29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Կոչ ենք անում միջոցներ ձեռք առնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց սահմանադրական պարտականությունները չկատարել ու հիմքով՝ պաշտոնանկ անելու ողղությամբ, ինչպես նաև պահանջում ենք քրեական հետապնդում սկսել վերջիններիս նկատմամբ: Այս մասին ասավում է «Ազատություն», «Երկիր Ծիրանի», «Ազգային անվտանգություն» կուսակցությունների տարածած հաղորդագրությունում:
«Մենք՝ներքոնշյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, արձանագրում ենք, որ իշխանությունների հայրենատվության քաղաքականությունը ՀՀ-ն կանգնեցրել է աղետի առջև։ Ադրբեջանցի զինվորները տարածքներ են գրավում ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերից՝ չհանդիպելով մեր սահմանապահների և զինված ուժերի դիմադրությանը։
Թշնամուն ոչնչացնելու ու գերեվարելու փոխարեն, հայկական կողմը սկսել է անհասկանալի բանակցություններ, որոնց ընթացքում ադբեջանական կողմին դաստիարակում է ՀՀ սահմանները հարգելու լոզունգներով։ Ապիկար ու հողատու իշխանությունների գործունեության ընթացքում, ընդամենը 3 օրում թշնամին ուժեղացրելէ դիրքերը, մի քանի կմ խորացել ՀՀ տարածքում, գրավել ռազմավարական նշանակության բարձունքներ, բնական ջրամբարներ։Արդյունքում, մի շարք քաղաքներ, գյուղեր, ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհներ հայտնվել են թշնամու ուղղակի կրակի տակ։ ՀՀ ղեկավարությունը երկրի անվտանգությունը պաշտպանելու և ագրեսորին մեր երկրից վռնդելու կամ գերեվարելու փոխարեն դատարկաբանում է մարդկային կորուստներ չտալու (կարծես ՀՀ տարածքների հանձնումը կորուստ չէ), չկրակելու, հանգիստ ու սառնասիրտ մնալու մասին։ Բացի այդ, հայրենի իշխանությունները իսկական քաոսային իրավիճակ են հյուսել ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին դիմելու, մեր պաշտպանությունն ուրիշների ուսերին բարդելու կապակցությամբ։ Հայկական կողմի տմարդի գործողությունների արդյունքում թշնամին օրեցօր խորանում է մեր երկրի տարածքում։ Մենք գտնում ենք, որ պետք է ձեռնարկվեն արմատական միջոցառումներ՝ ՀՀ տարածքային ամբոջականությունը վերականգնելու և պաշտպանելու ուղղությամբ։ Մասնավորապես. • ՀՀ ղեկավարությունից պահանջել, թե ՀՀ վարչապետ ՆիկոլՓաշինյանը կամ այլ պաշտոնատար անձինք ի՞նչ փաստաթղթեր են ստորագրել ադրբեջանական կողմի հետ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից բացի։ Մասնավորապես, ինչպիսի՞ եռակողմ փաստաթուղթ է ստորագրվել 2021թ. հունվարի 11-ին։
Կա՞ն արձանագրություններ կամ այլ փաստաթղթեր, որոնց ուժով Ադրբեջանի զինուժի ներկայիս տեղաշարժերն արդարացված են։ Գոյություն ունի՞ Ադրբեջանի ն Սյունիքով միջանցք տրամադրելու որևէ փաստաթուղթ։
• Ինչո՞ւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը մատը մատին չեն խփում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կապակցությամբ։ Ո՞րն է նման անողնաշարության պատճառը և առիթը։
• Հրաման տալ ՀՀ սահմանապահներին ու բանակին մեր երկիր ներխուժած թշնամու զինուժին և բաշիբոզուկներին ոչնչացնել ու կամ/ևգերեվարելու պահանջով։ Քրեական գործեր հարուցել և ձերբակալել իրենց սահմանադրական պարտականությունների մեջ զլացած ՀՀ պաշտպանության նախարարին, ինչպես նաև ԳՇ պետին:
• Կոչ ենք անում միջոցներ ձեռք առնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց սահմանադրական պարտականությունները չկատարել ու հիմքով՝ պաշտոնանկ անելու ողղությամբ, ինչպես նաև պահանջում ենք քրեական հետապնդում սկսել վերջիններիս նկատմամբ:
• Ազատության հրապարակում հայտարարել աշխարհազորի հավաք։ ՀՀ Զինված ուժերին ուոստիկանությանը պարտադրել զինել աշխարհազորը և օժանդակել դրանց տեղափոխումը՝ Վարդենիս ու Սյունիք։
• Սույն թվականիմ մայիսի 17-ից՝սկսած ժամը 19։00-ից հերթապահել Ազատության հրապարակում։
• Սյունիք և Գեղարքունիք գործուղել ներքոնշյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։
Մենք հայտարարում ենք, որ այս ծանր օրերին պատրաստ ենք մեզ վրա վերցնել երկրի կառավարումը, չեզոքացնել Ադրբեջանի ոտնձգությունները, վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը»։
Կարմիր Շուկա ու Շոշ գյուղերում (որոնց միջով ադրբեջանական մեքենաները Շուշի են գնում) ասում են, որ վերջին շրջանում շարասյունները սկսել են գրեթե ամեն օր անցնել:
Հիմա ադրբեջանցիներն անցնում են Արցախի՝ հայերի վերահսկողության տակ գտնվող տարածքով՝ Հադրութից Շուշի, ինչպես նաև Մատաղիսից Քարվաճառ հասնելու համար։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան:
Այժմ համայնքի տարածքում տեղահանվածների համար նոր թաղամաս է կառուցվում. հողային աշխատանքներն արդեն սկսվել են։ Մինչև տարեվերջ ծրագրվում է 127 հավաքովի տուն կառուցել Թաղավարդի բնակիչների համար (գյուղի կեսը ադրբեջանական վերահսկողության տակ է):
Փաստացի սահմանը գյուղից մեկ կիլոմետր հեռավորության վրա է։ Երբեմն (հիմնականում երեկոյան) բնակիչները լսում են՝ ինչպես են օդ կրակում։ Բայց մարդկանց ավելի շատ հուզում է ադրբեջանական շարասյունների հայտնվելը։
«Մարդիկ դժվար են համակերպվում։ Սպասում են, որ 4 ամսից ադրբեջանցիները ճանապարհ կառուցեն և դադարեն այստեղ հայտնվել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կարմիր Շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը։
Նա պատմեց, որ եղել են դեպքեր, երբ ադրբեջանցիներն իրենց կոռեկտ չեն պահել նույն ճանապարհով ընթացող հայկական մեքենաների նկատմամբ։ Բարեբախտաբար, լուրջ միջադեպեր չեն եղել։
Ամեն ինչի մասին տեղում հաղորդվում է խաղաղապահներին։ Սակայն շարասյունները չափազանց երկար են լինում, դժվար է ամբողջ գործընթացը վերահսկել։
Չնայած գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Ադրբեջանի փորձերի մասին լուրերին՝ նման բան չի սպասվում։
Այժմ գյուղում մոտ 800 բնակիչ կա։ Պատերազմի հետևանքով համայնքը զրկվել է 260 հա վարելահողերից, արոտավայրերից և խաղողի այգիներից (մոտ 50%)։ Կարմիր Շուկայում ապրում է 7 տեղահանված ընտանիք, ևս 5-ը բնակություն են հաստատել Արցախի վերահսկողության տակ գտնվող ավելի վտանգավոր գյուղերից։
Արցախի Ասկերանի շրջանի Շոշ գյուղը նույնպես Կարմիր Շուկա – Շուշի ճանապարհով ադրբեջանական շարասյունների շարժման ճանապարհին է: Դեռ մարտին ադրբեջանցիները գյուղի մոտ՝ Սարուշեն-Կարմիր Շուկա ճանապարհի հատվածում, քարեր էին նետել հայկական համարանիշներով մեքենայի վրա։
Շոշ համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը հետ զրույցում ասաց, որ սկզբում շարասյունները երեքշաբթի և հինգշաբթի օրերին էին անցնում, հետո նաև շաբաթ օրերին։ Բայց արդեն ավելի քան մեկ շաբաթ է` դրանք գրեթե ամեն օր են անցնում։
«Սովորաբար շարասյունն անցնում է Շոշի միջով դեպի Շուշի, որից հետո արդեն դատարկ մեքենաները հետ են վերադառնում։ Հիմնականում դրանք շինանյութ ու տեխնիկա են տանում, – նշեց Աբրահամյանը։
Ընդ որում, շարասյուններում մեքենաների քանակը խիստ տարբերվում է։ Երբեմն նրանց թիվը կարող է 60-ի հասնել։ Նման ակտիվ երթևեկությունն անհանգստացնում է տեղի բնակիչներին, քանի որ հենց այդ ճանապարհին են գտնվում գյուղի դպրոցն ու մանկապարտեզը։
«Ու որևէ համաձայնեցված և ամրագրված ժամ չկա, որ գոնե երեխաներին փողոց չթողնենք։ Հենց անցնելու ժամանակ ենք իմանում շարասյան մասին», – ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահների մեկական մեքենա է շարասյուններն ուղեկցում առջևից և հետևից։ Բայց մեքենաների միջև բացը (այդ թվում շատ բեռնատար կան) չափազանց մեծ է: Առաջին և վերջին մեքենայի անցնելու տարբերությունը կարող է մեկ ժամ տևել։
Սկզբում ադրբեջանցի զինծառայողները ինչ-որ վիրավորական ժեստեր էին ցույց տալիս։ Հիմա հիմնականում քաղաքացիական վարորդներն են անցնում։ Նրանց մեծ մասն ավելի տարիքով մարդիկ են, իրենց զուսպ են պահում։
Պատերազմի ընթացքում գյուղում գնդակոծություններից շուրջ 120 տուն է տուժել։ Վերականգնման ուղղությամբ աշխատում է 3 բրիգադ, մոտ 90 տուն գրեթե ամբողջությամբ վերականգնվել են։ Իսկ ահա գյուղի գյուղատնտեսական հողերի 75 տոկոսը մնացել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Անասունների զգալի մասն արդեն վաճառել են, մնացածին պետք է ուշադիր հետևել, որ հակառակորդի կողմը չանցնեն։ Մարդիկ աշխատում են իրենց տնային տնտեսություններում՝ մնացած հողի վրա։
Գյուղում այժմ ժամանակավորապես բնակվում է 5 բռնի տեղահանված ընտանիք (երկուսը Քաշաթաղի շրջանից, երկուսը՝ Հադրութի, մեկն էլ` Ասկերանի)։
Երբ թուրքը լպիրշաբար շարունակում է մնալ մեր պետության տարածքում, երբ հայտարարվում է, որ բանակցությունների ընթացքը փակուղում հայտնված վիճակի մեջ է, սելֆիների սիրահար իշխանության թևի ներկայացուցիչները սոցցանցերում իրենց լուսանկարներն են տարածում՝ Սև լճի մերձակայքը դարձնելով էժանագին բեմականացման նախընտրական հարթակ: Այս մասին ասվում է Գորիսի մտավորականության նախաձեռնող խմբի հայտարարությունում:
«Երբ թուրքը լպիրշաբար շարունակում է մնալ մեր պետության տարածքում, երբ հայտարարվում է, որ բանակցությունների ընթացքը փակուղում հայտնված վիճակի մեջ է, սելֆիների սիրահար իշխանության թևի ներկայացուցիչները սոցցանցերում իրենց լուսանկարներն են տարածում՝ Սև լճի մերձակայքը դարձնելով էժանագին բեմականացման նախընտրական հարթակ։
Հերթական անգամ հայտարարում ենք, որ իշխանությունների կողմից ներկայացվող ոչ մի էժանագին սցենար ի վիճակի չէ շեղել Գորիսի հանրությանը՝ ստեղծված պայթյունավտանգ իրականությունից։
Իշխանություններից պահանջում ենք պատասխանել գորիսեցիներին հուզող հիմնական հարցին՝ ե՞րբ են թուրքերը հեռանալու իրենց ելման դիրքեր։
Մենք բավականաչափ հստակ տեղեկացված ենք, թե որտեղ են տեղակայված թուրքերը և իշխանություններին ևս մեկ անգամ հորդորում ենք լրջանալ։
Հիշեցնում ենք, որ Գորիսի հանրությունը պրկված ջղերով սպասում է բանակցությունների ընթացքի արժանապատիվ հանգուցալուծմանը։
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը գործող իշխանությունների հանցավոր անգործության հետևանք է»,-ասվում է հայտարարության մեջ։
Այս պահին հանգիստ է․ երկրորդ գիշերն է անցնում, բոլորն իրենց տեղերում կանգնած են և որևիցե տեխնիկա մեր կողմ չի անցել, միայն մարդկանց ուղղակի փոքր կուտակումներ են․ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը` ներկայացնելով սահմանային իրավիճակը համայնքին մոտ։
Մայիսի 12-ին կենդանիներին արածացնելու ժամանակ Կութ գյուղի հովիվներից մեկը գյուղի հարակից սարում նկատել է ադրբեջանական զինվորականների, որոնք զենքի ցուցադրումով հանցավոր սպառնալիքով պահանջել են անմիջապես լքել արոտավայրը, ցուցաբերել են ագրեսիվ պահվածք: Հովիվը մեկ այլ համագյուղացու օգնությամբ է կարողացել սարից արագ իջեցնել կենդանիներին: Բնակիչներն ասում են՝ Կութ գյուղը և դպրոցը հայտնվել են ադրբեջանական նշանառության ներքո: Այս մասին ահազանգել է նաեւ ՄԻՊ-ը:
Մելքոնյանը նշեց, որ արձանագրումներին ոչինչ չունի ավելացնելու, միայն այն, որ հսկվում է իրավիճակը ու չի բացառում, որ ադրբեջանական դիրքերը ավելի հարմար են։
«Ոնց կա, էդպես նստած են։ Հովիվները իրենց գործին են, առավոտյան 8-ին իջել եմ վերևից։ Շատ դուխով կանգնած են մեր տղերքը, մենք շատ պինդ ենք կանգնած հետևում՝ Վարդենիսի տարածքում։ Առաջխաղացում ունեին իրենք կրկնում եմ ամսի՝ 12-ին և 13-ին, դրանից հետո կագնած են այնպես, ոնց կանգնել էին և մինչև այսօր վիճակը նույնն է։ Որևիցե փոփոխություն չի եղել»
Մելքոնյանը նաև դիմեց սահմանային հատվածները, բարձունքները և դիրքերը լուսա և տեսանկարահանողներին՝ կրկին կոչ անելով կոորդինատներ թշնամուն չտրամադրել․
«Բավական է մեր դիրքերը նկարեն մարդիկ ու հրապարակեն։ Ամբողջ մեր դիրքերը բացեիբաց նկարում են, հերիքա մեր կանգնած տղերքին անպատվեն, դուխաթափ անեն, էսօր ՊՆ-ն հզոր ձևով կանգնած է և ամբողջը իրենց հսկողության տակ է։ Խի եք նկարում, դա հակառակորդին ուղիղ կորդինատ է։ Թեմայի շուրջ մենք բանակցել ենք ռազմական ոստիկանության հետ»։
Մելքոնյանը նշեց, որ սպասում են 14։00-ին՝ բանակցությունների վերսկսմանը, չնայած ադրբեջանը զորավարժություն է սկսել։ Մելքոնյանը հույս ունի, որ այսօր թշնամին հետ կնահանջի։
«Մենք սպասում ենք, հույսով ենք, որ դիվանագիտական կորպուսը կանի ամեն ինչ, որպեսզի գնան իրենց ելման դիրքերը և մենք զբաղեցնենք լիարժեք սուվերեն տարածքը»։
Կարծում եմ, որ բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունների գործողությունները համարժեք չեն Ադրբեջանի կողմից դրսեւորվող ագրեսիային: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունը փաստացի կիսաքանդ վիճակի մեջ է, իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանը գտնվում է նախընտրական ցիկլում, ապա մեր վիճակը էլ ավելի է բարդանում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ի վաղ առավոտյան հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ Իսկ մայիսի 13-ին կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Հայաստանը Ադրբեջանի զինված ուժերից պահանջել է անհապաղ վերադառնալ ելման դիրքեր և ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից։
«Ես կարծում եմ Ադրբեջանը օգտվում է այս իրավիճակից և փորձում է մեզ փաստի առաջ կանգնեցնելով դիրքային առավելություն ստանալ սահմանամերձ գոտիներում, Հայաստանի և Ադրբեջանի նոր սահմանի ողջ երկայնքով»- շեշտել է քաղաքագետը:
Նրա արձանագրմամբ՝ առաջացել է նոր սահմանագիծ Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի այդ սահմանագիծը միս ու արյուն ստանա, հայկական կողմը պետք է բոլոր դիրքերը պոստ- ֆակտում իր վերահսկողության տակ վերցնի, բոլոր հնարավոր միջոցներով:
«Եթե հայկական կողմը պասիվ և կրավորական դիրքում լինի, ապա, կարծում եմ, նման միջադեպերը շարունակական բնույթ կունենան սահմանագծի ողջ երկայնքով», — նշել է Ե.Բոզոյանը՝ ընդգծելով, որ սահմանագծի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը շատ երկարատև է:
«Երբ մենք կկարողանանք սահմանի բոլոր դիրքերը պոստ-ֆակտում մեր վերահսկողության տակ վերցնել, այնտեղ մեր զինված ուժերին տեղակայել և թույլ չտալ, որ հակառակորդը չեզոք գոտում նոր դիրքեր գրավի, իրավիճակը կկայունանա: Բայց, վաղ թե ուշ դեմարկացիայի խնդիրները պետք է լուծվեն, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը ունենան միջազգային ճանաչված սահմաններ»,- նկատել է Բոզոյանը:
Նշենք, որ Հայաստանը սահմանների ճշտման խնդիր ունի նաեւ Վրաստանի հետ եւ արդեն մի քանի տասնամյակ է, ինչ գործում է համատեղ աշխատանքային խումբ՝ դեմարկացիան իրականացնելու համար։
«Օրինակ՝ Հայաստանի և Վրաստանի սահմանների մոտավորապես 60%-ն է ճշգրտված, մնացած 40%-ը ճշգրտված չէ, չնայած նրան, որ մեր երկրների մեջ չկա որևէ պատերազմական գործողություն, և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անցել է 30 տարի: Նույնը կարելի է ասել Վրաստանի և Ադրբեջանի սահմանների մասին, այնտեղ էլ մոտավորապես 40%-ը ճշգրտված չէ: Այսինքն, այդ պրոցեսը կարող է տասնյակ տարիներ տևել, իմաստ չունի, որ մենք սպասենք, երբ այս գործընթացը կվերջանա: Հիմա մենք պետք է մեր զորքերը տեղակայենք սահմանագծում և թույլ չտանք, որ թշնամին չեզոք գոտում նոր դիրքային առավելություն ստանա: Դրանից հետո, մենք ամրագրելով դե-ֆակտո սահմանները կկարողանանք կառուցենք մեր դե-յուրե փաստաթղթերը», — շեշտել է Բոզոյանը:
ՀՀ պետական սահմանների մոտ իրավիճակի կտրուկ սրվելու հետեւանքով տարբեր փորձագետներ կարծիք են հայտնում, որ գուցեեւ սա կազմակերպված սադրանք է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հետաձգելու համար։ Սակայն քաղաքագետը քիչ հավանական համարեց, որ ռազմական դրության պատճառով արտահերթ խորհրդարանական ընտրությունները կչեղարկվեն:
«Այս պրոցեսները վերջնական վերահսկողությունից դուրս չեն գա: Այսպիսի սցենարը կարող է իրականություն դառնալ միայն այն դեպքում, եթե լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն, ինչը քիչ հավանական է»,- շեշտել է Բոզոյանը:
ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Իշխանասարի շուրջ ստեղծված իրադրության առաջնային հարցերից է հասկանալ, թե ինչպե՞ս է հաջողվել այդքան մեծ քանակությամբ ադրբեջանական զորքերին աննկատ ոչ միայն մոտենալ սահմանագծին, այլ մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք։
Երկրորդ, ո՞վ է պատասխանատու սահմանագծի այդ ուղղությամբ պահպանության/պաշտպանության իրականացման համար, ինչո՞ւ ժամանակին անհրաժեշտ պաշտպանական համակարգեր չեն ներդրվել։
Գլխավորը՝ արդյո՞ք քաղաքական որոշման արդյունք չէ առաջնագծի այդ ուղղությունը «բաց պահելը», թե՞ մարտական խնդիր իջեցվել է, սակայն անհրաժեշտ աշխատանքներ չեն իրականացվել։
Մի շարք կարևոր հարցերի պատասխան, հստակություն չկա։
Կարծում եմ՝ առաջին իսկ հարմար պահին, պետք է իրավական գործընթաց սկսել՝ պարզելու գործընթացի բոլոր մեղավորներին և պատասխանատուներին։
Քաղաքական իշխանության պատասխանատվության հարցը նույնիսկ քննարկման չեմ էլ ենթարկում, այդ մասով ամեն ինչ պարզ է՝ ցանկացած պարագայում գլխավոր պատասխանատուն երկրի վարչապետն է, իսկ մնացածի մեղավորության չափաբաժինը կիմանանք համապատասխան իրավական գործընթացներից հետո»։
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Թավշյա» թաղապետեր
Օրեր առաջ նշել էինք, որ վերջին մեկ-երկու տարում Հայաստանում քրեածին իրավիճակը դարձել է բացառիկ տագնապահարույց, հատկապես աճել է հրազենի գործադրմամբ անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը։ Հատկանշական է, որ այս ամենն ուղեկցվում է պետական պաշտոններում զբաղվածների ակտիվ մասնակցությամբ։ Ընդամենն օրեր առաջ էր հրազենի գործադրմամբ սպանության փորձը երևանյան հայտնի Թոխմախի գերեզմաններ կոչված մասում, որտեղ գիշերային այդ ուշ ժամին իբր թե պատահաբար հայտնվել, տուժածներին «մարդասիրական» օգնություն էին ցույց տվել Շենգավիթի ու Մալաթիա-Սեբաստիա համայնքների ղեկավարները, թեպետ սույն դեպքից օրեր առաջ ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ էր գրանցվել այն մասին, որ Շենգավիթի թաղապետի ավտոմեքենայի վրա առկա են հրազենային վնասվածքներ։
Այս երկու դեպքերի միջև եղած հնարավոր կապի առկայության վերհանումը թողնենք մեր իրավապահների պրոֆեսիոնալ որակներին՝ հիշատակելով ռազբորկաների մեկ այլ դեպք։ Արդեն իսկ կա պաշտոնական լրատվություն, որը հաստատում է ս/թ մայիսի 11-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի և թաղապետարանի աշխատակից Արման Դավոյանի միջև եղած ծեծկտուքի փաստը։ Ավելին՝ փոխթաղապետ Արմեն Ազիզյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով /պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով/, իսկ միջադեպի մյուս մասնակիցը՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով /խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծարության վնաս պատճառելով/։ Հարկ համարենք նկատել, որ ըստ հավելվող տեղեկատվության, ծեծկռուքը կրել է խմբակային բնույթ
Ցավով պիտի նկատել, որ ռազբորկաների եղանակով հարցեր լուծելը կայուն ավանդույթ ուժ է ձեռք բերում «թավշա» Հայաստանում, մինչդեռ թվում էր, թե պիտի ականատեսը լինեինք միանգամայն հակառակի՝ հիշելով, թե իմքայլական պատգամավորները խորհրդարանում ի՜նչ խանդավառությամբ ազդարարեցին քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրենքի ընդունումը։
Դառնալով հեղափոխական ավանդույթի ուժով հաստատված քրեական մշակույթին՝ հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտ ամսին նույն Կենտրոն թաղապետարանում թաղապետ Ավետ Պողոսյանն իր մոտ է կանչել բաժնի պետերից մի քանիսին ու դարձյալ ծեծկռտուքով ավարտված ռազբորկա սարքել իր դեմ հարուցված քրեական գործի մասին լուրի արտահոսքը կազմակերպելու համար՝ դրանով իսկ փորձելով լռեցնել մարդկանց, պարտակել իրողությունը։
Տեղեկացնենք, որ Ավետ Պողոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել թաղապետարանում աշխատանքի ձևակերպված, սակայն այդպես էլ աշխատանքի չներկայացած, բայց աշխատավարձ ու պարգևավճար ստացած երկու անձի առնչությամբ։
Կենտրոն թաղապետարանում արձանագրված վերոհիշյալ երկու դրվագներով միջադեպերը խնդրո առնչությամբ գալիս են հաստատելու Երևանի քաղաքապետի անգործությունը, ինչպես նաև վկայելու, որ պետական պաշտոնները «թավշյա» երիտհեղափոխականների համար դարձել են կայուն եկամտի աղբյուր, ինչը միանգամայն օրինական հիմք է ապահովում ուսումնասիրելու մասնավորապես թաղապետական ինստիտուտում գործերի դրվածքն ու բարքերը։
Միաժամանակ ուզում ենք նշել, որ վերը հիշատակվածները հասարակությանը հասանելի դարձած դեպքերն են ընդամենը, մինչդեռ որքան գործեր խնամքով լռության են մատնվում, պարտակվում։ Մենք մեր պարտքն ենք համարում արատավոր երևույթների հետևողական վերհանումը՝ հասարակությանը հասանելի դարձնելով դրանց կանխմանն ու բացառմանը հասնելը»։
Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրենը կարծում է` կեղծ են լուրերը, ըստ որոնց` Սիսիանում 296 անձանց թունավորման պատճառն ադրբեջանցիների կողմից ջրի թունավորումն է, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԲԿ–ի տնօրեն Անի Գրիգորյանը։
Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք (դեպքերից 281-ը մինչև 18 տարեկան են, իսկ 15-ը՝ մեծահասակ): Լուրեր էին շրջանառվում, որ ադրբեջանցիները թունավորել են մեր աղբյուրներից մեկը։
«Հնարավոր չէ, ադրբեջանցիները չեն կարող թունավորել մեր աղբյուրները, քանի որ մեր ջրի ակունքները Շաքիում են գտնվում (Շաքին հեռու է ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներից-խմբ)։ Կարծում եմ՝ կեղծ տեղեկատվություն է դա։ Բացի այդ, գուցե սովորական էնտերովիրուսներ լինեն, որոնք երեխաների մոտ լինում են այս սեզոնին»,–ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով`երեկ օրվա ընթացքում Սիսիանում աշխատել են և՛ մարզի առողջապահության վարչության, և՛ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցները Երևանից ու Գորիսից։ Մասնագետները ինչպես ջրի, այնպես էլ թունավորում ստացածների կղանքի փորձանմուշներն ուղարկել են փորձաքննության. պատասխանը հայտնի կլինի վաղը` օրվա վերջին։
Գրիգորյանը նշեց` մինչև չլինեն փորձաքննության արդյունքները, որևէ մեկը չի կարող պնդել, որ թունավորումը ջրից է եղել։
Սիսիանի ԲԿ–ի տնօրենը տեղեկացրեց նաև, որ վերջին ժամանակներում թունավորման նման զանգվածային դեպք չէր գրանցվել իրենց մոտ։
Անդրադառնալով լուրերին, թե նաև զինծառայողներ են թունավորվել` Գրիգորյանը հերքեց դրանք.«Որևէ զինծառայող մեզ չի դիմել նման գանգատով։ Ավելին, քիչ առաջ զրուցել եմ հոսպիտալի տնօրենի հետ, և նրանց մոտ էլ նման գանգատներով որևէ զինծառայող չի դիմել»։
ԲԿ–ի տնօրենի խոսքով` թունավորվածները հիմնականում շատ թեթև են տանում հիվանդությունը, ծանր դեպքեր չեն ունեցել` միայն մի քանիսն են միջին ծանրության եղել։ Գրիգորյանը վստահեցնում է` այս պահին աստիճանաբար մարում է գնում։
Հիվանդանոցում 5 երեխա է բուժում ստանում, որոնց վիճակը միջին ծանրության է, սակայն էական դրական դինամիկա կա նրանց մոտ։ Մեծահասակների շրջանում էլ նոր դեպքեր չեն արձանագրվել։
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր նաև, որ թունավորվածների մեծամասնությունն ունեցել է նույն գանգատները՝ փսխում, լուծ, թուլություն և ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°C:
Հայաստանը միշտ առաջնայնություն է տվել մարդասիրական բնույթի խնդիրների լուծմանը: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:
-Բաքվում մայիսի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը խոսել են մարդասիրական խնդիրների լուծման անհրաժեշտության մասին: Այդ համատեքստում հիշատակվել է ականապատված տարածքների քարտեզների տրամադրման մասին: Ինչպե՞ս կարձագանքեք այդ հայտարարությանը:
-Հավատարիմ իր ստանձնած մարդասիրական հանձնառություններին և համամարդկային արժեքներին՝ Հայաստանը միշտ առաջնայնություն է տվել մարդասիրական բնույթի խնդիրների լուծմանը: Միաժամանակ անթույլատրելի ենք համարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով ստանձնած պարտավորությունների չկատարումը, որն Ադրբեջանը փորձում է արդարացնել՝ անհիմն մեկնաբանություններով: Ռազմագերիների և պահվող այլ անձանց անհապաղ և անվերապահ հայրենադարձման առնչությամբ միջազգային հանրության դիրքորոշումն առավել քան հստակ է:
Որոշ անձինք կամ խմբեր փորձում են մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին՝ նրանց առաջարկելով, այսպես կոչված, «միջնորդական ծառայություններ»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը։
Դեսպանությունը նաև կոչ է անում հյուպատոսական ծառայությունների մատուցման հարցում չվստահել միջնորդներին։
«Դեսպանությունը պարբերաբար տեղեկատվություն է ստանում որոշ անձանց, առանձին խմբերի կողմից քաղաքացիներին մոլորեցնելու փորձերի մասին, որոնք հյուպատոսական ծառայությունների մատուցման հետ կապված առաջարկում են այսպես կոչված «միջնորդական ծառայություններ»։ Խաբեբաների զոհը չդառնալու համար խնդրում ենք քաղաքացիներին չվստահել որպես «միջնորդ» հանդես գալ փորձող մարդկանց: Նշենք, որ հավաքագրված բոլոր տեղեկությունները, քաղաքացիներից ստացված տեղեկությունները դիվանագիտական ներկայացուցչությունը տրամադրում է համապատասխան մարմիններին։
Ռուսաստանի Դաշնության տարածքում ՀՀ հյուպատոսական ծառայությունները մատուցվում են բացառապես Մոսկվայի դեսպանության հյուպատոսական բաժնում, Սանկտ Պետերբուրգում և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություններում, Նովոսիբիրսկում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում և Սոչիի հյուպատոսական կետերում։
Հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքերի դրույքաչափերը սահմանված են ՀՀ կառավարության կողմից և հրապարակված են ՀՀ ԱԳՆ կայքէջում (mfa.am), ՌԴ-ում ՀՀ դեսպանության կայքէջում (russia.mfa.am), ինչպես նաև Մոսկվայում դիվանագիտական ներկայացուցչության հյուպատոսական բաժնի կայքում (armconsul.ru):
Ծառայությունների համար սահմանված տուրքերը վերջնական են և չեն ենթադրում ծառայության համար որևէ այլ վճար:
Խնդրում և կոչ ենք անում վերոնշյալ դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն ունեցող կամ հյուպատոսական տուրքի չարաշահման դեպքերին առերեսված քաղաքացիներին անհապաղ կապվել մեզ հետ»,-ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաղորդագրությունում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.