29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.
«Մի շտապեք վաճառել ձեր դոլարները
Որքան կանխատեսել էր դրամի արժեզրկումն, այնքան սպասելի էր, որ գործող իշխանությունների շահերը սպասարկող կենտրոնական բանկը կվերսկսի դոլարային ներարկումներ անել արտաժույթի շուկայում, ինչի հետևանով այսօր մոտ 10 դրամով արժևորվեց դրամը։ Դրամի շարունակվող արժեզրկումն առաջացնում է գնաճ, որն էլ սոցիալական մեծ դժգոհությունների առիթ է դառնում։
Տնտեսական անկման, ներդրումների կրճատման և բացասական սպասումների պայմաններում նույնիսկ արտարժութային պահուստների մսխելու միջոցով կենտրոնական բանկին չի հաջողվելու երկար պահել դոլար/դրամ փոխարժեքը 520-530 դրամի միջակայքում։
Հիշեցնեմ նաև, որ կենտրոնական բանկն արդեն իսկ նոյեմբերին՝ 60 մլն դոլար, դեկտեմբերին՝ մոտ 51 մլն ԱՄՆ դոլար, 2021 թ. հունվարին մոտ 46,8 մլն ԱՄՆ դոլար է բաց թողել արտարժույթի շուկա։ Իսկ հունվարին ՀՀ կառավարությունն էլ իր հերթին 750 մլն դոլարի դոլարային պարտատոմսեր է թողարկել և տեղաբաշխել»։
Նախօրեից անորոշ վիճակ է ստեղծվել հայ գերիների վերադարձի հարցի շուրջ։ Նախ՝ տեղեկություն էր տարածվել, որ Բաքվից Երեւան են ժամանելու հայ գերիներ, սակայն ինքնաթիռը վայրէջք կատարեց առանց գերիների։
Նախատեսվում էր արդյո՞ք գերիների վերադարձ, թե՞ ոչ. հայ հասարակությունը շուրջ մեկ օր է սրա պատասխանը դեռ չունի։ Իշխանության ներկայացուցիչներն անընդհատ իրարամերժ տեղեկություններ են հրապարակում։ «Ազատության» հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը փորձելով պարզաբանել իրավիճակը, իրականում ավելի է խորացրել հակասությունները։
«Այդ օրը պայմանավորվածություն եւ գերիների հերթական խմբի վերադարձի սպասում չի եղել, ուղղակի հույս է եղել, ինչպես ամեն օր, որ այդ թռիչքը իր հետ լավ լուր կբերի, եւ ամսի 9–ի հայտարարության համաձայն՝ մենք կկարողանանք գերիներ տեղափոխել Հայաստան, որը տեղեկատվական այս իրավիճակում բավականին մեծ արձագանք ու դժգոհություն է առաջացրել, որն ընդունելի է։ Հաշվի առնելով, որ բարձրաստիճան որեւէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել, այնուամենայնիվ, ես համարում եմ, որ մենք պետք է այդ ապատեղեկատվության համար ներողություն խնդրենք մեր համաքաղաքացիներից եւ ծնողներից, որ նման ցնցումի ենք ենթարկել նրանց, եւ ինքներս ել ենթարկվել ենք ցնցումների»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Նշենք, որ մինչ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ բարձրաստիճան որեւէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել գերիների վերադարձի հետ կապված, նախօրեին եւ՛ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը, եւ՛ գերիների հարցով զվաղվող՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ներկայացուցիչը՝ նրա մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանը, տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են, որ նախատեսված է գերիների վերադարձ երեկ՝ ապրիլի 8–ին։
«Ինչ վերաբերում է Մանե Գեւորգյանի եւ փոխվարչապետի գրասենյակի…. Մենք մշտապես սպասում եւ ակնկալում ենք, որ այդ չվերթներն իրենց հետ բերելու են մեր ռազմագերիներին։ Ձեր նշած մարդիկ որեւիցե տեղեկություն չեն ասել եւ չեն հաստատել։ Եղել է դեզինֆորմացիա, եղել է ինֆորմացիոն մի իրավիճակ, որի համար ես ներողություն եմ խնդրում»,– մեկնաբանելով այս փաստն՝ ասել է ԱԺ փոխխոսնակը։
Իր հերթին, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր առավոտյան լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովը նախօրեին Բաքու էր մեկնել հայ գերիներին Հայաստան ուղեկցելու նպատակով։ Նրա խոսքով՝ եղել է պայմանավորվածություն, որը խախտվել է։
Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի ասածին, Ալեն Սիմոնյանն ասել է.
«Անդրանիկ Քոչարյանի ասածը ես կմեկնաբանեմ հետեւյալ ձեւով, որ խոսքը նոյեմբերի 9–ի հայտարարության 8–րդ կետի մասին է, որով նախատեսվում է բոլոր պահվող անձանց վերադարձը»։
Հիշեցնենք, որ Ռուստամ Մուրադովը «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ գերիներին վերադարձնելու պայմանավորվածություն նախօրեին չի եղել եւ տարածված տեղեկությունը պրովոկացիա է՝ բնակչությանը մոլորեցնելու նպատակով։
«Որեւիցե տրամաբանություն նույն Մուրադովի աշխատանքի ընթացքում գերիների վերադարձի եւ քանակի պարագայում ո՛չ կա, ո՛չ էլ կարող է լինել, ուստի ինչ-որ հղումներ անել այս կամ այն պաշտոնյայի վրա, կամ իրավիճակի վրա ճիշտ չէ։ Ես դիտել եմ պարոն Մուրադովի արձագանքը, կարծում եմ, որ թե՛ պարոն Մուրադովը, թե՛ մենք, պետք է զբաղվենք մի բանով՝ նոյեմբերի 9–ի, Ռուսաստանի եւ մյուս երկու պետությունների ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթի 8–րդ կետի իրագործմամբ, որը մինչ օրս տեղի չի ունեցել»,– ասել է Ալեն Սիմոնյանը։
Գերիների վերադարձի մասին տեղեկությունը ստանալուց հետո, «Էրեբունի» օդանավակայան շտապած գերիների հարազատները վրդովված են, նրանց մի մասը փակել է Երեւան–Գյումրի ճանապարհը, երկաթգիծը, մյուսներն էլ միացել են նախօրեից ՊՆ շենքի մուտքերը փակած՝ անհետ կորածների հարազատներին։
«Լրիվ ընդունելի եմ համարում մարդկանց վրդովմունքը , ինքս էլ վրդովված եմ, բայց պետք է հասկանանք, որ այս ամենը Ադրբեջանի կողմից արվում է հենց այդ վրդովմունքը, հենց այդ իրավիճակը ՀՀ –ում խորացնելու համար։ Նաեւ նախընտրական այս իրավիճակի վրա ազդեցություն ունենալու համար, վստահ եմ, որ հիմա շահարկումներ են գնում, տարբեր լրատվամիջոցներով իմ գործընկերները սա փորձում են շահարկել»,– նշել է ԱԺ փոխխոսնակը։
Ի դեպ, առաջինը գերիների վերադարձի լուրը հաղորդել է freenews.am-ը, որտեղ խմբագիր է աշխատում ԱԺ փոխխոսնակի կինը՝ Մարիամ Մարգարյանը։ Ավելին՝ Մարիամ Մարգարյանը ֆեյսբուքում կիսվել էր այդ նյութով եւ նույնիսկ թեգ արել եւ գովաբանել նյութի հեղինակ լրագրողին։
Ավելի ուշ Մարիամ Մարգարյանն այդ գրառումն իր էջից ջնջել էր։
Մենք արդեն մեկ օր է ՊՆ-ի շենքի մոտ ենք, այդ ընթացքում ոչ ԳՇ պետը, ոչ պաշտպանության նախարարը, լինելով ՊՆ շենքում, չբարեհաճեցին մոտենալ, խոսել: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եռթերում նշեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը:
«Երեկ ԳՇ պետի կողմից եկել էր հրավեր, որ պատրաստ է ընդունել 5 հոգու, հետո 5 հոգին դարձան 15 հոգի բայց ժողովրդի պահանջը հետեւյալն էր, որ մոտենա էստեղ խոսի բոլորի հետ, թեկուզ ճաղավանդակներից այն կողմից:
Այսօր առավոտյան շուտ ուղղաթիռ եկավ, ԳՇ պետին, թե պաշտպանության նախարարին տարավ: Ես հիմա ասում եմ, ով որ այս երկրում ռհամարհում է զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատներին, ինքը այս աշխարհի, այս երկրի, էս մարդկության կողմից այնպես կարհամարհվի, որ կմղկտա:
Դուք այս մի քանի օրվա ընթացքում արեցիք այն քայլերը, որոնք ձեզ երբեք չի ներվելու: Դուք արհամարհեցինք մարդկանց, որոնց հարազատներն իրենց կյանքն են զոհել երկրի համար, որոնք տանջվում են Ադրբեջանի բանտախցերում:
Դուք ամենավերջին վախկոտի պես փախաք: Մենք էստեղից չենք գնալու, տեսնենք ինչքան եք ուղղաթիռով գնալու-գալու»,-ասաց նա:
Նշենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները ՊՆ-ի շենքի մոտ են երեկվանից: Նրանք երեկ օրվա ընթացքում փակել էին շենքի մուտքերը եւ աշխատակիցները չէին կարողանում դուրս գալ: Ծնողները գիշերը անցկացրել են ՊՆ շենքի մուտքի մոտ:
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 8-ի նիստում հավանության արժանացրեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծին:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ նախագիծը տարածվում է մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային ու 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաեւ հայտարարված վարժական հավաքից եւ/կամ զորահավաքային զորակոչից խուսափած եւ ՀՀ ՔՕ միայն 327-րդ հոդվածի առաջին հոդվածով նախատեսված հանցագործության մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ:
Նախագծով առաջարկվում է պատժից ազատել այն անձանց, որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, որոնք դատապարտվել են ազատությունից չզրկելու հետ կապված պատժի: Համաներում հայտարարելով դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունից:
Նախագծով նախատեսվել են նաեւ այն պայմանները, որոնց առկայության դեպքում համաներում չի կիրառվում:
Համաներման շահառու են դառնալու նաեւ նշված հոդվածով հետախուզման մեջ գտնվող անձինք:
Հատկանշական է, որ Նախագծում նախատեսվել է դրույթ առ այն, որ համաներումը կիրառվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման օրենք ընդունելու գաղափարը վաղուց է քննարկվում, միշտ վիճահարույց թեմա է եղել, այնուամենայնիվ կայացվել է նման որոշում. «Նախկինում երբեք այս հոդվածը համաներման տակ չի ընկել: Թվում է, թե հիմա պատերազմից հետո ամենաանպատեհ ժամանակաշրջանն է ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում կիրառել: Բայց մենք այս որոշումը կայացրել ենք նաեւ այն առումով, որ բանակը, ԶՈՒ-ն հիմա թեւակոխում են խորը եւ բովանդակային բարեփոխումների փուլը: Սա մեզ համար հնարավորություն է ֆիքսել կետ ու գնալ առաջ»:
Փաշինյանը նաեւ ասաց, որ ՀՀ իրավապահների կողմից հետախուզվող անձանց ճնշող մեծամասնությունը հենց այդ հոդվածով են հետախուզվում. «Բայց տվյալ դեպքում ուզում եմ ընդգծել, որ համաներումը տարածվում է 27 տարին լրացած անձանց վրա»,-ասաց նա՝ հավելելով, որ սա քաղաքական որոշում է:
Նիկոլ Փաշինյանի ընտրական տեխնոլոգիական մասի պատասխանատուն կլինի ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը։ Այս մասին գրում է «Դեժավյու» տելեգրամյան ալիքը։
«Իշխանությունից մեր աղբյուրը փոխանցում է, որ Փաշինյանի մոսկովյան այցից առաջ, հավաք է տեղի ունենում նրա ամենից վստահելիների միջև, որտեղ քննարկվում է առաջիկա ընտրությունների թեման։ Ներկա են լինում, նաև ընտրական տեխնոլոգիաների «գուռու», ինչպես արտահայտվում է Փաշինյանը իր մասին՝ Գագիկ Ջհանգիրյանը, նաև օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը/Գռզոն/:
Քննարկման ընթացքում ամենից ուշագրավը, եղել է, Ջհանգիրյանի առաջարկը, որ հնարավորինս մեծ քանակի պետական ծառայողների և ոչ թիմի անդամների ներգրավել տարբեր ոչ օրինական գործընթացների մեջ, ինչպես նաև թույլ տալ և աչք փակել, որ կողքից եկամուտ աշխատեն, այս ընթացքում: Նպատակն է, ընտրություններից առաջ, հնարավորինս շատ մարդկանց դարձնել հանցակից, որպեսզի նրանք մոտիվացված լինեն և անվերապահ ծառայեն Նիկոլի վերարտադրությանը, իսկ ընթացքում հրաժարվելու դեպքում վրաները կոմպրոմատ լինի: Ջհանգիրյանը խոսքով, այդ սխեման լավ աշխատել է 1995-96թթ. ընտրություններում։ Փաստացի, Նիկոլի ընտրական տեխնոլոգիական մասի պատասխանատուն կլինի ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը»,- գրում է ալիքը։
Ոստիկանության հսկայական ուժերը ոչ միայն թույլ չտվեցին իրականացնել ակցիան, այլև բռնի ուժ գործադրելով բերման ենթարկեցին մի քանի տասնյակ աղջիկների և կանանց։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «ՎԵՏՕ» շարժման անդամ Աննա Հակոբյանը։
«Բերման ենթարկվածների մեջ կային զոհվածի քույրեր, որդեկորույս մայրեր, հերոսի տիկին, հերոսի դուստր։ Այսպիսով, այս խայտառակությանն ականատեսը եղանք՝ այս դավաճան, թրքահպատակ իշխանությունները սարսափած են պարզապես ընդամենը կանանց մասնակցությամբ ակցիայից»,-ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով ՝ ոստիկանական ուժերը տեղակայված էին դեռ Շառլ Ազնավուրի հրապարակում,որտեղից էլ ուղեկցել են ակցիայի մասնակիցներին։ Այնուհետև՝ Կառավարության շենքի մոտ տեղի է ունեցել քաշքշուկը։
«Ակցիայի բուն նպատակն էր՝ թուրքական ֆեսի տեղադրումով արձանագրել , որ Հայաստանում իշխանություն են զավթել թուրքերը ՝ ալիևներն ու էրդողանները։ Այսօր ունենք իրավիճակ, երբ նրանք արդեն բացահայտ և լկտիաբար թուրքերին ամենօրյա ռեժիմով «սեր» են խոստովանում և չեն էլ զլանում թաքցնել իրենք թրքահպատակ էությունը»,- նշեց «ՎԵՏՕ» շարժման անդամը։
Աննա Հակոբյանը նաև հատարարեց, որ չեն պատրաստվում շարժվել թուրքերի օրակարգով և չեն կարող լռել ու համակերպվել այս ամենի հետ։ Նրա փոխանցմամբ ՝ պայքարը լինելու շարունակական։
«Մասնակիցների ոգևորությունից կարող եմ փաստել, որ ակցիաները լինելու են այնքան ժամանակ, մինչև մենք չհասնենք մեր վերջնանպատակին ։ Իսկ նպատակը՝ թուրքերին մեր երկրից դուրս վռնդելն է,քանի որ մեր գոյությունը հակասում է նրանց գոյությանը։ Կամ մենք ՝ հայերս, պետք է մնանք կամ երկիրը պետք է թողնենք թուրքերին ու գնանք»,- ասաց Հակոբյանն ու հավելեց՝ կանանց մասնակցությամբ ակցիաները կշարունակվեն։
«Մեզ ճանապարհներից, սրճարաններից սկսեցին միանալ կանայք։ Նրանցից շատերն ունեն դեռ չփակված վերքեր, վիշտ և հասկանում են, որ այդ վիշտն ու սուգը կարող է հավերժ տևել, եթե չլինեն վճռական գործողություններ»,-ասաց նա։
Աննա Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ ոստիկանական բաժանմունքներից բոլոր կանայք դուրս են եկել։
Հիշեցնենք, որ այսօր «ՎԵՏՕ» շարժման կին անդամները Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով շարժվեցին Կառավարություն, որտեղ պատրաստվում էին թուրքական ֆեսը դնել այս իշխանության անդամների գլխին։ Սակայն Կառավարության շենքի մոտից ոստիկանները բերման ենթարկեցին «ՎԵՏՕ» շարժման կին ակտիվիստներին։
Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով հասարակության վերաբերմունքի վերաբերյալ հարցին, ասել է, որ հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունները ցույց կտան, թե ով է վայելում քաղաքացիների վստահությունը:
«Ընտրությունների քարոզարշավն ու ընտրությունները ցույց կտան, թե որ քաղաքական ուժն է վայելում քաղաքացիների վստահությունը: Մենք մշտական կապի մեջ ենք մեր ժողովրդի հետ և լիովին հասկանում ենք նրանց խնդիրները, կարիքներն ու ցանկությունները», — ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ հանրությանը ներկայացնելու են այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, երկրի զարգացմանը և բարեկեցության ապահովմանը: Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հասրակությունը կկարողանա օրինական կառավարություն ձևավորել և իրենք, քաղաքացիների հետ շփումների միջոցով, կներկայացնեն առաջիկա տարիների իրենց ծրագրերը։
«ՎԵՏՕ» հասարակական–քաղաքական շարժման նախաձեռնած՝ Շառլ Ազնավուրի հրապարակից դեպի կառավարության շենք քայլերթի մասնակից կանայք կառավարության շենքի մոտ վեճի բռնվեցին ծառայություն իրականացնող ոստիկանների հետ։ Բողոքի ակցիա իրականացնող կանանցից ոմանք բերման ենթարկվեցին ոստիկանության բաժին։
«Նորմա՞լ է, որ ոստիկանը կնոջը հարվածում է, 40 անց տիկնոջն անվանում է անասուն»,-բղավում էր ակցիայի մասնակիցներից մեկը։
«ՎԵՏՕ» հասարակական–քաղաքական շարժման անդամներից Աննա Հակոբյանը, անդրադառնալով ոստիկանների գործողությանը, շեշտեց․ «Կառավարությունում նստած են վախկոտներ, հերթական վախկոտ հրահանգն էր»։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 7-ին Շառլ Ազնավուրի հրապարակից մեկնարկեց «ՎԵՏՕ» հասարակական–քաղաքական շարժման անդամների նախաձեռնած քայլերթը դեպի կառավարության շենք՝ «դուրս շպրտելու ազգային ամոթի ու ողբերգության պատճառ դարձած դավաճանին եւ իր թրքահպատակ խմբակին»:
Շարժման անդամ Աննա Հակոբյանը հայտնեց, որ քայլերթին միացել են կանայք, որոնք ունեն կամային ուժեղ հատկանիշներ, տրամադրված են մարտական ու վճռական՝ պատրաստ կտրուկ գործողությունների։
«Անակնկալներ են լինելու այս կապիտուլյանտ իշխանությունների համար։ Այստեղ հավաքվել են այն կանայք, որոնք պատրաստ են բերման ենթարկվել, քրեական գործ «շալակել», եթե դրա կարիքը լինի։ Մենք օրինականության կողմնակից ենք եւ կռիվ չենք տալու ո՛չ շենք-շինության, ո՛չ էլ օրենքը պահող ոստիկանի հետ։ Կոնկրետ գործողություններ են լինելու, կանայք շատ մարտական եւ վճռական են տրամադրված։ Ընտրվել է հենց այս օրը՝ ապրիլի 7-ը, քանի որ հետպատերազմյան շրջանում ամենախոցվածը հենց կանայք են։ Որդեկորույս մայրերը, բացի բարոյահոգեբանական ընկճված վիճակից, այսօր արդեն ունեն սոցիալական բազմաթիվ խնդիրներ։ Գերիների, անհետ կորածների մայրերն ամեն օր դժոխքի ճամփով են անցնում։ Այս անտաղանդ իշխանությունները ընդունակ չեն որեւէ հարց լուծելու»,- ասաց Հակոբյանը՝ շեշտելով՝ իշխանությունները միայն փայլուկ կերպով կարողանում են մատ թափ տալ հայ ժողովրդի վրա եւ որեւէ ձեւով չեն հակադարձում Ալիեւին, Էրդողանին։
Ըստ նրա՝ իշխանություններն ամենօրյա ռեժիմով սիրաշահում են թուրքերին։ «Օր օրի տեսնում ենք, թե ինչպես են Հայաստանի տարածքները զիջում։ Մենք այլեւս ունենք գոյության խնդիր։ Եթե այսպես շարունակվեց, այս կապիտուլյանտներն այլեւս իրենց աթոռները դնելու տեղ չեն ունենալու»,- նշեց Հակոբյանը։
Նա նաեւ ընդգծեց, որ «ՎԵՏՕ» շարժումը չունի քաղաքական ամբիցիաներ, հակառակ դեպքում՝ քաղաքական դաշտում հայտ կներկայացնեին, գրանցված կլինեին՝ որպես կուսակցություն։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Եվրասիական զարգացման հարցերի փորձագետ Ստանիսլավ Պրիտչինը կարծում է, որ Հարավային Կովկասում լոգիստիկ երթուղիների հարցերը կոնֆլիկտային են, քանի որ այն, ինչ ձեռնտու է մի կողմին, այնքան էլ ձեռնտու չէ մյուսին: Պրիտչինն իր կարծիքը հայտնել է այսօր «Ռոսիա սեգոդնյա» մամուլի կենտրոնում կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ։
Փորձագետի խոսքով` Մեղրիով անցնող երթուղին, որը պնդում է Ադրբեջանը, այնքան էլ ձեռնտու չէ Հայաստանին։ Այդ ճանապարհը կանցնի Հայաստանով, բայց ընդամենը 46 կմ: Դա գրեթե ոչինչ է տարանցիկ վճարումների կամ այլ ենթակառուցվածքային օգուտների տեսանկյունից:
Պրիտչինն ասել է, որ Հայաստանում ավելի շատ խոսում են Իջևան-հյուսիսային ուղի երթուղու մասին, բայց նման նախագիծը շատ ավելի մեծ ներդրումներ է պահանջում, թեև լոգիստիկ տեսանկյունից շատ ձեռնտու է Հայաստանին:
«Եթե հարցին գործնական տեսանկյունից նայենք, ապա Հայաստանին և Ադրբեջանին ձեռնտու է սկսել ԽՍՀՄ ժամանակների բոլոր ենթակառուցվածքների վերականգնման նախագծերը», — ասել է փորձագետը:
Նա նաև բացատրել է` ինչու է Մեղրիի տարածքով անցնող ճանապարհն առանցքային Բաքվի համար։ Փորձագետը շեշտել է` դա Ադրբեջանից դեպի Նախիջևան ու Թուրքիա տանող ամենակարճ ճանապարհն է։
Հայաստանի իշխանությունը մի քանի անգամ ասել է, որ ո՛չ ադրբեջանական, ո՛չ էլ թուրքական կողմերը չեն ստանա Մեղրիով անցնող «առանձին» միջանցք, որը Հայաստանի իրավասության ներքո չի գտնվի։
Մարտի 31-ի դրությամբ արցախյան վերջին պատերազմի ժամանակ հաշվառվել է 3049 զոհված անձ։ Ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման` տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ին Արագածոտնի մարզում հայտնել էր, որ պաշտոնապես հաստատված զոհերի թիվը 3250 է։ Ավելին, նրա խոսքով` 189 ծնող ԴՆԹ նմուշ են հանձնել և սպասում են պատասխանի։ Ստացվում է` Փաշինյանը 11 օր շուտ 201–ով շատ էր ասել զոհերի թիվը։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հստակեցնում են` 3049 թիվը վերաբերում է և՛ զինծառայողներին, և՛ մարտական գործողություններին կամավոր հիմունքներով մասնակցած քաղաքացիական անձանց։
Առողջապահության նախարարություն նույնպես հարցում էինք ուղարկել` հետաքրքրվելով դատաբժշկական փորձաքննությունների ընթացքի մասին։ Ի պատասխան տրամադրել են մարտի 31-ի դրությամբ եղած տվյալները։
«Մարտի 31-ի դրությամբ կատարվել է 3723 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն։ Նույն օրվա դրությամբ առկա է 238 մարմնի և մասունքի փորձանմուշ, որոնք պետք է անցնեն հետազոտություններ»,–նշված է մեզ ուղղված գրության մեջ։
Սա, սակայն, չի նշանակում, որ այդ օրվա դրությամբ 3723 զոհ կա, քանի որ կան կրկնակի հետազոտության դեպքեր, ինչպես նաև հետազոտությունից հետո կարող է պարզվել, որ 1-2 մասունքները նույն անձին են պատկանում։
Բացի այդ, առողջապահության նախարարությունից հայտնում են նաև, որ մարտի 31-ի դրությամբ դատագենետիկական փորձաքննություններով նույնականացվել է 2302 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմին և մասունք: Սա նույնպես չի նշանակում, որ այդքան անձի ինքնություն է նույնականացվել նույն սկզբունքով. մի քանի մասունք կարող են նույն անձինը լինել։
Կան նաև մի շարք դեպքեր, երբ զոհվածի դին միայն դատաբժշկական փորձաքննության է ենթարկվում, իսկ ԴՆԹ հետազոտումից ծնողները հրաժարվում են, քանի որ ակնհայտորեն ճանաչում են իրենց հարազատին։
Հավելենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` հայկական կողմի զոհերի թիվը 4000–ի է հասնում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.