, ՊՆ-ից ծնողներին ասել են, որ լայնամասշտաբ գործողություններ են իրականացվում, սակայն անհետ կորած զինվորների հարազատները գոհ չեն հանդիպումից։
«Մենք էլ ենք ազգ, մենք էլ ունենք մեր հստակ խոսքը, կարող ենք մենք էլ մերն ասել։ Չի կարելի ժողովրդին այդքան տանջել, դուք էլ ձեր պահանջները ներկայացրեք հստակ»,- նշեց ծնողներից մեկը՝ հավելելով, որ առաջիկայում ևս հանդիպում կլինի անհետ կորած զինվորների հարազատների հետ։
Ծնողներից մեկն ասաց, որ հաջորդ հանդիպմանը պետք է մասնակցի նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը։
Ինչ վերաբերում է ԴՆԹ փորձաքննություններին, ապա ծնողներին հայտնել են ՊՆ-ից, որ այս պահի դրությամբ մեծ քանակությամբ փորձաքննություններ են իրականացվում, որովհետև արդեն երկու ապարատ է աշխատում՝ վստահեցնելով, թե իսկ տեխնիկական անորոշությունները կլուծվեն։
Մանրամասները տեսանյութում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.