29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ԱԺ–ն, Կառավարությունը լեգիտիմ չեն, հետևաբար՝ ոչ լեգիտիմ իշխանության հեռացման ցանկացած միջոց ընդունելի է։ Գրառման մեջ ասվում է․
«Արդեն կարելի է հաստատված համարել, որ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը թուրքի շպիոն է։ Անցել է զրպարտության հիմքով վաղեմության ժամկետը, երբ պետք է շպիոն Օմեգան փորձեր հերքել այդ մեղադրանքները․ նա չի հերքել, ուրեմն ընդունում է իր՝ թուրքական շպիոն լինելը։
ԱԺ պատգամավորների ելույթները նայելիս հասկանում ես, որ խորհրդարանում այլ շպիոններ էլ կան։
Այստեղից բնական հարց է առաջանում․ արդյո՞ք 2018թ․ ԱԺ ընտրությունների արդյունքը լեգիտիմ է։ Մենք հիշում ենք ցույցերն ու «դմփ-դմփ-հուն», որով օրինականացվեց ներկա խորհրդարանի կազմավորման քվեարկությունը․ բայց արդյո՞ք դա թուրքական հատուկ ծառայությունների մանիպուլյացիան չէր՝ ի վերջո, այս ամենի մասին պետք է դատել ԱԺ գործունեության արդյունքներով և ոչ թե մեր կաթսաների չխկչխկոցից, որով խլացվում էր թուրքի քայլերը։
Այսքան թուրք շպիոնների առկայություն արդյո՞ք չի նշանակում, որ սա ոչ թե մեր ընտրությունն էր, այլ թուրքերի։
Եթե այս ամենը ճիշտ է, ապա հետևությունը միարժեք է․Ազգային Ժողովը, ուրեմն նաև՝ կառավարությունը, այդ թվում և վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լեգիտիմ չեն և երբեք էլ լեգիտիմ չեն եղել, այլ մանիպուլյացիաների միջոցով ձևավորվել են թուրքական հատուկ ծառայությունների կողմից։
Ուրեմն, ոչ լեգիտիմ իշխանությունների, թուրքական շպիոնական ցանցի հեռացման ցանկացած միջոց ընդունելի է»։
Այս պահյին կառվարության 3-րդ մասնաշենքի մոտ մեծ թվով ոստիկնական ուժեր են կենտրոնացրել: Նրանք շրջափակված են պահում տարածքը: Բացի այդ, վաղ առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել Սախարովի հրապարակում:
Բանն այն է, որ երեկ «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի գործողությունների ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել առավոտյան ժամը 11։30-ին լինել Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք:
Նշենք, որ այս պահին արդեն կառավարության մուտքերի մոտ դեռ շատ մարդ չկա, միայն ոստիկաններն են:
Այս անհնազանդության ակցիաները պիտի շարունակվեն, եւ մի օր կստացվի այնպես, որ ամբողջ հայ ժողովուրդը կհայտնվի փողոցում, որովհետեւ այսպես այլապես ապրել չի կարելի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, բողոքի երթի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վերադարձ» ՀԿ ղեկավար Արագած Ախոյանը։
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն, որ պետությունն իրավունք ունի կրակելու, Ախոյանն արձագանքեց. «Լսի փսլնքոտ, մեզ վրա թուրքերն էին կրակում, չէինք վախենում, դու ո՞վ ես, որ կրակես, վախենանք, առաջինը դուրս արի, տես կրակելը ոնց է լինում։ Եթե դու տղամարդ ես, զենքը ձեռքիդ դուրս արի, տես՝ ոնց են կրակում։ Դու կրակո՞ղ ես, այ մոլախոտ»։
Ախոյանը շեշտեց, որ այսքան ժամանակ ցույցերին մասնակցում են, սակայն որեւէ անգամ բռնության կոչ չի հնչել ու չի հնչելու. «Կարո՞ղ են հատ-հատ դուրս գալ ժողովրդի մեջ, ժողովուրդն ուղղակի կապտակի։ Փախեփախ լինելով ինչքա՞ն պիտի ղեկավարեն»։
Անդրադառնալով հանրության վստահությանը եւ Շիրակի մարզ՝ վարչապետի այցին՝ Արագած Ախոյանն այն որակեց էժանագին բեմադրություն.
«Դա էժանագին կապիկություն էր։ Նման պրիմիտիվ կապիկություններ սարքելը վաղուց հնացած մեթոդներ են։ Բոլորս եղել ենք քաղաքականության մեջ, տեսել ենք՝ ոնց են մարդիկ, որոնք իրենք իրենց ծաղիկներ են նվիրում, մարդկանց են կանգնացնում։ Դրանք արված են թույլ մտավորների համար, որոնք կարող են պատկերացնել մի քանի հարբած, կամ չգիտակցելով պահի իրավիճակը, կարող են մասնակից լինել. նրանք մի քանի հոգի էին։ Ես չեմ ուզում դրան անդրադառնալ, որովհետեւ դա ուշադրության անարժանի ինչ-որ մի դրվագներ էին։ Կարող են Պարոնյանի թատրոնում երբ Նիկոլի դատաստանը կլինի որպես դերասան խաղա։ Խելքները թող գլուխները հավաքեն. այսպես չեն կարողանալու երկիր կառավարել»։
Նրա խոսքով՝ կա հասարակության մի հատված, որոնք չեն ուզում խոստովանել, որ պահանջում են կառավարության հրաժարականը. «Որովհետեւ հավատացել են այս կապիկությանը, հաճախ լռում են։ Գնում ենք գյուղեր, շրջում ենք, չկա մի մարդ, որը հոգու խորքում չհայհոյի»։
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների չեղարկմանը՝ Արագած Ախոյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանը վախեցել է ընտրություններ անցկացնելուց. «Արտահերթը չեղարկեց, որովհետեւ իրեն թվում էր, թե արտահերթը հենց անցկացնի, մեծ հաջողություններ կարող է գրանցել կամ ձգել իր վախճանը։ Տեղավ, որ լուրջ է, հրաժարվեց այդ մտքից, թե իբր նման հանրային պահանջ չկա։ Նիկոլ քեզ խաբում են, դու ընկել ես մեծ կեղտահորի մեջ ու չես կարողանում դուրս գալ։ Քեզ ոստիկանությունը խաբում է, անվտանգություն խաբում է, քեզ խաբում են քո քեմալիստական պայմանագիր կուսակցության անդամները։ Խելքդ գլուխդ հավաքի, ժողովրդին մի տար փորձության։ Մի օր շուտ դուրս արի, չես կարողանում գլուխ հանել»։
Խոսելով ֆեյքերի վերաբերյալ հարուցված քրեական գործին, ինչպես նաեւ այդ գործով ձերբակալություններին՝ նշեց. «Այդ ֆեյք ֆաբրիկաներն իրենք են ստեղծել։ Ուզո՞ւմ են ֆեյք ֆաբրիկաների տեղերը ցույց տամ, թող իր կողքի եղած օլիգարխներին լավ փնտրտի, կգտնի։ Հայաստանը մնանվել է Թուրքիային։ Օրինակ՝ Թուրքիայում ով բանտ չի նստել, ամոթ է։ Այն առաջադեմ մարդիկ, որոնք բանտ չեն նստում, ինչ-որ բան պակաս է։ Հիմա կամաց-կամաց Հայաստանը վերածվում է դրան։ Այն մարդիկ, որոնք ունեն ազգային մտածելակերպ կամ մտածում են այս երկրի համար՝ ոնց որ թե առանց բանտի չի լինում»։
ԿԳՄՍ նախարարությունը մերժել է Երևանում հերոս Ալբերտ Հավհաննիսյանի արձանը տեղադրելու խնդրանքը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրապետական վերականգնողական կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանը:
«Սրբապիղծ, ադրբեջանաթուրքական շահերը Հայաստանում ներկայացնողները մերժել են Երևանում հերոս Ալբերտի արձանը դնելու խնդրանքը՝ որպես զոհված տղերքի հավաքական կերպարի հարգանքի տուրք:Ախր սա ամենաչնչին բանն է, որ պետք է արվի: Բայց չէ, ինչ նեղություն, ալիևը ախր կնեղանա: Ազեռները օրը մի արձան են դնում իրենց ֆեյք հերոսների, քոչվորից ազգեն կերտում, իսկ մեր տղերքն ուրեմն արժանի չե՞ն մի արձանի…Պատճառը՝ փող չկա բյուջեում։
Անհայրենիք փնթիներ, իսկ ձեր պարգևավճարների, հարյուր հազարավոր դրամներ արժեցող գրիչ ու զուգարանի թղթերի համար կա փող չէ՞:
Դե իհարկե, նորմալ է, ձեզ հերոսներ պետք չեն, ձեզ համար Նժդեհն էլ հետադիմական կերպար է, ձեզ մի օր շուտ թուրքի հետույքում տաքուկ տեղավորվել է պետք, որ լափամանը մեծանա, որ ձեր լակոտներին մի լաթ ավել առնեք ու համարեք, որ դուք մարդ եք:
Անթասիբներ, դուք հազիվ Արա Սաղաթելյանի ու Բեքարյանի նման մարդկանց կալանավորեք, որ տասնյակ տարիներ ազեռների թշնամին են եղել, որ ձեր ալիև քավորին հաճոյանաք:Նողկալիներ, քիչա մնացել լավ հիշեք, պատասխան եք տալու, ձեր սերունդներն ամաչելու են ձեր անունները տան, Հայաստանից փախչելու են, որ կարողանան փողոց դուրս գալ:
Սրբապիղծ անհայրենիք տականքներ:
Ոնց ենք մենք սրանց դիմանում, ու դեռ կան մարդիկ, որ սատարում են կամ որևէ կերպ արդարացնում:
Տեսնես դուք գենետիկորեն ի՞նչ ազգ եք: Ձեր մարդ ասողի…», – գրել է Նարինե Մանուկյանը։
Արա Սաղաթելյանի կալանավորմամբ ադրբեջանը հերթական անգամ հաղթեց Հայաստանին: Նման հայտարարությամբ է հանդես եկել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` Արա Սաղաթելյանը երկար տարիներ ակտիվ մասնակցություն է ունեցել Ադրբեջանի դեմ տեղեկատվական պատերազմին, կազմակերպել ադրբեջանական վայրագություններն արտացոլող, պատերազմական հանցագործությունները նկարագրող, Արցախյան շարժման մասին պատմական ճշմարտությունը ներկայացնող հրապարակումներ միջազգային մամուլում:Իսկ 2020 թվականի պատերազմի առաջին իսկ օրերից գտնվել է Ստեփանակերտում ու հենց այնտեղից կազմակերպել թուրք-ադրբեջանական տանդեմի պատերազմական հանցագործությունների լուսաբանումը՝ այդ թվում օգնելով միջազգային լրատվամիջոցների աշխատանքների կազմակերպմանը՝ աշխարհին հասու դարձնելու համար Արցախի ձայնը:
«Արա Սաղաթելյանը կալանավորվեց։ ադրբեջանը հերթական անգամ հաղթեց Հայաստանին», — ֆեյսբուքում գրել է Ռուբեն Մելիքյանը ու ավելացրել. «Ի դեպ, դատավորը, իբրև թե ցույց տալու համար իր «դիմադրությունը», ձերբակալումը համարել է ոչ իրավաչափ։ Զատկից հետո՝ ներկած ձու»։
Հայաստանի քաղաքացիների 43,6 տոկոսը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ 38,8 տոկոսը կարծում է, որ նա պետք է շարունակի պաշտոնավարել։ Նախորդ հարցումների համեմատ՝ թվերի դինամիկան ավելացել է։ Նոյեմբերի 13-ին 35 տոկոսն էր Փաշինյանի հրաժարականը պահանջում։
Սրանք «GALLUP International Association»-ի ներկայացրած հարցումներն են, որոնք իրականացվել են 2021թ. փետրվարի 15-ից-17-ը։ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց նաև հարցման պատասխանները՝ արդյոք կա արտահերթ ընտրությունների հասարակական պահանջ: Հարցվածների 58 տոկոսը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն տեսնում է։
Gallup-ի հայաստանյան գրասենյակի հարցմանն ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ «ամենաբարձր վարկանիշ» ունեցող քաղաքական գործիչը՝ չնայած պատերազմում կրած պարտությանը։ Տվյալները ներկայացրել են ըստ միավորների.
1.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան- 2.8 բալ
2.ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան- 2.3
3. Գագիկ Ծառուկյան- 2.2
4. Ռոբերտ Քոչարյան- 2
5.Էդմոն Մարուքյան — 1.8
6. Լևոն Տեր-Պետրոսյան — 1.7
7. Սերժ Սարգսյան — 1.7
8. Վազգեն Մանուկյան -1.6
9. Իշխան Սաղաթելյան-1.6
9. Արթուր Վանեցյան — 1.5
Նավասարդյանը նշեց՝ այս տվյալները ցույց են տալիս, որ քաղաքական գործիչները հիմնականում միջինից ցածր գնահատականներ են ստացել։ Ըստ այս տվյալների՝ դրական տիրույթում գնահատված քաղաքական գործիչ չկա։
Իսկ թե ո՞ւմ օգտին կքվեարկեն քաղաքացիները, եթե հաջորդ կիրակի անցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ, քաղաքացիների 33.1 %-ը նշել է՝ իշխող «Իմ քայլ»-ի օգտին։ Ոչ ոքի օգտին չեն քվեարկի՝ 27,2%-ը։ Ռոբերտ Քոչարյանի օգտին կքվեարկեն 5,6 տոկոսը։
ԲՀԿ-ի օգտին՝ 4,4%
ԼՀԿ- 2,6%,
ՀՀԿ- 2,2%,
ՀՅԴ- 2,2%,
«Հայրենիք» կուսակցությանը՝ 0,9%
Վազգեն Մանուկյանին ձայն կտա 0,9 %-ը։
Իսկ թե ո՞վ է մեղավոր արցախյան պատերազմում պարտության համար, հարցվածների 32 տոկոսը համարում է՝ նախկին իշխանությունները։ Նիկոլ Փաշինյանին ու ներկա իշխանություններին մեղավոր են համարում 28,8 տոկոսը։ ՀՀ ԶՈՒ-երին և ԱՀ ՊԲ առանցին սպաներին մեղադրել է ՝ 44 տոկոսը։
11 տոկոսը կարծում է, որ Թուրքիան և նրա ցուցաբերած ռազմական աջակցությունն էր պարտության պատճառը։ Հայաստանը և Արցախը չեն պարտվել՝ ասել են հարցվածների 10,2 տոկոսը։
Հարցվածների 30,7 տոկոսը կարծում է՝ հետ պետք է վերադարձնել Շուշին ու Հադրութը, նաև 7 շրջանները։ 27,7 տոկոսը կայունացում է ուզում առկա սահմաններով, իսկ 20,2 տոկոսը կարծում է՝ պետք է վերադարձնել միայն Շուշին և Հադրութը։
Միայն 3,1 տոկոսն է ուզում ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հանձնել Արցախը և ավարտել կոնֆլիկտը։
«Կրակոցները լսվում են օրվա տարբեր ժամերին, հիմնականում ավելի շատ ակտիվ է լինում գիշերը՝ 12-ից հետո»,- Շիկահող համայնքի վարչական ղեկավար Նարե Ղազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ թշնամու կողմից Կապան համայնքի գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջանական զինված ծառայողները մանր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից պարբերաբար՝ անկանոն կրակոցներ են արձակում։
Ըստ Ղազարյանի, նպատակը մեկն է՝ ուզում են հայ սահմանապահներին վախեցնել, որպեսզի վերջիններս լքեն դիրքերը, ու մի քանի մետր էլ կարողանան կորզել մնացած տարածքներից։ Այս պահին թշնամուն չի հաջողվել դիրքերն առաջ բերել։
Շիկահողի սահմանագիծը Ադրբեջանի հետ հստակ, մեկ գծով չի նշվել. Տարբեր կետերում են տեղակայվել ադրբեջանական զորքերը՝ 1-5 կմ հեռավորության վրա։ Հատվածներ կան, որ ընդհանրապես սահմանագիծ չունեն։
«Այսպես շարունակվել չի կարող։ Ամեն անգամ հակադարձ կրակոցներով ոչ մի լավ բանի չենք հասնելու։ Այս հարցին վերջնական լուծում է պետք՝ կառավարության միջոցով»,- ասաց համայնքի ղեկավարը։
Եթե հարցին դիվանագիտական լուծում չտրվի ու պարբերական կրակոցները շարունակվեն՝ գյուղում շատերը գաղթի ճամփան կբռնեն։ Փորձում են խուճապի չմատնվել, գյուղացիներին հանգստացնել, բայց ամեն անգամ այդպես չի ստացվելու ու մի օր գյուղերը սկսվելու են դատարկվել։ Համայնքի վարչական ղեկավարը հայտնեց, որ պարբերաբար կրակոցներին գումարվել է նաև ճանապարհների անվտանգության խնդիրը. Տեղ-տեղ՝ մի քանի մետրի վրա ադրբեջանական զորքերն են զինված կանգնած, այստեղ էլ նպատակ ունեն առաջանալ ու ճանապարհի վրա կանգնել ու հինգ գյուղերը շրջափակման մեջ պահել։
Ներկայումս ճանապարհի երկու հատվածում տեղակայվել են ռուս խաղաղապահներ եւ բնակիչները նրանց աջակցությամբ են տեղաշարժվում, բայց երաշխիքներ չկան, որ այլ հատվածներում միջադեպեր չեն լինի։ Եթե թշնամին տեղակայվի ճամփեզրին, գյուղի բնակիչները Մեղրիով պետք է գան Կապան՝ 130 կմ-ով երկարացնելով ճանապարհը։
«Չգիտենք, որ ռուսների մոտով անցնելով մյուս կողմ՝ ի՞նչ կարող է լինել։ Ճանապարհին էլի միջադեպ էր եղել են, ադրբեջանցիները փորձում են առաջ գալ՝ մեջտեղում կանգնել, իսկ մենք չունենք այլընտրանքային ճանապարհ։ Աստված չանի, որ իրենք որոշեն, որ կանգնում են ճանապարհին։ Մենք կանգնելու ենք փաստի առաջ։ Շիկահող, Ճակատեն, Ներքին Հանդ, Սրաշեն, Ծավ գյուղերը շրջափակման մեջ են հայտնվելու»։
Գյուղը անմիջապես թշնամու դիտարկման տակ չէ՝ փրկում է աշխարհագրական դիրքը, լեռներով են շրջապատված։ Շիկահողի գյուղամիջից՝ բնակելի հատվածից ադրբեջանական դիրքերը հեռու են, բայց դա անվտանգության ոչ մի երաշխիք չի տալիս։ Գյուղում 56 տնտեսություն կա։ 200 բնակիչ էր ապրում մինչև պատերազմը, սակայն ներկա պահին 160 բնակիչ է մնացել, երեխաներին հիմնականում փորձում են գյուղից հեռու պահել։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ ավելացնելով, որ Երիտասարդները հայրենի հողը լքում են հիմնականում անվտանգությունից ելնելով, բայց հենց նրանք էին զբաղվում անասնապահությամբ։ Այս պահին կենդանիները փակի տակ են՝ գյուղի տարածքում, նրանց դուրս չեն բերում արոտավայրեր։ Իրավիճակը շարունակում է մնալ անկայուն։
52 հա տարածք գտնվում է թշնամու թիրախում՝ 16 հա-ը խոտհարք է, մնացածը՝ վարելահող, որոնք այս պահին մշակված վիճակում են ու չգիտեն՝ բերքահավաք կկարողանան անել, թե ոչ։
Շիկահողցիներին վնաս շատ է հասցվել. եթե ցորենի բերքը չհավաքեն, ու պատճառված վնասի փոխհատուցում չստանան, ծանր է լինելու վիճակը։ Մարդիկ գյուղատնտեսական վարկեր են վերցրել, կենդանիներ գնել, հող մշակել, բայց այսօր պատրաստվում են կենդանիներից ձերբազատվել։
«Մարդիկ կան 20-30 գլուխ խոշոր կենդանիներ են պահում ու դա է եղել ապրուստի միակ միջոցը, հիմա տնից- տեղից կտրված գյուղի տարածքն արոտավայր են սարքել։ Վաղը մյուս օր ինքը տենց չի կարող շարունակի ու ազատվելու է կենդանիներից, իսկ դրա պատճառով չեն կարողանա վարկերը մարել»։
Ղազարյանն էլ անձամբ 2 մլն-ից ավելի վարկ ունի, հող է վարել ու եթե դաշտը չկարողանա հնձել՝ փաստի առաջ է կանգնելու, ինչպես համագյուղացիների մեծամասնությունը։
Նա ուրախ է, որ կառավարությունը հաստատեց, որ պետությունը կվճարի սահմանամերձ գյուղերի սպառած կոմունալների 50% վարձը ,անշարժ գույքը ամբողջական վարձը, դպրոցի երեխաների դասագրքերի գումարը, բայց ինչ անեն, որ գյուղում չկա բնական գազ և ջուր, իսկ գյուղացու ամենաշատ սպառած էլեկտրաէներգիան ամսական 10.000- 20.000 դրամ է, որի հարցը լուծվելու է կիսով չափ։ Գյուղացին տարեկան 3000- 20.000 դրամ հողի հարկի է վճարում, իսկ շարժական գույքի համար աջակցություն չկա։
«Ամեն գյուղում 25-30 երեխա կա։ Մեր ամբողջ գյուղից երեք ընտանիքից են, որ աշակերտ ունեն, դասագրքերի գումարը 10.000 դրամ է տարեկան։ Հուսով եմ, որ կառավարության անդամները այսուհետ ավելի նպաստավոր և օգտակար միջոցներ կմտածեն գյուղացու հոգսը իսկապես թեթևացնելու համար։ Այնքան հարցեր ու խնդիրներ կան, որոնք կարելի է լուծել։ Դրանք ես արդեն ներկայացրել եմ։ Գյուղացու հոգսը այս կտրվածքով թեթևացնելը ոչինչ է՝ կարող էին նաև չանել։ Ամսական 5000-600 դրամով մեզ օգնելը ոչինչ է»,- եզրափակեց Ղազարյանը։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ահազանգում է, որ ադրբեջանական լրատվամիջոցները, որոնցով տարիներ շարունակ իրականացվում է հայատյացության ու թշնամանքի քարոզ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մեղադրում են ադրբեջանաֆոբիա տարածելու մեջ` կեղծելով ու հետո շահարկելով Պաշտպանի հայտարարությունները: Այդ հրապարակումները պարունակում են Արման Թաթոյանի նկատմամբ վիրավորանքներ ու ատելության խոսք:
«Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել է հերթական նյութը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին՝ ատելություն հրահրելու հաշվին անելով քաղաքական եզրահանգումներ, օրինակ` «Քանի որ երկիրը, որի ապագան կախված է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելուց, «Թաթոյանների» ու նրա համակիրների ջանքերով շարունակում է ամրապնդվել հուսահատության փակուղում»։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մշտապես հրապարակում է կոնկրետ ապացույցներ, կոնկրետ հղումներով, դրանք արտացոլում են ոչ միայն պետական բարձրագույն իշխանության մարմինների, այլ նաև սպորտային, մշակութային ու հանրային գործիչների, այլ իրական օգտատերերի խոսքերը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գնահատականները ատելության ադրբեջանական քաղաքականության մասին հիմնված են հենց այդ գործոնների վրա։
Ադրբեջանական լրատվամիջոցը հրահրում են նոր ատելություն` առանց, իհարկե, անդրադառնալու ադրբեջանական զինված ուժերի պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններին. հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողներին խոշտանգելը, գլխատելը, այդ ամենը նկարահանելն ու հետո ծաղրելը, Ստեփանակերտի ծննդատան, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի ռմբակոծումը, երբ նախապես լայնորեն հրապարակված էր, որ եկեղեցու նկուղում երեխաներ, կանայք ու տարեցներ են պատսպարված, Արցախի քաղաքներին ու գյուղերին զանգվածային ավերածություններ պատճառելը, այդ թվում` արգելված զինատեսակներով, գերիների ազատ արձակումն արհեստական ձգձգելն ու քաղաքականացնելը և այլն։
Պատերազմի ընթացքում իրենց մշտական, հայրենի բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ, պատերազմի հետևանքով անօթևան է դարձել շուրջ 40,000 մարդ, կրթությունից զրկվել է դպրոցական ու մանկապարտեզի տարիքի շուրջ 30,000 երեխա: Վնասվել կամ ավերվել է 12 մանկապարտեզ և 71 դպրոց: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021 հունվարի 28-ը սպանվել է 72 քաղաքացիական անձ: Վիրավորում է ստացել 163 խաղաղ բնակիչ։
Խոշտանգումների տեսանյութերում ադրբեջանական զինվորականները հայերի տանջելիս օգտագործում են այն նույն բառերը, ինչ տարիներ շարունակ ադրբեջանական պետական քաղաքականության շրջանակում:
Բոլոր ապացույցներն արձանագրվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում և ուղարկվում են միջազգային կառույցներին։
Պատերազմական ու մարդկության դեմ ուղղված ադրբեջանական զինված ուժերի հանցագործությունների կանխումը պահանջում է խիստ պատասխանատվություն. անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի ծանր հանցագործություններ։
Ուստի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է հայատյացության փաստերի վերհանումը, հրապարակումն ու իր իրավասության սահմաններում անհրաժեշտ իրավական ընթացակարգերի դիմելը` անկախ որևէ ճնշումից:
Հ.Գ. Սույն հայտարարությամբ ևս մեկ անգամ հրապարակում եմ Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների ընդամենը 2 զեկուց, որ վերաբերում է Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ կազմակերպված ատելության խոսքին և թշնամանքին` որպես պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ պատկանելիության հիմքով խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի պատճառներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Թաթոյանը։
«Լինելու է երկու դատ, առաջին դատում Փաշինյանը պատասխան է տալու կոռուպցիայի համար, երբ երկիրը խրեց այն կոռուպցիայի մեջ, որի դեմ ինքը պայքարում էր, երկրորդը նոր կլինի պատերազմի, դավաճանության համար»,- այսօր Ազատության հրապարակում, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնեց Վազգեն Մանուկյանը:
Նրա խոսքով՝ այս ամբողջ ժամանակահատվածը ցույց է տվել, որ Փաշինյանը շատ վատ ղեկավար է և ո՛չ բանակը, ո՛չ էլ պետությունը չի կարող ղեկավարել:
Անդրադառնալով այսօր Գյումրիում շիրակցիներին տված Փաշինյանի խոստումներին՝ Վազգեն Մանուկյանը նկատեց, որ նա իշխանությունը պահելու համար դիմում է պոպուլիզմի և տարբեր խոստումներ է տալիս, բայց խաբում է ժողովրդին:
ՀՓՇ առաջնորդը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն դառնում է վտանգավոր՝ երկրի ապագայի համար:
«Մի մարդ, որն ուժասպառ ձևով փորձում է ամեն գնով իշխանություն պահել, հարգանք չունի ժողովրդի մոտ և արտաքին աշխարհում, նա որևէ օգուտ չի կարող բերել երկրին»,- հայտարարեց Մանուկյանը և հավելեց, որ Փաշինյանի ամենահայրենասիրական քայլը կլիներ հեռանալը:
Վազգեն Մանուկյանը գտնում է, որ Գյումրի այցի ժամանակ ժողովրդի ընդունելության կադրերը կազմակերպված ներկայացում էին և մարդկանց մի մասին այնտեղ տարել էին այլ համայնքներից:
Նկատելով, որ հասարակության մեջ միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք այդ ղեկավարի հանդեպ հարգանքով կվերաբերվեն՝ Մանուկյանը շեշտեց, որ դրան հակառակ այսօր բոլոր մասնագետները, գիտնականները, արվեստագետները, որոնք ամեն ինչ հասկանում են, որևիցե հարգանք իր նկատմամբ չունեն, իսկ ժողովուրդն էլ նրա կառավարման տարիներին ավելի լավ չի ապրել և Փաշինյանի ամենահայրենասիրական քայլը կլիներ գնալը։
Մարզերում բնակիչներն ավելի զգոն են վտանգի զգացողությունն ավելի սուր բնույթ է կրում,- նման եզրահանգման է եկել ՀՀ Սփյուռքի նախկին փոխնախարար, գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ «Ձայն հայրենեաց» նախաձեռնության շրջանակներում մարզեր կատարած այցելությունների արդյունքում։
«Լավատեսական բացահայտումներ ունենք՝ երկրի ներկայիս վիճակով մտահոգ և սրտացավ բոլոր մարդիկ միավորվել են մի գաղափարի շուրջ, նույնիսկ իրարամերժ և իրար հակադիր քաղաքական կուսակցություններն են միավորվել՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար: Բոլորն անխտիր փաստում են՝ մեր երկիրը գնում է կործանման ճանապարհով, ինչը պետք է հնարավոր բոլոր միջոցներով արագ կասեցնենք, — «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սերժ Սրապիոնյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Ձայն հայրենեաց» նախաձեռնության անդամները մարզերում հանդիպումներ են ունենում՝ արվեստագետների, ուսուցիչների, հասարակական-մշակութային ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով երկրի առջեւ ծառացած մարտահրավերները։
Ըստ էության, սա իրենից քաղաքացիական շարժում է ներկայացնում, որտեղ ընդգրկված մարդիկ,նույնիսկ, քաղաքականապես իրար հակառակ ուժերն անգամ այսօր մի սեղանի շուրջ նստած, ելքեր են փնտրում՝ ինչպե՞ս դուրս գալ այս վիճակից, ինչպե՞ս կանգնեցնել Շագրենի կաշվի վերածվող մեր հայրենիքի տարածքային կորուստների սրընթաց աճը: «Բոլորն անխտիր հասկանում են՝ երկիրը վերջանում է… Միևնույն ժամանակ, բոլորը միակարծիք են՝ ստեղծված իրավիճակի մեղավորը գործող վարչակարգն է, և առաջին բանը, որ պետք է անել, այս վիճակը գոնե կանգնեցնելու համար, գիտակցաբար երկիրը կործանման տանող իշխանությունների անհապաղ հեռացումն է, որից հետո պետք է փշուր -փշուր հավաքենք մեր մասնատված երկիրը»,- նշել է նա:
«Փաստինֆո»-ի հետ զրույցի պահին էլ նախաձեռնության հիմնադիրներից Սերժ Սրապիոնյանը գտնվում էր մարզային այցելության մեջ՝ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում. «Եթե անկեղծ ասեմ, չէի սպասում, որ մարզային այցելությունների ընթացքում ակտիվություն կտեսնեմ, բայց պարզում է՝ ես ավելի վատատես եմ եղել, քան իրականությունն է: Գուցե մարզերի բնակիչները մայրաքաղաքում ապրողների համեմատությամբ իրադարձությունների էպիկենտրոնում չեն և չունեն նույն շիկացումներն, ինչ երևանցիներին է բնորոշ, բայց հավատացեք, շատ ավելի լավ են զգում և հասկանում երկրում կատարվող զարգացումները: Նույն տպավորությունը մենք ստացանք Լոռիում, Շիրակում և Վայքում: Նրանք անհամեմատ ավելի զգոն են, վտանգի զգացողությունն այստեղ շատ ավելի սուր և ընդգծված բնույթ է կրում, քան մայրաքաղաքում, հատկապես, սահմանամերձ մարզերի բնակիչների մոտ, ինչպիսիք, օրինակ վայքեցիներն են, որտեղ էլ մենք, հենց այս պահին, հանդիպումներ ենք անցկացնում նրանց հետ»:
Հարցին՝ ինչպե՞ս են սահմանամերձ Վայոց Ձորում ապրողները տեսնում ստեղծված իրավիճակի ելքերը, մասնավորապես՝ սահմազատումների հետ կապված հարցերի առնչությամբ ինչպիսի՞ մոտեցում են որդեգրել, Սերժ Սրապիոնյանը պատասխանել է՝ իրավիճակը մարզում, իհարկե, լարված է՝ մարդիկ մտահոգ են սահմանազատումների հետ կապված անհասկանալի իրավիճակով, մանավանդ, որ այդ խնդիրն, անմիջականորեն, առնչվում է նրանցից ամեն մեկին. «Առաջին պահանջն այսօր Վայքում ապրող մարդկանց կողմից մեկն է՝ արագ կարգի հրավիրել աշխարհազորի վերաբերյալ օրենքը, որպեսզի զենքից օգտվել իմացողները ինքնակազմակերպվեն և կարողանան, անհրաժեշտության պարագայում, պաշտպանել հողը՝ թույլ չտալով դիրքային նոր կորուստներ: Երկրորդ հրատապ խնդիրն այստեղ՝ քանդված բանակի արագ վերականգնում է:
Սրանք, թերևս, այս պահին Վայոց Ձորում առկա ամենահրատապ խնդիրներն են: Ինչպես արդեն ասացի՝ մարդիկ բոլորը միակարծիք են՝ գործող վարչակազմը պետք է հեռանա, որից հետո, հույս ունեն բանակցային սեղանի շուրջ տեսնել կոմպետենտ քաղաքական գործիչների, որոնք, գոնե, դիվանագիտական ճանապարհով կբացառեն տարածքային նոր կորուստների հավանականությունը, ինչպես նաև՝ լուրջ է դրված տնտեսության վերականգնման հարցը: Հանդիպումներից մեկի ընթացքում ես լսեցի վիճակագրական տվյալներ, որից տեղյակ չէի և որն, ուղղակի, շոկի ենթարկեց ինձ՝ պարզվում է մեր երկրում, միայն վերջին մի քանի ամսի ընթացքում, 2700 մանր ու միջին անհատ ձեռնարկատիրություններ են փակվել: Մեր նման փոքր երկրի համար սա աղետ է, ուղիղ կործանման տանող ուղի, ինչն էլ, վերջին հաշվով տեղի է ունենում մեր տնտեսության հետ»,- եզրափակելով զրույցն, ասում է ՀՀ Սփյուռքի նախկին փոխնախարար, գրականագետ Սերժ Սրապիոնյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.