29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ԳՇ պետի պաշտոնից ազատվելուց հետո Օնիկ Գասպարյանի հայտարարությունը ցույց է տալիս, որ սա խաղ է, թատրոն և պայմանավորվածության արդյունք։ Այս մասին այսօր՝ մարտի 10–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը՝ անդրադառնալով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատմանը և նրա այսօրվա ուղերձին։
Արագած Ախոյանը նշեց, որ գլխավոր շտաբի հայտարարությունները խաղ է համարում։
«Պարոն Օնիկ Գասպարյան, ինչի՞ համար հայտարարություն արեցիք, ինչու՞ հետ կանգնեցիք, չէ՞ որ լիքը մարդկանց նաև հուսախաբ արեցիք։ Մի քիչ շատ չե՞ք սահմանադրություն խաղում։ Ասեմ՝ էս թատրոնը վատ եք խաղում։ Էս ի՞նչ պայմանավորվածություններ են ձեր մեջ։ Ի՞նչ եք անում, ո՞վ է ղեկավարում, էս ի՞նչ շախմատ եք խաղում։ Մենք այլ հնարավորություն չունենալով՝ կանգնում ենք ամբողջ օրը։ Դրանից ավելի ի՞նչ կարող ենք անել։ Դուք օրենքով ունեք հնարավորություններ, մենք չենք կարող ձեր ֆունկցիաները վերցնել մեզ վրա։ Երեկ հպարտանում էինք, ասում էինք՝ բանակը մեր մեջքին է։ Օրենքներո՞վ եք շարժվում, բա ո՞ր օրենքով մենք հայրենիքի մի մասը կորցրինք, այսքան զոհեր տվեցինք։ Օրենքով որ շարժվենք, բոլորդ եք դատվելու»– ասաց Ախոյանը։
Ախոյանն ընդգծեց՝ սա բացառիկ հնարավորություն էր, որ բանակը կանգնի ընդդիմության կողքին, և որ այդ հնարավորությունը պետք է օգտագործվեր։
«Բանակի հայտարարությունը նշանակում է, որ այսօր կոնկրետ գործողություն պետք է արվեր՝ ընդհուպ մինչև այսօրվա իշխանությունը բռնազավթած անձի ձերբակալումը։ Զինվորական կառույցների նման հայտարարությունը ենթադրում է, որ տեղի է ունեցել դավաճանություն։ Միայն այս դեպքում Զինված ուժերը կարող են դուրս գալ իշխանության դեմ։ Ընդդիմությունը հնարավորինս իր քայլերն արել է։ Իհարկե, ռադիկալ քայլերի չի գնացել, օրենք չի խախտել»– նշեց նա։
Դիմելով ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ Արագած Ախոյանն ասաց, որ այս ամենը խմբակային համագործակցված հանցագործություն է համարում. «Ու՞ր է Տոնոյանը։ Դու պատասխանատվություն չունեի՞ր, ասելիք չունեի՞ր ժողովրդին, բանակին։ Դու ղեկավարել ես մի կառույց, որը հայտնվել է պատերազմական իրավիճակի մեջ, տանուլ է տվել»– ասաց Ախոյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25–ին հայտարարություն էր տարածել, պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր՝ մարտի 10–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից: Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է ԳՇ պետի պաշտոնում նշանակել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին։ Նշենք, որ այսօր՝ մարտի 10–ին, Օնիկ Գասպարյանը հայտարարություն էր տարածել, (https://news.am/arm/news/632930.html) որում նշում է, որ «իր ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու է այլ կարգավիճակով»։
Առաջնորդվելով համապետական ու համազգային շահերով՝ առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին ս/թ մարտի 13-ին ժ. 12:00-ին հրավիրում եմ հանդիպման նախագահական նստավայրում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական էջից։
«Երկրում շարունակվում է քաղաքական ճգնաժամը, իրավիճակը մնում է լարված, ինչը կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ ունենալ մեր պետության և պետականության համար:
Խնդիրները շատ են, դրանց լուծումը պահանջում է նաև հրատապ և համակարգային փոփոխություններ, այդ թվում՝ սահմանադրական և օրենսդրական:
Թե՛ իշխանությունը, թե՛ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը բազմիցս արտահայտել են իրենց դիրքորոշումները: Սակայն, բացակայում են փոխըմբռնումը և միմյանց ընդառաջ գնալու ցանկությունը: Ավելին, հաճախակի են դարձել անհանդուրժողականության կոչերը:
Ստեղծված պայմաններում իմ միակ նպատակը եղել և մնում է երկիրը ցնցումներից զերծ պահելը և կանխելն այնպիսի իրավիճակի ստեղծումը, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:
Պետության և ժողովրդի շահերից ելնելով՝ իրավիճակի հանգուցալուծումն այլևս անհետաձգելի և հրամայական պահանջ է:
Առաջնորդվելով համապետական ու համազգային շահերով՝ առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին ս/թ մարտի 13-ին ժ. 12:00-ին հրավիրում եմ հանդիպման նախագահական նստավայրում:
Վերահաստատում եմ համոզմունքս, որ տարաձայնությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն ու երկխոսությունն են, իսկ Հայաստանի և Արցախի զարգացման միակ ճանապարհը՝ բոլորիս և յուրաքանչյուրիս ջանքերի ու հնարավորությունների համախմբումը:
Հ.Գ. Հանրապետության նախագահի աշխատակազմն ակնկալում է մինչև ս/թ մարտի 11-ի ժամը 18:00-ն հրավիրյալներից արձագանք ստանալ հանդիպման մասնակցության վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարգելի՛ հայրենակիցներ, զինակից ընկերներ,
10․03․2021թ․ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է Հանրապետության վարչապետի հայտարարությունը՝ ինձ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։
Իմ դիրքորոշումն անփոփոխ է․ ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են, ինչը հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։
Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով դիմել եմ ՀՀ վարչական դատարան։
Ես իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով։
Հարգելի՛ գեներալներ, սպաներ և զինվորներ, Զինված ուժերի բացառիկ առաքելությունը հայրենիքի անվտանգության ապահովումն է, ուստի հորդորում եմ շարունակելու ձեր անձնուրաց և ազգանվեր ծառայությունը բացառապես հայրենիքին և ժողովրդին՝ հանուն Զինված ուժերի զարգացման և Հայաստանի ու Արցախի հզորացման։SKIPSTOPPED
Հարգանքով՝
գեներալ-գնդապետ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Հակառակորդը չի մտել մեր սահման: Դա եղել է պլանավորված եռակողմ հանդիպում, քննարկումներ են եղել: ԱԱԾ-ն ամենակարող չէ, որ կարողանա ամեն վայրկյան վերահսկել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, սյունեցի Արմեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում տեսանյութ է տարածվել, ըստ որի, ադրբեջանցիները հայկական պետհամարանիշով մեքենաներով շրջել են Սյունիքի մարզկենտրոն Կապանում, կատարել տեսանկարահանումներ։ ՀՀ ԱԱԾ-ն հաստատել էր ադրբեջանցիների այցը՝ նշելով, որ տեսանկարահանումը կատարել են Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում։
Փորձագիտական համայնքն իր վրդովմունքն է հայտնել թշնամու երկրի զինվորականներին սահմանամերձ բնակավայրում նկարահանումներ կատարելու թույլտվություն տալու կապակցությամբ՝ արձանագրելով, թե արդյոք ադրբեջանցիները թույլ կտային հայ զինվորականներին նկարահանումներ կատարել Ադրբեջանում։
«Իհարկե, լավ չէ, որ ադրբեջանցի զինվորականը տեսանկարահանել է, այդտեղ պայմանավորվածության խախտում կա,իրենք իրավունք չունեին նկարահանել: Մնացած պարզաբանումը ԱԱԾ-ն տվել է, որ հանդիպում է եղել համաձայնեցված, ինչի ընթացքում էլ արվել է տեսանյութը»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ ԱԱԾ պարզաբանումը ամբողջական է և հասկանալի:
Պատգամավորը ընդգծեց, որ ադրբեջանցի զինվորականն իրավունք չուներ տեսանկարահանում անել ՀՀ տարածքում, և տվյալ անձը պետք է պատասխանատվության ենթարկվի.
«Բացասաբար եմ վերաբերվում այդ նկարահանմանը, ադրբեջանցի սահմանապահ զորքերի ծառայողն իրավունք չուներ նկարահանել տարածքը, բայց արել է, կարծում եմ՝ դա հետևանքներ կունենա իր համար, մնացած մասով էլ ԱԱԾ-ն պարզաբանում տվել է»,-ասաց պատգամավորը:
Հարցին՝ թե ԱԱԾ-ն ինչու՞ է թույլ տալիս, որ հակառակորդը գա և նկարահանումներ կատարի ՀՀ տարածքում, իմքայլական պատգամավորն արձագանքեց, որ ԱԱԾ-ն ամենակարող չէ.
«Ադրբեջանցի զինվորականը կարող է իրենց մեքենայից կամ ռուսական մեքենայից պահը հարմարացրած լինի և հեռախոսով նկարի, այստեղ ԱԱԾ-ն ի՞նչ պետք է աներ, պահեր կան, որ ԱԱԾ-ն ամենակարող չէ, որ կարողանա ամեն վայրկյան վերահսկի: Նրանք այդ իրավունքը չունեին և եթե արել են, ապա պետք է ենթարկվեն պատասխանատվության, և կարծում եմ, սա հետևանքներ կունենա այն ծառայողի համար, որն իրականացրել է նկարահանումը, կարծում եմ սա հետագա քննարկումների և խնդիրների լուծմանը չի նպաստում»,-ասաց Արմեն Խաչատրյանը:
Պատգամավորի կարծիքով, բնական է , որ տեսանյութը բնակիչների շրջանում լարվածություն և անհանգստություն է առաջացրել.
«Մի՛ մոռացեք, որ մեծածավալ պատերազմ է եղել և պատերազմի հետո բազմաթիվ առիթներ կլինեն անհանգստության, տագնապի: Իշխանության խնդիրը կայանում է նրանում, որ այդ բոլոր խնդիրներին լուծում տա և մարդկանց մեջից հանի տագնապի և վախի զգացումը»,-ասաց զրուցակիցը:
Պատգամավորը կարծում է, որ ուժային կառույցներն իրենց առջև դրված խնդիրները լուծում են և Կապանի այս միջադեպը լուսաբանել, պարզաբանել և խնդրահարույց դարձնել ,այդքան էլ տեղին չէ.
«Այդ տեսանյութի մասին այդքան տեղեկացված չի եղել հանրությունը, որքան որ լրատվամիջոցներն են տեղեկացրել: Պատերազմից հետո պետք չի ձև անենք, թե ամեն ինչ նորմալ է: Պատերազմում պարտություն ենք կրել, շատ խնդիրներ են առաջացել և այդ խնդիրները լուծելու համար եռակողմ հանդիպումներ են լինում սահմանապահների միջև, այլ կերպ դա հնարավոր չէ իրականացնել : Վերցնել սա դարձնել մատի փաթաթան, որ այդ հանդիպումը ինչո՞ւ է տեղի ունեցել Սյունիքի մարզում, ճիշտ չէ, ուրեմն այդպես են սահմանապահ զորքերի ղեկավարությունը գտել նպատակահարմար և այդ պահին հանդիպում է իրականացրել, եկեք չխանգարենք և այս ամենի հետևում որևէ բան չտեսնենք»,-ասաց Արմեն Խաչատրյանը:
ԱԱԾ-ն թույլ է տվել, որ թշնամու զինվորականները մուտք գործեն ՀՀ տարածք ու այդքանից հետո չի կարողացել ապահովել պատշաճ վերահսկողություն՝ թույլ տալով մեր երկրի տարածքում կատարել նկարահանումներ, այդուհանդերձ, իմքայլական պատգամավորը բավարար է գնահատում կառավարության քայլերը սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչների անվտանգության ապահովման համար։
«Խնդիրները շատ են և պետք է հաշվի առնել նաև մեր երկրի հնարավորությունները՝ արդյո՞ք մենք մեր հնարավորությունների սահմանում ենք դա անում, իմ գնահատմամբ, այո, մեր հնարավորությունների սահմանում ենք դա անում, բայց պետք է հաշվի առնել, որ բոլոր խնդիրների լուծման համար ժամանակ է պետք, այն խնդիրները որոնք հրատապ լուծում են պահանջում, դրանք լուծվում են հրատապ ռեժիմով, այն խնդիրները, որոնք ժամանակատար են, իհարկե, ժամանակ է պահանջվելու դրանց լուծման համար, որևէ մեկը չի կարող կախարդական փայտիկով պատերազմից հետո առաջացած ահռելի հետևանքները լուծել և այդ լուծումները ժամանակ և ջանքեր են պահանջում, ինչը կարծում եմ կառավարությունը անում է և դեռ պետք է անի»,-ասաց Արմեն Խաչատրյան:
Հ.Գ.Նախկին ոստիկան, ներկայումս իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, թերեւս, քաջատեղյակ պետք է լինի նման հանդիպումների կազմակերպման նրբություններին։ Օրինակ՝ ԱԱԾ-ի առնվազն մեկ ներկայացուցիչ պետք է լիներ այն մեքենաների մեջ, որոնցում գտնվում էին թշնամու երկրի զինվորականները ու վերահսկեին նրանց գործողությունները։
Այո, ԱԱԾ-ն պետք է իմանար անգամ թե քանի բաժակ ջուր են խմել ու քանի անգամ զուգարան գնացել։ Դա ԱԱԾ-ի պարտավորությունն է ու սեփական անկարողության պատասխանատվությունը մամուլի վրա բարդել պետք չէ։ Եթե անգամ մամուլը չգրի դա չի նշանակում, որ նման նկարահանում գոյություն չի ունեցել ու Ադրբեջանի իրավապահներն այդ տեսանյութը չունեն իրենց տրամադրության տակ։
Մամուլում ակտիվորեն շրջանառվող տեղեկությունը, թե իբրև «ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ցանկացել է բանակը դուրս հանել փողոց, սակայն հրամանին ենթարկվողներ չեն եղել», ոչ միայն չափազանց հեռու է իրականությունից, այլև ակնհայտ կեղծիք է և մանիպուլացիա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը:
«Խստորերն դատապարտում ենք նման գործելաոճը, լրատվամիջոցներին հորդորում ենք «մեզ հասած տեղեկություններով» ոճի՝ բարձր լրագրությանը ոչ հարիր աշխատելաոճ չդրսևորել, մեր քաղաքացիներին էլ խորհուրդ ենք տալիս չհետևել նմանաբնույթ սադրանքներին։
Նաև հայտնում ենք, որ իրավունքի գերակայությունն ապահովելու նպատակով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբն արդեն իսկ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրանքով՝ ուսումնասիրելու «Ժամանակ» թերթում հրապարակված «Հրամանին չեն ենթարկվել․ ի՞նչ է ցանկացել անել Օնիկ Գասպարյանը» հոդվածում առկա առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող նյութերը և, հիմքերի հաստատման դեպքում, նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելու, որի արդյունքում մեղավոր անձինք օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության»,- ասված է գրառման մեջ:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը քիչ առաջ ստացել է Հանրապետության նախագահի աշխատակազմի պատասխանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է աշխատակազմի պատասխանը։
«Վարչապետի կողմից Հանրապետության նախագահի առարկությունները չընդունելու հիմնավորումները ստանալուց հետո Հանրապետության նախագահը հայտնել է, որ չի ստորագրելու հրամանագրի նախագիծը եւ Սահմանադրության 169-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականության համապատասխանությունը որոշելու խնդրանքով:
Հանրապետության նախագահը հուսով է, որ ՍԴ կողմից համապատասխան որոշման կայացումը իրավական որոշակիություն կբերի եւ կնպաստի ստեղծված ճգնաժամի հանգուցալուծմանը:
Ներկայում գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը՝ թե իրավական ընթացակարգերի, թե սահմանադրական պատասխանատվության, եւ թե քաղաքական հետեւանքների առումով գտնվում է վարչապետի իրավասության եւ հայեցողության շրջանակում»,– ասվում է Նախագահի աշխատակազմի պատասխանում։
«Քիչ առաջ ստացանք նախագահի աշխատակազմի պատասխանը: Ցավոք, նախագահն ընտրել է արկածախնդրության ճանապարհը:
Որպես քաղաքացի եւ փաստաբան, գործընկերներիս հետ, վաղվանից սկսելու ենք նախագահի վախերի բացահայտման գործընթացը»,- գրել է Արա Զոհրաբյանը։
«Անօրեն և հակասահմանադրական Փաշինյանի դեմ, ընդդիմությունը պետք է կիրառի նույն զենքերը, ինչից օգտվում է Փաշինյան Նիկոլը: Նրա հետ պետք է խոսել նույն լեզվով, որովհետև նա այլ լեզու չի հասկանում: Հետևաբար, պայքարելով օրենքների ու Սահմանադրության վրա ակնհայտորեն թքած ունեցած մեկի դեմ՝ օգտագործելով օրենքն ու Սահմանադրությունը ոչնչի չես հասնի, — «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ ավելացնելով, որ ընդդիմությունն ու ժողովուրդը հայտնվել են ոչ ստանդարտ իրավիճակում: Երբ ԶՈւ Գլխավոր շտաբը, դրա պետն ու ողջ Զինված ուժերը հայտարարություն տարածեցին, որով՝ դիմելով Հայաստանի և Արցախի ժողովրդին, հայտնեցին, որ մեզ հետ պատահած պարտության հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանն ու Կառավարությունն է՝ իրենց ոչ կոմպետենտ և տգետ գործունեությամբ, սրանով նրանք մատնանշեցին նաև, թե ով է պատերազմի ու պարտության հիմնական մեղավորն ու դավաճանը: Միաժամանակ, Գլխավոր շտաբը հայտնեց, որ կանգնած է հայ ժողովրդի կողքին և, եթե հանկարծ, Աստված մի արասցե, իշխանությունը որոշի ուժի լեզվով խոսել ժողովրդի հետ, ինքը պաշտպանելու է այդ ժողովրդի անվտանգությունը: Սա շատ հստակ ազդակ էր ընդդիմության համար, միաժամանակ, այս հայտարարությունն ուղղված չէր հատկապես և միայն ընդդիմությանը, այլ ողջ հայ ժողովրդին»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը:
Վերջինս նկատում է՝ ընդդիմությունը, հավանաբար, չէր նախատեսել, որ ԶՈւ Գլխավոր շտաբը նման հայտարարությամբ հանդես կգա: Սրանով ստեղծվեց մի իրավիճակ, երբ պետության երկու շատ կարևոր սուբյեկտներ ունեին միմյանց օգնության կարիքը՝ բանակն ուներ ժողովրդի, իսկ ժողովուրդը (այստեղ պետք է հասկանալ նաև ազգը)՝ ուներ բանակի աջակցության կարիքը: Միաժամանակ, Գառնիկ Իսագուլյանն առաջարկում է հիշել, թե որն է այս պահին իշխանության հեռացման համար պայքարողների միասնական կարգախոսը՝ «Ազգ, բանակ, հաղթանակ»:
Հարցին՝ ի՞նչ էր մնում այսքանից հետո անել ընդդիմությանը, Գառնիկ Իսագուլյանը պատասխանում է՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին անմիջապես հայտարարել ոչ թե ընդդիմության, այլ ողջ ազգի առաջնորդ և նրա գլխավորությամբ գնալ իշխանափոխության. «Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը մեր ազգի հրաշալի ներկայացուցիչներից է՝ նա օրինակելի ամուսին և հայր է, անթերի որդի է, միաժամանակ, օրինակելի զինվոր և գեներալ: Այսինքն, այս մարդն իր մեջ կրում է հայ ազգի լավագույն ներկայացուցչի բոլոր հավաքական հատկանիշները: Միևնույն ժամանակ նա ներկայացնում է հայկական բանակը, այսինքն, բանակի ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձն է: Հետևաբար, այս մարդն իր մեջ ամփոփում է և´ ազգը, և´ բանակը: Այսքանից հետ, եթե մենք ուզում ենք դուրս գալ ստեղծված անելանելի իրավիճակից և հաղթանակ ապահովենք, այլևս չպետք է հանդես գանք Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածուի բանաձևով, այլ ազգի և համայն հայության առաջնորդի՝ տվյալ պարագայում՝ Գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ պետք է առաջնորդվենք, այլ կերպ ասած՝ մենք պետք է համախմբվենք ազգային առաջնորդի շուրջ, ով Օնիկ Գասպարյանն է, ընդ որում, պետք է հստակ գիտակցել, որ մենք այլևս ժամանակ չունենք, մեր ամենագլխավոր ռեսուրսը՝ ժամանակն, արդեն իսկ սպառվել է»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը:
Անդրադառնալով ՀՀ –ում վարչապետ աշխատող անձի՝ ամեն գնով աթոռին կառչած մնալու ֆենոմենին, այս անգամ, արդեն՝ ուժային կառույցների ներսում փոփոխությունների գնալու գնով, որով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Պետական Պաշտպանության Ծառայության գունդը դուրս բերել Ազգային Անվտանգության Ծառայության գործառույթների շրջանակներից, Գառնիկ Իսագուլյանը խիստ հեգնական նկատառում է կատարում. «Պարզ է, այստեղ անհասկանալի ոչինչ չկա՝ Նիկոլ Փաշինյանը ՊՊԾ-ն հանում է ԱԱԾ-ի տակից, որ մտցնի Աննա Հակոբյանի տակ»,- եզրափակել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը:
Ի՞նչ նոր սպառնալիք է առաջացել, որ ռուսական կողմն արագ զորախումբ է տեղակայել Տավուշում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Հայաստանի պաշտպանության նախարարը 2-3 անգամ առիթ ունեցել է ասելու, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհահատվածին, ռուսական սահմանապահ զորախմբի տեղակայման վերաբերյալ ՌԴ-ի հետ պայմանավորվածություն կա։
Ինչ խոսք, դրա անհրաժեշտությունը կա։
Բայց ոչ պաշտպանության նախարարը, ոչ կառավարության որեւէ պաշտոնյա չի պարզաբանում, թե ինչ պայմանավորվածությունների հիման վրա եւ ինչ նպատակով են ՌԴ զինծառայողները մի քանի օր առաջ մեկնել Տավուշ։
Ի վերջո, ի՞նչ նոր սպառնալիք, մարտահրավեր է առաջացել, որ ռուսական կողմն արագ զորախումբ է տեղակայել Տավուշում։
Ի դեպ, դեռ պարզ չէ, թե ինչ բնույթի ծառայություն են կրելու ռուս զինծառայողները, նրանց ներկայությունը կարճաժամկե՞տ, թե՞ երկարաժամկետ բնույթ է կրում։
Հարցն այն չէ, որ ռուսական զորախմբի ներկայությունը որեւէ կարգի խնդիր է հարուցում, այլ այն, որ մտավախություն կա՝ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է եւ դեռ պարզ չի, թե այս անգամ ինչ գին կվճարի Հայաստանի քաղաքացին։
Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ, բազմակողմ համաձայնագրերը երկու երկրներին հնարավորություն են տալիս ամենախորը մակարդակով ռազմական համագործակցություն ծավալել, բայց պետք է մեր հանրությունը այդ մասին իմանա պաշտոնական շրջանակներից, այլ ոչ թե ռուս զինծառայողներին Տավուշի տարբեր բնակավայրերում հարցուփորձից։
Հայաստանի ՊՆ-ն, իշխանական տարբեր պաշտոնական խողովակներ սիրում են «հերքման շքերթներ» կազմակերպել, սակայն ռուս զինծառայողների Տավուշում գտնվելու հանգամանքը մի քանի իր է շրջանառվում է, նույնիսկ լուսանկարներ կան ցանցում, տեղակայման վայրեր են նշվում, բայց իշխանությունը շարունակում է լռել/թաքցնել»։
Mediaport տելեգրամյան ալիքը գրում է․
«Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի մասնակից կինը, որը հայտարարում էր, թե «Շուշին իհարկե Ադրբեջանական է, Արցախն էլ է Ադրբեջանինը», Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) տան մաքրուհիներից է:
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ, կնոջը շարքային քաղաքացու անվան տակ տարել էին հանրահավքի և հանձնարարել Փաշինյանին աջակցող հայտարարություն անել, որի ընթացքում, սակայն, նա սկանդալային մտքեր էր արտահայտել՝ դառնալով քննադատության թիրախ»:
ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության տարածումից հետո նոր հարցադրումներ ի հայտ եկան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Գրառումը՝ ստորև.
«ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման և համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել այն մասին, որ տվյալ տեսանկարահանումը կատարել են Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում դեռևս մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում:
ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության տարածումից հետո նոր հարցադրումներ ի հայտ եկան։
Առաջին, ի՞նչ աշխատանքային հանդիպում է եղել մեկ ամիս առաջ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով, ինչո՞ւ այս մասին պաշտոնական հաղորդագրություն չի եղել, ինչի՞ շուրջ է եղել հանդիպումը, ի՞նչ արդյունք է դա ունեցել։
Երկրորդ շարք հարցերը. ինչո՞ւ է աշխատանքային հանդիպման շրջանակներում ԱԱԾ-ն թույլատրել ադրբեջանցիներին նկարահանումներ իրայանացնել մեր տարածքում։ Միանգամից ասեմ, որ եթե նման թույլատվություն չի եղել, սակայն նկարահանել են՝ շատ ավելի վատ։
Երրորդ, որտե՞ղ է եղել աշխատանքային հանդիպումը և ո՞վ է թույլատրել մեր տարածքով թշնամիների շարժը։
Չորրորդ, արդյո՞ք հայկական կողմը հնարավորություն ունի/եր նմանատիպ շարժեր իրականացնել Ադրբեջանի Հանրապետության տարածքում ու եթե այո, ապա արդյո՞ք ունեցել ենք ադրբեջանցիների տարբեր նշանակության օբյեկտների տեսանկարահանում իրականացնել»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.